Tuesday, April 01, 2008

ARMENIA AND RUSSIA COOPERATE IN SPACE / ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՏԻԵԶԵՐՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԾԱՎԱԼՈՒՄ

The real estate cadastre of the RA Government and the Russian Federation Space Agency (RFSA) affirmed space cooperation between the countries in the space. According to the RFSA press department the other day the director of the agency Anatoli Perminov held a labor meeting with the Armenian counterpart Manuk Vardanyan in Roskosmos Company. The sides discussed several questions on the cooperation and using the space technologies in the frameworks of Armenians interests. The officials also discussed the possibility of founding space monitoring center in Armenia. In the result of the meeting a decree was signed to work on strengthening the cooperation and get prepared for signing a contract in May.

Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական (ԱԳԿՊԿ) կոմիտեն և Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալությունը (ՌԴՏԳ) տիեզերական գործունեության ոլորտում համագործակցություն են հաստատել: ՌԴՏԳ մամլո ծառայության հաղորդմամբ, նախօրեին գործակալության ղեկավար Անատոլի Պերմինովը Ռոսկոսմոս ընկերությունում աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԳԿՊԿ ղեկավար Մանուկ Վարդանյանի հետ: Կողմերը տեղեկատվություն են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների ու աշխատանքային ուղղությունների վերաբերյալ: Քննարկվել են տիեզերական տեխնոլոգիաները Հայաստանի հետաքրքրություններին համապատասխան կիրառելու ոլորտում համագործակցության գերակա ուղղությունները: Դրանք մոտ ապագայում առաջին հերթին կապված են հողային կադաստրի ու քարտեզագրման, գեոդեզիայի ոլորտում խնդիրներ լուծելու նպատակով Երկիր մոլորակի հեռակառավարվող զոնդավորման տիեզերական համակարգերի, ինչպես նաև շարժական օբյեկտների մոնիտորինգի համար նախատեսված տիեզերական համակարգերի օգտագործման հետ: Ռոսկոսմոսի ղեկավարը հայկական պատվիրակության ուշադրությունը հրավիրել է փոխադարձ շահավետ համագործակցության շրջանակներում լուծվող հարցերի շրջանակի ընդլայնման, մասնավորապես ԳԼՈՆԱՍՍ համակարգի զարգացման և օգտագործման վրա: Կողմերը որպես դրական քայլ են նշել Հայաստանում տիեզերական մոնիտորինգի կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանն ուղղված համատեղ գործողությունները: Միաժամանակ երկուստեք հաստատվել է սոցիալ-տնտեսական զարգացումն արագացնելու հետ կապված արդիական խնդիրները լուծելու նպատակով տիեզերական միջոցների ու տեխնոլոգիաների կիրառման ոլորտում համագործակցության հետագա զարգացման պատրաստակամությունը: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Արձանագրություն, որի համաձայն այս տարի մայիսին կստորագրվի համագործակցությունը զարգացնելու մասին համաձայնագիր: Ռոսկոսմոսի կողմից որպես փորձագետի կարգավիճակով ներկա են եղել միջազգային համագործակցության, Երկիր մոլորակի զոնդավորման տիեզերական համակարգերի և այլ մասնագետներ: Հայաստանի կողմից աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև Գեոդեզիայի ու քարտեզագրման կենտրոնի մասնագետները:

No comments: