Monday, May 12, 2008

Levon Melik-Shahnazaryan: Azeri special forces attempted on my life // Լեւոն Մելիք-Շահնազարյան. Իմ դեմ կատարված մահափորձի ետեւում կանգնած են Ադրբեջանի


/PanARMENIAN.Net/ “I want to tell Azerbaijan’s President Ilham Aliyev that I am alive and I will continue my activity. Aliyev sponsors international terrorism and if I die he will be the only man to blame for it,” Armenian expert and political scientist Levon Melik-Shahnazaryan told a news conference in Yerevan.

“The Azeri special forces, who attempted on my life, had been instructed or at least encouraged by Ilham Aliyev,” he said.

On April 22, a bullet hit the iron-barred window of the expert’s house in Ptghni settlement not far from Yerevan. “The man detained by Armenian law enforces is not a citizen of Armenia. His testimony proved my suspicions that the order was received from Azerbaijan,” Melik-Shahnazaryan said.

The Armenian expert doesn’t rule out that Azeri special forces will hunt after Armenian political scientists and prominent journalists.

“Azerbaijan launched a new stage of “struggle” against Armenia. It took up the Israeli scheme, according to which any enemy of Israel should be killed, no matter where he lives. They threatened me and my family if I don’t stop my activities,” he said, adding that upon completion of the investigation he will bring a suit against Aliyev to the European Court of Human Rights.

Earlier, Baku just sponsored international terrorism, now it acts independently. Bin Laden’s fellow fighter, who detained in Germany, testified that al-Qaeda leader visited Baku 86 times during past 10 years. We should not forget about hundreds of Afghan mujahids who fought against Armenians in Karabakh. Furthermore, all drivers of Iranian trucks entering Armenia are Azeris by origin and have Azeri passports. It’s quite possible that besides their direct job, they act as scouts,” Melik-Shahnazaryan emphasized.
Ես ցանկանում եմ ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ ես ողջ եմ եւ շարունակելու եմ իմ գործունեությունը: Եթե ես մահանամ, դրանում մեղավոր կլինի միայն մեկը՝ Ադրբեջանի նախագահը, որը հովանավորում է միջազգային ահաբեկչությունը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետ եւ քաղաքագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը: Նրա կարծիքով, իր դեմ կատարված մահափորձի ետեւում կանգնած են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որ ստացել են Իլհամ Ալիեւի հավանությունը:

Լ.Մելիք-Շահնազարյանը պատմել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 22-ին Երեւանի մերձակայքում՝ Պտղնի գյուղի նրա տան ուղղությամբ կրակոց էր արձակվել, եւ իրեն փրկեց միայն այն, որ գնդակը դիպավ պատուհանի ճաղերին: «Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզման աշխատակիցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին հայտնաբերվել, ձերբակալվել եւ կալանքի է ենթարկվել մահափորձին մեղսակից մի մարդ, որը Հայաստանի քաղաքացի չէ, որի ցուցմունքները հաստատում են իմ կասկածներն այն մասին, որ պատվերը գալիս է Ադրբեջանից»,-ասել է նա:

Հայ փորձագետը չի բացառում, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները իսկական «որս» են սկսել Հայաստանի քաղաքագետների եւ հայտնի լրագրողների վրա: «Ադրբեջանը մտնում է Հայաստանի հետ դիմակայության նոր փուլ եւ այս անգամ գործում է իսրայելյան սխեմայով, ըստ որի Իսրայելի ցանկացած թշնամի, որտեղ էլ նա բնակվելիս լինի, պետք է ոչնչացվի: Ինձ եւ իմ ընտանիքի անդամներին սպառնացել են մահով, եթե ես չդադարեցնեմ զբաղվել իմ մասնագիտական գործունեությամբ»,-ասել է Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, որ եթե նրան կայծակը խփի կամ հիվանդանա թոքաբորբով, «դրանում մեղավոր կլինի միայն մեկը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ մի մարդ, որը զբաղվում է միջազգային ահաբեկչությամբ»: Նա նաեւ հայտարարել է, որ հետաքննության ավարտին պես, հայցով կդիմի Եվրոպական դատարան՝ մեղադրելով նրան պետական ահաբեկչության մեջ:

Միեւնույն ժամանակ, Լեւոն Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ եթե մինչեւ վերջերս Բաքուն ուղղակի հովանավորում էր միջազգային ահաբեկչությունը, ապա այժմ նա սկսել է ինքնուրույն գործել: «Ուսամա բեն Լադենի Գերմանիայում ձերբակալված կողմնակցի ցուցմունքներում ասվում է, որ վերջին 10 տարիներին Ալ Քաիդայի առաջնորդը 86 անգամ եղել է Բաքվում: Չմոռանանք նաեւ այն հարյուրավոր մոջահեդների մասին, որոնք կռվում էին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից: Ավելին, քննչական խումբը, որը զբաղվում է մահափորձով, հետաքրքրական փաստ է հայտնաբերել՝ Իրանից Հայաստան եւ Թուրքիա մեկնող բոլոր մեծ բեռնատար ավտոմեքենաների վարորդները ունեն Ադրբեջանի քաղաքացու անձնագիր կամ ադրբեջանցիներ են ազգությամբ: Շատ հավանական է, որ հիմնական մասնագիտությունից բացի, նրանք նաեւ հետախույզներ են»,-նշել է հայ փորձագետը

No comments: