Wednesday, January 30, 2008

Gallup-Ը ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Baltic Surveys Ltd. / The Gallup Organization-ը կուսակցությունների եւ թեկնածուների շտաբներին է հանձնել հունվարի 13-20-ը 1200 բնակիչների շրջանում կատարված հարցումների արդյունքները: Համաձայն այդ տվյալների, նախագահական թեկնածուների մեջ շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել Սերժ Սարգսյանը: Վերջինիս նույնիսկ հաջողվել է բարելավել իր վարկանիշը եւ դեկտեմբերի 35%-ի փոխարեն այսօր նրան աջակցում է հարցվածների 43%-ը: Ըստ այդ հարցման, երկրորդ հորիզոնականը 11%-ով զբաղեցնում է Արթուր Բաղդասարյանը, որը, սակայն հետընթաց է ապրել դեկտեմբերի 13%-ի համեմատ: 6 տոկոսով 3-րդ տեղում է Արտաշես Գեղամյանը: Մյուս թեկնածուների վարկանիշը չնչին է: Ինչպե՞ս եք վերաբերվում թեկնածուներին, ըստ այդ հարցման, Սերժ Սարգսյանի նկատմամբ դրական է տրամադրված հարցվածների 64%-ը, բացասական՝ 34%-ը: Այստեղ գործող վարչապետի մոտ նույնպես կա առաջընթաց դեկտեմբերի 55%-ի համեմատ: Նույն հարցին հօգուտ Արթուր Բաղդասարյանի արձանագրվել է 22%: Ինչեւէ, հարցվածների 11%-ը հայտարարել է, որ դեմ է բոլոր թեկնածուներին, իսկ չկողմնորոշվածների թիվը կազմում է 9%: Դեկտեմբերի համեմատ ավելացել են նաեւ լավատեսները մեր շրջապատում, այդպես է տրամադրված հարցվածների 67%-ը դեկտեմբերի 54-ի փոխարեն, չեզոք է 26%-ը՝ 33-ի փոխարեն, իսկ հոռետեսների թիվը նվազել է՝ 10-ից հասնելով ընդամենը 6 տոկոսի: Եվ այսպես, ըստ Baltic Surveys Ltd. / The Gallup Organization-ի, որի համար հարցումը անցկացրել էր Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան, Հայաստանի գործող վարչապետը շարունակում է պահպանել եւ նույնիսկ ամրացնել առաջատարի իր դիրքերը:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

No comments: