Thursday, April 03, 2008

«ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱ ՎԵՐԱՄԲԱՐՁ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

Մեծ Բրիտանիայում Օքսֆորդ համալսարանի հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Էդինբուրգի համալսարանի արդի պատմության պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհեմի գիրքը «Ցեղասպանության մեծ խաղը: Կայսերապաշտություն, ազգայնամոլություն եւ օսմանյան հայերի բնաջնջումը» («The Great Game of Genocide: Imperialism, Nationalism and the Destruction of the Ottoman Armenians») վերնագրով, որտեղ հեղինակը Առաջին համաշխարհային պատերազմի օրերին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է որակում եւ Մեծ Բրիտանիային մեղադրում կեղծ բարեպաշտության մեջ:
Նախքան գրքի հրատարակումը` «Ինդիփենդենտ» թերթին տված հարցազրույցում (փետրվարի 21-ին) Բլոքսհիմը այս նույն թեման արծարծել է, փորձելով կապ հաստատել հայերի հետ այդ ժամանակ կատարվածի եւ ներկայիս քրդերի դեմ ծավալված շարունակական հետապնդումների միջեւ: «Եթե ճնշումների տակ կքելու է, ավելի լավ է բրիտանական մարդասիրական եւ բարոյական հարցերի շուրջ վերամբարձ հայտարարություններից զերծ մնա», նշել է նա, ամոթանք հնչեցնելով կառավարության հասցեին, որ Հոլոքոսթի հիշատակման տարեկան միջոցառումների ժամանակ միշտ խուսափում է 20-րդ դարի գլխավոր ցեղասպանության մասին ակնարկելուց:
Հ. Ծ.

No comments: