Tuesday, April 15, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵԽԽՎ-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ԵՂԵԼ

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում երեկվա ամենալուրջ սկանդալը կապված է եղել Հայաստանի իրադրության քննարկման հետ, գրում է Կոմերսանտը: Առավոտյան նիստին անգլիացի Ջոն Պրեսկոտը՝ Տոնի Բլերի կառավարությունում նախկին փոխվարչապետը, ներկայացրել է իր զեկույցը Հայաստանում անցած նախագահական ընտրությունների մասին: Ջոն Պրեսկոտը եզրակացրել է, որ դրանք ընդհանուր առմամբ համապատասխանել են Եվրախորհրդի չափանիշներին: Հայաստանի հասցեին հնչած քննադատության պակասը վրդովեցրել է մի շարք պատվիրակների: Հունգարացի Զոլտ Նեմետը հիշեցրել է, որ հայկական ընտրությունների հետեւանք են դարձել անկարգությունները, որոնց ընթացքում 9 մարդ է զոհվել: «Եվրախորհուրդը օրինական է համարում Հայաստանի հակաժողովրդավարական գործողությունները: Եթե մենք չենք կարող ազդել, ինչ-որ բան փոխել, եկեք ընդհանրապես դիտորդներ չուղարկենք: Մեզ պետք է դիտորդական առաքելությունների հիմնարար գնահատական»,- զարյրանում էր նա: ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված շվեդ Մարիետա դե Պուրբե-Լունդինը պատմել է՝ ինչպես էին իր աչքի առաջ կեղծում ընտրությունների արդյունքները: Ավելի կտրուկ ելույթ ունեցավ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեիդովը. «Պարոն Պրեսկոտը ասում է, որ Հայաստանի ընտրությունները համապատասխանում էին Եվրախորհրդի չափանիշներին: Ի՞նչ է դա, ի՞նչ է դա նշանակում: Մարդասպանությունները դարձել են Եվրախորհրդի չափանիշ: Այստեղ ասացին 9 զոհի մասին, սակայն մոռացել են այն մարդկանց, ովքեր մահացել են բանտերում: Ոչ ոք չի խոսում հարյուրավոր քաղբանտարկյալների մասին, որոնց թվում են նաեւ հայկական խորհրդարանի մի շարք պատտգամավորներ: Ինչու՞ է ողջ աշխարհը ուշի-ուշով հետեում Տիբեթի դեպքերին եւ ուշադրություն չի դարձնում Հայաստանի անօրինականության վրա»: Չնայած, Ջոն Պրեսկոտը եւ մի շարք այլ դիտարնդեր հայտարարեցին, որ հայկական ընտրությունների քննադատությունը չափազանց հուզական եւ սուբյեկտիվ է, իսկ այդ երկրում նախագահական ընտրությունների ընթացքում ահավոր խախտումներ չեն եղել: Այդ վեճը դեռ չի ավարտվել: Դեռեւս առավոտյան որոշում է ընդունվել հինգաշբթի շտապ քննարկումներ անցկացնել Հայաստանի իրադրության շուրջ: Դա նշանակում է, որ պատվիրակների մեծամասնությունը հակված չէ համաձայնվել պարոն Պրեսկոտի եզրակացությունների հետ: Ավելին, բացառված չէ, որ կարող է բարձրավցել ԵԽԽՎ առաջիկա նստաշրջաններից մեկի ժամանակ հայկական պատվիրակության լիազորությունների վերանայման եւ վերահաստատման հարցը, գրում է Կոմերսանտը:

Իսկ ես հարցնում եմ ձեզ,– ի՞նչ ենք անում մենք այս անհեթհեթ Եվրոպացիներին հասկացնելու համար որ իրենք ապատեղեկացված են։

No comments: