Thursday, February 12, 2009

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՄԵԶ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ



ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Հայաստանյան հասարակությունը վերջին տարիներին սկսել է հետաքրքրություն դրսեւորել աշխարհի բացարձակ կառավարմանը ձգտող մութ ուժերի քողազերծմանը միտված հրատարակությունների նկատմամբ: Այդ շարքից են «Սիոնի իմաստուններուն փրոթոքոլները» եւ Գերի Կահի «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքերի հայերեն թարգմանությունները (2006 թ.): Հասարակական հայտնի գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի նախաձեռնությամբ 2008 թվականի աշնանը Երեւանում լույս տեսավ հերթական գիրքը` բրիտանացի հեղինակ Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն-համաշխարհային կառավարության գաղտնիքները» գրքի հայերեն թարգմանությունը: Ա-5 չափսի 281 էջ ծավալով գիրքն անգլերեն բնագրից թարգմանել է Վարազդատ Ավագյանը: Հրատարակչության կամ հրատարակչի մասին նշումներ գրքում չեն տպագրվել:

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների երկարամյա աշխատակից եւ իր գործունեության բերումով շատ գաղտնիքների հասու դարձած Ջոն Քոլեմանի զգայացունց գիրքը առաջին անգամ լույս է տեսել 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր եւ ամբողջ աշխարհը համակվել էր համաշխարհային նոր կարգի (աշխարհակարգ) երկունքի ցավերով: Անցել է ավելի քան մեկուկես տասնամյակ, նոր իրողություններ են ի հայտ եկել, սակայն չի փոխվել հիմնականը` մութ ուժերի անթաքույց ձգտումը` կառավարելու ամբողջ աշխարհը, եւ բացի վերնախավային մի փոքր քանակից, համայն մարդկությանը վերածելու սկզբում ճորտի, այնուհետեւ` ստրուկի: Ահա այս զազրելի նպատակի իրագործման մեխանիզմները, տեխնոլոգիաները, դրանց գործիք միջազգային տարաբնույթ կազմակերպությունները, ինչպես եւ ծրագրող ու գործադրության դնող տարազգի չարամիտ դեմքերին հանրությանն է ներկայացնում Քոլեմանի այս աշխատությունը:

Թե ի՞նչ վտանգավոր ձեռնարկ է սա համաշխարհային տիրապետության ձգտող ուժերի ծրագրերը խանգարելու տեսակետից` պարզից էլ պարզ է: Ահա թե ինչո՛ւ մոսկովյան ռուսերեն թարգմանության մեջ բացակայում է թարգմանչի անունը` ի տարբերություն հայերենի, որի թարգմանիչը ոչ միայն չի վախեցել հնարավոր հետեւանքներից, այլեւ հիմնական շարադրանքին իր կցած` էջատակի շատ արժեքավոր ծանոթագրություններով է՛լ ավելի շահեկան ու հասկանալի է դարձրել գրքի բովանդակությունը հայ ընթերցողի համար: Վարազդատ Ավագյանն ամբողջովին հասկացել է խնդրի էությունը, որն իր արտացոլումն է գտել որպես նախաբան ընթերցողին ուղղված նրա խոսքում (էջ 3-18): Իր խոսքի առաջին իսկ էջում նա գրում է. «Պետությունների ղեկավարներ դնողն ու վերցնողը մի գերգաղտնի ու գերհզոր կազմակերպություն է, որի անունն է 300-Ի ԿՈՄԻՏԵ: Սրա նպատակը աշխարհի մեկ միասնական կառավարություն ստեղծելը եւ այն գլխավորելն է: Այս բանը նա իրականացնում է պետությունները թուլացնելով, ինչն անում է նախ եւ առաջ երկրի արդյունաբերությունը քանդել տալով եւ թմրամոլություն ու անբարոյություն սերմանելով: Կոմիտեի ծրագիրն ամբողջովին ազգավնաս, մարդավնաս ու հոգեկործան է: ... Նրա վերջնական նպատակը ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԽՈՐՏԱԿԵԼԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ՃԱՆԿԵԼՆ Է: 300-Ի ԿՈՄԻՏԵՆ 666-Ի` ՆԵՌԻ ՈՒՂԻՆ ՀԱՐԹՈՂՆ Է, ՆՐԱ ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏԸ» (այստեղ եւ հետագա տողերում մեջբերումների մեծատառերն ու ընդգծումները գրքինն են - Գ. Յ.): Այսքանով կարծես շատ բան ասված է, մասնավորաբար հասկանալու համար ՀՀ-ում եւ աշխարհում տեղի ունեցած եւ մեր օրերում շարունակվող իրադարձությունները, երբ «համաշխարհայնացում», «կայուն զարգացում», «էկումենիզմ» եւ նման փայլփլուն խոսքերով համընդհանուր պատերազմ է հայտարարված ամեն ազգային ու մարդկային վսեմ գաղափարի եւ գործի: Թարգմանիչը եւս գիտակցում է այս տխուր փաստը: Նա գրում է. «... այսօր Հայաստանի վրա է բացվել ամբողջ աշխարհի կոյուղին, որը բոլոր ծորակներից աղբաջուր է հոսեցնում երեխաների հոգիների մեջ» (էջ 12): Կավելացնեինք, որ այդ կեղտը հոսեցվում է բոլոր տարիքի հայերի հոգիների եւ մտքերի մեջ` գիտակցության ձեռնածման (մանիպուլյացիա) տարբեր տեխնոլոգիաների կիրառումով, այդ թվում` ամենագարշելի արտասահմանյան ու տեղական «սերիալներով», որպիսիք «վաթսունական թվականներին ... չէինք հանդուրժի, իսկ հիմա սա համարվում է նորմա» (Ջոն Քոլեման, էջ 102):

Քոլեմանն անհերքելի ապացույցներով վկայում է, որ համաշխարհային թմրառեւտուրը գտնվում է 300-ի կոմիտեի անմիջական հսկողության ներքո, եւ որեւէ նորամուտ անձ կամ խմբակ դաժանորեն պատժվում է: Թմրեցուցիչներից ստացվող աներեւակայելի եկամուտների համար կոմիտեն երբեմն նույնիսկ պատերազմներ է սանձազերծում: Կոմիտեի անդամներն իրենք իրենց անվանում են «օլիմպոսցիներ», այսինքն` ընտրանիների ընտրանին: Նրանց «դավաճանական գործունեության մասին իրական տեղեկություն ստանալը շատ դժվար է» (էջ 24): Ուշագրավ է Քոլեմանի նկատողությունը Պարսից ծոցի երկրորդ պատերազմի (Իրաքի ներխուժումը Քուվեյթ) համար ասված, որն ավելի արժեւորվում է այսօր` Սադդամ Հուսեյնի ցուցադրական մահապատժի եւ Իրաքում ամենօրյա արյունահեղությունների հետնաբեմի վրա. «Իրաքից ցուցադրական օրինակ սարքեցին, որպեսզի մյուս ոչ մեծ երկրները իրենց բախտը իրենք որոշելու փորձ իսկ չանեն» (էջ 29): 300-ի կոմիտեի գլխավոր թշնամիներից է «ազգ» հասկացությունը, նա ամեն ինչ անում է ազգային պետությունները ոչնչացնելու համար: Այդ նպատակին հասնելու միջոցների շարքում է ամեն ազգային երեւույթի արհամարհումը կամ այլանդակումը, համատարած պայքարը ազգային ինքնագիտակցության եւ ազգային արժանապատվության դեմ: «Օլիմպոսցիների» նպատակներից է նաեւ կրոնների, հատկապես քրիստոնեության կործանումը` բոլոր կրոնները փոխարինելով համաշխարհային միասնական կառավարության ստեղծած կրոնական ուղղությամբ, «որը կարվի «աստվածընտիր ժողովրդի» մասին առասպելի միջոցով պաշտամունքի հետեւորդներին հրեաների հետ նույնականացնելով» (էջ 44): Կոմիտեն աշխարհի բնակչության թվաքանակի սահմանափակման քաղաքականություն է վարում, սակայն ոչ միշտ հայտարարելով այդ մասին: Քոլեմանը մեջբերում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի երբեմնի դեսպան Քլիվլենդի մի զեկուցումը, ուր այս հրեշը միտք է հայտնում, թե «Երրորդ աշխարհի երկրները պետք է իրենց մեջ որոշեն, թե սեփական բնակչության ո՞ր մասը պետք է ոչնչացվի» (էջ 40. համեմատել ՀՀ առաջին նախագահի` ՀՀ-ում մեկ միլիոն բնակչություն բարեկեցիկ ապրելու հնարավորության տեսակետի հետ): Համակարգչային տեխնիկայի միջոցով ամբողջական վերահսկողություն կհաստատվի մարդկանց վրա` նրանց կենսագործունեության «ամենածածուկ մանրամասներն» իսկ կուտակելով (համեմատել ՀՀ-ում «սոցիալական քարտի» պարտադրման դավադրության հետ), «իշխանությունը կկենտրոնացվի նրա՛նց ձեռքում, ովքեր վերահսկում են տեղեկանյութը» (էջ 49): Հավաքված տեղեկությունները կուտակվում են ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսելում գտնվող, «Մոնստր» («Հրեշ») անունը եւ «666» սատանայական թիվը որպես ծածկաթիվ (կոդ) կրող գերհզոր համակարգչում (էջ 50): Սա անհրաժեշտ է, քանի որ «ոչ մի դիկտատուրա, հատկապես համաշխարհային առումով, չի կարող գործել առանց յուրաքանչյուր անհատի վրա համընդհանուր հսկողություն իրականացնելու» (էջ 95): Հեղինակը ցավում է, որ «մեզ չի անհանգստացնում մեր ազատության գլխին կախված անգամ ամենավերջին սպառնալիքը` անհատական համակարգչային քարտերը» (էջ 103): Բարեբախտաբար, ՀՀ-ում, հասարակության թեկուզ փոքր մի մասին «սոցիալական քարտ» կոչված ստրկացման մեխանիզմը ոչ միայն անհանգստացրեց, այլեւ նրան ոտքի հանեց, ի վերջո ՀՀ Սահմանադրական դատարանի վճռով այդ «քարտ» կոչված պարտադրանքը վերացնել տալով, թեեւ, տարօրինակ կերպով, շատ հիմնարկներ իրենց աշխատողներից շարունակում են այդ ստրկացնող թղթակտորը պահանջել` թքած ունենալով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վրա... Ընթերցողը քարտավորման համակարգի միջոցով մարդկանց կառավարելու մասին առատ նյութ կգտնի գրախոսվող գրքում:

Ջոն Քոլեմանը հատուկ ուշադրություն է դարձրել 300-ի կոմիտեի վերահսկողության տակ գտնվող կառույցների միջոցով մարդկանց գիտակցության վրա ազդելու ծրագրերին եւ դրանց կիրառման մեխանիզմներին: Կարծում ենք, որ գրքի ամենակարեւոր արժանիքներից է հենց ա՛յս կողմը, որին հեղինակը մի ամբողջ գլուխ է հատկացրել: Այս գլխից տեղեկանում ենք, որ «թեեւ 300-ի կոմիտեն արդեն ավելի քան 150 տարի գոյություն ունի, իր ներկայիս կերպն առել է մոտ 1897-ին» (էջ 75. ավելացնենք, որ այդ տարի հռչակվեց համաշխարհային սիոնական շարժման ծնունդը` ժամանակի բանկային համաշխարհային կենտրոն Շվեյցարիայում): Այնուհետեւ նա մեկ առ մեկ թվարկում է շուրջ 40 կառույցներ` համառոտակի անդրադառնալով յուրաքանչյուրի գլխավոր դեմքերին, բնութագրիչներին եւ գործառույթներին: Նրանց մեջ տեսնում ենք ամենատարբեր բնույթի հիմնարկներ, նույնիսկ` արտաքինից անմեղ թվացող արհմիություններ, հակապատերազմական եւ հասարակական զանազան կազմակերպություններ, համալսարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ... «Հասարակական կարծիք կերտելը ՕԼԻՄՊՈՍՑԻՆԵՐԻ թագի ադամանդն է», հայտարարում է հեղինակը եւ ավելացնում, «որովհետեւ նրանց մոտ մանկլավիկություն անող հազարավոր հասարակագետների եւ «նոր գիտությունների» մասնագետների, այլեւ նրանց տրամադրության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով կարելի է հասարակական ՆՈՐ կարծիք ստեղծել բացարձակապես ուզածդ հարցի շուրջը եւ աշխարհով մեկ տարածել ընդամենը երկու շաբաթում» (էջ 87): Քոլեմանը օրինակներ է բերում Սադդամ Հուսեյնին ու նրա Իրաքին, ինչպես նաեւ գրքի հաջորդ էջերում, «Բիթլզ» խմբին եւ նրան հաջորդած ռոք ու հատկապես «հեւի մեթալ» կոչվող սատանայական երաժշտախմբերի շուրջը ստեղծված դրական քարոզչությունը: Ծախու ԶԼՄ-ների միջոցով մութ ուժերը հաջողել են հասնել նրան, որ «այսօր ամուսնալուծությունը կշտամբանք չի հարուցում, ինքնասպանությունների թիվը շեշտակիորեն աճում է, սոցիալական կանոններից շեղումները եւ սեռական խաթարված հակումները, որոնց մասին հիշատակելը գռեհկություն էր համարվում կարգին միջավայրում, սովորական երեւույթ են դարձել եւ առանձնապես որեւէ բողոք չեն առաջացնում» (էջ 97): Գործածվում է եւս մեկ տեխնոլոգիա` ժողովրդավարության պիտակի տակ մարդկանց հեղեղումը նույն երեւույթի, անձի կամ դեպքի մասին բազմաթիվ, հաճախ` հակասական տեղեկություններով, որի հետեւանքով մարդիկ շփոթմունքի մեջ են ընկնում` կորցնելով ճիշտ ընտրություն կատարելու կարողությունը: Սա տանում է այնպիսի վիճակի, որ «մեր հասարակությունն, ըստ երեւույթին, այլեւս չի ցանկանում ճշմարտությունն իմանալ» (էջ 98): 300-ի կոմիտեի «ուղեղային կենտրոնները» գտել են, որ անընդհատ նյարդացնցումների (սթրես) պայմաններում ապրող մարդը «դառնում է հեշտ կառավարելի. նա առանց դիմադրելու կենթարկվի յուրաքանչյուր հրամանի, ինչն էլ սույն մշակման նպատակն է» (էջ 120): Հեղինակն զգուշացնում է, որ «մեր հոգին կորցնելու վտանգի առաջ» ենք կանգնած (էջ 90), քանի որ մարդկանց անմարդկայնացումը կատարվում է համընդհանուր, համակարգված, եւ հաճախ քողածածուկ, բայց եւ միշտ հետեւողականորեն:

Հեղինակը բազմատասնյակ էջեր է տրամադրել թմրառեւտրին ու դրանից ստացվող հսկայական գումարների «լվացման» տարբեր ձեւերին, որոնցում ընդգրկված են բազմաթիվ բանկեր, այդ թվում` ՀՀ-ում գործող միջազգային մի բանկ (անունը հաճախ է հիշատակվում գրքում, սակայն այստեղ չենք տալիս` հակագովազդից խուսափելու համար): Նրանք ոչ միայն փողեր են «լվանում», այլեւ դրամավորում են թմրառեւտուրը (էջ 147): Իր դիտարկումներից Քոլեմանը հանգել է այն հաստատ համոզման, որ «հերոինի առեւտրաերթուղիները պաշտպանված են «բարձր իշխանությունների» կողմից» (էջ 149), իսկ ովքեր 300-ի կամքը չեն կատարում, պատժվում են դաժանորեն: Հեղինակը բերում է Պանամայի նախագահ Նորիեգայի օրինակը (էջ 151-152, ավելացնենք` Սադդամ Հուսեյն, Սլոբոդան Միլոշեւիչ, Ռադովան Կարաջիչ, հերթի է կանգնած Բոլիվիայի նախագահ Մորալեսը, որը թմրառեւտրի դեմ պայքարի ամերիկյան պետական մարմնին վերջերս ամբաստանեց իր երկրում թմրեցուցիչների գործածությունը... քաջալերելու համար):

Քոլեմանը կատարում է մի դիտարկում, որը թույլ է տալիս հասկանալ, թե ՀՀ Կենտրոնական բանկն ինչո՞ւ վաճառեց ոսկու իր պահեստը թղթադոլարի դիմաց, այն էլ երբ ոսկու ունցիան 400 դոլարի սահմաններում էր` ներկայի կրկնակիից ավելի գնի հետ համեմատած. «Անհամեմատ հեշտ է վախեցնել անկանխիկ կամ թղթադոլարի ձեւով պահուստներ ունեցող երկրին, քան այն երկրին, որը պահուստներ ունի ոսկով» (էջ 143): Ֆինանսիստ չլինելով` Քոլեմանը եթե այսքանը հասկացել է, իրավունք չունե՞նք հարց տալու, թե ՀՀ ԿԲ ֆինանսիստ, ֆլան-ֆստանիստները 300-ի կոմիտեի մեխանիզմներից ուրիշ որեւէ բան սովորե՞լ են արտասահմանի «էլիտար» համալսարաններում...

Իսկ ինչպե՞ս են 300-ի կոմիտեի անդամ դառնում: Բացի ժառանգական մի քանի տներից (կոմիտեում իրենց ներկայացուցչին այդ ընտանիքներն են ընտրում), մյուս անդամներն ընտրովի են: Քոլեմանն այս հարցին ըստ էության չի անդրադարձել, թեեւ նշել է, թե «միայն բարձրաստիճան մասոնը կարող էր 300-ի կոմիտեի կողմից ընտրված լինելու որեւէ հույս ունենալ» (էջ 163): Բազմաթիվ օրինակների հիման վրա հեղինակը եզրակացնում է, թե «արդեն ավելի քան 200 տարի 300-ի կոմիտեն է թելադրում Միացյալ Նահանգների արտաքին ու ներքին ողջ քաղաքականությունը» (էջ 181-182):

Historian claims Stonehenge has Armenian links



London, Feb 10 (ANI): A historian has suggested a link between the Stonehenge and an ancient circle of standing stones known as Carahunge in Armenia, which predates the historic site in England.

According to a report in the Salisbury Journal, the historian in question is Vardan Levoni Tadevosyan, an Armenian/Spanish historian of the occult who visited Salisbury to raise the profile of Carahunge, dubbed the Armenian Stonehenge.

"It's a very important monument, not just for Armenia, but for the whole world," he said.

Carahunge, meaning 'speaking stones', is located 200 km from the Armenian capital Yerevan, near a town called Sisian.

There are over 200 stones on the seven-hectare site and many of the stones have smooth angled holes in them, directed at different points in the sky, leading scientists to believe it is the world's oldest observatory, dating back 7500 years.

Tadevosyan is very passionate about wanting people to know more about Carahunge and has his own theories on its links with Stonehenge.

His research of the last four years is based on the work done by Professor Paris Herouni, a member of the Armenian National Academy of Science and president of the Radiophysics Research Institute in Yerevan.

Professor Herouni started investigating Carahunge more than 20 years ago and wrote a book, Armenians and Old Armenia, on his findings.

He sent the book to Prof G.S. Hawkins, who had investigated Stonehenge, and he agreed with Herouni's findings.

According to Tadevosyan, in neolithic times, the Armenians were much more advanced than most other cultures.

A carving found on rocks near Lake Sevan showed they knew the world was round, they could accurately measure latitude, and they were already skilled in astronomy, archaeology and engineering.

He believes the earliest population of Britain, who came from Armenia, brought the ideas of Carahunge to Europe with them and played some part in the creation of Stonehenge and other European sites.

Tadevosyan plans to put together a leaflet about Carahunge that can be available to the public at the Salisbury and South Wiltshire Museum and curator Adrian Green said he would be happy to display leaflets about the ancient site. (ANI)\