Tuesday, April 22, 2008

ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղում անհանգստացած չե՞ն ղարաբաղցի-հայաստանցի «հակասությունների» նորօրյա սրացումներով։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ երեկ նշեց. «Իհարկե, անհանգստացած են։ Ավելին՝ շատ ծանր են տանում այդ դրսեւորումները, որովհետեւ, գիտեք, իրենց հասու է Ադրբեջանի ե՛ւ ռադիոն, ե՛ւ հեռուստատեսությունը։ Եւ գոնե Ղարաբաղում շատ լավ գիտեն, որ հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելու հույսերը կապվում են այդ պառակտման հետ։ Երբ սահմանի այն կողմում տեսնում ես թշնամու դեմքը, այդ անհանգստությունն, անշուշտ, ավելի է խորանում։
Ցավոք, կան, եղել են եւ դեռ կլինեն մարդիկ, ովքեր մարդուն տեսնում են իր ծննդավայրում։ Ե՛ւ պիտակներ կլինեն, ե՛ւ անեկդոտներ, ե՛ւ բացասական գնահատականներ, բայց եթե դա դառնում է քաղաքական ուժի կարգախոս, ոճ կամ գործելակերպ, կներեք, դա քարանձավային հետամնացության նշան է»։

No comments: