29 հունվարի 2008 թ., Ստրասբուրգ: Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 25-ին պաշտոնական շրջանառության մեջ դրեց «Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի մասին» բանաձեւի, ինչպես նաեւ «Թուրքիայում հայկական մշակութային արժեքների ներկայիս վիճակի մասին» հանձնարարականի երկու նախագիծ:
Այս օրինագծերը, որոնց համահեղինակներն են եվրոպական 21 երկրներ եւ ԵԽԽՎ-ի բոլոր հինգ քաղաքական խմբերը ներկայացնող ավելի քան 25 խորհրդարանականներ, վկայաբերում են Հայոց ցեղասպանությունը եւ դրան հաջորդած հայերի հայրենազրկումը: Այլ կետերով Թուրքիային կոչ է արվում ձեռնարկել համապարփակ հաշվառում, ապա վերականգնել ու գործառության հանձնել հայկական եւ այլ մշակութային ժառանգությունը, որն ավերվել է անցած դարի ընթացքում` ներառյալ հնադարյան եւ միջնադարյան հայկական բոլոր մայրաքաղաքները, եկեղեցիները, ամրոցները, գերեզմանատները, ինչպես նաեւ պատմական Հայաստանի մյուս կոթողները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի իրավասության ներքո:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment