Friday, August 31, 2007

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

Մամուլում, զանգուածային լրատուական միջոցներով սփռուած հաղորդումներում, բարձրաստիճան հոգեւորականների քարոզներում, հայ ու օտար պետական բարձր եւ պատասխանատու պաշտօններ զբաղեցնող այրերի, Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող գրաւոր կամ բանաւոր յայտարարութիւններում հաճախ կարելի է հանդիպել երիտթուրքեր եւ օսմանցիներ բառեզրերին եւ կամ օսմանեան թուրքերը բառակապակցութեանը, ովքեր մեղադրւում են Հայոց ցեղասպանութեան իրականացման գործում: Իսկ Ցեղասպանութեան իրականացման պատասխանատու երկիր յիշատակւում է ոչ թէ Թուրքիան, այլ Օսմանեան Թուրքիան կամ Օսմանեան կայսրութիւնը: Ակամայ հարց է առաջանում. արդեօք կարելի՞ է տարանջատել երիտթուրքերին ողջ թուրք ազգից եւ Օսմանեան Թուրքիան ներկայիս Հանրապետական Թուրքիայից:
Իսրայէլի ակադեմիականների շրջանակում եւ, առհասարակ, ողջ հրեայ ժողովրդի մօտ ընդունուած է տարանջատել նացիստներին ողջ գերմանացի ազգից եւ հրէական Հոլոքոսթի պատասխանատու նկատել միայն նացիստներին եւ ոչ ողջ գերմանացի ազգին: Այս դատողութեան հիմքում ընկած է թերեւս այն փաստը, որ, իրօք, գերմանացիների մեծ մասը ոչ միայն անմիջական մասնակցութիւն չի ունեցել Հոլոքոսթի իրականացման գործում, այլեւ նրանք նույնիսկ տեղեակ չեն եղել, որ իրենց կողքին մի ողջ ազգ է ոչնչանում: Այս առումով, արդարացի է եւ տրամաբանական հրէական Հոլոքոսթի պատասխանատու նկատել միայն նացիստներին: Սակայն ի՞նչն է պատճառը, որ թոյլ չի տալիս Հայոց ցեղասպանութեան իրականացման պատասխանատու նկատել միայն երիտթուրքերին, այլ ոչ ողջ թուրք ազգին:
Անառարկելի փաստ է, որ Հայոց ցեղասպանութեան եւ հրէական Հոլոքոսթի միջեւ առկայ են բազմաթիւ նմանութիւններ, այդուհանդերձ, դրանցից իւրաքանչիւրն ունի իր իւրայատկութիւնները, որոնք էլ արգելում են հայ ժողովրդին, հետեւելով հրեաների օրինակին, միայն երիտթուրքերին ընդունել Հայոց ցեղասպանութեան պատասխանատու եւ ոչ ողջ թուրք ազգին: Որո՞նք են Հայոց ցեղասպանութեան այդ իւրայատկութիւնները: Թուարկենք դրանցից ընդամէնը մի քանիսը:
Ի տարբերութիւն Հայոց ցեղասպանութեան, հրէական Հոլոքոսթի պատճառներից մէկը նրանց ոչ արիական ազգ լինելու փաստն էր: Ըստ այս դատողութեան՝ ոչ արիական ազգերին յարիր է անբարոյական կենսակերպ, ցածր արժէհամակարգ, քաղաքակրթութեանը անյարիր նորմեր եւ այլն: Աւելին, հրեաները Եւրոպայում միշտ նկատուել են պոտենցիալ մեծ վտանգ ֆինանսական եւ տնտեսական բնագաւառներում: Անժխտելի է նաեւ այն փաստը, թէ, իրօք, հրէական Հոլոքոսթը իրականացուել է Գերմանիայի օրուայ զինուորական հրամանատարութեան կողմից եւ ոչ թէ ողջ գերմանացի ազգի կողմից: Յաւելենք նաեւ, որ հրէական Հոլոքոսթը տեղի չի ունեցել իրենց հայրենի հողում: Մինչդեռ Հայոց ցեղասպանութիւնը իրականացուել է հայ ժողովրդի պատմական հայրենիքում՝ այն հայրենիքում, որտեղ ձեւաւորուել է ու զարգացել է հայ ազգը, որտեղ հայ ժողովուրդը ստեղծել է համամարդկային արժէք ներկայացնող քաղաքակրթութիւն եւ իւրոյն մշակոյթ: Հայոց ցեղասպանութիւնը գաղափարախօսութեան արգասիք չէր, այլ պարզապէս Ցեղասպանութիւնը իրագործելով թուրքը խեղդեց եւ վիժեցրեց մի հինաւուրց ժողովրդի արդար իրաւունքը՝ իր իսկ հայրենիքում ապահով ապրելու իրավունքը: Հայոց ցեղասպանութիւնը իրականացուեց թուրք ազգի մի ստուար զանգուածի մասնակցութեամբ եւ վարձու ու թուրքական կեղծ խոստումներին հաւատացած քուրդ ժողովրդի համագործակցութեամբ: Իսկ թուրքերի այն չնչին տոկոսը, որն անմիջական մասնակցութիւն չի ունեցել Ցեղասպանութեան իրականացման գործում, ապա, նրանք անկասկած օգտուել են Ցեղասպանութեան հետեւանքներից՝ բռնագրաւելով եւ տիրանալով հայ ժողովրդի ունեցուածքին, գոյքին ու հարստութեանը:
Նշենք նաեւ, որ ի տարբերութիւն հրէական Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանութիւնը դեռեւս չի ճանաչուել ու դատապարտուել այն իրականացնողի կողմից: Աւելին, թուրքերը ոչ միայն ուրանում են Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ անամօթաբար խեղաթիւրելով պատմական ճշմարտութիւնը, աշխարհին ներկայանում են ոչ թէ իբրեւ ցեղասպան ազգ, այլ հայերի կողմից ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ, իբրեւ զոհ: Ուրացմանը համատեղ, ցեղասպանութեանը յաջորդած 92 տարիների ընթացքում թուրքերը կանոնաւոր կերպով իրականացնում են հայկական մշակութային ցեղասպանութիւն՝ ոչնչացնելով Թուրքիայում հայ ժողովրդի պատմութեանը, մշակոյթին ու կրօնին պատկանող հազարամեայ հետքերը, հայկական վանքերն ու եկեղեցիները: Սակայն աւելի մտահոգիչ է այն փաստը, որ այսօր էլ, իր զոհի վրայ յարձակուելու եւ յօշոտելու պատրաստ գիշատիչի պէս, Թուրքիան յարմար առիթի է սպասում իր «կիսատ թողած գործը» աւարտին հասցնելու համար: Ասուածիս ապացոյց կարող են լինել Ցեղասպանութեանը յաջորդած տարիների ընթացքում Հայաստանի առաջին հանրապետութիւնը գրաւելու եւ բնաջնջելու նպատակով դէպի մեր երկիր իրար յաջորդած թուրքական մի քանի զինուորական արշաւանքները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Խորհրդային Հայաստանի սահմանի երկայնքով Հայաստանի բնաջնջման նպատակով կենտրոնացած թուրքական 13 դիվիզիաները, նոյն ժամանակաշրջանում Թուրքիայի Էրզրում նահանգում ձմռանը ճանապարհներ շինելու պատրուակով զինուորագրուած ու ցրտից մահացած 37.000 պոլսահայերը, 1992-ին Հայաստանի արեւմտեան սահմանին կուտակուած եւ Հայաստանի վրայ յարձակման պատրաստ թուրքական զօրքերը ու բոլորովին վերջերս երիտասարդ թուրք ազգայնամոլի դաւադիր գնդակից սպանուած Հրանտ Դինքը: Այս բոլորը փաստում են, որ մեր օրերի թուրքը ոչնչով չի տարբերւում հարիւր տարի առաջուայ օսմանցուց, եւ քեմալիստական-հանրապետական Թուրքիան՝ Օսմանեան Թուրքիայից: Իսկ եթէ աննշան տարբերութիւններ էլ կան, ապա դրանք չեն վերաբերում Հայոց հարցին: Մինչդեռ Գերմանիան ոչ միայն չի ուրանում հրէական Հոլոքոսթը, այլ, դեռ 1952 թուականին, ընդունելով իր կատարած ոճիրը, ներողութիւն է խնդրել հրեայ ժողովրդից եւ վճարել արածի ծանր գինը:
Առ այս, հայ ժողովրդի համար անընդունելի է տարանջատել երիտթուրքերին ողջ թուրք ազգից, որքանով որ դա կը նպաստի նրանց ուրացման քաղաքականութեանը եւ նրանց կը հեռացնի իրենց կատարած ցեղասպանութեան հաւաքական պատասխանատւութիւնից:
Ի դէպ, որոշ հրեայ պատմաբաններ ու ցեղասպանագէտներ եւս սկսել են քննադատել նացիստների տարանջատումը ողջ գերմանացի ազգից եւ ընդունում են, թէ հրէական Հոլոքոսթի պատասխանատուն ողջ գերմանացի ազգն է: Նրանք, միաժամանակ, կոչ են անում իրենց կոլեգաներին՝ վերանայել այս հարցը եւ փոխել իրենց աւանդական դիրքորոշումը հարցի վերաբերեալ:
ԿՈՐԻՒՆ ԱԲՂ. ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ, Անդամ՝ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեան

Thursday, August 30, 2007

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՄԵԿ ԱՅԼ ՄՈՏԵՑՈՒՄ

Թուրք լրագրող Ալի Հ. Ասլանը, որն իրեն արտաքին քաղաքականության հարցերում ռեալիստ է համարում, վերոնշյալ խորագրի ներքո անդրադառնալով «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության Հայոց ցեղասպանության ճանաչման հաղորդագրությանը, «Թըդեյզ զաման» ինտերնետային էջում օգոստոսի 24-ին գրում է.
Զարմացա՞ծ եմ: Ոչ, զգում էի, որ նման բան կլինի: Ամերիկահրեական քարոզչական խմբակցությունների ներկայացուցիչների հետ իմ հանդիպումների ընթացքում այն տպավորությունն էի ստացել, որ այդ հարցում միասնական մոտեցում չկա: Սխալ մի հասկացեք. ամերիկահրեական համայնքում միշտ էլ առկա եղել է այն կարծիքը, որ այդ դեպքերը «հավասարազոր են ցեղասպանության»: Նույնն է պարագան Թուրքիայի մյուս «բարեկամների» մոտ: Բայց մի բան է հավատալ, մեկ ուրիշ բան է այդ հավատացածի մասին բարձրաձայնել հանրությանը: Վերջերս ակնհայտորեն այդ հարցի շուրջն ավելի բաց խոսելու միտում է նկատվում: ՄԸԶ կազմակերպության դիրքորոշումը հետեւյալն է. «Այո ցեղասպանություն էր, բայց Մ. Նահանգների Կոնգրեսը չպետք է այդ մասին բարձրաձայնի»: Անկեղծ ասած, որոշ առումով գտնում եմ, որ ՄԸԶ-ն ավելի անկեղծ է, քան շատ ուրիշ հրեական կազմակերպություններ, որոնք հանուն թուրք-ամերիկյան հարաբերությունների փորձում են «քաղաքականապես ճիշտ վարվել» Թուրքիայի հետ: Նրանք հավատացած են եղել միշտ, որ ցեղասպանություն էր, բայց չեն խոստովանել բարձրաձայն: ՄԸԶ-ն մի փոքր թերանում է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտպանելու հարցում, որովհետեւ մտածում է, որ «ապակառուցողական» կլինի: Ճիշտ չի լինի մտածել, որ հրեական ցեղասպանությունը (այսինքն Հոլոքոսթը) կարող է իր հետեւանքները ունենալ, իսկ «հայկական ցեղասպանությունը»` ոչ:
Սա է ՄԸԶ-ի դիրքորոշման խնդիրը: Մյուս կողմից էլ, արդար լինելու համար ասենք, որ երբ նման քաղաքականապես հագեցած հարցի ես առնչվում, դժվար է ամբողջական ազնվություն ակնկալել որեւէ մեկից: Անհատական եւ հասարակական դիրքորոշումների միջեւ հսկայական տարբերություններ կան:
Օրինակ, վերցնենք Մ. Նահանգների կառավարությանը, որ հրապարակայնորեն «ցեղասպանություն» չի անվանում կատարվածը: Բայց վստահ եմ, անհատապես շատ պաշտոնյաներ հավատացած են, որ ցեղասպանություն է: «Ոչ մի ազգ չի կարող հպարտանալ «էթնիկական զտումներով» կամ «բռնի արտաքսումներով»: Երբ Մ. Նահանգների կառավարությունն այս բառերն է օգտագործում ցեղասպանության փոխարեն, մենք հանգստացած շունչ ենք քաշում: Բայց ընդունենք, որ վերջին հաշվով նրանք այդ քայլին դիմում են, որովհետեւ ցեղասպանություն անվանելը «ապակառուցողական» են համարում: Նրանք պարզապես չեն ցանկանում վնասել Թուրքիայում ամերիկյան շահերին: Չէ՞ որ քաղաքական տեսակետից մեր շրջանում (Իրաք, Իրան եւ Աֆղանստան) նրանք Անկարայի անընդմեջ օժանդակության կարիքն ունեն:
Մ. Նահանգների Կոնգրեսի դեպքում էլ նույնն է պատմությունը: Նույնիսկ Թուրքիայի այսպես կոչված «բարեկամների» շրջանում (ներառյալ թուրքամետ քարոզչական խմբակցությունը) քչերն են կասկածում, որ 1915-ի դեպքերը հավասարազոր են «ցեղասպանության»: 225 ներկայացուցիչ 435-ից արդեն հրապարակայնորեն ընդունել է բանաձեւը: Մյուսները դեռ կարծում են, որ իրենց անկեղծ խոստովանությունը «ապակառուցողական» կլինի: Հեշտ է ստուգել իմ եզրահանգման ճշմարտությունը հաշվելով, թե քանի հոգի է այդ ներկայացուցիչներից ցարդ հրապարակայնորեն բարձրաձայնել, որ չկա, չի եղել Հայոց ցեղասպանություն: Դժվար թե գտնեք որեւէ մեկին:
Այժմ, երբ Պանդորայի արկղը բացված է, Թուրքիան առավել մեծ մարտահրավերի առաջ է կանգնած: Ում հետ զրուցել եմ Վաշինգտոնում, ասել է, որ վաղ թե ուշ Հայոց ցեղասպանության բանաձեւը ընդունվելու է: Դա պարզապես ժամանակի հարց է:
Բարեբախտաբար, մեր տարածաշրջանում Մ. Նահանգների դիմագրաված լուրջ դժվարությունները ցարդ հետաձգել են բանաձեւի վերջնական ընդունումը, բայց ներկայիս Դեմոկրատական կուսակցության կոնգրեսական առաջնորդներն առավել վճռական են տրամադրված եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ «ազգային շահերն» ու «ազգային անվտանգության հարցերը» շարունակեն մնալ առաջնային նրանց համար:
Հայկական քարոզչական խմբերն ու նրանց ամերիկյան զորակիցները փորձում են պատժել Թուրքիային այդ բանաձեւով: Անկեղծ ասած, մինչ այժմ տարվող գործընթացն ավելի ծանր պատիժ է, քան բանաձեւի վերջնական ընդունումը: Հարցը դիվանագիտական էներգիայի եւ միջոցների զգալի ներդրում է պահանջում, մինչդեռ այդ էներգիան եւ միջոցները կարելի է օգտագործել ավելի շոշափելի ազգային շահերի նպատակներով: Չեմ ցանկանում պարտվողական թվալ, բայց որպես ռեալիստ արտաքին քաղաքականության հարցերում, կարծում եմ, Անկարան կարիք ունի ավելի լավ մտածելու, թե արդյոք այդ հարցը արժանի՞ է նույն մակարդակի նվիրվածությամբ շարունակելու: Թվում է, թե ինչքան վրդովվենք, այնքան ավելի սխալներ ենք թույլ տալիս եւ տալու, այնքան ավելի շատ է Հայոց ցեղասպանության հարցը գովազդվելու, եւ այնքան ավելի շատ են ուրախանալու մեր միջազգային հակառակորդները: Մենք ակնհայտորեն կորցրել ենք մեր բանավեճերը Մ. Նահանգների մտավորականության շրջանում, հետզհետե կորցնում ենք դրանք ՄԸԶ-ի նման ոչ կառավարական շրջանակներում եւ կարծես վաղ թե ուշ կորցնելու ենք պայքարը նաեւ Մ. Նահանգների Կոնգրեսում: Գուցե ժամանակն է նախապատրաստելու թուրք հանրությանը ավելի բացասական հետեւանքներ դիմագրավելու եւ որդեգրելու ավելի լավ մարտավարություններ, քան կառչել միեւնույն հնացած գործելակերպից:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Tuesday, August 28, 2007

Florida Congressional Candidate Calls on ADL to Support Genocide Resolution



FORT LAUDERDALE, Fla.-- Following the controversy surrounding the Anti-Defamation League (ADL) and the historicity of the Armenian Genocide, Dr. Benjamin Graber, Candidate for U.S. Congress Florida District 19, Democrat, in a powerful statement, welcomed ADL's recognition of the Armenian Genocide, but urged them to support the current Armenian Genocide resolution in Congress (H. Res 106). Graber also blasted opponent Rep. Robert Wexler's justification of his denial by invoking the position of the ADL and other Jewish organizations, reported the Armenian National Committee of Florida. "We welcome Dr. Graber's statement in response to the recent actions that have been taken by the ADL," commented ANC of Florida Chairman Albert Mazmanian. "The ANC of S. Florida is still disappointed that the National ADL still opposes the Armenian genocide legislation currently in Congress." The Anti-Defamation League, under pressure from a national campaign of protests initiated by the Armenian National Committee of Eastern Massachusetts, and supported by leading voices in the Jewish American community, reversed its longstanding policy of complicity in Turkey's denial of the Armenian Genocide. Unfortunately, the National ADL still believes lobbying for legislation recognizing this historical fact is "counter productive." The Turkish government and the lobbying efforts of certain Jewish-American organizations have heavily influenced politicians such as Wexler who have notoriously opposed the Armenian Genocide resolutions for several years. As a result, the continuous neglect of the concerns of Wexler's increasing Armenian constituency has sparked an intense campaign to unseat him in the coming elections. "Congressman Robert Wexler, who has taken the lead in Armenian Genocide denial in the U.S. Congress, should be ashamed to use Jewish organizations as the basis of his decision-making," stated Graber. His statement, as a descended of Holocaust survivors and as a moral political candidate, is welcomed with much enthusiasm by the Armenian community in South Florida. Citing the Scriptures for being "a light unto the nations" (Isaiah 42:6), and setting "an example of tolerance, love, respect and conscience to all the people," Mr. Graber described Wexler's "illogical position" on the Armenian Genocide as "sinful." "Most Jews in America would denounce that [Wexler's] action as has been so courageously demonstrated by the action in New England," said Benjamin Graber. Furthermore, Graber called on to the ADL to "support H. Res. 106 in recognition of the Armenian Genocide."
Graber's full textWhen Congressman Robert Wexler tried to justify denying the Armenian Genocide he invoked the position of the ADL and other Jewish organizations. This in my opinion was sinful. He was using them as an excuse for his illogical position. The Jewish people are a people of antiquity. The scriptures state that they should be "a light unto the nations" and set an example of tolerance, love, respect and conscience to all the peoples of the world. As the people who have suffered the ill will of mankind since history has been recorded it is clear that the moral fiber of The Jewish People has been sculpted through generations of maltreatment by the world. Despite this history, Jews are benevolent, educated, successful and philanthropic. I am proud to be a Jew. I am proud that the ADL has taken the position that is right, which is to recognize the Armenian Genocide and show intolerance to any form of genocide against any people. The Jews as a light unto the world should take the lead in condemning this form of behavior and help teach tolerance and love of neighbor as the Holy Scriptures prescribe. Congressman Robert Wexler who has taken the lead in Armenian Genocide denial in the U.S . Congress should be ashamed to use Jewish Organizations as the basis of his decision-making. Most Jews in America would denounce that action as has been so courageously demonstrated by the action in New England. I commend the Jewish Community in Boston and elsewhere for standing up for what is right. The Armenian Genocide must be recognized .To do less would only encourage those who wish to erase their genocidal histories from our memory. I strongly encourage the ADL to support H. Res. 106 in recognition of the Armenian Genocide and work side by side with human rights activists to see the resolution pass.
-Ben Graber, M.D. Candidate for U.S. Congress Florida District 19, Democrat.

ADL Rehires Regional Director After Armenian Genocide Dispute

BOSTON--The Anti-Defamation League has rehired its New England regional director a week after he was fired for publicly saying the group should change its national policy by recognizing the 1915 killing of Armenians by Ottoman Turks as genocide. Andrew Tarsy got his job back Monday after talks with the Jewish group's national director Abraham Foxman. Foxman, after criticism over Tarsy's firing from Jewish and Armenian-American groups, said last week the Armenian killings "were indeed tantamount to genocide." But he said his human rights group would not support a pending Congressional resolution that calls the massacre Genocide, saying it was "a counterproductive diversion and will not foster reconciliation between Turks and Armenians." Foxman said in an interview with The Boston Globe on Monday that he and Tarsy "see eye to eye" after talks held over the last week. "And after our conversation, I decided to take him back, to reinstate him. And I'm delighted he's back." The regional board of the New York-based ADL had unanimously asked Foxman to bring Tarsy back. Tarsy said in a statement Monday that he is "delighted to be back on the job." "I am proud that ADL has made a very significant change confronting a moral issue and acknowledging the Armenian genocide for what it was," Tarsy said. "This was an act of leadership by Mr. Foxman and ADL." The ADL's governing body will also take up the Armenian issue when it meets in November, he said. Turkey's Ambassador to Israel Namik Tan said Monday that he expected Israel to lead American Jews to reverse the stance of the Anti-Defamation League, which recently decided to recognize the Armenian genocide. Tan said that Israel , whose stance concerning the events of 1915 has not changed, should not let US Jewish groups change their position. Tan said that Turkey expected Israel to make US Jewish groups heed its calls and ensure that the US Congressional resolution recognizing the Genocide is not approved.

Heritage Party Calls for Recognition of Karabakh Republic

YEREVAN (RFE/RL)--Heritage party leader Raffi Hovannisian demanded on Tuesday that Armenia change a long-standing policy and formally recognize Nagorno-Karabakh as an independent state. The initiative took the form of a relevant bill introduced in the Armenian parliament by Hovannisian. The bill has to be discussed and evaluated by the parliament committee on foreign relations and the government before it can reach the parliament floor. Karabakh declared itself an independent state in 1991 shortly after breaking away from Azerbaijani rule but has since failed to win formal recognition by any country of the world, including Armenia. The current and former authorities in Yerevan have resisted periodical domestic calls to recognize the dispute territory's independence, saying that such a move would only complicate efforts at a peaceful resolution of the Karabakh conflict. Stepan Safarian, a parliament deputy from Hovannisian's Heritage party, said the latest deadlock in Armenian-Azeri peace talks was a major reason for the bill's circulation. He expressed hope that the pro-government majority in the National Assembly will back it. However, speaker Tigran Torosian and other majority leaders made it clear that they will oppose the initiative, seeing ulterior motives behind it. They also said it would create an additional obstacle to a Karabakh settlement. “Recognition of the Nagorno-Karabakh Republic by the Republic of Armenia must have a very serious justification,” Torosian told RFE/RL. Armenian Revolutionary Federation's Armen Rustamian said, “Such initiatives must not be ends in themselves or stem from some political calculations or party interests,” adding. “They must take into consideration state interests and not obstruct the negotiating process.”

Tuesday, August 28, 2007

«ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԿԵՑՎԱԾՔ ԸՆԴՈՒՆԻ»

Մ. Նահանգներում գործող «Միություն ընդդեմ վարկաբեկման» հրեական կազմակերպության Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը անարձագանք չմնաց նաեւ Երուսաղեմի հայկական համայնքում: Իսրայելական «Ջերուսալեմ փոստ» թերթի օգոստոսի 23-ի համարում տպագրված «Հայերը հրեաներից պահանջում են բարոյական բարձր կեցվածք» հոդվածն այդ առիթով անդրադարձել է հայ հոգեւորականների ու համայնքի անդամների կարծիքներին, միաժամանակ փաստելով Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ Իսրայելի կառավարության ժխտողական դիրքորոշումը:
«Իսրայել պետությունն ու հրեական բոլոր կազմակերպությունները պետք է բարոյական բարձր կեցվածք ընդունեն եւ մի կողմ թողնելով քաղաքական շահերը, Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ թուրքերի իրականացրած ոճրագործությունները ճանաչեն որպես ցեղասպանություն», չորեքշաբթի հայտարարել են Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հոդվածագիր Էդգար Լեֆկովիչը նշում է, որ անցած տարի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը Երուսաղեմի հայոց պատրիարքը ծաղկեպսակ է դրել քաղաքում: Լրագրողը մեջբերում է Հայոց պատրիարքարանի հոգեւորական, հայ Սամուել Եղոյանի հետեւյալ խոսքը. «Իսրայելն այս հարցը շատ ավելի լավ է հասկանում, քան մեկ այլ պետություն, բայց քաղաքականացնելով այն՝ փչացնում է իր դատողությունները»: Նա նաեւ նշում է, որ Իսրայելի քաղաքական գործիչները քանիցս կանխել են Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Երբ քաղաքականացնում եք հարցը, սպանում եք այն ոգին, որով ստեղծվել են Մ. Նահանգներն ու Իսրայելը: Եթե չեք ցանկանում բացահայտորեն ընդունել ցեղասպանությունը, գոնե ասեք, որ այն տեղի է ունեցել», ավելացրել է Եղոյանը:
Երուսաղեմի հայկական դպրոցի եւ գրադարանի տնօրեն հայր Նորայր Ղազարյանը իր հերթին ասել է, որ հրեական լոբբին որպես Հոլոքոսթ ապրած ժողովրդի շահերը պաշտպանող կազմակերպություն, պետք է ավելի լայնախոհ լինի եւ դրսեւորի Հայոց ցեղասպանությունը լիովին եւ անվերապահորեն ճանաչելու բարոյական կեցվածք, մի կողմ թողնելով քաղաքականությունը: Նա հավելել է, որ Իսրայելը եւ հրեական աշխարհը չպետք է երկյուղեն Թուրքիայում ապրող հրեական համայնքի հանդեպ ոտնձգություններից, նկատի առնելով այնտեղ ապրող հազարավոր հայերի ներկայությունը: Նա միաժամանակ վկայակոչել է Թուրքիայի լավ հարաբերությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի եւ Բելգիայի հետ: Հոդվածագիրը իր կողմից նշում է, որ պատմաբանների գնահատմամբ, 1,5 մլն հայ է սպանվել օսմանյան Թուրքիայում՝ 1915-1923 թվականների ընթացքում, եւ ուսումնասիրողներն այդ դեպքերը լայնորեն դիտարկել են ու որակել որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Չնայած դրան, Թուրքիան ժխտում է, ասելով, որ կորուստները ուռճացվել են, սպանվածները քաղաքացիական պատերազմում զոհվածներն են:
Երուսաղեմի հայկական համայնքի անդամները նաեւ նշել են, որ իրենց ընկալմամբ, անառարկելիորեն տարբեր են հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչող հրեա հասարակ ժողովրդի եւ Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները վնասելուց զգուշացող քաղաքական գործիչների հայացքները: «Ես գիտեմ, որ հրեա ժողովուրդը մեզ հետ է եւ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, բայց քաղաքական շահերը Քնեսեթին եւ հրեական խմբակցություններին հետ են պահում նույնն անելուց», ասել է Հին քաղաքի բնակիչ, խանութպան, 63-ամյա Հակոբ Անդրեասյանը: Լինելով ցեղասպանություն վերապրածների զավակ, նա գտնում է, որ հայերի ու հրեաների ողբերգությունը ընդհանուր է: Երբ ինքը ֆիլմեր է դիտում Հոլոքոսթի մասին, դրանցում տեսնում է ոչ միայն հրեա, այլեւ հայ երեխաների: «Ասես տեսնում եմ իմ հոր աչքերը, երբ նա 7 տարեկան էր»:
Անդրեասյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Մ. Նահանգների Կոնգրեսում քննարկման ներկայացնելը հնարավոր դարձավ ոչ թե Ամերիկայի հրեաների, այլ հայ ու հրեա մտավորականների ջանքերի շնորհիվ: Նա նաեւ մեջբերում է Ամերիկայի հրեական կոմիտեի փոխտնօրեն Դեյվիդ Հարիսի ակնարկը, որ հայ եւ թուրք պատմաբանները պետք է միասին քննարկեն Հայոց ցեղասպանության հարցը: «Արդյոք մենք պե՞տք է խնդրենք, որ հրեա եւ նացիստ պատմաբանները միասին քննարկեն Հոլոքոսթի հարցը», հարցրել է Անդրեասյանը: Որպես բնիկ երուսաղեմցի իր համար չափազանց կարեւոր է, որ Իսրայելը չլինի Հայոց ցեղասպանությունը ճանաչող վերջին պետությունը: «Ես գիտեմ, թե ինչ զգացումներ ունի հրեա ժողովուրդը եւ չեմ ցանկանում, որ հրեական պետությունը վերջինը ճանաչի ցեղասպանությունը»: Երուսաղեմի հայ համայնքի անդամները կարծում են, որ ի վերջո բոլոր երկրները կընդունեն Հայոց ցեղասպանությունը:
«Վաղ թե ուշ կգա ճշմարիտ պահը», իր խոսքն ամփոփելով ասել է Եղոյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ

Իսկ Զեյնո Բարանի հեղինակած սցենարը՝ համարում Թուրքիայի համար միանգամայն

Օգոստոսի 23-ին Ստամբուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Զեյնո Բարանի ամուսնական արարողությունն է կատարվել: Հայաստանյան որոշ թերթեր, ինչպես նաեւ հեռուստաընկերություններ, Բարանին համարելով թրքուհի, իսկ Բրայզային՝ թուրքամետ, ամուսնության շուրջ աղմուկ են բարձրացրել, ընդհուպ պահանջելով... մեր իշխանություններից, որ միջոցներ ձեռնարկեն ծագումով հրեա, ամերիկացի այս գործչի դեմ: Ավելին, գործը հասել է նրան, որ այս ամուսնությունը վերագրվի Հայաստանի դիվանագիտական ձախողությանը:
Այս ամենը չէր վրիպել թուրքական մամուլի ուշադրությունից, եւ «Զաման» թերթն օգոստոսի 27-ին հրապարակել էր «Բրայզայի ամուսնությունն անհանգստացրեց հայերին» վերնագրով հոդվածը: Ձախողումից խուսափելու համար ամուսնության առնչությամբ ի՞նչ էր անելու հայկական դիվանագիտությունը, հայտնի չէ: Բայց որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցում ի պաշտոնե պարտավոր է առաջնորդվել Վաշինգտոնի, այլ ոչ թե անձնական տեսակետներով, ակնհայտ է:
Հատկանշական է, որ թուրքական մամուլը Բրայզային ամենեւին էլ թուրքամետ չի համարում, հիշեցնելով Մեջլիսի 2003 թ. մարտի 1-ի նիստի մասին, որտեղ մերժվել էր Թուրքիայի տարածքում զորքեր տեղակայելու ԱՄՆ-ի պահանջը: Դրան ի պատասխան, ինչպես նշում է «aktivhaber.com», Բրայզան հանդես էր եկել Թուրքիային խստագույնս պատժելու առաջարկով:
Ինչ վերաբերում է Զեյնո Բարանին, ապա նա, ըստ ulusal.com-ի, ծնվել է 1972 թ. հունվարի 31-ին: Հայրը լրագրող Ահմեդ Ուրան Բարանն է, որի մահից հետո նրա մայրը՝ Ֆյուսուն Մութլուն (նույնպես՝ լրագրող) ամուսնացել է «Վաթան» թերթի գլխավոր խմբագիր Զաֆեր Մութլուի հետ: 1991-ին ավարտելով Ստամբուլի օրիորդաց ավստրիական վարժարանը, ուսումը շարունակել է ԱՄՆ-ում Ստենֆորդի համալսարանում եւ մասնագիտացել միջազգային հարաբերությունների գծով: Սկսած 1996-ից Վաշինգտոնում աշխատել է Համաշխարհային բանկում, ապա «Նիքսոն» կենտրոնում, իսկ 2006-ից աշխատում է «Նոր պահպանողականների» հովանավորության տակ գտնվող «Հադսոն» ինստիտուտում եւ գլխավորում Թուրքիայի բաժինը:
Նախորդ համարում, անդրադառնալով Զեյնո Բարանի ազգային պատկանելիությանը, գրել էինք, որ նա չի կարող թրքուհի լինել, հավանաբար քրդուհի է: Թեեւ թուրքական կենտրոնական որոշ թերթեր նրան թրքուհի են համարում, սակայն ազգայնական մամուլը ճշտում է, ընդգծելով. «Բարանը նրանցից է, ովքեր նախընտրում են բնակվել Վաշինգտոնում եւ թուրքական անուն կրել»:
Հակառակ դրան, օրինակ՝ «antiulusul.com»-ում ելնելով Զեյնոյի հոր ալավիական ծագումից, ալավի են համարում նաեւ նրան, նշելով. «Ամեն քարի տակից ալավի է դուրս գալիս, ափսոս, մի ժամանակ ալավիներին Օսմանյան կայսրության դեմ Սաֆավյան Իրանն էր օգտագործում, իսկ հիմա՝ գերմանացին, ամերիկացին: Մեր ազգը վաղ թե ուշ մաքրելու է նրանց»: Իսկ քրդական «Վելաթփարեզ» կայքէջը նշում է, որ Բարանը դերսիմցի քուրդ է: Նկատի ունենալով, որ Դերսիմը (Թունջելին) բնակեցված էր զազաներով, որոնք ալավիներ են, կարելի է ասել, որ Զեյնո Բարանը հոր կողմից զազա է: Ըստ երեւույթին նրա մայրը՝ Ֆյուսուն Մութլուն ծագումով հրեա է, որ «turkishamericanjournal.com»-ը Զեյնո Բարանին համարում է «սաբաթայական», այսինքն՝ առերեւույթ կրոնափոխ հրեա: Այս կայքէջին լրացնում է «haber7.com»-ը, ընդգծելով. «Ինչպես մեր արտգործնախարարությունը, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղարությունը, ծագումով հրեաների գերիշխանության տակ է: Հրեա է նաեւ Բրայզան: Քանի որ արգելված է հրեա տղամարդու ամուսնությունն այլազգի հետ, ուստի առերեւույթ կրոնափոխ հրեա պետք է համարել նաեւ Զեյնո Բարանին»:
Ի դեպ, թուրքական մամուլը Զեյնո Բարանի ամուսնությանն անդրադարձել է «Թուրքիային խառնող Բարանն ամուսնացավ», «Ամեն քարի տակից այս կինն է դուրս գալիս», «Ազգի դավաճանների դավադրական ծրագրերը» եւ նման կարգի վերնագրերով: Մինչ այդ պետծառայողների արհմիությունների կոնֆեդերացիան, ինչպես այդ մասին հունիսի 27-ի համարում նշել է «Գյունդեն» թերթը, դատական գործ էր հարուցել Զեյնո Բարանի նկատմամբ, նկատի ունենալով հունիսի 13-ին «Հադսոն» ինստիտուտում կազմակերպված միջոցառումը:
Այստեղ քննարկվել էր Բարանի հեղինակած Ստամբուլում ահաբեկչական երկու պայթյուն նախատեսող սցենարը, որի համաձայն սպանվում էր 50 մարդ: Ի պատասխան դրան թուրքական զորքերը ներխուժում էին Հյուսիսային Իրաք: Ավելին, 2006 թ. «Նյուսուիքում» Զեյնո Բարանը կանխատեսում էր արել, որ 2007-ին թուրքական բանակը հեղաշրջում կկատարի երկրում՝ տապալելով Էրդողանի կառավարությանը:
Թուրքական մամուլը չարաբաստիկ կանխատեսման համար խստագույնս քննադատել էր Զեյնո Բարանին, իսկ սցենարը որակել «աղետաբեր» Թուրքիայի համար: Այնպես որ, չի կարելի թուրքամետ համարել նաեւ Զեյնո Բարանին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Friday, August 24, 2007

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Միություն ընդդեմ զրպարտության» օրինակին է հետեւում Ամերիկայի հրեական կոմիտեն

Օրերս ԱՄՆ-ի առաջնակարգ հրեական կառույցներից ADL-ը՝ «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը Հայոց ցեղասպանության ուրացումը բարոյական տեսանկյունից անտանելի համարելու պատճառով պաշտոնից ազատել էր Էնդրյու Թարսիին, որը կազմակերպության տարածաշրջանային կառույցի ղեկավարն էր: Սակայն օգոստոսի 21-ին նույն Ֆոքսմանը գրավոր հայտարարություն է տարածում. «Կազմակերպությունը վերանայեց հայերի ողբերգության նկատմամբ իր դիրքորոշումը եւ հանգեց Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձություններն իբրեւ ցեղասպանություն ճանաչելու եզրակացությանը»:
«Ազգն» այս ամենին անդրադարձել է օգոստոսի 21-ի եւ 23-ի համարներում: Օգոստոսի 23-ին «Սաբահը» ընդգծելով Ֆոքսմանի հայտարարությունը, հարկ է համարում նշել, որ «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպությունը ԱՄՆ-ում տարիներ շարունակ եղել է թուրքական թեզի գլխավոր պաշտպանը: Նույն օրը վերոհիշյալ կազմակերպությանն է միանում AJC-ն՝ Ամերիկյան հրեական կոմիտեն: Ի պատասխան դրա Թուրքիան չեղյալ է հայտարարում Վաշինգտոնում գործող լոբբիստական ընկերության հետ ստորագրած համաձայնագիրը, որին հետեւում է Անկարայի հակազդեցությունը, ինչի հետեւանքով սրվում են թուրքական պետության հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ:
Թուրքիայում Իսրայելի դեսպանության խորհրդականը հայտարարում է, թե ցեղասպանության հարցում իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ, իսկ ճանաչումն անընդունելի, նույնիսկ նա ընդգծում է, որ իրենք համամիտ չեն հրեական վերոհիշյալ կառույցների հետ: Այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարարությունն զգուշացնում է դեսպան Պինհասա Ավիվիին. «Հրեական կազմակերպության վերաբերմունքը բացասաբար է անդրադառնալու ոչ միայն թուրք-ամերիկյան, այլեւ թուրք-իսրայելական հարաբերությունների վրա»:
Թուրքիայի արտգործնախարարությունը դեսպան Ավիվիից պահանջում է նաեւ Անկարայի մտահոգությունները հաղորդել վարչապետ Եհուդ Օլմերտի կառավարությանը, որ նա հակաքայլերի դիմի, ստիպելու համար «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպությանը վերանայել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Այդ ընթացքում Թուրքիայի հրեական համայնքի ղեկավարությունը վերոհիշյալ կազմակերպության որոշման առնչությամբ ափսոսանք է հայտնում, ընդգծում է դրա առաջացրած տարակուսանքը եւ հայտարարում. «Տարիներ շարունակ հրեական համայնքը ոչ մի ջանք չի խնայել Թուրքիայի Հանրապետության շահերն ու թեզերը պաշտպանելու հարցում, ինչին քաջատեղյակ են պետական համապատասխան կառույցները»:
Ըստ «CNN-Turk»-ի, որոշման առնչությամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց կունենա Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ, իսկ Թուրքիայում Իսրայելի դեսպանը կհանդիպի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«1936-37 ԹԹ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒՆ ԱՌ ՏՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԷՐ ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԵԼ ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ»

Հայտարարում է Թուրքական պատմական ընկերության նախագահ, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն

Օգոստոսի 18-ին Կեսարիայում Թուրքական պատմական ընկերության նախագահ, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուի «Քրդերն ունեն «թուրքմենական», իսկ քուրդ ալավիները՝ «հայկական» ծագում, TIKKO-ի եւ PKK-ի պես ահաբեկչական կազմակերպությունների շարքում, որոնք ձգտում են մասնատել երկիրը, մեծ թիվ են կազմում քրդացած հայերը» հայտարարությունը բուռն հակազդեցություն էր առաջացրել քրդերի, ալավիների, առաջադեմ թուրք մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների շրջանում, որոնք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունից պահանջել էին պաշտոնազրկել նրան:
Այս հակազդեցությունն ստիպել էր Հալաչօղլուին ճշգրտումներ կատարել, եւ նա «Ռադիկալի» օգոստոսի 20-ին հրապարակված հարցազրույցում ասել էր. «Ես չեմ հերքել քրդերի գոյությունը Թուրքիայում: Սակայն իրեն քուրդ համարողների 30 տոկոսը ծագումով թուրքմեն են, իսկ ալավիների՝ 99 տոկոսը: 1915 թ. տեղահանության ժամանակ որոշ հայեր սկսել են որպես ալավի քուրդ ներկայանալ: Օրինակ, Թունջելիի (նախկին Դերսիմ) Օվաջըք գավառի եւ Սվազի բնակավայրերի ալավի քրդերից ոմանք հայկական ծագում ունեն: Սակայն դա չի նշանակում, որ ծագումով հայ են ալավի բոլոր քրդերը: Առանց այդ էլ քրդացած հայերի մեծամասնությունը կրոնափոխության առումով անկեղծ չի: Հայտնի են նրանց եկեղեցի հիմնելու ջանքերը: 1936-37 թթ. պետությունը տուն առ տուն բացահայտել է կրոնափոխ հայերին եւ գրանցել նրանց հասցեները: Կարող եմ փաստաթղթերով ապացուցել ասածներս: Ձեռքիս տակ ունեմ կրոնափոխ հայերի ցանկը»:
Այս խոսքերով Հալաչօղլուն նոր բանավեճի պատճառ է դառնում, իսկ դա նույն թերթին ստիպում է, որ օգոստոսի 22-ին հեռախոսով վերստին դիմի Թուրքական պատմական ընկերության նախագահին «Ե՞րբ եք հրապարակելու ձեռքի տակ եղած կրոնափոխ հայերի ցանկը, քանի՞ հոգի են ընդգրկված դրանում» հարցով:
Նա պատասխանում է. «Չեմ հրապարակի: Ինչո՞ւ հրապարակեմ: Մամուլը խեղաթյուրում է հայտարարություններս: Մի՞թե ես ասել եմ, որ քրդերը թուրք են, կամ մեղադրել ալավիներին: Ո՛չ, պարզապես արձանագրել եմ ալավի դարձած որոշ հայերի փաստեր: Ի դեպ, Հրանտ Դինքը նույնպես արտահայտվել էր քրդական աշիրաթներից ոմանց հայկական ծագման մասին: Ինձ չի հետաքրքրում, թե ով է թուրք, ով՝ քուրդ: Չգիտեմ նաեւ, թե պետությունն այդպիսի ցանկ ունի: Իմն անձնական ուսումնասիրության արդյունքն է, որը հենվում է ԱՄՆ-ում կատարված հետազոտությունների վրա: Ցանկում կան այնտեղ տեղափոխված հայ ընտանիքների, նրանց՝ մեր երկրում մնացած հարազատների անուններն ու հասցեները: Չեմ ասի, թե քանի հոգի է ընդգրկված կրոնափոխ հայերի ցանկում: Թերթերը գրել էին 10 հազար, ես մամուլի ասուլիսում այդպիսի բաներ չեմ ասել: Իմացել եմ, որ ալավիներն ինձ դատի են տալիս, թո՛ղ տան: Ես ռասիստ չեմ, բայց գիտեմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալու իր ծագումը»:
Հալաչօղլուն համառորեն անպատասխան է թողնում «Ռադիկալի»՝ «առանց ցանկը հրապարակելու մարդիկ ինչպե՞ս են իմանալու իրենց ծագման մասին» հարցը: Նրա համառությունը հիմք է տալիս նույն «Ռադիկալին» օգոստոսի 23-ի համարում գրելու. «Չիմացողներին հիշեցնեմ, մինչեւ վերջերս երկրում գործում էր Փոքրամասնությունների հանձնաժողովը՝ կազմված ազգային հետախուզական կազմակերպության, ներքին եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներից: Դրա գլխավոր առաջադրանքը Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների կյանքը թունավորելն էր, որպեսզի վերջիններս փախչեն երկրից: Մինչեւ վերջերս եմ ասում, որովհետեւ այս հանձնաժողովի գոյությունը պաշտոնապես հաստատվեց ընդամենը 1-2 տարի առաջ, անվանափոխությունից հետո դրան տրվեց նոր առաջադրանք: Կարող ենք ասել, որ հանձնաժողովի անելիքներն այլեւս մեծ չեն, քանզի դրա գործունեության տարիներին Թուրքիայում խիստ նվազել է ոչ մահմեդական փոքրամասնությունների թիվը: Նվազումը, սակայն, չի խանգարել մեր պետությանը, որ հետապնդի 1915 թ.-ին եւ հաջորդ տարիներին տեղահանությունից կամ սպանությունից փրկվելու համար մահմեդականություն ընդունած հայ ընտանիքներին: Ահա թե ինչու Թուրքական պատմական ընկերության նախագահ, պրոֆ. Հալաչօղլուն մի կողմից նշում է 1936-ին կրոնափոխ հայերի վերաբերյալ պետության անցկացրած ուսումնասիրությունների մասին, իսկ մյուս կողմից ասում է, որ վերջերս իր ջանքերով թարմացրել է ցանկը: 1936-ին ի՞նչ նպատակով է կատարվել այդ ուսումնասիրությունը, ինչո՞ւ արդյունքները չեն հրապարակվել, ի՞նչն է պատճառը, որ մինչեւ վերջերս դա գաղտնի է պահվում: Գուցե այս հանգամանքը պայմանավորվա՞ծ է «պատասխանատու պաշտոններում նշանակումներ կատարելիս նշանակողների վստահելիությունն ըստ էթնիկ ծագման ճշտելու պետության մոտեցմամբ»:
Օգոստոսի 22-ին «Բիանեթ» գործակալության կայքէջում քննադատելով Հալաչօղլուին, հայտնի հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն նշել է, որ համանման ուսումնասիրություններ երկրում դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին անցկացրել է երիտթուրքերի Իթթիհադ վե թերաքքի կուսակցությունը, ճշտելու համար, թե միաձույլ ազգ կերտելու ճանապարհին ո՞ւմ կարելի է ձուլել:
Զարաքոլուն գրել է, որ Իթթիհադ վե թերաքքին հայ համայնքն ուսումնասիրելու հանձնարարական է տվել հետազոտող Էսաթ Ուրասին (1882-1952), որը «Հայերը պատմության մեջ եւ Հայկական հարցը» գրքի հեղինակն է: Ուրասը «Բանկ Օտոման» աշխատության մեջ ընդգծել է, որ քրդերին կարելի է ձուլել, իսկ հայերին անհնար է, այդ իսկ պատճառով պետք է չեզոքացնել նրանց:
«Ինչպես երեւում է, շարունակել է Զարաքոլուն, Հալաչօղլուն օգտվում է պետական աղբյուրներից: Երանի՜ թե Թուրքիայում այդ աղբյուրներից կարողանային օգտվել մյուս ուսումնասիրողները»: Ինչ վերաբերում է քրդերի թուրքմենական, քուրդ ալավիների հայկական ծագման վերաբերյալ Թուրքական պատմական ընկերության նախագահի հայտարարությանը, ապա դա Զարաքոլուն համարել է պաշտոնական պատմագրության կրախի դրսեւորում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Wednesday, August 22, 2007

BREAKING NEWS - from www.anca.org AUG.22.2007

ADL RECOGNIZES ARMENIAN GENOCIDE; REMAINS OPPOSED TO ARMENIAN GENOCIDE LEGISLATION

WASHINGTON, DC – The Anti-Defamation League (ADL), under pressure from a national campaign of protests initiated by the Armenian National Committee of Eastern Massachusetts, backed nationally by the Armenian National Committee of America (ANCA), and supported by leading voices in the Jewish American community, today reversed its longstanding policy of complicity in Turkey’s denial of the Armenian Genocide.
In a statement issued today, ADL National Director Abraham Foxman formally recognized the Armenian Genocide but – in what appeared to be a gesture intended to appease the Turkish government – voiced the organization’s continued opposition to legislation before Congress (H.Res.106 / S.Res.106) marking this crime against humanity.
“The ANCA welcomes the Anti-Defamation’s League’s decision to finally end its longstanding complicity in Turkey’s international denial campaign by properly recognizing the Armenian Genocide. We remain deeply troubled, however, that elements of its national leadership seek to prevent the United States from taking this very same principled step by adopting the Armenian Genocide Resolution currently before Congress,” said ANCA Executive Director Aram Hamparian. “Much work remains, both in bringing the ADL fully to the right side of this issue and on the broader challenge of achieving proper U.S. recognition of the Armenian Genocide. But we are, today, gratified by this step forward, and want to offer our thanks to all the many Armenians and Jews who cooperated together on this issue on the basis of our shared values of tolerance, truth and justice. We further urge the ADL leadership to review its unfair and unjustified decision to fire New England Regional Director Andrew Tarsy, who had the courage to speak truthfully on this key human rights issue.” Read More
ANCA Action: Call for Swift Congressional Passage of Armenian Genocide Legislation. Click here to send a Free ANCA WebFax.
ANCA Response to the August 21st American Jewish Committee Release: "Truth and Consequences: Armenians, Turks and Jews"
In the wake of the Anti-Defamation League’s decision today to end its complicity in the denial of the Armenian Genocide, David Harris, the Executive Director of the American Jewish Committee (AJC), issued a public statement seeking to address the growing controversy surrounding his organization’s efforts to block U.S. recognition of this crime against humanity.
Read the complete American Jewish Committee statement
Read the ANCA Response

Thursday, August 16, 2007

ԱԹԱԹՈՒՐՔԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՊԱԼՎԵՑ

Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը երբեք էլ չի ամաչել իր հրեական ծագումից, սակայն չթաքցնելը քաղաքական ինքնասպանություն կլիներ նրա համար:


Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը երբեք էլ չի ամաչել իր հրեական ծագումից, սակայն չթաքցնելը քաղաքական ինքնասպանություն կլիներ նրա համար
Թուրքիայի ներկա հանրապետության հիմնադիր Աթաթուրքի հրեական ծագում ունենալու վերաբերյալ կարծիքներ ժամանակ առ ժամանակ հնչել են եւ արծարծվել զանգվածային լրատվական միջոցներով: Ամերիկյան «Նյու Յորք սան» պարբերականի խմբագիրներից Հիլել Հոլքինը շաբաթաթերթի հուլիսի 24-ի համարում կրկին անդրադառնում է թեմային եւ հաստատում այդ կարծիքը վերոնշյալ վերնագիրը կրող, ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում:
Երբ 12-13 տարի առաջ Իսրայելից շաբաթաթերթին թղթակցություններ էի հաղորդում, մի խմբագրական գրեցի Քեմալ Աթաթուրքի` ներկա աշխարհիկ Թուրքիայի հիմնադրի մասին, որն ինձ մինչեւ վերջերս մտատանջում էր: Այդ հոդվածում փաստարկներ էի ներկայացրել Աթաթուրքի հավանական հրեական ծագում կամ, ավելի ճիշտ, «դյոնմե» հայր ունենալու վերաբերյալ:
«Դյոնմեները» հրեական հերետիկոսական մի աղանդի ներկայացուցիչներ էին, որոնք 17-րդ դարում թուրք-հրեական մեսիա (առաջնորդ) լինելու հավակնորդ Սաբբեթայ Զեւիի իսլամությունն ընդունելուց հետո հավատարիմ մնացին նրան: Արտաքնապես որպես մահմեդականներ ապրելով, նրանք թաքուն կյանք էին վարում որպես հրեաներ: Որպես անջատ, թեկուզ ստվերային խմբավորում նրանք շարունակեցին իրենց գոյությունը մինչեւ 20-րդ դարի վերջերը:
Աթաթուրքի բազմաթիվ կենսագրությունների մեջ հոր ծագումը ներկայացված է երեք-չորս տարբերակներով, թեեւ դրանցից ոչ մեկում հստակորեն չի նշվում նրա հրեա լինելը, այդուհանդերձ տարբերակների բազմազանությունը ինքնին նշանակում է, որ նա ինչ-որ բան էր փորձում թաքցնել: Այս փաստը հետաքրքրասերների մեջ հարցեր էր առաջացնում:
Հարցերից մեկին մասամբ պատասխանում էր հրեա լրագրող Իթամար Բեն-Ավիի երկար ժամանակ մոռացության մատնված ինքնակենսագրական հատորը, որի մի գլխում նա պատմում է, թե ինչպես 1911 թվի ուշ ձմռանը, անձրեւոտ մի երեկոյի ընթացքում «Ջերուսալեմ» հյուրանոցի բարում հանդիպել է երիտասարդ թուրք մի հրամանատարի, որն իրեն հարբած վիճակում խոստովանել է հրեա ծագում ունենալը: Որպես ապացույց նա անգիր սկսել է արտասանել «Շեմա Յիզրաել» (Լսի՛ր, օհ Իսրայել) աղոթքի եբրայերեն տողերը, որը բոլոր հրեաները կամ «դյոնմեները» (բայց ոչ թուրք մահմեդականները) պարտավոր էին իմանալ:
Տասը տարի անց Բեն-Ավին թերթերից մեկում կարդալով Թուրքիայում պետական հեղաշրջման մասին լրատվությունը, կից տպագրված լուսանկարում ճանաչում է այն երիտասարդ հրամանատարին, որին հանդիպել էր հյուրանոցի բարում:
Աթաթուրքի որդեգրած աշխարհիկ քաղաքականության իսլամ ծայրահեղականների ընդդիմությունը Թուրքիայում գնալով աճում էր: Մտածում էի, որ եթե որեւէ հրեական թերթ Նյու Յորքում բացահայտեր Թուրքիայի Հանրապետության հիմնադրի կեսհրեա լինելը, ապա ապստամբություններն անխուսափելի կլինեին, եւ Աթաթուրքի արձանների հետ նրա ստեղծած աշխարհիկ պետությունը հօդս կցնդեր:
Բայց մտահոգվելու կարիք չկար: Լուրը տեղ գտավ խմբագրականում եւ համարյա ոչ մի արձագանք չունեցավ: Կյանքը Թուրքիայում շարունակեց ընթանալ նույն հունով: Ենթադրում եմ, որ ոչ մի թուրք չէր էլ կարդացել իմ այդ հոդվածը: Բայց սխալվում էի: Մի քանի ամիս առաջ էլփոստով ստացա մի նամակ, որի հեղինակը կարդացել էր հոդվածս: Անունը չեմ նշելու, բայց ասեմ, որ նա ապրում է Եվրոպայում, կրթված է, աշխատում է ֆինանսական ոլորտում, թունդ քեմալական է եւ հոդվածս կարդալուց հետո որոշել է պատմական հետազոտական աշխատանք կատարել:
Նա բացահայտել է, որ Աթաթուրքն իրոք 1911-ի ուշ ձմռանը այցելել է Եգիպտոս եւ Դամասկոս, Լիբիայում իտալական բանակի դեմ կռվող թուրքական զորքերին միանալու իր ճանապարհին: Այդ ճանապարհն անշուշտ անցնում էր Երուսաղեմով, որտեղ էլ Բեն-Ավին, իր ասելով, հանդիպել էր նրան:
Ավելին, իմ նամակագիրը հաստատում էր, որ 1911-ին Աթաթուրքը հրամանատար էր, եւ ալկոհոլի նկատմամբ ունեցած նրա թուլությունը, որի մասին Բեն-Ավին հնարավոր է չիմանար, բազմաթիվ վավերագրերում ամրագրված փաստ է:
Մեկ ուրիշ մանրամասն: Աթաթուրքը, որը ծնվել եւ մեծացել էր Սալոնիկում` այդ ժամանակ մեծ մասամբ հրեաներով բնակեցված մի քաղաքում, որտեղ «դյոնմեների» մեծ համայնք կար, ըստ իմ նամակագրի, հաճախել է «Շեմսի էֆենդիի համայնքային դպրոցը», որի տնօրենն է եղել «դյոնմե» համայնքի կրոնական առաջնորդներից Շիմոն Զվի անունով մի անձնավորություն: «Ես հիմա հաստատ գիտեմ (առանց դույզն կասկածի), որ Աթաթուրքի հորական ընտանիքը սերել է հրեաներից», եզրափակում է նամակագիրս:
Կարող եմ ասել, որ ես էլ դույզն կասկած չունեմ: Եվ հիմա ավելի հանգիստ կամ նվազ տագնապած եմ ոչ միայն այն պատճառով, որ չեմ մտահոգվում այլեւս գրածս հոդվածի հնարավոր հետեւանքների մասին, մանավանդ այն պատճառով, որ այլեւս վախ չկա քեմալական Թուրքիայի աշխարհիկ կառույցները տապալելու: Դրանք արդեն տապալվեցին վերջնականորեն Թուրքիայում օրերս կայացած ընտրությունների ժամանակ, երբ իսլամական «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը դարձյալ իշխանության ղեկն ստանձնեց այնպիսի բացարձակ հաղթանակով, որ աներկբայորեն կարելի է ասել՝ «Աթաթուրքի երազած աշխարհիկ Թուրքիան արդեն անցյալին է պատկանում»:
Իրականում Աթաթուրքի հրեա լինելու փաստը, որը նա ջանասիրաբար թաքցնում էր, շատ բան է բացատրում եւ բացահայտում: Առաջին հերթին այն, որ նա մահմեդականության մոլեռանդ թշնամին էր, եւ երկաթյա վճռականությամբ ցանկանում էր ստեղծել թուրքական աշխարհիկ մի ազգայնականություն, որը կբացառեր մահմեդական տարրի գոյությունը:
Ո՞վ, եթե ոչ կրոնական փոքրամասնության մի անդամ պիտի ուզենար ջնջել կրոնի հանգամանքը մահմեդական մեծամասնության ինքնությունից, որն Առաջին աշխարհամարտի օրերին Թուրքիայի քրիստոնյա հայերի ցեղասպանությունից եւ 1920-ականների սկզբում քրիստոնյա հույների արտաքսումից հետո կազմում էր Թուրքիայի բնակչության 99 տոկոսը: Միեւնույն մղումներով չէ՞ր, որ արաբական աշխարհում քրիստոնյա մտավորականներն առաջինը բարձրացրին արաբական աշխարհիկ ազգայնականության դրոշը:
Աթաթուրքը, ինչպես երեւում է, երբեք էլ չի ամաչել հրեական ծագումից: Նա թաքցրել է այն, որովհետեւ չթաքցնելը քաղաքական ինքնասպանություն կլիներ իր համար: Թուրքական աշխարհիկ պետությունը նույնպես թաքցրել է այդ փաստը: Թաքցրել է նաեւ նրա անձնական օրագիրը, որն այդպես էլ երբեք չի հրապարակվել: Դա համարվում է պետական գաղտնիք: Բայց այլեւս թաքցնելու հարկ չկա: Առանց դրա բացահայտման էլ իսլամական հակահեղափոխականները հաղթանակել են Թուրքիայում:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Friday, August 03, 2007

ARMENIAN FESTIVAL: PAGANISM, NATIONAL ROOTS








Tradition, in the South Caucasus, dies hard. With the ancient July festival of Vardavar, one small group of Armenians is seeing a chance to relive Armenia’s pagan past, and affirm the country’s national identity.
Armenia adopted Christianity as its state religion in 301 AD, thereafter destroying or converting its pagan temples. For most Armenians, this date represents the turning point for their nation, and one that would later distance it from Muslim neighbors in Iran, Azerbaijan and Turkey.
But each year at Armenia’s only remaining pagan temple, at Garni, 32 kilometers east of Yerevan, a few hundred Armenians gather to celebrate Vardavar as an event that they consider represents Armenians’ true and original faith. The festival is perhaps the most popular of all traditional and religious events in the Armenian calendar, with youngsters and adults gleefully dumping water over hapless passers-by.
The celebration has now been absorbed into the Christian calendar, but was traditionally associated with Astghik, the Armenian goddess of water, beauty, love and fertility. The festival’s name is derived from the Armenian word for rose, "vard." Early observers of Vardavar offered Astghik roses and sprinkled water on each other, or feasted near water in the hope that she would provide rain in time for harvest.
Now re-invented to represent the transfiguration of Christ, the holiday is scheduled by the Armenian Church to be held approximately 98 days after Easter.
At Garni, pagan priests placed sacrificial knives in fire, as well as rose petals in earthenware jugs of water, before reading aloud from the Ukhtagir, a collection of pre-Christian folk stories and legends immortalizing Armenia’s pagan gods written by Slak Kakosian, the founder of the Pagan Covenant, one of Armenia’s main pagan organizations. Founded in 1990, the group now claims it has over 1,000 members.
In the group’s events, nationalism and paganism mingle equally. "We are pagans," said 43-year-old Zohrab Petrosian, Kakosian’s successor. "We are Armenians, but we don’t know our true religion. Simply lighting a candle in a church or wearing a cross around our necks does not make us Christian. I’ve been a member of this organization for 10 years, but as an Armenian I’ve been pagan since the day I was born."
At the Garni Vardavar observances, one of the highest-profile attendees was Armen Avetisian, leader of the ultra-nationalist Union of Armenian Aryans, who received a three-year suspended sentence in 2005 for inciting racial hatred against Jews. [The Jewish Genocide of Armenian Christians byChristopher Jon Bjerknes].
Avetisian and his followers wore black t-shirts featuring the picture of Garegin Njdeh, an Armenian national hero who lived from 1886-1955. Njdeh was a skillful military leader and anti-Bolshevik activist who developed a philosophy that blended religious and nationalist elements. His ideas have been influential in shaping the political platforms of modern-day parties, including the governing Republican Party of Armenia, as well as its junior coalition partner, the Armenian Revolutionary Federation – Dashnakstutiun.
Until recently, many of those attending the pagan festivals were affiliated with the Republican Party, but now members of other parties are starting to join in. This year, for example, apart from members of the Union of Armenian Ayrans, most other people in attendance identified themselves as members of the Armenian Revolutionary Federation – Dashnakstutiun.
The appearance of ultra-nationalists, however, raises concern in some circles that the pagan movement could make a radical departure toward the extreme right. Armenian pagans tend to dismiss the concern, though. Many at the Garni observances said politics wasn’t a factor for them. Robert Garabedian, an ethnic Armenian astrophysicist from Germany, was baptized as a pagan at the Garni event. Speaking to EurasiaNet, Garabedian said that spending Vardavar at the temple site carried a personal rather than political significance. "I’m Zoroastrian, Christian and Buddhist, and now I want to be baptized into the same religion that my [Armenian] ancestors followed," he said.
The hordes of children drenching pedestrians and motorists with water usually overshadow any such quests for meaning on Vardavar. Even so, Armenia’s pagans might take comfort in the fact that torrential rains unexpectedly hit Armenia at the festival’s end on July 15. As the rain poured down in the days that followed, one can only wonder if Astghik wasn’t listening, after all.