Saturday, May 24, 2008

ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱ՞Ն, ԹԵ՞ ԼԵՎՈՆ ՖՐԱԻՄԻ ՊԼԻՍԿՈՎՍԿԻ

# Հայ ազգային կոնգրե՞ս, թե՞ Հրեական կոնգրես

Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ֆինանսավորման, արտերկրից ղեկավարվելու վերաբերյալ տեղեկատվությունը գնալով ավելի ստույգ ու փաստարկված է դառնում։

Այն, որ Տեր-Պետրոսյանը կապված է մասոնական, հրեական քաղաքական, տնտեսական ու ֆինանսական ազդեցիկ կառույցների հետ, մշտապես գտնվել է նրանց ազդեցության տակ, ոմանց համար այնքան էլ համոզիչ չէր թվում։ Սակայն նրա վերջին կես տարվա քաղաքական գործունեության վերլուծությունը ուղղակիորեն հաստատում է վերը նշվածը։

Նախ, իրազեկ անձանց գնահատմամբ, Լ.Տեր- Պետրոսյանի տիկնոջ ջանքերով նախկին նախագահի ընտանիքում եւ մերձավոր շրջապատում, հատկապես վերջին տարիներին, էականորեն ուժեղացել է մասոնականության (որի առաջին նախապայմանը ազգային արժեքների մերժումն է), կոսմոպոլիտիզմի մթնոլորտը։

Մամուլում բազմիցս եղել է տեղեկատվություն, թե Լ.Տեր-Պետրոսյանի կինը հրեա է, սակայն վերջերս մեզ հաջողվեց պարզել տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի եւ նրա ընտանիքի անդամների իսկական անունները։ Հայրը՝ Պլիսկովսկի Ֆրաիմ Աբրամովիչ, մայրը՝ Կուրտաչ Բրախա Իբրահիմովնա, իսկ մինչեւ Լ.Տեր-Պետրոսյանի հետ ամուսնանալը՝ տիկին Լյուդմիլան կրել է Պլիսկովսկայա Լյուդմիլա Ֆրաիմովնա անունը։

Սանկտ Պետերբուրգի հրեական ազդեցիկ եւ հարուստ համայնքում մեծացած Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը հետեւողականորեն կարողացել է տարածել իր ազդեցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի, իր որդու եւ նրա ընտանիքի նկատմամբ։

Հետաքրքիր մի փաստ. Լ.Տեր-Պետրոսյանը պաշտոնանկության տարիների ընթացքում երկրի ոչ մի մարզ չի գնացել, բացի Վայոց ձորից. Եղեգիս գյուղի մերձակայքում գտնվող հրեաների գերեզմանատուն տիկնոջ հետ մի քանի այցերից հետո որոշել էին այն վերականգնել ու վերակառուցել։ Ընդ որում, Լ.Տեր-Պետրոսյանը հրեական համայնքին խոստացել էր, որ 2008թ. նախագահ ընտրվելուց անմիջապես հետո ինքը կզբաղվի այդ գերեզմանատան վերակառուցմամբ։

ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի հրեական մասոնական կառույցները, Հայաստանում գործող իրենց ենթակառույցների ղեկավարման մեջ ներգրավելով Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին՝ կարողացան նրա միջոցով մշտական եւ հուսալի կապ պահպանել եւ օժանակություն ցուցաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Երբ նրա նախընտրական հանրահավաքների ժամանակ Թատերական հրապարակում երեւում էր նաեւ հրեական դրոշը, ոչ ոք դրան առանձնակի ուշադրություն չէր դարձնում։

Սակայն մարտի 1-ին հաջորդած իրադարձությունները ստիպում են ավելի ուշադիր վերլուծել, թե ինչո՞ւ էր «ազատագրական շարժումը» լավագույնս լուսաբանվում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հատկապես այն լրատվամիջոցներում, որոնք գտնվում են հրեական լոբբիի ազդեցության տակ։ Ուշագրավ փաստերի շարք ի հայտ եկավ լրագրողական հետաքննության արդյունքում։

Ժամանակին մենք արդեն գրել ենք, որ Լ.Տեր-Պետրոսյանի 2008-ի հունվարի կեսերին Մոսկվա կատարած մեկօրյա այցի հիմնական նպատակը եղել է հանդիպումը ՌԴ աջ ուժերի միության (հՏ՚ջ տՐՈՉօւ րՌս) փոխնախագահ, հրեա Լեոնիդ Գոզմանի հետ, որը նաեւ Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի ղեկավարն է, ինչպես նաեւ Ռուսաստանի էներգահամակարգի ղեկավար Ալեքսանդր Չուբայսի վստահված անձանցից մեկը։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանը գերգաղտնի պայմաններում 6-7 ժամ հանդիպում եւ առանձնազրույց ունենում Լեոնիդ Գոզմանի հետ։

Նշենք նաեւ, որ Լ.Գոզմանի ու նրա ղեկավարած «Հոլդինգի» քաղաքական, ֆինանսական կարողությունները անսահմանափակ են, հսկայական, դրանց ֆինանսական-տնտեսական հաշվեկշիռն ու տարեկան շրջապտույտը կազմում են մի քանի տասնյակ միլիարդ դոլարներ։ Այդ կառույցի համար (որը համակարգում է նաեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում գործող իրենց գործընկերների ծրագրերը ԱՊՀ երկրներում) հայաստանյան ընտրությունների ժամանակ Լ.Տեր-Պետրոսյանի աջակցության վրա 100-200 միլիոն դոլար ծախսելը բացարձակապես ոչ մի դժվարություն չի ներկայացնում։

Ահա թե ինչի մասին էին պայմանավորվում Լեոնիդ Գոզմանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. հունվարին մերձմոսկովյան առանձնատանը։ Այդ հանդիպումից հաշված օրեր հետո պիտի սկսվեր Տեր-Պետրոսյանի քարոզարշավը եւ գումարները չուշացան, դրանք տարբեր կազմակերպությունների միջոցով մուտք գործեցին Հայաստան եւ ներդրվեցին քաղաքական գործընթացում։

Հրեա-մասոնական լոբբին Լ.Տեր-Պետրոսյանի քարոզարշավի վրա ծախսեց 65-70 միլիոն դոլար եւ պատրաստվում է կրկնակի ու եռակի ծախսել իրենց հիմնական գերնպատակի՝ Տեր-Պետրոսյանին իշխանության բերելու համար։

Այդ գումարները Հայաստան են մուտք գործում տարբեր հասարակական կազմակերպությունների, ֆիզիկական անձանց, արհեստականորեն ստեղծված տնտեսավարող սուբյեկտների միջոցով եւ հիմնականում «Հայէկոնոմբանկի» փակ հաշվեհամարներով։

Գումարները տրվում են նաեւ պարբերաբար արտերկիր մեկնող Լ.Տեր-Պետրոսյանի կողմից գործուղված էմիսարներին, որոնք տարբեր բանկերի միջոցով դրանք փոխանցում են Հայաստան։

Ինչո՞ւ էին հունվարի կեսերին Հայաստան ժամանել հրեա-մասոնական «Մեծ Արեւելք» կոչվող գերհզոր, ֆինանսական ու քաղաքական անսահմանափակ հնարավորությունների տեր կազմակերպության ներկայացուցիչները, ի՞նչ էին նրանք ծրագրավորում եւ պայմանավորվում Լ.Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի գործիչներից մեկի՝ Հովհաննես Իգիթյանի հետ։

Մերձավոր Արեւելքի երկրներում գործող «Մեծ Արեւելք» կոչվող այդ մասոնական ազդեցիկ օթյակը ինչո՞ւ էր 2007 թվականին Ֆրանսիայում երկշաբաթյա փակ հանդիպումների շարք անցկացրել Հովհաննես Իգիթյանի հետ, որից հետո վերջինս գրեթե ամեն օր հանդիպել է Լ.Տեր-Պետրոսյանին։

Այդ ինչպե՞ս եղավ, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ժամերի ընթացքում մեծ գումարների ու տարբեր անձանց միջոցով Հ.Իգիթյանը արագորեն դուրս բերվեց Հայաստանից եւ հայտնվեց ոչ այլ ուր, քան Ֆրանսիայում, հետո գնաց Ստրասբուրգ, Բրյուսել։

Ինչպե՞ս եղավ, որ ընդամենը Լ.Տեր-Պետրոսյանի Ավան համայնքի նախընտրական շտաբի ղեկավար հանդիսացող Հովհաննես Իգիթյանը Եվրոպայում հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ մարտի 10-ից սկսած լոբբինգ է իրականացնում Եվրախորհրդի պատգամավորների շրջանում՝ Հայաստանը ներկայացնելով բացառապես սեւ գույներով։ Նա ապատեղեկատվություն է ներկայացրել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին, տարբեր եվրոպական լրատվամիջոցների ու փորձագետների, որոնք նախապատրաստվում էին ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ում ՀՀ-ին վերաբերող լսումներին։

Ընդ որում, հրեա-մասոնական լոբբինգը նույն ագրեսիվությամբ այս օրերին աշխատում է հասնել նրան, որ Եվրախորհրդում հայկական պատվիրակությունը զրկվի ձայնի իրավունքից։ Ո՞ւմ օժանդակությամբ է սույն «գործողությունները» ծավալել Հ.Իգիթյանը։ Իհարկե «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի կապերի միջոցով։ Գործընթացի մանրամասներին Լ.Տեր-Պետրոսյանը ամբողջովին տեղյակ է։ Հ.Իգիթյանը Եվրոպայից ամենօրյա կապի մեջ է Լ.Տեր-Պետրոսյանի հետ։

Անչափ հետաքրքիր կլիներ հարցնել Լ.Տեր-Պետրոսյանին, թե ինչո՞ւ են մայիսի 27-28-ը Հայաստան ժամանելու հրեա-ամերիկյան կոմիտեի անդամները (հրեական երկրորդ ամենամեծ լոբբինգ անող կազմակերպությունն է ԱՄՆ-ում եւ աշխարհում)։ Ընդ որում, Հայաստան են գալիս այդ կազմակերպության ոչ թե շարքային անդամները, այլ ղեկավարները՝ Պիտեր Ռոզենբլատ, Բերրի Ջեյքբըս, Ջոն Ուոթերս եւ նրանց ուղեկցող ամերիկահայ թարգմանիչ Ռոս Վարդանյան։

Մեզ հասած լուրերի համաձայն, հրեական կազմակերպության ղեկավարները Տեր-Պետրոսյանից ցանկանում են հաշվետվություն ստանալ կատարած աշխատանքի մասին, որից հետո ճշտել նրա ծրագրած առաջիկա քայլերը հետեւյալ երեք ուղղություններով.

1. Հայաստանյան ներքին խնդիրները։

2. ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների խնդիրները։

3. Թուրք-հայկական հարաբերությունները։

Եթե Լ.Տեր-Պետրոսյանը սպառիչ եւ տերերին բավարարող դիրքորոշումներ արտահայտի այդ հիմնախնդիրների նկատմամբ, անկասկած կլինի քաղաքական, ֆինանսական աջակցության շարունակություն եւ ԱՄՆ-ՌԴ-Եվրամիության երկրներ օղակում աշխատող հրեական շղթան Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության համար կբացի երկրորդ շնչառություն։

Ի դեպ, չարժե հուլիսի կեսին Լ.Տեր-Պետրոսյանի հարսին՝ Լիլիթ Տեր-Պետրոսյանին (Դ.Շահնազարյանի դուստրն է) Իսրայել, Երուսաղեմի համալսարան երկշաբաթյա սեմինարի ուղարկել, քանզի արդեն 2-3 անգամ նման սեմինարների մասնակցել է։ Եթե այդպես շարունակվի, մի քանի տարի հետո ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ նրա որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանն ու իր զավակները ավելի շատ կհաճախեն սինագոգ, քան թե եկեղեցի։

Ավելացնենք նաեւ, որ 2007թ. դեկտեմբերի կեսերից ԱՄՆ-ում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում հանգիստ շրջագայող Լ.Տեր-Պետրոսյանի որդին իր կողքին մշտապես ունի հրեա գործընկերներ։

Վերջում ուզում ենք ընդգծել մի կարեւոր հանգամանք, «Հայ ազգային կոնգրես» ստեղծելու գաղափարը Լ.Տեր-Պետրոսյանին առաջարկել են հրեա-մասոնական շրջանակները, որոնք ուզում են դրա միջոցով աստիճանաբար հավաքել, կենտրոնացնել ու ամբողջությամբ իրենց ազդեցության, վերահսկողության տակ վերցնել Հայաստանի ողջ ընդդիմադիր դաշտը։ Լ.Տեր-Պետրոսյանը դա գիտի, գիտակցաբար դիմում է այդ քայլին, ինչը հղի է մեծ վտանգներով երկրի համար։

Եթե Լ.Տեր-Պետրոսյանի շրջապատի որոշ տհասների թվում է, թե իրենք են հուշել ձեւավորել ինչ-որ նոր դաշինք, ապա սխալվում են։ «Հայ ազգային կոնգրեսը» հրեա-մասոնական քաղաքական կառուցվածքին ու մտածողությանը հարմարեցված մարմին է լինելու, որը կառավարվելու է այնպես, ինչպես կցանկանան իրական պատվիրատուները։ Իսկ արդյունքում Հայաստանում չի դադարի ապակայունացման ալիքը, եւ մենք ստիպված կլինենք ապրել «քաղաքական անորոշության» մթնոլորտում՝ իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետեւանքներով հանդերձ։

Ահա հրեա-մասոնական շրջանակների կողմից հայաստանցիներիս պարտադրված երկընտրանքը՝ կամ իշխանության բերել Լ.Տեր-Պետրոսյանին, կամ ապրել անկայուն երկրում։
# ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ

No comments: