Thursday, April 10, 2008

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄԵՋ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԷՐ


Վիկտոր Համբարձումյանի կտակից

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:

Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:

Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:

Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:

Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:

29.08.1994

Մայրենին ամեն ինչից վեր դասելու մեծերին բնորոշ այս մոտեցումն ավելի ազդու է դառնում, երբ այցելում ես Բյուրական, շրջում աշխարհահռչակ աստղագետի՝ թանգարան դարձած տանը, նստում իր իսկ ստեղծած եդեմական այգում: Լորենիների եւ սոճիների շվաքի տակ, կարմիր բռինչի հյութեղ ու բարբարիսի կիսաչոր պտուղները համտեսելիս երանելի զգացողություն ես ունենում, ասես հայտնվել ես Հայաստան աշխարհի այն անկյունում, ուր հասկացել ու սրբորեն պահպանել են տիեզերքի օրենքներն ու պատգամները՝ երկրային կյանքը դարձնելով դրախտավայր:

Իր կառուցած առանձնատանը Վիկտոր Համբարձումյանն ապրել է 46 տարի՝ գեղեցկուհի կնոջ՝ Վերա Ֆեոդորովնայի եւ 4 զավակների հետ: Նրա կենսագրությանը ծանոթանալիս առաջին հերթին հիանում ես հոր՝ Համազասպ Համբարձումյանի լայնախոհ կերպարով՝ բանաստեղծ, հին հունարենի մասնագետ, իր կյանքի մեծագույն ժամանակը նվիրած հույն պատմիչների բնագրերի թարգմանությանը:

Համբարձումյանների տոհմը սերում է Արեւմտյան Հայաստանից՝ Բայազետի Դիադին քաղաքում ծնված մահտեսի Համբարձումից: Դիադինում նրանք ապրել են մինչեւ 1828 թ. ռուս-թուրքական պատերազմը, որին հետեւած հայության բռնագաղթի ժամանակ եկել հասել են Սեւանի ավազան ու բնակվել Վարդենիսում, որտեղ էլ ծնվել է Համազասպ Համբարձումյանը, որը տարիներ անց պիտի հրաշալի կրթություն ստանար Թիֆլիսում, հենց այնտեղ էլ 1908-ին պիտի լույս աշխարհ գար որդին՝ Վիկտոր Համաբարձումյանը եւ համաշխարհային գիտության մեջ իրենով ճանաչելի դարձներ հայ ժողովրդին:

Երեք տարեկան հասակում նա արդեն տարբերվում է հասակակիցներից՝ աչքի ընկնելով հորից իրեն փոխանցված գիտության հանդեպ անհագ սիրով: Հայրը մեծ ուշադրություն է դարձնում նրա կրթությանը, ձգտելով բավարարել նրա հետաքրքրասիրությունը: 9-ամյա որդին սկսում է զբաղվել գիտությամբ, իսկ 11 տարեկանից՝ աստղագիտությամբ: Այդ տարիքում նա արդեն հայտնի էր որպես փոքրիկ գիտնական. 15 տարեկանում հարաբերականության տեսության մասին դասախոսություն էր կարդում պետհամալսարանում, նա այն հազվագյուտ ուսանողն էր, որը համալսարանն ավարտեց միջազգային ճանաչում ունեցող գիտնական դարձած:

Լենինգրադի Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրան 1928-ին ավարտելուց հետո այնտեղ ծավալում է գիտակրթական գործունեություն, սակայն Հայրենական պատերազմի տարիներին տեղափոխվում է բնակվելու Ելաբուգայում, որտեղից էլ 1943-ին վերադառնում է Հայաստան: 1946-ին հիմնում է Բյուրականի աստղադիտարանը, սկզբում ապրում է գյուղում, հետո՝ գիտնականների համար կառուցված ժամանակավոր կացարանում: Առանձնատունը կառուցելու հնարավորություն է ունենում Ստալինյան 2-րդ մրցանակը ստանալուց հետո:

Բնության ու գիտության հանդեպ տիեզերական սիրով օժտված Համբարձումյանն ուսումնասիրում է տիեզերքի խորհուրդները, ճանաչում անիմանալին, անանձնականը միախառնում անձնականին, սիրում ու սիրվում գեղեցկուհի կնոջից, որի հետ ամուսնանում է 24 տարեկանում, նրա հետ սիրո հարկի տակ ապրում են 63 տարի, աշխարհ բերում սիրո 4 պտուղ՝ 2 դուստր եւ 2 ուստր: Բոլորը դառնում են գիտնականներ՝ մաթեմատիկոսներ ու ֆիզիկոսներ, այդ բնագավառներում հասնում են հաջողության ու ճանաչման: Միջնեկ զավակները՝ Հեղինեն ու Ռաֆայելը բնակվում են Մոսկվայում, իսկ ավագն ու կրտսերը՝ Հայաստանում, Կարինեն ապրում է Աշտարակում, Ռուբենը՝ Երեւանում:

Համբարձումյանի մահից հետո՝ 1996-ից Բյուրականի նրա տունը դարձել է թանգարան, ուր ամեն ինչ պահպանվել է ճիշտ այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին, թերեւս մասնակի փոփոխություններով:

Տուն-թանգարանի պատերին նրա մանկության ու պատանեկության, ընտանեկան եւ աշխատանքային լուսանկարներն են, նաեւ սերունդներին թողած պատգամներն ու պատվիրանները, որոնք ամփոփված են կյանքի վերջին տարիներին գրած «Կտակում»:

Համբարձումյանի մասին հետաքրքրական պատմություններ է պատմում թանգարանի տնօրեն, աստղագետ Գրիգոր Բրուտյանը. «Դեռեւս խորհրդային տարիներին նա եղել է միջազգային աստղագիտության նախագահ, բոլոր երկրների ակադեմիաների անդամ, ստացել է իր ժամանակաշրջանի հեղինակավոր բոլոր մրցանակները, սակայն Երեւանի պետհամալսարանի վկայականը ստացել է ավարտելուց 50 տարի անց: Սա բացառիկ դեպք է պատմության մեջ: Իմացել է 7 լեզու՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, կիսով չափ ֆրանսերեն ու վրացերեն: Սակայն այդ 7-ը պայմանական պետք է համարել, որովհետեւ նրա տանը պահվել է հոլանդերեն, նորվեգերեն, շվեդերեն, հունարեն լեզուներով գիտական գրականություն՝ գրքերի լուսանցքներում արված նշումներով: Բնական է, որ ինքն է արել: Ունեցել է նշյալ լեզուների բառարաններ, իսկ դա նշանակում է, որ Համբարձումյանն իմացել է եւս 7 լեզու:

Նրա տպագիր աշխատանքների ցանկը բավականին ընդարձակ է՝ հազարից ավելի, մաթեմատիկայի, կենսական ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի վերաբերյալ: Նա եղել է բոլոր ժամանակների մեծագույն աստղաֆիզիկոսը, աստղագիտության մեջ գիտական նոր աշխարհայացքի ձեւավորողը: Տիեզերքի մասին գիտական շատ պատկերացումներ նրան են պատկանում: Ապրել է պարզ կենցաղով, քնել է սովորական չոր թախտի վրա, գլուխը պատից մեկուսացնելու համար ստվարաթուղթ է փակցրել պատին, սափրվել է հորից մնացած սեղանի հայելու առջեւ: Տան կահույքի մի մասը նույնպես հայրիկից է մնացել: Երկրորդ հարկի պատշգամբից բացվում է սքանչելի տեսարան՝ Արարատն իր վեհաշուք պատկերով: Նրա ննջարանում պահվում է ամենատխուր բանը՝ գիպսե դիմակը, որը նրա մահվան հաջորդ օրը հանել է քանդակագործ Խաչիկ Իսկանդարյանը: Այստեղ է նաեւ այն բազկաթոռը, որի վրա հոգին ավանդել է մեծանուն գիտնականը»:

Թանգարան այցելողների թիվը տարեկան հասնում է մոտ 5 հազարի, թանգարանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ստորաբաժանումն է, չափազանց աղքատիկ ֆինանսավորմամբ, հաստիքների սահմանափակ թվով՝ ընդամենը 5: «Փաստացի ավելի շատ ենք աշխատում, որպեսզի գործը գլուխ բերենք: Ջանում ենք մեր միջոցներով եւ անձնական կապերով ստեղծել թանգարանի կայքէջը, դրանով հիմնականում զբաղվում են Համբարձումյանի զավակները: Հասկանալի է, որ առանց կայքէջի թանգարանը չի կարող միջազգային կապեր ստեղծել»:

Բրուտյանը խնամում է նաեւ Համբարձումյանի այգին՝ 6,5 հազար քմ, որը պատկանում է թանգարանին: «Մեզ համար ամենաթանկը Համբարձումյանի հիշատակն է, նրա պես հռչակավոր մարդը, հասկանալի է, իր տանը ոսկի ու թանկարժեք քարեր չէր պահի: Նրա մտքի թանկարժեք բեկորները պահպանվում են արխիվում, որից կարող է օգտվել ամեն ոք՝ հոգաբարձուների խորհրդի թույլտվությամբ, իհարկե` թանգարանից դուրս չտանելու պայմանով: Համբարձումյանի արխիվն արժեքավոր է թե՛ գիտական, թե՛ պատմական առումներով: Ցավոք, այս տարի չհասցրեցինք որեւէ գիրք հրատարակել՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Ի վերջո, ամեն ինչ հանգում է դրան: Արխիվը դասակարգելու համար թանգարանը կարիք ունի նոր հաստիքների: Համազասպ Համբարձումյանի արխիվը նույնպես դասակարգված չէ, բոլոր գրությունները թղթապանակների մեջ են, ճիշտ այն վիճակում, ինչ ընտանիքի անդամները հանձնել են ակադեմիայի հիմնարար գրադարանին, որն էլ անցած տարի փոխանցեց մեզ: Սակայն ունենք պահպանության խնդիր, որովհետեւ թանգարանը ձմռանը չի ջեռուցվում: Հիմա հատուկ ծրագիր է պետք դրանցով հիմնովին զբաղվելու համար: Ցավոք, մեզանում գիտության հանդեպ հետաքրքրություն չկա, արխիվային նյութերը միայն աստղագիտության վերաբերյալ չեն, այլեւ հայագիտության: Վիկտոր Համբարձումյանը միայն աստղագետ չէր, նա մեր պատմության մի մասն էր: Զբաղեցրել է վարչական պաշտոններ, 50 տարի ղեկավարել է Հայաստանի գիտությունների ակադեմիան՝ 46 տարի որպես նախագահ, 4 տարի՝ փոխնախագահ: Նրա գործունեությունը կապված է նաեւ քաղաքական անցուդարձի հետ, հիշենք Արցախյան շարժման ժամանակ նրա ելույթները, հացադուլ հայտարարելը: Այդ ամենի մասին կան փաստաթղթեր, գրություններ, որոնք պետք է հետազոտել: Համբարձումյանի արխիվը հետազոտելը նշանակում է ուսումնասիրել մեր երեկվա ու 50 տարի առաջվա պատմությունը: Սա միայն աստղագիտության խնդիր չէ: Նրա արխիվը պահպանելու լավագույն ձեւը հետազոտելն ու հրատարակելն է», ասում է Բրուտյանը:

2003-ից ամեն տարի, Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին, տուն-թանգարանում անցկացվում են համբարձումյանական ընթերցումներ: Մասնակիցները, մոտ 50 հոգի, նախ այցելում են նրա շիրմին, ապա հավաքվում թանգարանի այգում ստեղծված բացօթյա լսարանում՝ ունկնդրելու զեկուցումներ գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ: «Սկզբում զեկուցումները միայն աստղագիտության վերաբերյալ էին, բայց հետո մեր մոտեցումը փոխվեց, որոշեցինք ընդգրկել գիտության բոլոր ոլորտները, նաեւ հայագիտությունը՝ հաշվի առնելով Համբարձումյանի լայնածավալ գործունեությունը: Նրա ավանդներին հետեւելով` մեծ տեղ ենք տալիս հատկապես նորարարական աշխատանքներին, որոնք, կարելի է ասել, ամբողջովին ընդունված չեն գիտական հասարակության կողմից, բայց շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում եւ շատ կարեւոր են: 100-ամյակի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումների թվում կանցկացնենք նաեւ ընթերցումներ, իսկ եթե ծննդյան օրը տեղի ունենա հոբելյանական խոշոր միջոցառում, ընթերցումները կհետաձգենք հաջորդ օրերին: Տեսնենք, ինչպես կլինի»:

Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում իմ անցկացրած մոտ 5 ժամերն այնքան լեցուն էին ու հանգստաբեր, որ վերադառնալիս Երեւանն ինձ թվաց էլ ավելի անտանելի, բազմաժխոր եւ անդեմ: Երեւանյան ժխոր մտնելիս հասկացա, որ իմաստնությամբ եւ արվեստով լի Համբարձումյանի կյանքի հետ շփումը նման էր տիեզերքում լինելուն:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Բյուրական-Երեւան

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՈՒՄ


ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Հայաստանում փակվեց մի ժամանակաշրջան եւ բացվեց նորը: Ինչ է բերելու այդ նորը` գուցե շատ ենթադրելու բան կա, եւ դրա համար` առատ նյութ, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը երդմնառությունից մի պահ հետո արդեն այդ նորի շեշտադրումները կրում էր:

«Ես գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայական պատասխանատվություն, գիտեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համարելու ամեն ինչի համար: Ես երաշխավորում եմ, որ այդ պատասխանատվությունից չեմ խուսափելու... Ես այդ պատասխանատվության չափը գիտակցում եմ հիմա ու գիտակցելու եմ առաջիկա հինգ տարիներին, յուրաքանչյուր օր: Ես պատվով եմ կրելու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նախագահը լինելու պատասխանատվությունը»: Վերջին միտքը մենք ուզում էինք լսել ե՛ւ 1996-ին, ե՛ւ 2003-ին, երբ Հայաստանում քաղաքական բեւեռացում կար, երբ հասարակությունն էլի բանակների էր բաժանվել. երդվող նախագահները պետք է հավաստիացումներ տային երկու բանակներին էլ, սակայն առաջինի դեպքում դա չհնչեց, երկրորդի դեպքում՝ հնչեց մասամբ: Երեւի էվոլյուցիան իր աստիճանական վարքագիծն այս դեպքում իսկապես դրսեւորեց` երկրի նոր նախագահը պահ անգամ չվարանեց ասելու բաներ, որոնք, այո, նրանից սպասում էին, բայց նաեւ ամեն ոք չէր կարող մի քայլ հետ գնալ, մի շյուղ այն կողմ դնել նախագահի պաշտոնի բարձր նշաձողից եւ դրանք արտասանել: Այո, այս բանը մենք սպասում էինք լսել երկրի նախագահից, քանի որ այս պահին բոլորին դիմելու, ողջ հասարակության, անգամ իրեն չընտրած հատվածի համար ե՛ւ պատասխանատվություն ստանձնելու, ե՛ւ հոգածության կարիքը կա, եւ նոր նախագահը չտատանվեց դիմել բոլորին, թեեւ մեկ ամիս առաջ դառնություն ու ցավ էր զգացել նույն ժողովրդի ինչ-որ հատվածի հնչեցրած ինչ-որ որակումներից. «Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկելու ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինելու ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո՛չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»:

Փոփոխությունների հրամայականը, փոփոխություններին հասարակության սպասումը եւս արտացոլվեց նախագահի ելույթում. «Այսօր ես փոփոխությունների կոչ եմ անում, եւ մենք կրկին ազդարարում ենք փոփոխությունների նոր սկիզբը: Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի փոփոխությունները սկսել հենց իրենից»: Մնում է, որ սրանք չմնան լոկ խոսքեր եւ իրենց արտացոլումը գտնեն նախագահի հենց առաջին հրամանագրերում:

Ս. Սարգսյանը մի քայլ էլ առաջ դրեց այս բոլորից դեպի իր ընդդիմախոսներն` ասելով. «Չնայած այս նախընտրական արշավը սուր էր ու զերծ չէր անգամ վիրավորանքներից, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընդդիմախոսներին` պայքարի համար, առանձնակի շնորհակալությունս ուղղելով նրանց, ովքեր արժանապատվորեն ընդունեցին իրենց պարտությունը, նրանց, ովքեր սեղմեցին համագործակցության համար պարզված ձեռքը, ընդունելով միասին համախմբված Հայաստանի Հանրապետությունը շենացնելու առաջարկը»: Այսինքն` անկախ նրանից, թե ինչպիսի անձնական հատկանիշներ ու որակներ ունի նոր նախագահը` նա հասկանալ է տալիս ի սկզբանե, որ բարձր պաշտոնը պարտադրում է իրեն վեր լինել մարդկային ու անձնական ամեն տեսակ նեղացածություններից, ամբիցիաներից եւ մանրախնդրությունից ու գործել բացառապես երկրի շահերից ելնելով: Էլի հուսանք, որ սա լոկ խոսք չի լինելու` ասված հանդիսավորության պարտադրանքով եւ տարբեր միջազգային կառույցներից ներկա ուշադիր ականջների առկայության պատճառով:

Իսկ ո՞ր հայի ականջին հաճո չէ այսպիսի խոստումներ լսելը, այն էլ հրապարակային եւ ի տես ամբողջ աշխարհի. «Կառուցելու ենք այն Հայաստանը, որը կմիավորի համայն հայությանը, այնպիսի Հայաստան, որը կլինի բոլոր հայերի հայրենիքը»: Էլի խոստում չմնալու հույս փայփայենք: Ս. Սարգսյանը նաեւ պատգամներ ուղարկեց քաղաքական բոլոր ուժերին. «Ես համագործակցության եզրեր եմ փնտրելու բոլոր քաղաքական ուժերի հետ: Իմ ջանքերն ուղղված են լինելու համազգային նպատակների իրագործմանը, սերունդների միջեւ կապն առավել ամրապնդելուն, տարբեր սոցիալական խմբերի շահերը համատեղելուն, ազգային փոքրամասնությունների ու հայապահպանության խնդիրներին»: Տա Աստված: Այս մի խոստումի համար տասնապատիկ ջանք է պետք թափել` սա ե՛ւ եթերային քաղաքականությունն է ներառում, ե՛ւ նոր, կրթված սերնդի դաստիարակումը, ե՛ւ մեծ միջոցների ներդրումը` բարձրարժեք նախագծեր իրականացնելով եւ մտավորականության հանդեպ հասարակության վերաբերմունքն իրապես փոխելով. «Ես խրախուսելու եմ մտավորականության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը մեր երկրում», խոսքն այս խոստմանն է վերաբերում:

Սերժ Սարգսյանը չշրջանցեց մարտի 1-ի թեման, եւ դա, կարծում ենք, նրա օգտին է խոսում:

«Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլորիս ցավ ու դառնություն պատճառեցին: Այսօր ես հորդորում եմ առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքինման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հայաստանի զարգացման ճանապարհը: Ես համոզված եմ, որ մենք չենք կարողանա ունենալ իրական ու շոշափելի հաջողություններ ապագայում, եթե չսերտենք անցյալի դասերը: Տեղի ունեցածը բոլորիս համար պետք է զգոնության ու սթափության դաս լինի, պետք է բոլորիս ստիպի աշխատել կրկնակի եռանդով ու նվիրումով»:

Ահա այսպիսի ելույթն իսկապես փոփոխությունների սկիզբ ազդարարող ելույթ է, չի կարող մեկն այսպես խոսել, սակայն շատ բան չփոխել երկրում, պարտավորված է պարզապես: Իսկ փոփոխություններն անհրաժեշտ են այս պահին օդի ու ջրի պես. նախ ներսի` հասարակության ու երկրի զարգացման համար, ու նաեւ` դրսի, քանի որ Հայաստանը կղզի չէ, այլ գլոբալ աշխարհի մի կարեւոր բաղկացուցիչը:

Zeev Elkin: unlike Armenians, Turks quickly reacted to Armenian Genocide debate in Knesset


It’s impossible to foretell the result of the Armenian Genocide discussion in the Knesset, chairman of the Israel-Armenia group, Kadima’s Zeev Elkin told a PanARMENIAN.Net reporter.

“The issue will be discussed. It’s already an achievement, as the Armenian Genocide has not been touched upon for the past 20 years in Israel. Turkish and Azeri lobbies reacted to the event quickly. Unfortunately, I can’t tell the same about Armenia and Armenian Diaspora,” he said.

“Certainly, the discussion will not take shape of a bill but in case of success, we can pass a declaration on the Armenian Genocide,” Mr Elkin said.

He reminded that the initiative is exercised every year, dated to April 24. “However, this time it was backed not only by the opposition but also by parties serving on the coalition. As for me, I was guided by moral reasons because I know the history,” he said.

Mr Elkin also informed that a course Armenian Studies is taught at Jerusalem University. “The course includes Armenian history, the Armenian language and also the Armenian Genocide,” he said.

On 26 March, the Knesset decided to bring the Armenian Genocide issue into discussion in one of parliamentary committees. Zeev Elkin offered to debate in the committee on education and culture while Joseph Shagal insisted on discussions in committee on external affairs and defense.

Wednesday, April 09, 2008

Armenian Genocide and the Jews

Russian language news program from Israel. Click on the title to view the video clip
Lets not forget who were the ones committing the Armenian Genocide, The Young Turks who were mostly Donme Jews from Tessaloniki who had converted to Islam to carry out their horrible Zionist program, which was to alienate Muslims and Christians by mass killing all christian armenians in Western Armenia (nowdays Turkey)

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ

Կունենա՞նք նախաձեռնող արտաքին գիծ, թե ավանդույթի համաձայն, երանի կտանք գնացածին...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.
Ասում են, թե կյանքը պատահականությունների, զուգադիպությունների շարան է, անկանոն կանոնավորված շարժում, ընթացք, որ ավելի հաճախ իներցիոն բնութագրականներ ունի, քան պատճառահետեւանքային կապ կամ հիմնավորվածություն: Սակայն այս որակումները բնավ էլ քաղաքականությանը չեն վերաբերում, առավել եւս` արտաքին, քանի որ այստեղ իրավիճակն այնպիսին է, որ բոլոր հնարավոր ու անհնար պատահականություններն ու գիտակցված եւ ծրագրված քայլերը պետք է հաշվի առնվեն:
Վաղը, մեր տեղեկություններով, Հայաստանի արտգործնախարարությունում նախարար Վարդան Օսկանյանը հրաժեշտ է տալու իր ղեկավարած գերատեսչության աշխատակիցներին: Ու, թերեւս, արտաքին իրականության վերջին իրադարձությունների ֆոնին տարիների վաստակն ու կոմպլեմենտարության արդյունքում ձեւավորված սարսափելի զգուշավորությունը պետք է հասնեին իրենց տրամաբանական ավարտին:
Վարդան Օսկանյանն այլեւս արտգործնախարար չի լինի վաղը, իսկ այսօր դեռ պատասխանատուն է արտաքին քաղաքականության վերջին շրջանի անհաջողությունների ու մեկընդմիշտ մնալու է կրողը նաեւ նույն այդ քաղաքական ասպարեզի հաջողությունների: Ամեն դեպքում, որքան էլ շնորհակալանքի ու գնահատանքի արժանի լինի արտգործնախարարը, բնավ էլ դա չի որոշում այսօրվա արտաքին քաղաքական իրավիճակի թուլությունը:
Հայաստանն արդեն մի երկար ժամանակ կարիք ունի նախաձեռնող, համարձակ քայլերի գնացող արտաքին քաղաքականության, որ վերջին շրջանում հավասարապես չէին դրսեւորում ոչ միայն արտգործնախարարը, այլեւ երկրի նախագահը: Մյուս կողմից, մի շարք օրախնդիր հարցեր բարդագույն իրողությունների առաջ կարող են կանգնեցնել արտգործնախարարության ղեկավար դառնալու նկրտումներ ունեցող ուզածդ մեկին:
Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւից հետո նույն այդ որակի հարթակներում Հայաստանը ինքնադրսեւորման խնդիր ունի: Այս առնչությամբ էլ արտգործնախարարությունը ժամանակին գործելու փոխարեն նախընտրեց պաշտպանվել, թե բանաձեւը իրավական ուժ չունեցող խորհրդատվական փաստաթուղթ է, մինչդեռ պետք էր նախապես անել հնարավորը ոչ թե մի քանի երկրների ձեռնպահ մնալով գոհանալու, այլ կողմ արտահայտվողներին տարհամոզելու ուղղությամբ:
Չարվեց, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ մի շարք ներկայացուցչություններում, դեսպանություններում, հյուպատոսություններում: Եվ քանի որ մարտյան իրադարձություններն ի հայտ բերեցին նաեւ արտգործնախարարության համակարգում կադրային խնդիրներ, ակնհայտ դարձավ, որ աշխատելը տվյալ դեպքում գերադասելի չի եղել չաշխատելուց: Արդյունքներն էլ, ինչպես տեսնում ենք, իրենց սպասել չտվեցին:
Եվս մեկ օրինակ կարելի է բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հայաստանյան հարաբերությունների տիրույթից: Մասնավորապես, այսօր Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի եվրասիական քաղաքականության հարցերով ծրագրի ղեկավար Զեյնո Բարանի ամուսին Մեթյու Բրայզան:
Եթե հաշվի առնենք միայն վերը նշվածը, արդեն իսկ բավարար է շատախոս, ամեն առիթով չգիտես էլ ինչ տրամաբանությամբ ամերիկյան գնահատականներով ամեն ինչ հեղեղող Բրայզային Մինսկի խմբից դուրս հրավիրելու համար: Իսկ եթե հավելենք, որ ղարաբաղյան հարցում միջնորդ ներկայացվող Բրայզան ինքն իրեն մասնագետ դիվանագետ է որակում կնոջ հետ հարաբերություններում իր աշխատանքի անկախությունը պահելու հարցում այն դեպքում, երբ նույն Զեյնո Բարանը արդեն որերորդ անգամ ադրբեջանամետ դիրքորոշումներով հարցազրույցներ է տալիս, այցելում է սիրելի հարեւաններին ու արժանանում Ալիեւի ընդունելությանը, ապա Հայաստանի արտգործնախարարության լռությունը ուղղակի սխալ է` ինչքան էլ կոմպլեմենտար լինի մեր կեցվածքը:
Ամեն դեպքում, Օսկանյանի հետ թերեւս փակենք նաեւ կոմպլեմենտարության շրջանը... Ու դառնանք ավելի նախաձեռնող, սակայն ո՞ւմ հետ` սա դեռ մնում է խնդիր: Շրջանառվող հավանական թեկնածուական անուններից դժվար է որեւէ մեկի պարագայում արտաքին քաղաքականության հաջողությունների մասին երազելը, թերեւս բացառությամբ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանի պարագայի, որ եւս, իր հերթին, ոչ մի երաշխավորված վիճակի հնարավորության մասին մտածելու առիթ չի տալիս:

Genocide Photo Included In Video about Problems of Turkish Women

ANKARA (Noyan Tapan)--A photo of Armenians subjected to deportation during the Armenian Genocide was included in the documentary about problems of the Turkish women. According to the Radical daily newspaper, the documentary was screened at a forum of the union of women of the ruling Justice and Development Party (AKP), where Turkish Prime Mininster Recep Tayyip Erdogan was present. The documentary presented the hardships of Turkish women before the declaration of the Republic of Turkey and their achievements in the years of the Republic. The photographs featuring Armenian Genocide victims were from the famed Armin Wagner collection, one of the most comprehensive photo archives of the Genocide. The photo depicted an Armenian woman holding a child in her arms, with others moving behind. The Vatan daily newspaper called the occurrence a “stunning mistake.” In a related matter, the Turkish ministry of education in 2007 published geography textbooks for high school seniors, in which Mount Ararat was referred to as Mount Ararat, instead of the usual Turkish moniker Agri Dagi. According to the Jahan news agency, the Turkish teachers and scientists union expressed its concern over what it called the minsitry of education's "inexcusable mistake." "This error in geography textbooks approved by the ministry in 2007 is inexcusable because the name %u218Ararat' has become a symbol of the so-called Armenian Genocide today," said Ismail Koncuk, chairman of the teachers' union, adding that such activities of the Turkish ministry of education "contribute to Armenian propaganda".

Armenia Must Begin Resettling Liberated Territories, Says Hovannesian

YEREVAN (Armenpress)-Armenia must begin resettling Artsakh's liberated territories, including the strategic Kashatagh region (Lachin), Armenian Revolutionary Federation Bureau member Vahan Hovannesian said Tuesday during a session of the Armenian National Assembly. Hovannesian, who is a member of Armenia's parliament, said it is time to respond to Azerbaijan's ongoing efforts to invalidate the people of Karabakh's right to self-determination. "Armenia's inner tensions are being used against our people to jeopardize or statehood and the independence of Arstakh," he stressed. "We cannot remain indifferent and must confront these challenges." The strengthening and development of Karabakh and the strategic Kashatagh region between the two Armenian Republics cannot be done by charity alone, he added, pointing to the conclusions of an international conference on the issue held late last month. The conference, devoted to the development of the Karabakh's Kashatagh region, took place from March 28-30 in the town of Berdzor, Kashatagh's regional center. The conclusion of that conference was that Kashatagh and Karabakh are vital to the national security of Armenia and must be given full attention, Hovannesian said. According to him, the National Assembly will approve an interest free credit for Nagorno-Karabakh when it approves next year's budget

Monday, April 07, 2008

ՄԵՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԵՀԱԿԱՆ ԷՋԵՐԸ


ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԴԻ ԲԻԶՆԵՍԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ


ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ապագա նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարում էր. «Իմ ծրագրի ողնաշարը համայն հայության ողջ ներուժը հայտնաբերելն ու օգտագործելն է»: Մեր հոդվածաշարը միտված է հայտնաբերելուն՝ ներկայացնել հայության մեկ հատվածի՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանում բնակվողների տնտեսական ներուժը: Ուսումնասիրել ենք Ռուսաստանի 57 բնակավայրերում ապրող 205 անձանց կենսագործունեությունը: Ընդ որում, ընտրել ենք առաջին դեմքերին՝ ընկերությունների, ձեռնարկությունների, ֆիրմաների, կազմակերպությունների ղեկավարներին, բացառությամբ որոշ մարդկանց, որոնք անվանապես զբաղեցնելով նվազ պաշտոններ, այդուհանդերձ արձանագրել են աներկբա հաջողություններ: Ցանկի թվաբանական պարզ համադրումը ի ցույց է դնում հայկականե բիզնես-նախասիրությունների 6 հիմնական խումբ. ա) բանկային եւ ֆինանսավարկային (36 հոգի), բ) շինարարություն (կառուցում, շինանյութերի արտադրություն եւ վաճառք՝ 17 հոգի), գ) նավթային եւ գազային բիզնես (արդյունահանում, վերամշակում եւ վաճառք՝ 14 անձ), դ/տեղեկատվական տեխնոլոգիաներ (17 հոգի), զ) ապահովագրություն, որը չնայած ներկայացված է ընդամենը 9 անձով, սակայն ֆինանսական հատույցի ցուցանիշով զիջում է միայն առաջին խմբին եւ ե) զանգվածային լրատվամիջոցների ոլորտ (11 հոգի): Մյուսները տնտեսության գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչներ են:
Հավելենք նաեւ, որ 77 հոգի ծնունդով Հայաստանից է, 17-ը՝ Վրաստանից, 9-ը՝ Ադրբեջանից, մյուսները ծնվել են Ռուսաստանում:
Հոդվածաշարը, բնականաբար, սկսում ենք ամենանշանավոր հայով:


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ
Այս տարվա մայիսի 25-ին կբոլորի Ռուսաստանի բիզնես-սերուցքի ներկայացուցիչներից մեկի՝ «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Կարլենի Վարդանյանի 40-ամյակը: Նա ոչ միայն անկախ Ռուսաստանի արդյունք է, այլեւ այդ երկրի նոր տնտեսության հենասյուն-կառուցողներից , եւ նրա մասին ցանկացած լրագրային հրապարակում դատապարտված է լինելու սոսկ մի հպանցիկ, աղոտ ակնարկ:
Էրզրումցի պապ Համո Վարդանյանը 7-ամյա հասակում փրկվել էր ցեղասպանությունից, գաղթել Երեւան ու դարձել պատմագիտության պրոֆեսոր: Ճարտարապետության պրոֆեսոր հայրը երկար տարիներ դասավանդել էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Մայրական ճյուղը թիֆլիսյան արմատներ ունի. մեծ պապը լեռնային ճարտարագիտություն էր ուսանել Սորբոնի համալսարանում, պապը իշխան Մելիք-Մինասովն էր, իսկ տատը սերում էր Ղարաբաղից: Եվ ահա իր երակներում հայի հավաքական արյուն կրող Ռուբենը 1985թ. ոսկե մեդալով ավարտեց Երեւանի թիվ 20 միջնակարգ դպրոցն ու, որպես «ազգային կադր», գործուղվեց Մոսկվայի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Ավարտեց 1992-ին, որովհետեւ ստիպված եղավ 2 տարի ծառայել բանակում: Բայց դեռեւս 1991-ին աշխատանքի անցավ «Տրոյկա դիալոգ» ընկերությունում, իսկ մեկ տարի անց դարձավ ֆիրմայի գլխավոր տնօրենը: Ի դեպ, Ռ.Վարդանյանի դիպլոմային աշխատանքը ճանաչվեց լավագույնը շրջանավարտների մեջ, եւ նրան գործուղեցին Իտալիա՝ «Banca CRT»-ում պրակտիկա անցնելու:
«Ես հասկացա, որ հայտնվել եմ միանգամայն այլ երկրում»:
Նոր Ռուսաստան, նոր մարտահրավերներ, նոր հնարավորություններ: Նախկին կայսրության ամենախոշոր բեկորը պետք է հիմնովին վերափոխվեր, դիմակայեր ծանր փորձությունների:
Մինչ 1991 թ. Ռուսաստանում գոյություն չուներ ֆոնդային շուկա, եւ Ռ.Վարդանյանն առաջիններից մեկն էր, որ ձեռնամուխ եղավ դրա ձեւավորմանը: Այսօր, 16 տարի անց, կարելի է փաստել, որ նա ոչ միայն հաջողել է, այլեւ ռուսաստանյան ֆոնդային շուկա հասկացությունը նույնացվում է Ռ. Վարդանյանի անվան հետ: Տնտեսագիտական բարդ եզրաբանությունից, տարաբնույթ բիզնես-ըմբռնումներից խուսափելու համար փորձենք պարզունակ պատկերացում տալ, թե ինչով է զբաղվում Ռ. Վարդանյանը. նա շահութաբերության հենքի վրա կառավարում-տնօրինում է ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների ու քաղաքացիների ֆինանսները, ինչպես նաեւ ամերիկյան ներդրումները Ռուսաստանում: Դա անելու համար նա ինքն է անվրեպ որոշում այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ նպատակահարմար է ֆինանսական ներդրում կատարել: 2006 թ. «Տրոյկա դիալոգի» դրամաշրջանառությունը կազմեց 160 մլրդ դոլար, իսկ զուտ եկամուտը՝ 200 միլիոն: 2007 թ. ընկերության անմիջական կառավարման ներքո գտնվող միջոցները գերազանցեցին 4,5 մլրդ դոլարը: «Տրոյկա դիալոգի» սեփականատերերն են ավելի քան 70 մենեջերներ, իսկ Ռ.Վարդանյանի փայաբաժինը կազմում է 65%: Հավելենք նաեւ, որ ընկերությունը կառավարում են 10 տնօրեններ, որոնց թվում առաջնակարգ դերակատարություն ունեն նախկին ֆրանսահայ Ժակ Տեր-Մկրտչյանն ու նախկին երեւանցի Գոռ Նահապետյանը:
Բարձր պրոֆեսիոնալիզմի համար «Տրոյկա դիալոգը» նվաճել է շուրջ վեց տասնյակ մրցանակներ, իսկ Ռ. Վարդանյանն անձամբ արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսի՝ «Ներդրումայն բանկատեր-2003» անվանակարգում, «Դարին» ազգային մրցանակի՝ «Բիզնես-ռազմավարություն» անվանակարգում (2004 թ.), «Ernst&Young» միջազգային մրցանակի՝ «Ռուսաստանի 2004թ. ձեռնարկատեր» անվանակարգում, «Արիստոս-2006» մրցանակի՝ «Ռուսաստանյան բիզնեսի զարգացման գործում ունեցած առանձնակի վաստակի համար» անվանակարգում: Ի վերջո, նա միակ հայն է, որ վերջին երկու տարում տեղ է գրավում Ռուսաստանի 22 առաջատար ձեռնարկատերերի ցանկում (ամենահեղինակավոր այդ վարկանիշային աղյուսակը գլխավորում է Օ. Դերիպասկան՝ շուրջ 40 մլրդ դոլար անձնական ունեցվածքով):
Դժվար է ասել՝ Ռ. Վարդանյանը ծանոթ է հայոց ազգային կապիտալի բազմադարյա ավանդույթներին, թե՝ ոչ, բայց նա ճիշտ ու ճիշտ կրկնում է նախնյաց ուղին՝ բիզնեսի արդյունքը ծառայեցնելով երկու հիմնական նպատակի՝ կրթական-լուսավորչական եւ բարեգործական:
Ռ. Վարդանայանի համար կրթությունն առաջնային նշանակություն ունի, նա իրավացիորեն համարում է, որ բիզնեսում ետ չմնալու, մրցակցությանը դիմակայելու, բարձր արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է տիրապետել ժամանակակից համաշխարհային տնտեսագիտական մտքի նվաճումներին: Դա է պատճառը, որ իր բուռն գործունեությանը զուգընթաց նա անընդհատ կրթություն է ստացել՝ ավարտել է «Մերիլ Լինչի» (Նյու Յորք) զարգացող շուկաների դասընթացները, 2000 թ.՝ «Value Based Managment» եւ «Negotiations Dynamics» ուսումնական ծրագրերը (Ֆոնտենբլո, Ֆրանսիա), 2001 թ.՝ Հարվարդի բիզնես-դպրոցի՝ բարձրագույն ղեկավարության համար նախատեսված «The General Manager Programm» կրթական ծրագիրը: Եվ հենց արտասահմանում կրթություն ստանալու փաստը Ռ. Վարդանյանին դրդեց հանդես գալու նոր նախաձեռնությամբ. գիտակցելով, որ անհրաժեշտ են երկրի տնտեսության առանձնահատկություններին համապատասխանող նոր սերնդի երիտասարդ մասնագետներ, նա դիմեց Ռուսաստանի 13 խոշորագույն ձեռնարկատերերին՝ առաջարկելով հիմնել բիզնես-դպրոց: Եվ ահա 2006 թ. սեպտեմբերի 21-ին մերձմոսկովյան Սկոլկովո վայրում տեղի ունեցավ «Կառավարման մոսկովյան դպրոցի» հիմնարկեքը. զետեղվեցին 14 հիմնադիրների անվանական թափանցիկ հիմնաքարերը, իսկ 15-րդը ստորագրել էր ՌԴ նախագահ Վ. Պուտինը: «Սկոլկովո» բիզնես-դպրոցում, որի նախագահն է Ռ. Վարդանյանը, ուսուցումն արդեն սկսվել է 2007 թ. աշնանից, իսկ առաջին ընդունելությունը կկատարվի այս տարի:
Բացի այդ, բանիմաց կադրեր պատրաստելու համար «Տրոյկա դիալոգը» սերտորեն համագործակցում է Պետական համալսարան-Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հետ եւ աջակցում է «SIFE-Russia» կրթական ծրագրին:
Արդի համաշխարհային բիզնեսի նվաճումներին հաղորդակից դարձնելու համար «Տրոյկա դիալոգը» հրատարակել է օտարերկրյա առաջատար մասնագետների 21 անուն գիրք, որոնցից շատերի ռուսերեն հրատարակությունների առաջաբանները գրել են Ռ.Վարդանյանն ու Ժ.Տեր-Մկրտչյանը:
Մեր ազգակցի ու նրա ընկերության գործունեության մեջ առանձնակի տեղ է գրավում բարեսիրությունը. «Տրոյկա դիալոգում» ստեղծվել է Բարեգործական կոմիտե, որը մշակում է ծրագրեր ու մեկենասությամբ ֆինանսական միջոցներ հատկացնում: Այսպես, ավելի քան 7 տարի ընկերությունն օժանդակում է Մոսկվայի թիվ 11 մանկատանը, ընդ որում՝ ընկերության աշխատակիցներն իրենց անձնական միջոցների հաշվին ամեն տարի կրկնապատկում են հատկացվող գումարի չափը: Բացի այդ, «Տրոյկա դիալոգի» աջակցությամբ 30 առավել տաղանդաշատ երաժիշտ-երեխաներ կատարելագործում են իրենց վարպետությունը, երեխաների համար խաղահրապարակներ են կառուցվել Նիժնի Նովգորոդ եւ Զավոլժիե քաղաքներում եւ այլն, եւ այլն:
Կուզենայինք անդրադառնալ Ռուբեն Վարդանյանի՝ անարդարացիորեն լռության մատնված եւս մեկ նվիրվածությանը՝ հայաստանանպաստ, ազգասիրական գործունեությանը:
Մենք հիմա բացառիկ հնարավորություն ունենք՝ դարեր անց մենք, որպես հայ ազգ, հայկական պետություն կարողենք մտածել մեր ապագայի մասին, ոչ թե օտար լծի տակ մի կերպ ինքնապահպանվելով, այլ իրատեսորեն մտածելով, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել: Մենք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմում եւ այժմ պետք է սովորենք ապրել հաղթածի, այլ ոչ պարտվածի մտայնությամբ, այդ իսկ պատճառով հիմա մեզ պետք է զարգացման նոր տեսլական:
Ահա այս տեսլականը նախանշելու համար Ռ.Վարդանյանը նախաձեռնեց «Հայաստան-2020» հիմնադրամի ստեղծումը, դարձավ Ազգային մրցակցային խորհրդի եռանդուն անդամ, հիմնովին ուսումնասիրեց Հայասատանի ողջ տնտեսությունը եւ մատնացույց արեց գերակայությունները՝ Սփյուռքի ներուժ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, զբոսաշրջություն: Սրանք են այն ճյուղերը, որոնք մեր երկրին հնարավորություն կտան ոտք մեկնել աշխարհի առաջատար պետությունների հետ:
Մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում մշտապես եղել են դրամատերեր, ովքեր ազգ են պահել՝ եկեղեցի ու դպրոց են կառուցել, գիրք են հրատարակել ու զենքը ձեռքին կռվել: Ռուբեն Վարդանյանն այդ փաղանգից է: Նա XXI դարի նոր հայն է, որը բոլոր հնարավորություններն ունի շարունակելու Հովսեփ Ամիրխանյանի, Հարություն Պեզճյանի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Պողոս Նուբարի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեք Մանուկյանի, Քըրք Քըրքորյանի, Արշակ Կարագյոզյանի, Լուիզ Մանուկյան-Սիմոնի, Արա Աբրահամյանի եւ հազարավոր այլ նվիրյալների ավանդույթները եւ մնալու մեր ժողովրդի պատմության մեջ:
Հ.Գ. Ըստ ռուսական հեղինակավոր «Ֆինանս» շաբաթաթերթի, 2007 թ. Ռ.Վարդանյանի անձնական ունեցվածքը կազմել է 1,5 միլիարդ դոլար:

ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ

Որովհետեւ «անտիսեմիտիզմի» որոնումներում ակամա խրախուսում է հայատյացությունը

«Ազգի» խմբագրություն են բերել մի նամակ: Ա. Հարությունյան ստորագրությամբ այդ նամակը հասցեագրված էր անձամբ ինձ, ոչ թե խմբագրությանը, ուստի եւ կարելի էր չպատասխանել, եթե հեղինակը չգրեր. «Ի դեմս Ձեզ եւս մեկ մտավորական եկավ լրացնելու ճորտերի բանակը, որը կոչված է ծառայելու ստին ու չարիքին` «ի փառս աթոռի»:
Ինչպե՞ս եմ ծառայել ստին ու կեղծիքին: Այդ հարցին պրն Հարությունյանը պատասխանում է. «Ուշադրությամբ ընթերցեցի մարտի 27-ին «Հայոց աշխարհում» տպագրված հարցազրույցը Ձեզ հետ: Ձեզ ուղղված «Ժառանգություն» կուսակցության կողմից Տեր-Պետրոսյանին պաշտպանելը, Ձեր կարծիքով, կապ ունի՞ արտաքին ինչ-ինչ ազդեցությունների հետ հարցին Դուք պատասխանում եք. «Ժառանգություն բառը անգլերեն «heritage» է, իսկ այդ անվամբ բոլոր կառույցները` ԱՄՆ-ում թե Եվրոպայում, առհասարակ, հրեական կառույցներ են»:
Եթե հրեական կառույցների հետ «heritage» հիմնադրամների առնչության մասին արտահայտվելը ստին եւ չարիքին ծառայել է, ապա ծառայում է նաեւ նամակի հեղինակը, որովհետեւ ինձ քննադատելիս ակամա ընդունում է այդ փաստը, գրելով. «Նույն տրամաբանությամբ կարելի է հետեւություն կատարել, որ Հայաստանի hանրապետական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը... եւ այլն Մ. Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրների նույն անունը կրող կուսակցությունների գործակալներ են, որոնց մեջ հրեաները քիչ թիվ չեն կազմում»:
Հատկանշական է, որ հեղինակն անձամբ ընդունելով հանդերձ աշխարհի բազմաթիվ երկրներում նույն անունը կրող կուսակցությունների մեջ ոչ քիչ թվով հրեաների առկայությունը, ինձ է մեղադրում. «Ի դեպ, ասեմ, որ ամենեւին չեմ ընդունում Ձեր անտիսեմիտիզմը»: Մինչդեռ ես հարցազրույցում ընդամենը արձանագրել եմ «heritage»-ի կապը հրեական կառույցների հետ, առանց մյուս կուսակցություններին` առավել եւս, նամակագրի վկայությամբ, նրանց կազմում ընդգրկված հրեաներին անդրադառնալու: Համենայն դեպս չեմ կարող ընդունել Հայաստանի եւ հայերի նկատմամբ ինչպես Իսրայելի, այնպես էլ ԱՄՆ-ի հրեական որոշ կառույցների բացասական դիրքորոշումը: Չեմ ընդունում նաեւ, անկախ էթնիկ ծագումից, հայի ազգանուն կրող եւ Հայաստանում թուրք-ադրբեջանական քարոզչություն ծավալող, առավել եւս ապրիլի 24-ին միմյանց «ր չպվՏՓՌՊՏՎ» արտահայտությամբ շնորհավորող թափթփուկների հայատյացությունը, որքան էլ դա, ի տարբերություն «անտիսեմիտիզմի», չդատապարտվի:
Ի դեպ, Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակը լկտիաբար անարգող այս թափթփուկները եւս Լեւոն Տեր-Պետրոսյանին են պաշտպանում, իսկ վերջինի խոսափողը դարձած «Հայկական ժամանակի» պես թերթեր Հոլոքոսթի բացառիկությունն ապահովելու առաջադրանքով ողջամտորեն շրջանցում կամ հեգնանքով են նշում ապրիլի 24-ի մասին: Այս թափթփուկներին ոչ ոք չի դատապարտում, ընդհակառակը, խրախուսում են, որովհետեւ հայատյացությունը «անտիսեմիտիզմի» կատեգորիա չէ:
Պրն Հարությունյանը քննադատելուց զատ հարցնում է. «Երբ Դուք աշխատում էիք Րաֆֆի Հովհաննիսյանի Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, արդյոք Ձեր ստացած աշխատավարձը հրեական կառույցներից եկող գումարնե՞ր էին եւ եթե այդպես էր, ապա ինչո՞ւ այն ժամանակ այդ հարցը Ձեզ չէր մտահոգում»: Չէր էլ կարող մտահոգել, որովհետեւ ես կենտրոնում ընդմիջումներով աշխատել եմ 1994-ից մինչեւ 1997-ի փետրվարը, հարցազրույցում կենտրոնի անունը չեմ տվել, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը ստեղծվել է 2002-ին: Կենտրոնի անունը տալիս է նամակագիրը եւ հրեական կառույցների հետ կապն ակամա վերագրում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնին:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու որոշման ընդունմանը Րաֆֆի Հովհաննիսյանի ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո, որի համար պրն Հարությունյանն ինձ մեղադրում է «միտումնավոր ապատեղեկատվության» մեջ, եթե «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը ԱՄՆ-ում չի եղել, թեեւ քիչ հավանական է թվում, ԱՄՆ-ի հրեական կառույցների ձեռքերը երկար են, դրանք կհասնեն ե՛ւ Ստրասբուրգ, ե՛ւ Երեւան: Համենայն դեպս Տեր-Պետրոսյանին պաշտպանելու որոշումը ուշ երեկոյան ընդունելու մասին, կարծեմ փետրվարի 13-ին, հեռուստաէկրանից հայտարարել են «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները:
Նամակագիրն ինձ մեղադրում է նաեւ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առնչությամբ Աբդուլլահ Գյուլին նամակով շնորհավորելու, առավել եւս այդ նամակում Հայոց ցեղասպանությունը «Great Armenian Dispossession» բառակապակցությամբ նենգափոխելու պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատելու համար: Ավելին, նամակում հեղինակը բացատրում է, թե «հայերի մեծ ունեզրկումը» պարունակում է ոչ միայն «ցեղի ֆիզիկական ոչնչացման, կյանքից զրկելու, այլեւ մարդկանց հողից, հայրենիքից, մշակույթից, ազատությունից, արժանապատվությունից զրկելու իմաստներ»:
Նշենք, որ «հայրենազրկումը» «dispossession» բառի բառարանային 4-րդ իմաստն է, ընդ որում այդ իմաստը նշված բառին տալիս է համապատասխան ենթատեքստը միայն: Այնուամենայնիվ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու» կոնվենցիան կատարված «dispossession»-ի համար ոչ մի պատիժ չի սահմանում, որովհետեւ զանգվածային տեղահանությունն անգամ ցեղասպանություն համարող միջազգային այս փաստաթուղթը նույնիսկ հարկ չի համարում մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ հիշատակել նշված բառից բխող գործունեությունը: Եթե Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայում չհիշատակվող «dispossession» բառով փոխարինելը նենգափոխություն չէ, ապա դա ինչպե՞ս անվանել:
Հետեւաբար «ստին եւ չարիքին ծառայելու կոչված ճորտերի բանակը» լրացնում են նրանք, ովքեր «ի փառս հայատյացության», պաշտպանում եւ տուրք են տալիս հայատյաց տականքներին: Ի դեպ, որքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով 1991-ին ՀՀ արտգործնախարար, առնչվում էր աշխարհի տարբեր երկրների ղեկավարների եւ քաղաքական գործիչների հետ, այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի թեկնածությունն առաջադրած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը հիմնադրվել է 2001-ի օգոստոսին: Հետեւաբար Գյուլին հղած նրա շնորհավորական նամակը չէր կարող բխել անձնական ծանոթությունից:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Արդշինինվեստբանկի» նոր գլխամասային գրասենյակի բացմանը նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տրված հարցերին:
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությանն առնչվող հարցին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանը վերջին ժամանակներում սկսեց օգտագործել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ ազդելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վրա: Սա, ըստ նախագահի, պետք է ստիպի Հայաստանին պատասխանել դիրքորոշման խստացման ձեւով, եւ սկզբունքային հարցերում ու մոտեցումներում, բնականաբար, խոսք անգամ չի կարող լինել զիջումների մասին: Ադրբեջանը փորձելու է օգտագործել այդ վիճակը, եւ պետք է գիտակցել, որ Հայաստանի կայունությունն ու տնտեսական զարգացումը լավագույն երաշխիքն են Լեռնային Ղարաբաղի հարցում ամուր դիրքեր ունենալու համար:
Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չի բացառում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը եւ, որ Հայաստանի իշխանությունները այդ քայլին կարող են գնալ ամեն պահի: Հայաստանի նախագահն ընդգծեց, որ Ադրբեջանի կեցվածքը եւ վերջին քայլերը ստիպում են հայկական կողմին ավելի վճռական լինել: Այն հարցին, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չի՞ բերի բանակցությունների դադարեցմանն ու պատերազմի վերսկսմանը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ 10 տարվա ընթացքում երկու նման իրավիճակներ եղել են, եւ եթե ինքը կտրուկ դրսեւորում չցուցաբերեր, բանակցությունները կարող էին Հայաստանի համար անցանկալի զարգացում ունենալ: Սակայն, եթե անգամ իրադարձություններն այդ ընթացքն ունենան, ապա, նախագահի կարծիքով, չպետք է վախենանք դրանից եւ գնանք ինչ-որ զիջումների:
«Քրեորեն պատժելի արարք կատարողները պետք է պատժվեն օրենքով»
Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ տրված հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ այսօր արդեն ակնհայտ է, որ անկարգությունները կազմակերպված բնույթ են կրել, եւ այդ ամբողջն արդեն վերականգնված է ժամ առ ժամ, րոպե առ րոպե: Այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են շահարկել քաղբանտարկյալների թեման, ըստ նախագահի, խոր հիասթափություն են ապրելու, երբ քննչական խմբի կողմից դատարան ուղարկված նյութերին ծանոթանան, տեսնելով, թե ում են նրանք պաշտպանել եւ ինչ հանցագործություններ կատարած մարդիկ են դրանք:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսության կոչերի առնչությամբ տրված հարցին երկրի նախագահը պատասխանեց, որ չի կարծում, թե այդ կոչերն իրեն են ուղղված եւ որ քրեորեն պատժելի արարք կատարողները պետք է պատժվեն օրենքով: Սակայն նա չբացառեց, որ հաջորդ նախագահն ու հաջորդ կառավարությունը կարող են «ինչ-ինչ պատճառներով քննարկել այդ երկխոսությունը»:
Նախագահը անընդունելի է համարում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկն, ասելով, որ դրա անհրաժեշտությունը լինում է, երբ խորհրդարանը չի աշխատում: Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի ազատման պատճառների մասին խոսելով, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ դա պետք է դիտարկել իրադարձությունների ընդհանուր կոնտեքստի մեջ: Նա հայտնեց, որ փոխնախարարն ազատվել է արձակուրդից վերադառնալուց հետո:
Ժողովրդի տարբեր հատվածների միջեւ ատելության սերմանումը քրեորեն պատժելի արարք համարելու իր առաջարկը Ռոբերտ Քոչարյանը հետեւողականորեն պաշտպանելու է եւ փորձելու է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից այն ներկայացվի: Նա հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, ռասայական խտրականությունը համարվի քրեորեն դատապարտելի, իսկ ատելության սերմանումը հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ՝ ոչ:
Հայաստանի տնտեսությունը ի՞նչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը փոխանցում իր հաջորդին հարցին վերջինս պատասխանեց, որ նկատի ունենալով անցած տարվա ցուցանիշները` կայուն զարգացման վիճակում: Այս տարվա մարտին որոշ անկում է արձանագրվել միայն առեւտրի ծավալների հետ կապված, ինչը կապված է ներքաղաքական իրավիճակի հետ: «Սակայն ակնհայտ է, որ այս ամենը հաղթահարվում է, եւ ես կասկած չունեմ, որ մենք այս տարին եւս շատ լուրջ ցուցանիշներով փակելու հնարավորություն ունենք», ասաց նախագահը, ավելացնելով, որ խորքային առումով մոտակա ժամանակներս Հայաստանի համար որեւէ խնդիր ինքը չի տեսնում:
Որոշե՞լ է, թե ինչով է զբաղվելու Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 9-ից հետո՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի տված հարցին նախագահը հրաժարվեց պատասխանելուց, ասելով, որ ինքն «առավել եւս չի ցանկանում պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին», քանի որ վերջինս տանում է Հայաստանի պետականության քայքայման քարոզչություն:

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ

Մարտի 27-ին տեղի ունեցած հրապարակային լսումների ժամանակ Մ. Նահանգների «Պատմական հուշարձանների պահպանման վարչությունը» (ՊՀՊՎ), որի պարտականությունների մեջ են մտնում Կոլումբիայի օկրուգի պատմական, մշակութային եւ գեղագիտական արժեք ներկայացնող կառույցների պահպանումն ու հետագա ճակատագիրը, միաձայն հավանություն է տվել Վաշինգտոնում նախատեսված Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նախագծին, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:

Thursday, April 03, 2008

ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է

Մեզ հայտնի չէ՝ աշխարհում կա՞ մի երկիր, ուր սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններից հետո կազմակերպիչներին, հրահրողներին ու կատարողներին ձերբակալելու հենց հաջորդ օրվանից վայնասուն բարձրացնեն՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել դրանց
Թեպետ հարցնում ենք, բայց վստահ ենք, որ չկա։ Բացի Հայաստանից, աշխարհի որեւէ կետում նման «հումանիստական» ճիչեր չեն լսվում։ Ոչ էլ զանգվածային անկարգությունների հեղինակներին անմիջապես օծում «քաղբանտարկյալի» տիտղոսով, ինչը միայն մեր երկրում է հնարավոր տեսնել։
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։ Այն էլ մեկուսարանում լուսացրած հենց առաջին գիշերվանից հետո։ Իսկ կներեք, ովքե՞ր պետք է զբաղեցնեն «քաղբանտարկյալներ» Ալիկ Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Կարապետ Ռուբինյանի, Սուրենյանցի, Մակեյանի, մյուսների տեղերը։ Չլինի՞ այն մարդիկ, ովքեր հրաժարվել էին մարտի 1-ին «ինքնաբուխ» հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Կամ գուցե նրա՞նք, ովքեր իրենց պատշգամբներից են սարսափահար հետեւել ազատագրիչների վայրագ գործողություններին։
Ապշելու բան է լսել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ շալակած «քաղբանտարկյալներին» անհապաղ շղթայազերծ անելու կոչերը։ Գուցե նման կոչերի հեղինակների համար, օրինակ, Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածն ընդամենը թեթեւ զանցա՞նք է նշանակում։ Ասենք, խեղճ «քաղբանտարկյալների» կատարած արարքը ո՞րն էր՝ ընդամենը ծառի թուփ են տրորել։
Կալանված հեղափոխականների ճակատագիրը ողբացողներին վատ չէր լինի մեկ անգամ էլ հիշեցնել 300-րդ հոդվածում ներկայացված հանցագործությունը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ այն բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները։
Վատ չէր լինի նաեւ ազատարարների նկատմամբ նախանձելի գուրգուրանք ու սրտացավություն ցուցաբերողներին հիշեցնել նրանց առաջադրված հաջորդ մեղադրանքը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, անմիջականորեն կատարելը (Քր.օր.-ի 225-րդ հոդված)։ Եւ սա դեռ ամբողջը չէ առաջադրված տարբեր մեղադրանքների պատկառելի փաթեթից։
Ինչեւէ, զարմանալի չէ, որ եվրակառույցների կողմից իրենց նկատմամբ դրսեւորած հոգատար վերաբերմունքից ոգեւորված 28 «քաղբանտարկյալներ» սպառնալից հայտարարություններով հանդես եկան։ Երեկ նրանցից 20-ը առայժմ մեկօրյա նախազգուշական հացադուլով սպառնաց (իսկ ապրիլի 9-ից հետո՝ անժամկետ)։ Իսկ 8-ը հայտարարեց անժամկետ հացադուլ անելու մասին։ Հացադուլավոր երկու խմբերն իրենց առաջ քաշած պահանջներով գրեթե նույնությամբ կրկնում են ԵՄ նախագահության եւ Ագոյի խմբի առաջարկությունները։
Գուցե իսկապես լուծարե՞նք ոստիկանությունն ու դատախազությունը։ Հրավիրենք անկախ միջազգային հետաքննություն իրականացնողներին, որոնք մի կողմից՝ կքննեն «մարտի 1-ի» գործը, մյուս կողմից էլ կլսեն նույն գործով անցնող, սակայն ազատության մեջ հայտնված «քաղբանտարկյալների» կոչերը հրապարակում՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հողը փախչում է վարչախմբի տակից» եւ այլն։ Քանզի «քաղբանտարկյալները» շատ են շտապում։ Չե՞ք տեսնում՝ անգամ չսպասեցին գոնե դատարանի վճռից հետո հացադուլ հայտարարել։
Հասկանո՞ւմ եք, համբերել չեն կարող՝ պայքարը սառում է։
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՏԱԳՆԱՊ — ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

Ներմուծումն այդ երկրից կտրուկ ավելացել է
Թուրքական ապրանքների մի իսկական գրոհ է սկսվել դեպի հայկական շուկա։ Հունվար-փետրվարին Թուրքիայից 2,3 անգամ ավելի շատ ապրանք է տեղափոխվել հայաստանյան շուկա, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Եւ սա այն դեպքում, երբ երկու երկրների միջեւ չկան ինչպես քաղաքական, այնպես էլ առեւտրատնտեսական հարաբերություններ։
Թուրքիայի հետ Հայաստանը հարաբերվում է հիմնականում միջնորդ երկրների միջոցով, բայց սա չի խանգարում, որ տարեցտարի ավելանա այս երկրից ներմուծվող ապրանքների ծավալը։ Նախորդ տարվա արդյունքներով, Թուրքիայից Հայաստան է բերվել ընդհանուր առմամբ 130 մլն դոլարի ապրանք։ Աճը՝ 37 տոկոս։ Սա եւս շոշափելի ցուցանիշ է, բայց այս տարվա սկզբի միտումները պարզապես գերազանցեցին բոլոր սպասումները։ Հունվար-փետրվարին Թուրքիայից Հայաստան է ներկրվել շուրջ 23,5 մլն դոլարի ապրանք` նախորդ տարվա 10,3 մլն դոլարի դիմաց։
Հայաստանի ներմուծման կառուցվածքում սա լուրջ ցուցանիշ է։ Դրանից շատ ապրանք է ներմուծվում ընդամենը 6 երկրից։
Թե ինչով է պայմանավորված ներկրման նման ակտիվացումը, լուրջ վերլուծության կարիք ունի։ Մի բան պարզ է, որ այստեղ տեղի են ունեցել կտրուկ փոփոխություններ։ Թերեւս պատահական չէ, որ եթե նախորդ տարվա հունվար-փետրվարին Թուրքիայից ներմուծումն ավելացել էր ընդամենը 35 տոկոսով, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` գրեթե 7 անգամ։
Ընդ որում, դա նկատվեց դեռեւս տարեսկզբին։ Միայն հունվարին այս երկրից Հայաստան կատարված ներմուծումն ավելացավ շուրջ 345 տոկոսով՝ գերազանցելով 13,8 մլն դոլարը։ Այդ ամսվա ընթացքում Թուրքիայից Հայաստան բերվեց ավելի շատ ապրանք, քան նախորդ տարվա հունվար-փետրվարին միասին վերցրած։
Ինչպես վկայում են նշված ցուցանիշները, առեւտրատնտեսական հարաբերությունների բացակայությունը չի խանգարում, որ թուրքական ապրանքները հայկական շուկայում արագորեն ավելանան։ Մի բան պարզ է, որ անորակության պատճառով դրանք համեմատաբար էժան են եւ մրցունակ ցածր գնողունակություն ունեցող շուկաներում, այդ թվում` եւ Հայաստանում։
Պատահական չէ, որ երկու տարի առաջ պետական մակարդակով որոշում ընդունվեց թուրքական որոշ սննդատեսակների ներմուծումն ու իրացումը հայկական շուկայում արգելելու մասին։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երկու տասնյակից ավել թուրքական սննդամթերքներ չէին համապատասխանում սահմանված որակական չափանիշներին եւ վնասակար են մարդկանց առողջությանը։ Ի վերջո արգելվեց դրանց իրացումը։ Սակայն սա, ըստ էության, ունեցավ ժամանակավոր ազդեցություն։ Դրա հետեւանքով որոշ չափով նվազեց թուրքական ապրանքների հավելաճի տեմպը, որը սակայն այս տարի այլեւս չի նկատվում։
Պետք է ասել, որ Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքների տեսականին խիստ բազմազան է։ Այս երկրից ներկրվում է տարբեր տեսակի սննդամթերք, թեթեւ արդյունաբերական ապրանքներ, շինարարական նյութեր, ինչպես նաեւ սարքավորումներ։ Թե հատկապես ո՞ր ապրանքատեսակների հաշվին է տեղի ունեցել ներմուծման կտրուկ ավելացումը, առայժմ պարզ չէ։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ դա հազիվ թե պայմանավորված է միայն մեկ ապրանքախմբի ներկրման ավելացմամբ։
Մինչ կտրուկ աճել է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան, զգալիորեն նվազել է հայկական ապրանքների մուտքը այս երկրի շուկա։ Հունվար-փետրվարին, արտահանման ծավալները կրճատվել են ավելի քան 52 տոկոսով։ Ընդհանուր առմամբ երկու ամսվա ընթացքում Հայաստանից Թուրքիա է տեղափոխվել ընդամենը 311 հազար դոլարի ապրանք, նախորդ տարվա 1 միլիոնի դիմաց։
Վիճակագրական ծառայության այս տվյալները ցույց են տալիս, որ հայ-թուրքական առեւտրային հարաբերությունների հաշվեկշիռը խիստ բացասական է` ի վնաս Հայաստանի։ Ավելին՝ գնալով արագորեն խորանում է։ Թուրքիայից առնվազն 75 անգամ ավելի շատ ապրանք է ներկրվում Հայաստան, քան հակառակը։ Եթե միտումները այսպես շարունակվեն, ապա չի բացառվում, որ թուրքական ապրանքների ներմուծման ծավալը մինչեւ տարեվերջ կհասնի գրեթե 250 մլն դոլարի։
Ակնհայտ է, որ միջնորդ երկրների միջոցով հայ-թուրքական առեւտրատնտեսական շփումներն այս պահին ունեն զուտ միակողմանի բնույթ։ Թուրքական անորակ եւ էժան ապրանքների համար Հայաստանը կարծես դառնում է մրցունակ շուկա, ինչը խիստ վտանգավոր է թե՛ սպառողների, թե՛ ներքին արտադրողների համար։
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ

«ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱ ՎԵՐԱՄԲԱՐՁ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

Մեծ Բրիտանիայում Օքսֆորդ համալսարանի հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Էդինբուրգի համալսարանի արդի պատմության պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհեմի գիրքը «Ցեղասպանության մեծ խաղը: Կայսերապաշտություն, ազգայնամոլություն եւ օսմանյան հայերի բնաջնջումը» («The Great Game of Genocide: Imperialism, Nationalism and the Destruction of the Ottoman Armenians») վերնագրով, որտեղ հեղինակը Առաջին համաշխարհային պատերազմի օրերին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է որակում եւ Մեծ Բրիտանիային մեղադրում կեղծ բարեպաշտության մեջ:
Նախքան գրքի հրատարակումը` «Ինդիփենդենտ» թերթին տված հարցազրույցում (փետրվարի 21-ին) Բլոքսհիմը այս նույն թեման արծարծել է, փորձելով կապ հաստատել հայերի հետ այդ ժամանակ կատարվածի եւ ներկայիս քրդերի դեմ ծավալված շարունակական հետապնդումների միջեւ: «Եթե ճնշումների տակ կքելու է, ավելի լավ է բրիտանական մարդասիրական եւ բարոյական հարցերի շուրջ վերամբարձ հայտարարություններից զերծ մնա», նշել է նա, ամոթանք հնչեցնելով կառավարության հասցեին, որ Հոլոքոսթի հիշատակման տարեկան միջոցառումների ժամանակ միշտ խուսափում է 20-րդ դարի գլխավոր ցեղասպանության մասին ակնարկելուց:
Հ. Ծ.

ԿԻՊՐՈՍՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ ԿՀԻՇԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Թուրք կիպրոսցիների առաջադիմական կուսակցությունները Բոյուգ Խանում ապրիլի 24-ին առաջին անգամ կնշեն Հայոց ցեղասպանության տարելիցը: Ըստ «Նոյյան տապանի», «Կիպրահայեր» կայքէջը հաղորդում է, որ հաջորդ շաբաթ հայտնի կդառնա միջոցառման հիմնական բանախոսի անունը

PKK removed from terror list

/PanARMENIAN.Net/ A European Union court on Thursday overturned the bloc’s decision to place the Kurdish rebel group PKK and its political wing on the EU terror list.The Luxembourg-based EU Court of First Instance said that decisions made by EU governments in 2002 and 2004 to blacklist the two groups and freeze their assets violated the bloc's law.It is the latest of several court decisions overturning similar EU decisions on the grounds that the groups added to the terror list were not properly informed of the decision to blacklist them nor given a right to appeal the decision.The court said the autonomy-seeking PKK, or Kurdistan Workers Party, and its political wing, known as KONGRA-GEL, were not in positions "to understand, clearly and unequivocally, the reasoning" that led European Union governments to add them to the terror list.The PKK was added to the list in 2002, after the Sept. 11, 2001, attacks in the United States. Its political wing was added in 2004. The United States and Turkey also list the PKK as a terrorist organization. Fighting between the guerrillas and Turkish troops has claimed more than 37,000 lives since 1984. The EU has about 60 organizations and individuals on its terrorist list, the Associated Press reports.

Wednesday, April 02, 2008

ՄԱՐՏԻ 1-Ի ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՓՈՐՁ ԷԻՆ


Հարցազրույց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ
-Պարոն Այվազյան, հետընտրական զարգացումները կարելի՞ է համարել «գունավոր» հեղափոխության անհաջող փորձ։
-Տեղի ունեցածին քաղաքական եւ իրավական ճիշտ գնահատականներ տալը չափազանց կարեւոր է։ Համոզված եմ, որ մարտի 1-ի խժդժությունները քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ էին։
Ես ապրում եմ «ցուցարարների» եւ իրավապահ ուժերի միջեւ տեղի ունեցած խոշոր բախումների վայրից 100 մետր հեռավորությամբ։ Այսինքն՝ տեսել եմ եւ լսել գրեթե ամեն ինչ։ Մոտակայքում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի երկայնքով ապրում են նաեւ իմ բարեկամներն ու ընկերները, որոնց հետ այդ օրվա ողջ ընթացքում կապ եմ պահպանել։
Այսպես կոչված «հեղափոխականները» գրավեցին քաղաքի կենտրոնի մի մեծ հատված, այնտեղ կառուցեցին բարիկադներ, կազմակերպեցին «ինքնապաշտպանություն» եւ, ի վերջո, հարձակվեցին հայ զինվորների վրա: Հայ զինվորին ու ոստիկանին «թուրք» անվանելով` նրանք միաժամանակ կոչ էին անում միանալ իրենց, չենթարկվել հրամաններին, այսինքն՝ զենքով դուրս գալ կառավարությանը հավատարիմ զինված ուժերի դեմ։
Հետեւաբար այս ամենը ոչ թե սոսկ պետական հեղաշրջման ու «գունավոր» հեղափոխության փորձ էր, այլ, որ առավել վտանգավոր է, քաղաքացիական պատերազմ ու եղբայրասպանություն հրահրելու կանխամտածված փորձ։
Այս առումով կարեւոր է նկատի ունենալ ու պարզ պատկերացնել ոչ միայն մարտի 1-ին կատարված ողբերգությունը, այլեւ այն հնարավոր վատթարագույն հետեւանքները, որոնք կարող էին տեղի ունենալ։ Մի պահ պատկերացնենք, որ թեկուզ մեկ գումարտակ կամ թեկուզ մեկ դասակ ենթարկվեր այդ սադրանքին, զենքը ձեռքին անցներ խռովարարների կողմը: Երեւանի կենտրոնում կսկսվեր իսկական մարտ՝ զինվորականների միջեւ։ Այդ դեպքում զոհերի թիվը անհամեմատ մեծ կլիներ։
Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի հրահրած նման գործողությունները ցուցադրում են քաղաքական անպատասխանատվության բարձրագույն աստիճան, առավել եւս եթե նկատի ունենանք նոր ագրեսիա ծավալելու Ադրբեջանի նախապատրաստությունները, նրա թիկունքում կանգնած Թուրքիայի գոյությունը։
-Դուք կարծում եք, որ Հայաստանն ու երկրի բնակչությունը վտանգված էին ե՛ւ ներքին ե՛ւ արտաքին ճակատներում:
-Բնականաբար Իլհամ Ալիեւը կօգտվեր իրադրությունից եւ խոշորածավալ հարձակում սկսելու հրաման կտար։ Այդ ամենը կարող էր ավարտվել Արցախի եւ Սյունիքի կորստով: Ի վերջո, երկրի կորստով։
Պետք է գիտակցել, ուրեմն, որ մարտի 1-ին եւ 2-ին լուծվում էր հայկական պետականության հարցը։ Այս ամենից հետո ՀՀՇ-ին ընդդիմություն համարելն անհեթեթություն է։ Հուսով եմ, պետությունը բավականաչափ քաղաքական կամք կդրսեւորի կատարվածին տալու համարժեք իրավական գնահատական։
Անհրաժեշտ է նաեւ ճիշտ վերլուծել մարտի 1-ի իրադարձություններին նախորդող նախընտրական եւ հետընտրական փուլերը։ Լ.Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած ուժերը, օտարի հովանավորությամբ, պետական հեղաշրջում իրականացնելուն եւ քաղաքացիական պատերազմ հրահրելուն նախապատրաստվում էին մինչեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները։
10 տարի շարունակ ՀՀՇ-ական մամուլը օրնիբուն զբաղված էր «մարտի 1-ի» նախապատրաստությամբ: Ազգային արժեքներն ու արժանապատվությունը նսեմացնելով, ադրբեջանա-թուրքական վտանգի նկատմամբ ժողովրդի զգացումը բթացնելով, հայաստանցի-ղարաբաղցի արհեստական բաժանում մոգոնելով ու խորացնելով, պետական բոլոր կառույցների նկատմամբ անվստահություն սերմանելով` հետեւողականորեն խարխլվում էին Հայաստանի անվտանգության հիմնաքարերը:
Պետք է խոստովանել, որ նշված խնդիրներում, այս կամ այն ձեւով ու չափով, մեղավոր են նաեւ իշխանությունները: Այսօր գործող պետական պաշտոնյաներից շատերը անցել են ՀՀՇ-ի գաղափարական ու կադրային դարբնոցի միջով եւ իրենց գործունեության շրջանակներում հաճախ հենց ՀՀՇ-ի քաղաքականությունն էին իրականացնում։ Իսկ ՀՀ համապատասխան մարմինները քնած էին կամ չտեսնելու էին տալիս ինչպես հայկական պետականության դեմ ներսից ծավալված տեղեկատվական-հոգեբանական պատերազմը, այնպես էլ կազմակերպչական բուռն գործունեությունը, որը ֆինանսավորվում եւ ուղղորդվում էր դրսից։
-Հետադարձ հայացքով դուք տեղի ունեցածը կանխելու ի՞նչ հնարավորություններ կարող եք մատնանշել:
-Տասնամյա նախապատրաստական աշխատանքներից հետո Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքական դաշտ եւ հայտարարեց հեղափոխություն իրականացնելու իր մտադրության մասին։ Երբ նախագահի թեկնածուն ամիսներ շարունակ հանրահավաքներում, ինչպես նաեւ իրեն տրամադրված հեռուստաեթերով երկրի խորհրդանիշը հանդիսացող նախագահին անվանում է «ոճրագործ» եւ մեղադրում ծանրագույն հանցագործություններ կատարելու մեջ, բայց իր ունեցած «փաստերը» չի ներկայացնում դատական ատյաններին, Հայաստանի Հանրապետությունը համարում է «ավազակապետություն», մերժում է պետական բոլոր հաստատությունները, իրավական բոլոր ատյանները, ապա պարզից էլ պարզ է, որ նա պատրաստվում է ոչ թե ընտրությունների, այլ հեղաշրջման, հեղափոխության, անկարգությունների, տեռորի։
Պետության առաջին դեմքերին հրապարակավ ոճրագործ հայտարարելը եւ դա հաստատող փաստերը իրավական ատյաններին չներկայացնելը ոչ այլ ինչ է, քան ինքնադատաստանի նախաձեռնություն ու տեռորի կոչ։ Դա էլ անում էր Տեր-Պետրոսյանը։ Իշխանությունները մեղավոր են, որ դեռեւս աշնանը չկասեցրին Տեր-Պետրոսյանի բացահայտ հակաօրինական, հեղափոխական ընթացքը, նրան դատարան չկանչեցին ու պատասխան չպահանջեցին։
Փետրվարի 27-ի հանրահավաքին նա արդեն հայտարարեց՝ «մեր այսօրվա շարժումը բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն է»։ Եւ նորից իշխանությունը չկասեցրեց նրա գործունեությունը, սխալմամբ հուսալով, որ ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի։ Փետրվարի 19-ի ընտրություններից հետո պարզ դարձավ նաեւ, որ Տեր-Պետրոսյանը վաղուց ի վեր քայքայիչ գործունեություն է ծավալել անգամ ուժային կառույցներում, ներառյալ հայոց բանակում եւ կարողացել է հավաքագրել գոնե մեկ ազդեցիկ զինվորական պաշտոնյայի։ Փետրվարի 27-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը նաեւ կեղծ ու սադրիչ հայտարարություն արեց, թե իբր «իրավապահ մարմինների եւ զինվորականների ճնշող մեծամասնությունն անցել է ընդդիմության կողմը»։
Նրա գործողությունները ձեռք էին բերել Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ծայրահեղ վտանգավոր ընթացք, որի հնարավոր հետեւանքները կարող էին աղետալի լինել՝ հանգեցնելով հայոց բանակի ներսում երկպառակությունների, զինված առճակատման, արդարացում չունեցող եղբայրասպան բախումների։ Եւ այս ամենը ադրբեջանական լայնածավալ ներխուժման իրական սպառնալիքի պայմաններում։ Դեռ մինչեւ մարտի 1-ը Տեր-Պետրոսյանը, միտումնավոր անտեսելով արտաքին վտանգը, գործը տանում էր դեպի քաղաքացիական պատերազմ, ինչը որեւէ հանգամանքում արդարացում ունենալ չի կարող։ Բարեբախտաբար իշխանություններն ի վերջո կարողացան չեզոքացնել բախումների, հեղաշրջման, քաղաքացիական պատերազմի ծրագիրը։
-Իսկ ինչո՞ւ այս ամենը ավելի վաղ չկանխվեց:
-Խանգարեցին մեր հասարակական-քաղաքական կյանքում կուտակված արատավոր երեւույթները՝ տեղեկատվական պաշտպանվածության բացակայությունը, համընդհանուր կոռումպացվածությունը, կլանային համակարգը, սոցիալական ահագնացած անարդարությունը, կադրային զավեշտալի քաղաքականությունը, ազգային արժեքների եւ մշակույթի զանգվածային ուրացումը...
Բայց այսօր մարդիկ, ովքեր անցած տարիների ընթացքում երբեք չեն հայտնել քաղաքացիական դիրքորոշում, պատճառահետեւանքային կապերն ու հերթականությունը շփոթելով, երեկվա, այսօրվա ու վաղվա անելիքները միմյանց խառնելով, արտաքին վտանգը եւ Հայաստանի ռազմավարական խոցելիությունը կատարյալ մոռացության մատնելով՝ հանկարծ «հեղափոխական» են դարձել եւ ցանկանում են մեկ հարվածով լուծել երկրի ներսում կուտակված բարդագույն խնդիրները։ Անհրաժեշտ է գիտակցել, որ այս խնդիրների լուծումը պահանջելու է երկարատեւ ու տքնաջան աշխատանք։
Ո՞ւր էր, ի դեպ, Տեր-Պետրոսյանը վերջին երկար ու ձիգ 10 տարիներին, որոնց ընթացքում նա երբեք հանդես չեկավ քաղաքական որեւէ վերլուծությամբ, ելույթով կամ կառուցողական քննադատությամբ: Նա երբեւէ քաղաքական գնահատականներ չտվեց, չփորձեց աշխատել ազգային գաղափարական դաշտում կամ դաստիարակել հայրենասիրական-քաղաքացիական գաղափարներով տոգորված երիտասարդություն, չօգտագործեց պետության ղեկին լինելու ընթացքում ձեռքբերած իր կենսափորձը։ Չարեց այն, ինչը եւ պարտավոր էր անել երկրի առաջին նախագահը՝ ի շահ հայկական պետականության քաղաքական հասունացման ու կայացման։
Մարտի 1-ից հետո Հայաստանը հայտնվել է յուրահատուկ «սահմանային իրադրության» մեջ, որից կա երկու ելք։ Կա՛մ խորը վերլուծության եւ ճիշտ եզրակացությունների հիման վրա պետությունը մշակում է արմատապես նոր քաղաքականություն եւ դուրս է գալիս հասարակության բոլոր վերքերը բացած ճգնաժամից ավելի ուժեղ, քան մինչ այս էր, կա՛մ տեղի կունենան կոսմետիկ փոփոխություններ, ճգնաժամի խորացում, հայկական պետականության փլուզում։
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրականանա առաջին տարբերակը, որովհետեւ դա է պետությունը պահպանելու միակ հնարավորությունը։
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՍՑԵՆԱՐԻՍՏԸ ԸՆՏՐՈՒՄ Է «3 ԽՆՁՈՐԸ»

Չե Գեւարայի պատանեկության մասին պատմող «Մոտոցիկլիստի օրագիրը» ֆիլմի համար «Օսկարի» թեկնածու առաջադրված սցենարիստ Խոսե Ռիվերան կանգ է առել Միշելին Մարկոմի «Երկնքից 3 խնձոր ընկավ» վեպի վրա, որում շոշափվում է Հայոց ցեղասպանության թեման:
«Հեղինակներ կան, որոնք սցենարի նման են գրում իրենց վեպերը: Միշելինի վեպում այդպես չէ: Նա գրական մի գոհար է պարգեւել, որը լուրջ մարտահրավեր է որեւէ մեկի համար, որն ուզում է ֆիլմի վերածել այն», ասել է Ռիվերան՝ գիրքն ընթերցելուց հետո: Նրա կարծիքով, դրա հիման վրա նկարահանված ֆիլմը կարող է հավասարազոր լինել «Շինդլերի ցուցակին»:
Միշելին Մարկոմը հայկական ծագում ունի, նրա վեպի ամենադժվար մասը ներքին ապրումներն ու մեկուսի արտասանված մենախոսություններն են մի երեխայի, որն ուրիշների հետ ականատես է լինում իր եւ հազարավոր ուրիշ ընտանիքների տեղահանությանն ու տարագրությանը՝ երկարաձիգ անապատի միջով:
Ռիվերան այնքան է տարվել գործով, որ Մալկոմի հետ բանավոր համաձայնությունից հետո, արդեն իսկ սկսել է գրել սցենարը: «Զգում եմ, որ դա մեր երկուսի համագործակցության արդյունքն է լինելու, սակայն ստեղծագործական տարբեր աշխարհներ են ընդգրկված այս գործում: Ես ամբողջովին վստահում եմ նրան, նա պետք է իր «մուսայի» ցուցմունքներին հետեւի: Հավատացած եմ, որ դա սիրով է արվելու», իր հերթին ասել է Միշելին Մարկոմը՝ «Լոս Անջելես թայմս» թերթին:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

ՀԱՎԱՏԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԵՐԻՆ, ԹԵ՞...

Լեւոն Տեր-Պետրոսյանն առավել եռանդով է իրականացնելու իր «ծրագիր մինիմումը»

Ամենեւին էլ հաճելի չէ վերհիշել մարտի 1-2-ի դեպքերը, բայց անկարգությունները հրահրողների հայտարարություններն ու այդ դեպքերի մեկնաբանությունները, հասարակության որոշ մասի մեջ դրանց ընկալումները պարզապես հարկադրում են մեկ անգամ եւս խոսել դրանց մասին, միմյանցից առանձնացնել իրականությունն ու բացահայտ կեղծիքը, պարզաբանել այդ դեպքերի իրական պատճառներն ու գլխավոր հրահրողին:
Մարտի 2-ին, անկարգությունների հրահրման հաջորդ իսկ օրը, հավատարիմ ապատեղեկատվությամբ լի նախընտրական քարոզարշավին, նախկին նախագահի կողմից շրջանառության դրվեց այսպես կոչված սադրիչների մասին լուրը, որոնք հրահրել են անկարգությունները, որոնք իբր իշխանությունների մարդիկ են եղել եւ ոչ մի կապ չունեն Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների մասնակիցների հետ: Ծիծաղելի է, բայց բնակչության մեջ կա մի հատված, որը հավատում է այս վարկածին: Մինչդեռ քիչ թե շատ մտածելու կամ տրամաբանելու ունակություն ունեցող անձը կարող է առանց դժվարության իր համար պարզել դրա մտացածին լինելը:
Գաղտնիք չէ, որ նախկին նախագահը ամիսներ շարունակ ատելություն ու անհանդուրժողականություն էր բորբոքում իր կողմնակիցների մեջ, ինչն արտահայտվում էր այդ մարդկանց գործողություններում դեռ մինչեւ մարտի 1-ը: Բավական է հիշեցնել հանրահավաքների ժամանակ ամբոխի՝ «հիմա, հիմա» վանկարկումները, երբ հռետորները խոսում էին պետական կամ կառավարական այս կամ այն շենքը գրոհելու մասին: Կամ «Հին Էրիվան» ռեստորանից Սերժ Սարգսյանի նկարը իջեցնելու փորձերը, կամ Վազգեն Մանուկյանին, Արթուր Բաղդասարյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից «դավաճաններ» արտահայտություններին հանրահավաքի մասնակիցների հավանություն տվող եւ ագրեսիվ արձագանքները եւ այլն: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել: Մի հավաքական օրինակ էր նախկին նախագահի ամբողջ քարոզարշավը: Այս ամենին ականատես մարդիկ պետք է հասկանան, որ որեւէ սադրանք անհրաժեշտ չէ ՀՀՇ-ական քարոզարշավի ազդեցությամբ զայրացածներին անկարգությունների եւ ագրեսիվ գործողությունների մղելու համար:
Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ պետք է առավել ակնառու դարձներ Լեւոն Տեր-Պետրոսյանից տարածվող սուտը, սեփական աչքերին, այլ ոչ թե սրա կամ նրա ասածներին հավատալն է: Այդ նույն ագրեսիվությունը, հազարավոր ցուցարարների անհանդուրժողականությունը երեւում էր մարտի 1-ի վերաբերյալ նկարահանումներից: Դա երեւում է անգամ նրանցից, ովքեր չեն մասնակցել այդ դեպքերին, բայց պատրաստ են այլ տեսակետ ունեցողին «դավաճան» պիտակավորել, չմոռանալով սպառնալ, որ «դեռ կտեսնեն, թե ինչ է լինելու»: Կարծես թե մեր տեսածը քիչ էր: Ուղղակի ապշեցուցիչ է, որ որոշ մարդիկ շարունակում են հավատալ տարածվող ստին եւ կարծես զրկվել են տեսողությունից ու դատողությունից, դարձել զոմբիացված եւ ամեն ձեւ ընդունելու պատրաստ զանգված: Շատերը դա պայմանավորում են բնակչության մի զգալի մասի սոցիալական վիճակով եւ իշխանություններից դժգոհություններով:
Այն, որ իշխանություններից դժգոհելու բազում առիթներ մեզանից յուրաքանչյուրն ունի, հերքման ենթակա չէ: Հերքման ենթակա չէ, որ այդ դժգոհություններն ամենուր են՝ դատական համակարգում, սոցիալական ծառայություններում, նախարարություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դպրոցներում, հիվանդանոցներում, հասարակական տրանսպորտում եւ այլուր: Սակայն քչերն են հարց տալիս՝ մի՞թե այդ դժգոհություններն ավելի քիչ էին 5, 10 տարի առաջ: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ դժգոհությունները հենց նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի «հմուտ» կառավարման տարիներին են առաջացել եւ դրանք անհամեմատելիորեն մեծ էին այսօրվա համեմատ:
Բնական է, որ 5, 10 տարի առաջ եւ, առավել եւս, դրանից էլ առաջ այդ դժգոհություններն ավելին են եղել եւ սոցիալական վատ վիճակի մեջ ավելի շատ թվով մարդիկ են եղել: Սակայն այդ դժգոհությունները չեն վերածվել պետությունը կործանելուն ուղղված գործելակերպի կամ, այլ կերպ ասած, նստած ճյուղը կտրելուն: Մարդիկ, ովքեր ընդունել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ոգեշնչած այդ գործելակերպը, պետք է հասկանան, որ ճյուղը կտրելուց իրենք են տուժելու, այլ ոչ թե նախկին նախագահը: Վերջինս հաստատ կգտնի Հայաստանից հեռու տաքուկ մի վայր, որտեղ ընտրություններից մի քանի ամիս առաջ իր որդուն էր ուղարկել: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին բացարձակապես չեն հետաքրքրում նրանց ճակատագրերը, որ օգտագործելով նրանց դժգոհությունները, նախկին նախագահը միայն իր նպատակներին է ձգտելու: Ապացույցը մարտի 1-ի դեպքերի զոհերի նկատմամբ սեփական մեղքից հրաժարվելն էր, դրանից 1-2 օր հետո նրա ինքնագոհ կեցվածքն ու ուրախ տրամադրությունն էր Սահմանադրական դատարանում, երբ այդ զոհերը դեռ թաղված չէին:
Այսինքն, կարելի է միանշանակ փաստել, որ անկարգությունների պատճառները ոչ թե եւ ոչ այնքան բնակչության մի մասի սոցիալական վիճակն է կամ դժգոհությունները իշխանություններից, այլ մարդկանց ագրեսիվ գործողությունների հրահրելը: Այլապես մյուս թեկնածուներին ընտրածների մեջ էլ քիչ չէին սոցիալական վատ վիճակում գտնվողները, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրողների մեջ՝ վերջին 5-6 տարիներին ապահովված դարձածները:
Միաժամանակ, սա չի կարող արդարացում լինել իշխանությունների համար, որոնք պետք է մշտապես իմանան, որ իրենք կոչված են մարդկանց խնդիրները լուծելու, օբյեկտիվ դժգոհությունները նվազեցնելու: Եվ դա արդեն նոր նախագահը պարտավոր է անել անկախ ամեն ինչից, անկախ այս կամ այն անձից, անկախ նրանից, որ վաղը կարող է հայտնվել մեկ այլ արկածախնդիր եւ օգտագործելով այդ դժգոհությունները, փորձել քանդել մեր բանակը, պետական կառավարման համակարգը, իրավապահ մարմինները, մի խոսքով՝ մեր պետականությունը: Դժբախտաբար, մեզանում դեռեւս քիչ չեն կեղծ մարգարեներին եւ մեսիաներին հավատացողները:
Ինչ մնում է այսօրվան, ապա չի կարելի ասել, որ վտանգը վերացել է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է իր քայքայիչ, պետականության հիմքերը խարխլող, արտաքին ուժերի միջամտությունը հրավիրող գործողությունները: Եվ դա նա կանի առավել մեծ չարությամբ, նկատի ունենալով, որ իր եւ իր արտերկրյա հովանավորների հետապնդած «ծրագիր մաքսիմումը»՝ Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելը, չհաջողվեց: Հետեւաբար, մնում է առավել եռանդով իրականացնել «ծրագիր մինիմումը», այդուհանդերձ, չհրաժարվելով «ծրագիր մաքսիմում» դարձնելու մտքից...
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ

Երեք օր է, ինչ Հայաստանում տեղի էր ունենում դարակազմիկ իրադարձություն` մեր երկիր էր ժամանել Ագոյի խումբը: Թե ինչ բան է Ագոյի խումբը, իրական պատկերացում քչերն ունեն, սակայն կարեւորը դա չէր, կարեւորը այն է, որ այդ խումբը ժամանել էր: Կարեւորագույն այս լուրը հայտնելուց հետո, 3 օր շարունակ բոլոր լրատվամիջոցները հաղորդում էին, թե եվրոպական արժեքներն ու ճշմարտությունը տարածող այդ խումբը ուր էր գնում, ում հետ էր հանդիպում եւ ամենակարեւորը՝ ինչ էր ասում: Պարզ է, որ «բարեգութ» եվրոպացիներն իրենց բան ու գործը թողած մտածում են Հայաստանի ու նրա բազմաչարչար ժողովրդին ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս բերելու մասին:
Ազգիս դարդերով տառապող ագոյականների կամ ագոյիկների Հայաստանի շարժին հետեւելիս պատկերացնում եմ, թե ինչպես են մեր ընդդիմադիրները վերջիններիս հետ հանդիպելիս լաց լինում նրանց լայն կրծքի վրա, իսկ իշխանությունները գլխիկոր, տնային աշխատանքը չսերտած աշակերտի պես հաշվետվություն ներկայացնում, թե ինչ են արել եւ ինչ բացթողումներ թույլ տվել ու ամենակարեւորը՝ ինչ են պատրաստվում անել իրավիճակը շտկելու համար: Երեկ նաեւ հաղորդեցին, որ պարզվում է, Ագոն ձեռնունայն չի եկել, եվրոպացուն հատուկ շռայլությամբ միանգամից 6 առաջարկ է ներկայացրել կողմերին, կարելի է կարծել, թե կողմերը հակամարտող են, թեեւ մարտի 1-ի իրադարձություններից հետո նաեւ այդպես կարելի է որակել: Ինչեւէ, կարեւորը դա չէ, այլ այն, որ 6 առաջարկ են ներկայացրել, այլ ոչ թե 5 կամ, Աստված մի արասցե, 4: Միանգամից 6 առաջարկներով ծանրաբեռնված ագոյականները ժամանել են Երեւան՝ խելք սովորեցնելու ազգիս մեծամեծերին ու ասելու, թե ինչպես պետք է հարցը լուծեն: Բացի խելամիտ խորհուրդներ տալուց, ագոյիկներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ պարզվում է, Հայաստանը համարձակվել է օրենք փոփոխել եվրոպացիների թույլտվությունը չհարցնելով: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, պարզվում է, պատժելի արարք է, եւ մինչեւ պատժի չափը որոշելը, օրենքի փոփոխված տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որը, պարզվում է, «մի շարք քննադատական եզրակացությունների է հանգել»: Այսպիսով, Հայաստանում ագոյականների արկածների մասին գրելիս պարզ է դառնում մի դառը ճշմարտություն՝ ազատ, անկախ Հայաստանը վաղուց արդեն վերածվել է Եվրոխորհրդին կից ինչ-որ կառույցի, որի ինքնուրույն յուրաքանչյուր քայլ պատժելի է եւ դատապարտելի: Հետեւաբար, Ագոյի հրաշամանուկների հեռանալուց հետո մենք դեռ ականատես կլինենք նմանատիպ մի շարք այլ եվրոպական կազմակերպությունների այցերի, որոնք լուրջ դեմքով մեզ խորհուրդներ կտան, թե ինչ անել եւ երբ անել: Ինչեւէ, ագոյիկները նաեւ պահանջներ են ներկայացրել, մասնավորապես՝ «պարբերաբար իրենց տեղեկացնել 102 կալանավորվածների ազատ արձակման եւ դատավարությունների ընթացքի մասին»: Հավանաբար հաշվետու-զեկուցագրեր ագոյականներին կգրի անձամբ գլխավոր դատախազը, իսկ հայրենի ընդդիմությունը կհավաքի թաշկինակի անհրաժեշտ պաշարները եւ կշարունակի լաց լինել Եվրոպայից եկած ամեն մի ներկայացուցչի բաճկոնի վրա: Իշխանություններին էլ հարկավոր է ճիպոտների արտադրությունը կազմակերպել, Հայաստան ժամանած եւ ժամանելիք ագոյականներին նվիրելու համար, որպեսզի վերջիններս նույն այդ իշխանություններին պատժելու համար էլեկտրաշոկ չօգտագործեն:
Ագոյականների այցի միակ դրական արդյունքը թերեւս այն էր, որ մարդորսությունը Հյուսիսային պողոտայում դադարեցվեց, գոնե ժամանակավորապես:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Tuesday, April 01, 2008

32-ԱՄՅԱ ՀԱՇՄԱՆԴԱՄԸ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

32 տարեկան Հարություն Թովմասյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, եղել է Զանգելանի, Հորադիզի ազատամարտերի անմիջական մասնակիցը: Հոդացավերի ոչ լիարժեք բուժման պատժառով երկու անչափահաս երեխաների հայրն առաջին կարգի հաշմանդամ է դարձել` գամվելով շարժասայլակին: Հարություն Թովմասյանը շտապ վիրահատության կարիք ունի, որի համար պահանջվում է 6 հազար ԱՄՆ դոլար գումար: Պատերազմի մասնակիցը բարեգութ մարդկանց աջակցությունն է հայցում:
Հեռ. +037493030014, +037410489224
Արժութային հաշիվը (Հայաստանից)
Տարադրամի տեսակը. AMD

Բանկային տվյալներ. ՎՏԲ բանկ 35 բաժանմունք Շենգավիթ, Երեւան հ. 160690003316, Թովմասյան Հարություն
Արժութային հաշիվը (Ռուսաստանից)
Տարադրամի տեսակը՝ USD

:56 INTERMEDIARI: THE SAVINGS BANK of the RUSSIAN FEDERATION, MOSCOW
SWIFT CODE SABRRUM

:57 BENEFICIARY's BANK: 3011184060000000065
'VTB BANK (ARMENIA)' CJSC, YEREVAN,ARMENIA, BRANCH SHENGAVIT BRANCH
SWIFT:ARMJAM22

:59 BENEFICIARY: TOMASYAN HARUTYUN
Account N 160690007465
Արժութային հաշիվը (բոլոր երկրներից բացի Ռուսաստանից)
Տարադրամի տեսակը՝ USD

: 56 INTERMEDIARY: AMERICAN EXPRESS BANK LTD, NEW YORK
SWIFT CODE: AEIBUS33
New York Agency, P. O. Box 740, New York, NY 10008

: 57 BENEFICIARY's BANK: 740357
'VTB BANK (ARMENIA)' CJSC, YEREVAN,ARMENIA, BRANCH 35
SWIFT:ARMJAM22

:59 BENEFICIARY: TOMASYAN HARUTYUN

ԷԹՆԻԿԱԿԱՆ ԶՏՈՒՄՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ ՏՎՅԱԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՀՆ Է ԱՎԵՏՈՒՄ

«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի մարտի 15-ի համարից ստորեւ թարգմանաբար ներկայացվող Դայամանդա Գալայի հոդվածը առաջին անգամ ընթերցվել է Հրանտ Դինքի սպանության տարելիցի առթիվ կազմակերպված հիշատակի երեկոյի ընթացքում, որը տեղի է ունեցել Լոնդոնում` խորհրդարանի շենքի առաջ: Դայամանդա Գալան Ամերիկայում ծնված ազգությամբ հույն ավանգարդիստական ուղղության հետեւող նկարչուհի է:
Ինչքան երկար շարունակվի կիրառվել «ամեն լավ բան թուրքական է եւ ամեն թուրքական բան լավ է» սկզբունքը, այնքան երկար է տեւելու մշակութային ապատեղեկատվության տարածումը Թուրքիայում այնպիսի հաստատությունների եւ անհատների կողմից, որոնք օգտագործելով քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները, անհրաժեշտ են համարում թուրքերեն թարգմանել «լսողական» արվեստի բոլոր տեսակների (երգ, արտասանություն, պիես եւ ծիսական արարողություն) տեքստերը՝ նախքան հասարակությանը ներկայացնելը: Այդպիսով նրանք արդյունավետ ձեւ են գտել հեղինակազրկելու այդ տեքստերը եւ դրանք ներկայացնելու որպես թուրքական նորագույն ստեղծագործություններ:
Հենց թուրքերենով կատարվում է տվյալ ստեղծագործությունը, հայտարարվում է, որ թուրքական է եւ պատկանում է թուրքական արվեստի այս կամ այն ձեւին: Այդ նույն ժամանակահատվածում այդ գործերի իսկական հեղինակները կա՛մ հսկողության տակ են լինում, կա՛մ էլ բանտարկված` անօրինական ձեւով (այսինքն՝ իրենց մայրենի լեզվով) տվյալ գործը կատարած լինելու համար: Այդ գործերը հիմնականում պահպանվում են «անանունների կարգավիճակում», կամ դրանց «կպցնում են» որեւէ թուրքական մի անուն եւ հայտարարվում «զուտ թուրքական անձեռնմխելի ժառանգություն»: Այդ գործում Թուրքիային օգնում են նրա «լավ ընկերները»` Ամերիկան եւ Իսրայելը:
Գաղտնիք չէ, որ դարեր շարունակ այդ տարածքում ապրող հույները, հայերը, ասորիներն ու քրդերը թուրքական բանակին «մատակարարում էին» արու զավակներ, որպեսզի վստահ լինեին, որ իրենց ընտանիքները ապահով ու անվտանգ կապրեն Օսմանյան կայսրությունում: Բայց այդ մարդկանց մեջ կային նաեւ երաժշտագետներ, երգիչներ, բանաստեղծներ եւ բեմական արվեստի այլ կատարողներ, որոնց չէր թույլատրվում թուրքերենից բացի ուրիշ որեւէ լեզու օգտագործել: Հետագայում, երբ նրանք տեղահանվեցին կամ կոտորվեցին, նրանց թողած գործերը դարձան «թուրքական»: Դրանց թվին են պատկանում Հաջիա Սոֆիան, ասորական եւ հունական բազմաթիվ հուշարձաններ եւ հայկական բանաստեղծության ընտիր նմուշներ: Ցայտուն օրինակ է ծագումով հայ, Թուրքիայում հանրաճանաչ կույր ուդ նվագող «Ուդի Հրանդը», որի հայերեն երգացանկից ոչ մեկը չի պահպանվել: Նրան կարելի է լսել միայն թուրքերեն երգելիս: Մեկ ուրիշ օրինակ: «Ամանես», «ամանեթես» հունական երաժշտությունը ներկայացվում է որպես Անատոլիական խառնածին մշակութային արվեստ, քանի որ այնտեղ` Անատոլիայում, Իզմիրում ապրում էին ինչպես հայեր եւ հույներ, այնպես էլ քրդեր, հրեաներ եւ ասորիներ: Ըստ թուրքերի, նրանք այդ երաժշտությամբ երգում էին «հուսահատությունից դիմելով Աստծուն»: Իրականում «ամանես» բառը առնչվում է հունարեն «մանա» (կամ մայր) բառի հետ եւ դա մարտադաշտում մենակ մնացած զինվորի աղերսն է առ Աստված:
Բարեբախտաբար «աման» բառը դեռ արգելված չէ Թուրքիայում: Բայց երեւի շուտով երաժշտության դասագրքերում կգրվի, որ այդ մեծագույն վոկալ ավանդույթը թուրքական է եւ այդ դեպքում 50 կամ 100 տարի անց ի՞նչ կմտածեն հույները մեր անզուգական «ամանես» երգչի` Դալգասի մասին:
Որպես սպարտացի եւ անատոլիացի ծնողների դուստր, գտնում եմ, որ արվեստի նմանօրինակ «զտումը» ոչ միայն անհեթեթություն է, այլեւ չափազանց վտանգավոր: Եթե հային ժամանակին ստիպում են հրաժարվել այն ամենից, ինչ իրեն է պատկանում եւ հետագայում էլ ապատեղեկատվությամբ նրան «համոզում», որ իր սիրած երաժշտությունը ոչ թե հայկական է, այլ թուրքական` իր ծագումով, ի՞նչ է մնում այդ հային կամ նրա ժառանգին: Եվ սա վերաբերում է բոլոր էթնիկական փոքրամասնություններին:
Գողությունը միայն նյութական կամ մարմնական արժեքներով չի արտահայտվում կամ սահմանափակվում: Դա իր մեջ ներառում է նաեւ մշակույթների հոգեւոր սպանությունը: Մշակույթը մահանում է, եթե ժառանգաբար չի անցնում մի սերնդից մյուսին, եթե հաջորդ սերունդը ոչ մի երգ չի ունենում երգելու: Դա նման է անապատային ամայացմանը, որտեղ, ինչպես գիտենք, ոչինչ կենդանի չի մնում:
Թարգմ. Հ. Ծ.

ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, մի քանի օր է, ինչ միջնորդավորված բանակցություններ են ընթանում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանությունների, հիմնականում Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջեւ: Այդ բանակցությունները, ինչպես ասացինք, միջնորդավորված են, դրանց մի մասը օտարերկրյա պաշտոնյաների բազմակողմ շփումների շրջանակում են ընթանում եւ նպատակ ունեն կողմերի միջեւ համանման մոտեցումներ գտնելու: Այս տեղեկատվության հավաստիությունը պաշտոնական աղբյուրներից ստուգել չհաջողվեց, սակայն վերջին շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը ներքաղաքական իրադրության վերաբերյալ, հուշում է, որ այնուամենայնիվ, որոշակի կուլիսային հանդիպումներ տեղի են ունենում եւ փորձ է արվում ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել: Ասենք նաեւ, որ այս տեղեկատվությունն ապրիլմեկյան կատակ չէ:

Armenian Genocide discussion in Knesset end in scandal / Дискуссия о геноциде армян привела к скандалу между "русскими" депутатами Кнессета




/PanARMENIAN.Net/ Today, April 1, the Israeli Knesset was deciding on a panel to discuss the Armenian Genocide recognition issue. During the session, Knesset members Zeev Elkin and Joseph Shagal, who hold opposition opinion the issue, entered a hot debate. “Elkin, as a chairman of Israel-Armenia interparliamentary group, initiated the discussion together with Haim Oron. Israel has held a neutral position on the issue for 60 years. All my attempts to warn about inexpedience of the move were fruitless,” Shagal said.“I regret that our discussion exceeded the frames of ethics. All what happened damages the Knesset’s image,” said Zeev Elkin, for his part, Newsru.co.il reports.




Сегодня, во вторник 1 апреля, состоялось заседание комиссии по делам Кнессета, на котором решался вопрос о том, в какой из комиссий будет обсуждаться вопрос о признании Израилем геноцида армян в Турции.
Напомним, что 26 марта Кнессет впервые принял принципиальное решение о том, что тема геноцида армян будет обсуждаться на одной из комиссий израильского парламента. Предложение было внесено депутатом Хаимом Ороном (МЕРЕЦ). Депутат Зеэв Элькин ("Кадима") тогда же предложил рассмотреть данную тему на комиссии по образованию и культуре. Депутат Йосеф Шагал (НДИ) предложил, чтобы данный вопрос был заслушан на комиссии по внешним делам и обороне.
На сегодняшнем заседании комиссии по делам Кнессета, в ходе которого обсуждались предложения депутатов по данному вопросу, возникла острая полемика между депутатами Элькиным и Шагалом.
Как сообщают источники в Кнессете, Йосеф Шагал заявил, что только популисты могут настаивать на том, чтобы израильский парламент обсуждал тему геноцида армян. В ответ Зеэв Элькин напомнил своему коллеге, что в поддержку обсуждения этой сложной темы выступал, в частности, коллега Шагала по партии "Наш дом Израиль" Юрий Штерн. Согласно нашему источнику, реагируя на эти слова, депутат Шагал предложил "прекратить канонизировать Штерна", после чего добавил (по-русски): "Ты еще Чехова вспомни, козел, морду бы тебе набить надо" (сам господин Шагал говорит, что его заявление звучало несколько иначе).
- Комментарий депутата Кнессета Йосефа Шагала
Эта фраза депутата Шагала была услышана и понята многими присутствующими на заседании. Однако депутат Элькин в разговоре с корреспондентом NEWSru.co.il отказался цитировать оскорбительный выпад в свой адрес. Он заявил: "Я сожалею, что дискуссия приобрела такой характер. Всегда, тем более в парламенте, важно оставаться в рамках культурного диалога и приличий. Произошедшее вредит статусу депутата Кнессета".
Зеэв Элькин отметил также, что некоторые депутаты уже предложили ему вынести поведение Шагала на обсуждение комиссии по этике. "Я не уверен, что стану это делать. Не хотелось бы еще больше раздувать скандал", - сказал он.
Редакция NEWSru.co.il обратилась за комментарием к депутату Йосефу Шагалу. Отвечая на нашу просьбу, господин Шагал заявил: "Элькин, как председатель межпарламентской группы "Израиль-Армения", есть и такая, вместе с лидером партии МЕРЕЦ Хаимом Ороном, инициировал в прошлую среду обсуждение по теме о необходимости принятия Израилем геноцида армянского народа. Тема, от которой государство Израиль 60 лет дистанцировалось, занимая нейтральную позицию абсолютно. Все мои попытки объяснить всем этим господам, что этого делать ни в коем случае нельзя в силу целого ряда причин (сами, наверное, понимаете, почему), ни к чему не привели. Но время было выбрано удачно – конец заседания Кнессета, было всего человек 10-11, и все они были обработаны".
Вы присутствовали на этом заседании?
Конечно, присутствовал… Просто так сложилось, что все разошлись… Я присутствовал и выступал против этого. Но там уже было все решено. Единственно, о чем я попросил тогда (я понимал, что голосование неизбежно) – это перенести обсуждение этой темы с заседания комиссии по науке, культуре и спорту… Я сказал, что, поскольку уже принято такое решение и договорились обсуждать эту тему, то перенести голосование надо на заседание комиссии по иностранным делам и безопасности. Аргументируя следующим: это вопрос не исторический, не культурологический и даже не этнографический. Это вопрос – сугубо политический. Потому что его обсуждение наносит государству Израиль конкретный ущерб. Реальный.
Сам факт обсуждения?
Да, само обсуждение. Не дай Б-г, не говорите ни о чем большем. Даже обсуждение этой темы привело к тому, что со среды до вчерашнего дня меня затерзали все средства массовой информации – Азербайджана, Турции, а также Узбекистана и так далее…
Ситуация такова: сегодня в Азербайджане живет 20.000 евреев. Реально, двадцать тысяч. Это еврейская община, у которой очень хорошие отношения с местной властью, с местным народом. Они традиционно хорошо относились к евреям, никогда антисемитизма там не было. Но народ горячий, да? Для Азербайджана и Турции "геноцид армян" – это красная тряпка… Все, что может за этим последовать – от разрыва дипломатических отношений, до (не дай Б-г) каких-то эксцессов в Азербайджане – это все на совести тех людей, которые выносят это предложение, не понимая, что за ним стоит. Если понимают, то просто на чисто популистском уровне… Я ясно излагаю свою мысль?
Более или менее. Но насколько я понимаю, сегодня конфликт произошел не из-за предложения господина Элькина.
Нет… Я зашел на заседание комиссии (по делам Кнессета), хотя я не являюсь членом этой комиссии, но это не мешало мне выступать… Там они упорно пробивали…
Кто? Орон и Элькин?
Нет, Хаим Орон там отсутствовал, но был там Элькин… Я выступил и высказал свое мнение... Они настаивали на культурологическом и историческом аспекте обсуждения, а я настаивал на том, что это не место… этот вопрос должны обсуждать люди, которые разбираются в вопросах безопасности и в вопросах стратегии. Элькин начал цитировать Гитлера… Его теза такая: мы евреи, которые перенесли Катастрофу, должны с сочувствием и пониманием относиться к проблеме армянского народа и признать их геноцид.
Помимо того, что это оскорбительно для 6 миллионов евреев, погибших только потому, что они – евреи… то, что произошло в Турции тогда, в (19)15-м году, не имеет никакого отношения к геноциду…
Это – предмет исторического спора.
Нет, это – абсолютный исторический факт. И его еще никто не опроверг. Правда заключается в том, что армяне являлись гражданами Турции на тот момент… Во время русско-турецкой войны они воевали на стороне России. То есть по-иностранному, по-ученому это называется коллаборационизм. Примерно то же самое делали бойцы ЦАДАЛа во время первой Ливанской войны – воевали на стороне Израиля. Это были наши союзники. Но, когда к ним пришла "Хизбалла", всех, кто не успел выехать, просто поставили к стенке. Ужасно. Но не за то, что они – христиане, а – за коллаборационизм. Примерно та же самая история. То есть любое сравнение с "Шоа" (Катастрофой европейского еврейства – Прим.ред.) я считаю тут нерелевантным.
Но неважно. Вопрос в другом. А почему мы поднимаем тему геноцида армян? Почему нам тогда не поднять тему Голодомора украинского народа?
Действительно – почему? Украина настаивает на том, чтобы поднималась эта тема.
Тогда давайте и австралийских аборигенов – там тоже был, в общем-то, геноцид. И события в Руанде, там перерезали почти два с половиной миллиона. Это, кстати, чистый, классический геноцид. И так далее… Сегодня азербайджанцы выставляют свои претензии по геноциду, говоря о том, что армяне совершали геноцид в начале (прошлого) века – до резни в Турции.
Поймите, дело не в армянах и не в турках. Дело в Израиле, исключительно. Это мое мнение. Допустив такой прецедент, мы просто ввязываемся в бесконечную череду претензий кого-то к чему-то… Это просто не нужно…
Короче, проголосовали за мое предложение. И вопрос передан на обсуждение в комиссию по внешним делам и безопасности. Сейчас будет обсуждаться вопрос: будет ли это обсуждение открытым или закрытым, что тоже важно. Но это уже другая история.
В этот момент депутат Элькин стал приводить ссылки какие-то. Я сказал, что это – политическая демагогия, пора это прекратить. На что Элькин сказал "А вот депутат Кнессета Юрий Штерн…" Вот тут я уже сказал, что хватит канонизировать покойного…
Быть может, Элькин имел в виду то, что Штерн был вашим однопартийцем?
Дело не в этом. Это используется всякий раз, когда что-то происходит, сразу ссылаются на Юрия Штерна покойного, мир его памяти… Ну, и я по-русски ему кое-что сказал.
К сожалению, то, что вы сказали, уже цитируется повсюду.
Почему "к сожалению", собственно?
То есть вы не сожалеете, что все это было сказано?
Я? Я сожалею только о форме, но не о содержании.
В конце беседы депутат Йосеф Шагал заявил, что в среду сайт NEWSru.co.il не совсем точно сообщал о голосовании в Кнессете по поводу дискуссии на тему геноцида армян. В связи с этим господину Шагалу было предложено, чтобы запись сегодняшней беседы с ним была опубликована дословно. Депутат дал свое согласие. При этом Йосеф Шагал просил "не раздувать скандал", еще раз подчеркнув, что он сожалеет о той форме, которую приобрела его дискуссия с депутатом Зеэвом Элькиным.
С депутатом Йосефом Шагалом беседовал главный редактор NEWSru.co.il Евгений Финкель.
После публикации данного интервью депутат Шагал перезвонил в редакцию NEWSru.co.il и заявил, что наш источник неверно процитировал его высказывание в адрес депутата Элькина. "Я ознакомился со статьей. Все, в принципе, верно записано, близко к тексту, – сказал он. – Но ваш источник что-то не то услышал. Я не упоминал Чехова". Других возражений со стороны депутата Шагала не было.

ARMENIA AND RUSSIA COOPERATE IN SPACE / ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՏԻԵԶԵՐՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԾԱՎԱԼՈՒՄ

The real estate cadastre of the RA Government and the Russian Federation Space Agency (RFSA) affirmed space cooperation between the countries in the space. According to the RFSA press department the other day the director of the agency Anatoli Perminov held a labor meeting with the Armenian counterpart Manuk Vardanyan in Roskosmos Company. The sides discussed several questions on the cooperation and using the space technologies in the frameworks of Armenians interests. The officials also discussed the possibility of founding space monitoring center in Armenia. In the result of the meeting a decree was signed to work on strengthening the cooperation and get prepared for signing a contract in May.

Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական (ԱԳԿՊԿ) կոմիտեն և Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալությունը (ՌԴՏԳ) տիեզերական գործունեության ոլորտում համագործակցություն են հաստատել: ՌԴՏԳ մամլո ծառայության հաղորդմամբ, նախօրեին գործակալության ղեկավար Անատոլի Պերմինովը Ռոսկոսմոս ընկերությունում աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԳԿՊԿ ղեկավար Մանուկ Վարդանյանի հետ: Կողմերը տեղեկատվություն են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների ու աշխատանքային ուղղությունների վերաբերյալ: Քննարկվել են տիեզերական տեխնոլոգիաները Հայաստանի հետաքրքրություններին համապատասխան կիրառելու ոլորտում համագործակցության գերակա ուղղությունները: Դրանք մոտ ապագայում առաջին հերթին կապված են հողային կադաստրի ու քարտեզագրման, գեոդեզիայի ոլորտում խնդիրներ լուծելու նպատակով Երկիր մոլորակի հեռակառավարվող զոնդավորման տիեզերական համակարգերի, ինչպես նաև շարժական օբյեկտների մոնիտորինգի համար նախատեսված տիեզերական համակարգերի օգտագործման հետ: Ռոսկոսմոսի ղեկավարը հայկական պատվիրակության ուշադրությունը հրավիրել է փոխադարձ շահավետ համագործակցության շրջանակներում լուծվող հարցերի շրջանակի ընդլայնման, մասնավորապես ԳԼՈՆԱՍՍ համակարգի զարգացման և օգտագործման վրա: Կողմերը որպես դրական քայլ են նշել Հայաստանում տիեզերական մոնիտորինգի կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանն ուղղված համատեղ գործողությունները: Միաժամանակ երկուստեք հաստատվել է սոցիալ-տնտեսական զարգացումն արագացնելու հետ կապված արդիական խնդիրները լուծելու նպատակով տիեզերական միջոցների ու տեխնոլոգիաների կիրառման ոլորտում համագործակցության հետագա զարգացման պատրաստակամությունը: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Արձանագրություն, որի համաձայն այս տարի մայիսին կստորագրվի համագործակցությունը զարգացնելու մասին համաձայնագիր: Ռոսկոսմոսի կողմից որպես փորձագետի կարգավիճակով ներկա են եղել միջազգային համագործակցության, Երկիր մոլորակի զոնդավորման տիեզերական համակարգերի և այլ մասնագետներ: Հայաստանի կողմից աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև Գեոդեզիայի ու քարտեզագրման կենտրոնի մասնագետները:

PREVENTIVE ROLE / Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ


“Either Armenia should immediately recognize the independence of Nagorno Karabakh or the final recognition may, for the time being, be substituted by an Agreement on Mutual Assistance in the Sphere of Defense signed between the Republic of Armenia and the Nagorno Karabakh Republic. Such agreement shall imply an imperative participation in the process of neutralizing any aggression,” President Robert Kocharyan said yesterday in Stepanakert, in response to the question regarding the circumstances and procedures leading to Armenia’s recognition of the NKR independence.
According to the President, such agreement will be a deterrent to bellicose statements.
Let’s note that NKR President Bako Sahakyan has awarded “Grigor Lousavorich” order to Robert Kocharyan for his exclusive services to Nagorno Karabakh.
Ադրբեջանի ջանքերը ղարաբաղյան հարցի քննարկումը ԵԱՀԿ շրջանակից ՄԱԿ տեղափոխելու վերաբերյալ և նրա ռազմատենչ հայտարարությունները Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ստիպում են որոշակի ճշգրտումներ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ԼՂՀ անվտանգության հետ կապված իրենց դիրքորոշումներում: Այս մասին Ստեփանակերտոււմ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորիկան հայկական երկու կողմին ստիպում է որոշակի քայլեր անել: Խոսելով հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին, նախագահը հայտնել է, որ ինչ-որ կարգավիճակով ԼՂ-ն Ադրբեջանի կազմում լինելու վերաբերյալ հարց այս տարիների ընթացքում չի քննարկվել: Կարգավորման մոտեցման բովանդակության հիմքը Ղարաբաղի ինքնորոշման ճանաչումն է,-ընդգծել է Ռ. Քոչարյանը: Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման վերաբերյալ վերջերս արած իր հայտարարությանը, Քոչարյանը նշել է, որ ճանչման փոխարեն առայժմ կարելի է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև համապատասխան համաձայնագիր կնքել` ադրբեջանական վտանգը չեզոքացնելու համար:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՔՆԵՍԵԹԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Մինչդեռ Իսրայելը Թուրքիային հատկապես այդ հարցում էր պաշտպանում
Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը մարտի 26-ի նիստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու որոշում էր ընդունել: Սոցիալիստական «Մերեց» կուսակցության ղեկավար Հայիմ Օրոնի առաջարկին կողմ էին քվեարկել նիստի բոլոր 12 մասնակիցները, որոնց թվում Իսրայելում իշխող «Կադիմա» կուսակցության պատգամավորները, կառավարության ներկայացուցիչ, գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմհոնը, «Իսրայելա-հայկական բարեկամություն» միության նախագահ Զեեւ Էրկինը, իսկ վարչապետ Օլմերտի կառավարությունը չէր առարկել:
Դրան ի պատասխան Իսրայելում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն անձամբ ներկայացել է իսրայելական արտաքին գերատեսչություն, քննադատել Օլմերտի կառավարության ներկայացուցիչ Սիմհոնին, որ չի հակադրվել Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթի օրակարգում դնելու առաջարկին, իսկ Իսրայելի արտգործնախարարությունը հավաստիացրել է դեսպանին, թե հարցի նկատմամբ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Կանոնակարգի համաձայն, Քնեսեթի հատուկ գործերի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու Օրոնի առաջարկը հեղինակի պահանջի համաձայն պետք է փոխանցի կրթության հանձնաժողովին, կամ հետեւի «Իսրայելը մեր տունն է» կուսակցության պատգամավոր Իոսիֆ Սագալին եւ դա ներկայացնի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովին: Մարտի 28-ի համարում, նշելով այդ մասին, թուրքական «Ռադիկալը» միաժամանակ նշում է, որ Քնեսեթի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի նիստերը դռնփակ են գումարվում:
Ի դեպ, Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթում քննարկելու առաջարկի հեղինակ «Մերեց» կուսակցության առաջնորդ Օրոնը ելույթում ասել է. «Իսրայելի խորհրդարանի համար պատշաճը Հայոց ցեղասպանության ճանաչումն է, ինչպես ճանաչեց Ֆրանսիայի խորհրդարանը»: Կառավարության ներկայացուցիչ, գյուղատնտեսության նախարար Սիմհոնը կարծիք է հայտնել, որ ցեղասպանությունը հայերի եւ թուրքերի միջեւ տարիներ շարունակ եղել ու մնում է քաղաքական հարց, այդ հարցում Իսրայելն աշխատում էր կողմ չլինել, սակայն ակնհայտ է հարցի նրբությունը հրեա ժողովրդի համար: Այդ ընթացքում «Իսրայելը մեր տունն է» կուսակցության պատգամավոր Շագալը զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Քնեսեթում բացասաբար կանդրադառնա Թուրքիայի հետ Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների վրա, միաժամանակ կխաթարի Ադրբեջանում բնակվող հազարավոր հրեաների անդորրը:
«Ազգը», Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկմանը Քնեսեթի օրակարգում անդրադարձել էր մարտի 27-ի համարում: Մարտի 28-ին նույն հարցին փորձագետ Յըլդըզ Դեւեջիի մեկնաբանությամբ ամենօրյա տեղեկագրում անդրադարձել է նաեւ Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը: Տկն Դեւեջին ցեղասպանության հարցը քննարկելու Քնեսեթի որոշումը թեեւ չի նույնացնում վարչապետ Օլմերտի կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, սակայն նշում է, որ դրա ընդունումը հայկական լոբբիի հաղթանակն էր, իսկ Թուրքիայի՝ ձախողումը:
Ինչո՞վ է դա պայմանավորված: Մինչ հարցին պատասխանելը, Դեւեջին հույս է հայտնում, որ հայկական բանաձեւերն իրենց ազդեցությամբ ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների խորհրդարանների օրակարգից դուրս մղող հրեական կառույցներն Իսրայելի կառավարության հետ ջանք չեն խնայի Հայոց ցեղասպանության ճանաչումը Քնեսեթում ձախողելու համար:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու Քնեսեթի որոշմանը, ապա նա դրա ընդունումը պայմանավորում է երկու հանգամանքով. առաջինն, ըստ Դեւեջիի, Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներն իբրեւ «պետական ահաբեկչություն» բնութագրելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտեցումն է, իսկ երկրորդը՝ ԱՄՆ-ի հրեաների մասնատվածությունը, որի պատճառն է դարձել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւը:
Օգտվելով առիթից նշենք, որ վարչապետ Էրդողանը պաղեստինցիների նկատմամբ պետական ահաբեկչություն իրականացնելու մեջ Իսրայելին մեղադրելուց բացի ընդգծել էր, որ այս պետությունը բացօթյա կալանավայրի է վերածել Պաղեստինը: Ավելին, Էրդողանի կառավարության նախաձեռնությամբ թուրքական հասարակական բազմաթիվ կազմակերպություններ Իսրայելի հարձակումներին ենթարկվող Գազայի հատվածին օգնելու համար մոբիլիզացրել էին իրենց ողջ կարողությունները, իսկ մարտի 26-ին Եգիպտոսում ապաստանած 59 պաղեստինցի վիրավորներին հատուկ ինքնաթիռով տեղափոխել Ստամբուլ, որպեսզի իրականացվի նրանց բուժումը:
Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու Քնեսեթի որոշման պարագայում խնդիրը սոսկ Պաղեստինի կամ պաղեստինցիների նկատմամբ թուրքական կառավարության դիրքորոշումը չէ, ոչ էլ թուրք-ամերիկյան տարաձայնություններն են: Եթե նույնիսկ Իսրայելի խորհրդարանը քննարկման արդյունքում չճանաչի Հայոց ցեղասպանությունը, միեւնույն է, ճանաչման հարցի քննարկումը Քնեսեթում ինքնին երեւույթ է: Այն առումով, որ դա ցեղասպանության հարցում խորացնում է Թուրքիայի միջազգային մեկուսացումը, միաժամանակ ցույց է տալիս, որ վերջինին խուսափում են պաշտպանել նաեւ ավանդական այնպիսի բարեկամ երկրներ, ինչպիսին է Հոլոքոսթի բացառիկության պահպանման առաջադրանք ունեցող Իսրայելը: Հակառակ դրան, Յաիր Օրոնի, Իսրայել Չարնիի պես հեղինակավոր գիտնականների կողքին Հայաստանն ի դեմս «Մերեց» կուսակցության նախագահ Հայիմ Օրոնի, բարեկամներ է ձեռք բերում Քնեսեթում, իսկ «Իսրայելա-հայկական բարեկամություն» միության ղեկավար Զեեւ Էլքիմը թիկունք է կանգնում նրանց հայանպաստ գործունեությանն ու աջակցում համանուն նախաձեռնությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

JCRC: Armenians and Jews survived genocide

/PanARMENIAN.Net/ As part of its ongoing efforts to raise awareness of the Armenian Genocide and other crimes against humanity, the Armenian Assembly of America partnered with the Jewish Community Relations Council (JCRC) of Greater Boston to support “Out of Darkness”, a performance dance exploring the tragic events of 1915.The Assembly and JCRC co-hosted a reception for the March 22nd performance, which featured the world-renowned Liz Lerman Dance Exchange and Sayat Nova Dance Company, the internationally-known Armenian troupe. Adapted from Lerman’s Small Dances About Big Ideas, “Out of Darkness” explores mass violence in contemporary times and provides a healing reflection on the scope of human compassion. Leaders from the Armenian and Jewish communities, including Israeli Consular General to New England Nadav Tamir, attended the pre-reception and the performance.In her remarks at the reception, Nancy K. Kaufman, Executive Director of the JCRC of Greater Boston, reminded those gathered of the special connection that both communities share and the importance of remembering and acknowledging the genocides perpetrated against both Jews and Armenians in the last century.This came during the same week that Andrew Tarsy, former Director of the Anti-Defamation League of New England, gave a major speech at Northeastern University, where he expressed hope that the next President of the United States will acknowledge the Armenian Genocide by its proper name.“When the term ‘genocide’ applies, as it does...in the case of the Armenians, it is imperative that we be unhesitating and unambiguous in applying it, regardless of the political consequences,” said Tarsy, who is now working for Facing History and Ourselves. “Anything less facilitates the obfuscation of truth. Anything less dishonors the memory of the dead, and anything less ultimately imperils the safety of the living.”Tarsy also said that the common ground Jews and Armenians find as victims of genocide makes them uniquely interested in understanding each others’ historical experience. “Their mutual empathy can be a source of healing, and their mutual efforts can produce wisdom,” he explained. “The opportunity for the Armenian community and Jewish community to join in partnership projects to explore our common experience with genocide does sensitize our communities to each others’ sufferings,” said Board of Trustees Public Affairs Chair Anthony Barsamian. “It is important that our communities continue to work together and draw lessons from the past to prevent future crimes against humanity, such as the current genocide in Darfur.”