Wednesday, May 14, 2008

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»

Եթե Հայաստանի մայրաքաղաքում առանձնացնելու լինենք ֆրանսիական ներդրումների խորհրդանիշն, ապա, անկասկած, այդ պատիվը կվերապահվի Աբովյան փողոցի վրա գտնվող «Փարիզյան սրճարանին»: Այդ հաստատությունը տիրուհու` Վալերի Գործունյանի հայրենասիրական ու ֆինանսական պարտականությունների պտուղն է եւ սփյուռքի ու Հայաստանի համագործակցության հաջող օրինակ: Գործունեության տասներեք տարիների ընթացքում մասնակից է եղել հայրենիքի բոլոր հաջողություններին ու դժվարություններին: Հայաստանում ֆրանսիական ներդրումների առաջամարտիկի բաց նամակը տխուր բովանդակությամբ է:

«Այսօր ես տխուր եմ: Տասներեք տարի առաջ ես որոշեցի թողնել Ֆրանսիան, իմ երկրորդ հայրենիքն ու տեղափոխվել Հայաստան` հայրենիքում ներդրում անելու նպատակով, ստեղծելով «Փարիզյան սրճարանը»: Ես ներդրեցի իմ ժամանակը, էներգիան, առողջությունն ու գումարները, որպեսզի Աբովյան փողոցում լուսավորվի փարիզյան փոքրիկ սրճարանը, որ եղել է գործարար, ընկերական ու հանգստի հանդիպումների վայր: Սակայն փոքրիկ երազանքս ինձ համար վերածվել է անվերջանալի մղձավանջի: Չանդրադառնալով իմ անձնական խնդիրներին, ուզում եմ պարզապես նշել, որ իմ, թերեւս ոչ տեղին, մարդահավատության պատճառով ես պարտք տվեցի մի մարդու, որն իբր չէր կարողանում, բայց իրականում հրաժարվում էր վերադարձնել, իսկ երբ իմ մեծահոգությունն ինձ ստիպեց այդ մարդուն ներգրավել իմ բիզնեսում, ես հասկացա, որ նա պարբերաբար թալանում է ինձ` իրեն հավատարիմ դարձած որոշ ծառայողների հետ, որոնք իրենց հովանավորի պես դարձել են մեկը մյուսից կոռումպացված: Կարող եք ասել, որ սովորական պատմություն է, որին հնարավոր է ամեն տեղ հանդիպել: Բայց ամեն տեղ գործում է ժայռի նման ամուր արդարադատությունը, որ պաշտպանում է մարդու իրավունքներն ու հետաքրքրությունները: Արդարադատությունը պետք է բռնի գողի ձեռքը... Այդպես է ամենուր, բացի իմ սիրելի Հայաստանից, որտեղ արդարադատությունը կոռումպացված է ոսկորներից ու արմատից, որտեղ բանակցում է մեղավորի հետ, որտեղ թույլից վերցնում է ունեցվածքը, որ բաժանի ուժեղի հետ, որտեղ ճշմարտությունից ավելի փողն է նախընտրում: Սա է իմ տխրության պատճառը, տխուր եմ, որ իմ ու ձեր սրտերի համար թանկ Հայաստանը դադարում է գործելուց, տխուր եմ, որովհետեւ այսպես շարունակվելու դեպքում ես ստիպված եմ փակել սրճարանն ու վերադառնալ Ֆրանսիա:

ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
-------------------------------------------------------------------------------

Այն որ հայ ազգից համարյա թե բան չի մնացել դա սարսափելի իրողություն է:
Այսօր մեր իրականությունթը այսպիսին է՝, բացարձակապես արժեզրկված (ամերիկանիզացված, եվրոպականացված, թուրքացած) չարչիացած մի հասարակարգ ունենք. Ունենք անգիտակից, ազգային գիտակցությունից հիմնովին զրկված փողանենգ, մորն անգամ ծախելու շահի դիմաց պատրաստ լամուկների մի ոհմակ: Սրանք հենց այն ջահելներն են որոնց համար ամոթալի է մաքուր հայերեն խոսելը, որոնք ոչ մի ջանք չեն խնայում նմանվելու այն նույն քռչոտ ու կենդանակերպ, բնազդով առաջնորդվող թափթփուկներին որոնք բնակվում են ԱՄՆ-ում եվ այլուր, սրանք են որ պարզում ու ենթադրում են իրենց ինքությունը բջջային հեռախոսի գնով ու տեսքով:
Ես չեմ պատկանում որևէ կուսակցության, ես ընդհամենը հայ եմ որ սրտի մեծ ցավով է ֆիկսում այս մեր իրականությունը:
Ես ատում եմ թե դավաճան, հայատեաց, հրեահպատակ ԼՏՊ-ին, թե կաշառակեր ու բռնապետ Ռ.Քոչարյանին այն բանի համար առավելապես որ թե մեկը թե մյուսը ոչինչ չարեցին ազգային ինքնություն, հպարտություն, գիտակցություն սերմանելու, ուսուցանելու համար երիտասարդ սերնդին: Հիմա իհարկե տեսնում ենք հետեվաքները: Առաջի չակռայից (ԷԳՈ, ԵՍ) որևէ կերպ չանջատվող, չ ազատվող մի ամբողջ սերունդ, որբ կարգավիճակով, որը կամ ամաչում կամ պատեհ-անպատեհ հրաժարվում է իր հայ լինելուց: Իսկ "հպարտացողներն" ել բացարձակ անտեղյակության են մատնված, ՀԱՅ անվան կապակցությամբ:
Խնդրում եմ կարդացեք ու կարդալ տվեք ու պատմեք ձեր եվ ձեզ հայորդող սերնդներին մեր ճիշտ, իրական ու չ խեղաթուրված պատմությունը:
http://christian.armen.googlepages.com/thearmenianlanguage
Արարիչն ընդ ձեզ՛

No comments: