Thursday, January 31, 2008

ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 27-ին Միացյալ Թագավորության Միդլեսեքսի համալսարանում Հոլոքոսթի զոհերի հիշատակի ամենամյա միջոցառմանը ներկա է եղել եւ ելույթ ունեցել դեսպան Վահե Գաբրիելյանը: Իր ելույթում դեսպան Գաբրիելյանը զուգահեռներ է անցկացրել Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության միջեւ, նշելով, որ ժամանակն է, որպեսզի Իսրայելը եւ ՄԹ-ն ճանաչեն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Հաղորդվում է, որ միջոցառումը կազմակերպել էր Լոնդոնի Բարնեթ համայնքի ղեկավարությունը, ներկա էին համայնքի ղեկավար տիկին Մորին Բրաունը, Լոնդոնի քաղաքային խորհրդի անդամներ, Բարնեթի համայնքային խորհրդի ղեկավարներ, Հոլոքոսթից փրկվածներ եւ Լոնդոնի հրեական համայնքի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ եկեղեցական եւ մանկական երգչախմբեր

No comments: