Thursday, March 27, 2008

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ

Մեկ տարի էլ չի անցել, ինչ ստեղծվել է ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամը», որի նվիրատվությունները կազմել են 16 780 000 դրամ եւ 400 000 դոլար: Այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Հրանտ Մաթեւոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահության նիստի ժամանակ: 16 780 000 դրամը տրամադրել է ՀՀ ԳԱԱ-ն՝ որպես առաջնային գումար, 300 000 դոլար տրամադրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Գագիկ Ծառուկյանը, 100 000 դոլար՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ինչպես հայտնեց Հրանտ Մաթեւոսյանը, Գ. Ծառուկյանի նվիրած գումարից 50 000 դոլարը բաժանվել է սոցիալապես անապահով վաստակաշատ գիտնականներին: Եվս 50 000 դոլար տրամադրվել է հատուկ ստեղծված վիրահատության հիմնադրամին՝ սրտանոթային եվ ուռուցքային հիվանդությունների վիրահատությունների համար:
Ուշագրավ է, որ Արա Աբրահամյանի նվիրատվությունը նախատեսված է օգտագործել գիտնականների համար մրցույթ անցկացնելու նպատակով:
Հիմնադրամի հետագա գործունեության հիմնական ուղղությունների քննարկման ժամանակ նշվեց, որ վաստակած հիմնական գումարները պետք է ուղղել գիտական ուսումնասիրությունների առեւտրայնացմանը, ինչը կնպաստի հիմնադրամի ֆինանսական միջոցների ավելացմանը եւ շահույթի ապահովմանը:
Ս. Մ.

No comments: