Thursday, June 05, 2008

Georgian muhajirs were privy to mass killings of Armenians and Greeks in Ottoman Empire

Georgian muhajirs were privy to mass killings of Armenians and Greeks in the Ottoman Empire, a Turkish historian said at “Georgian Muslims and the Ottoman Empire. The end of the 19th – the beginning of the 20th centuries” conference in Tbilisi.

“Leader of Georgian Muslims Ali-Pasha Tavgerizade was involved in forming armed groupings,” Oktay Özel said in his report titled “The emigration of the Muslim population of Adjara to Anatolia and the Russian-Ottoman war of 1877-78.”

Touching on relations between Georgian Muslims and Christians in Asia Minor, Dr Ozel said that Georgian Muslims were privy to mass killing of Armenians and Greeks in Ottoman Empire. “It’s hard to say when Georgians were fulfilling the orders of the Ottoman government and when they were driven by their bellicose spirit but they were killing along with Cherkess and other muhajirs. Most likely, they wanted to demonstrate their loyalty to the Sultan,” he said

Վրացի մուհաջիրները մասնակցել են հայերի եւ հույների զանգվածային սպանություններին Օսմանյան Թուրքիայում

Վրացի մուհաջիրները մասնակցել են հայերի եւ հույների զանգվածային սպանություններին Օսմանյան Թուրքիայում: Այդ մասին Թբիլիսիում կայացած «Վրացի մահմեդականները եւ Օսմայան կայսրությունը. 19 դարի վերջ-20 դարի սկիզբ» գիտաժողովում հայտարարել է թուրք պատմաբան Օքթայ Օզելը «Աջարիայի իսլամական բնակչության արտագաղթը Անատոլիա եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը» զեկույցում: Զեկույցում անդրադարձ է եղել մահմեդական վրացիների զինված կազմավորումներին եւ Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովրդների հետ նրանց հարաբերություններին: Ըստ թուրք պատմաբանի, մահմեդական վրացիների առաջնորդ Ալի Փաշա Թավգերիձեն զինված կազմավորումներ էր ստեղծել այդ շրջանում:

«Վրացի մահմեդականներն միանշանակ մասնակցել են զանգվածային սպանություններին չերքեսների եւ այլ մուհաջիրների հետ: Դժվար է ասել, թե նրանց որ գործողությունների պատճառն էին Օսմանյան կայսրության ծրագրերը, իսկ որոնք էին վրաց վերաբնակների ռազմատենչ բնույթի արդյունքը: Սակայն նրանք միանշանակորեն մասնակցել են զանգվածային սպանություններին, չերքեսների եւ այլ մուհաջիրների հետ: Հավանաբար, նրանց գործողությունների լուրջ պատճառներից մեկն այն էր, որ նրանք ցանկացել են գործով ապացուցել իրենց հավատարմությունը սուլթանին»,-ընդգծել է Օզելը:

Օքթայ Օզելը Անկարայի Բիլքենդ համալսարանի Օսմանյան կայսրության Halil Inalcik հետազոտությունների կենտրոնի տնօրենն է

No comments: