Friday, January 25, 2008

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԱՅԺՄ ԷԼ ԴԻՆՔԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Ինչպես հաղորդում է «Հյուրիեթ» օրաթերթը, «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի ղեկավարությունը հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ուղարկված մահվան սպառնալիքի կապակցությամբ դիմել է դատախազություն: Շիշլիի դատախազությանը ներկայացրած դիմում-բողոքում նշվում է, որ 2008 թվականի հունվարի 20-ին Մ. Քեմալ Ենիգյուն հասցեից «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ուղարկվել են մահվան սպառնալիքներ, վիրավորանքներ պարունակող, ինչպես նաեւ Դինքի սպանության փաստը եւ մարդասպանին գովաբանող մի նամակ: Փաստաբանը պահանջել է հայտնաբերել եւ քրեական պատասխանատվության ենթարկել այդ նամակի հեղինակին:

No comments: