Saturday, March 21, 2009
Tuesday, March 17, 2009
ՄԱՇՏՈՑՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ ՀԱՅՈՑ ԳՐԻ 12-ՐԴ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է
«Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմ-տեղեկատու
«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում երեկ կանգնելու տեղ գտնելն էլ բարդ էրՙ ներկայացվում էր «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտահանրամատչելի, փաստավավերագրական ֆիլմը: Այն երրորդն է Հայաստանի մասին «Իկար» ընկերության ֆիլմաշարում: Առաջին երկուՙ «Տիգրան Մեծ» եւ «Նեմրութ» ֆիլմերը նույնչափ հաջողություն են ունեցել: Ինչը թերեւս փաստումն է հայագիտության ու ինքնաճանաչման հանդեպ մերՙ հայերիս հետաքրքրվածության:
Ժամից ավել տեւող երկու մասանոց «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը պատմում է Հայաստանի տարածքում առաջին գրերից մինչեւ մաշտոցյան այբուբենի ստեղծման պատմությունը: Շնորհանդեսին ներկա ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի խոսքով. «Ֆիլմը ոչ միայն վավերագրական եւ ուսումնական արժեք ունի, այլեւ մտքի ու տեսակի հաղթանակի մեր ժամանակահատվածում զրահ է եւ սուր: Դարեր շարունակ հայության համար գիրն ու լեզուն եղել են ոչ միայն հաղորդակցության, այլեւ առավելաբար ազգային ինքնության միջոց եւ ազգային արժեհամակարգում առանցքային դերակատարություն են ունեցել»:
Ֆիլմի հեղինակները, հիմք ընդունելով ամենատարբեր աղբյուրների պատմական փաստերը, ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են հայոց գրերի նախամաշտոցյան ժամանակաշրջանը, որ երկարատեւ է եւ չափազանց հարուստ ու դեռեւս առեղծվածային կետերով լի: Մեհենագրեր, սեպագրեր ու գրի այլ տեսակներ ստեղծած հայությունն ունի դեռեւս չվերծանված խազագրերն ու սեպագրի մի տեսակՙ հայտնաբերված Կարմիր բերդում, Հրազդանում, Եղեգնաձորում, որը համարվում է այբուբեն ստեղծելու առաջին փորձերից մեկը աշխարհում: Հին Հայաստանի տարածքում հայտնաբերված ժայռապատկերները ոչ միայն հնագույններից են, այլեւ ամենամեծ խտությունն ունեն աշխարհում եւ ի տարբերություն Հայաստանից դուրս հայտնաբերվածների, որ ունեն թեմատիկ 5-6 բաժանում, բաժանվում են թեմատիկ 15 խմբի: Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն հասնելը հայությունն ունեցել է գրային 11 համակարգ եւ մաշտոցյան այբուբենն այդ շարքում 12-րդն է:
Ֆիլմի պրոդյուսեր Արտակ Մովսիսյանի տեղեկացմամբ, «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն»-ը ներկայում թարգմանվում է անգլերեն, իսկ ֆիլմի ստեղծագործական կազմը պատրաստվում է հաջորդի նկարահանմանը, որը կպատմի Մեսրոպ Մաշտոցի մասին ու կկոչվի նրա անվամբ:

Subscribe to:
Posts (Atom)