Monday, March 24, 2008

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԵՂԱ ԵՆ ԳԱԼԻՍ ՀՐԵԱՆԵՐԻ ԱՌՋԵՎ: ԻՍԿ ԹՈ՞ՒՐՔԸ

Ինձ թվում է՝ հայը նույնիսկ երազում, նույնիսկ ոչ հեռավոր ապագայում չի պատկերացնի, որ Թուրքիայի ղեկավարը անմիջականորեն ելույթ է ունենում.... Հայաստանի Ազգային ժողովում... թուրքերեն: Ներողություն է խնդրում Ցեղասպանության համար եւ գոհունակություն հայտնում թուրք-հայկական հարաբերությունների գերբարձր մակարդակի կապակցությամբ:
Իսկ չէ՞ որ համանման բան տեղի ունեցավ օրերս Իսրայելում: Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը, հանդես գալով Քնեսեթի պատգամավորների առջեւ գերմաներեն, իր մեջ ուժ գտավ հայտարարելու, որ Իսրայելն ու Գերմանիան փոխկապակցված են «Շոահեի» (Հոլոքոսթի) հիշողություններով, որ հրեա ժողովրդի ցեղասպանությունը գերմանացիներին համակում է ամոթի զգացում:
Զգո՞ւմ եք ազգերի բարոյականության մակարդակը: Իսկ թուրքն իրեն այսօր այնքան «քաղաքակիրթ» է համարում, որ տակավին ոճրագործությունից չմաքրագործված ձեռքով ծեծում է Եվրոպայի դուռը: Հիմա էլ՝ վերականգնված գլխաշորով:
Ընդսմին, չի կարելի ասել, թե գերմանացիներին ու հրեաներին հեշտ է տրվում այդ հաշտությունը: Նույնիսկ Քնեսեթի պատգամավորների մեկ քառորդը պատրաստ էր լքել պառլամենտը կանցլերի ելույթի ժամանակ: Սակայն գերմանացիների կողմից մեղքի ընդունումը եւ հսկայական նյութական փոխհատուցումը մեղմում են հրեաների ցավը:
Իսկ թուրքե՞րը...
Իսկ մեր որոշ թուրքասեր հայե՞րը...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

No comments: