Friday, February 29, 2008

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»


Ասում է Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը


Նախընտրական եւ հետընտրական հանրահավաքներում օտար պետության դրոշ ծածանվել էր միայն նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հրավիրած հանրահավաքներից մեկում, բայց ոչ առանձին պետության, այլ Եվրոմիության դրոշը: Ազատության հրապարակում յոթ օր ու գիշեր հանրահավաք անող Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա աջակիցները փետրվարի 27-ին իրենց ցնծությունը արտահայտեցին Իսրայելի պետական 2 դրոշներով՝ հաղթականորեն պահված հարթակից քիչ հեռու կանգնածների ձեռքերում: Այդ դրոշների ֆոնի վրա ազգային ու ժամանակակից պարեր պարող Լեւոն Տեր-Պետրոսյանին Հանրային հեռուստատեսությամբ նախորդ օրը դիտած մարդկանց համար եթե ոչ անհասկանալի, գոնե անսպասելի էին այդ երկրի պետական դրոշն ի ցույց ամենքի հանելու քաղաքական նրբերանգները: Այդօրինակ քաղաքական «միացում» կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հանրահավաքում ներկա գտնվեին իրենց երկրի խորհրդանիշն իրենց հետ բերած իսրայելցիները կամ մեր երկրի հրեական համայնքի անդամները: Վերջիններս, ինչպես «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, չեն մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների հանրահավաքին: Մնում է ենթադրել, որ կամ լեւոնական թեւի հարազատներն են ժամանել Իսրայելից, կամ որոշ մասնակիցներ իրենց արդեն իսկ համարում են իսրայելցիներ:
«Իսրայելի դրոշը հանրահավաք տանելու հետ մենք ոչ մի կապ չունենք, ուղղակի ապշահար ենք այդ արարքից: Դա ընդդատյա գործ է, ո՞վ է իրեն իրավունք վերապահել մեկ այլ պետության դրոշի ներքո հանրահավաք անել: Մենք այստեղ Հայաստանի քաղաքացիներ ենք, ես չգիտեմ՝ դա ո՞ւմ կազմակերպած սադրանքն է: Մեզ իրոք շատ է հետաքրքրում, թե ո՞վ է կանգնած դրա հետեւում: Մեր համայնքի անդամները չեն գնում Ազատության հրապարակ, մենք ոչ մի կապ չունենք ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ նրանց հանրահավաքների հետ», ասաց Ռիմա Վարժապետյանը, բացառելով, որ այդպիսի անմիտ արարք կարող էր իրեն թույլ տալ Հայաստանի առաջին նախագահի ազգությամբ հրեա կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:
Հայաստանի հրեական համայնքը, ինչպես նշեց համայնքի ղեկավարը, երեկ շնորհավորական հեռագիր է ուղարկել նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին: «Մեզ համար նա է երկրի ղեկավարը, նրան ուղարկած հեռագիրը տեղադրել ենք մեր ինտերնետային էջում: Այս ընտրություններում աջակցել ենք նրան՝ գնահատելով վերջին տարիներին Հայաստանի զարգացման համար նրա ունեցած ներդրումը»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Մենք` սումգայիթյան ջարդերի 20-ամյակին նվիրված հանրահավաքի մասնակիցներս...

Մենք` սումգայիթյան ջարդերի 20-ամյակին նվիրված հանրահավաքի մասնակիցներս, Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահ պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ղեկավարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Եվրոխորհրդարանին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Հայաստանի նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին դիմում ենք սույն հայտարարությամբ:
Կյանքը ցույց է տվել, որ այսպես կոչված Ղարաբաղյան կարգավորմամբ արդյունավետորեն զբաղվելու միջազգային պաշտոնական կազմակերպությունների եւ միջազգային ընկերակցության բոլոր փորձերը ապարդյուն են անցել: Եվ այդ կապակցությամբ կան իրական երկյուղներ, որ կգա մի օր, երբ, ինչպես դա հաճախ է լինում, անտեսելով տրամաբանությունն ու ողջախոհությունը, կընդունեն չկշռադատված որոշում, որն անկանխատեսելի հետեւանքների կհանգեցնի ամբողջ տարածաշրջանում: Մինչդեռ առաջին անելիքը աղետի կանխումն է:
Կասկած չկա, որ ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի լուծման կարեւորագույն փաստարկը անմիջականորեն հակամարտող կողմերի բանակցություններն են: Սակայն բոլոր 20 տարիների ընթացքում համապատասխան միջազգային կազմակերպությունները, ինչպես նաեւ շահագրգիռ երկրները ակնհայտորեն հաշվի չեն առնում այն փաստը, որ բանակցություններն անցկացվում են Ադրբեջանում այսօր իշխող հակահայկական թունոտ հիստերիայի եւ ռազմաշունչ հայատյացության պայմաններում:
Պաշտոնական Բաքուն վաղուց արդեն Հայաստանին հայտարարել է մոլի ալյատյացությամբ համեմված անհաշտ պատերազմ, որն ակադեմիկոս Սախարովը Սումգայիթից անմիջապես հետո անվանեց «քարանձավային ռասիզմ»: Եվ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանում օտար կարծիքների, հավատալիքների, մշակույթների նկատմամբ հանդուրժողականության քարոզչության ներկայիս լիակատար բացակայության պայմաններում:
Ամբողջ աշխարհի աչքի առջեւ տեղի է ունենում հայ ժողովրդին Ադրբեջանի հայտարարած մարդատյաց պատերազմ, հիմա արդեն` տեղեկատվական դաշտում: Եվ ակնհայտ է դառնում, որ բանակցությունների սեղանի շուրջը նստելուց առաջ հարկավոր է նախ եւ առաջ շուտափույթ կանգնեցնել այդ պատերազմը:
Ավելին, «սումգայիթի» եւ «բաքվի» անպատիժ մնալը, հայկական ջարդերի կազմակերպիչներին ու իրագործողներին ազգային հերոսներ դարձնելը, Բուդապեշտում քնած գործընկերոջը միայն հայ լինելու պատճառով կացնահար արած ադրբեջանցի երիտասարդ սպային գրեթե սրբացնելը հանգեցրին այն բանին, որ այսօրվա Ադրբեջանի համար արդեն հատկանշանական են դարձել ոչ միայն չարագույժ հայատյացությունը, այլեւ պատերազմի բացահայտ կոչերը: Եվ հարկ է ընդգծել, որ արյունահեղության կոչ են անում ոչ թե հասարակ մարդիկ, այլ պաշտոնական անձինք, սկսած Ադրբեջանի նախագահից մինչեւ Միլի մեջլիսի պատգամավորները: Սեփական ժողովրդի առջեւ ի լուր աշխարհի ցինիկորեն հայտարարում են, որ «առաջիկա տարիներին Հարավային Կովկասի քարտեզի վրա գոյություն չի ունենա Հայաստան պետություն, քանզի այդ ժողովուրդը տարածաշրջանում ապրելու իրավունք չունի»:
Այսպիսով, անվերջանալի չարագործությունների ու վայրագությունների համար զղջալու փոխարեն, ահաբեկիչների դատավարության փոխարեն մենք այսօր լսում ենք միայն զենքի շառաչ եւ փոխվրեժի սպառնալիքներ, նույնիսկ նորագույն պատմության փաստերի խեղաթյուրում եւ հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող անվերջանալի վիրավորանքներ:
Եվ հենց այսպիսի ռազմաշունչ պայմաններում, երբ մի ամբողջ ժողովրդի դեմ ուղղված հիրավի կենդանական ատելության զգացումները ծայրաստիճան շիկացած են, երբ ԽՍՀՄ տրոհումից հետո դադարեցված են Սումգայիթում ու Բաքվում հայերի ցեղասպանության կազմակերպիչների եւ իրականացնողների պատիժներին վերաբերող բոլոր դատական գործերը, անիմաստ եւ բարոյազուրկ է դառնում բանակցությունների սեղանի շուրջը նստելը: Քանզի նման աննորմալ իրավիճակում հազիվ թե հնարավոր լինի ակնկալել սթափ երկխոսություն եւ, իհարկե, հարցի խելամիտ լուծում:
Ուզում ենք ձեզ հիշեցնել, որ եթե Թուրքիան, մաքրելով իր պետական արխիվները, պատմաբաններին ցինիկորեն հրավիրում է դրանցում գտնել Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթեր, ապա Սումթայիթի եւ Բաքվի դեպքում բոլոր անհրաժեշտ վկայությունները պահպանվել են:
Նախկին ԽՍՀՄ շատ քաղաքներում դատավարություններ են անցկացվել Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի գործերով: ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի նիստերում, ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարների եւ խորհրդային խորհրդարանի նստաշրջանների նիստերում քանիցս լսվել է Սումգայիթի եւ Բաքվի ոճրագործությունների հարցը եւ ընդունվել են որոշումներ: Այնպես որ բոլոր անհրաժեշտ նյութերը կան դատաքննությունները վերսկսելու համար: Մնում է հիշեցնել, որ խոսքը ահաբեկչության, մարդկության եւ մարդկայնության դեմ գործված ոճիրների մասին է, որոնց նկատմամբ կիրառելի չէ վաղեմության ժամկետի միջազգային իրավական սկզբունքը:
Մենք խորապես համոզված ենք. Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի կազմակերպիչների եւ իրականացնողների նկատմամբ արդար դատաստանից հետո միայն հնարավոր կլինի հուսալ, որ երկու ժողովուրդներն իրենք կգտնեն մերձեցման կետեր, որոնք առավել հուսալիորեն կհանգեցնեն տարածաշրջանում իրական հաշտության ու խաղաղության: Եվ միայն այդ ժամանակ հնարավորություն կստեղծվի բանակցությունների սեղանի շուրջը նստել բոլոր հարցերի հաջող լուծման համար:
Հայտնի է, որ չպատժված «սումգայիթը» հանգեցրեց նոր «սումգայիթների», որոնք իրենց հերթին ահաբեկչության նոր ու անթիվ օջախների ստեղծմանը հանգեցրին ոչ միայն ԽՍՀՄ-ում եւ ապա ԱՊՀ երկրներում այլեւ ողջ աշխարհում: Եվ չարիքի ծավալման այդ շղթայական ռեակցիան մենք չենք կանգնեցնի, եթե յուրաքանչյուր առանձին դեպքում չպատժվի հակամարդկային հանցագործությունը: Մենք` հանրահավաքի մասնակիցներս, այդ թվում նաեւ Սումգայիթի եւ Բաքվի բազմաթիվ զոհերս, պահպանելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տառն ու ոգին, հաստատակամորեն պահանջում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա միջազգային դատարան հիմնի Ադրբեջանի տարածքում 1988-ի փետրվարին (Սումգայիթ) եւ 1990-ի հունվարին (Բաքու) միջազգային իրավունքի լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց դատական հետապնդման համար: Եվ միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել արդարության հաղթանակի մասին, առանց որի երբեք չի լինում հուսալի խաղաղություն:
Սումգայիթի զոհերի հիշատակի 20-ամյակին նվիրված երեւանյան հանրահավաքի մասնակիցներ

Thursday, February 28, 2008

U.S. urges Turkey to withdraw troops from N. Iraq

The United States called on Thursday for NATO ally Turkey to end its major ground offensive against Kurdish PKK rebels in northern Iraq as soon as possible, but Ankara said it would stay until the job was done.Defense Secretary Robert Gates told reporters in Ankara that he had been given no timetable for a Turkish withdrawal."The key is for us to make clear what our interests are, our concerns about the situation in Iraq," he said after meeting with Turkey’s defense minister.Washington fears that a prolonged Turkish operation will undermine stability in the region, particularly Iraq."It should be clear that military action alone will not end this terrorist threat," Gates added, saying Ankara must also take political and economic steps to isolate the PKK guerrillas and help support Turkey’s large ethnic Kurdish minority, Reuters reports. For his part, Turkish Prime Minister’s chief foreign affairs adviser Ahmed Davutoglu said that decision on withdrawal terms has not been taken yet.Some 100 thousand Turkish troops crossed the Iraqi border on February 22 night. 173 Kurdish rebels and 17 Turkish soldiers are reported to be killed.
It would be interesting to know what Gates thinks about the "great ally" now?!

Remembering Sumgait

20 years ago, on February 28, Azeri OMON (special) forces began a pogrom against Armenians living in the Azeri city of Sumgait. This was a direct response by Azeris to millions of Armenians demonstrating in Yerevan and Stepanakert to demand for the unification of Armenia and Karabakh. Those protests had begun eight days earlier and sparked the Karabakh liberation movement.

«ՊԱՏԵՐԱԶՄՈՂՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»

Փետրվարի 25-ին, ժամը 23.15-00.30 գերմանական WDR-ը վերոհիշյալ վերնագրով մի ֆիլմ ցուցադրեց՝ Ղարաբաղյան պատերազմի մասին: Ռեժիսորը Վարդան Հովհաննիսյանն է, խմբագիրը՝ Ֆելիքս Կուբալլանը: Հիշյալ փաստավավերագրությունը, որի հեղինակային վերնագիրն ավելի երկար է՝ «Մարդկային մի պատմություն պատերազմի եւ խաղաղության օրերին», 2007-ին արդեն արժանացել է մրցանակների՝ Նյու Յորքում Տրիբեկա կինոփառատոնում՝ «Նոր անուններ» բաժնում, երեւանյան «Ոսկե ծիրանում»՝ 4 մրցանակ, իսկ Պրահայում անցկացվող «Մեկ աշխարհ» միջազգային փաստավավերագրական կինոփառատոնում ֆիլմը ցուցադրվել է մրցույթից դուրս, արժանացել լայն քննարկման:
Ֆիլմի հեղինակը պատերազմի սկզբում 5 օր նկարահանումներ է կատարել մարտական գործողությունների առաջին գծում, հարցազրույցներ վարել զինվորների հետ, այնուհետեւ թողել տեսախցիկով փաստագրությունը, պատերազմը «ձայնագրել ու տեսագրել» իր մաշկի վրա՝ 4 տարի մասնակցելով ռազմական գործողություններին: Զինադադարից հետո 12 տարի էր պետք, որ տեսանյութն ի մի գար՝ ի՞նչ են անում այն տղաները, ում նկարել էր՝ խաղաղության տարիներին ինչո՞վ են զբաղված երբեմնի պատերազմողները: WDR-ի կայքէջի տեղեկատվության համաձայն, 40 000 մարդու կյանք խլած, միլիոնից ավելի փախստական գրանցած ղարաբաղյան պատերազմի՝ ֆիլմի հերոսներից մեկը՝ Ֆելոն, ով նախկինում նույնիսկ մի հավ չէր կարող մորթել, հրադադարից հետո էլ սահմանամերձ դիրքերը չի լքել: «Ես այստեղ եմ, որ իմ հավասարակշռությունը գտնեմ: Հիմա գիտեմ, թե պատերազմն ինչ է՝ Չարն է», ասում է նա: Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չկա, հիմա ավելի վտանգավոր է, քան այն ժամանակ»:
Հրազդանում է ապրում մաթեմատիկայի դասատու Արմոյի կինը: «Ոչ մի անգամ արձակուրդ էլ չեկավ՝ «բա մենք չգնանք, ո՞վ գնա», պատմում է երիտասարդ այրին: Վարդանի տեսախցիկը ռումբերի սուլոցի տակ հենց այդպես էլ արձանագրել է՝ «Արմո, կթողնե՞ք Ձեր պոստը»: «Կենդանի՝ ոչ: Բա որ իմ պոստը լքեմ, ո՞վ կմնա»:
Անահիտը բուժքույր է, Երեւանից: «Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը» հարցին ռազմի դաշտում պատասխանում է. «Բառերով չեմ կարող ասել: Ուզում եմ իմ հայրենասիրությունը երեխաներիս փոխանցել: 15 տարեկան իմ տղային ասում եմ՝ եթե ես մեռնեմ, խոսք տուր, որ իմ գործը կշարունակես»: Անահիտն այսօր էլ զինվորական համազգեստով է: «Պատերազմից հետո նկատեցի, որ բանակը, զինվորությունը շատ եմ սիրում», ասում է Անահիտը, որը թոռնիկի տեր է:
Քաջիկը հիվանդանոցում է: Լավ է, որ ապրում է, բայց լսողական ցնորքներ ունի, պատմում է հիվանդանոցի բժիշկը: Գեւորգը փոստատար է, նրա համագյուղացի Ավագն էլ ողջ է: Մարտական ընկերությունը շարունակվում է:
Բանտում է Ճուտը: Նա ջոկատի ղեկավար էր, աշխույժ, քաջ տղա: «Մոտս մարիխուանա կար, բռնեցին: Աստծուն հավատում եմ, շատերին եմ սպանել, գիտեմ, որ պատասխան պիտի տամ»: «Երբ մի տեղ վեճ կա, հեռու եմ քաշվում, մեկ էլ տեսար նյարդերդ չդիմացան, սպանեցիր: Պատերազմը սովորեցրեց սպանել», ասում է բանտից դուրս եկած ու երկրորդ տղայի ծնունդին սպասող Ճուտը: «Առաջինի անունը Գեւորգ եմ դրել, երկրորդինը Գրիգոր պիտի լինի՝ պատերազմում զոհված ընկերներիս անուններն են»:
Դուդուկի հնչյուններով ուղեկցվող անչափ սրտառուչ այս ֆիլմը, որ դաս է պատերազմի ու խաղաղության, անանց ու վեհ արժեքների մասին է, վատ չէր լինի, որ ներկայացվեր Հ1-ով:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ. «ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՄ ԸՆՏԱՆԻՔ ԿԱԶՄԵԼՈՒ»


Դերասանուհի, գեղեցկուհի, մոդել Լուսինե Թովմասյանը չափազանց լավատես է, փորձում է մթության մեջ էլ փնտրել լույսի շողը: Այժմ Լուսինեն վարում է ակտիվ հասարակական ու գործարարի կյանք: Շատերը նրան անվանում են «բիզնես-լեդի»: Դերասանուհին «Նյու մեգ» ամսագրի տնօրենն է եւ «Նոր ռադիոյի» հիմնադիր նախագահը: Լուսինեի խոսքերով՝ աշխատանքից չի խուսափում, կատարում է հաճույքով ու սիրով:
- Դժվա՞ր է լինել հանրապետության եւ Եվրոպայի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը:
- Դժվար չէ: Ընդհակառակը, շատ հաճելի է: Իհարկե, կան օրեր, երբ անտրամադիր եմ, տխուր, սակայն աշխատում եմ վատ տրամադրությունս թաքցնել: Երբ դուրս եմ գալիս փողոց, հանդիպում մարդկանց, լուսանկարվում, հասկանում եմ, որ մարդկանց հետ շփումը իմ կյանքի մի մասն է կազմում: Պարտավորություն է, որ կատարում եմ մեծ հաճույքով:
- Խոսակցություն կա այն մասին, որ շուտով նկարահանվելու ես նոր ֆիլմում:
- Այո: Ֆրանս-հայկական համատեղ ֆիլմ է: Գլխավոր դերերում Պիեռ Ռիշարն ու Արմեն Ջիգարխանյանն են: Անուններն ինքնին խոսում են պատասխանատվության ու պրոֆեսիոնալիզմի մասին: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն շուտով: Դեռեւս քասթինգ չի անցկացվել, բայց կարծում եմ, ֆիլմում կնկարահանվեն այլ հայազգի դերասաններ: Չեմ ուզում խոսել իմ մարմնավորած կերպարի ու ֆիլմի սցենարի մասին: Թող անակնկալ լինի:
- «Մի՛ վախեցիր» ֆիլմում մարմնավորում էիր դեռահաս Մարիին:
- Մարիի կերպարը հետաքրքրական է՝ բարի, լավատես, անմեղ: Նրա ու Լուսինեի միջեւ կան նմանություններ ու տարբերություններ: Ես Մարիի նման համբերատար չեմ, սակայն հերոսուհու բնավորության մեջ կան գծեր, որոնք վերցրեցի, դարձրեցի իմը: Նկարահանումներն անցան շատ լավ: Խորեն Լեւոնյանը հոյակապ դերասան է եւ խաղընկեր: Հրաշալի ու պրոֆեսիոնալ խումբ էր հավաքվել, ովքեր ամեն հարցում ինձ աջակցում էին:
- Մոտակա ծրագրերիդ մեջ ամուսնությունը մտնո՞ւմ է:
- Ոչ: Մտովի այդ քայլին դեռ չեմ տրամադրվել: Ինձ չեմ պատկերացնում կնոջ կամ մոր դերում՝ հոգ տանելիս, դաստիարակելիս: Ես ինքս դեռ երեխա եմ ու իմ մասին դեռեւս հոգ են տանում: Սակայն դա չի նշանակում, որ չեմ ցանկանում ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Կգա ժամանակը, երբ այդ ամենը կլինի իմ ընտանիքում: Հիմա պատրաստ չեմ ընտանիք կազմելու:
- Հաճա՞խ ես ներում:
- Ներում եմ, բայց երբեք չեմ մոռանում վատ արարքները:
- Հետեւում ես մտքի՞դ, թե՞ սրտիդ:
- Համատեղում եմ: Պետք է կարողանալ այնպիսի լուծում գտնել, որ բանականությունն ու զգացմունքը նույն բանը հուշեն: Իսկ եթե չի ստացվում, թողնում եմ ժամանակի վրա: Ժամանակն ամենալավ դեղատոմսն է ու ինձ երբեք հուսախաբ չի անում:
- Քեզ ճակատագրական կին համարո՞ւմ ես:
- Ո՛չ: Ես շատ համառ եմ, ունեմ ցանկություններ եւ ամեն ինչ անում եմ, որ իրականանան: Իհարկե, եղել են բազմաթիվ ցանկություններ, որ այդպես էլ չիրականացան: Երեւի այդքան էլ շատ չեմ ցանկացել: Եթե շատ ցանկանա, յուրաքանչյուրը կարող է հասնել իր երազածին:
- Երջանի՞կ ես:
- Այո՛: Երբ տանն եմ, ընտանիքիս անդամների հետ, երբ խաղում եմ քրոջս փոքրիկի՝ Մեգիի հետ: Ունեմ հրաշալի ընկերներ, աշխատանք, երջանիկ եմ, որովհետեւ ինձ շատերը ճանաչում են ու սիրում: Այնքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար: Աշխատում եմ երջանկության յուրաքանչյուր վայրկյանը վայելել:
- Մի առիթով ասացիր, արդեն մարդկանց այնքան էլ շատ չես վստահում:
- Այո՛: Առաջ մարդկանց միանգամից հավատում էի, նվիրվում ու վստահում: Հետագայում փորձը ցույց տվեց, որ այդպես չի կարելի: Պետք է վստահել միայն ամենամտերիմ մարդկանց, ովքեր միշտ անկեղծ են ու յուրաքանչյուր պահի պատրաստ են աջակցել:
Յուրաքանչյուրիս մոտ էլ լինում եմ հիասթափության պահեր: Բարեբախտաբար մեծ հիասթափություն ես չեմ ապրել: Չեմ ուզում շատ նվիրվել, որ հիասթափությունը խորը չլինի:
- Շուտով գարուն է:
- Գարունն իմ ամենասիրելի եղանակներից է: Թարմություն է, գեղեցկություն, պայծառություն: Ուզում եմ, որ քաղաքում բոլորը ժպտան ու միմյանց սիրեն, չարությամբ ու ատելությամբ չլցվեն: Մեր կյանքում պակասում է սերն ու նրբանկատությունը:

«ՊԱՏԵՐԱԶՄՈՂՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»

Փետրվարի 25-ին, ժամը 23.15-00.30 գերմանական WDR-ը վերոհիշյալ վերնագրով մի ֆիլմ ցուցադրեց՝ Ղարաբաղյան պատերազմի մասին: Ռեժիսորը Վարդան Հովհաննիսյանն է, խմբագիրը՝ Ֆելիքս Կուբալլանը: Հիշյալ փաստավավերագրությունը, որի հեղինակային վերնագիրն ավելի երկար է՝ «Մարդկային մի պատմություն պատերազմի եւ խաղաղության օրերին», 2007-ին արդեն արժանացել է մրցանակների՝ Նյու Յորքում Տրիբեկա կինոփառատոնում՝ «Նոր անուններ» բաժնում, երեւանյան «Ոսկե ծիրանում»՝ 4 մրցանակ, իսկ Պրահայում անցկացվող «Մեկ աշխարհ» միջազգային փաստավավերագրական կինոփառատոնում ֆիլմը ցուցադրվել է մրցույթից դուրս, արժանացել լայն քննարկման:
Ֆիլմի հեղինակը պատերազմի սկզբում 5 օր նկարահանումներ է կատարել մարտական գործողությունների առաջին գծում, հարցազրույցներ վարել զինվորների հետ, այնուհետեւ թողել տեսախցիկով փաստագրությունը, պատերազմը «ձայնագրել ու տեսագրել» իր մաշկի վրա՝ 4 տարի մասնակցելով ռազմական գործողություններին: Զինադադարից հետո 12 տարի էր պետք, որ տեսանյութն ի մի գար՝ ի՞նչ են անում այն տղաները, ում նկարել էր՝ խաղաղության տարիներին ինչո՞վ են զբաղված երբեմնի պատերազմողները: WDR-ի կայքէջի տեղեկատվության համաձայն, 40 000 մարդու կյանք խլած, միլիոնից ավելի փախստական գրանցած ղարաբաղյան պատերազմի՝ ֆիլմի հերոսներից մեկը՝ Ֆելոն, ով նախկինում նույնիսկ մի հավ չէր կարող մորթել, հրադադարից հետո էլ սահմանամերձ դիրքերը չի լքել: «Ես այստեղ եմ, որ իմ հավասարակշռությունը գտնեմ: Հիմա գիտեմ, թե պատերազմն ինչ է՝ Չարն է», ասում է նա: Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չկա, հիմա ավելի վտանգավոր է, քան այն ժամանակ»:
Հրազդանում է ապրում մաթեմատիկայի դասատու Արմոյի կինը: «Ոչ մի անգամ արձակուրդ էլ չեկավ՝ «բա մենք չգնանք, ո՞վ գնա», պատմում է երիտասարդ այրին: Վարդանի տեսախցիկը ռումբերի սուլոցի տակ հենց այդպես էլ արձանագրել է՝ «Արմո, կթողնե՞ք Ձեր պոստը»: «Կենդանի՝ ոչ: Բա որ իմ պոստը լքեմ, ո՞վ կմնա»:
Անահիտը բուժքույր է, Երեւանից: «Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը» հարցին ռազմի դաշտում պատասխանում է. «Բառերով չեմ կարող ասել: Ուզում եմ իմ հայրենասիրությունը երեխաներիս փոխանցել: 15 տարեկան իմ տղային ասում եմ՝ եթե ես մեռնեմ, խոսք տուր, որ իմ գործը կշարունակես»: Անահիտն այսօր էլ զինվորական համազգեստով է: «Պատերազմից հետո նկատեցի, որ բանակը, զինվորությունը շատ եմ սիրում», ասում է Անահիտը, որը թոռնիկի տեր է:
Քաջիկը հիվանդանոցում է: Լավ է, որ ապրում է, բայց լսողական ցնորքներ ունի, պատմում է հիվանդանոցի բժիշկը: Գեւորգը փոստատար է, նրա համագյուղացի Ավագն էլ ողջ է: Մարտական ընկերությունը շարունակվում է:
Բանտում է Ճուտը: Նա ջոկատի ղեկավար էր, աշխույժ, քաջ տղա: «Մոտս մարիխուանա կար, բռնեցին: Աստծուն հավատում եմ, շատերին եմ սպանել, գիտեմ, որ պատասխան պիտի տամ»: «Երբ մի տեղ վեճ կա, հեռու եմ քաշվում, մեկ էլ տեսար նյարդերդ չդիմացան, սպանեցիր: Պատերազմը սովորեցրեց սպանել», ասում է բանտից դուրս եկած ու երկրորդ տղայի ծնունդին սպասող Ճուտը: «Առաջինի անունը Գեւորգ եմ դրել, երկրորդինը Գրիգոր պիտի լինի՝ պատերազմում զոհված ընկերներիս անուններն են»:
Դուդուկի հնչյուններով ուղեկցվող անչափ սրտառուչ այս ֆիլմը, որ դաս է պատերազմի ու խաղաղության, անանց ու վեհ արժեքների մասին է, վատ չէր լինի, որ ներկայացվեր Հ1-ով:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Wednesday, February 27, 2008

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՐԵՑ

Միաժամանակ խոստացավ պատժել օրինազանցներին
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Երեկ Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հանրապետության բոլոր մարզերից ու Երեւանի բոլոր համայնքներից եկել էին նրանք, ովքեր իրենց քվեն էին տվել փետրվարի 19-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո նոր միայն իր շնորհակալության ու վստահության խոսքը հղեց Հայաստանի երրորդ հանրապետության երրորդ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ու վստահեցրեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի լուծի իրենց առջեւ ծառացած խնդիրները: «Այսօր մեզ մեկտեղել են ե՛ւ հաղթանակի բերկրանքը, ե՛ւ մտահոգությունները մեր երկրի ապագայի հանդեպ...», ասաց ընտրված նախագահ Սերժ Սարգսյանն ու ցավ հայտնեց, որ դեռ շատ վերքեր նոր են սպիանում, քանի որ ոմանք չեն կարողանում մինչեւ վերջ գիտակցել ու գնահատել մեր երկրի ձեռքբերման արժեքը, ժողովրդավարության արժեքը, ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու արժեքը, մեծամասնության կարծիքի արժեքը:
Ս. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց այն ընտրողներին, ովքեր քվեարկել էին մյուս թեկնածուների օգտին ու ասաց. «Մենք հարգում ենք մեր քաղաքացիների տեսակետներն ու չենք բաժանում հասարակությունը՝ մերոնց ու նրանց, կամ, ինչպես որոշ վայ ժողովրդավարներ են ասում՝ «մերոնց եւ ազգի տականքների», ֆաշիզմն ու ռեւանշիզմը մեզ համար խորթ են»:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ընտրական գործընթացին, վստահեցրեց, որ այն «միայն ուժեղացնելու է մեզ, միայն նպաստելու է մեր երկրի հետագա վերելքին ու իրական ժողովրդավարության արմատավորմանը, եւ այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին ու նրանց սատարող քաղաքական ուժերին՝ եկեք համագործակցենք ընդհուպ կոալիցիոն կառավարության ձեւավորումն ի նպաստ Հայաստանի զարգացմանը»: Անդրադառնալով մեր երկրում ժողովրդավարության զարգացման մարտիկ ու շարժիչ ուժ հանդիսացող քաղաքացիներին, Ս. Սարգսյանը շեշտեց. «Յուրաքանչյուր հաղթանակ ինչ որ հանգրվանի վերջն է, բայց ինձ համար, մեր բոլորի հաղթանակը, ընդամենը սկիզբն է գալիքի հաղթանակների եւ մեր սերունդներն այս հաղթանակով են հպարտանալու»:
Այնուհետեւ Ս. Սարգսյանը նշեց, որ այսօր մենք ականատես ենք այն երեւույթի, թե ինչպես են հասարակությունը բաժանել, տրոհել, ականատեսն ենք, թե ինչպես է ագրեսիվ խմբավորումը ցանկանում ամեն գնով հասնել իր նպատակին, ինձ համար այսօր չկա մերոնքականի-ձերոնքականի խնդիրը: «Այսօր կա Հայաստանի խնդիրը, մեր արժեքների, մեր ձեռքբերումների խնդիրը, որի լուծման համար մենք հավաքվել ենք այստեղ եւ կոչ եմ անում հաղթահարել այս արհեստական բաժանումը»: Սերժ Սարգսյանը հորդորեց ներկաներին չլցվել չարությամբ Ազատության հրապարակում տիրող իրավիճակից, քանի որ այնտեղ նույնպես մեր քույրերն ու եղբայրներն են, որոնք ակամա դարձել են մեր մի քանիսի վրեժխնդրության ու աթոռապաշտական նկրտումների գործիքը» ու խնդրեց զսպել հույզերը եւ հանդուրժողականություն ցուցաբերել:
Վերլուծելով, թե ինչ տվեցին այս ընտրությունները, նա նշեց, որ ժողովրդին երկփեղկման տանողները լավ գիտեն իրեն. «Ես արմատից կտրելու եմ լկտի պահվածքը, հարկեր չտալը, զոռբայությունն ու խմբապետությունը, մաուզերիստ մեր երկրում այլեւս չի լինելու, իսկ իրենց կյանքը միայն մութ անկյուններում պատկերացնողների համար ոչինչ չէր մնում, քան փախչել եւ հարթակներից խոսել ժողովրդավարության մասին, ինչից իրականում իրենք այնքան հեռու են, որքան հեռու են մեր ժողովրդի հոգսերից ու խնդիրներից: Այս ամենի մեջ ինձ համար ամենից անընդունելին մի քանի ընկերների անվայել պահվածքն է, ում սատանան կարողացավ գայթակղել խոստումներով ու զազրախոսությամբ: Ես վայրկյան անգամ չեմ վատնելու չափն անցածներին իրենց տեղը դնելու համար, անկախ անցած մարտական ուղուց, շնորհված կոչումներից ու պարգեւներից: Հայաստանի շահը վեր է ամեն ինչից», շեշտեց Սերժ Սարգսյանն ու պատմական ժամանակաշրջան համարեց մեր երկրի երկու ընտրությունները:
Այնուհետեւ ընտրված նախագահը նշեց, որ չնայած որոշ մարդիկ չկարողացան օգտվել իրենց ազատություններից ու կորցրին կոռեկտությունը, չափն անցան, սակայն դա չի նշանակում, որ մեր քաղաքը պիտի կաթվածահար լինի ու խոստացավ պաշտպանել ամեն մի քաղաքացու խոսքի ազատության իրավունքը եւ հայտարարեց. «Ես ամենավճռական քայլերը կձեռնարկեմ մեր երկրում առկա քաղաքական կայունության ամրապնդման, հասարակական կարգ ու կանոնի պահպանման ու հասարակության բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ»: Վկայակոչելով Սուրբ գիրքը, Սերժ Սարգսյանն ասաց. «Ամեն ինչ ունի իր ժամանակը, այսօր քարեր հավաքելու ժամանակը չէ, այսօր քարը փեշից թափելու ժամանակն է, այսօր ոխակալության ժամանակը չէ, այլ խաղաղության ժամանակն է, միասնության ժամանակն է... Առաջ Հայաստան, առաջ դեպի բարգավաճ ու անկոտրում ու երազած մեր Հայաստանը, դեպի նոր հաղթանակներ»: Հանրահավաքի մասնակիցները, չնայած անձրեւին, մի քանի ժամ ունկնդրեցին հայ էստրադայի ճանաչված երգիչ-երգչուհիների ելույթները:

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ

Հոգեբանական տարբեր հնարքներով հասարակության գիտակցության վրա ազդելու մեթոդները այս կամ այն չափով գործում են գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, սակայն քիչ է պատահում, որ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը, օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ հնարքներին տիրապետի այնպիսի վարպետությամբ, որի համար, ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, պահանջվում է մոտ 10 տարի: Ասվածը միանգամից համոզիչ դարձնելու համար բերենք նրա նշած ամենաթարմ օրինակը. նախորդ օրը Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը քոչարի է պարել իր 2 աջակիցների հետ՝ հասարակ ժողովրդի վրա կիրառելով հոգեբանական տերմինով ասած՝ «հասարակ մարդու մանիպուլացիան»: Հոգեբանական այս հնարքը գործադրվում է հանրույթին ցույց տալու, որ ինքը նրանցից մեկն է, կարող է նրանց պես թաշկինակը ձեռքն առնել ու ցատկոտել: Մարդիկ հրճվում են, հուզվում, հիանում՝ անտեղյակ հոգեբանական այն բոլոր տեխնոլոգիաներից, որ իրենց նախընտրելի թեկնածուն գործի է դրել եւ իրենց որպես գործիք օգտագործել քարոզարշավի հենց սկզբից:
«Հոգեբանական հայտնի մանիպուլացիաներից է պիտակներ փակցնելը. եթե ցանկանում ես մարդկանց համոզել քո ճշմարտացիության մեջ, պետք է անպայման պիտակներ փակցնես՝ «ավազակներ, դավաճաններ, տականքներ»: Բոլորին հայտնի է, թե թեկնածուներից ով է այդպիսի պիտակներով խոսում, դա նկատելի էր նաեւ Արթուր Բաղդասարյանի եւ մյուսների ելույթներում՝ չափի ու սահմանների տարբերությամբ: Նայած թե ո՞ւր են տանում այդ պիտակները, ի՞նչ արարքների են մղում: Եթե ժողովրդի հուզականությունը բարձր է, դրանք բավականին ազդու են: Պիտակներից բացի, Ազատության հրապարակում կիրառվում է նաեւ «փայլուն ընդհանրացումների» մանիպուլացիան, օրինակ՝ «նրանց կպատժի Հայաստանի անկախ դատարանը», այդ լսելով մարդիկ միանգամից ոգեշնչվում են, մտովի «փայլուն ապագա» տեղափոխվում»:
Հանրության ենթագիտակցության վրա հրաշալի է ազդում Տեր-Պետրոսյանի կիրառած հաջորդ մանիպուլացիան, որը հոգեբանները կոչում են տրանսֆերի՝ փոխանցման մանիպուլացիա: Երբ մեկը ներքին կապ է հաստատում իր եւ ազգային հերոսի կամ անբասիր հեղինակություն ունեցող երջանկահիշատակ մեկի հետ, խոսում է նրանց անունից այնպես, որ մարդիկ զգում են նրանց հոգեւոր ներկայությունը, դրանով հրաշալի է ազդում հանրույթի վրա ու հասնում է իր նպատակին: Հոգեբանական այս հնարքով Լեւոն Տեր-Պետրոսյանի համար տրանսֆերի օբյեկտ են դարձել Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը:
«Հայացք» ակումբ հրավիրված Կարինե Նալչաջյանը երեկ նշեց եւս մեկ՝ «վկայակոչման» մանիպուլացիայի մասին, որը ամենից շատ նկատելի էր Արտաշես Գեղամյանի քարոզարշավի ընթացքում: Այս տեխնոլոգիայով անհատը փորձում է իր խոսքը արժեւորել հայտնի մարդկանց ասույթները մեջբերելով կամ նրանց անձամբ ճանաչած լինելու մասին պատմելով: Այս մանիպուլացիան բավականին տարածված է մեր կյանքում, դրանից հատկապես սիրում են օգտվել իրենց կարեւորելու ձգտում ունեցողները:
«Դրանք մտածված մանիպուլացիաներ են եւ դրանց իմացությամբ զինվածները ներգործում են մարդկանց մտքի, գիտակցության վրա: Կարեւորն այն է, թե ինչ նպատակով են դրանք կիրառվում, որովհետեւ մեզանում ձեւավորված սոցիալական 2 խմբերը հոգեբանական տարբեր վիճակներում են: Հանրույթի մի հատվածը կատարել է իր ընտրությունն ու հետեւում է իրադարձություններին՝ առանց կիսատության զգացում ունենալու, իսկ մյուս հատվածը հոգեկան լարվածության մեջ է, որովհետեւ նրա համար ընտրությունները դեռ ավարտված չեն: Ամենից ուժեղ լարվածության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, մյուսներն անհամեմատ ավելի հանգիստ են: Լարվածություն կա նաեւ հաղթած ճամբարում, որովհետեւ ներքաղաքական այսպիսի վիճակում նրանք չեն կարողանում ճաշակել հաղթանակի բերկրանքը», ասաց Նալչաջյանը:
Իր պարտության հետ հաշտվելուց համառորեն հրաժարվող լեւոնական թեւն այս պահին օգտագործում է երիտասարդների հուզական պոռթկումները՝ իրենց ճանապարհին խոչընդոտող ամեն ինչ ավերելու, ջարդելու տենչով, իսկ ի՞նչ կլինի դրանից հետո, այդ երիտասարդները չեն գիտակցում, որովհետեւ մի քանի ամսվա ընթացքում նրանց գիտակցությունը դարձրել են թունելային, «նրանք անքննադատ ընդունում են ամեն մի ասվածը, դա հիպնոսի պես մի բան է, որը դեպի կործանում է տանում: Սա նշանակում է, որ թուլացել է ազգի հոգեբանական պաշտպանվածությունը: Չեմ ուզում հոռետես լինել, բայց գուցե այսպես է գալու մեր վերջը»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Tuesday, February 26, 2008

American Jewish Committee and Genocide Denial


I've been sent a recording and transcript of a public exchange that took place yesterday between Barry Jacobs of the American Jewish Committee and AramBarry Jacobs of the American Jewish Committee: Don't talk to him about "genocide denial," he's a pragmatist Hamparian of the Armenian National Committee. It happened at a Washington, DC lecture on Israeli-Turkish relations. Hamparian takes Jacobs and the AJC to task for its participation in the world's most successful campaign of genocide denial, i.e. Turkey's campaign to deny the systematic murder of over a million Armenians during World War I. (For those tuning in late, The Armenian Genocide was the prototypical genocide in that it compelled Raphael Lemkin, the Polish-Jewish lawyer who coined the term "genocide," to seek ways to criminalize the mass-slaughter of whole communities. The AJC has abetted its denial by actively supporting Turkish efforts to prevent recognition of the genocide.) Jacobs responds by suggesting that the AJC can't hope to say whether the genocide took place, because, jeez, World War I was so long ago! Then he swiftly non sequiturs to the very different argument that it's bad to acknowledge past genocides unless it makes good geopolitical sense. And then he adds that that's not just the position of the AJC, but also the position of "the Jewish community." Well, all I can say is that whoever Barry Jacobs is talking about when he refers to "the Jewish community," their positions are morally bankrupt and a public disgrace to American Jews. Transcript below.
Aram Hamparian, Executive Director of the Armenian National Committee of America: Your efforts to score points in Ankara at the expense of the Armenian Genocide issue is a transparent transaction that, I think, squanders the moral capital of the Jewish community, undermines our collective efforts to fight Holocaust denial, and, if the ADL [Anti-Defamation League] experience of the last few months is any indication, is very far outside of the mainstream of your own community, and it's just so painful to come and hear you echo those same themes again. I just had to share that with you. Barry Jacobs, Director of Strategic Studies of the American Jewish Committee: It's not about the position of the American Jewish Committee and the American Jewish community. It's not about, we are not historians, which is a polite, bullshit way of saying we're not going to take responsibility, we are not going to make a decision on 1915. But the relationship between United States and Turkey, if we want to, I don't know where you are, whether you are right or left, if you're left in the United States and want to get out of Iraq, well, look you at the map, Brits have pulled out of Basra, there are only two ways to get out of Iraq, you have to go south, you have to go north, and if you go north you got to go through Turkey. So the argument that finally persuaded Congress, and I know this is not – I'm looking for a strong enough word – [unintelligible] but, the message was that the bilateral relationship between the United States and Turkey will suffer greatly if this resolution is passed. The Jewish Community believed that also, and that's been our position. And the world is not made up of choices between good and bad, at least not in the Foreign Service when I was in it, it's made up between choices between bad and worse. So we take practical positions, and the position of all the Jewish organizations, including ADL, was not have a position on the facts of what happened, or not taking a public position on what happened in 1915, we did not think, do not think, that the United States Congress is the place to settle this. And that's all I can tell you. And that's the real world and that's the position of United States Government and of the Government of Israel.

Monday, February 25, 2008

ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...


Այսպես կամ մոտավորապես այսպես է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբիոնից: Ըստ «Lragir.am»-ի, ՀՀՇ առաջնորդն ի մեջ այլ բաների, ասել է. «Սա վեհացման եւ ստորացման ժամանակաշրջան է: Դժվար է պատկերացնել մի քաղաքացի, որն ունի արժանապատվություն եւ չի կանգնում շարժման կողքին, ուրեմն դա ազգի տականքն է»: Նա ցավ է հայտնել, որ տականքը շատ է, սակայն նշել է նաեւ, որ «ազատ քաղաքացիների, համաժողովրդական շարժման մասնակիցների ավելանալու հետ մեկտեղ այդ տականքը նվազելու է եւ քչանալով՝ մտնելու է իր բները»:
Այս էլ մեր ուսյա՜լ, գիտնակա՜ն, իմաստո՜ւն, եվրոպական ու համաշխարհային արժեքներ կրո՜ղ նախագահացուն...


եվ այս ազգի դավաճան հրեա–հպատակ բոսյակը տասնյակ հազարավոր ամբոխներ է իր հետեվից քարշ տալիս՞...

Friday, February 22, 2008

ԿՈՍՈՎՈ-ՄԵՏՈԽԻԱՆ ՍԵՐԲԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍՆ Է

Մի էջ հայ-սերբական բարեկամության նորագույն պատմությունից

Հայ հասարակագիտական-քաղաքագիտական միտքը, կապկելով արեւմտյան գործակիցներին, թութակի նման կրկնում է Կոսովոյի հարցի համանմանությունը Լեռնային Ղարաբաղի հարցին: Մինչդեռ իրականում նմանությունը Նախիջեւանի հետ է. Կոսովոյում կատարվեց հենց այն, ինչ անցյալ դարի առաջին կեսին` հայկական Նախիջեւանի հետ: Վերջին հարյուրամյակին բնավորվելով հայոց հայրենիքի այդ հատվածում, քոչվոր թուրքազգիներն ու քրդերը ժամանակի ընթացքում հայաթափեցին այդ տարածքը` 1920-ականների սկզբին քեմալական-խորհրդային դավադրությամբ այնտեղ հիմնելով Նախիջեւանի «ինքնավար հանրապետությունը»: Նույնն արեցին ալբանացիները սերբական Կոսովոյի հետ` անցյալ դարի երկրորդ կեսին: Համանմանություն կա նույնիսկ տեղանունների հարցում. սերբերի համար գոյություն ունի սերբական Կոսովո-Մետոխիա, հայերիս համար` հայկական Շարուր-Նախիջեւան:
Իմ համոզումով` թուրքական դարավոր լծից առավել տուժել են երեք ժողովուրդներ` բուլղարները, սերբերն ու հայերը: Վերջին երկուսն այսօր էլ շարունակում են «ճաշակել» թուրքական բարբարոսությունների հետեւանքները, մասնավորաբար` հայրենի տարածքների օտարումը, նրանցում տարատնկված պետություններով եւ պետական նոր կազմավորումների երեւան գալով. Սերբիայում` Կոսովոն, Հայաստանում` Նախիջեւանը, Ջավախքը, Թուրքիան եւ ուրվագծվող քրդական պետական կազմավորում(ներ)ը:
Հայ-սերբական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Նա նոր իմպուլս ստացավ 1990-ական թվականներին` հայ եւ սերբ ժողովուրդների հերթական ազգային-ազատագրական զինյալ պայքարի տարիներին:
Այդ հարաբերությունների վերահաստատման ու ամրապնդման մեջ կարեւոր ներդրում ունեցավ Հայկական ժողովրդային շարժումը: Ստորեւ մի դրվագ հայ-սերբական բարեկամության նորագույն պատմությունից:
ՀՅԴ հովանավորությունը վայելող «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպության երկու մարտիկներ` Րաֆֆի Էլբեկյանն ու Անդրանիկ Պողոսյանը 1983 թվականին Բելգրադի կենտրոնում զգետնեցին Հարավսլավիայում Թուրքիայի դեսպան Կալիպ Բալկարին: Գործողության վայրում պատահաբար հայտնված սերբ պահեստի մի սպա (եթե չեմ սխալվում` ազգանունը Պոպովիչ էր), կրակոցներ լսելով, առանց երկար-բարակ մտածելու, հանում է իր ատրճանակն ու կրակում հայ տղաների վրա` ծանրորեն վիրավորելով Անդրանիկ Պողոսյանին, որի հետեւանքով Պողոսյանը սայլակին գամված հաշմանդամ դարձավ (նա ավելի քան մեկ տասնամյակ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում):
Իմանալով սերբ սպայի հանպատրաստի «հերոսական» արարքի մասին, Թուրքիայի այդ օրերի բռնատեր գեներալ Քենան Էվրենը նրան պաշտոնապես հրավիրում է Անկարա եւ նախագահական պալատում նրան շնորհում Թուրքիայի պետական բարձրագույն շքանշաններից մեկը:
Անցան տարիներ: Հարավսլավիան սկսեց մասնատվել: Սկսվեց սերբ ժողովրդի` հանուն հայրենիքի վերամիավորման ազգային-ազատագրական պայքարի նոր փուլը խորվաթների, բռնի իսլամացած նախկին ազգակիցների (բոշնակների) եւ սերբական հայրենիք թափանցած ալբանացիների դեմ, որոնք լայն օժանդակություն էին ստանում (այսօր էլ են ստանում` առատաբար) արեւմտյան ու մուսուլմանական երկրներից եւ ... Վատիկանից: Իհարկե, Թուրքիան եւս ակտիվորեն միջամտեց` առաջնորդված Բալկաններից չինական պարիսպ ձգվող պանթուրքական զառանցանքով: Այս իրողությանն ի տես, սերբ սպան անհանդուրժելի համարեց իր մոտ պահել թուրքական շքանշանը: Եվ մի օր նա հայտնվեց Բելգրադում Թուրքիայի դեսպանատան ճաղավանդակների մոտ, տեսախցիկների ու լրագրողների ներկայության թքեց թուրքական շքանշանի վրա եւ դա շպրտեց ճաղավանդակից ներս:
Այս լուրը Հայկական ժողովրդային շարժման միջոցով հասավ Լիբանան: Դա իմանալով, ՀԺՇ-ի Լիբանանի մասնաճյուղի անդամ մի հայ երիտասարդ ոսկերիչ, ի նշան երախտագիտության, նախաձեռնեց եզակի մի մեդալի իրագործումը: Նա ցանկացավ, որ իր ստեղծագործածը կրկնօրինակ չունենա: Այդ նպատակով, նա մեդալի միակ օրինակը պատրաստելուց հետո փչացրեց կաղապարը: Եվ այսպես ծնվեց մոտ 30 գրամ քաշով ոսկե մեդալը, որի մեկ կողմում, հիշում եմ, քանդակված էր սերբական խաչը, մյուս կողմում` Մասիսները: Մեդալն ուներ «Հայ ժողովուրդէն սերպ ժողովուրդին» արեւմտահայերեն մակագրությունը, առաջին երկու բառերը` մեդալի առաջին երեսում, մյուս երկուսը` երկրորդ կողմում քանդակված:
Հայ-սերբական բարեկամությունը խորհրդանշող մեդալը ՀԺՇ-ի Հունաստանի կենտրոնի միջոցով հասցվեց սերբ պահեստի սպային: Հայ տղաները հետագայում պատմում էին, որ մեդալն ափերում պահելով, նախկին զինվորականը բարձրաձայն լաց էր եղել անակնկալի պատճառած հուզմունքից...
Հավատում եմ, որ կանցնեն հայ եւ սերբ ժողովուրդների այս դառնագույն ժամանակները, երկու ճակատագրակից ազգերը կվերականգնեն իրենց հայրենիքի ամբողջականությունը եւ կշարունակեն իրենց հավերժի երթը` մնալով բարեկամ, հոգեհարազատ, եւ ինչո՞ւ չէ, նույնիսկ դաշնակից ընդհանուր թշնամիների դեմ պայքարում (1990-ականներին սակավաթիվ հայ երիտասարդներ կռվել են սերբերի կողքին):
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

ՄԻՆՉ ՄԱՐԴԻԿ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Մինչ մարդիկ, մասնավորապես ամերիկահայերը, զբաղված են ընտրություններով` Ամերիկայում եւ Հայաստանում, աշխարհում այլ հետաքրքրական զարգացումներ էին տեղի ունենում, որոնցից մի քանիսը «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ ներկայացնում է ընթերցողների ուշադրությանը:
- Փոխնախագահ Դիկ Չեյնին եւ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը Թուրքիա են այցելելու մարտ ամսին մի խումբ բարձրաստիճան զինվորական եւ քաղաքացիական պաշտոնյաների ընկերակցությամբ: Նրանցից առաջ անցյալ շաբաթ Անկարայում էին գտնվում «Միացյալ աշխատակազմերի ղեկավարների» փոխնախագահ, գեներալ Ջեյմս Քարթրայթը, քարտուղարության գլխավոր գծով փոխհամակարգող Ֆրենկ Ուրբանչիչ կրտսերը եւ գլխավոր դատախազ Մայքլ Մուկասին: Հետաքրքրական է իմանալ, թե նրանք պարզապես իրենց պաշտոնում գտնվելու վերջին տարվա հնարավորությունի՞ց են օգտվում` ճանապարհորդելու հարկատուների հաշվին, թե՞ մի նոր վտանգավոր արկածախնդրություն են մոգոնում Մերձավոր Արեւելքում:
- Երուսաղեմում գործող Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն պրոֆ. Իսրայել Չառնին նոր վերլուծական մի ուսումնասիրություն է գրել, որը խորհրդածելու տեղիք է տալիս: Մասնագիտությամբ հոգեբան պրոֆեսորն իր նոր «Մտավոր խանգարումների եւ Հոլոքոսթի ու Հայոց ցեղասպանության նման բացահայտ ցեղասպանությունների ժխտման միջեւ գոյություն ունեցող հնարավոր հարաբերությունների հարցը» խորագրով աշխատության մեջ փորձում է պարզաբանել, թե արդյոք այդ ուրացողները տառապո՞ւմ են մտավոր հիվանդություններով: Ըստ նրա, «խելագարություն է պնդել, որ պատմական մի դեպք կամ իրադարձություն, որին ամբողջ աշխարհն է ծանոթ, տեղի չի ունեցել»:
Նրանց մեջ անպայման «հոգեկան խանգարումների երեւույթներ պետք է լինեն», համոզված է նա: Գուցե հայերիս համար այս ախտորոշումը նորություն չլինի, բայց լավ է, որ դրան անդրադառնում է համաշխարհային ճանաչման արժանացած մի մասնագետ:
- Եվրոմիության պաշտոնյաների ճնշումների տակ թուրքական կառավարությունը շուտով խորհրդարանի քննարկմանն է ներկայացնելու չարաբաստիկ 301 հոդվածի վերամշակված տարբերակը, որը, մեր տվյալներով, առանձնապես չի տարբերվում նախկինից: Նոր տեքստը դարձյալ հետապնդելու է բոլոր նրանց, ովքեր վիրավորում են թուրք ժողովրդին, հանրապետությանը, պետությանը, խորհրդարանին, դատական մարմիններին, զինվորականությանը եւ ոստիկանությանը: Նոր տարբերակը խախտողներին 24 ամսվա բանտարկություն է սպասում: Դժվար է պատկերացնել, որ նման «օրենքներով» Թուրքիան հավակնում է մուտք գործել քաղաքակիրթ Եվրոպայի երկրների շարքը:
- Չբավարարվելով մուգ մաշկ ունեցող ամերիկացիներին իրենց նախնիներից (թուրք նավաստիներից, որոնց նավը խորտակվել է Մ. Նահանգների արեւելյան ափերի մոտ) սերած լինելու պնդումներով, որոշ թուրքեր այժմ պնդում են, թե իրենք բնիկ ամերիկացի հնդկացիների հարազատ արյունակիցներն են: Այս մասին է գրել Էլիֆ Օզմենեկը «Թրքիշ դեյլի նյուզ» թերթում, փորձելով նույնիսկ նմանություններ գտնել թուրքերենի եւ բնիկ ամերիկացիների լեզուների միջեւ: Հավանաբար ոգեւորված նման ապատեղեկատվություններով, որոշ թուրքեր Նյու Յորքում վերջերս կայացած մի կոնֆերանսի ժամանակ (կազմակերպված Ստամբուլի համալսարանի Ամերիկայում ապրող շրջանավարտների ասոցիացիայի կողմից) հարցրել են կազմակերպիչներին, թե արդյոք թուրքերը կարո՞ղ են ԱՄՆ այցելել իրենց նորահայտ ազգակիցների (ամերիկացի կարմիր հնդկացիների) հրավերներով: Կոնֆերանսի հետին ծրագրերի մասին գաղափար կազմելու համար բավական է նշել վերոհիշյալ ասոցիացիայի նախագահ Ալի Չինարի խոսքերը. «Մ. Նահանգների Սենատում 15 բնիկ ամերիկացի սենատոր կա: Ուստի այս կոնֆերանսը ես համարում եմ մի նոր, կարեւոր քայլ ուժեղացնելու թուրքական քարոզչությունը Ամերիկայում եւ առավել մեծ աջակցություն ակնկալելու Սենատից»:
- Նորաստեղծ «Մ. Նահանգների ազերիների ցանցը» վերջերս հայտարարել է, որ «400 հազար անդամները» պաշտպանելու են հանրապետական թեկնածու Ջոն Մակքեյնին: Իհարկե, բոլոր ամերիկացիների նման այդ ամերիկաազերիներն ազատ են իրենց ընտրության մեջ, սակայն հարցն այլ է. նրանցից քանի՞սն են Մ. Նահանգների քաղաքացի եւ քանի՞սն իրավունք ունեն քվեարկելու: Հավանաբար սենատոր Մակքեյնը հույսը նրանց վրա չպետք է դնի:
Թարգմ. Հ. Ծ.

Thursday, February 21, 2008

ՀԻԼԱՐԻԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Թիկունքում՝ այլոց թվում նաեւ թուրքական քարոզչությունն է
«Ազգը» փետրվարի 12-ին տպագրեց Օնտարիոյից (Կանադա) դոկտ. Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որտեղ հեղինակը նշում էր. «Չնայած Օբամայի մարդասիրական կեցվածքն ու հասարակական կյանքում բազմազգ կորպորացիաների եւ քարոզչական խմբավորումների միջամտության քննադատությունները լուսաբանվել են բավականաչափ, Քլինթոնի հին ու նոր, միաժամանակ բարդ կապերը պետական կառույցների տարբեր ենթաբաժինների հետ մնացել են ստվերում: Բայց չէ՞ որ շատ բան է կախված այն հանգամանքից, թե ովքեր են ֆինանսավորում ընտրարշավները»:
«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից խմբագրությանը տրամադրված Նաթ Պարրիի հոդվածը, որն առաջինը հրատարակել է «Consortiumnews.com» կայքէջը, կարծես պատասխանում է Աբրահամյանի առաջադրած հարցին:
Փետրվարի 5-ին կայացած «գերընտրություններից» հետո Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ իր նախընտրական արշավի ֆոնդին 5 մլն դոլար է փոխանցում իր անձնական միջոցներից, ընդգծելով, որ խոսքը ընտրական կազմկոմիտեին գումար փոխ տալու մասին է:
Եթե նախքան «գերընտրությունները» հայտնած լիներ, հավանաբար ավելորդ ուշադրություն բեւեռած կլիներ ինչպես իր ընտրարշավի ֆինանսական «առողջության», այնպես էլ հանգանակված գումարների աղբյուրների վրա:
Ի տարբերություն ուրիշ շատ հարուստ քաղաքական գործիչների, Քլինթոնները ո՛չ հարստություն են ժառանգել, ո՛չ էլ բիզնեսի միջոցով գումարներ դիզել: Ընդամենը յոթ տարի առաջ Սպիտակ տունը թողնելով, նրանք միլիոնավոր դոլարների պարտքի տակ խրված էին՝ դատաիրավական ծախսեր հոգալուց հետո:
Դրանից հետո նրանք ի վիճակի եղան հարստության տիրանալու (ներկա հաշվարկներով մոտ 30 մլն) հիմնականում գրքերի պայմանագրերից եւ նախկին նախագահի «կարգավիճակի» շնորհիվ, որը շահավետ գործարքների եւ արտասահմանյան դասախոսությունների լայն հնարավորություն ստեղծեց:
Հազիվ հարստացած ընտրապայքարի մեջ մտնելու Հիլարիի որոշումն այդ պատճառով էլ զարմանք պատճառեց շատերին: Իսկ վերջին այդ 5 մլն դոլարի փոխատվությունը՝ կասկածներ հարուցեց: Փետրվարի 6-ին նա լրագրողներին հայտնեց, որ «դա իմ փողն է», նկատի ունենալով, որ չի հենվում իր ամուսնու կամ այլոց նյութական օժանդակության վրա:
Ըստ իր հաղորդումների, 2001-ից այս կողմ նա 9,9 մլն դոլար է վաստակել «Սայմոն եւ Շուստեր» հրատարակչատան հրատարակած իր «Ապրելով պատմությունը» վերնագրով գրքից: Իսկ որպես սենատոր տարեկան եկամուտն է 169,300 դոլար:
Ընտանիքի բյուջեի մեծ մասը, այդուհանդերձ գոյանում է Բիլ Քլինթոնի դասախոսություններից, ելույթներից եւ գործարքներից: Այդ բոլորը, ընտրարշավի դրամահավաքի հետ, տնօրինում է «Քլինթոն ինկորպորեյշնը»:
Անցյալ ամիս «Ուոլ սթրիթ ջոռնըլը» (հունվարի 22-ին) հաղորդեց, որ նախկին նախագահը 20 մլն դոլար է վաստակելու «Յուկսիպա» ընկերության հետ բարդ մի գործարքի շնորհիվ: Այդ ընկերության տերը իր երկարամյա աջակից միլիարդատեր Ռոն Բըրքլն է, որը կապեր ունի Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ էլ Մակտումի հետ:
Մյուս կողմից, հունվարի 31-ին «Նյու Յորք թայմսը» բացահայտեց, որ Քլինթոնը 2005-ին օժանդակել էր կանադացի հանքային մագնատ Ֆրենկ Գյուստրային, որ ուրանի գործարկման շահավետ գործարք կնքի Ղազախստանի կառավարության հետ: Դրանից հետո Գյուստրան 31,3 մլն դոլարի նվիրատվություն էր արել Քլինթոնի հիմնադրամին:
Նախկին նախագահը նաեւ 10,2 մլն դոլար է վաստակել 2006-ին կարդացած 57 դասախոսությունների դիմաց: Դրանցից 31-ը Մ. Նահանգներից դուրս՝ 6,4 մլն դոլար արժողությամբ: Ընդհանուր առմամբ 2001-07 թվերին Բիլ Քլինթոնը մոտ 40 մլն է կարողացել կուտակել բանախոսություններից (ըստ «Վաշինգտոն փոստի» տվյալների), որոնց հոնորարը հասնում է 400 հազար դոլարի:
Հիլարիի «Դա իմ փողն է» ակնարկը վերաբերում էր դաշնային այն օրենքի դրույթին, որ թույլատրում է թեկնածուին անսահմանափակ նվիրատվություններ անել միայն «իր միջոցներից»: Այդ էր պատճառը, որ սենատոր Ջոն Քերին անցյալ ընտրություններում 6,4 մլն դոլարի փոխատվության համար օգտագործեց ոչ թե իր կնոջ՝ մուլտիմիլիոնատեր Թերեզա Հայնց Քերրիի փողերը, այլ իր բոստոնյան տան կողմնակի եկամուտները:
Այժմ արդեն նախկին թեկնածու Ջոն Էդվարդսի խորհրդականներից Ջ. Թրիպպին՝ մեկնաբանելով հավելյալ 5 մլն-ի փոխատվությունը, «Վաշինգտոն փոստին» ասել է. «Դա նշանակում է, որ նա չափազանց անբարենպաստ վիճակում է շարունակելու իր պայքարը»:
Առեղծված է մնում նաեւ մի այլ հանգամանք: Ինչո՞ւ էր պետք այդ հավելյալ 5 միլիոնը, եթե 2007-ին նա կարողացել էր իր ընտրարշավի համար հավաքել ավելի մեծ գումար, քան որեւէ այլ թեկնածու՝ երկու կուսակցություններից: Ըստ տեղեկությունների, նա 115,7 մլն դոլար էր հավաքել նախօրոք իր ծրագրած 75 մլն-ի դիմաց: Օբաման՝ իր մրցակիցը, հավաքել էր 102,2 մլն դոլար:
Մյուս հարցն այն է, թե արդյոք օտարերկրյա ֆինանսական օժանդակություն չի՞ հասնում Քլինթոնի հիմնադրամին: «ABC նյուզ» եւ «Հետաքննական լրատվության կենտրոնի» (ՀԼԿ) տվյալներով, նման արտաքին օժանդակությունները անհարկի միջամտություն են նշանակում հետագայում երկրի քաղաքականության մեջ: 2000-ի Բուշի քարոզարշավի օրերին, օրինակ, 245 օժանդակողներից 104-ը վարչական պաշտոններ զբաղեցրին հետագայում: Նրանցից 23-ը դարձան դեսպաններ, երեքը՝ մտան կառավարություն: Արդյոք նման բան չի՞ սպասում այս անգամ:
ՀԼԿ-ի տվյալներով, նվազագույնը 100 հազար դոլար հանգանակածներից գրանցված են որպես «օտար կառավարությունների քարոզիչներ»: Դրանցից երկու գլխավորները՝ Ջոն Մերիգանն ու Մաթյու Բարնստայնը աշխատում են Դուբայի կառավարիչների համար: Նրանք նաեւ թուրքական կառավարության օգտին են աշխատում, փորձելով «Թուրքիայի շահերը պաշտպանել»: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ա. աշխարհամարտի օրերին օսմանյան թուրքերի իրագործած հայերի Ցեղասպանության բանաձեւի տապալմանը վերջին րոպեին:
Մերիգան-Բարնստայնի ղեկավարած «DLA Piper» ֆիրման խոստացել էր 250 հազար դոլար ներդնել ընտրարշավում: Անցյալ սեպտեմբերին, ի պատասխան այն հարցերի, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ամուսինը գումարներ ներդնողների ցուցակը հրապարակել, Հիլարին ասել էր, որ նա «ուրախ կլինի այդ անել»: Մինչեւ օրս այդպիսի ցուցակ չի հրապարակվել: Ըստ «Նյու Յորք թայմսի» տվյալների, մեկ միլիոն դոլար նվիրատվություն անողներից առնվազն երկուսը ներկայացնում են ընկերություններ, որոնք «խնդիրներ ունեն արդարադատության նախարարության հետ»: Ուրիշներն անմիջական կապեր ունեն օտարերկրյա կառավարությունների հետ, որոնք իրենց տարածաշրջանում քաղաքականության փոփոխություններ են ակնկալում:
«Քլինթոն հիմնադրամին» չճշտված գումարներ են փոխանցել Սաուդյան արքայական ընտանիքը, Մարոկկոյի թագավորը, Միացյալ Արաբական Էմիրություններից մի հիմնադրամ, Քուվեյթի եւ Քաթարի կառավարությունները եւ այլն:
Հիլարի Քլինթոնի ընտրարշավի պատասխանատուները ժխտում են, որ իրենք կապ ունեն «Քլինթոնի հիմնադրամի» հետ, բայց այդպե՞ս է:
Եվ ամերիկացիները հույս ունե՞ն ակնկալելու որեւէ փոփոխություն «խնամիության» եւ «կաշառակերության» հատկանիշներից, որոնցով բնորոշվում է Բուշ կրտսերի ժամանակաշրջանը:
Թարգմ. Հ. Ծ.

Wednesday, February 20, 2008

«ԱՆԿԱԽ» ԿՈՍՈՎՈ` ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱ՞ՄԲ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Փետրվարի 17-ին հրավիրված արտահերթ նիստում Կոսովոյի խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց երկրամասի անկախության հռչակագիրը: «Այս պահից Կոսովոն հայտարարվում է անկախ եւ ինքնիշխան պետություն», խորհրդարանում հայտարարեց Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին: Արդեն երկուշաբթի Եվրոմիության երկրների արտգործնախարարների բրյուսելյան հավաքում ընդհանուր դիրքորոշում չստացվեց, եւ Կոսովոյի անկախության հռչակման ճանաչումը մնաց երկրներին` առանձին-առանձին:
Ամեն դեպքում, առաջին երկիրը, որ դրական արձագանքեց Կոսովոյի անկախացմանը, Աֆղանստանն էր, որ, ԱԳ նախարար Սուլթան Ահմեդ Բախինի խոսքերով, «ողջունեց Կոսովոյի բնակիչների` ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքներին հետեւելու համար»: Ճանաչման որոշման մասին հենց Բրյուսելում հայտարարեցին նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Միլիբանդը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները: Միանշանակ ճանաչման կողմ արտահայտվեցին Ալբանիան եւ Իռլանդիան: Կողմ են նաեւ Բելգիան, Իտալիան, Խորվաթիան, Գերմանիան:
Փետրվարի 18-ին Կոսովոյի ժողովրդի անկախությունը, իր իսկ խոսքերով, փաստեց Տանզանիայում գտնվող ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: «Սույն նամակով ես ամերիկացի ժողովրդի անունից ճանաչում եմ Կոսովոն որպես անկախ եւ ինքնիշխան պետություն», նշված է Կոսովոյի իշխանություններին ուղղված Բուշի նամակում: Նույն օրը երեկոյան Թուրքիան գրավոր հայտարարությամբ ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Ճանաչողներին միացել է նաեւ Ավստրալիան:
Եվրոմիության անդամ վեց երկրներ` Իսպանիան, Հունաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Կիպրոսն ու Սլովակիան չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը: Լեհաստանը եւ Իսրայելը գտնում են, որ այս հարցում շտապել չարժե: Ղազախստանն ու Տաջիկստանը հայտարարել են, թե չեն ճանաչելու Կոսովոյի անկախությունը:
Ուկրաինան բավականին երկակի է արտահայտել իր մոտեցումը: Ընդգծելով, որ անկախության հռչակումը չի կարող դիտրակվել որպես նախադեպ, Ուկրաինայի արտգործնախարարությունը, այնուամենայնիվ, երկրների մեծամասնության դիրքորոշման կողմնակից է, ինչը տվյալ դեպքում հավասարազոր է ճանաչմանը: Մոլդովայի կառավարությունը մտահոգություն է հայտնել, նշելով, որ հարցի նման լուծումը «ոչ միայն Սերբիայի Հանրապետության տարածքային ամբողջականության կամայական խախտում է, այլեւ Եվրոպայում ապակայունացման լուրջ գործոն»:
Ճապոնական կառավարությունը, թեեւ նախապես կողմ էր անկախությանը, հայտարարել է, թե դեռ կսպասի անկախության հռչակմամբ միջազգային նորմերի անխախտ լինելու եւ Սերբիային չվնասելու հավաստումներին:
Չինաստանն, իր հերթին, մտահոգություն է հայտնել, ընդգծելով, որ դա կարող է սպառնալ Բալկանների անվտանգությանն ու կայունությանը: Միակողմանի հռչակումից դժգոհ է նաեւ Ինդոնեզիան:
Սերբական իշխանությունները, բնականաբար, հայտարարել են, որ երբեք չեն ճանաչի Կոսովոյի անկախությունը: «Այդ կեղծ պետության հետեւում ՆԱՏՕ-ի շահերն են», անկախության հռչակման օրն իսկ հայտարարեց Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան: Ռուսաստանի արտգործնախարարությունը արդեն ՄԱԿ-ի ԱԽ փակ քննարկումից հետո հայտարարեց, թե աջակցում է Սերբիայի ղեկավարությանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հրաժարվեց Ռուսաստանի եւ Սերբիայի պահանջով Անվտանգության խորհրդի նիստում Կոսովոյի անկախության հռչակումը անօրինական հայտարարելու գործընթաց սկսել: Ամեն դեպքում, քննարկմանը անկախության ճանաչմանը դեմ արտահայտվեցին ոչ միայն Ռուսաստանը եւ Սերբիան, այլեւ Չինաստանը, ՀԱՀ-ը, Վիետնամը, Լիբիան եւ Ինդոնեզիան:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը», Կոսովոյի անկախացումը նախկին Հարավսլավիայի տրոհման վերջին փուլն է: 1990-ականներին երկրի տրոհումն սկսվեց Սլովենիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի եւ ապա Չեռնոգորիայի անկախացմամբ: Իսկ Կոսովոն փաստորեն անկախ է 1999-ից, երբ ՆԱՏՕ-ի օդուժի հարվածներն այնտեղից դուրս մղեցին սերբական զորքերին:
Եվրոմիությունն, իր հերթին, մտադիր է ոչ միայն անմիջապես ճանաչել ինքնահռչակ նոր պետությունը, այլեւ դատաոստիկանական ուժեր ուղարկել այնտեղ: Առաջիկա շաբաթ ԵՄ-ը Պրիշտինա կուղարկի երկու հազար ոստիկաններից, դատավորներից, մաքսավորներից եւ դատախազներից կազմված հատուկ քաղաքացիական առաքելություն (EULEX): Ամեն դեպքում, Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն փետրվարի 18-ին հանդես եկան հայտարարությամբ` իրենց վրա վերցնելով Կոսովոյում անվտանգության ապահովման պատասխանատվությունը:
Կոսովոն, զարգացման վեկտորները մեր տարածաշրջանում եւ հակամարտությունները
Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշն արդեն իսկ հայտարարել է, թե Աբխազիան եւ Հարավային Օսիան կդիմեն Ռուսաստանին, ԱՊՀ մյուս երկրներին եւ ՄԱԿ-ին` իրենց անկախության ճանաչման խնդրանքով, քանի որ Կոսովոյում իրավիճակը նախադեպ է: Հարավային Օսիայի առաջնորդ Էդուարդ Կոկոյտին էլ ասվածին հավելել է, որ Կոսովոյում տեղի ունեցածը «Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղի է ունեցել դեռեւս 17 տարի առաջ»:
Սրա ֆոնին Վրաստանը բնավ էլ չի շտապում Կոսովոյի ճանաչման հարցում` հիմնական շեշտադրում անելով աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կտրվածքով Կոսովոյի շուրջը ստեղծված իրավիճակի հետագա զարգացումների ազդեցության վրա: Ավելին, երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհուրդ չի տվել Կոսովոն դիտարկել նախադեպ աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կարգավորման համար կամ էլ դրանց ճանաչումը մատուցել որպես հակադարձում Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հռչակմանը:
Տվյալ դեպքում Սաակաշվիլին նկատի ունի Ռուսաստանի բազմիցս հնչեցրած այն հայտարարությունները, թե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում կճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը:
Հետաքրքրական է, որ երկու դեպքում էլ խոսք չի գնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին, այն նուն տրամաբանությամբ, ինչպիսին կիրառական է համարվում մյուս երկու հակամարտությունների դեպքում: Միեւնույն ժամանակ, Կոսովոյի անկախության օգտին քանիցս արտահայտված եւ անմիջապես ճանաչած Միացյալ Նահանգներն, ի դեմս Ադրբեջանում այդ երկրի դեսպանության, հայտարարում է. «Կոսովոն առանձնանում է իր յուրահատկությամբ, եւ նախադեպ չի ստեղծում մյուս տարածաշրջանների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի համար»:
Ադրբեջանական կայքէջերը հայտարարությունից մեջբերում են. «Միացյալ Նահանգները, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, կողմնակից է հակամարտության խաղաղ եւ համաձայնեցված կարգավորմանը: Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի միջազգային համաձայնագրերով: Հարցի լուծման ռազմական կամ փոխզիջման շրջանակներից դուրս եկող բոլոր փորձերը կարող են վտանգել Կովկասյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա առայժմ արձագանքել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար, սակայն, միեւնույն ժամանակ, Կոսովոյից դրական ազդակ է ստացվել ԼՂՀ բնակչության իրավունքների պաշտպանության հարցում: Ռոյթեր գործակալության փոխանցմամբ, Սարգսյանը նշել է, որ Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն: «Լեռնային Ղարաբաղն անկախ է արդեն շուրջ 17 տարի, թեեւ դա դեռեւս ոչ ոք չի ճանաչել: ԽՍՀՄ օրենքները թույլ էին տալիս դուրս գալ Խորհրդային Միության կազմից, եւ երբ Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, ապա Ղարաբաղը օգտվեց դրանից եւ հռչակեց իր անկախությունը», պարզաբանել է Սերժ Սարգսյանը:

ԸՍՏ Populus-Ի Exit-poll-Ի՝ ՀԱՂԹԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Բրիտանական Populus հարցախուզական կազմակերպությունը ելքային հարցում` exit poll է անցկացրել 126 ընտրատեղամասերում եւ ստացել հետեւյալ արդյունքները:
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 57.1%-ը: Populus-ի տվյալներով, երկրորդ տեղում է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձայների 17.4%-ով, երրորդ տեղում` «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` 14.6%: Չորրորդ տեղում է Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` 5.98%:
Populus-ի տվյալներով, մնացած 5 թեկնածուները հավաքել են 1.6%-ից քիչ ձայն: Հաղորդվում է, որ հարցվել է մոտ 12 հազար ընտրող: Հարցախույզն անցկացրել են 250 աշխատակիցներ Հայաստանի ողջ տարածքում, շուրջ 12 ժամվա ընթացքում: Populus-ի տվյալներին առաջին արձագանքողներից էր Ռոյթեր գործակալությունը:

Friday, February 15, 2008

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՈՒՐՋ Է»

«Անանիա Շիրակացի» համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը հայտարարեց. «Քաղաքական իրավիճակը շատ եւ շատ լուրջ է:
Դեռ դեկտեմբերին եմ ասել, որ ընտրությունների նախաշեմին կձեռնարկվեն աննախադեպ գործողություններ, որոնց խնդիրն է պառակտել հասարակությունը, սենսացիոն «բացահայտումներ» կլինեն»: Ըստ Արտաշես Գեղամյանի, այժմ արդեն պարզ է, որ այդ «բացահայտումները» վերաբերում են Մեղրիի հանձնման տարբերակին. «Հրապարակ է իջնում Մեղրիի հանձնման տարբերակը, որը, իբր թե, քննարկման սեղանին է եղել 98-99 թվականներին»: Պարոն Գեղամյանը հարկ համարեց նշել, որ տարածվում է, թե այդ բանաձեւը «իբր իրոք ստորագրման եզրին է եղել, եւ հայկական կողմը համաձայն էր ստորագրել այն: Ես երբեք ու երբեք չեմ եղել ոչ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի երկրպագուն, բայց տվյալ պարագայում, երբ հարցը վերաբերում է Հայաստանի պետության անվտանգությանը, ես երկրորդ պլան եմ մղում իմ անձնական վերաբերմունքը հիշատակածս քաղաքական գործիչների նկատմամբ եւ առաջնային եմ համարում պետության եւ պետականության շահը»: Արտաշես Գեղամյանը հարկ համարեց, իր ասելով՝ «համարձակ» հայտարարել բոլոր այն խոսակցությունների մասին, որ տարածվում են Մեղրին հանձնելու վերաբերյալ. «Զրպարտչական շատ լուրջ կամպանիա է ծավալվում հայոց պետականության դեմ, անունը դնում են, որ ուղղել են իբր անձերի դեմ, բայց իրականում ուղղված է հայոց պետականության դեմ»: ԱՄ նախագահը ուսանողներին եւ դասախոսներին բացատրեց, որ այդ փաստաթղթի «գոյության կամ չգոյության մասին» տեղյակ էին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, ինչպես նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները. «Ինքնին հասկանալի է, որ հայկական կողմի շահերից ամենեւին չէր բխի նման փաստաթղթի մասին լրահոս տալ, Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն բնավ շահագրգռված չէին նման բան կատարել, այն պատճառով, որ նրանք խնդիր չունեն խորամանկելու: Կնշանակի ո՞վ, ուրեմն՝ նա, ով շահագրգռված էր ապակայունացնել իրավիճակը՝ Ադրբեջանը եւ Թուրքիան»:

Մ. Ե.

ԱՄԵՆ ՄԻ ՆՈՐՄԱԼ ՏՂԱՄԱՐԴ ԱՅԴՊԵՍ ԿՎԱՐՎԵՐ՝ ԿՊԱՏԺԵՐ ԻՐ ԵՐԵԽԱՅԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՂԻՆ

Ռուս իշխանության մեջ լայն արձագանք է գտել պեդոֆիլի սպանության գործը, որ վերջերս տեղի է ունեցել Պետերբուրգում: 8-ամյա տղա երեխայի հայրը, պեդոֆիլին բռնելով տան շքամուտքում իր մանչուկին բռնաբարելիս, գործի է դրել բռնցքամարտիկի իր կարողությունները եւ ծեծել-շանսատակ է արել նրան ու կամավոր հանձնվել միլիցիային, հայտարարելով, որ բնավ էլ չի ափսոսում այդ տականքին մահվան դուռը հասցնելու համար:
Ըստ քրեական օրենսդրության, «մեղադրյալին» սպառնում է 5-15 տարվա ազատազրկում: Սակայն, փառք Աստծո, ռուս հասարակայնությունը բռնել է Սերգեյ Կուզնեցովի կողմը: Նույնիսկ պիտերցի պատգամավորները պաշտոնապես դիմել են քաղաքի դատախազին՝ քննության առնելու աֆեկտի պարագան, որի դեպքում Կուզնեցովը կարող է ստանալ երեք տարվա պայմանական ժամկետ: Ամեն մի նորմալ հայր-տղամարդ այդպես կվարվեր՝ սա է հետեւությունը:
Ուշագրավ է, որ հոգեւորականներն անգամ չդատապարտեցին այդ սպանությունը:
«Երեխա բռնաբարելու ընդունակ մարդը պետք է հիմնավորապես ու տեւականորեն, նույնիսկ մեկընդմիշտ մեկուսացվի հասարակությունից: Մենք պարտավոր ենք արմատապես փոխել վերաբերմունքը նման հանցագործությունների նկատմամբ», հայտարարեց Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավարի տեղակալ, վարդապետ Վսեվոլոդ Չապլինը, պարզաբանելով, որ Ռուս ուղղափառ եկեղեցին արդեն քանի տարի հանդես է գալիս մանկապղծության եւ մանկական պոռնագրության համար քրեական պատիժը խստացնելու պահանջով: «Նման մարդկանց հանդեպ մեղմությունն ու ներողամտությունն անթույլատրելի են, պատիժը պետք է լինի անկասելի: Այդ դեպքում ծնողները երեւի այլեւս չհայտնվեն նման ողբերգական, ահավոր ընտրության առջեւ, ինչպես այդ տղայի հայրը», հայտարարեց Չապլինը, կարծիք հայտնելով, որ Կուզնեցովին կարելի է հասկանալ:
Այս դեպքի կապակցությամբ սրությամբ դրվեց հատկապես մանուկներին բռնաբարողների պատժամիջոցները խստացնելու հարցը: Հատուկ նշվում է, որ, չգիտես ինչու, բռնաբարողն իր զոհին անարգելու եւ սպանելու համար հազվադեպ է դատապարտվում ցմահ բանտարկության:
Ռուս հասարակայնության առողջ խավը փորձում է կրկին ուշադրություն հրավիրել Ռուսաստանում բռնության եւ անառակության քարոզչության վրա, հատկապես հեռուստատեսությամբ: Ցավոք, սա էլ է դարձել «դեմոկրատիայի» «նվաճումներից» մեկը: Ինչի՜ մասին է խոսքը, երբ արեւմտյան որոշ «գերքաղաքակիրթ» երկրներում պեդոֆիլները ստեղծում եմ կուսակցություն, լեգալ կայքէջ ունեն ինտերնետում:
Սակայն եթե հասարակայնությանը կամաց-կամաց վարժեցնում են հանդուրժողականության ոչ պակաս գարշելի հոմոսեքսուալիստների նկատմամբ, ապա ինչ երաշխիք, որ մի օր էլ չեն քարոզի «ներողամիտ» լինել ոչ թե մանկապիղծ մեղսագործների, այլ, ասենք, «հոգեկան հիվանդների» նկատմամբ: Չէ՞ որ ասում են, տղամարդ սիրող «տղամարդիկ» էլ են, իբր, բնության ծնունդ, բայց ոչ երբեք՝ նրա թյուրիմացությունը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՀԵՏ ՎՏԱՆԳ Է ԲԵՐՈՒՄ»


Դեռեւս դեկտեմբեր ամսին այլ թեկնածուի օգտին հրապարակավ քարոզչություն անելու համար բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը հեռացվել էր ՀՅԴ բյուրոյի շարքերից: Երեկ բանաստեղծը «Հայելի» ակումբի հյուրն էր եւ անդրադարձավ ներքաղաքական անցուդարձին, նախընտրական քարոզարշավի թոհուբոհին: Բանաստեղծը նշեց, որ իր խոսքն ու անելիքը վերաբերում են ազգային շահերին ու երկրի ապագային: «Հետեւել եմ, թե նախագահի թեկնածուներից ով ինչ լվացքի փոշիով է լվանում ժողովրդի ուղեղը` էլեկտորատ ձեռք բերելու համար: Եվ ինձ ապշեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե Հայաստանում դեմոգրաֆիկ վտանգ կա: Եվ այս ամենն ասում էր մի ժողովրդի, որ գայթակղված լսում էր նրան: Ես էլ կարող էի ենթարկվել բազմաթիվ գայթակղությունների, բայց հեռու պահեցի ինձ այդ գայթակղություններից»:
Ըստ Դավոյանի, դեռեւս 89-ին, երբ տանկերը շրջափակում էին օպերայի եւ բալետի շենքը, շրջակա մայթերն ու փողոցները, ՀՀՇ-ականները իշխանությունը գրավելու գայթակղությունից ժողովրդին ստիպում էին հարձակվել օրինապահ ուժերի, ռուս զինվորների վրա. «Ես էի պահում, որ չհարձակվեին զինվորների վրա: Ժողովրդին սադրանքի տանելը ճիշտ չէր: Ես այն ժամանակ ասացի Լեւոնին` պետք չէ հեղափոխական խաղալ, ժողովրդին զորքի դեմ հանել: Լեւոնն էլ ասում էր. «Թող 250 000-ն էլ զոհվեն»:
Եվ բանաստեղծի բնորոշմամբ, ՀՀՇ-ն եկավ իշխանության ու սկսվեց պետական սեփականության թալանը. «Սեփականություն, որն այն ժամանակ գտնվում էր նյութատեխնիկական բազաներում: Դրանից հետո ազգային սեփականությունը սկսվեց թալանվել: Նրանց պատկերացման մեջ այն կարծիքն էր առաջացել, որ Մոսկվայից ամեն ինչ խողովակով կգա, իրենք կուտեն ու կուտեն: Ժողովրդին ասում էի` Լեւոնին մի ընտրեք, իսկ ժողովուրդն ինձ վրա քար էր նետում: Լեւոնն ասում էր. «Ոչ թե Ղարաբաղի համար ենք կռվում, այլ անկախության համար: Այսինքն, ժողովրդին Տեր-Պետրոսյանը հրամցնում էր այն անկախությունը, ինչ Գորբաչովն էր խոստացել Լեւոնին` Մոսկվայի բանտում նստելու ժամանակ: Այսօր նրա ելույթների մեջ ատելության ահռելի բաժին կա. ազգի զավակը չի կարող ունենալ այդպիսի ատելություն մյուսների հանդեպ: Չստացվի այնպես, որ ես տրամադրված եմ օտարելու ՀՀՇ-ին. նրանք նույնպես մեր զավակներն են: Բայց նա 250 000 մարդ զոհելով ուզում էր գալ իշխանության»:
Բանախոսը կարեւորեց եւս մեկ հանգամանք, որ Տեր-Պետրոսյանը ավելի մեծ հարգանք կունենար, եթե իր աշխատանքով նվիրվեր Մատենադարանին:
Բանախոսը ժողովրդին եւս մեկ անգամ ուզում է հիշեցնել, որ Տեր-Պետրոսյանի շրջապատում էլ կան շահամոլներ, թալանչիներ. «Կան նաեւ հայորդիներ, որոնց վարկը գցողն էլ Լեւոնն է: Եվ նա չի կարող բարձրացնել այդ հայորդիների վարկը: Իմ մեջ կա վտանգի զգացում. պետք է խուսափի ժողովուրդը վտանգից. ժողովուրդը բախումների գնալու ցանկություն չունի: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հետ վտանգ է բերում»:
Իսկ թե սպասվո՞ւմ է արդար ընտրություն, Դավոյանը նկատեց. «Արդար ընտրությունը դեռեւս ճիշտ ընտրություն չէ: Եվ ես հավատում եմ, որ ընտրությունները, եթե ոչ 100, գոնե 80 տոկոսով արդար են լինելու: Վտանգներից մեկն էլ այն է, որ ժողովուրդը կարող է արդար ընտրություն անել, բայց՝ սխալ: Արդեն սխալվել են` 91-ին ընտրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Thursday, February 14, 2008

«ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ» ԵՂԵԼ Է

Դա փաստող վկայությունների պակաս չկա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համատեքստում տարածքների փոխանակման կամ «Մեղրիի հարցը» բանակցությունների առարկա լինելու շուրջ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների բանավեճը վաղուցվա պատմություն ունի: Այն ծայր է առել 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո եւ մշտապես կապվել է կատարված ոճրագործության հնարավոր շարժառիթների հետ: Այդ բանավեճը արդիական է նաեւ այսօր՝ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փետրվարի 9-ին Ազատության հրապարակում արած հայտարարություններից հետո: Իշխանություններն ինչպես տարիներ առաջ, այսօր էլ ժխտում են, թե Մեղրիի հարցը եղել է բանակցությունների սեղանին, առավել եւս հեգնանքով են վերաբերվում այդ հարցը «Հոկտեմբերի 27»-ի հետ կապելը: Այդուհանդերձ, հայաստանյան մամուլի արխիվներում մնում են «Մեղրի տարբերակի» գոյության մասին փաստող բազմաթիվ հրապարակումներ՝ պետական գործիչների «ինքնախոստովանություններ», նաեւ օտարերկրյա մամուլում՝ «Լը մոնդ դիպլոմատիկ», «Շպիգել», «Կալիֆոռնիա կուրիեր», «The Economist» եւ այլն, ու, ի վերջո, նաեւ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ նրանց հարազատների կողմից արված վկայություններ: Այդ տարբերակի՝ գոյության մասին դեռ 2000-2002թթ. եւ դրանից հետո էլ բազմաթիվ անուղղակի վկայություններ են եղել: Դրանք արել են, օրինակ՝ մոսկվացի քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ՀՀ ԱԳ առաջին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Մենք հարկ ենք համարում ներկայացնել մեր մամուլում 2000թ.-ից ի վեր «Մեղրիի տարբերակի» գոյությունը փաստող հրապարակումների այն կտորները, որոնց աղբյուրները տարբերակի գոյության մասին անձամբ եւ ի պաշտոնե տեղյակ մարդիկ են:
2001թ. «ՉԻ». ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան. «Իսկապես կար Մեղրիի տարբերակ, եւ իսկապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համոզում էին ընդունել այդ տարբերակը: Բայց նախքան մեր պաշտոնանկությունը, մենք հասցրել ենք այնպիսի քայլեր անել, որոնք անհնար են դարձնում այդ տարբերակի ընդունումը: Մասնավորապես, գիտակցելով, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, չի կարող բացահայտորեն իր դիրքորոշումն արտահայտել, մենք հասել ենք նրան, որ Ռուսաստանը Մեղրիի տարբերակին դեմ է արտահայտվել այլ կերպ՝ որոշում է ընդունել Մեղրիում էլեկտրակայան կառուցել»:
2001թ. «ՉԻ». ՀՀ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյան. «Իմ թիվ մեկ ձեռքբերումն եմ համարում այն, որ ունեցածս հնարավորությունների չափով խոչընդոտել եմ Մեղրիի տարբերակի իրականացմանը»։
2001թ. «ՉԻ». «Այս տարբերակի վերաբերյալ Վազգեն Սարգսյանից մնացած մի ձեռագիր փաստաթուղթ կա, որտեղ նա նշում է արել՝ «սա մեր տարբերակը չէ, սա իրենց տարբերակն է», ու որ ինքն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են այդ տարբերակին: Նա նաեւ գրել էր, թե «Մեղրին բենզինի նման կմտնի ձեր արյան մեջ ու.... Վ. Սարգսյանը միանշանակ այն տեսակետին էր, որ Լաչինը պահել է պետք»:
2007թ. «Առավոտ». «1999 թ. Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվել էր Մեղրիի հարցը. այդ օրը Կարենը մեզ ասաց. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է»:
2000թ. «Առավոտ». «Ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը բացահայտել է. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը՝ Ղարաբաղի հետ, տրվում է Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ», եւ հավելել՝ «ինչ-որ տրամաբանություն կա» եւ «պետք է դրվի լուրջ քննարկման»:
«Առավոտ». «HTB հեռուստաընկերության «Սեգոդնյա» լրատվական ծրագրով նոյեմբերի 16-ին հաղորդվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետեւյալ հայտարարությունը. «Հայրս հոկտեմբերի կեսերին ինձ հետ խոսել է Մեղրիի տարբերակի մասին: Քննարկվել է նման տարբերակ։ Նա ծայրահեղ մտահոգված էր եւ ասաց, թե դեմ կլինի եւ կկանգնի մինչեւ վերջ»:
«Առավոտ». «Ալմաստ» գործարանում շրջայց կատարող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի պատասխան լրագրողներից մեկի «Մեղրիի տարբերակին» վերաբերող հարցին՝ այն քնքշորեն ներկայացրել էր որպես «կոմունիկացիաների խնդիր». «Խոսքը երբեք չի գնացել միջանցքի մասին, խոսքը գնացել է, այո՛, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ սուվերեն միջանցքի մասին Մեղրիով, խոսքը գնում է ճանապարհով հաղորդակցության իրավունքի մասին։ Սրանից այն կողմ երբեք որեւէ պայմանավորվածություն մենք չենք ունեցել»:
Եվ վերջապես՝ 2000թ. «ՀՀ» օրաթերթում հրապարակվեց ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանի հարցազրույցը Կ. Դեմիրճյանի վարորդի՝ քեռի Միշայի հետ, որտեղ նա վկայել է, որ «Հոկտեմբերի 27-ի նախօրյակին շատ-շատերից ավելի վաղ ես նկատեցի, որ Կարեն Սերոբիչը անտրամադիր էր, մտահոգված էր երկրի ծանր վիճակով, ժողովրդի չքավորությամբ։ Գործերը դժվար էին առաջ գնում։ Բայց հոկտեմբերի 23-ին Կարեն Սերոբիչը այնքան անտրամադիր էր ու զայրացած, որ երբեւիցե չէի տեսել իրեն այդ վիճակում։
Այդ օրը հրավիրված էր Անվտանգության խորհրդի նիստ, որից Դեմիրճյանը չափազանց զայրացած դուրս եկավ։ Ի դեպ, անտրամադիր ու բարկացած նիստից հեռացավ նաեւ Վազգեն Սարգսյանը: Այդ օրը ժամը 14-ին ԱԺ եկավ Վազգեն Սարգսյանը: Կարեն Սերոբիչը Մոսկվայից նոր էր վերադարձելL: Նրանք մոտ երկու ժամ զրուցեցին եւ ժամը 16-ին ես իրենց տարա նախագահի նստավայր, ուր արդեն հավաքվել էին Անվտանգության խորհրդի անդամները: Երկուսն էլ շատ բարձր տրամադրություն ունեին: Այլ վարորդների հետ մեքենայի մոտ սպասում էի նիստի ավարտին: Առաջինը նախագահի նստավայրից դուրս եկավ Ալբերտ Բազեյանը, լուռ նստեց մեքենան ու հեռացավ: Բավականին ժամանակ անց դուրս եկան մնացածները: Վ. Սարգսյանը այն աստիճան ջղայնացած էր, որ նստեց իր մեքենան ու ամբողջ ուժով փակեց մեքենայի դուռը: Ինձ թվաց, որ դուռը տեղից դուրս կթռնի: Կարեն Սերոբիչի դեմքին գույն չկար: Մի կերպ ասաց. «Քշի տուն»: Փորձեցի հանգստացնել, բայց կտրուկ ընդհատեց ինձ. «Բավական է, շարունակ նույնն ես ասում: Ո՞նց հանգստանամ, չե՞ս տեսնում՝ ինչ է կատարվում»։ Սրանից զատ վարորդը նաեւ փոխանցել էր, թե ԱԽ նիստում «Մեղրին են հանձնում»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Tuesday, February 12, 2008

«Ազնիվ լինենք»

Արամ Հարությունյանը նախագահի թեկնածուներին առաջարկում է ԼՂՀ հարցի մասին փաստաթուղթ ստորագրել:
«Մենք՝ ՀՀ նախագահի ներքոստորագրյալ թեկնածուներս, հաստատագրելով նվիրվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ արդար կարգավորմանը, ընտրվելու դեպքում պարտավորվում ենք.
ա) նպաստել բանակցային գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով դրանցում արցախյան կողմի վճռորոշ մասնակցությունը,
բ) հասնել ղարաբաղյան հակամարտության հիմնական զոհի՝ ադրբեջանահայության քաղաքական իրավունքների վերականգնմանը եւ կրած տնտեսական կորուստների փոխhատուցմանը:
Ընդունելի ենք համարում արցախյան հիմնախնդրի կարգավորման հետեւյալ տարբերակները՝ անկախ, ինքնիշխան պետություն կամ վերամիավորում Հայաստանի Հանրապետության հետ:
Համոզված ենք, որ այլ լուծումների դեպքում երաշխավորված չեն ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքը եւ անվտանգությունը»,- երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Հայտարարության այս տեքստի կրկնօրինակն ուղարկվել է ՀՀ նախագահի մնացյալ թեկնածուների շտաբներ, բնօրինակը թեկնածուն թողել է «Փաստարկ» ակումբում: Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ հանդես գալու մասին թեկնածուն ավելի վաղ էր հայտարարել:
Այն, որ իր մրցակիցներին թեկնածուն իր գրասենյակ չի հրավիրել սույն փաստաթուղթը ստորագրելու համար՝ «Առավոտի» հետ զրույցում բացատրեց այսպես. «Որպեսզի որեւէ մեկի ամբիցիաները չվիրավորեմ»: Երեկ ժամը 20.00-ի դրությամբ տեղեկացանք, որ փաստաթուղթը՝ եւ կրկնօրինակը, եւ բնօրինակը, ստորագրել է միայն ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ինչպես նաեւ՝ նախաձեռնության հեղինակը: Իսկ նման նախաձեռնությունը Արամ Հարությունյանն այսպես է մեկնաբանում. «Այլ հարցերում կարող ենք տարբեր մոտեցումներ ունենալ, բայց ղարաբաղյան հարցում պարտավոր ենք մեկ միասնական մոտեցում ունենալ: Դա է պահանջում ազգային շահը»: «Առավոտի» հետ զրույցում նախագահի թեկնածուն վերհիշեց, որ 1997-98 թվականներին իշխանության ներսում այս հարցի շուրջ բանավեճ կար, որն էլ հանգեցրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Այսօր Արամ Հարությունյանը առաջին նախագահի նախընտրական ծրագրում տեսնում է այն տարիների նրա մոտեցումները՝ «պարզապես փաթեթավորված»: Նա ասում է, որ ստորագրելով սույն փաստաթուղթը՝ թեկնածուները կկանխեն նաեւ մեր հակառակորդների սպասելիքները, թե իբր այս կամ այն թեկնածուի հաղթանակի դեպքում իրենք կշահեն եւ ԼՂՀ հարցը լուծում կստանա՝ ըստ իրենց պատկերացումների: Բացի դա, Արամ Հարությունյանը գտնում է, որ պետք է նաեւ սեփական ժողովրդի հետ ազնիվ լինել:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՕՍԿԱՆՅԱՆԻՆ

«Այսօր մոտ 40 հազար հայաստանցիներ են ապրում իմ երկրում, որովհետեւ Թուրքիան խաղաղության երկիր է»: Մյունխենում ընթացող Անվտանգության 44-րդ համաժողովում այսպես է հակադարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից իրեն ուղղված այն հարցին, թե «ինչո՞ւ են մեր սահմանները փակ եւ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ երբ մենք ձեզ հարցնում ենք պատճառների մասին, դուք միշտ մեջբերում եք խնդիրներ՝ կապված Ցեղասպանության եւ ԼՂ հետ»: Օսկանյանը Էրդողանին մի շարք այլ հարցեր էլ է ուղղել. «Մենք պատերազմի մեջ չենք գտնվում ձեր պետության հետ, ուրեմն ինչո՞ւ մենք չենք քննարկում այդ հարցերը: Ինչո՞ւ մեզ չի հաջողվում հաստատել դիվանագիտական հարաբերություններ, երբ այս խնդրում մենք որեւէ նախապայման չունենք»:
Իր պատասխանում Թուրքիայի վարչապետը նշել է. «Երբ ես դարձա վարչապետ, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ վերականգնվեցին օդային բեռնափոխադրումները: Մենք վերանորոգեցինք եւ բոլոր զբոսաշրջիկների առջեւ բացեցինք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու դռները: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ են հայերը Հայաստանից փախչում եւ գալիս հենց իմ երկիր: Որովհետեւ Թուրքիան խաղաղության երկիր է»: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Թուրքիայի վարչապետը Հայաստանին կոչ է արել հեռանալ օկուպացրած տարածքներից, նշելով. «Աշխարհը Հայաստանին ճանաչել է որպես օկուպանտ պետություն: Հեռացե՛ք այնտեղից: Թող այնտեղ վերադառնան հազարավոր, տասնյակ, հարյուր հազարավոր մեր ադրբեջանցի եղբայրները: Ղարաբաղյան իրադարձությունները շատ բացահայտ կերպով խոսում են այն մասին, թե ով ում է տեղահանել եւ ով է իրականացնում ցեղասպանություն»:
Անդրադառնալով ցեղասպանության թեմային, Էրդողանն ասել է. «Մենք մեր մշակույթի, մեր քաղաքակրթության մեջ չունենք «ցեղասպանություն» կոչված որեւէ բան: Եվ բացառվում է, որ մենք դա ընդունենք»: Թուրքիայի վարչապետը վրդովմունք է հայտնել «ջարդի ենթարկված քրիստոնյաներ», «ջարդի ենթարկված հայեր» արտահայտությունների կապակցությամբ, նշելով. «Դուք ինչի՞ հիման վրա եք նման արտահայտություններ անում: Սա շատ տգեղ մոտեցում է: Ձեր ձեռքում ի՞նչ փաստաթղթեր կան: Ես 2005-ին մի նամակ գրեցի Հայաստանին: Նույն բանը կրկնում եմ եւ հիմա: Մենք բացել ենք մեր արխիվները: Թող Հայաստանն էլ իր արխիվները բացի: Ասում ենք՝ եկեք ստեղծենք պատմաբանների համատեղ հանձնաժողով, թող նրանք էլ զբաղվեն այդ գործով: Իսկ այդ ամենից հետո մենք՝ քաղաքական գործիչներս, կկայացնենք մեր որոշումը»:
«Ջիհան» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաեւ, որ թուրքական կողմը ցեղասպանության թեմայի շուրջ պատրաստ է խոսել ցանկացած փաստով եւ փաստաթղթով, դարձյալ վկայաբերելով թուրքական ինքնության, մտածելակերպի եւ հոգեկերտվածքի ու բռնության անհամատեղելիությունը: «Ուստի, մենք երբեք չենք ընդունի այդ մեղադրանքները»,- եզրափակել է Էրդողանը:

Սեփ. լր.

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԱՆԳԼԵՐԵՆ

Հայկական հարցի, մասնավորապես Սեւրի պայմանագրի վերաբերյալ առաջին վերլուծություններից մեկը պատկանում է ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցին:
1920 թվականի ապրիլից բնակվելով Լոնդոնում, հենց նույն տարվա հունվարի 20-ին, այսինքն՝ Սեւրի պայմանագրից 2 ամիս անց, նա անգլերեն հրատարակում է «Towards the solution of the Armenian question» («Հայկական հարցի լուծման շուրջ») գրքույկը, որում բացի «Հայկական հարցը Սեւրում» ուսումնասիրությունից զետեղվում են դեռեւս 1918-ին Պետրոգրադում գրված «Հայկական հարցի պատմական հիմքը եւ Թուրքիայի անկումը», ինչպես նաեւ «Թուրքիայի անդամահատումը» հոդվածները:
Այս գրքույկը 1984 թվականին թարգմանվել է ռուսերեն, որից հետո՝ 1989-ին եւ 1996-ին լույս է տեսել հայերեն, սակայն անգլերեն բնագիրն առ այսօր համարվում է ամենաընթերցվողը: Դրա նշանակությունը եւ արժեքը գնահատելով, ԳԱ արեւելագիտության ինստիտուտը՝ մեկենասությամբ Արմեն եւ Քերսաբե Ճերեճյան հիմնադրամի (Մ.Նահանգներ), 2007 թվականին վերահրատարակեց այն՝ դոկտոր Պետրոս Հովհաննիսյանի եւ ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանի ներածական խոսքով:
Ռ. Պ.

ՕԲԱՄԱՅԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ

Այս կարծիքին է Օնտարիոյից (Կանադա) դոկտ. Տիգրան Աբրահամյանը, որի հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:
Մ. Նահանգների հետ աշխարհն էլ նոր սկզբի ականատես է դառնալու նոյեմբերին, երբ ամերիկացիները նոր նախագահ ընտրեն: Ներկա դրությամբ դա կարող է լինել Ամերիկայի պատմության մեջ առաջին կին կամ աֆրոամերիկացի նախագահը: Հետեւանքներն անկասկած տարբեր կարող են լինել, բայց վստահ կարելի է ասել, որ դրանք կապ չեն ունենա ընտրվողի սեռի կամ մաշկի գույնի հետ:
Բարաք Օբաման եւ Հիլարի Քլինթոնն, իրենց խոստումների համաձայն, երկրում իրականացնելու են բարեփոխումներ, որոնք անպայման ազդելու են բավական երկար ժամանակ անկայունության մատնված եւ մարդկային անմեղ կյանքեր խլած Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքականության վրա: Երկուսն էլ խելամտություն եւ առողջ դատողություն են բերելու հսկային, որն իրեն աշխարհի միակ տիրակալն է զգում: Աղքատները, զրկվածներն ու անբարենպաստ պայմաններում հայտնվածները վերջապես հնարավորություն են ունենալու շտկելու իրենց վիճակը, շահարկությունների առիթ դարձած անօրինական ներգաղթի օրենքը հավանաբար վերանայվի:
Երկու թեկնածուների քարոզարշավում տեղ գտած նմանությունների կողքին առկա են նաեւ տեսակետների սկզբունքային տարբերություններ, որոնց քիչ են ուշադրություն դարձրել ցարդ: Չնայած Օբամայի մարդասիրական կեցվածքն ու հասարակական կյանքում բազմազգ կորպորացիաների եւ քարոզչական խմբավորումների միջամտության քննադատությունները լուսաբանվել են բավականաչափ, Քլինթոնի հին ու նոր եւ միաժամանակ բարդ կապերը պետական կառույցների տարբեր ենթաբաժինների հետ մնացել են ստվերում: Բայց չէ՞ որ շատ բան է կախված այն հանգամանքից, թե ովքեր են ֆինանսավորում ընտրարշավները:
Օբամայի ընտրած ուղին դեպի ապագան նայելն է: Եվ հենց այս պատճառով է, որ Քերոլայն Քենեդին գրել էր. «Ոչ մի ուրիշ նախագահ ինձ այդքան չէր ոգեւորել, որքան հայրս (Ջ. Ֆ. Քենեդին) էր ժամանակին ոգեւորել մարդկանց: Հիմա, առաջին անգամ, ես տեսնում եմ այդ մարդուն, որը կարող է դառնալ մեր նախագահը, ոչ միայն իմը, այլեւ ամերիկացիների մի ամբողջ նոր սերնդի նախագահը»:
Երկու թեկնածուներն էլ անդրադարձել են մեր ժամանակների խնդիրներին՝ միջուկային զենքի տարածում, ահաբեկչություն, կլիմայական փոփոխություն, աղքատություն, հիվանդություններ եւ այլն: Սակայն Օբաման էր, որ առավել սրտացավորեն եւ ուժգնությամբ խոսեց Ցեղասպանության հարցի մասին: Դա նշանակում է, որ նա իսկապես մտահոգված է եւ սոսկ արջի ծառայություն չի մատուցում քվեներ ձեռք բերելու նպատակով: Սամանթա Փաուերի խոսքերը ճիշտ են գնահատում նրան: Հայ համայնքին ուղղված իր խոսքերում նա ընդգրկեց Օբամայի «հստակ կեցվածքը Հայոց ցեղասպանության հանդեպ, նրա անհողդողդ ջանքերը Սենատում, բանաձեւի անցկացման առնչությամբ, նրա ցանկությունը նախագահ ընտրվելու դեպքում հիշատակելու եւ իրերն իրենց անուններով կոչելու հանգամանքները»:
Իսկ որտե՞ղ է կանգնած Քլինթոնն այս հարցում: Ճիշտ է, Օբամայի նման նա էլ է պաշտպանում բանաձեւի անցկացումը եւ խոստանում է ընտրվելու դեպքում հիշատակել ու ճանաչել Ցեղասպանությունը: Բայց չմոռանանք, որ նրա ամուսինն էլ էր խոստացել, իսկ հետագայում խոչընդոտել դրա ընդունմանը Կոնգրեսում:
Թեկնածուներին շրջապատող մարդիկ երբեմն ավելի կարեւոր են եւ ավելին են ասում, քան նրանց խոստումները: Երբ Քլինթոնն Այովայում արտասանում էր իր ճառը, կողքին կանգնած էր Մադլեն Օլբրայթը, որն ուրիշ պետքարտուղարների նման ժամանակին դեմ էր դուրս եկել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը:
Թերթերի հաղորդումներին հավատալ միշտ չի լինում, բայց երբեմն պետք է արժանին մատուցել: Այդ առումով նշեմ հետեւյալը. թուրքական «Միլիեթից» արտատպելով հունվարի 28-ին «Նոր Մարմարա» հայկական թերթը գրում է, որ Մեհմետ Չելեբի անունով մի թուրք Քլինթոնի խորհրդատուներից մեկն է: Փորձելով վստահեցնել թուրքերին, որ քլինթոնյան ճամբարից իրենց վտանգ չի սպառնում, նա պարզաբանել է, որ Հիլարի Քլինթոնի «աջակցությունը Ցեղասպանության հարցում պարզապես նախընտրական մարտավարություն է»: Նա նշել է. «Կալիֆոռնիայում 1,5 մլն հայեր են ապրում, իսկ այդ նահանգը էլեկտորատի 28 տոկոսն է կազմում, ուստի նա ստիպված է այդ քայլին դիմելու, քանի որ այնտեղ հաղթանակ տանողը կհաղթի նաեւ նախագահական վերջնական ընտրություններում»:
Ամերիկահայերի մասնակցությունը այդ ընտրություններին մեծապես կախված է այն հանգամանքից, որ նրանք ցանկանում են նախագահական աթոռին տեսնել Ռոնալդ Ռեյգանի նման մեկին, որը ժամանակին հրապարակայնորեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Դրա համար բարոյական հատկանիշներ են անհրաժեշտ: Իսկ այդպիսի հատկանիշներ կարելի է գտնել մի անձնավորության մեջ, որի ոչ վաղ անցյալը լի է եղել զրկանքներով եւ մարդու իրավունքների խախտումներով:
Այդ անձնավորությունը Օբաման է:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ», ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿ Է

ՀՀ արտգործնախարարությունից հաղորդում են, որ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցելով անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 44-րդ համաժողովին, Թուրքիայի վարչապետի ելույթից հետո մեկնաբանություններով է հանդես եկել: Ի գիտություն ընդունելով, որ Թուրքիայի վարչապետը հպարտանում է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացով եւ իր երկրի ռազմավարական դերակատարությամբ խաղաղության եւ կայունության հաստատման գործում, Օսկանյանը ասաց. «Պրն վարչապետ, ինչպես Դուք գիտեք, այսօր սահմանը մեր երկու երկրների միջեւ փակ է Թուրքիայի կողմից: Մենք հաճախ բարձրացրել ենք այս հարցը` նշելով, որ մենք կցանկանայինք Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ: Սակայն մենք լսում էինք Ձեզ պարզ եւ հստակ, երբ Դուք կրկնում էիք սահմանը փակ պահելու երկու հիմնական պատճառաբանությունները կամ պատրվակները: Ձեր հնչեցրած պատճառներից առաջինը Հայաստանի ներգրավվածությունն է ԼՂ հակամարտության մեջ, երկրորդը` Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը: Սակայն ԼՂ հակամարտությունն ընթանում է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, իսկ Ցեղասպանության ճանաչումը մեր բարոյական, պատմական պարտականությունն է»: Օսկանյանը հարց է տվել, որ այս պահին մեր երկրները չեն պատերազմում, եւ պատերազմական իրավիճակում չգտնվելու պայմաններում, արդյոք այն պատճառները, որ մշտապես բերում եք, բավարա՞ր են արդարացնելու համար մեր երկու երկրների միջեւ սահմանների փակ լինելը: Օսկանյանը նշել է նաեւ, որ «Թուրքիան կարող է դառնալ բնական կամուրջ Կովկասի եւ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջեւ»: Հաղորդվում է, որ Թուրքիայի վարչապետը չի պատասխանել նախարար Օսկանյանի հարցերին, նա կրկնել է միայն պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը, ասել է, թե 1915-ի կոտորածները պատմականորեն ապացուցված չեն` մի կողմից առաջարկելով պատմաբաններին ու հնագետներին ուսումնասիրել խնդիրը, մյուս կողմից՝ մերժել պնդումները, թե Ցեղասպանությունը թուրքական մշակույթի մաս է:

Nagorno-Karabakh: Azerbaijan Up For A Fight, But Armenia Unbowed

YEREVAN -- EU officials touring the South Caucasus this week were confronted by heated words from President Ilham Aliyev, who told them Azerbaijan is ready to "wage war" with neighboring Armenia over the disputed territory of Nagorno-Karabakh.
Azerbaijan's recent windfall of oil and gas revenues appears to have persuaded Aliyev that he could turn the tables on Armenia, which has long held the military upper hand in the dispute over Nagorno-Karabakh, a predominantly ethnic-Armenian territory located within Azerbaijan. In talks on February 4 with Slovenian Foreign Minister Dmitrij Rupel, who was representing the current EU Presidency, Aliyev indicated Baku was contemplating waging war for control of the disputed territory, which together with a strip of adjacent Azerbaijani territory has been under Yerevan's control since a 1988-94 war between the two countries. Benita Ferrero-Waldner, the EU's external relations commissioner, tells RFE/RL that Brussels firmly rejected Baku's "inflammatory" rhetoric. "I clearly said, not only to the authorities, but also at the press conference, that I think it is highly important that they avoid any inflammatory speech at the moment of presidential elections," she says.Both countries are holding a presidential vote this year -- Armenia on February 19, and Azerbaijan in October. The Organization for Security and Cooperation in Europe (OSCE), which has spent more than 15 years mediating talks between the two sides, has indicated an election year is not likely to see major progress on the issue. Baku, however, appears impatient. The Azerbaijani leadership, Rupel said, appears to feel that "time is not on Armenia's side." Nor is money. Azerbaijan's defense budget this year will exceed $1 billion; Armenia's is just one-third of that figure. Azerbaijan has enjoyed spectacular economic growth over the past few years. The country's GDP grew by 25 percent in 2007, almost exclusively on the strength of oil and gas exports. Azerbaijan's minister for economic development, Heydar Babayev, says he expects his government to generate upward of $150 billion in oil and gas revenues by 2015.Armenia, meanwhile, has no lucrative natural resources. It is landlocked, blockaded by neighbors Turkey and Azerbaijan, and -- at Baku's behest -- bypassed by oil and gas pipelines, as well as rail and road projects, which originate in Azerbaijan.'Winning The Peace'But, as Rupel notes, Armenia has "alliances that speak for it." This is a reference to Russian backing. Throughout the Nagorno-Karabakh conflict, Russia is rumored to have given Armenia military equipment worth $1 billion. Russia provides for most of Armenia's energy needs and has bought up most of its energy infrastructure.The Armenian government did not appeared cowed by Baku's fighting words. Foreign Minister Vartan Oskanian tells RFE/RL that Armenia is confident of its military capability. "No matter how strong the Azeris will be in the next 15 years, even with this kind of spending, even [if it] doubled every year, to catch up with Armenia's commitment to defend itself and Karabakh, that will require [as a] minimum 15-20 years," he says.Oskanian says that Armenia would not be intimidated in any event. More importantly, he adds, he does not believe there can be a military solution to Nagorno-Karabakh. "We fought twice with the Azeris, we prevailed, but we never claimed that we won the war," he says. "Unless we win the peace, we will never claim that we won the war."Oskanian acknowledges, however, that the chances of "winning the peace" are receding and that Azerbaijan's positions in the OSCE-mediated peace talks have hardened.Rupel -- an old OSCE hand, having chaired the organization in 2005 -- also fears the Minsk Group, which oversees the mediation efforts, may face increasing obstinacy from Baku.Nagorno-Karabakh is a key issue in both countries' election campaigns, and establishment candidates are expected to win in both countries, meaning novel approaches to the problem are not likely to be forthcoming.Taking a longer-term view, Rupel says the conflict is rooted in the region's Soviet past, when Josef Stalin arranged their borders in a way apparently designed to exacerbate ethnic strife. Rupel says both Armenia and Azerbaijan need a "generational change." "You know, a new generation, younger people, [would] deal with problems like Nagorno-Karabakh in an easier way," he says. "I think we have to rely on a new generation of politicians on both sides. There has been some generational change in Azerbaijan, as you know. We'll see how it happens here [in Armenia]. Certainly, it is not a pleasant situation."And what of the EU's role? Rupel says the EU's Neighborhood Policy is "as balanced as possible" between the two countries. The EU, he says, is "very careful not to upset one side or the other," with even its economic assistance being as "similar" as possible.But money appears to be no object in this standoff. The EU has not been directly involved in the peace talks, and there appears to be little wish on either side for it to engage. As an ally in a conflict, meanwhile, the EU remains of little use

Thursday, February 07, 2008

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ, ԸՍՏ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԻ

Populus-ը հայտարարում է, որ ինքը շահեր չունի Հայաստանում
Երեկ տեղի ունեցավ սոցիոլոգիական հարցումներում մասնագիտացված բրիտանական Populus ընկերության Հայաստանում անցկացված հարցման արդյունքների շնորհանդեսը: Ըստ այդ ընկերության տնօրեն Էնդրյու Կուպերի, նմանատիպ հարցումներ նրանք անցկացնում են բրիտանական եւ միջազգային շատ հեղինակավոր լրատվամիջոցների ու մասնավոր ընկերությունների պատվերով: Հայաստանում այս կազմակերպությունը հարցում է անցկացրել Հայաստանի հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի պատվերով: Սա միակ հարցումը չէ, նախատեսվում է, որ այս կազմակերպությունը եւս մեկ հարցում ու Exit poll` ելքահարցումներ կանցկացնի Հայաստանում ընտրությունների օրը: Հարցումներն անցկացվել է հունվարի 21-29, Հայաստանի տարբեր շրջաններում, պատահական ընտրանքի միջոցով, մոտ 1500 բնակիչների շրջանում: Ըստ Կուպերի, այս թիվը բավարար է բնակչության տրամադրություններին ծանոթանալու համար: Սոցիոլոգիական հարցումների մշակումը կատարվել է Լոնդոնում, իսկ հարցումները կատարել է Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան, բրիտանացիների վերահսկողության պայմաններում: Էնդրյու Կուպերը նշեց, որ իրենք բարձր վարկանիշ ունեցող ընկերություն են եւ որեւէ շահ ու հետաքրքրություն չունեն Հայաստանում ընթացող ընտրություններում:
Հարցվածների մեծ մասը` 53%-ը գտնում է, որ զարգացումները Հայաստանում ճիշտ ուղղությամբ են ընթանում, հակառակ կարծիքին է 47%-ը: Populus-ի տնօրենը նշում է, որ ապրիլին եւ հոկտեմբերին կատարած հարցումների համաձայն, այստեղ լուրջ առաջընթաց կա: Ինչպիսի՞ն կլինի ձեր անձնական վիճակը մեկ տարի անց, այս հարցում լավատեսների թիվը կազմում է 47 %, հոռետեսների թիվը` 8%:
Երկրի ապագայի հարցում լավատեսները 51% են կազմում, իսկ հոռետեսները` 9 %:
Երիտասարդների մեջ 18-34 տարեկանների շրջանում լավատեսների թիվը ավելի բարձր է եւ կազմում է մոտ 61 %: 5%-ով աճել է նաեւ նրանց թիվը, ովքեր կարծում են, որ այս տարի ընտրություններն ավելի ազատ ու արդար կլինեն` 30%, հակառակ կարծիքին է 24%-ը: Ընտրություններում ամենամեծ ազդեցությունը, ըստ հարցումների, կունենան հեռուստատեսությունները` 93%, 88%-ի համար կարեւոր են հանդիպումները քաղաքական գործիչների հետ, 83 %-ի կարծիքով` ընտանիքում բարեկամների հետ քննարկումները, իսկ 80%-ի համար ամենաազդեցիկը տպագիր մամուլն է, ապա հետեւում է ռադիոն` 78%:
Թեկնածուների հարցում Populus-ին հետաքրքրել են հետեւյալ հարցերը, «Ո՞վ բոլորից լավ կլուծի գործազրկության հարցը Հայաստանում». Սերժ Սարգսյան` 43%, Արթուր Բաղդասարյան` 28%, հետո գալիս են Վահան Հովհաննիսյանը, Գեղամյանը, Տեր-Պետրոսյանը եւ այլն: Ո՞վ լավագույնս կամրացնի տնտեսությունը` Սերժ Սարգսյանը ստացել է 41%, Բաղդասարյանը` 26 %: Ղարաբաղյան հարցի լուծման հարցում գործող վարչապետն ունի բնակչության 54%-ի աջակցությունը, երկրորդ տեղում է Վահան Հովհաննիսյանը` 14%, ապա Տեր-Պետրոսյանը` 13%: Ցեղասպանության ճանաչման հարցում 40%-ը վստահում է Սերժ Սարգսյանին, 17%-ը` Վահան Հովհաննիսյանին, 12%-ը` Արթուր Բաղդասարյանին եւ 11%-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Անվտանգության ապահովման հարցում նույնպես առաջատարը Սերժ Սարգսյանն է, պնդում է Populus-ի տնօրենը` 46%, 18%` Արթուր Բաղդասարյան, 14%` Վահան Հովհաննիսյան եւ այլն: Սոցիալական եւ տնտեսական հարցերի լուծման խնդրում նույնպես առաջատարը գործող վարչապետն է: Կոռուպցիայի դեմ պայքարում թերեւս Սերժ Սարգսյանը ունի ամենացածր արդյունքը` 28%, 19%-ի կարծիքով այդ չարիքի դեմ կպայքարի Ա. Բաղդասարյանը, Գեղամյանը եւ Տեր-Պետրոսյանը ունեն 12%, իսկ Վահան Հովհաննիսյանը` 11%: Ամփոփելով հարցումների այս մասը` Էնդրյու Կուպերը նշեց, որ Սերժ Սարգսյանի առաջատարությունը միանշանակ է եւ հատկապես նկատելի է, երբ հարցը վերաբերում է երկրի անվտանգության խնդիրներին:
Կուսակցությունների մասին հարցումներում մասնակիցներից խնդրել են գնահատել կուսակցությունների վարկանիշը 1-ից մինչեւ 100 թվերի սահմաներում, ստացվել են հետեւյալ արդյունքները, Հանրապետական կուսակցություն՝ 56.89 միավոր, «Բարգավաճ Հայաստան»` 46.49, ՕԵԿ` 46.33, ՀՅԴ` 41.74, «Ազգային միաբանություն»` 34.04, ՀԺԿ` 32.57, ԺԿ` 32.21: Հարցվածների 56%-ը ասել է, որ մասնակցելու է ընտրություններին, 24%-ը նշել է, որ հավանական է իր մասնակցությունը ընտրություններին:
Եվ վերջապես օրվա կարեւորագույն հարցը` ում կողմը կքվեարկեիք, եթե հենց վաղը լիներ ընտրությունը: Ըստ Էնդրյու Կուպերի, այս հարցի արդյունքները ստանալու համար, հարցվածների թվից հանել այն պատասխանները, որոնք ասել են, որ չեն գնա կամ չգիտեն, թե ինչպես են քվեարկելու: Սերժ Սարգսյանը ստացել է 50,7% ձայն, Արթուր Բաղդասարյանը` 13,4%, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 12,6%, Վահան Հովհաննիսյանը` 7.6%, Արտաշես Գեղամյանը` 6,4%, Տիգրան Կարապետյանը` 4,5%, Վազգեն Մանուկյանը` 3.2%, մյուս թեկնածուները ստացել են շատ ավելի ցածր ձայներ: Ըստ Populus-ի, հոկտեմբերի համեմատ գործող վարչապետի վարկանիշը ավելացել է 8%-ով: Էնդրյու Կուպերը եզրակացրեց նաեւ, որ Հայաստանի բնակիչներն ապագայի վերաբերյալ դրական են տրամադրված եւ գտնում են, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում, հետեւաբար Populus-ի տնօրենը չի զարմանա, եթե Սերժ Սարգսյանը հաղթի նախագահական ընտրություններում «լավ արդյունքներով», քանի որ նրան ավելի շատ են սատարում, քան մյուս թեկնածուներին միասին վերցրած:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿ

Սփյուռքահայ երեք ավանդական կուսակցությունները` ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴ հնչակյան կուսակցությունը համատեղ հաղորդագրություն են տարածել Արցախյան շարժման 20-ամյակի առթիվ՝ Հայաստանում եւ սփյուռքում միասնաբար նշել Արցախյան շարժման 20-ամյակը, միասնաբար հանդես գալ Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայ քաղաքականության դեմ եւ միասնաբար արծարծել Թուրքիայի կողմից հայ ժողովրդի իրավունքների ճանաչման հարցը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Բոլոր միջոցներով շարունակել արցախյան գոյամարտի արդյունքների ամրապնդման գործը: Միասնաբար շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքները` մինչեւ Ցեղասպանության պատասխանատու Թուրքիայի Հանրապետությունը եւս փոխի հայության հանդեպ իր վերաբերմունքը: Հետայսու ամեն տարի փետրվարի 28-ը հայտարարել Սումգայիթի եւ Բաքվի հայության ոչնչացումը խորհրդանշող օր: Վերջապես, ճիգ չխնայել` սատարելու համար Հայաստան-Արցախի պետական կառույցին»:

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

«Եթե ցանկանում ես, որ մարդիկ գան քո հետեւից, գնա նրանց հետեւից»
Լաո-Ցզի


Գիրքն այդպես էլ չտպագրվեց

1999 թվականի մայիսի վերջին կենտրոնական զինվորական հոսպիտալում մեծարում էին ամերիկյան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Վարդգես Նաջարյանին եւ նրա տիկնոջը՝ Մերիին, բարեգործական մեծ գործունեության համար: Ջերմ խոսքեր ասաց Վազգեն Սարգսյանը: Նա ուրախ էր, ոգեւորված, անվերջ սրամտում ու բարձր քրքջում էր:
Մենք նստած էինք կողք կողքի: Հանկարծ, պահը որսալով, նա ինձ ասաց. «Մի գաղափար ունեմ: Պետք է ստեղծել գրողների եւ լրագրողների մի խումբ ու նախապատրաստել ակնարկների ժողովածու՝ գեներալների, հրամանատարների, հերոսների մասին: Սկզբում կարելի է տպագրել «Զինուժ»-ում, իսկ հետո հրատարակել գրքով: Եվ կարելի է սկսել հենց Սերժ Սարգսյանից. մեկ ամսից նա 45 տարեկան է դառնում: Թող դա լինի ե՛ւ անակնկալ, ե՛ւ իմ ու ձեր նախագծի սկիզբը: Գործն ամբողջովին ձեր ձեռքերում է, թեկուզեւ այն պատճառով, որ ձեր «Դժոխք եւ դրախտ» գրքում շատ են նրանց դիմանկարները, ովքեր տարիներ անց դարձան իսկական հերոսներ, հայտնի հրամանատարներ»:
Այդ գրքում սյուժե կա նաեւ հենց Վազգենի մասին: Ինչ վերաբերում է նրա նախագծին, ցավոք, մեզ մոտ ոչինչ չստացվեց: Ոչինչ չստացվեց նաեւ Սերժի առումով, թեեւ դժվար չէր գրել հոբելյարի մասին: Իմ գրքում զետեղված այդ սյուժեների մեծ մասը կապված է նրա հետ, որովհետեւ Ղարաբաղյան շարժման ամենասկզբից ես նրա հետ ավելի հաճախ եմ հանդիպել, քան ուրիշների:
Եվ այնուամենայնիվ Վազգենի խնդրանքը, կարելի է ասել՝ կատարեցի: Հավաքեցի Սերժի մասին սյուժեները, կենդանի դիտարկումները, որ տարբեր տարիներ գրի էի առել հուշատետրերում, թեեւ չէի հրատարակել դրանք եւ նյութը մնացել էր իմ արխիվում: Դա այն ժամանակ էր, երբ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո հենց Վազգենի մասին այլանդակություններ էին գրում, ուղեկցելով դրանք անճոռնի ծաղրանկարներով: Սպարապետի մահից հետո ես «Անդունդ» գրքում տպագրեցի մեծ ակնարկ՝ «Անծանոթ Վազգեն Սարգսյանը», որպես բնաբան մեջբերելով Թոմաս Ջեֆերսոնի խոսքը. «Ես նախընտրում եմ, որ ինձ հիշեն այն գործերով, որոնք ես եմ կատարել ուրիշների համար, եւ ոչ թե այն գործերով, որ ուրիշներն են կատարել հանուն ինձ»:
Բայց Սերժի մասին անտպագիր ակնարկի պատմությունը դրանով չավարտվեց: Հինգ տարի անց նրա ընկերները, գործընկերները, զինակիցները եւ նույնիսկ նրանք, ովքեր նրա հետ մեծացել էին Ստեփանակերտում, որոշեցին նրա արդեն 50-ամյակի կապակցությամբ հրատարակել հուշերի ժողովածու: Եվ նորից խոսքն անակնկալի մասին էր: Նախաձեռնող խումբը առաջարկով դիմեց նաեւ ինձ: Հիշեցի Վազգենի չիրագործված նախագիծը եւ արխիվից հանեցի այն հիշարժան նյութը:
Սերժի մասին պատմող գրքի նմուշային օրինակը պատրաստ էր: Այնտեղ կային ահռելի քանակությամբ անգին ռազմաճակատային լուսանկարներ: Տպագրելուց առաջ նախաձեռնողներն այնուամենայնիվ որոշեցին ստանալ Սերժի հավանությունը: Մերժումը կտրական էր:
Սակայն այսօր սուր անհրաժեշտություն է առաջացել հրապարակելու (ներկա սերնդի հիշողության մեջ թարմացնելու) այդ նյութի որոշ էջեր, որոնք ըստ էության պատմության էջեր են եւ արտացոլում են այն ակնթարթները, երբ վճռվում էր մեր ողջ ժողովրդի ճակատագիրը: Դա մի ժամանակ էր, երբ ինքը՝ կյանքն էր առաջ քաշում առաջնորդներին: Երբ ոչ ոք ոչ մեկին չէր նշանակում պաշտոնում, երբ պետք էր անել միայն մեկ բան՝ առանց վարանելու ստանձնել պատասխանատվությունը: Մի խոսքով, դա այն ժամանակն էր, երբ հայտնվեցին նոր առաջնորդներ: Եվ նրանց մեջ էր Սերժ Սարգսյանը: Այն ժամանակ մտքովս էլ չէր անցնի, որ հուշատետրում արված այդ գրառումների հերոսները հետագայում այդքան արագ վեր կբարձրանան խառնակ ժամանակների ծառայողական աստիճաններով, դառնալով հրամանատարներ եւ իսկական հերոսներ:
Հունվարից հունվար
Երեւան, 28 հունվարի, 2002 թվական: Օպերայի եւ բալետի պետական թատրոնի մեծ դահլիճ: Նախօրեին այդ ահռելի տարածքն անընդմեջ տաքացրել էին հզոր ջեռուցիչներով, այնուամենայնիվ շատ ցուրտ էր:
Դահլիճում նստած ես մտաբերում էի 1992 թվականի հունվարը՝ նույնքան ցրտաշունչ ու սառնամանիքային. հենց այդ նույն օրը՝ 10 տարի առաջ, հերոսական Քարինտակի հաղթական պաշտպանությունից հետո գրեցի իմ օրագրում. «Ստեփանակերտում անսովոր ցուրտ է սառնաշունչ քամիների պատճառով, եւ միաժամանակ շոգ՝ դեմք այրող հրդեհներից: Թշնամու անհամար կրակակետերը օրվա մեջ ամբողջ 24 ժամ հուր են թափում քաղաքի վրա: Արցախն արդեն վաղուց ոչ թե շրջափակման, այլ պաշարման մեջ է: Մեծ խնդիր է ոչ միայն հացը, այլեւ դագաղների համար տախտակները»:
Այն օրը, երբ մենք հողին էինք հանձնում Արցախի ամրակետ Քարինտակի համար մարտերում հերոսի մահով զոհվածներին, Երեւանում կառավարությունը հիրավի պատմական որոշում էր ընդունում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու մասին»: Արդյոք գիտեի՞ն այդ որոշման հեղինակները, որ փաստորեն ստորագրում էին հայոց ազգային բանակի ծննդյան վկայականում: Ինձ թույլ եմ տալիս պատասխանել՝ «դժվար թե»: Քանզի այդ օրը մենք իրոք դժվար թե ենթադրեինք, որ ուղիղ տասը տարի անց ցրտահար Երեւանում եւ թատրոնի սառը դահլիճում նշելու էինք մեր սրտին թերեւս ամենաթանկ հոբելյանը՝ հայոց ազգային բանակի տասնամյակը: Հանդիսավոր նիստում զեկուցումով հանդես եկավ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Այնպիսի տպավորություն էր, ասես օպերային թատրոնի բեմից նախարարը հնչեցնում է Ղարաբաղյան շարժման կենդանի տարեգրությունը, որը դարձավ մեր սերնդի կյանքի իմաստն ու էությունը: Մեր ծանր ժամանակների եռուզեռում նույնիսկ խորամուխ չես լինում, որ մեր բանակի կենսագրությունը, ըստ էության, մեզանից յուրաքանչյուրի կենսագրությունն է:
Սաֆոնովը ոչինչ չգիտեր
1988-ի ամռանը, երբ Արցախի երկնքում արդեն զգացվում էր վառոդի հոտը, պատահում էր, որ ես օրական երկու անգամ «Յակ-40»-ով թռչում էի Ստեփանակերտ, փորձելով կարգավորել, ավելի ճիշտ՝ ամրապնդել կապը Ղարաբաղ գործուղված Կրեմլի ներկայացուցիչների հետ: Հենց այդ օրերին ԽՍՀՄ-ում առաջին անգամ շրջանառության մեջ մտավ «թեժ կետ» արյունոտ բառակապակցությունը:
Այն ժամանակ ես գիտակցում էի, որ Ղարաբաղը ոչ միայն եւ ոչ այնքան ցույցերն են, լրագրային հոդվածները, կարգախոսները, տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը, խուճապն ու սադրանքները, այլեւ իրական պատերազմը. պետական զինված կառույցներով՝ մի կողմից, ֆիդայիներով, ընդհատակյա գործիչներով ու պարտիզաններով՝ մյուս կողմից: Ստեփանակերտի փողոցներում հանդիպելով երիտասարդ տղաների, նրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնում էի ֆիդայու, պարտիզանի, ընդհատակյա գործչի: Երբ լսում էի, որ ինչ-որ տեղ կամուրջ են պայթեցրել կամ էլ հետ խլել նախիրները, որ ադրբեջանցիք քշում էին իրենց կողմ, կրկին ու կրկին համոզվում էի, որ մենք ունենք ոչ միայն քաջ տղաներ, այլեւ նրանց ղեկավարող իսկական առաջնորդներ:
Ընդհատակյա առաջնորդներից առաջինը ճանաչել եմ Սերժ Սարգսյանին՝ այն ժամանակվա Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկու օգնականին: Նստած էր նրա ընդունարանում, պատասխանելով հեռախոսազանգերին. մի խոսքով՝ թվում էր, զբաղվում է նրանով, ինչով զբաղվում են քարտուղարները: Միայն մի քանի մարդիկ գիտեին, որ նա առաջադրանք էր կատարում, խաղում, այսպես ասած՝ «նորին գերազանցության համհարզի» դերը: Ավելի ուշ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի նիստին, նստած լինելով Արկադի Իվանովիչի կողքին, ես հարցրեցի՝ գիտե՞ր արդյոք, որ Սերժ Սարգսյանը արցախյան ընդհատակի ղեկավարներից մեկն էր: Լայն ժպտալով մեզ լավ հայտնի իր խորամանկ ժպիտով, Վոլսկին պատասխանեց. «Այդ մասին գիտեի ոչ միայն ես, այլեւ արտակարգ իրավիճակի շրջանի միմյանց փոխարինած որոշ պարետներ»: «Սաֆոնովը նո՞ւյնպես գիտեր», հարցրեցի ես: «Սաֆոնովը ոչինչ չգիտեր, նա շատ կոպիտ էր աշխատում, եւ դա մեզ դուր չէր գալիս», պատասխանեց Արկադի Իվանովիչը:
«Գործ ունենք գրագիտորեն կազմակերպված ընդհատակի հետ»
1990 թվականի դեկտեմբերին ստեփանակերտցիները պատրաստվում էին ավտոբուսներով ու բեռնատար մեքենաներով ուղեւորվել օդանավակայան, որտեղ պետք է տեղի ունենար բողոքի ցույց: Արտակարգ իրավիճակի շրջանի պարետությունը՝ գնդապետ Վլադիմիր Շեւելյովի գլխավորությամբ, գերազանց հասկանում էր, որ ուժով մարդկանց հնարավոր չէր հետ պահել: Փորձը ցույց էր տվել. ամեն անգամ, երբ նրանք ուժ էին գործադրում, մեկ այլ տեղ անմիջապես պատասխան գործողություն էր կատարվում:
Իսկ այս անգամ Շեւելյովին ծայրաստիճան անհրաժեշտ էր, որ ցույցը տեղի չունենար, քանի որ նա արդեն զեկուցել էր մոսկովյան ղեկավարությանը, թե Արցախում ամեն ինչ հանգիստ է: Եվ ահա հանկարծ՝ արտակարգ դեպք: Մի խոսքով, խաղաքարտին էր դրված սպայի պատիվը: Պարետը խնդրեց օպերատիվ շտաբի պետ Վիկտոր Կրիվոպուսկովին հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ եւ համոզել՝ հրաժարվել այդ օրվա ցույցից: Փաստն ինքնին վկայում էր, որ պարետությունը (նույնիսկ Սաֆոնովի եւ Պոլյանիչկոյի օրոք) չէր կարող հաշվի չնստել ընդհատակի ղեկավարների հետ:
Ահա թե այդ կապակցությամբ ինչ է գրում Կրիվոպուսկովն իր «Խռովահույզ Ղարաբաղ» գրքում, ավելի ճիշտ՝ իր օրագրում 1990 թվականի դեկտեմբերի 13-ին. «Գնդապետ Շեւելյովին հաղորդեք, որ հուսով եմ՝ այսուհետեւ եւս օգտակար կլինենք միմյանց,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:- Ինչ վերաբերում է նրա խնդրանքին, ապա ես պետք է գտնեմ Սերժ Սարգսյանին, առանց որի դժվար է նման հարցերը լուծել օպերատիվ կարգով»:
«Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակը մեկ այլ տեղում մեջբերում է հենց պարետի խոսքը արցախյան ընդհատակի մասին. «Մեզ հարկավոր է հավաքել արիությունն ու անկեղծորեն բնութագրել այն, ինչ կատարվում է: Իսկ դա նշանակում է՝ ազնվորեն խոստովանել, որ գործ ունենք գրագիտորեն կազմակերպված իսկական ընդհատակի հետ՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով... Ես նորից ու նորից համոզվում եմ, որ այդ ընդհատակի շարժիչները կամ, ինչպես ասում են՝ առանցքային դեմքերն են Ռոբերտը եւ Սերժը, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել»:
Կադրում եւ կադրից դուրս
...Վերջին տարիներին մենք շարունակ նշում ենք տարբեր հոբելյաններ: Հիրավի համաժողովրդական տոներ են դարձել Ղարաբաղյան շարժման սկսվելու օրը՝ փետրվարի 20-ը, ազգային բանակի ստեղծման օրը՝ հունվարի 28-ը, հիտլերյան Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի բերկրալից օրը, որը նաեւ Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը դարձավ եւ արցախյան բանակի ստեղծման օրը: Եվ ահա մենք մեկը մյուսի հետեւից տոնում ենք ժողովրդի համար սուրբ այս բոլոր տարեդարձերը:
Այսօր՝ 1997 թվականի մայիսի 8-ին, տարիներ անց լրագրողներն ու հատկապես հեռուստալրագրողներն առանձնապես նեղություն չեն կրում փնտրելու պատերազմի հերոսներին, որպեսզի նրանց հետ խոսեն անցյալի եւ ապագայի մասին: Շատ ավելի հեշտ է օգտագործել հին լուսանկարները եւ պատերազմական հեռուստատարեգրության կադրերը: Եվ ամեն տարի հոբելյանական օրերին մենք հեռուստաէկրաններին տեսնում ենք նույն կադրերն ու նույն դեմքերը: Երկու օր շարունակ՝ 1992 թվականի մայիսի 7-ի գիշերվանից մինչեւ մայիսի 9 լրագրողները կատարում էին տեսագրություն, որն ուղղակի մեր աչքի առաջ դարձավ պատմություն, լեգենդ: Բայց կադրերից ոչ մեկում չենք տեսնում Շուշիի գործողության գլխավոր դեմքերից մեկին՝ Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին:
Ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին Սերժը համարյա ամեն օր թռչում էր Երեւան՝ Վազգեն Սարգսյանի մոտ, եւ հետ: Այդ օրերին ես գրի եմ առել հուշատետրում. «Այս երիտասարդը լրջորեն մտահոգված է միայն մի բանով՝ մեր նորաստեղծ բանակի մարտունակության հարցով, եւ իր գործն անում է լուռ ու աննկատ: Սակայն ավելի լավ է վկայակոչել Կոմանդոսի խոսքերը. «Հիմա ես թեթեւություն զգացի: Այսօր Սերժը եկավ ուղղաթիռով: Հոգիս ավելի հանգիստ է»: Իսկ Արկադի Տեր-Թադեւոսյանի անաչառությունը ոչ ոք ու երբեք կասկածի տակ չի առել...
Ռազմական գործողությունների թատերաբեմը` ափի մեջ
Սերժի աշխատասենյակը գտնվում էր կուսակցության Ստեփանակերտի նախկին քաղկոմի շենքում: Այստեղ, ոչ մեծ սենյակում տեղավորված էին գլխավոր շտաբն ու կապի ծառայությունը, որոնք համակարգում էին Շուշիի ազատագրման մարտական գործողությունների բոլոր ուղղությունները:
Տարիներ անց ես՝ որպես Ղարաբաղյան շարժմանը եւ Արցախյան պատերազմին նվիրված բազմասերիանոց փաստագրական կինոնկարի («Տասներորդ նահանգ») վարող, այդ աշխատասենյակում խնդրեցի Հայաստանի պաշտպանության նախարարին պատմել, թե այն օրերին ինչպես էր իրականացվում գործողության ղեկավարումը: Հենց այստեղից էր Սերժը Երեւան՝ Վազգեն Սագսյանին զեկուցում բուն գործողության ընթացքի մասին:
Այն ժամանակ մուտքն այս աշխատասենյակ խստիվ արգելված էր: Լրագրողներից ոչ ոք չէր կարող այստեղ մտնել: Ներսում միայն Սերժն էր՝ իր օգնականների հետ: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ արցախյան տարեգրության կադրերից ոչ մեկում չեք տեսնի նրա չսափրված դեմքը՝ մշտական անքնությունից կարմրած աչքերով: Այդ մարդը, նստած 5-րդ հարկի նեղլիկ սենյակում, զեկույցներ էր ստանում բոլոր ուղղությունների հրամանատարներից, Կոմանդոսից՝ Արկադի Տեր-Թադեւոսյանից: Եվ նա թերեւս միակն էր, որ տեսնում էր մարտական գործողությունների ողջ թատերաբեմն ասես ափի մեջ: Առջեւում էր ամենագլխավոր խնդիրը՝ Լաչինի ազատագրումը, որով բացվելու էր Արցախը մայր հայրենիքին միացնող «կյանքի ճանապարհը»: Իսկ աշխատասենյակի տերը ոչ մի օր չէր թողնում իր պոստը: Երբ Լաչինի ազատագրումից եւ միջանցքի բացումից հետո նա տուն վերադարձավ, երեխաները չճանաչեցին. դեմքին թավ մորուք էր աճել:
Պահեստային մարտիկներ
...Հասկանալով հանդերձ, որ Շուշիի հաղթանակն ավելին էր, քան հաղթանակ, շատերն էին սակայն գիտակցում, որ իսկական տոնը հեռու է: Երեւանում եւ սփյուռքում փառաբանում էին մեր մարտական հաջողությունները, իսկ թշնամին այդ ժամանակ օրեր շարունակ Աղդամից գնդակոծում էր Ստեփանակերտն ու շրջակայքը, ռազմական ինքնաթիռները խաղաղ բնակավայրերի վրա էին նետում 50 կիլոգրամանոց կասետային ռումբեր:
Օգոստոսի կեսին արտակարգ իրավիճակն ստիպեց արտակարգ միջոցներ ձեռնարկել՝ ստեղծել Պաշտպանության պետական կոմիտե, որին տրվեցին խորհրդարանի լիազորություններ եւ գործադիր իշխանության բոլոր իրավունքները: Կոմիտեի նախագահ դարձավ այդ օպերատիվ ռեֆորմի նախաձեռնողը՝ Ռոբերտ Քոչարյանը: Մի քանի օր անց արդեն նշանակված էին կառավարության անդամները: Հենց այդ ժամանակ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը նշանակվեց արդեն ԼՂՀ պաշտպանության նախարար: Նորանշանակ նախարարին առաջինն այցելողը ես էի: Խոնարհված հսկայական քարտեզի վրա, որ ծածկոցի պես փռված էր սեղանին, նա ինչ-որ նշումներ էր անում:
- Ինչի՞ վրա ես աշխատում, - հարցրեցի ես:
- Ուզում եմ լուծել մի խնդիր, որը չլուծել չի կարելի:
Խոստովանեմ, ինձ անասելի զարմացրեց նրա հանգստությունը այդ մղձավանջային իրավիճակում. Արցախն ամեն օր այրվում էր ռումբերի եւ հրթիռների պայթյուններից: Դժվար էր կասեցնել փախստականների եւ հայրենիքից հեռացող մարդկանց հոսքը: Առավոտները, ելնելով նկուղներից ու բլինդաժներից, թաղում էին ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների, որոնք նախորդ օրը զոհվել էին «գրադի» հարվածից: Պարզվեց, որ տքնելով շտաբային քարտեզի վրա, Սերժը, բացի ամենայնից, հաշվարկում էր, թե Արցախի արեւմտյան սահմանները պաշտպանող մարտիկներից քանիսը կլրացնեն պահեստայինների շարքը, եթե մենք ազատագրենք այդ շրջանները: Դա 1992 թվականի սեպտեմբերն էր: Մինչեւ Քելբաջարի եւ Ղուբաթլուի ազատագրումը դեռ շատ ժամանակ կար:
Հիշողությունը պառակտման թշնամին է
...Տասը տարի անց` իր հոբելյանական զեկուցման մեջ Սերժ Սարգսյանը այն ժամանակների մասին կասի հետեւյալը. «Շատերի նյարդերը չէին դիմանում, շատերն էին հուսահատվում, վհատվում: Շատերն էլ, ինչպես ասում են՝ լվացել էին ձեռքերը: Որոշ քաղաքական ուժեր, ապահովագրելով իրենց, միմյանց մեղադրում էին հարազատ հողը ծախելու մեջ: Կասկածանքի որդը սողոսկել էր նաեւ ջոկատներ: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղեկավարում էր շարժման առաջնորդներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը: Նրան հաջողվեց մեղմել հակամարտությունը հենց մեր ներսում, ընդունել մի շարք կարեւոր որոշումներ, բարելավել բանակի նյութական մատակարարումը՝ կարեւոր ավանդ ներդնելով այդ փուլում պատերազմի ընթացքի մեջ բեկում մտցնելու գործում»:
Վազգենն ինքն էլ խոստովանում էր, որ ամենադժվար պահերն իրենք ապրել են 1992 թվականի աշնանը: Այդ մասին, կարծում եմ, մենք պետք է հիշենք միշտ եւ անենք ամեն ինչ, որպեսզի հիշեն գալիք սերունդները: Եվ Սերժը հաճախ էր հիշում Հայաստանի պաշտպանության մյուս նախարարի՝ անմոռանալի Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ «պառակտման թշնամին միայն գործուն հիշողությունն է»:
Բալուջայի խռովությունը
...1-ը մայիսի, 1993 թվական: Արդեն ազատագրված են Քելբաջարը, Ղուբաթլին, Զանգելանը: Բայց Արցախի հյուսիսում եւ արեւելքում դաժան մարտեր են ընթանում: Աղդամը շարունակում է մնալ ահռելի, վերջնականապես սանձազերծ կրակակետ:
Հաթերքի մոտ շրջապատումից դուրս էր եկել ինքնապաշտպանության ուժերի ջոկատներից մեկը: Տանջահար, ցնցոտիավոր, մազակալած դեմքերով մարտիկները հասան մինչեւ Բալուջա գյուղ եւ կանգ առան նույնանուն գետի ափին: Ինչ-որ մեկը եկավ Ստեփանակերտ՝ ինձ փնտրելու եւ հայտնելու, որ «տանջահարների» թվից մի խումբ Բալուջայում խռովություն է բարձրացրել, հիստերիկ գանգատներով բարոյալքում է բնակչությանը: Նրանք պահանջում են, որ պաշտպանության նախարարն անմիջապես այցելի իրենց: Ես գնացի Սերժի մոտ եւ մենք միասին ուղեւորվեցինք «ապստամբների» մոտ: Բալուջա գետի ափին, թթենու պուրակում հավաքվել էին մոտ երկու հարյուր ֆիդայիներ՝ ոմանք սապոգներով, ոմանք ճտքակոշիկներով, ոմանք մաշված արտահագուստով, ոմանք ծովային բուշլատով: Մի մասի ձեռքին «Կալաշնիկով» էր, մյուսների՝ հրացան, երրորդների՝ միափամփուշտ հրացան: Բոլորը միաձայն խոսում էին հագուստի եւ սննդի պակասի մասին, բայց ամեն ինչից երեւում էր, որ ավելի շատ արդարանում էին: Նրանք չէին կարողացել պահել Հաթերքը (թուրքերը հրկիզել էին գյուղը), ընկել էին շրջապատման մեջ եւ մեծ կորուստներ կրել:
Այն ժամանակ ես առաջին անգամ լսեցի Սերժի հրապարակային ելույթը: Խոսում էր ընդգծված հանգստությամբ. իսկույն զգացել էր, որ այդտեղ չէին օգնելու կշտամբանքը, խրատը, բարձրագոչ բառերը: «Այստեղ գալու ճանապարհին ես մտածում էի, որ լինելով պաշտպանության նախարար, շարքի կկանգնեցնեմ հայկական բանակի մարտիկներին եւ կխոսեմ իսկական զորաշարքի հետ: Բայց տեսնելով ձեզ՝ հասկացա, որ մեր երկխոսությունը չի կայանա: Կարող եմ միայն հետեւյալն ասել. ես չեմ սկսի քննարկել այստեղ պատահածը: Ձեզանից յուրաքանչյուրը պարտավոր է վերադառնալ իր զինվորական ստորաբաժանման ենթակայության տակ: Իմ լեզուն չի պտտվում հրամայել ձեզ՝ «շարքի՛»: Քանզի դրա համար անհրաժեշտ է, որ բոլորդ միանման համազգեստով լինեիք, որն ինքնին կազմակերպում ու պարտավորեցնում է զինվորին: Ես ձեզ խոսք եմ տալիս: Այսօր մայիսի 1-ն է, ամսվա սկիզբը: Խոստանում եմ, որ այս ամսվա վերջին մեր բանակն ապահովված կլինի հագուստով ու կոշիկով»:
Երկու օր անց Սերժ Սարգսյանը իր տեղակալ Ա. Աբգարյանի հետ թռավ Մոսկվա: Ամսվա վերջին տեղի ունեցավ 40 տոննանոց «Իլ-76»-ի առաջին չվերթը: Սերժը կատարեց իր խոստումը: Մայիսի 31-ին Արցախի բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ արդեն կրում էին նոր զինվորական համազգեստ: Հենց այդ օրերին մեր բանակն սկսեց պատշաճ տեսք ստանալ: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Վազգեն Սարգսյանն ասաց, թե մենք արդեն պետք է փոխենք մեր բառապաշարը: Պետք է խոսենք ոչ թե ֆիդայիների մասին, այլ հայկական կանոնավոր բանակի զինվորների:
Ինչ է նշանակում` «հանձնել»
Ամեն անգամ, երբ ես լսում կամ կարդում եմ «հանձնել» բառը, առաջին հերթին մտածում եմ, թե ինչ տարիքի է դա արտասանողը կամ գրողը: Եվ համոզվում եմ, որ խոսքը, որպես կանոն, նրանց մասին է, ովքեր ոչ մի անգամ չեն այցելել պատմական Հայաստանի այդ նույն ազատագրված տարածքներ, որոնք իբր ինչ-որ մեկը պատրաստվում է «ՀԱՆՁՆԵԼ»: Միաժամանակ համոզվում եմ, որ ոչ ոք կարգին չի էլ պատկերացնում «հանձնել» բայի իմաստն ու էությունը գործողության մեջ:
Հաճախ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ապա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ անցել ենք մեր ազատագրված հողերով: Դրանք պարզապես ուղեւորություններ չէին: Դա նախարարների իսկական աշխատանք էր, որոնք տեղերում՝ իրենց ենթակաների ուղեկցությամբ, զբաղվում էին գործով: Գործով էի զբաղվում նաեւ ես, համառոտ գրառումներ կատարելով հուշատետրում:
Նախ՝ խոսքը ոչ թե պարզապես տարածքի, այլ հայրենիքի մասնիկի մասին է: Երկրորդ՝ այսօր ազատագրված հայրենիքի այդ մասը անվտանգության փրկիչ գոտի է դարձել երկու կողմերի համար, խաղաղության ծանրակշիռ փաստարկ լինելով տարածաշրջանում: Բայց տվյալ դեպքում ավելի կարեւոր է այն, որ բոլոր նրանք, ովքեր պնդում են ազատագրված շրջանները վերադարձնելու մասին, դժվար թե աչքի ծայրով տեսած լինեն, թե որքան միջոցներ, որքան էներգիա են ծախսված եւ այսօր էլ շարունակում են ծախսվել այդ անվտանգության գոտին ամրացնելու վրա: Վերջիվերջո կարելի է մեքենա նստել ու ճամփա անցնել Արաքսի ափերից մինչեւ Օմարի լեռներ, սեփական աչքերով տեսնելու համար ոչ միայն թանկարժեք ամրությունները, այլեւ նայելու մեր երիտասարդ տղաներին, որոնք ծառայություն են տանում առաջավոր գծում: Մենք չենք կարող չգիտակցել, որ եթե չլինեին այս ծախսերը, այս էներգիան, այս տղաները եւ այս ամրությունները, թշնամին վաղուց արդեն գործողության մեջ դրած կլիներ իր բոլոր մահաբեր կրակակետերը, հրդեհելով Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ բոլոր շրջանները: Այդ թվում նաեւ Գորիսի շրջանի Տեղ գյուղը, որտեղ թաղված են Սերժի նախնիները: Այդ թվում նաեւ Ստեփանակերտը, որտեղ ապրում են նրա հայրն ու մայրը:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Jean Eckian: Armenians throughout the globe should unite to resist Turkish denialist campaign

/PanARMENIAN.Net/ USA Armenian Life Magazine (USA) and Nouvelles of Armenie Magazine (France) published an Appeal to the leaders of the Armenian Diaspora to resist the Turkish policy of the Armenian Genocide denial, the author of the article, independent French journalist Jean Eckian told PanARMENIAN.Net. “The time has come for all Armenians to unite against a Turkish government-sponsored surge in denialism.“In the name of our parents, grandparents and great-grandparents exterminated since 1895 by successive regimes of the Turkish Ottoman Empire, it is today the duty of all the Armenian political organizations to agree on a project of "counter-attack" to eliminate the denialist efforts of Turkish leaders.“Each passing day brings a new Turkish initiative with a clear objective to obstruct the American and French genocide-related resolutions. This becomes intolerable for our people which call on activists worldwide to counter en masse the blackmail and shameless lies propagated by the cohorts of denialist Turks.“They have already succeeded in intimidating a few U.S. Representatives. They succeeded in sowing doubt in the spirit of French politicians. They have declared economic blackmail against all countries that recognize the indisputable reality of the Armenian, Assyrian and Greek Genocides. They create false historians’ commissions. They threaten and kill the men who dare speak freely and openly. They lack respect towards a candidate to the presidential election of the United States because he declares recognizing the Armenian Genocide. They export violence into other countries. They vandalize the monuments to our Martyrs. They spread hatred and false information on Internet. They threaten Armenians of Diaspora. They want to suppress their righteous intellectuals many of whom are exiled abroad. They stole the property of destroyed Armenian families. They erased the Armenian cultural heritage. They maintain a blockade against Armenia and maintain their occupation army in Cyprus. They muzzle free expression with Article 301. They just created a television station with programs in the Armenian language to brainwash our compatriots in Armenia-Artsakh and around the world. They know the truth, but they hide this from the Turkish people.“Who are they? The whole world knows. But the world has also other problems.“Leaders of Armenian political and other worldwide organizations must start a major project this year. Radio and television stations, newspapers, magazines and websites of all countries where Armenians live must help and invite the silent majority to join the activists and sympathizers of the just Armenian Cause.“Let’s decide together today to launch this massive, worldwide action. Let’s organize an international day of protest by Armenians. Let's synchronize the hour, the day of marches on each continent. The people of the world must be reminded. Let’s get on with it now! Tomorrow will be too late.“Until when will we express support of our Cause without real action? The articles in the press are not enough! The Armenian world must go into the street. But the Armenians of the world need to be informed now in order to create tomorrow’s political electric shock. Thanks for helping evolve this idea by transmitting it to the leaders. Lest we let our Cause be bogged down. Let’s make The Walk of Life now! If Not Us, Then Who? If Not Now, Then When?” the appeal says.

Wednesday, February 06, 2008

И снова — «уши Березовского

19 февраля в Армении пройдут очередные выборы президента. Как это ни странно, но к нам они также имеют определенное отношение, благодаря беглому российскому олигарху Борису Березовскому. Он же Платон Еленин, он же Мефистофель, как именуют его некоторые продвинутые журналисты. Дело в том, что почти год назад в Киеве прошли консультации между руководителем созданного Борисом Березовским фонда «Гражданских свобод» весьма известным на Украине Александром Гольдфарбом и представителями Армянского общенационального движения (АОД), возглавляемого экс-президентом Армении Левоном Тер-Петросяном. Эти встречи были организованы при посредничестве другого доверенного лица Березовского — Давида Жвания. Журналистская молва утверждает, что в них принимали участие некие лица, предположительно имеющие отношение к силовым структурам Армении. Об этом я подробно писал в минувшем году в газете «Крым.ru».Весной прошлого года, накануне парламентских выборов в Армении, Борис Березовский и армянский экс-президент Левон Тер-Петросян пытались объединить вокруг последнего оппозиционеров для формирования в Национальном собрании республики блока, который, выступая под лозунгом борьбы с засильем «карабахского клана», должен был сыграть решающую роль в нынешней президентской гонке.Тогда затея Березовского с превращением Армении в плацдарм борьбы с Москвой закончилась провалом. Кандидаты от так и не объединившихся оппозиционных партий, за исключением «американского агента» Раффи Ованисяна, потерпели фиаско на парламентских выборах, а возглавляемое Тер-Петросяном Армянское общенациональное движение (АОД) вообще отказалось от участия в них.Наверное, тогда многим наблюдателям, следящим за событиями в Армении, могло показаться, что вынашиваемая оппозиционерами и их зарубежными друзьями идея скорейшей смены власти в Ереване умерла вместе с мечтами функционеров АОД о депутатских мандатах. Однако те, кто так думал, серьезно заблуждались. Как выяснилось, и Березовский, и Тер-Петросян прекрасно помнили древний постулат о том, что «проигравший бой еще не проиграл войну».От информированных источников, близких к штабу еще одного оппозиционного кандидата в президенты Армении Артура Багдасаряна, журналистам стало известно, что в ноябре - декабре прошлого года вновь активизировались контакты между эмиссарами Березовского и Тер-Петросяна. Однако сейчас в качестве места их встреч выбран не Киев, а более удаленное от Армении южное побережье Франции (где, кстати, находится принадлежащий сыну Тер-Петросяна Давиду дворец с полем для гольфа). В лучших традициях голливудских шпионских фильмов рандеву посланцев «лондонского сидельца» и «отца армянской независимости» проходили на борту яхты, принадлежащей одному не очень известному, но весьма состоятельному армянскому бизнесмену.Как предполагается, Березовский, осознавая, что февральские выборы являются последним шансом для «захвата армянского плацдарма» и уже потраченные им деньги могут пропасть впустую (как уже было после нашей славной «помаранчевой» революции) предложил Тер-Петросяну попробовать силовой сценарий «революции баклажанов».Суть идеи состоит в том, что, когда 20 или 21 февраля на улицы Еревана выйдут ведомые активистами АОД «возмущенные украденными голосами» «простые армянские избиратели», их поддержат армейские части и подразделения МВД. Благо, в руководстве силовых ведомств осталось немало генералов, сочувствующих своему первому верховному главнокомандующему.Косвенно на возможность такого сюжета указал сам Тер-Петросян, заявивший в середине января о том, что через «20 дней представители налоговой, правоохранительной и силовой систем не будут подчиняться» действующим властям. Казалось бы, неимоверная глупость – предупреждать противников о готовящемся перевороте. Однако в эти сроки, скорее всего, ничего не произойдет, а бдительность властей будет усыплена.Безусловно, готовность силовиков «защитить демократические завоевания» необходимо простимулировать. В частности, ближайший соратник Тер-Петросяна Александр Арзуманян (возможно, на радостях) недавно говорил в штабе АОД о каких-то «первых 7 миллионах долларов, которые уже переданы по израильским каналам». При этом в качестве их получателя упоминалась некая Людмила (этим редким армянским именем зовут жену Тер-Петросяна). Как говорят французы, «шерше ля фам».А может, Борис Абрамович уже начал отрабатывать перспективный сценарий для Украины? Чем черт не шутит? У нас ведь продвинутых женщин хоть отбавляй

«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

Նման վերնագրով «Крымское Эхо» կայքի լրագրող Վիկտոր Կովալենկոն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին: Ըստ կայքէջի, Անգլիայում ապաստան գտած հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկին ակտիվորեն ներգրավված է հայաստանյան ընտրությունների մեջ: Այսպես, թերթը գրում է, որ մեկ տարի առաջ Կիեւում հանդիպում է տեղի ունեցել ՀՀՇ-ի առաջնորդների եւ Բերեզովսկու կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական ազատություններ» հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Գոլդֆարբի միջեւ: Հաղորդվում է, որ հանդիպումը կազմակերպվել է Դավիթ Ժվանիայի միջնորդությամբ: Հոդվածի հեղինակը գրում է, որ ըստ որոշ լուրերի, հանդիպմանը մասնակցել են նաեւ հայաստանյան ուժային նախարարությունների մի քանի ներկայացուցիչներ: Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որը ավարտվեց ընդդիմության ջախջախումով, ըստ հոդվածագրի, նորից ակտիվացան կապերը Բերեզովսկու մարդկանց եւ ՀՀՇ-ականների միջեւ: Վիկտոր Կովալենկոն պնդում է, որ այս անգամ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայում, որտեղ, ըստ հեղինակի, իբր գտնվում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթի «պալատը գոլֆի դաշտով»: Ըստ հոդվածագրի հանդիպումը այս անգամ կայացել է Ֆրանսիայի ափամերձ շրջաններից մեկում՝ մի հայ մեծահարուստի զբոսանավի վրա: Ըստ Վիկտոր Կովալենկոյի, Բերեզովսկին լավ հասկանալով, որ փետրվարյան ընտրությունները Հայաստանում իշխանությունը վերցնելու վերջին հնարավորությունն են, Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տվել փորձել ուժային տարբերակը` «բադրջանների հեղափոխությունը»: Հոդվածի հեղինակը պնդում է, որ փետրվարի 20-21-ին ՀՀՇ-ի առաջնորդությամբ Երեւանի փողոցներ դուրս կգան «կեղծված» ընտրություններից դժգոհ զանգվածները, որոնց հնարավոր է, որ աջակցեն զինվորական եւ ոստիկանական որոշ ստորաբաժանումներ: «Крымское Эхо»-ի լրագրողը պնդում է, որ ուժայիններին շահագրգռելու համար արդեն 7 մլն դոլար է փոխանցվել համապատասխան հաշվեհամարին, որի մասին իբր թե իր կողմնակիցներին հայտնել է առաջին նախագահի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը: Կայքէջը գրում է նաեւ, որ գումարը փոխանցվել է ինչ-որ «իսրայելական ճանապարհով», ոմն Լյուդմիլայի անունով:
Ինչեւէ, ներկայացնելով այս հոդվածը՝ «Ազգը» չի ընդունում այն որպես վերջին ճշմարտություն, սակայն իր պարտքն է համարում ընթերցողներին ներկայացնել նաեւ այս տեսակետը: Թերթը պատրաստ է հրապարակել այդ տեսակետը հերքող շահագրգիռ կողմերի կարծիքը: Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ http://www.kr-eho.info/index.php?name=News&op=article&sid=474 կայքէջում կամ «Ազգ»-ի կայքէջի ռուսերեն տարբերակում՝ http://www.azg.am/RU

Dimitrij Rupel: we urge Azerbaijan to stop warlike rhetoric

The European Union stands against resolution of conflicts by the use of force, Slovenian Foreign Minister Dimitrij Rupel told a news conference in Yerevan. “The EU speaks out for building an atmosphere of trust between the parties to conflict. For this purpose, the mandate of EU Envoy for the South Caucasus, Mr Peter Semneby, was expanded. We call on Azerbaijan to put an end to warlike statements. The Nagorno Karabakh problem needs political will but not weapons,” he said.Touching upon Nagrono Karabakh’s participation in the negotiations, Mr Rupel said, “The OSCE Minsk Group format doesn’t provide for participation of Nagorno Karabakh in talks yet.”

British expert: Kosovo model may be applied to Karabakh


Anatol Lieven, British policy analyst and chairman of International Relations and Terrorism Studies at King’s College London, doubts that Kosovo’s independence will not be precedent for other conflicts."Kosovo and Nagorno Karabakh are different conflicts, but what happens in one region will have a certain effect on what happens in the other", Anatol Lieven, Lieven believes that the Kosovo model can be applied to the Nagorno Karabakh conflict. "Why not? It is easy to say that things are specific, but it depends who is doing the talking. Everybody tries to make up different rules, different cases. But in fact, it does set a precedent", said the British analyst. "I don’t believe that Russia will back Karabakhi Armenians. But they will undoubtedly be encouraged by Kosovo’s independence", he said.Commenting on Russia’s hindering the determination of the final status of Kosovo and supporting regimes in South Ossetia and Abkhazia, Mr Lieven said there were two main reasons for it. "Firstly, Abkhazians and Ossetians are Northern Caucasian nations to whom the Russians are tied very closely. And certainly they do not want any more trouble in the North Caucasus. Secondly, Russians have come to absolutely detest the Georgians and are not going to do anything for them, whereas Russia, of course, has been trying to build good relations with Azerbaijan. That is the explanation", he said. Analyzing the difficulties western powers face in balancing people’s aspiration for independence with a wish to maintain the territorial integrity of existing states and preserve regional stability, Mr Lieven said it would partly depend on further developments. "If Kosovo secedes successfully and more or less peacefully, then, no doubt, the U.S. policy will score a victory. If the independence of Kosovo leads to more serious fighting with Serbia and a possible overspill of Albanian separatism into Serbia itself and then towards Macedonia, then of course, the entire U.S. policy towards the region, and ever since 1999 and the Kosovo war, will be seen as a disaster. But we do not yet know what will happen", the expert said, Trend reports.

Monday, February 04, 2008

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ

Ապացուցելու համար ցեղասպանության հայկական պնդումների «անհեթեթությունը»

Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան դյուրագրգիռ են դառնում Թուրքիայի կառավարական, քաղաքական եւ գիտական շրջանակները, իսկ դա նրանց ստիպում է դիմել անհավասարակշիռ քայլերի: Այդ քայլերից թերեւս անհավասարակշիռը հունվարի վերջերին կատարել էր Թուրքական պատմական ընկերության նախագահ պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն:
Նախ՝ նա թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից հայտարարել էր, որ ինքը պատրաստ է բարձրանալու կախաղան, եթե ապացուցվի Հայոց ցեղասպանության փաստը: Ապա եւ կարծիք էր հայտնել, թե տեղահանության ընթացքում հայերը մահացել են համաճարակներից եւ տարբեր հիվանդություններից:
Կախաղան բարձրանալու վճռականություն հայտնելիս Հալաչօղլուն քաջ գիտեր Թուրքիայում մահապատժի վերացման մասին: Իսկ համաճարակների մասին արտահայտվելիս նա փորձում էր ցեղասպանության թուրքական ժխտողականության դիրքերը պաշտպանել կատարվածի համար արդարանալու միջոցով, ինչն անհամատեղելի է ճշմարտության հետ:
Քայլի առումով ոչ պակաս անհավասարակշիռ պետք է համարել Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովի պատվիրակության Ֆրանսիայի Ազգային ժողովին եւ Սենատին Փարիզում արած առաջարկը: Տեղեկացնելով այդ մասին հունվարի 31-ի համարներում, թուրքական «Միլիեթ» եւ «Զաման» թերթերը նշում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող ֆրանսիական օրենքը Հաագայի միջազգային քրեական դատարանում բողոքարկելու Անկարայի վերջին նախաձեռնության մասին:
Այդ նպատակով հունվարի 29-31-ը Փարիզ գործուղված թուրքական պատվիրակությունը փորձել էր համոզել ֆրանսիացի խորհրդարանականներին, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ համատեղ դիմի Հաագայի միջազգային դատարան՝ ճշտելու համար, թե 2001-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող ֆրանսիական օրենքը համապատասխանո՞ւմ է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի պահանջներին:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի ԵՄ-ի հետ ներդաշնակության հանձնաժողովի պատվիրակության անդամ Շյուրքրյու Էլեքդաղը հայտարարել է, որ Թուրքիան միջազգային դատարան կդիմի միայնակ, եթե Ֆրանսիան մերժի համատեղ դիմելու թուրքական առաջարկը: Այնուհետեւ նա կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին 2001-ին ընդունած օրենքով Ֆրանսիան խախտել է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի դրույթները, հետեւաբար Անկարան իր առջեւ խնդիր է դրել հասնելու ֆրանսիական վերոհիշյալ օրենքի հակաիրավական հռչակմանը Հաագայի միջազգային դատարանում, հենց այնտեղ էլ «ապացուցելու ցեղասպանության հայկական պնդումների անհեթեթությունը»:
Վերջում «Զաման» եւ «Միլիեթ» թերթերը նշում են, որ Էլեքդաղը թուրքական պատվիրակությունում ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, այդ իսկ պատճառով էլ նրա հայտարարություններն ավելի անկաշկանդ են: Հակառակ դրան, պատվիրակության ղեկավար Յաշար Յաքըշը վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացուցիչն է: Ինչի պատճառով նրա հայտարարությունները եղել են անհամեմատ զուսպ: Պատվիրակության նախագահ Յաքըշը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ֆրանսիական օրենքի առնչությամբ Հաագայի միջազգային դատարան դիմելու հարցը քննարկվել է Ֆրանսիայի ազգային ժողովում եւ Սենատում, իսկ քննարկումներում թուրքական առաջարկն արժանացել է ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքների:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր հունվարի 31-ի հոդվածում գրում է, որ հայերն իրենց հույսը միշտ կարող են դնել թուրք առաջնորդների վրա, որոնք իրենց հապշտապ, զգացմունքային եւ վայրագ հայտարարություններով առավել նպաստում են Հայոց ցեղասպանության հիմնահարցի միջազգային ճանաչմանը:
Հոդվածում, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ, նա գրում է.
Անցյալ շաբաթ, երբ Մ. Նահանգների նախագահության թեկնածուներ` սենատոր Բարաք Օբաման, սենատոր Հիլարի Քլինթոնն ու նախկին սենատոր Ջոն Էդվարդսը, ինչպես նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ սենատոր Ջո Բիդենը հայտարարություններ արեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին, Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոպիտ եւ վիրավորական խոսքեր հղեց սենատոր Օբամային միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը դարձյալ բեւեռելով օսմանյան թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության վրա:
Սենատոր Օբաման կոչ արեց Կոնգրեսով անցկացնել Հայոց ցեղասպանության բանաձեւը եւ երդվեց ճանաչել այդ փաստը նախագահ ընտրվելու դեպքում: Նա ասաց. «Ամերիկահայերին, որոնցից շատերը ցեղասպանությունից մազապուրծների հետնորդներն են, միանում եմ սկզբունքային այն հարցում, որ պետք է վերջ տալ ցեղասպանություններին եւ պահել հիշատակը անցյալում կատարվածների: Պետք է սկսել աշխարհի պատմության մեջ ցեղասպանությունների ողբերգական դեպքերը ճանաչելուց: Որպես Մ. Նահանգների սենատոր ես միանում եմ ամերիկահայերի կոչին, որ պահանջում է Թուրքիայից ճանաչել հայերի ցեղասպանությունը: Երկու տարի առաջ ես քննադատեցի պետքարտուղարին Հայաստանի դեսպան Ջոն Էվանսին աշխատանքից հեռացնելու համար սոսկ այն պատճառով, որ նա «ցեղասպանություն» բառը տեղին օգտագործել էր, նկարագրելու համար 1915 թվին Թուրքիայում հազարավոր հայերի սպանդը: Պետքարտուղար Ռայսին հայտնեցի իմ խորին համոզմունքը, որ Հայոց ցեղասպանությունը ենթադրություն, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վավերագրված փաստ, հիմնված պատմական վկայությունների առկայության վրա: Այդ վկայություններն անհերքելի են: Պատմական փաստերը աղավաղելու պաշտոնական քաղաքականություն վարելը պարզապես անտրամաբանական է: Որպես սենատոր ես պաշտպանում եմ Հայոց ցեղասպանության H. 106 եւ S. 106 բանաձեւերի անցկացումը Կոնգրեսում եւ որպես նախագահ ես խոստանում եմ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Սենատոր Օբաման նաեւ երդվեց պահպանել Մ. Նահանգների օժանդակությունը Հայաստանին, ամրապնդել այնտեղ ժողովրդավարությունը, ճանապարհներ որոնել վերջ տալու թուրքական եւ ադրբեջանական շրջափակումներին, աշխատել կայուն եւ տեւական կարգավորում գտնել Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) հակամարտությանը, նպաստել նրա աճին եւ զարգացմանը՝ ընդլայնված առեւտրի ու նպատակային օգնության միջոցով, ինչպես նաեւ ամրապնդել քաղաքական, առեւտրական, զինվորական եւ մշակութային կապերը Մ. Նահանգների եւ Հայաստանի կառավարությունների միջեւ:
Սենատոր Ջո Բիդենը, որը մինչեւ վերջերս նույնպես նախագահական թեկնածու էր, Օբամայի օրինակին հետեւելով պաշտոնապես հայտարարեց, որ ինքն էլ է պաշտպանում Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը: Նա այդպիսով դարձավ 34-րդ սենատորը, որը հովանավորում է այդ բանաձեւը: Ի դեպ, նա այդ եւ այլ հայկական հարցերի պաշտպանության երկարամյա կենսագրություն ունի:
Հաջորդը սենատոր Հիլարի Քլինթոնն էր, որը պաշտպանելով Կոնգրեսում վերոհիշյալ բանաձեւի ընդունումը, նաեւ խոստացավ նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա ասաց. «Նախագահական թեկնածուների թվում ես երկար ժամանակ առանձին պաշտպանել եմ այդ բանաձեւը, հովանավորել եմ այն 2002 թվից եւ գտնում եմ, որ երկու պալատներն էլ պետք է ընդունեն այդ բանաձեւը: Իմ կարծիքով, հայերի դեմ Օսմանյան կայսրության գործադրած սարսափելի արարքները ցեղասպանության իսկական երեւույթներ են: Ես երկու անգամ գրել եմ նախագահ Բուշին, կոչ անելով նրան նշել Հայոց ցեղասպանությունը իր տարեկան հիշատակություններում, եւ նախագահ ընտրվելու դեպքում ես ճանաչելու եմ Հայոց ցեղասպանությունը: Մեր ընդհանուր բարոյականությունը եւ մեր երկրի, պետության հեղինակությունը որպես մարդու իրավունքների պաշտպանի պարտավորում են մեզ անել ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության հիշատակը վառ մնա եւ ճանաչվի ինչպես Մ. Նահանգների Կոնգրեսի, այնպես էլ նախագահի կողմից»:
Սենատոր Քլինթոնը նաեւ ասաց, որ շատ է գնահատում իր բարեկամական հարաբերությունները ամերիկահայ աշխույժ համայնքի հետ: «Դա համահունչ է երկար տարիների իմ նվիրվածությանը այդ համայնքի խնդիրներին, ինձ համար բացառիկ հնարավորություն էր որպես առաջին տիկին ելույթ ունենալ 1994-ին Սպիտակ տանը կայացած հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` վերածնված Հայաստանի անկախության առիթով: Որպես նախագահ, ես աշխատելու եմ է՛լ ավելի ընդլայնել եւ զարգացնել հարաբերությունները Ամերիկայի եւ Հայաստանի միջեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտուրը, տնտեսական կապերը, ահաբեկչության դեմ պայքարը, ժողովրդավարական կառույցների ամրապնդումը, ՆԱՏՕ-ի հետ զինվորական համագործակցությունը եւ տարածաշրջանի խնդիրների լուծումը, այդ թվում` արդար եւ ժողովրդավարական կարգավորման հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Որպես նախագահ ես ընդլայնելու եմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ամերիկյան օժանդակությունը»:
Նախագահության արդեն նախկին թեկնածու Ջոն Էդվարդսը միացավ վերոհիշյալներին իր անձնական հայտարարությամբ: «Ես հպարտ եմ Սենատում իմ աշխատանքի անցյալով, որի ընթացքում լրջորեն հետաքրքրվել եմ մեր երկրի մեկուկես միլիոն ծնունդով հայ ամերիկացիների հոգսերով: Պայքարել եմ Սենատում Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների, այդ թվում` շրջափակումների դեմ, որոնք դեռեւս շարունակվում են: Որպես նախագահ ես խոստանում եմ մեր հատուկ հարաբերությունները Հայաստանի հետ եւ խաղաղության հաստատումը Լեռնային Ղարաբաղում եւ ամբողջ տարածաշրջանում դարձնել առաջնահերթ խնդիր:
Հավատացած եմ, որ Մ. Նահանգները պետք է ճշմարտությունն ասի բոլոր ցեղասպանությունների մասին: Պաշտպանում եմ կոնգրեսական բանաձեւը, որը ցեղասպանություն է անվանում Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի կոտորածները: Մենք նաեւ պետք է շարունակենք ամրապնդել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, որը կարեւոր դաշնակից է այդ տարածաշրջանի բռնատիրական ուժերի դեմ պայքարելու: Վերոհիշյալ բանաձեւը պետք է ուղեկցվի դիվանագիտական այնպիսի ջանքերով, որոնք Թուրքիայի մեր ընկերներին վստահեցնեն, որ բանաձեւի դրույթներն ուղղված չեն նրանց դեմ, այլ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում գործադրված վայրագությունների դեմ»:
Ամերիկահայ համայնքն անշուշտ ողջունում է նշված բոլոր հայտարարությունները: Սակայն հաշվի առնելով նախորդների փորձը, երբ խոստումները չեն պահպանվել, ամերիկահայերը չպետք է դատեն այդ թեկնածուներին միայն այս հայտարարություններով: Նրանք պետք է գնահատեն թեկնածուների անցյալ գործունեությունը եւ նաեւ դատեն նրանց իրենց շրջապատող խորհրդատուների գործունեությամբ: Եթե նրանք շրջապատված են այնպիսի անհատներով, որոնք դեմ են հայկական հարցերին ընդհանրապես, ուրեմն կարելի է ենթադրել, որ ընտրությունից հետո նրանք չեն պահի իրենց խոստումները:
Հակառակ այն հնարավորությանը, որ այդ խոստումները անօգուտ կարող են դառնալ ընտրությունից հետո, այդուհանդերձ դրանք դրական ազդեցություն ունեն վերստին արծարծելու հայկական դատը շնորհիվ վարչապետ Էրդողանի կոպիտ արտահայտությունների: Ըստ թուրքական մամուլի տվյալների, Էրդողանը սենատոր Օբամային մեղադրել է «քաղաքական անփորձության մեջ», ասելով. «Օրը կգա, երբ դուք կկանգնեք ընտրություն կատարելու 70 միլիոն թուրքերի եւ 2 միլիոն հայերի միջեւ: Մարդ պետք է լավ մտածի նախքան նման հայտարարություններ անելը: Առաջարկում եմ, որ նա կարողանա դուրս գալ իր կարիերայի քաղաքական անփորձության այս շրջանից»:
Ինչպես երեւում է, վարչապետ Էրդողանն ավելի մտահոգված է թվերով, քան ճշմարտության հարցերով: Եթե սենատոր Օբաման ընտրվի նախագահ, հավանաբար այնքան էլ բարյացակամորեն չի վերաբերվի վարչապետ էրդողանին (նրա կծու խոսքերի պատճառով): Հայերս պետք է հույսեր փայփայենք, որ Էրդողանը նման կծու խոսքեր կարտահայտի նաեւ մյուս թեկնածուների ելույթների առթիվ:
Այդպիսով, ով էլ ընտրվի նախագահ, ամերիկա-թուրքական հարաբերություններում սեպ է խրված լինելու եւ թուրքերը քիչ հնարավորություն են ունենալու հետագայում շանտաժի ենթարկելու Սպիտակ տան առաջնորդին:
Թարգմ. Հ. Ծ.

Friday, February 01, 2008

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»

Գրում է «Զաման» թերթը
Թեեւ Թուրքիայում ներքաղաքական զարգացումները սրընթաց են զարգանում եւ երկրում բացահայտվում են պետական կառույցների հետ սերտաճած ընդհատակյա ահաբեկչական կազմակերպություններ, սակայն այս ամենը չի խանգարում, որ թուրքական լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում պահեն Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունները: Իրականում այդ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան թուրք հասարակության տեղեկացվածությունն ապահովելու լրատվամիջոցների պարտաճանաչությամբ, որքան թուրքական քաղաքական շրջանակների շահախնդիր շահագրգռություններով:
Գաղտնիք չէ, որ Թուրքիան իբրեւ ազգային խնդիր է դիտում նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, ինչը ենթադրում է պետական համապատասխան մոտեցում մեր հանրապետությունում ընթացող գործընթացներին: Ահա թե ինչու կենտրոնական թերթերը ամենայն մանրամասնությամբ լուսաբանում են ՀՀ նախագահի թեկնածուների ընտրապայքարը, իսկ վերլուծականներով փորձում են թեկուզ մասնակի ազդել այդ պայքարի ընթացքի վրա:
Վերոհիշյալ թերթերից թերեւս պետք է առանձնացնել «Զամանին», որովհետեւ Ադրբեջանում եւս հրատարակվելու հանգամանքը այս թերթին ինչպես Հայաստանի նախագահական ընտրությունների, այնպես էլ առաջադրված թեկնածուների նկատմամբ ավելի զգայուն է դարձնում, որի հետեւանքով դրա հրապարակումները հաճախ են հայտնվում Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ամենօրյա տեղեկագրում:
Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Զամանի» վերոհիշյալ տեղեկագրում արտատպված վերջին հրապարակումը:
Հ. Չ.
«Հայաստանը փետրվարի 19-ին պետության նոր ղեկավար ընտրելու համար գնալու է քվեարկության: Ընտրությունը, որի համար մրցելու է ինը թեկնածու, ունի երկու ֆավորիտ: Նրանցից մեկն իշխանությունների թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանն է, մյուսն էլ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին չի մասնակցում, քանի որ ՀՀ սահմանադրությունը թույլ չի տալիս հաջորդաբար երեք ժամկետով նախագահության պաշտոնը զբաղեցնել:
Անկասկած, ընտրությունները բնորոշվում են որպես 10 տարի առաջվա հաշիվների ռեւանշ: Հիշեցնելու համար նշենք, որ Տեր-Պետրոսյանը 1998-ին Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի համար կողմ է եղել խաղաղության ծրագրին, սակայն երկրում առկա ծայրահեղ ազգայնականների հակազդեցության է արժանացել:
Քաղաքական գործիչները, Քոչարյանի գլխավորությամբ, նրան մեղադրեցին Ադրբեջանին զիջում անելու մեջ, այդ պատճառով էլ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ: Ավելի վաղ միջազգային հանրության կողմից չճանաչված Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Քոչարյանը 1997-ի մարտին վարչապետ դարձավ, 1998-ին էլ Տեր-Պետրոսյանից հետո թափուր մնացած աթոռը զբաղեցրեց: Քոչարյանը 2003-ին ընտրությունների արդյունքում երկրորդ անգամ նույն պաշտոնին ընտրվեց:
«Մեղմ» անհատականության համարում ունեցող Տեր-Պետրոսյանը, որ նույնիսկ հանգուցյալ Ալփարսլան Թյուրքեշի հետ հանդիպել էր Փարիզում (1993-ի մարտի 12-ին), ասում է, որ քոչարյանական շրջանում Հայաստանը շատ վատ է ղեկավարվել, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար ոչ մի դրական քայլ չի արվել, Թուրքիայի հետ հարաբերությունները ընդհատվելու պատճառով երկրի տնտեսությունը հասել է աղետի շեմին: Ըստ Տեր-Պետրոսյանի` Հայաստանը 10 տարի ղեկավարվում է «մաֆիայի նման մի վարչակազմի» կողմից: Այս խոսքերով, Տեր-Պետրոսյանը նկատի ունի «ղարաբաղյան կլան» կոչվող եւ Քոչարյանի կողմից պետության կարեւոր պաշտոններում նշանակված ղարաբաղցիներին: Ի գիտություն ձեզ, խոսքը հայերենում «հայաստանցի» անվանվող Հայաստանի տեղաբնիկների եւ «ղարաբաղցի» անվանվող ղարաբաղցիների միջեւ շատ հնուց առկա մշակութային մրցակցության մասին է: Այսօր այս մրցակցությունն իրեն զգացնել է տալիս նաեւ քաղաքական ասպարեզում:
Տեր-Պետրոսյանից պաշտոնը ստանալուն պես Քոչարյանի արած քայլերն էլ արդեն իսկ ցույց են տալիս, թե որքան անհաշտ ոգով է ընթանում այս քաղաքական պայքարը: Քոչարյանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված խաղաղ բանակցությունների հետաձգումը դրանցից մեկն է: Մյուսն էլ ծայրահեղ ազգայնական Դաշնակցություն կուսակցությանն իշխանության մեջ տեղ տալն է: Թուրքիային ճնշելու համար հայկական սփյուռքի հետ մտնելով սերտ համագործակցության մեջ` Եվրոպայի եւ ԱՄՆ-ի խորհրդարաններում «ցեղասպանության» բանաձեւի անցկացման համար ջանքերի գործադրումը, երկրի տնտեսության ամբողջովին հանձնումը Ղարաբաղի հայերի գերիշխանությանը այս քաղաքական մրցակցության դրսեւորումներից են: Դեռեւս թարմ է երկրում Քոչարյանի հիմնած «օլիգարխական» վարչակազմի դեմ պայքարողների ենթարկված արյունոտ հարձակման հիշողությունը: Այն ժամանակ, երբ Հայաստանում «անօրինական» վարչակազմի առկայության մասին խոսակցություններն աճում էին, նրանց շարքերում Քոչարյանին ընդդիմադիր վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի հետ եւս 8 մարդ 1999-ի հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանում, այն էլ տեսախցիկների առաջ, ավտոմատ հրազեններով սպանվեցին:
Վերջին 10 տարիների ընթացքում լռություն պահպանած Տեր-Պետրոսյանի վերադարձը Հայաստանի քաղաքականություն երկրի ներսում առկա իրավիճակի առումով կենսական նշանակություն ունի: Անշուշտ, Թուրքիայի առումով էլ... «Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծելու, Թուրքիայի հետ սահմանները բացվելու Հայաստանը չի կարող հասնել բարեկեցության» խոսքերը նույնիսկ ցույց են տալիս, որ Տեր-Պետրոսյանի գնահատականը երկրի վերաբերյալ միանգամայն իրատեսական է: Անկասկած, վերջին 10 տարում Ադրբեջանը «նավթից» ստացված եկամուտով քաղաքական, ռազմական եւ տնտեսական հավասարակշռությունները փոխել է իր օգտին: Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ էներգետիկ համագործակցության` նաեւ հաղորդակցության ոլորտում ռազմավարական համագործակցության վերաճելու պայմաններում, ակնհայտ է, որ Հայաստանը տարածաշրջանում դատապարտված է մեկուսացման: Այս պայմաններում Հայաստանը կարիք ունի տեսլական ունեցող մի նոր կառավարության:
Տեսնենք, հայ ժողովուրդը Տեր-Պետրոսյանի նման հասկանո՞ւմ է դա: Փետրվարի 19-ին ընտրողը ինչպե՞ս կփակի 10 տարվա վաղեմության հաշիվը: Հօգուտ Քոչարյանի՞, թե՞ Տեր-Պետրոսյանի: Բոլորս միասին սպասենք եւ կտեսնենք»:
ՄԵՀՄԵԴ ՅԸԼՄԱԶ, «Զաման», 28 հունվարի, 2008

ՌԱԶՄԱՄՈԼԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Խմբագրությանը հասցեագրված ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվող նյութը հայտնի հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի վերոնշյալ վերնագրով թուրքերեն ելույթի համառոտ տարբերակն է, որտեղ նա բացահայտում է Թուրքիայում բռնատիրական վարչակարգի բնույթն ու ակունքները, կապելով միջպատերազմյան շրջանի Եվրոպայում ծնունդ առած ֆաշիզմի եւ հետպատերազմյան շրջանի զինվորական բռնատիրությունների հետ: Ծրագրված էր, որ նա այս ելույթով հանդես կգա Լոնդոնում հունվարի 22-ին նախատեսված մամլո կարեւոր մի ասուլիսի ժամանակ, բայց հունվարի 31-ին նախատեսված դատավարության կապակցությամբ իր իսկ փաստաբանի խորհրդով նա չեղյալ է համարել Լոնդոն իր այցելությունը: Եվ քանի որ նա գլխավոր ելույթ ունեցողն էր, այդ մամլո ասուլիսն ընդհանրապես հետաձգվել է: Այդուհանդերձ նա ցանկացել է, որ Հրանտ Դինքի սպանության տարելիցի առթիվ այս օրերին հնչի այդ ելույթը հիշատակի որեւէ միջոցառման ժամանակ:
Ազգային անվտանգության պետություն հասկացությունը օգտագործվում էր սառը պատերազմի ժամանակաշրջանում, երբ Արեւմուտքը քաջալերում էր զինվորական բռնատիրություններին` պայքարելու համար ոչ միայն արտաքին, այլեւ այսպես կոչված «ներքին թշնամու» դեմ: 1960-1970-ական թվերին Լատինական Ամերիկայի շատ երկրներ, ինչպես նաեւ Հունաստանը, Թուրքիան, Ինդոնեզիան եւ Հարավային Կորեան զինվորական հեղաշրջումներ իրականացրած նմանատիպ բռնապետներ էին կառավարում: Արգենտինան, Չիլին եւ Թուրքիան տառապում էին նաեւ մեկ այլ գործընթացով, որն ամբողջովին քայքայեց այդ երկրների ժողովրդավարական շարժումներն ու կառույցները: Բրազիլիայում, Չիլիում եւ Թուրքիայում վարչակարգերը վերակազմավորվում էին կամ քաղաքական կուսակցությունները, արհմիություններն ու հասարակական կազմակերպությունները հիմնահատակ վերացնելով, կամ էլ դրանց զգալի վերակառուցումով` եւ այդ բոլորը կատարվում էր «ազգային անվտանգության» պատճառաբանությամբ կամ քողի ներքո:
Այսօրինակ վարքագիծն իր պատմությունն ուներ, որ հետ` դեպի 1920-ական թվականներն էր գնում, երբ ռազմամոլական վարչակարգեր հաստատվեցին սալազարիզմի, ֆրանկոյիզմի եւ քեմալիզմի դրոշների տակ: Դրանց ավելացան` Լեհաստանում գեներալ Պիլսուդսկու, Հունաստանում գեներալ Մետաքսասի եւ Հունգարիայում ծովակալ Հորդիի բռնատիրությունները:
Թուրքիայում ռազմամոլական ազգայնականությունը հաստատվել է Արեւմուտքի եւ մասնավորապես Միացյալ Նահանգների սերտ համագործակցությամբ: Հետագայում հասել է ծայրահեղության, այնքանով, որ ընտրված իրարահաջորդ կառավարությունները քիչ ազդեցիկ ուժ են ունեցել կառավարության հիմնական խնդիրներում եւ ոլորտներում: Դրանք զինվորականների բացարձակ իշխանությունների` այսպես կոչված, Ազգային անվտանգության խորհրդի իրավասության տակ են գտնվել: Թուրքիայում «կարմիր գիրք» անվան տակ գործում է գաղտնի մի սահմանադրություն:
2006 թվականի ամռանը Էրդողանի կառավարությունը ընդունեց այդ «կարմիր գիրքը» իր նոր, բարեփոխված ձեւով եւ հրաժարվեց հանրության սեփականությունը դարձնել, պատճառաբանելով, որ պետք է գաղտնի մնա` հաշվի առնելով նրա կարեւորությունը պետության համար: Դրանում ընդգրկված դրույթներով «ծայրահեղ ազգայնամոլությունն» ու «ռասիզմը» որպես վտանգավոր ծայրահեղական շարժումներ չեն դիտվում Թուրքիայում: Այսպիսով «ագրեսիվ ազգայնամոլությունը» չի դատապարտվում Թուրքիայում, եւ նրանում ընդգրկված մարդասպանները, որոնք «սպանում են համաձայն պատվերների», համարվում են «լավ տղաներ» կամ «տղաներ, որոնք լավ մտադրություններ ունեն»:
Լրատվամիջոցներից ոմանք դեմ են այս իրավիճակին: Ուրիշներ «հերոսների» նոր ալիք են ձեւավորում այդ «տղաներից»: Հեռուստածրագրերը երբեմն ոչ իրական պատմություններ են հորինում եւ հրամցնում հանրությանը: Օրինակ` Ստամբուլի Ֆեներ թաղամասում գտնվող հունական եկեղեցու աթոռանիստը հռչակվում է «Նոր Վատիկան»: Քրիստոնյա միսիոներները համարվում են «մեծ վտանգ», «սպառնալիք» այն առումով, որ նրանք քրդերին ու ալեւիներին (ալեւիները մահմեդական են եւ կազմում են բնակչության 20 տոկոսը): Քրդերն ու ալեւիները այսպիսով «անհուսալի» տարրեր են համարվում, իսկ մաքուր թուրքական արյուն ունեցողները (մի բան, որ Անատոլիայում հնարավոր չէ ապացուցել)՝ հավատարիմ ու հուսալի:
Չնայած պնդում են, որ Թուրքիան աշխարհիկ պետություն է, հայկական կամ հունական սրբազան վայրերը, եկեղեցիներն ու դպրոցները հետեւողականորեն համարվում են «օտար» եւ պետության կողմից ենթարկվում հետապնդումների: Այս խնդիրը հատկապես իր նշանակալի զարգացումն ապրեց Իսմեթ Ինոնուի (1938 թ.) նախագահության օրոք: Նման դիրքորոշման վերջնական նպատակը այդ, այսպես կոչված, «օտար», քրիստոնյա հաստատություններն ամբողջովին բնաջնջելն է:
Երկրի բողոքական եւ կաթոլիկ համայնքները զգալի դժվարությունների առաջ են կանգնած եւ չեն կարողանում պաշտոնապես գրանցել իրենց աղոթավայրերը: Բազմիցս ռումբեր են գցվել հունական պատրիարքարանի տարածք:
Զինվորականների պաշտոնական կայքը քրիստոնյա փոքրամասնություններին դասում է վտանգավորների ցուցակում: Հայկական ցեղասպանության ժխտումը նրանց գլխավոր նպատակներից մեկն է: Այդ առթիվ եղած հայտարարությունները համահունչ են թուրանիզմ-պանթուրքիզմի գաղափարախոսության հետ: Զինվորականները նույնիսկ պաշտպանում են Թալեաթ փաշայի շահարկումները համաշխարհային պատերազմի վերաբերյալ: 2007-ի ապրիլի 28-ին նրանք համարձակություն ունեցան նույնիսկ պետական հեղաշրջման կոչ անելու էլ. փոստով: Սրանք, իհարկե, փորձնական քայլեր են՝ միտված ապագային:
Զինվորականները անցած 90 տարիների ընթացքում հրաժարվել են լուծել քրդական խնդիրը խաղաղ եւ քաղաքական միջոցներով: Գնդապետներ են եղել, որոնք նույնիսկ հայտարարել են. «Եթե չլիներ այս «մարդու իրավունքներ» կոչվածը, մենք մեկ օրում կլուծեինք այդ հարցը»: (Այս առիթով պետք է հիշել Արեւմտյան Հայաստանի հայերի, ինչպես նաեւ քրիստոնյա ասորիների եւ պոնտական հույների ճակատագրերը):
Զինվորականների այս ռազմամոլական ազգայնականությունը անշուշտ շարունակելու է իր պատերազմը «ներքին թշնամու» դեմ: Այս հոգեբանությունը նաեւ տարածվում է արտասահմանում ապրող թուրքերի շարքերում, դրանով խթանելով Թաներ Աքչամի նման առաջադեմ գիտնականների եւ հեղինակների հրապարակային ելույթների խափանումները: Երեւույթն այն աստիճանի է «արմատավորվել», որ երբեմն կարիք էլ չի զգացվում «վերեւների հրահանգներին» սպասելու, քանի որ արտասահմանում գործող այդ ռասիստական եւ ազգայնական խմբավորումները այնքան են ենթարկվել «ուղեղների լվացմանը», որ կարծես ծրագրավորված ռոբոտներ լինեն:
Այսօրինակ վարչակարգի երկար պատմությունը նույնիսկ կապեր ունի նացիստների հետ: Սառը պատերազմից հետո, շնորհիվ ՆԱՏՕ-ի, զգալիորեն վերակենդանացել է նրանց գաղափարախոսությունն ու դիրքորոշումը: Ովքեր կանգնում են նրանց ճանապարհին, պարզապես «հեռացվում են»:
Հարցն այստեղ հետեւյալն է: Պատահակա՞ն էր արդյոք Հրանտ Դինքի սպանությունը: Զուգադիպությո՞ւն էր:
Այժմ, երբ ասորի քրիստոնյաներն են հետամուտ լինում իրենց ցեղասպանության ճանաչմանը, զուգադիպությո՞ւն է արդյոք, որ նրանք «վտանգավոր գոտում» եւ սպառնալիքների տարափի տակ են հայտնվել, իսկ վերջերս էլ Շվեդիայում սպանվեց նրանց գիտնականներից մեկը:
Ինչո՞ւ են արտասահմանից եկած կաթոլիկ կրոնավորները հարձակման ենթարկվում անընդհատ, իսկ նրանցից մեկն էլ սպանվեց:
Ինչո՞ւ բողոքականներն ու գերմանացիները, որոնք Թուրքիան իրենց բնակության վայր են դարձրել, դժվարանում են իրենց դավանանքին տեր կանգնել առանց հետապնդումների:
Ի՞նչ կապ ունի այս բոլորը մի պետության հետ, որն իրեն աշխարհիկ է համարում:
Վերոհիշյալներից (եւ ոչ միայն) ոչ մեկն էլ զուգադիպություն կամ պատահականություն չէր:
Ընդհանուր մտածելակերպը դեռ մնում է ռազմավարական, զինվորական:
Իրավիճակը կարող է փոխվել միայն ժողովուրդների միջազգային համերաշխության շնորհիվ:
ՌԱԳԸՓ ԶԱՐԱՔՈԼՈՒ, Թարգմ. Հ. Ծ.

Adam Schiff: Armenian Genocide denial imperils Turkey’s future

This week, Rep. Adam Schiff commemorated slain Agos editor Hrant Dink in a Congressional Record statement, Rep. Schiff’s spokesman, Mr Sean Oblack told PanARMENIAN.Net.The statement says, "Madame Speaker:"It is with a mixture of anger and sadness that I rise today to honor the one year anniversary of the murder of Hrant Dink, the courageous Armenian-Turkish journalist, who was murdered by a Turkish extremist. "Mr. Dink founded the bilingual newspaper Agos in 1996, giving a voice to Turkey’s Armenians. He acted on his beliefs of building community and acknowledging the past, for which he was persecuted, prosecuted and eventually forced to pay the ultimate price. Clearly, however, his life’s work was not in vain; at his funeral, approximately one hundred thousand people marched behind his coffin, chanting, "We are all Dink. We are all Armenians.""Before Mr. Dink’s untimely death last January, the Turkish government constantly tried to limit his freedom of speech. It confiscated copies of Agos on many occasions and on the flimsiest of pretenses. In 2004, Mr. Dink wrote an article stating that Turkey’s first woman pilot was anArmenian orphan adopted after 1915. The government convicted him of insulting "Turkishness" under Article 301 of the Penal Code, a law specifically designed to prevent discussion of the Armenian Genocide. He received a six-month suspended sentence. This was just one of several such prosecutions against Mr. Dink."Mr. Dink’s courage to confront the historical facts of the Armenian Genocide cost him his life. He continually received threatening telephone calls, emails, and letters. He reported this terrorization to the police, but they failed to protect him. On January 19, 2007 an extreme nationalist teenager shot Mr. Dink three times outside the Agos offices in Istanbul, killing him. Court hearings continue, but Mr. Dink’s family stated that the investigation of his murder was conducted in secrecy and is incomplete."Turkish prosecutions under Article 301 increased in 2007 and continued to affect Mr. Dink’s family. Arat Dink, his son, published an interview in which Mr. Dink said that the 1915 to 1917 Armenian massacres constituted genocide. Last October Arat Dink received a one year suspended sentence for publishing this interview. Punishing Mr. Dink’s son for publishing his murdered father’s words is a travesty and exposes the lengths to which Ankara will go to hide the truth about the Armenian Genocide. "Mr. Dink’s death was devastating to the democratic principle of a free and unfettered press and to the efforts of a handful of Turkish intellectuals who have been fighting to expose the crimes of Turkey’s Ottoman predecessor. Denying the Armenian Genocide harms Turkey and imperils the future of this important nation. As the world marks the anniversary of Dink’s murder I reiterate my call for Turkey to honor the memory of Hrant Dink by repealing Article 301, and to acknowledge the truth of the Armenian Genocide."Together with his family and colleagues, the Armenian community in Turkey, and his admirers around the world, we remember Hrant Dink, heroic defender of speech and human rights, on the one-year anniversary of his murder."