Monday, April 21, 2008

Event commemorating Swiss humanist Jacob Kunzler to be held in Yerevan


An event dedicated to Swiss humanist Jacob Kunzler, representative of German Eastern Mission and doctor at local Swiss Mission Hospital in Western Armenia, will he held in Armenian Genocide Museum Institute on April 22.

“A handful of soil from Kunzler’s grave will be buried under the Wall of Memory in Tsitsernakaberd. Catholicos of Al Armenians Garegin II and Kunzler’s heirs will attend the event,” Armenian Genocide Museum Institute Director Hayk Demoyan told a news conference today.

On January 1, 1922, Dr Kunzler with assistance of American Near East Relief Organization conveyed 8000 Armenian orphans from Turkey to Syria and Lebanon. The same year he founded an asylum for 1400 Armenian girls in Syria and then a hospital in Beirut, Lebanon.

Jacob Kunzler died in 1949 and was buried at the Protestant Cemetery in Beirut.

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի կունենա շվեյցարացի նշանավոր հայասեր Յակոբ Կյունցլերի գերեզմանից բերված հողի հանդիսավոր ամփոփումը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ, որին ներկա կլինեն նաեւ Կյունցլերի ժառանգները: Նա իր հայանպաստ գործունեությունը ծավալել է հիմնականում Ուրֆայից: Ավելի ուշ՝ 1922 թվականին Կյունցլերը կազմակերպում է 8000 հայ որբերի ապահով տեղափոխումը Թուրքիայից Սիրիա եւ Լիբանան, Ղազիր բնակավայրում հիմնում է որբանոց, որտեղ ապաստան են գտնում 1400 դեռատի հայուհիներ: Կյունցլերը Բեյրութում եւս հայ որբեւայրիների համար հոսպիտալ է հիմնում, մի շարք որբախնամ հաստատությունների ստեղծմանն օժանդակում, առհասարակ` հայանպաստ գործունեություն ծավալում: Այսօր փաստորեն հայերի բարեկամներից եւս մեկ անուն հայտնի կդառնա հայ հասարակությանը: («Ազգը» դեռեւս անցյալ տարի ընդարձակ հոդված է հրապարակել այդ մեծ մարդասերի մասին): Երեկ այդ մասին պատմում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` իր ղեկավարած հաստատության աշխատանքի ներկայացմանը զուգահեռ: Ի դեպ, թանգարան-ինստիտուտը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հիշողության շաբաթ», այդ ընթացքում մեր երկրում եւ սփյուռքում գտնվող հայրենակիցներից թանգարան-ինստիտուտը նվիրատվության կարգով ընդունում է հիշատակարաններ, լուսանկարներ, փաստաթղթեր: Երեկ թանգարան այցելած «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպության ղեկավար Ալբերտ Պապովը եւ «Հայ կազակների ընկերության» ղեկավար Նվեր Թորոսյանը մի քանի փաստաթուղթ նվիրեցին թանգարանին` փոքրիկ մի լրացում անելով թանգարանի հավաքածուում. ՀԿ-ի բարեկամ Կուբանի կազակներից Կրասնոդարի Կորենովսկի շրջանի ատաման Միխայիլ Տիմչենկոն արխիվներից գտել է 1914-15-16 թվականների «Կուբանսկի կազաչի վեստնիկ» թերթի համարները, որոնցում ցեղասպանությունը վկայող փաստեր կան: Հենց դրանք լրացրին թանգարանի հավաքածուն: Ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմի ճակատներից թղթակիցներն այդ թերթում գրում են, թե ինչ վայրագություններ են կատարել թուրքերը հայերի հանդեպ: Թղթակցություններից մեկը պատմում է, որ թուրքերը նահանջելիս, հայ կանանց եւ երեխաներին վառում էին թոնիրներում` տների վրա թողնելով ռուսներին ուղղված գրություն. «Խորոված՝ ռուսների համար»:

Հ. Դեմոյանը պատմեց թանգարան ինստիտուտում այժմ ընթացող աշխատանքների` նորությունների եւ բացահայտումների մասին: Իսկ առավել մեծ բլոկը թանգարանային ցուցադրության կազմակերպումն է: Դիզայներական խումբը կազմավորվել է: Հաջորդ ուղղությունը հավաքչական աշխատանքն է` վերապրողների բանավոր պատմությունների ձայնագրումը, ձեռագիր հիշատակարանների հավաքումը, դրանց ուսումնասիրումը եւ տպագրումը. «Մեր նպատակն է հնարավորինս ամբողջական հավաքել գրադարանը. նվիրատվության կարգով ՀՅԴ բյուրոյի գրադարանից ստացանք բավականին լուրջ խմբաքանակ հազվագյուտ հրատարակություններ, Մխիթարյան միաբանությունը մեզ տվեց այդպիսի գրականություն: Սրանց արժեքն այնքան մեծ է, որ մենք գայթակղությանը չդիմացանք եւ անմիջապես ցուցադրում ենք թանգարանում», հայտնեց Հ. Դեմոյանը:

Թանգարանում վերջին շրջանում երկու կարեւոր միջոցառում է իրականացվել` ստեղծվել է թանգարանի կայքէջը՝ www.genocide-museum.am, որի այցելուներն օրական կազմում են 500-600: Գիտական գծով փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը տեղեկացրեց, որ մեկնարկած կայքէջն առայժմ միայն անգլերեն տարբերակով է, որը թանգարան-ինստիտուտի պաշտոնական դիրքորոշումն է ներկայացնում: Մինչեւ ամսվա վերջ կլինի նաեւ հայերենը, դրանից հետո` ռուսերենը, իսկ մինչեւ տարվա վերջ կգործարկվի թուրքերեն լեզվով կայքը: Այստեղ տեղադրված են ցեղասպանության մասին պատմական փաստեր, վերապրածների հուշեր, նորահայտ վկայություններ (վերջինը հրեա ականատեսի եւ Պոլսում շվեդ ռազմական կցորդի վկայություններն են): Թանգարան-ինստիտուտի գործունեությունը նույնպես արտացոլված է: Այս ամիս կայքը 12 հազար այցելու է ունեցել, ապրիլի 24-ին սպասվում է, որ նրանց թիվը կավելանա, բազմալեզվյան լինելը կնպաստի դրան:

Կայքէջում նաեւ էլեկտրոնային ցուցադրությունների կազմակերպում է ենթադրվում, այժմ երկու օնլայն ցուցադրություն կա` մահմեդականացման ենթարկված հայ կանանց մասին է պատմում մեկը, որտեղ լուսանկարային նյութը դասակարգված է. այսինքն` շրջանառության մեջ եղած լուսանկարների վավերականության աստիճանն է այստեղ մատնացույց արված, որպեսզի կեղծված լուսանկարները նյութ չտան թուրքական ժխտողականությանը. «Ոչ վավերական լուսանկարներից հրաժարվում ենք: Շնորհիվ կայքէջի դասդասման կարելի է ճիշտ ընտրություն կատարել լուսանկարները ներկայացնելու հարցում»: Առաջին անգամ թանգարանն իր կայքէջի մեջ վիրտուալ թանգարան է ներկայացնելու. ամեն ոք աշխարհի ցանկացած կետում կարող է վիրտուալ եռաչափ տարածքում շրջայց կատարել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ բուն թանգարանի տարածքում:

Թանգարան-ինստիտուտը նաեւ գիտական հիմնարկ է, որտեղ զբաղվում են գիտական ուսումնասիրություններով եւ հրատարակություններով, դրանցից մի քանիսը ներկայացվեցին լրագրողներին: Ռուբինա Փիրումյանի «Իսկ նրանք, որոնք 1915-ից հետո շարունակեցին ապրել Թուրքիայում» գիրքն անդրադառնում է Թուրքիայում մնացած գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակների տեքստային վերլուծությանը, թուրք քաղաքական գործիչ Հասան Ամջայի «Տեղահանություն եւ ոչնչացում» գիրքը թուրք ականատեսի վկայություն է: Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական գործիչ Տիգրան Հովհաննիսյանի հուշերը տպագրվել են առաջին անգամ: Նաեւ` Հայկ Դեմոյանի «ԼՂ հակամարտության լուսաբանումը արեւմտյան ԶԼՄ-ներում» աշխատանքն էր ներկայացված:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: