Monday, June 02, 2008

ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊՈՏԵԽԻՆԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ

Դատելով ամենից, Լ.Տեր-Պետրոսյանը չի հանդարտվելու եւ պատրաստվում է հեղափոխական գործընթացի երկրորդ փուլին։

Մասնավորապես, մեր տեղեկություններով, մայիսի 26-ին Լ.Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունելություն է կազմակերպել ոմն Դմիտրի Պոտեխինի պատվին։ Այդ անունը ոչինչ չի ասում հայ հասարակությանը, սակայն սույն անձնավորությունը Լ.Տեր-Պետրոսյանի ու նրա կողմնակիցների համար այս օրերին ընկալվում է որպես «քաղաքական փրկօղակ»։ Չէ՞ որ հենց այս ուկրաինացի երիտասարդն է ուղղորդելու Լ.Տեր-Պետրոսյանի թիմին, հարստացնելով վերջինիս մարտավարական «զինանոցը»։ Իսկ ով է Դ.Պոտեխինը եւ ինչու է նրա մասնակցությամբ հանդիպումը այդչափ կարեւորվել։

Դ.Պոտեխինը Ուկրաինայի «նարնջագույն» հեղափոխության առանցքային գաղափարախոսներից եւ համակարգողներից մեկն է, այսպես կոչված, «Եվրոպական ռազմավարության խումբ» վերլուծական կենտրոնի ղեկավարը, «կՏՐՈ» շարժման առաջնորդը, որը սերբական «ԿՑտՏՐ» կազմակերպության ղեկավարների հետ մեկտեղ եղել է վրացական «Կմարայի» ստեղծման խորհրդատուներից մեկը։

Ուկրաինայի «նարնջագույն» հեղափոխության գլխավոր դերակատարներից, քաղաքական այն խմբի ղեկավարներից մեկը, որի միջոցով Ուկրաինան արագ քայլերով ընթանում է դեպի ՆԱՏՕ։

Այժմ եկել է Հայաստան, որպեսզի Լ.Տեր-Պետրոսյանին հրահանգավորի, թե ինչպես է պետք երիտասարդության ուղեղները լվանալ եւ փաստացի 10-20 հոգուց կազմված նույն մարդկանցից ստեղծել 3-4 երիտասարդական խմբեր՝ ըստ իրենց «երիտասարդական շարժումներ» տարբեր անվանումներով. «Սկսել ա...», «Հիմա», «Վերկաց», «Մենք» եւ այլն, որոնք սնկի նման պետք է բազմանան։

Հարկ է նշել, որ քաղաքական «ինստրուկտաժ» ստանալու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ ս.թ. մայիսի 10-12-ը Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը այցելել է Վրաստան եւ այնտեղ հեղափոխության տարածքային գրասենյակներից մեկում կարեւոր հանդիպում է ունեցել «Սորոսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող, վրացական հեղափոխության առանցքային գործիչներից Իվլիանի Խաինդրավայի, Նուգզար Գոգորիշվիլու, Գեորգի Խուցիշվիլու, Վախթանգ Կոլբայայի, Առնոլդ Ստեփանյանի եւ ամենակարեւորը` Ուկրաինայից ժամանած Դմիտրի Պոտեխինի եւ նրա օգնական՝ Ալեքսանդրա Դելեմենչուկի հետ։

Մեր տեղեկություններով, մայիսի 10-ին Թբիլիսիում տեղի ունեցած այդ հանդիպման ընթացքում որոշում է կայացվել, որ Դ.Պոտեխինը եւ նրա ղեկավարած խումբը պետք է Հայաստանի վերաբերյալ համապատասխան զեկույց ներկայացնեն «գունավոր հեղափոխությունների կենտրոնին» ու ստանան այնտեղից ցուցումներ գործողությունների նոր փուլ Հայաստանում սկսելու վերաբերյալ։

Այդ հանդիպումից հետո Դ.Շահնազարյանը վերադարձել է Հայաստան, իրազեկել արդյունքների մասին Տեր-Պետրոսյանին։ Վերջինիս հրահանգով Դ.Շահնազարյանը միմյանց հետ կապել է Լ.Զուրաբյանին եւ Դ.Պոտեխինին։ Դ.Պոտեխինը Թբիլիսիից մեկնել է Ուկրաինա, համապատասխան զեկույցներից հետո Վարշավայի գունավոր հեղափոխությունների կենտրոնից նրան հանձնարարվել է մեկնել Հայաստան եւ սկսել գործընթացը։

Մայիսի 25-ին Դ.Պոտեխինը եւ նրա օգնական Ալեքսանդրա Դելեմենչուկը Կիեւից մեկնել են Թբիլիսի եւ «Սորոսի» հիմնադրամից սնվող «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի միջոցով կապվել Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Լ.Զուրաբյանի հետ։

Մեկ օր անց, մայիսի 26-ին, ուկրաինական հեղափոխության առաջամարտիկները ժամանել են Հայաստան։ Մեր տեղեկություններով, Երեւանում նրանք նախ հանդիպել են Լ.Զուրաբյանին, Արման Մուսինյանին եւ գլխավորը՝ 3 ժամանոց առանձնազրույց ունեցել Լ.Տեր-Պետրոսյանի հետ, վերջինիս առանձնատանը։

Նույն օրը, գաղտնի հանդիպումից հետո, ուկրաինացի հյուրերը մգեցված ապակիներով մեքենայով հատել են հայ-վրացական սահմանը եւ վերադարձել Թբիլիսի։

Այցը ունեցել է ընդգծված գործնական, պրագմատիկ բնույթ։ Թե ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լ.Տեր-Պետրոսյան-Դ.Պոտեխին հանդիպման ընթացքում, հայտնի չէ նույնիսկ Լ.Տեր-Պետրոսյանի մերձավոր անձանց։ Սակայն մեզ հասած տեղեկություններով, կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի առաջնահերթություն է սահմանել Դիմա Պոտեխինը հայկական ընդդիմության համար։ Այն է՝ իրավապահներին եւ իշխանություններին պարբերաբար թուլացնելու նպատակով, մարդկային փոքրաթիվ խմբերով ակցիաների անցկացում հասարակությանը հուզող բոլոր խնդիրների վերաբերյալ։

Օրինակ, օրվա ընթացքում 25-30 հոգիանոց խմբերը պետք է զգեստավորվեն եւ անցկացնեն 3 ակցիա. Sms հաղորդագրություններով պայմանավորվեն մետրոյի մարդաշատ կայարաններից մեկի մոտ, հագնեն բանտարկյալի հագուստներ եւ 1 ժամվա ընթացքում միասին վանկարկեն՝ «մենք բողոքում ենք գործող նախագահի դեմ, մենք մեզ զգում ենք բանտարկյալներ, մեր հայրենիքը դարձել է բանտ» եւ այլն։

Նույն խումբը նույն օրվա ընթացքում սպիտակ վերնաշապիկներով անցկացնում է բնապահպանական ակցիա, մեկ ուրիշ վայրում այլ հագուստով թոշակների բարձրացման պահանջով ակցիա եւ այլն։ Այս խորհրդատվությունների փաթեթի մի մասը ուկրաինական-վրացական ուսուցիչները Լ.Տեր-Պետրոսյանի թիմին փոխանցել են դեռեւս փետրվարի կեսերին, եւ դա որպես հիմք միանգամից կիրառության մեջ է դրվել։

Ցանկացած քաղաքացի, առավել եւս լրագրող, Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցների գործողություններին երկու օր հետեւելուց հետո կհասկանա, որ նրանք կատարում են հենց օտարերկրյա ուսուցիչների հրահանգները։ Իսկ առաջիկայում դրանք դառնալու են ավելի տարաբնույթ եւ ագրեսիվ, ավելանալու է դրանց ֆինանսավորումը, որպեսզի դառնան պերամանենտ։ Ահա թե ինչու էր Հայաստան ժամանել ուկրաինական նարնջագույն հեղափոխության կնքահայրերից մեկը։

Լ.Տեր-Պետրոսյանի թիմին հորդորվել է հիմնել 70-100 այդպիսի 25-30 հոգիանոց խմբեր։ Սա քաղտեխնոլոգների «ինստրուկցիաների» փոքրիկ մասն է միայն։ Հիմնական շարքը պետք է անցկացվի հունիս-օգոստոս ամիսներին, իսկ սեպտեմբերին ակնկալվում է արդյունքը հեղափոխական իրավիճակի տեսքով։

Ավելացնենք նաեւ, որ Դ.Պոտեխինի այցից անմիջապես հետո, Լ.Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ, չնախատեսված երկօրյա այցով Մոսկվա է գործուղվել Լ.Զուրաբյանը։ Մեր տվյալներով, Մոսկվայում նա հանդիպել է Դ.Պոտեխինի երաշխավորած մարդկանց, որոնք պետք է կազմակերպեն ֆինանսական անհրաժեշտ հոսքերը Հայաստան։

Վերլուծելով Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա հովանավորների գործողությունները՝ կարելի է աներկբա փաստել. Արեւմուտքի եւ հրեա-մասոնական լոբբիի դրածո Լ.Տեր-Պետրոսյանի միջոցով Հայաստանում փորձ է արվում երրորդ երկրի միջոցով (տվյալ դեպքում՝ Ուկրաինա) շարունակել, հասունացնել եւ վերջնարդյունքի հասցնել գունավոր հեղափոխության գործընթացը, որը սկսվել էր 2007թ. սեպտեմբերին, սակայն առաջին փուլում ձախողվեց։

Վստահաբար կարելի է ասել, որ ձախողվելու է նաեւ երկրորդ փուլում, ուղղակի այս ամբողջի ընթացքում տուժելու են բոլորը, իսկ երկիրը մի ժամանակահատված կրելու է «գունավոր հեղափոխությունների» անցկացման չհաջողված փորձերի վնասները։

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ

No comments: