Tuesday, April 22, 2008
ՆՈՐԻՑ ԱՌԱՆՑ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ
Ապրիլի 21-ին Եվրոխորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում քվեարկության կդրվի հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի՝ Թուրքիայի վերաբերյալ պատրաստած նոր զեկույցի նախագիծը, որտեղ մասնավորապես թուրքական իշխանություններին կոչ է արվում «վերացնել Հայաստանի դեմ ուղղված տնտեսական արգելքը եւ բացել սահմանը»: Զեկույցի նախագծում տեղ չի գտել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, փոխարենը թուրքական եւ հայկական իշխանություններին կոչ է արվում «անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հարցում ապահովելով անկեղծ եւ բաց քննարկումներ` սկսել ապագայի հետ կապված հաշտեցման գործընթացը»: Նշվում է նաեւ, որ զեկույցի նախագծի հետ կապված 250-ից ավելի փոփոխությունների առաջարկություններից 6-ը վերաբերում են հայկական հարցին: Հայ դատի հանձնախումբը նշել էր, որ նոր զեկույցի նախագիծը «որոշակի հետընթաց է Եվրոխորհրդարանի 2000 թվականից ի վեր ընդունած որոշումներում արտացոլված սկզբունքային դիրքորոշումներից», հաղորդում է «Նոյյան տապանը»:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment