Thursday, January 31, 2008
ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը Հայաստանին եւ Թուրքիային կոչ է արել բացել արխիվները: Ռուպելը Եվրոպական խորհրդարանում նիստի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացի, ինչպես նաեւ Թուրքիայում մտքի եւ խոսքի ազատությունը ոտնահարող ՔՕ 301-րդ հոդվածի հետ կապված խնդիրների մասին: «Սա փաստ է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրը պատմությունից մնացած մի հարց է: Ես Թուրքիային եւ Հայաստանին, ինչպես դա ժամանակին արեցին Սլովենիան եւ Իտալիան, առաջարկում եմ ի ցույց դնել պատմական համատեղ փաստաթղթերը», նշել է Ռուպելը:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment