Ժամանակավորապես հետ է կանչվել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը լայն արձագանք է գտել միջազգային մամուլում: Արձագանքները դեռեւս շարունակվում են: Աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները բանաձեւի ընդունման հարցին մոտենում են թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից, կանխատեսումներ են անում թուրքական հակազդեցության հնարավոր հետեւանքների մասին, անդրադառնում են Անկարայի զայրույթին, ընդգծելով բանաձեւի կասեցման Վաշինգտոնի ջանքերի անարդյունավետությունը:
Անկարայի զայրույթն արտահայտվել էր բանաձեւի ընդունման թուրքական արձագանքներում, ինչի մասին «Ազգը» տեղեկացրել է: Թուրքիայի արտգործնախարարության եւ կառավարության հայտարարությունից հետո, հոկտեմբերի 11-ի երեկոյան հայտարարություն է արել նաեւ վարչապետ Էրդողանը: Նա, համեմատելով ներկա բանաձեւը նախորդների հետ, նշել է. «2000-ի համանման բանաձեւն անցել էր ձայների 38 կողմ, 12 դեմ, 2005-ին՝ 40 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ, իսկ 2007-ի հոկտեմբերի 10-ին անցավ 27 կողմ, 21 դեմ հարաբերակցությամբ, որը դրական տեղաշարժ է: Սակայն հարցի էությունը քվեարկությամբ չի սահմանափակվում, դա հետեւանքներ է ունենալու: ԱՄՆ-ը վնասելու է տարածաշրջանային գործընկերոջ հետ իր համատեղությունը, իսկ Հայաստանը զրկվելու է ապագայի հույսերից: Թեեւ դրանից սփյուռքը կօգտվի, սակայն Հայաստանին զոհաբերելու գնով»:
«Ինջիռլիքը» փակելո՞ւ եք» հարցին Էրդողանը պատասխանել է. «Մենք շարունակելու ենք պայքարը, որ բանաձեւը քվեարկության չդրվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Ունենք հակաքայլերի հնարավորություն: Դեռեւս վաղ է դրանց մասին խոսելը, կանդրադառնանք այն ժամանակ, երբ հայտնի կդառնա վերջնական արդյունքը»: Այնուհետեւ նա ասել է, որ աշխարհում ԱՄՆ-ի դերը որոշիչ է, նա Թուրքիայի հետ ռազմավարական դաշինք ունի, հետեւաբար ցեղասպանության վերաբերյալ նրա որոշումն էապես կտարբերվի Արգենտինայի, Կանադայի կամ Ֆրանսիայի որոշումից:
Նույն օրը հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Վաշինգտոն գործուղված Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակության անդամ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր եւ նախկին դեսպան Շուքրյու Էլեքդաղը:
Նա ասել է, որ ԱՄՆ-ում բանաձեւի ընդունումը կխրախուսի այլ երկրներին, ավելացնելով. «Կան երկրներ, որոնք սպասում են տվյալ բանաձեւի անցկացմանը, ինչի դեպքում այս գործընթացը լուրջ զարգացում կապրի: Ներկա պահին (Հայոց ցեղասպանությունը) ճանաչող երկրների թիվը 18 է: Եթե դա ԱՄՆ-ում ճանաչվի, ապա այդ ցուցանիշը կդառնա 36, 40»:
Դրան է հետեւել պատվիրակության մեկ այլ անդամի, «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության՝ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Գյունդուզ Աքթանի հայտարարությունը. «Բանաձեւի ընդունմամբ Թուրքիան դիրքեր կորցրեց, սակայն բուն կորուստը Հայաստանն է կրել: Չնայած Հայաստանի սեւ քարոզչությանը, Թուրքիան շարունակում է նրա նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերել, պետք է վերանայել այս դիրքորոշումը»:
Պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղըշը, որը ներկայացնում է իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, բանաձեւի ընդունման առնչությամբ ասել է. «Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակը պահպանելու համար ԱՄՆ-ի վարչակարգը, Սպիտակ տունը, Պետքարտուղարությունն ու Պենտագոնը դեռեւս չեն սպառել իրենց հնարավորությունը: Նրանք կարող են որոշակի քայլեր կատարել PKK-ի ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Մեզ հարվածում են ոչ թե բանաձեւի բովանդակությունը պարունակող թղթի կտորները, այլ PKK-ի կրակոցներն ու հրթիռները»:
Նա պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի խոսքերին առնչվող հարցին, թե Անկարան մի քանի օր եւս կշարունակի զայրանալ, ապա կհանգստանա, ասել է. «Թեեւ ոմանք ասում են, որ Անկարան երկու օրում կմոռանա այս ամենը, այնուամենայնիվ, պատասխան ենք տալու: Դրա բնույթը Անկարան կորոշի: Եթե բանաձեւն անցնի Ներկայացուցիչների պալատում եւս, ապա անպայման պատասխան կստանան»:
Վարչապետ Էրդողանի եւ թուրքական պատվիրակության անդամների վերոհիշյալ հայտարարությունից պարզ է դառնում, որ Անկարան ջանքերը կենտրոնացնում է բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կասեցնելու վրա, փորձելով հանձնաժողովում դրա ընդունումը փոխհատուցել PKK-ի հետ պայքարում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությամբ:
Մինչ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հույս է հայտնում, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը չի մտնի Ներկայացուցիչների պալատի օրակարգ, պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն այդ ուղղությամբ ջանքեր չխնայելու խոստում է տալիս վարչապետ Էրդողանին, իսկ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մեկ անգամ եւս Կոնգրեսին զգուշացնում է բանաձեւի անցկացման բացասական հետեւանքների մասին, Անկարան խորհրդակցության համար ժամանակավորապես հետ է կանչում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյին: Այս ամենը սակայն չի խանգարում Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին, որ Ռայսի եւ Գեյթսի համատեղ նամակին ի պատասխան հայտարարի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը մինչեւ նոյեմբերի 22-ը քվեարկության դնելու իր պատրաստակամության մասին:
Փելոսին դեմոկրատական թեւի ներկայացուցիչ է, այսինքն՝ նախագահ Ջորջ Բուշի հանրապետական վարչակարգին ընդդիմադիր: Նույնը պետք է ասել նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամ Շերմանի մասին, որը նշել էր. «Անկարան մի քանի օր եւս կզայրանա, ապա կմոռանա»: Ի տարբերություն նրանց. «Ճշմարտություն է 1915-ի սարսափելի իրադարձությունների իրագործումը, որոնց ընթացքում մեկուկես միլիոն անմեղ հայեր սպանվել են կամ ենթարկվել տեղահանության: Յուրաքանչյուր պետություն, ներառյալ ԱՄՆ-ը, պետք է տեր կանգնի սեփական պատմության մութ էջերին եւ անկեղծորեն հաշտվի դրանց հետ» խոսքերի հեղինակ Դանիել Ֆրիդը դեմոկրատական չէ, այլ պետքարտուղարի օգնական: Ավելին, նա այս խոսքերն ասել է բանաձեւի կասեցման առաջադրանքով Վաշինգտոն գործուղված թուրքական պատվիրակության անդամներին:
Կասկածից վեր է, որ Ֆրիդն իբրեւ պետքարտուղարի օգնական արտահայտում է պետքարտուղարության տեսակետը, իսկ վերջինը՝ պաշտոնական Վաշինգտոնի: Այլ կերպ, որքան էլ Բուշը, Ռայսը եւ Գեյթսը ջանքեր գործադրեն բանաձեւի հետագա ընթացքը կասեցնելու ուղղությամբ եւ այդ մասին վստահեցնեն Անկարային, այնուամենայնիվ, ակնհայտ է Վաշինգտոնի հաստատակամությունը պատմության մութ էջերի հետ հաշտվելու Թուրքիային ներկայացրած պահանջում: Թերեւս այդ հաստատակամության գիտակցությամբ է, որ Թուրքիան ցեղասպանության բանաձեւի ճանաչման փոխարեն Վաշինգտոնից պահանջում է ակտիվ ներգրավվածություն PKK-ի դեմ պայքարում:
Հյուսիսային Իրաքում իրագործվող քրդական ծրագրի տրամաբանությունը հակասում է փոխհատուցման թուրքական տրամաբանություններին: Դա նշանակում է, որ բանաձեւը կհաստատվի նաեւ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, որին, ամենայն հավանականությամբ, կնպաստի Նենսի Փելոսին: Այդ առումով խիստ խորհրդանշական է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հոկտեմբերի 10-ի նիստն Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տերունական աղոթքով բացելու Նենսի Փելոսիի նրբազգաց նախաձեռնությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment