Monday, March 31, 2008

«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»

«Իրար մեջ բաժանելով կառավարման լծակները, նրանք երկրում ստրկատիրական կարգեր են հաստատում»
Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը թուրքական անվտանգության ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչության օպերատիվ գործողությունների շնորհիվ բացահայտվել է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը: Մինչ վարչության աշխատակիցները նոր գործողություններ էին իրականացնում, որպեսզի կատարվեն «Էրգենեքոնի» գործով նոր բացահայտումներ, ահա մարտի 14-ին երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը փակելու հայցով Սահմանադրական դատարան է դիմում Թուրքիայի գլխավոր դատախազը:
Եթե «Էրգենեքոնի» գործի բացահայտումը համադրենք դատախազի հայցի հետ, ապա ակնհայտ կդառնա, որ Թուրքիայում բուն խնդիրը ո՛չ ահաբեկչական այդ կազմակերպության պետական կառույցների հետ կապերն են, ո՛չ էլ իշխող կուսակցության իսլամամետությունը, այլ երկրում դեռեւս Քեմալ Աթաթուրքի օրոք ձեւավորված առանձնաշնորհյալ ընտրախավը, որն անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքից, բարձրաստիճան բյուրոկրատիայի միջոցով իշխանությունը միշտ իր ձեռքում է պահել:
Ստվերային այս իշխանությունն ընտրախավի համար դարձել է արտոնյալ կարգավիճակի երաշխիքը Թուրքիայում: Այլ կերպ, առանձնաշնորհյալ ընտրախավը տարբեր լծակների միջոցով պայքարում է վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության դեմ արտոնություններից չզրկվելու, իսկ կուսակցությունը՝ ընտրախավի ստվերային իշխանությունը չեզոքացնելու համար:
Իշխանություն-ընտրախավ պայքարի առումով հատկանշական է թուրք-իսլամականների «Էլ Ազիզ» թերթի մարտի 19-ի հրապարակումը: Մինչ դա մասնակի կրճատումներով ներկայացնելը, ասենք, որ Թուրքիայում առանձնաշնորհյալ ընտրախավը կազմված է սալոնիկյան ծագումով առերեւույթ կրոնափոխ հրեաներից՝ «դյոնմեներից», որոնք հաճախ Սաբաթայ Զվիի անունով կոչվում են նաեւ սաբաթայականներ:
Նշենք, որ 1696-ին, երբ Սաբաթայ Զվին իրեն մեսիա է հռչակում, հրեա հոգեւորականները նրան մահապատժի ենթարկելու պահանջով դիմում են օսմանյան սուլթանին, որն էլ մեղադրյալին ստիպում է մահմեդականություն ընդունել, պայմանով, որ չմտածի Սալոնիկից դուրս բնակվելու մասին: Սաբաթայ Զվին մահմեդականությունն ընդունում է առերեւույթ, նրա օրինակին են հետեւում հետնորդներ սաբաթայականները: Ահա թե ինչ է գրում «Էլ Ազիզ» թերթը.
«Ամեն անգամ, երբ Թուրքիան ներքաշվում է արհեստական նոր քաոսի մեջ, այնտեղից դուրս է գալիս նոր ձեռքբերումներով: Հակառակ դրան, քաոսային իրավիճակում իր ուժն ու կարողությունները կորցնում է մահմեդական մեր ժողովրդին խարդախությամբ գերիշխանության տակ առնելուց հետո երկրում ստրկատիրական կարգեր հաստատած սաբաթայական համայնքի օլիգարխիան: Նման իրավիճակ ստեղծվել էր պաշտոնավարման ժամկետը լրացած Ահմեդ Նեջդեթ Սեզերի փոխարեն նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի առաջադրմամբ: Թեեւ նախորդ երեք նախագահները միեւնույն սահմանադրությամբ էին ընտրվել, սակայն Գյուլի ընտրությանը խոչընդոտելու համար նախկին գլխավոր դատախազն առաջ քաշեց քվորումի հարց, թե ընտրությունների համար Մեջլիսի նիստում իբր ներկա պետք է լինի առնվազն 367 պատգամավոր:
Երբ դրան հետեւեց թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի կեսգիշերային հուշագիրը (2007-ի մայիսի 27-ին), իսկ Սահմանադրական դատարանը հուշագրի ոգուն համապատասխան որոշում կայացրեց, ոմանք ամբողջ ուժով սկսեցին շեփորահարել, թե այլեւս անհնար է նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի ընտրությունը: Առաջացած ճգնաժամի պատճառով հարկ եղավ Մեջլիսի ընտրություններն անցկացնել վաղաժամկետ՝ հուլիսի 22-ին, որոնց արդյունքում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը մյուսների նկատմամբ տպավորիչ հաղթանակ տարավ:
Ավելին, մինչ այդ անհավանական թվացող նախագահի պաշտոնում ընտրվեց Աբդուլլահ Գյուլը, այն էլ՝ անառարկելիորեն: Թվում էր, թե ստեղծված իրավիճակում Գյուլի ընտրությունն անառիկ միջնաբերդի անկման հետ նույնացնող սաբաթայական համայնքի ներկայացուցիչները զենքը վայր կդնեն: Էրդողան Թեզիչի պաշտոնին Յուսուֆ Զիյա Օզջյանի նշանակմամբ նրանք կորցրեցին նաեւ բարձրագույն ուսումնական խորհրդի միջնաբերդը: Միաժամանակ ակնհայտ դարձավ, որ սահմանադրական փոփոխությունն ի վերջո հանգեցնելու է գլխաշորի արգելքի վերացմանը համալսարաններում:
Այդ հեռանկարը համբերությունից հանեց սաբաթայական համայնքի ղեկավարներին, որոնք դարձնելով երկիրն իրենց հոր ագարակը, իրար մեջ էին բաժանել կառավարման լծակները, եւ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության դեմ անցան ինքնասպանության բնույթ կրող հարձակման: Այսպիսով, գլխավոր դատախազը կուսակցությանը փակելու հայցով դիմեց Սահմանադրական դատարան, որպեսզի ավելի քան սարսափելի քաոսի մեջ ներքաշվի երկիրը:
Հանրապետության հիմնադիրների կամքն արտահայտելու պատճառով իրեն Թուրքիայի բացարձակ տերը համարող սաբաթայական հրեա համայնքը գլխաշորի պատրվակով, թե դա խորհրդանշում է իսլամը, մահմեդականներին վերստին գյուղական շրջաններ քշելու համար գործի դրեց դեռեւս իր ձեռքում գտնվող դատական գերագույն միջնաբերդի հանդուգն ասպետներին: Ակնհայտ է, որ «Հասարակությանը փրկելու համար պետք է փակվի» վերնագրով շարադրված մեղադրականով դատախազն իրականում սաբաթայական հրեա համայնքին փրկելու փորձ էր անում, որովհետեւ ընտրություններում ձայների 47 տոկոսն ստացած կուսակցության իշխանությունից անիմաստ է փրկության ենթակա այլ հասարակություն որոնելը:
Թերեւս այդ առումով պատահական չէ, որ «Նյու Յորք թայմսն» անգամ գլխավոր դատախազի նախաձեռնությունը բնութագրեց որպես աշխարհիկների հուսահատ վերջին ճիգը: Նախաձեռնության առումով դատախազին չեն աջակցել Թուրքիային նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի թեկնածությանն ակնհայտորեն հակադրվող ԱՄՆ-ը, Եվրոմիությունը, Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Այսինքն՝ դատապարտված է նաեւ սաբաթայական օլիգարխիայի վերակենդանացմանը միտված այս նախաձեռնությունը: Ի դեպ, համաշխարհային սիոնիզմն ու դրան սպասարկող սաբաթայական համայնքային օլիգարխիան վերջին տասնամյակներում կապիտալի, մեդիայի, քաղաքականության, բյուրոկրատիայի եւ հասարակական կազմակերպությունների բնագավառներում կրեց լուրջ կորուստներ:
Սահմանադրության համաձայն, երկրում դատավարությունը ժողովրդի անունից իրականացնում են դատական մարմինները: Եթե դա այդպես է, ապա հարց է ծագում՝ գլխավոր դատախազը «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը փակելու հայցով Սահմանադրական դատարան դիմելիս հայցը ո՞ր ժողովրդի անունից է ներկայացրել: Չէ՞ որ բնակչության ձայների 47 տոկոսն ստացած կուսակցության դեմ հարուցվող մեղադրանքներին, բացառությամբ Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, հակադրվում են մնացած բոլոր կուսակցությունները: Այդ հայցն, ինչ խոսք, Սահմանադրական դատարան է ներկայացվել, հենվելով համաշխարհային սիոնիզմի վրա խաբեությամբ եւ բազմաբնույթ խարդավանքներով, 99 տոկոսը մահմեդական մեր ժողովրդի կառավարման լծակներին տիրած, երկրում ստրկատիրական կարգեր հաստատած առերեւույթ կրոնափոխ հրեա սաբաթայական համայնքի անունից:
Համաշխարհային երկու արյունահեղ պատերազմների, ապա նաեւ երկբեւեռ աշխարհում հեղափոխությունների, հեղաշրջումների, կոտորածների, կեղեքումների, սովի, զրկանքի, իսկ միաբեւեռ աշխարհակարգի պայմաններում նորանոր պատերազմների եւ ողբերգությունների պատճառ դարձած սիոնիզմի արյունոտ ճիրաններից մարդկությանը մեր ազգն է փրկելու: Սակայն երկրագնդի վրա չարիքի կազմակերպման առաքելություն ունեցող հրեական մտայնությունից ձերբազատվելն այդքան էլ հեշտ գործ չէ: Դա են վկայում երկրում արհեստականորեն հրահրվող ճգնաժամերն ու քաոսը»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: