Friday, November 16, 2007

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈԳԵՎՈՐԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ

Դրա վկայությունը «Թուրքիան կռվախնձոր է դարձել Հայաստանում» վերնագրով «Միլլիեթ» թերթի նոյեմբերի 16-ի համարում հրապարակված հոդվածն է: Դա մեկնաբանության կարիք չի զգում, հետեւաբար ներկայացնում ենք աննշան կրճատումներով.
«Անկարայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը տարիներ անց պատճառ դարձավ, որ Երեւանում բանավեճ սկզբնավորվի Թուրքիայի շուրջը:
Իշխանության ներկայիս ղեկավարների կազմակերպած հեղաշրջման հետեւանքով 1998-ին տապալված եւ շուրջ 10 տարի քաղաքականությունից հեռացած Տեր-Պետրոսյանի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումը երկրում խախտեց առկա հավասարակշռությունները:
Ռուսական եւ հայկական գործակալությունների վկայությամբ, Երեւանում Տեր-Պետրոսյանը երիտասարդության հետ հանդիպմանը հայտարարել է. «Նորմալ պայմաններում մեր հարեւանները, այսինքն՝ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է դառնային առեւտրական բուն գործընկերները»: Հայ առաջնորդը նաեւ նշել է, որ խնդրո առարկա երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման դեպքում հայ արտադրողի ներկայումս 3 միլիոն դոլար կազմող արտահանության ծավալները կարելի է բարձրացնել 15 միլիոնի: Երեւանում 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված կոչը բախվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ կոշտ դիրքորոշման այլ կողմնակիցների հակազդեցությանը: Քոչարյանն ասել է. «Մեր երկրում քաղաքական այնպիսի ուժերի առկայությունը, որոնք մտածում են, որ Հայաստանի բուն գործընկերները պետք է լինեն Թուրքիան եւ Ադրբեջանը, խիստ զարմացրել էր ինձ: Չեմ մտածել, որ Հայաստանը երբեւէ կընկնի Թուրքիայի գիրկը: Եթե կան այդպես մտածողներ, թող միանան»:
Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանն էլ հարձակվել է Տեր-Պետրոսյանի վրա, ասելով. «Տնտեսության կազմալուծման պահին մարդկանց հիասթափության եզրին կանգնեցրած Տեր-Պետրոսյանն անցյալի սխալների համար պետք է ներողություն խնդրի ժողովրդից»: Սերժ Սարգսյանը նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում Թուրքիային եւ Ադրբեջանին թույլ չի տալու պայմաններ թելադրել Երեւանին:
Կոշտ դիրքորոշման կողմնակիցները Տեր-Պետրոսյանին տապալել էին այն պահին, երբ վերջինը պատրաստվում էր Ադրբեջանի հետ ստորագրել հաշտության պայմանագիր՝ հայկական օկուպացիայի ենթարկված Ղարաբաղի առնչությամբ: Հայ առաջնորդի տապալման պատճառներից մեկն էլ այն էր, որ նա Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու ցանկություն էր հայտնել»:
Վերջում «Միլլիեթը» ներկայացնում է Տեր-Պետրոսյանի հակիրճ կենսագրությունը, նշում է, որ նա տիրապետում է 10 լեզուների, ներառյալ թուրքերենը, ունի հրապարակված շուրջ 70 գիտական հոդվածներ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

1 comment:

Anonymous said...

Oi, achei seu blog pelo google está bem interessante gostei desse post. Gostaria de falar sobre o CresceNet. O CresceNet é um provedor de internet discada que remunera seus usuários pelo tempo conectado. Exatamente isso que você leu, estão pagando para você conectar. O provedor paga 20 centavos por hora de conexão discada com ligação local para mais de 2100 cidades do Brasil. O CresceNet tem um acelerador de conexão, que deixa sua conexão até 10 vezes mais rápida. Quem utiliza banda larga pode lucrar também, basta se cadastrar no CresceNet e quando for dormir conectar por discada, é possível pagar a ADSL só com o dinheiro da discada. Nos horários de minuto único o gasto com telefone é mínimo e a remuneração do CresceNet generosa. Se você quiser linkar o Cresce.Net(www.provedorcrescenet.com) no seu blog eu ficaria agradecido, até mais e sucesso. If is possible add the CresceNet(www.provedorcrescenet.com) in your blogroll, I thank. Good bye friend.