Friday, January 25, 2008

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՆԱՆՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

«Նոյյան տապանը» հաղորդում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ եւ ներգրաված միջոցներով Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում կառուցվում է ռազմական նանոտեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին հայտնել է Զելենոգրադի Կիրառական նանոտեխնոլոգիայի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Բեկլեմիշեւը: Նրա խոսքերով, նշված ուսումնասիրություններին կմասնակցի նաեւ Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ Լեւոն Մկրտչյանը: Վյաչեսլավ Բեկլեմիշեւը հայտնել է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում կառուցվելիք այդ ուսումնական-տեխնոլոգիական կենտրոնում Հայաստանը կունենա մտավոր եւ տեխնոլոգիաների ձեւով ներդրում: Նշվում է, որ Արա Աբրահամյանը նախատեսում է նաեւ կառուցել 500 բնակարաններ կենտրոնի աշխատակիցների համար:

No comments: