«Հրեական կոդեքսն ինձ սովորեցրել է հոգ տանել ինչպես ապրողներին, այնպես էլ մահացածներին: Իսկ երբ հարցը անշիրիմ մահացածների մասին է, պարտավորությունն էլ ավելի է մեծանում: Մենք, ոչ թե լոկ հրեաներս, այլ ամբողջ մարդկության ներկայացուցիչներս, պետք է լինենք անշիրիմների պաշտպանը, իսկ (ցեղասպանության զոհ դարձած) հայերի պարագան հենց այդպիսի դեպք է», նշել է վերջերս ֆրանսիացի հայտնի գրող եւ փիլիսոփա Բեռնար-Անրի Լեւին «Ջուիշ Դեյլի Ֆորվարդ» թերթում՝ վերահաստատելով Փարիզի «Պալե դը լա Մյուտուալիտե» դահլիճում փետրվարի 17-ին կարդացած հիշարժան դասախոսության դրույթները, որոնք տեղադրված են նաեւ «You Tube» կայքէջում` «Jews, Armenians» վերնագրի տակ:
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում «H. 106» բանաձեւի կասեցմանը՝ նա ասել է, որ ցնցված է, որ որոշ հրեաներ դեմ են բանաձեւի անցկացմանը: «Մենք, հրեաներս, առաջին շարքերում պետք է լինենք ընդունելու (այդ բանաձեւը): Հուդայականությունը պատգամում է, որ մենք ոչ միայն բաց, հանդուրժողական լինենք նման պարագայում, այլեւ պարտավորվածություն զգանք նեցուկ կանգնելու Հայոց ցեղասպանությունից մազապուրծների զավակներին, «մանավանդ որ Թուրքիան դրանով ոչ թե կորցնում, այլ շահում է: Նա ձեռք է բերում վստահություն, ազնվություն եւ պատիվ», եզրակացրել է նա:
Լուրը մեզ տրամադրել է Ժան Էսքիյանը Փարիզից:
Հ. Ծ.
Thursday, March 27, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment