Tuesday, September 25, 2007

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ ԱՌԱՋԻՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ է ունեցել եւ Հայաստանը երրորդ աշխարհի երկրների շարքում դասելու չարաբաստիկ հետեւությամբ մասնավորապես ասել. «ՀՀ-ի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ, եթե մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է... ԼՂՀ հարցի կարգավորումն այս տասը տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի: Եթե հետեւենք Ադրբեջանի արձագանքներին, կտեսնենք, որ նրանց դիրքը գնալով կոշտանում է: Այսուհետեւ նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ` ի՞նչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար... Հնարավոր է փորձել վերադառնալ նորմալ երկրների շարքը»:
«168 ժամ» թերթը վերոհիշյալ ելույթին անդրադարձել էր «Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի որոշել» վերնագրով: Որքան էլ ՀՀ նախկին նախագահը ասի. «Ես չգիտեմ` ի՞նչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար», այնուամենայնիվ նորմալ երկրների շարքը վերադառնալու միակ ճանապարհը համարելով մեր սահմանների բացումը դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, վերստին ընդգծում է միակողմանի զիջումների անխուսափելիությունը հայկական կողմի համար ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ հայ-թուրքական սահմանի բացման հարցերում:
Քանի որ Հայաստանի միակողմանի զիջումը ենթադրում է միջազգային պրակտիկայում անհարիր թուրք-ադրբեջանական նախապայմանների ընդունումը, ուստի Տեր-Պետրոսյանը դրանով գոտեպնդում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի կոշտ դիրքորոշումը, միաժամանակ վերջիններիս պահանջներին ընդառաջելու ակնհայտ պատրաստակամությամբ դրական ազդանշաններ է հաղորդում միջազգային ուժերին:
Տեր-Պետրոսյանի այս պատրաստակամությունը նոր չէ, ոչ էլ նորություն են փոխզիջման միջազգային պահանջները` Հայաստանի միակողմանի զիջումներին հանգեցնելու նրա նկրտումները կամ նախապայմանների առումով Անկարային եւ Բաքվին ընդառաջելու ձգտումը, առավել եւս մեծ տերությունների համար:
Թերեւս այդ առումով պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանի ելույթին դրսում առաջինն են արձագանքել ադրբեջանական «Իրեւան» կայքէջը, թուրքական հանրային հեռուստատեսությունը, առանձնացնելով նրա խոսքերից հետեւյալ արտահայտությունները. «Լեռնային Ղարաբաղի հարցը դարձնելով անլուծելի, հայաստանյան ներկայիս իշխանությունները շատ մեծ հանցանք են գործում, Ադրբեջանի դիրքորոշումը էլ ավելի է կոշտանում, Բաքուն այլեւս որեւէ զիջում չի կատարի, իշխանությունների պատճառով Հայաստանը անցել է երրորդ աշխարհի երկրների շարքը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

«Հրեաների ձեռքում են երկրի ֆինանսական միջոցներն ու տնտեսությունը: Մամուլն ամբողջությամբ նրանք են վերահսկում: Զբաղեցնում են բյուրոկրատական ամենաառանցքային աթոռները: Չկա մի կուսակցություն, որտեղ առանցքային դիրք չունենա «հավատափոխ» հրեան»:
Հավատացեք, ամեն մի ռուսաստանաբնակ հայ, կարդալով ձեր թերթում հրապարակված մի նյութի սոսկ այս պարբերությունը, աներկբայորեն կմտածի, որ այդ երկիրը Ռուսաստանն է: Մինչդեռ խոսքը վերաբերում է... Թուրքիային, եւ հոդվածի հեղինակն էլ թուրք է:
Ապշեցնում է հրեա ազգի` աշխարհակալության հասնելու այդ եզակի հատկությունը: Բուն Ռուսաստանում հակահրեական թեմայով լույս են տեսնում ընդարձակ հետազոտություններ, հոդվածներ, գրքեր եւ այլն, բացահայտվում են տվյալ երկրում եւ առհասարակ համաշխարհային գործերում նրանց բացարձակապես հրեանպաստ գործունեության բոլոր կողմերը, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Ելցինի օրոք նրանց իշխանությունը կատարյալ էր: Պուտինի ժամանակ փոքր-ինչ զիջել են դիրքերը եւ պատրաստվում են առաջիկա ընտրություններին:
Սակայն եթե Ռուսաստանում նրանց գործը դյուրացված է, որովհետեւ ռուս ազգային ինքնագիտակցությունը տակավին շարունակում է մնալ ընդարմացած վիճակում, ապա զարմանում ես, թե «հավատափոխ» հրեաներին ինչպես է հաջողվում գերիշխող դիրքեր գրավել մի պետությունում, որտեղ, ըստ էության, նացիոնալիզմը պետական գաղափարախոսություն է. թուրքը վեր է ամեն ինչից:
Հիշյալ հոդվածում թուրք հեղինակն ինքն է հիշատակում, որ հայերը Թուրքիայում դարձել են քավության նոխազ հրեաների ձեռքին: Այս առումով իմաստ ունի մի զուգահեռ անցկացնել: Ըստ վերջերս անցկացված սոցիոլոգիական մի հետազոտության արդյունքների, Ռուսաստանում «ավանդական» անտիսեմիտիզմին փոխարինել է կովկասատյացությունը: Առերեւույթ այդպես է, թեեւ ամեն մի ռուս ի ծնե անտիսեմիտ է: Քննության առարկա չդարձնելով ռուսների ու կովկասցիների փոխհարաբերությունների բարդ բնույթը (դա առանձին խոսակցության նյութ է), արժե ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա: Ինչպես ասվեց, Ռուսաստանում էլ բոլոր առաջատար ԶԼՄ-ները վերահսկում են տեղի հրեաները: Եվ հենց նրանք են հեղինակել ու շրջանառության մեջ մտցրել «կովկասյան ազգության անձինք» տխրահռչակ արտահայտությունը, որն ինչ-որ տեղ, իրոք, փոխարինել է «ջհուդ» հասկացությանը: Հռչակել են մի «ազգ», որի հիմքը... աշխարհագրական տարածքն է: Կարեւոր չէ, թե այդ «ազգը» ինչ լեզու ունի, ինչ պատմություն, ինչ կրոն: Ի վերջո ծագումնաբանորեն ի՜նչ կապ ունեն իրար հետ հայն ու ադրբեջանցին, վրացին ու չեչենը, օսն ու ինգուշը: Բայց ինչո՞ւ են նրանց միավորել: Որպեսզի նույն ԶԼՄ-ներում տարփողեն նրանց «ընդհանուր» վայրենի, քրեահակ, ընչաքաղց, լկտի, նենգ էությունը: Այսինքն, եթե Թուրքիայում, թուրքի ասելով, հրեաները քավության նոխազ են դարձրել հայերին, ապա Ռուսաստանում իրենցից «ցրելու» միտումով նրանք հարվածի տակ են դրել բոլոր կովկասցիներին:
Եվս մի «մանրուք»: Վերջերս լայնորեն քննարկվում էր այն հարցը, թե արժե՞ տեղի ԶԼՄ-ներում հիշատակել հանցագործների ազգությունը: Եվ ըստ երեւույթին հաղթում է հրապարակման տեսակետը: Չէ՞ որ ռուսական մամուլում առանց այդ էլ երբեք չես հանդիպի «հրեա բանդիտ», «հրեա մարդասպան», «հրեա խաբեբա» բառակապակցություններին: Դա կովկասցիներին է հատուկ:
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար

Thursday, September 20, 2007

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»



90-ականների սկզբին էր, երբ Գեւորգ Ներսիսյանը, լինելով Արարատի քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, առաջին անգամ հանրության դատին հանձնեց իր` մասշտաբներով ու նշանակությամբ իրոք բացառիկ մի ծրագիր` Արարատի մարզում, Արարատ լեռան դիմաց կառուցել «Նոյյան kտապան» համալիրը: Այս մտահղացումը մեծ հետաքրքրություն ու խանդավառություն առաջ բերեց մարդկանց մոտ, ոգեւորեց ու ոգեշնչեց, տպագրվեց, բայց... որոշ ժամանակ անց, բոլորիս հայտնի պատճառներով, ծրագիրը անուշադրության մատնվեց: Այս օրերին ծրագիրը կրկին է բարձրացվում հեղինակի եւ խանդավառ մի խումբ մարդկանց կողմից: Անշուշտ յուրաքանչյուր ծրագիր իրականանալու համար պետք ունի նյութական, իսկ այս պարագայում՝ հսկայական միջոցների: Հետեւաբար թվում է անիրատեսական: Սակայն չէ՞ որ բոլոր մեծ ծրագրերն սկսվում են երազանքից:

- Պարոն Ներսիսյան, խնդրում եմ հանգամանորեն անդրադառնաք «Նոյյան տապան» ծրագրին: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

- Սա փոքրիկ քաղաք հիշեցնող մի համալիր է, որն իր մեջ ընդգրկելու է տապանը իր աստվածաշնչյան չափերով (որի մեջ լինելու են համերգային, ցուցահանդեսային եւ կինո դահլիճներ), թանգարան, օտար լեզուների վարժարան, հայկական հեքիաթների հերոսների կերպարները մարմնավորող «դիսնեյլենդ», հյուրանոցային համալիր, աշխարհի հրաշագեղ կառույցների մանրակերտեր, տարբեր երկրների ազգային մշակույթը ներկայացնող տաղավարներ: Շուրջ 50 երկրներից յուրաքանչյուրը համալիրում կունենա իր շաբաթը եւ կներկայանա իր մշակույթով:

- Ծրագիրն ինքնին աննախադեպ է եւ պահանջում է յուրօրինակ մոտեցում: Ինչպե՞ս եք պատկերացնում այն:

- Ծրագիրը պետության կողմից հաստատվելուց եւ անհրաժեշտ հողահատկացումից հետո աշխատանքային խումբը ծրագիրը իր մանրամասներով կզետեղի ինտերնետ կայքէջում, կստեղծվի հիմնադրամ, կհայտարարվի մրցույթ-մրցանակաբաշխություն լավագույն նախագծի համար:

Մինչ կառույցի աշխատանքները սկսելը նախատեսված են մի շարք միջոցառումներ, ինչպես «Արարատ լեռն Արարատից» նկարիչների միջազգային փառատոնի անցկացում, որի ընթացքում արված աշխատանքները կնվիրաբերվեն մեր հանրապետությանը, ուխտագնացություն-քայլարշավ տարբեր երկրներ, վերոհիշյալ աշխատանքների ցուցադրում այդ երկրներում, հեռուստամարաթոնների, գովազդների, համերգային շոուների եւ այլ միջոցառումների կազմակերպում:

- Կարելի է ենթադրել, որ «Նոյյան տապանը» պետական, համահայկական նշանակության ծրագի՞ր է:

- Մեր համոզմամբ, սա այն ծրագիրն է, որը կոչված է համախմբելու ողջ հայությանը ոչ թե օրհասական պահերին, այլեւ խաղաղ եւ ստեղծագործ ժամանակներում: Ծրագրի իրագործումը նաեւ կայացած պետության եւ պետականության խորհուրդը կունենա: Մասնակցելով ծրագրին յուրաքանչյուր հայ մարդ` լինի դպրոցահասակ, թե տարեց, իր մեջ կբացահայտի պետական մտածելակերպ ունեցող քաղաքացուն:

- Իսկ ովքե՞ր են համախմբված ծրագրի շուրջը:

- Նախ երախտագիտությամբ նշեմ ստեղծագործական գրեթե բոլոր միությունների ղեկավարներին, մեծավաստակ Սոս Սարգսյանին, Պերճ Զեյթունցյանին, Աղասի Այվազյանին, մաեստրո Չեքիջյանին, Տիգրան Մանսուրյանին, ովքեր մեծ ոգեւորությամբ ընդունեցին եւ իրենց հավանությունը տվեցին ծրագրին: Իսկ շատ բարի կամքի տեր մարդիկ, ծանոթանալով ծրագրին, առաջ ընկնելով, անմիջապես իրենց աջակցությունն են առաջարկել: Իսկ բանաստեղծներ Հակոբ Սրապյանը, Մերուժան Հովհաննիսյանը, բանասեր Նունե Նարիկյանը, բալետմեյստեր Արտյոմ Գեւորգյանը, կոմպոզիտոր-աշուղագետ Էլինար Շահենը, ճարտարապետ Հոմերոս Նազարյանը եւ Ալբերտ Խաչատրյանը իրենց ամենօրյա մասնակցությունն ու նպաստն են բերել:

- Ի՞նչ նշանակություն կունենա ծրագրի իրականացումը մեր երկրի համար:

- Հայաստան երկիրը, որի մասին շատ այլազգիներ գաղափար անգամ չունեն, ճանաչելի կդառնա աշխարհով մեկ, այն կդառնա ոչ միայն քրիստոնյա աշխարհի ուխտատեղերից մեկը, այլեւ հզոր ազդակ կլինի տուրիզմի զարգացման համար: Իսկ սա նշանակում է, մեր ենթադրությամբ, շուրջ 3-4 միլիոն մարդկանց այցելություն Հայաստան, այսինքն՝ քաղաքակրթության բնօրրան:

- Ինչպիսի՞ հնչեղություն է ստացել ծրագիրն այսօր եւ ի՞նչ կասեք դրա արձագանքների մասին:

- Եղել են ծավալուն հրապարակումներ տարբեր թերթերում, կայացել է մամուլի ասուլիս: Մեզ համար անչափ ուրախալի է այն ոգեւորությունը, որը տիրում է ծրագրին ծանոթ մարդկանց շրջապատում եւ օրեցօր ավելանում է այս նախաձեռնությունը ողջունողների, աջակցության պատրաստ անհատների թիվը` լինեն բանվոր, մտավորական, ուսանող թե գործարար: Շուտով «Նոյյան տապան» ծրագրին կծանոթանան նաեւ սփյուռքում:

Զրույցը վարեց ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆԸ

ՀԱՋՈՐԴԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ


Բացառիկ հարցազրույց Ժիրայր Սեֆիլյանի հետ


Վերջերս «Ժառանգություն» խմբակցությունը ԱԺ-ում շրջանառության մեջ դրեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու օրենքի նախագիծ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

- Եթե գործը սահմանափակվելու է միայն այս օրենքի ընդունումով, այսինքն, եթե Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը եւ դրանով հարցը փակված է համարելու, ապա ես դրան դեմ եմ: Կողմ կլինեի, եթե այս քայլն ունենար իր տրամաբանական շարունակությունը, մասնավորապես, դրանից հետո ԼՂՀ-ն միանար ՀՀ-ին` վերածվելով երկու կամ ավելի մարզային կազմավորումների: Բացի այդ, այս գործողություններին զուգահեռ պետք է ուղղել 1988-ի սխալը եւ հանդես գալ Նախիջեւանը Հայաստանին միացնելու պահանջով: Եթե սա չէ «Ժառանգության» առաջարկության տրամաբանությունը, ապա ես դրան դեմ եմ: Առանց նշածս քայլերի ստացվում է, որ ԼՂՀ-ն անկախանում է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից, ինչը մեծ վնաս կհասցնի ազգային միասնությանը: Նախքան այս առաջարկությունը, վերջին տարիներին Ստեփանակերտի ղեկավարությունը շատ լուրջ է ընդունել անկախ պետություն լինելու «փաստը»: Սա, ի դեպ, հայաստանցի-ղարաբաղցի անբնական հակասության առաջացման պատճառներից հիմնականն է, երբ հայերը, ապրելով իրենց հայրենիքում, տարբեր երկրների քաղաքացիներ են համարվում` աստիճանաբար մոռանալով, որ Արցախը Հայաստանի մի մասն է:

Ժամանակին ԼՂՀ-ն ստեղծողները մտածում էին, թե դրանով միջազգային քաղաքական դաշտում խուսանավելու հնարավորություն են ստեղծում: Իրականում այս անհեթեթությամբ մենք միայն մեզ ենք խաբում, իսկ միջազգային հանրություն կոչվածը շարունակում է հարցը հայ-ադրբեջանական համարել եւ Արցախը որպես հակամարտության առանձին կողմ չի դիտարկում: Պետք է վերջ տալ ազգային միասնությանը շատ վնասող այս խեղկատակությանը, նոր հանրաքվե կազմակերպելով լուծարել ԼՂՀ-ն եւ ներկայիս փաստացի սահմաններով միացնել ՀՀ-ին:

- Բայց վերջերս ներկայացված որոշ սոցիոլոգիական հարցումների համաձայն, հարցվածների երկու երրորդը կողմ է, որ ԼՂՀ-ն անկախ լինի:

- Չեմ կարծում, թե նման հարցախույզներն արտացոլում են ճիշտ պատկերը: Հարցախույզներն իրականում ոչ այնքան մարդկանց դիրքորոշումները պարզելու համար են, որքան նրանց այլեւայլ տեսակետներ պարտադրելու: Լավագույն դեպքում հարցախույզները արտացոլում են այն կարծիքը, որն ամենից շատ է քարոզվում: Իսկ հարցի էությանը խորամուխ եղած անձանց դիրքորոշումները մնում են ստվերում: Ուստի այս հարցախույզի արդյունքները ես ոչ միայն սխալ եմ համարում, այլեւ շատ վտանգավոր՝ քարոզչական ազդեցության պատճառով:

- Դուք ասացիք, որ ԼՂՀ-ն Հայաստանին միացնելուն զուգահեռ նաեւ Նախիջեւանի հարցը պետք է բարձրացվի: Կարծում եք այսօր դրա ճիշտ ժամանա՞կն է:

- Թե ինչու 1988-ի ղարաբաղյան շարժումը միաժամանակ նաեւ Նախիջեւանի միացումը չպահանջեց, ինձ համար առ այսօր անհասկանալի է: Ի՞նչ է, Ղարաբաղ կոմիտեի անդամները չգիտեի՞ն, որ Նախիջեւանը Արցախի հետ միաժամանակ է օտարվել Հայաստանից: Չգիտեի՞ն, որ եթե Նժդեհը Սյունիքի դիմադրությունը չկազմակերպեր, Սյունիքն էլ նույն բախտին էր արժանանալու: Տարբեր բացատրություններ եմ լսել, որոնք ավելի շատ արդարացումներ են հիշեցնում: Սակայն այս պահին կարեւորն այս հարցերի իրական պատճառներն իմանալը չէ, ոչ էլ այն օրերի գործիչներին մեղադրելը: Սխալն ուղղել է պետք, եւ այդ առումով ոչ միայն ժամանակն է, այլեւ արդեն բավական ուշացել ենք: Արցախի հարցն այսօր կարելի է 80 տոկոսով լուծված համարել: Չմոռանալով մնացած 20 տոկոսի` Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի մասին, կարծում եմ, այսօր շատ աշխույժ պետք է սկսել նաեւ Նախիջեւանի գործընթացը: Մենք արդեն բավական ուշացել ենք դա սկսելու համար: Պահը մեզ հրամցվեց երկու տարի առաջ` Հին Ջուղայի խաչքարերի ճիչ-աղաղակով: Այդ կոտորածը կազմակերպող ադրբեջանական բանակի նախիջեւանյան ղեկավարությունը պետք է պատասխան տա բարբարոսական հանցագործության համար: Նախիջեւանը պետք է դառնա նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը: Սփյուռքը նույնպես ամբողջությամբ պետք է լծվի այդ գործին, երկրորդ պլան մղելով Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

- Բայց Արցախում հայերը մեծամասնություն էին, իսկ Նախիջեւանում ադրբեջանցիներ են ապրում:

- Նախիջեւանում բնակվող թաթարական ծագումով ցեղերի հետնորդ համարվող ժողովրդին չենք ասելու՝ լքեք ձեր բնակավայրերը: Պետք է իրենք գիտակցեն, որ եկվորներ են: Վստահ եմ, որ այնտեղ ապրող բնակչությունը խիստ դժգոհ է իր զորանոցայինի նմանվող կենսակերպից: Հայերը պատրաստ են նրանց հետ համերաշխ ապրելու, հիշաչար չլինելու, պատմության էջերը հետ չենք պտտելու: Հայաստանը պետք է երաշխավորի նրանց անվտանգությունը, կրթամշակութային եւ տնտեսական լիարժեք ազատություն ապահովի, ինչպես նաեւ ցամաքային ճանապարհ, սակայն երկրամասում պետք է հաստատվի հայկական գերիշխանություն:

ՀՀ-ին Նախիջեւանի միացման անհրաժեշտությունը միայն պատմական արդարության վերականգնումով չի պայմանավորված: Մերօրյա Հայաստանի համար դա թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումով ռազմավարական մեծ նշանակություն ունի: Ադրբեջանական բանակը պետք է դուրս գա այնտեղից, բայց դրա փոխարեն այնտեղ չպետք է տեղակայվեն հայկական ուժերը, Նախիջեւանը պետք է վերածվի ապառազմականացված գոտու, ստեղծելով ազատ շուկայի լավագույն պայմանները Հայաստանի եւ Իրանի միջեւ:

- Արդյոք դա չի՞ հանգեցնի նոր պատերազմի, նոր անկայունության եւ տնտեսական անկման

- Պահանջատիրական միջոցները պիտի լինեն իրավական, դիվանագիտական, հասարակական, գիտամշակութային եւ այլն: Բոլոր այս միջոցները պիտի ծառայեն գլխավոր նպատակին` Նախիջեւանին վերատիրանալու համազգային կամքի արտահայտմանը: Այս առումով Սյունիքի, Վայոց ձորի եւ Արարատի մարզային ղեկավարությունները պետք է կապի մեջ լինեն: Սա երբեք չի նշանակում պատերազմ հրահրել: Հակառակորդը եթե պատերազմ ուզենա եւ պատրաստ լինի դրան, մեզ չի հարցնելու: Հանրահայտ ճշմարտություն է, թույլի վրա են հարձակվում:

Այս խնդիրը լուծելու եւ պատերազմը չվերսկսելու շատ լավ միջնորդ կարող է լինել ԻԻՀ-ն, որը երկու կողմերի վստահությունն ու հեղինակություն է վայելում:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ես համոզված եմ, որ Հայաստանի տնտեսությանը խանգարող գլխավոր պատճառը վարչախմբի ապիկար գործունեությունն է, ոչ թե Արցախի հարցի չլուծվելը: Միաժամանակ, ընդունելով շրջափակման բացասական դերակատարությունը, պետք է նկատել, որ հենց այդ պատճառով առանց Նախիջեւանի հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացումը:

Տրանսպորտային ցանցը, որ մեծ դեր ունի տնտեսության մեջ, Հայաստանում շատ թերի է զարգացած թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով: Նախիջեւանի միջոցով մենք կարող ենք վերականգնել երկաթգծային հաղորդակցությունը Սյունիքի եւ Արցախի հետ, ինչպես նաեւ երկաթգծային կապ ստեղծել Իրանի հետ: Սա ռազմավարական անգերագնահատելի նշանակություն ունի: Նախիջեւանի հայապատկան դառնալու դեպքում Հայաստանի տարածքով գազի եւ նավթի տարանցիկ խողովակները հեշտությամբ եւ մատչելի գնով կարող են թափանցել հյուսիս: Հնարավոր կդառնա նաեւ կազմակերպել նավթամշակող արդյունաբերություն: Նախիջեւանը, լինելով Արարատյան դաշտի շարունակությունը եւ ցորենի նշանավոր շտեմարան, Հայաստանին կարող է ներմուծողից վերածել ցորեն արտահանող երկրի, իսկ գյուղատնտեսական մյուս կուլտուրաների արտահանումը բազմապատկել: Նոր հնարավորություն կստեղծվի Արաքսի վրա հիդրոէլեկտրակայանի շինարարության համար եւ այլն:

Պաշտպանական առումով նույնպես օգուտներն ակնհայտ են: Այսօրվա պահպանության կարոտ ավելի քան 150 կիլոմետրանոց գծի փոխարեն, Նախիջեւանը միացնելուց հետո, պետք կլինի պաշտպանել միայն 8-ը: Դրանով մենք լրացնում եւ ավելի անխոցելի ենք դարձնում «հայկական սեպը», պահպանում եւ զարգացնում ենք մեր երկրի նշանակությունը հյուսիս-հարավ ռազմավարական ուղղությամբ:

- Իրատեսակա՞ն է այս ծրագրի իրականացումն այսօր:

- Ցավոք, ներկայիս վարչախմբի օրոք հնարավոր չէ պատկերացնել ռազմավարական նշանակություն ունեցող ազգային ծրագրերի իրականացումը: Այնուամենայնիվ կարծում եմ, որ նման ծրագրերի մասին պետք է արդեն այսօր խոսել եւ քննարկել բարձրաձայն, որպեսզի ապագա ազգային կառավարության օրոք դրանք իրականացվեն առանց հապաղման:

Wednesday, September 19, 2007

Գեներալ Բաղմանյանը «վրաերթի է ենթարկում» Վահան գյուղը


Գեներալ Հայկազ Բաղմանյանը տարիներ շարունակ հայտնվել է տարբեր սկանդալային պատմությունների մեջ: Մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, բայց դրանցից հետո ոչինչ տեղի չի ունեցել, գեներալի գործերն ավելի են լավացել, բիզնեսը` ծաղկել:
Read more: http://www.hetq.am/arm/society/

ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՈՐ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ

Կովկասցիների հավաքական նկարագրի շուրջը Ռուսաստանում ստեղծված հասարակական անհամակիր մթնոլորտը գրեթե տեղ չի թողնում դրական զեղումների համար: Սակայն վերջերս Մոսկվայում անցկացված սոցիոլոգիական հետազոտության «անհողդողդ» արդյունքները ցույց են տալիս, որ, մասնավորապես, կովկասցի տղամարդիկ իրենց ողջ «թերություններով» հանդերձ ունեն նաեւ որոշակի առավելություններ, ինչը չի վրիպում... ռուս կանանց աչքից: Ընդ որում, կովկասցիների մեջ ամենաահեղ սրտակերները (ըստ ընդհանուր վիճակագրության եւ ոչ թե «կոնկրետ» չափանիշներով), պարզվում է, հայ տղամարդիկ են:

Մոսկվայում գրանցվող յուրաքանչյուր չորրորդ ամուսնություն ազգամիջյան է: Ընդ որում, գերակշիռ մեծամասնությամբ այլազգի են նորաթուխ ամուսինները: Թե ինչու ուրիշ ազգության կանայք հազվադեպ են ամուսնանում ռուս տղամարդկանց հետ, վիճակագրությունը լռում է, վերլուծական միտքը` բավարարվում միայն ակնարկներով:

Սակայն կովկասցիներին ընտրած ռուս կանայք չեն թաքցնում իրենց համակրանքի աղբյուրները. որպես կանոն «սեւամազները» հարբեցող չեն, ուշադիր են ու հոգատար իրենց կանանց նկատմամբ, աշխատասեր են, բարոյապես ու նյութապես պատասխանատու ընտանիքի հանդեպ, ակնածանքով են վերաբերվում իրենց տղամարդկային «կարողություններին» եւ շահագրգռված են դրանց ռացիոնալ պահպանմամբ եւ այլն:

Հայ տղամարդկանց «առաջատար» դիրքը բացատրվում է նաեւ նրանով, որ Մոսկվայում միշտ էլ բնակվել են մեծ թվով հայեր եւ քրիստոնեական հավատքի առումով հակասություններ չեն եղել: Ռուս կանանց ինչ-որ տեղ կաշկանդում են մուսուլմանական ավանդույթների, նիստուկացի խստությունները` տղամարդու գերիշխանությունն ընտանիքում, բազմակնության հավանականությունը եւ այլն:

Իսկ հիմա ծանոթացեք հրապարակված գրաֆիկներին: Հարկ ենք համարում զգուշացնել հայ տղամարդկանց, որ նրանք, ելնելով ռուս կանանց շրջանում ունեցած ժողովրդականության վիճակագրական գերազանցությունից, հանկարծ ինքնասիրահարվածությունից հալումաշ չլինեն:

Ռուս կանանց ամուսնություններն այլազգիների հետ Մոսկվայում


1995 1995-2005
ուկրաինացիների հետ 23% 12.3%
բելառուսների հետ 9.3% 1.7%
հրեաների հետ 10.3% 4.4%
վրացիների հետ 1.2% 8.7%
ադրբեջանցիների հետ 1% 6.8%
հայերի հետ 2.9% 11.9%
Կովկասի այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ 0.2% 4.4%

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Tuesday, September 18, 2007

ՎԱՐԱԶԴԱՏ ՏԵՐՈՅԱՆ - ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ՓԱՅԼՈՒՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ


37-ի խորհրդային սեւ վարչախմբի նահատակներից է Վարազդատ Տերոյանը` եվրոպական բարձր կրթությամբ փայլուն մտավորականը, ազգային նվիրյալ գործիչը: Նրա մասին առաջին անգամ լսեցի հրատարակիչ Սերգեյ Խաչենցից` որպես ազնիվ հայորդու, պայծառ մտքի տեր մարդու, որի կատարած թարգմանական գործը շատ բարձր գնահատեց. «Մարդը մեն-մենակ մի ամբողջ ինստիտուտի գործ է արել»:

Վարազդատ Տերոյանը հեղինակ է մի շարք գիտական-փիլիսոփայական աշխատությունների` «Բերգսոնի էվոլյուցիոն թեորիայի մասին», «Կանտի պրագմատիզմը», «Սոցիոլոգիայի տեղը փիլիսոփայության մեջ», «Պանգերմանիզմը եւ պատմափիլիսոփայությունը»: Ազգային մշակույթի զարգացման մեջ նա շատ է կարեւորել թարգմանական գրականության անհրաժեշտությունը, համոզված` որեւէ մշակույթի մտածողական շերտերին նոր որակ, տեսողություն ու խորք հաղորդող դրա նշանակության մեջ: Վ. Տերոյանը բնագրից թարգմանել է եվրոպական փիլիսոփայական մտքի այնպիսի նվաճումներ, ինչպես Ի. Կանտի «Զուտ բանականության քննադատությունը», «Պրոլեգոմեներ»-ը, Դեկարտի «Քննախոսություն մեթոդի մասին», Սպինոզայի «Էթիկա»-ն, Հեգելի «Ոգու երեւութաբանությունը», Բերգսոնի «Ստեղծագործ էվոլյուցիան», Վինդելբանդի «Փիլիսոփայության պատմություն»-ը, Հիպպոլիտ Տենի «Գեղարվեստի փիլիսոփայություն»-ը, այդ թվում նաեւ գեղարվեստական գրականություն` Անատոլ Ֆրանս՝ «Կարմիր շուշանը», Հ. Բարբյուս՝ «Կրակը», Բլասկո Իբանյեզ՝ «Պիեր դը Լյուն»: Թարգմանչական աշխատանքների հետ մեկտեղ Տերոյանը կազմել, պատրաստել է հայերեն-գերմաներեն-ֆրանսերեն լեզուներով 22.000 բառ ընդգրկող փիլիսոփայական բառարան, մշակել է 80.000 բառանոց գերմաներեն-հայերեն բառարան, ծրագրում էր հայ փիլիսոփայական ընկերության հիմնադրում:

Ո՞վ է Վարազդատ Տերոյանը, որի անունը անգամ մեր մտավորական շրջանակներին քիչ է հայտնի: Անցած տարի ԳԱԱ պատմության ինստիտուտը լույս է ընծայել Վ. Տերոյանի «Գիտական եւ հրապարակախոսական աշխատություններ» հատորը` Ռուբեն Սահակյանի ընդարձակ առաջաբանով եւ ծանոթագրություններով: Գիրքը հրապարակման է պատրաստել հեղինակի դուստրը` Նունե Դերոյանը: Հարկ ենք համարում կենսագրական տվյալներ եւ որոշ տեղեկություններ հայտնել մեր հանրությանը գրեթե անհայտ մտավորականի ազգանվեր գործունեության մասին:

Վ. Տերոյանը ծնունդով Վանից է` Այգեստան թաղամասից: Արամ Մանուկյանի վկայությամբ, Վարազդատը Երամյան դպրոցի սան էր, իրենց եւ ուսուցիչների կապը, «թունդ դաշնակցական»: Կրթությունը Տերոյանը շարունակել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, վերադառնալով Վան` ուսուցչությամբ է զբաղվել: Վանեցիների օժանդակությամբ Տերոյանին հաջողվել է մեկնել արտասահման եւ ընդունվել Սորբոնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, որից հետո ուսանել է գերմանական մի շարք համալսարաններում: Փիլիսոփայության դոկտորական թեզի պաշտպանությունը չի հաջողվել՝ վրա հասած 1-ին աշխարհամարտի պատճառով: Վերադառնալով Վան` շարունակել է դասավանդել, այս անգամ Կեդրոնական վարժարանում: Հայոց ցեղասպանության օրերին թուրքական արնածոր յաթաղանի դեմ հայ ազգաբնակչության մղած ինքնապաշտպանական հերոսամարտերից առաջինը Վան-Վասպուրականինն էր` 1915-ի ապրիլին, որ հաղթանակով պսակվեց: Վարազդատ Տերոյանը ազգային-քաղաքական շարժման կիզակետում էր, ընդգրկված էր «Հայկական Կարմիր խաչի» կազմում եւ ակտիվորեն զբաղվել է նահանգային վարչությանն ուղղված բնակչության խնդրագրերով: Վան-վասպուրականցիների նահանջի օրերին գաղթականների մի մասի հետ Տերոյանը գալիս է Թիֆլիս: Գաղթականությանը վերաբերող հարցերով ստեղծված կազմակերպություններում ազգանպաստ գործունեություն է ծավալում, Թիֆլիսում, Բաթումում, Արեւելյան Հայաստանում ապաստանած արեւմտահայ գաղթականների մասին վիճակագրական տվյալների հավաքչական կարեւոր աշխատանքներ կատարում: Հայաստանի խորհրդայնացումից հետո Հեղկոմը նրան նշանակում է Ամերկոմում լիազոր, որտեղ տնօրինել է ուսումնական հաստատություններ, որբանոցներ, հիվանդանոցներ: 1930-31-ին աշխատել է Գրապալատում, որպես միջազգային գրքափոխանակման բաժնի վարիչ, ակտիվ գրքափոխանակում կազմակերպել Մխիթարյան միաբանության, սերտ հարաբերություն ստեղծել «Հանդէս ամսօրեայ»-ի հետ: Նա հատուկ ուշադրություն է դարձրել հայագիտական գրականություն Մխիթարյաններին առաքելու եւ փոխադարձաբար ուղարկվածը պահպանելու եւ «գիտական մշակման ենթարկելու» աշխատանքներին: Խորհրդային իշխանությունները, սակայն, Տերոյանի դաշնակցական անցյալը չէին մոռացել, որպես «անբարեհույս տարր» նա հեռացվել է գրապալատից: Ընտանիքի կեցությունն ապահովելու համար աշխատել է «Նոր ուղի» ամսագրում, Պետհրատում տեխնիկական եւ սրբագրական աշխատանքներ կատարել: Խորհրդային պետական մարմինները նրան 4 անգամ ազատազրկել են, 4-րդն արդեն ճակատագրական էր: Նա մեղադրվել է Թիֆլիսում Ջեմալ փաշայի սպանության մասնակցության, Ամերկոմում դաշնակցական գործունեություն ծավալելու, լրտեսության մեջ: Մեծ դժվարություններով եւ մի քանի ազդեցիկ մարդկանց աջակցությամբ (Ա. Մռավյան, Ա. Հովհաննիսյան, Ա. Խանջյան, որի ուսուցիչն է եղել) Տերոյանին հաջողվում է առաջին երեք (1922, 1924, 1931) ձերբակալություններից ազատվել` ապացուցելով իր անմեղությունը: Վերջին անգամ նրան մեղադրել են գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի միապետական հայացքների մասին ՆԳԺԿ-ին չտեղեկացնելու, դաշնակցական կազմակերպությունները վերականգնելու փորձերի, Լեռ Կամսարի, որի հետ մտերիմ է եղել, հակախորհրդային հայացքների համար: Դա 1935 թվականն էր: Ստալինյան հրեշավոր մեքենայի ամենակուլ երախի դեմ մարդկային ամեն բան անզոր էր, արդարացման որեւէ փորձ` դատապարտված: Տերոյանը 3 տարով աքսորվում է Սիբիր` աշխատանքային ուղղիչ ճամբար, որտեղից վերադարձ շատ քչերին է հաջողվել: 51 տարեկանում` 1938-ին Վարազդատ Տերոյանը մահանում է հեռավոր Մարիինսկում:

Ռեաբիլիտացիոն շարժման ժամանակ, 1956-ին համապատասխան որոշման համաձայն, Տերոյանի գործը կարճվել է հանցակազմի բացակայությամբ, վերականգնվել է նրա բարի անունը: Այս գործին իրենց աջակցությունն են բերել Գրիգոր Չուբարը եւ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:

Վերոշարադրանքում թվարկված Տերոյանի գրական ծանրակշիռ ժառանգության շատ քիչ մասն է հրապարակայնացված: Կենդանության օրոք լույս են տեսել երկու գործ, Հիպպոլիտ Տենի «Գեղարվեստի փիլիսոփայությունը» (1935)` առանց թարգմանչի անունը հիշատակելու, քանի որ նա ձերբակալված էր, եւ Հ. Բարբյուսի «Կրակը» (1935 թ.): Հետմահու տպագրվել են Ա. Ֆրանսի «Կարմիր շուշանը» (1946 թ.) եւ Դեկարտի «Քննախոսություն մեթոդի մասին» (1968): Եվ վերջինը` 2006-ին նրա գիտական եւ հրապարակախոսական աշխատություններն են՝ փիլիսոփայական տարբեր հասկացությունների, կատեգորիաների, հոդվածներ` գաղթականությանը, դպրոցներին, դասագրքերին եւ այլ կարեւոր հարցերի վերաբերող:

Գրքի առաջաբանի տեղեկություններն ընդհանուր պատկերացում տալիս են Տերոյան հասարակական գործչի ու մտավորականի մասին: Ազգային ստրատեգիական խնդիրների նկատմամբ ունեցած Տերոյանի մի շարք մոտեցումներ արդիական են նաեւ մեր օրերի համար, ինչպես, օրինակ, հետեւյալը. «Պետք է ստեղծել ամենից առաջ հասարակական լուրջ, տեւական եւ ավանդապահ մի հսկողություն մեր բոլոր գործերի վրա, որոնք ազգային բնույթ են կրում: ... Դուրս պետք է մնան, հեռո՜ւ յոթ հորիզոններով բոլոր նրանք, որոնք հայ ժողովրդի կյանքի եւ ապագայի դարմանման գործին մոտենում են իբրեւ թերուսներ եւ սիրողներ: ...Հայտարարության համար, ռեկլամի համար գործող ինչքան անհատներ կան եւ ընկերություններ: Պինդ պիտի փակել նրանց առջեւ բոլոր դռները: ... Գործի սերը, պարտականության գիտակցությունը եւ հայ ժողովրդի ապագան դարբնելու սրբազան իդեալները պիտի լինեն միակ տեսակետները, որոնք վճռական եւ հրամայական նշանակություն են ունենալու»: 1916-ին գրված Վ. Տերոյանի այս խոսքերը, ինչպես տեսնում ենք, շատ բնորոշ են նաեւ մեր այսօրվա իրականությանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Friday, September 14, 2007

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ՞

Ալիեւի խոսքերն էլի մնում են անարձագանք


Ժողովրդական խոսքերը փորձված իրողություն են ու որպես կանոն ավելի շուտ աքսիոմա են, քան ապացուցման կարիք ունեցող թեորեմ: Հաճախ որեւէ որակի, հատկանիշի կամ հմտության բացակայության մասին շեփորահարում են հենց այն մարդիկ, ովքեր իրենք զուրկ են դրանցից: «Եվրոմիությունը պետք է իր դիրքորոշումն արտահայտի Հայաստանի անօրինական սպառազինության առնչությամբ», նման հայտարարությամբ Եվրոխորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ սեփական ռազմական «արատներից» խոսելու փոխարեն Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հերթական սադրանքին է գնացել:

Նաեւ միջազգային կառույցների գնահատականներով սպառազինության ոլորտում հիստերիկ մոտեցումներ ցուցաբերող Ադրբեջանը ջայլամի կեցվածք է ընդունում` Հայաստանի վրա ուշադրություն հրավիրելու փորձ անելով: Սակայն տեղին կլիներ, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման հայտարարություն չաներ գոնե այնպիսի պահի, երբ իր իսկ վերադաս, ադրբեջանական բանակի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը պատերազմողի սեփական որակումներին թերեւս հավատալով ու կրկին զորավարի «սպիտակ ձին» նստած հասել է Լիտվա:

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ մեր համբերությունն անսահման չէ», լիտվական թերթերին տված հարցազրույցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին անդրադառնալով նշել է Ալիեւը` կրկնելով անհնարինության աստիճան ծամծմված արտահայտությունները: Արդեն տասը տարի բանակցային գործընթացին «համբերելը» Ալիեւը համարել է «հակամարտության խաղաղ կարգավորմանը ադրբեջանական կողմի հավատարիմ լինելու» վկայություն:

Առավել հետաքրքրական է Ալիեւի գյուտը միջազգային նորմերով ռազմական գործողություններ սկսելու առնչությամբ, թեեւ Ադրբեջանի նախագահը չի մանրամասնել, թե այդ ինչ նորմեր են: Ալիեւի մատուցմամբ ու լիտվական թերթերի փոխանցմամբ, եթե բանակցային գործընթացը ոչ մի բան չբերի, «Ադրբեջանը միջազգային իրավունքի նորմերով տրված լիարժեք իրավունք ունի վերականգնելու տարածքային ամբողջականությունը ամեն ճանապարհով, ընդհուպ ռազմական, եւ մենք դա չենք թաքցնում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան, եւ մենք դրան պատրաստվում ենք»: Եվ այս առնչությամբ որեւէ կազմակերպություն, միջազգային իրավապաշտպան ու էլ չգիտես ինչ տեսակի կառույց ձայն չի հանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ, որ օրերս կայցելեն տարածաշրջան, անգամ կլինեն Ստեփանակերտում, այցի ընթացքում ամենայն հանգստությամբ ու մեծ հավանականությամբ որեւէ կերպ չեն մեկնաբանի պատերազմի պատրաստվելու ալիեւյան այսօրինակ հայտարարությունները` «օձիքն ազատելով» ու հղում անելով անտեղյակությանը կամ այս կամ այն լրատվամիջոցի փոխանցած տեղեկությունների անճշտությանը:

Հայտարարելով, թե իբր հայկական կողմը խաբում է միջնորդներին ու ձգձգում գործընթացը, Ալիեւը լիտվական պարբերականներին ասել է, որ բանակցային գործընթացը պետք է ունենա «իր շրջանակները, այդ թվում` ժամանակային»: Հարցին, թե որոնք են այդ ժամանակային շրջանակները, Ալիեւը կոնկրետ պատասխան չի տվել: «Ես ժամանակային շրջանակների իմ պատկերացումն ունեմ, որի մասին, սակայն, այժմ հրապարակավ խոսել չէի ցանկանա... Եթե նաեւ պրահյան ձեւաչափը անհաջող դուրս գա, սկզբունքորեն էլ խոսելն անիմաստ կլինի... Ուստի ամրացնում ենք տնտեսությունը, ամրացնում ենք բանակը: Եվ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ժամանակը բնավ էլ Հայաստանի օգտին չի աշխատում, ընդհակառակը: Ոչ մի արտերկրյա օգնություն, հավատացեք, այս անգամ նրանց (հայերին - Ա.Հ.) չի օգնի»:

Եթե որեւէ այլ երկիր ղեկավարի մակարդակով իրեն թույլ տար նման հայտարարություններ անել, առնվազն հակաիրանյան պատժամիջոցների մի լավ «փնջի» կարժանանար: Մյուս կողմից, մի փորքիկ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, կրկին ռազմական գործողություններ ունենալու հեռանկարը բնավ էլ չի կարող բխել սեփական եկամուտների հետեւից ընկած միջազգային ընկերությունների շահերից: Այդ դեպքում մնում է ընդունել, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունները իսկապես ներքին սպառման են:

Բայց երբ այդ ամենը Եվրոմիության անդամ երկրի մամուլն է սփռում, գուցե այդ հայտարարությունների ուղղվածության ու նպատակների մասին դատողությունները չպետք է սահմանափակել «ներքին սպառման» որակմամբ: Ամեն դեպքում, հստակորեն ու հենց պատերազմի մասին խոսող Ալիեւի «ռազմական ախորժակը» սահմանափակողներ պիտի գտնվեն, միայն թե դա չի արվի հենց այնպես, ձեռաց, կամ օդից:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Thursday, September 13, 2007

Turkey should mature for Armenian Genocide recognition


/PanARMENIAN.Net/ “The problem is not in the Armenian Genocide recognition but in Turkey’s policy. Turks suffer from the guilt complex while Armenians cannot overcome the victim complex. The Turkish nation should mature for the Genocide recognition. We are neighbors and this fact is unchangeable. However, Turks deprived us of motherland and do not even allow us to visit it directly,” diplomat and historian Ara Papian said in an interview with PanARMENIAN.Net.

“Nevertheless, Armenians should speak of all genocides and understand that it’s not a historical issue but the issue of present and future. International pressure on Turkey will increase,” he noted.

“Presently, Turkey faces a choice: either to become a European state or remain as such, i.e dangerous for its neighbors. Nationalism proclaimed by Ataturk rests on the General Staff. On the other hand, Islamists do not share European values. Just go 200 km away from Istanbul and you will see Turkey living as if in the 19th century, not to mention the vilayets bordering with Armenia,” he said

Armenian-Turkish border determined by Wodroow Wilson arbitration award

/PanARMENIAN.Net/ “The interest is explained by the fact that the emphasis was laid on history while the legal aspect was quite forgotten. From 1918 to 1923 five treaties determined the Armenian-Turkish border. The Sevr Treaty was signed on 10 August, 1920. It was followed by the Alexandropol Treaty (3 December, 1920), the Moscow Treaty (16 March, 1921), the Kars Treaty (13 October, 1921), and finally, the Lousanne Treaty (24 July, 1923),” diplomat and historian Ara Papian said in an interview with PanARMENIAN.Net.

“On the whole, international agreements may be signed by the subjects of international law, i.e. by the legitimate government through its plenipotentiary. From this stand, only the Sevr and Lousanne treaties are valid. The Alexandropol Treaty was concluded at the time when Kemalists had not come to power in Turkey while Dashnaktsutyun had already lost the power. The Moscow and Kars treaties have no legal effect at all, since they were signed by Kemalists, although Sultan was formally the head of the state till 1923. By the way, on 11 May, 1920 the Turkish tribunal demoted and sentenced to death General Mustafa Kemal (later known as Kemal Ataturk). The court verdict was approved by the Sultan on 24 May, 1920,” he said.

“As to Soviet Russia, it has not been recognized by legitimate states until 1 February, 1924. Thus, its signature is not valid either,” he noted.

“As a matter of fact, the Sevr Treaty was not ratified. However, it remains valid. The most important point is that the Armenian-Turkish border was determined by the arbitration award of U.S. President Wodroow Wilson. Not all remember that Armenia was among the winners of the World War I and it put signature to the Sevr Treaty. France, UK and Italy turned to President Wilson for arbitration award. This award cannot be appealed. Signed on 22 November 1920, it was conveyed to the Parisian Conference on 6 December, but unfortunately, the Republic of Armenia was occupied by the 11th Red Army on 3 December.

With proclaiming independence in 1991, Armenia has become a subject of international law again. According to the arbitration award, Armenia was entitled to receive 4 vilayets: Van, Bitlis, Erzrum and Trabzon, which ensured outlet to the sea.

33 countries of the world have no outlet to the sea. These are the states of Central Africa, a couple of states in South America, several states in Eurasia and Armenia…” Ara Papian said.

Friday, August 31, 2007

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

Մամուլում, զանգուածային լրատուական միջոցներով սփռուած հաղորդումներում, բարձրաստիճան հոգեւորականների քարոզներում, հայ ու օտար պետական բարձր եւ պատասխանատու պաշտօններ զբաղեցնող այրերի, Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող գրաւոր կամ բանաւոր յայտարարութիւններում հաճախ կարելի է հանդիպել երիտթուրքեր եւ օսմանցիներ բառեզրերին եւ կամ օսմանեան թուրքերը բառակապակցութեանը, ովքեր մեղադրւում են Հայոց ցեղասպանութեան իրականացման գործում: Իսկ Ցեղասպանութեան իրականացման պատասխանատու երկիր յիշատակւում է ոչ թէ Թուրքիան, այլ Օսմանեան Թուրքիան կամ Օսմանեան կայսրութիւնը: Ակամայ հարց է առաջանում. արդեօք կարելի՞ է տարանջատել երիտթուրքերին ողջ թուրք ազգից եւ Օսմանեան Թուրքիան ներկայիս Հանրապետական Թուրքիայից:
Իսրայէլի ակադեմիականների շրջանակում եւ, առհասարակ, ողջ հրեայ ժողովրդի մօտ ընդունուած է տարանջատել նացիստներին ողջ գերմանացի ազգից եւ հրէական Հոլոքոսթի պատասխանատու նկատել միայն նացիստներին եւ ոչ ողջ գերմանացի ազգին: Այս դատողութեան հիմքում ընկած է թերեւս այն փաստը, որ, իրօք, գերմանացիների մեծ մասը ոչ միայն անմիջական մասնակցութիւն չի ունեցել Հոլոքոսթի իրականացման գործում, այլեւ նրանք նույնիսկ տեղեակ չեն եղել, որ իրենց կողքին մի ողջ ազգ է ոչնչանում: Այս առումով, արդարացի է եւ տրամաբանական հրէական Հոլոքոսթի պատասխանատու նկատել միայն նացիստներին: Սակայն ի՞նչն է պատճառը, որ թոյլ չի տալիս Հայոց ցեղասպանութեան իրականացման պատասխանատու նկատել միայն երիտթուրքերին, այլ ոչ ողջ թուրք ազգին:
Անառարկելի փաստ է, որ Հայոց ցեղասպանութեան եւ հրէական Հոլոքոսթի միջեւ առկայ են բազմաթիւ նմանութիւններ, այդուհանդերձ, դրանցից իւրաքանչիւրն ունի իր իւրայատկութիւնները, որոնք էլ արգելում են հայ ժողովրդին, հետեւելով հրեաների օրինակին, միայն երիտթուրքերին ընդունել Հայոց ցեղասպանութեան պատասխանատու եւ ոչ ողջ թուրք ազգին: Որո՞նք են Հայոց ցեղասպանութեան այդ իւրայատկութիւնները: Թուարկենք դրանցից ընդամէնը մի քանիսը:
Ի տարբերութիւն Հայոց ցեղասպանութեան, հրէական Հոլոքոսթի պատճառներից մէկը նրանց ոչ արիական ազգ լինելու փաստն էր: Ըստ այս դատողութեան՝ ոչ արիական ազգերին յարիր է անբարոյական կենսակերպ, ցածր արժէհամակարգ, քաղաքակրթութեանը անյարիր նորմեր եւ այլն: Աւելին, հրեաները Եւրոպայում միշտ նկատուել են պոտենցիալ մեծ վտանգ ֆինանսական եւ տնտեսական բնագաւառներում: Անժխտելի է նաեւ այն փաստը, թէ, իրօք, հրէական Հոլոքոսթը իրականացուել է Գերմանիայի օրուայ զինուորական հրամանատարութեան կողմից եւ ոչ թէ ողջ գերմանացի ազգի կողմից: Յաւելենք նաեւ, որ հրէական Հոլոքոսթը տեղի չի ունեցել իրենց հայրենի հողում: Մինչդեռ Հայոց ցեղասպանութիւնը իրականացուել է հայ ժողովրդի պատմական հայրենիքում՝ այն հայրենիքում, որտեղ ձեւաւորուել է ու զարգացել է հայ ազգը, որտեղ հայ ժողովուրդը ստեղծել է համամարդկային արժէք ներկայացնող քաղաքակրթութիւն եւ իւրոյն մշակոյթ: Հայոց ցեղասպանութիւնը գաղափարախօսութեան արգասիք չէր, այլ պարզապէս Ցեղասպանութիւնը իրագործելով թուրքը խեղդեց եւ վիժեցրեց մի հինաւուրց ժողովրդի արդար իրաւունքը՝ իր իսկ հայրենիքում ապահով ապրելու իրավունքը: Հայոց ցեղասպանութիւնը իրականացուեց թուրք ազգի մի ստուար զանգուածի մասնակցութեամբ եւ վարձու ու թուրքական կեղծ խոստումներին հաւատացած քուրդ ժողովրդի համագործակցութեամբ: Իսկ թուրքերի այն չնչին տոկոսը, որն անմիջական մասնակցութիւն չի ունեցել Ցեղասպանութեան իրականացման գործում, ապա, նրանք անկասկած օգտուել են Ցեղասպանութեան հետեւանքներից՝ բռնագրաւելով եւ տիրանալով հայ ժողովրդի ունեցուածքին, գոյքին ու հարստութեանը:
Նշենք նաեւ, որ ի տարբերութիւն հրէական Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանութիւնը դեռեւս չի ճանաչուել ու դատապարտուել այն իրականացնողի կողմից: Աւելին, թուրքերը ոչ միայն ուրանում են Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ անամօթաբար խեղաթիւրելով պատմական ճշմարտութիւնը, աշխարհին ներկայանում են ոչ թէ իբրեւ ցեղասպան ազգ, այլ հայերի կողմից ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ, իբրեւ զոհ: Ուրացմանը համատեղ, ցեղասպանութեանը յաջորդած 92 տարիների ընթացքում թուրքերը կանոնաւոր կերպով իրականացնում են հայկական մշակութային ցեղասպանութիւն՝ ոչնչացնելով Թուրքիայում հայ ժողովրդի պատմութեանը, մշակոյթին ու կրօնին պատկանող հազարամեայ հետքերը, հայկական վանքերն ու եկեղեցիները: Սակայն աւելի մտահոգիչ է այն փաստը, որ այսօր էլ, իր զոհի վրայ յարձակուելու եւ յօշոտելու պատրաստ գիշատիչի պէս, Թուրքիան յարմար առիթի է սպասում իր «կիսատ թողած գործը» աւարտին հասցնելու համար: Ասուածիս ապացոյց կարող են լինել Ցեղասպանութեանը յաջորդած տարիների ընթացքում Հայաստանի առաջին հանրապետութիւնը գրաւելու եւ բնաջնջելու նպատակով դէպի մեր երկիր իրար յաջորդած թուրքական մի քանի զինուորական արշաւանքները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Խորհրդային Հայաստանի սահմանի երկայնքով Հայաստանի բնաջնջման նպատակով կենտրոնացած թուրքական 13 դիվիզիաները, նոյն ժամանակաշրջանում Թուրքիայի Էրզրում նահանգում ձմռանը ճանապարհներ շինելու պատրուակով զինուորագրուած ու ցրտից մահացած 37.000 պոլսահայերը, 1992-ին Հայաստանի արեւմտեան սահմանին կուտակուած եւ Հայաստանի վրայ յարձակման պատրաստ թուրքական զօրքերը ու բոլորովին վերջերս երիտասարդ թուրք ազգայնամոլի դաւադիր գնդակից սպանուած Հրանտ Դինքը: Այս բոլորը փաստում են, որ մեր օրերի թուրքը ոչնչով չի տարբերւում հարիւր տարի առաջուայ օսմանցուց, եւ քեմալիստական-հանրապետական Թուրքիան՝ Օսմանեան Թուրքիայից: Իսկ եթէ աննշան տարբերութիւններ էլ կան, ապա դրանք չեն վերաբերում Հայոց հարցին: Մինչդեռ Գերմանիան ոչ միայն չի ուրանում հրէական Հոլոքոսթը, այլ, դեռ 1952 թուականին, ընդունելով իր կատարած ոճիրը, ներողութիւն է խնդրել հրեայ ժողովրդից եւ վճարել արածի ծանր գինը:
Առ այս, հայ ժողովրդի համար անընդունելի է տարանջատել երիտթուրքերին ողջ թուրք ազգից, որքանով որ դա կը նպաստի նրանց ուրացման քաղաքականութեանը եւ նրանց կը հեռացնի իրենց կատարած ցեղասպանութեան հաւաքական պատասխանատւութիւնից:
Ի դէպ, որոշ հրեայ պատմաբաններ ու ցեղասպանագէտներ եւս սկսել են քննադատել նացիստների տարանջատումը ողջ գերմանացի ազգից եւ ընդունում են, թէ հրէական Հոլոքոսթի պատասխանատուն ողջ գերմանացի ազգն է: Նրանք, միաժամանակ, կոչ են անում իրենց կոլեգաներին՝ վերանայել այս հարցը եւ փոխել իրենց աւանդական դիրքորոշումը հարցի վերաբերեալ:
ԿՈՐԻՒՆ ԱԲՂ. ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ, Անդամ՝ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեան

Thursday, August 30, 2007

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՄԵԿ ԱՅԼ ՄՈՏԵՑՈՒՄ

Թուրք լրագրող Ալի Հ. Ասլանը, որն իրեն արտաքին քաղաքականության հարցերում ռեալիստ է համարում, վերոնշյալ խորագրի ներքո անդրադառնալով «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության Հայոց ցեղասպանության ճանաչման հաղորդագրությանը, «Թըդեյզ զաման» ինտերնետային էջում օգոստոսի 24-ին գրում է.
Զարմացա՞ծ եմ: Ոչ, զգում էի, որ նման բան կլինի: Ամերիկահրեական քարոզչական խմբակցությունների ներկայացուցիչների հետ իմ հանդիպումների ընթացքում այն տպավորությունն էի ստացել, որ այդ հարցում միասնական մոտեցում չկա: Սխալ մի հասկացեք. ամերիկահրեական համայնքում միշտ էլ առկա եղել է այն կարծիքը, որ այդ դեպքերը «հավասարազոր են ցեղասպանության»: Նույնն է պարագան Թուրքիայի մյուս «բարեկամների» մոտ: Բայց մի բան է հավատալ, մեկ ուրիշ բան է այդ հավատացածի մասին բարձրաձայնել հանրությանը: Վերջերս ակնհայտորեն այդ հարցի շուրջն ավելի բաց խոսելու միտում է նկատվում: ՄԸԶ կազմակերպության դիրքորոշումը հետեւյալն է. «Այո ցեղասպանություն էր, բայց Մ. Նահանգների Կոնգրեսը չպետք է այդ մասին բարձրաձայնի»: Անկեղծ ասած, որոշ առումով գտնում եմ, որ ՄԸԶ-ն ավելի անկեղծ է, քան շատ ուրիշ հրեական կազմակերպություններ, որոնք հանուն թուրք-ամերիկյան հարաբերությունների փորձում են «քաղաքականապես ճիշտ վարվել» Թուրքիայի հետ: Նրանք հավատացած են եղել միշտ, որ ցեղասպանություն էր, բայց չեն խոստովանել բարձրաձայն: ՄԸԶ-ն մի փոքր թերանում է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտպանելու հարցում, որովհետեւ մտածում է, որ «ապակառուցողական» կլինի: Ճիշտ չի լինի մտածել, որ հրեական ցեղասպանությունը (այսինքն Հոլոքոսթը) կարող է իր հետեւանքները ունենալ, իսկ «հայկական ցեղասպանությունը»` ոչ:
Սա է ՄԸԶ-ի դիրքորոշման խնդիրը: Մյուս կողմից էլ, արդար լինելու համար ասենք, որ երբ նման քաղաքականապես հագեցած հարցի ես առնչվում, դժվար է ամբողջական ազնվություն ակնկալել որեւէ մեկից: Անհատական եւ հասարակական դիրքորոշումների միջեւ հսկայական տարբերություններ կան:
Օրինակ, վերցնենք Մ. Նահանգների կառավարությանը, որ հրապարակայնորեն «ցեղասպանություն» չի անվանում կատարվածը: Բայց վստահ եմ, անհատապես շատ պաշտոնյաներ հավատացած են, որ ցեղասպանություն է: «Ոչ մի ազգ չի կարող հպարտանալ «էթնիկական զտումներով» կամ «բռնի արտաքսումներով»: Երբ Մ. Նահանգների կառավարությունն այս բառերն է օգտագործում ցեղասպանության փոխարեն, մենք հանգստացած շունչ ենք քաշում: Բայց ընդունենք, որ վերջին հաշվով նրանք այդ քայլին դիմում են, որովհետեւ ցեղասպանություն անվանելը «ապակառուցողական» են համարում: Նրանք պարզապես չեն ցանկանում վնասել Թուրքիայում ամերիկյան շահերին: Չէ՞ որ քաղաքական տեսակետից մեր շրջանում (Իրաք, Իրան եւ Աֆղանստան) նրանք Անկարայի անընդմեջ օժանդակության կարիքն ունեն:
Մ. Նահանգների Կոնգրեսի դեպքում էլ նույնն է պատմությունը: Նույնիսկ Թուրքիայի այսպես կոչված «բարեկամների» շրջանում (ներառյալ թուրքամետ քարոզչական խմբակցությունը) քչերն են կասկածում, որ 1915-ի դեպքերը հավասարազոր են «ցեղասպանության»: 225 ներկայացուցիչ 435-ից արդեն հրապարակայնորեն ընդունել է բանաձեւը: Մյուսները դեռ կարծում են, որ իրենց անկեղծ խոստովանությունը «ապակառուցողական» կլինի: Հեշտ է ստուգել իմ եզրահանգման ճշմարտությունը հաշվելով, թե քանի հոգի է այդ ներկայացուցիչներից ցարդ հրապարակայնորեն բարձրաձայնել, որ չկա, չի եղել Հայոց ցեղասպանություն: Դժվար թե գտնեք որեւէ մեկին:
Այժմ, երբ Պանդորայի արկղը բացված է, Թուրքիան առավել մեծ մարտահրավերի առաջ է կանգնած: Ում հետ զրուցել եմ Վաշինգտոնում, ասել է, որ վաղ թե ուշ Հայոց ցեղասպանության բանաձեւը ընդունվելու է: Դա պարզապես ժամանակի հարց է:
Բարեբախտաբար, մեր տարածաշրջանում Մ. Նահանգների դիմագրաված լուրջ դժվարությունները ցարդ հետաձգել են բանաձեւի վերջնական ընդունումը, բայց ներկայիս Դեմոկրատական կուսակցության կոնգրեսական առաջնորդներն առավել վճռական են տրամադրված եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ «ազգային շահերն» ու «ազգային անվտանգության հարցերը» շարունակեն մնալ առաջնային նրանց համար:
Հայկական քարոզչական խմբերն ու նրանց ամերիկյան զորակիցները փորձում են պատժել Թուրքիային այդ բանաձեւով: Անկեղծ ասած, մինչ այժմ տարվող գործընթացն ավելի ծանր պատիժ է, քան բանաձեւի վերջնական ընդունումը: Հարցը դիվանագիտական էներգիայի եւ միջոցների զգալի ներդրում է պահանջում, մինչդեռ այդ էներգիան եւ միջոցները կարելի է օգտագործել ավելի շոշափելի ազգային շահերի նպատակներով: Չեմ ցանկանում պարտվողական թվալ, բայց որպես ռեալիստ արտաքին քաղաքականության հարցերում, կարծում եմ, Անկարան կարիք ունի ավելի լավ մտածելու, թե արդյոք այդ հարցը արժանի՞ է նույն մակարդակի նվիրվածությամբ շարունակելու: Թվում է, թե ինչքան վրդովվենք, այնքան ավելի սխալներ ենք թույլ տալիս եւ տալու, այնքան ավելի շատ է Հայոց ցեղասպանության հարցը գովազդվելու, եւ այնքան ավելի շատ են ուրախանալու մեր միջազգային հակառակորդները: Մենք ակնհայտորեն կորցրել ենք մեր բանավեճերը Մ. Նահանգների մտավորականության շրջանում, հետզհետե կորցնում ենք դրանք ՄԸԶ-ի նման ոչ կառավարական շրջանակներում եւ կարծես վաղ թե ուշ կորցնելու ենք պայքարը նաեւ Մ. Նահանգների Կոնգրեսում: Գուցե ժամանակն է նախապատրաստելու թուրք հանրությանը ավելի բացասական հետեւանքներ դիմագրավելու եւ որդեգրելու ավելի լավ մարտավարություններ, քան կառչել միեւնույն հնացած գործելակերպից:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Tuesday, August 28, 2007

Florida Congressional Candidate Calls on ADL to Support Genocide Resolution



FORT LAUDERDALE, Fla.-- Following the controversy surrounding the Anti-Defamation League (ADL) and the historicity of the Armenian Genocide, Dr. Benjamin Graber, Candidate for U.S. Congress Florida District 19, Democrat, in a powerful statement, welcomed ADL's recognition of the Armenian Genocide, but urged them to support the current Armenian Genocide resolution in Congress (H. Res 106). Graber also blasted opponent Rep. Robert Wexler's justification of his denial by invoking the position of the ADL and other Jewish organizations, reported the Armenian National Committee of Florida. "We welcome Dr. Graber's statement in response to the recent actions that have been taken by the ADL," commented ANC of Florida Chairman Albert Mazmanian. "The ANC of S. Florida is still disappointed that the National ADL still opposes the Armenian genocide legislation currently in Congress." The Anti-Defamation League, under pressure from a national campaign of protests initiated by the Armenian National Committee of Eastern Massachusetts, and supported by leading voices in the Jewish American community, reversed its longstanding policy of complicity in Turkey's denial of the Armenian Genocide. Unfortunately, the National ADL still believes lobbying for legislation recognizing this historical fact is "counter productive." The Turkish government and the lobbying efforts of certain Jewish-American organizations have heavily influenced politicians such as Wexler who have notoriously opposed the Armenian Genocide resolutions for several years. As a result, the continuous neglect of the concerns of Wexler's increasing Armenian constituency has sparked an intense campaign to unseat him in the coming elections. "Congressman Robert Wexler, who has taken the lead in Armenian Genocide denial in the U.S. Congress, should be ashamed to use Jewish organizations as the basis of his decision-making," stated Graber. His statement, as a descended of Holocaust survivors and as a moral political candidate, is welcomed with much enthusiasm by the Armenian community in South Florida. Citing the Scriptures for being "a light unto the nations" (Isaiah 42:6), and setting "an example of tolerance, love, respect and conscience to all the people," Mr. Graber described Wexler's "illogical position" on the Armenian Genocide as "sinful." "Most Jews in America would denounce that [Wexler's] action as has been so courageously demonstrated by the action in New England," said Benjamin Graber. Furthermore, Graber called on to the ADL to "support H. Res. 106 in recognition of the Armenian Genocide."
Graber's full textWhen Congressman Robert Wexler tried to justify denying the Armenian Genocide he invoked the position of the ADL and other Jewish organizations. This in my opinion was sinful. He was using them as an excuse for his illogical position. The Jewish people are a people of antiquity. The scriptures state that they should be "a light unto the nations" and set an example of tolerance, love, respect and conscience to all the peoples of the world. As the people who have suffered the ill will of mankind since history has been recorded it is clear that the moral fiber of The Jewish People has been sculpted through generations of maltreatment by the world. Despite this history, Jews are benevolent, educated, successful and philanthropic. I am proud to be a Jew. I am proud that the ADL has taken the position that is right, which is to recognize the Armenian Genocide and show intolerance to any form of genocide against any people. The Jews as a light unto the world should take the lead in condemning this form of behavior and help teach tolerance and love of neighbor as the Holy Scriptures prescribe. Congressman Robert Wexler who has taken the lead in Armenian Genocide denial in the U.S . Congress should be ashamed to use Jewish Organizations as the basis of his decision-making. Most Jews in America would denounce that action as has been so courageously demonstrated by the action in New England. I commend the Jewish Community in Boston and elsewhere for standing up for what is right. The Armenian Genocide must be recognized .To do less would only encourage those who wish to erase their genocidal histories from our memory. I strongly encourage the ADL to support H. Res. 106 in recognition of the Armenian Genocide and work side by side with human rights activists to see the resolution pass.
-Ben Graber, M.D. Candidate for U.S. Congress Florida District 19, Democrat.

ADL Rehires Regional Director After Armenian Genocide Dispute

BOSTON--The Anti-Defamation League has rehired its New England regional director a week after he was fired for publicly saying the group should change its national policy by recognizing the 1915 killing of Armenians by Ottoman Turks as genocide. Andrew Tarsy got his job back Monday after talks with the Jewish group's national director Abraham Foxman. Foxman, after criticism over Tarsy's firing from Jewish and Armenian-American groups, said last week the Armenian killings "were indeed tantamount to genocide." But he said his human rights group would not support a pending Congressional resolution that calls the massacre Genocide, saying it was "a counterproductive diversion and will not foster reconciliation between Turks and Armenians." Foxman said in an interview with The Boston Globe on Monday that he and Tarsy "see eye to eye" after talks held over the last week. "And after our conversation, I decided to take him back, to reinstate him. And I'm delighted he's back." The regional board of the New York-based ADL had unanimously asked Foxman to bring Tarsy back. Tarsy said in a statement Monday that he is "delighted to be back on the job." "I am proud that ADL has made a very significant change confronting a moral issue and acknowledging the Armenian genocide for what it was," Tarsy said. "This was an act of leadership by Mr. Foxman and ADL." The ADL's governing body will also take up the Armenian issue when it meets in November, he said. Turkey's Ambassador to Israel Namik Tan said Monday that he expected Israel to lead American Jews to reverse the stance of the Anti-Defamation League, which recently decided to recognize the Armenian genocide. Tan said that Israel , whose stance concerning the events of 1915 has not changed, should not let US Jewish groups change their position. Tan said that Turkey expected Israel to make US Jewish groups heed its calls and ensure that the US Congressional resolution recognizing the Genocide is not approved.

Heritage Party Calls for Recognition of Karabakh Republic

YEREVAN (RFE/RL)--Heritage party leader Raffi Hovannisian demanded on Tuesday that Armenia change a long-standing policy and formally recognize Nagorno-Karabakh as an independent state. The initiative took the form of a relevant bill introduced in the Armenian parliament by Hovannisian. The bill has to be discussed and evaluated by the parliament committee on foreign relations and the government before it can reach the parliament floor. Karabakh declared itself an independent state in 1991 shortly after breaking away from Azerbaijani rule but has since failed to win formal recognition by any country of the world, including Armenia. The current and former authorities in Yerevan have resisted periodical domestic calls to recognize the dispute territory's independence, saying that such a move would only complicate efforts at a peaceful resolution of the Karabakh conflict. Stepan Safarian, a parliament deputy from Hovannisian's Heritage party, said the latest deadlock in Armenian-Azeri peace talks was a major reason for the bill's circulation. He expressed hope that the pro-government majority in the National Assembly will back it. However, speaker Tigran Torosian and other majority leaders made it clear that they will oppose the initiative, seeing ulterior motives behind it. They also said it would create an additional obstacle to a Karabakh settlement. “Recognition of the Nagorno-Karabakh Republic by the Republic of Armenia must have a very serious justification,” Torosian told RFE/RL. Armenian Revolutionary Federation's Armen Rustamian said, “Such initiatives must not be ends in themselves or stem from some political calculations or party interests,” adding. “They must take into consideration state interests and not obstruct the negotiating process.”

Tuesday, August 28, 2007

«ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԿԵՑՎԱԾՔ ԸՆԴՈՒՆԻ»

Մ. Նահանգներում գործող «Միություն ընդդեմ վարկաբեկման» հրեական կազմակերպության Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը անարձագանք չմնաց նաեւ Երուսաղեմի հայկական համայնքում: Իսրայելական «Ջերուսալեմ փոստ» թերթի օգոստոսի 23-ի համարում տպագրված «Հայերը հրեաներից պահանջում են բարոյական բարձր կեցվածք» հոդվածն այդ առիթով անդրադարձել է հայ հոգեւորականների ու համայնքի անդամների կարծիքներին, միաժամանակ փաստելով Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ Իսրայելի կառավարության ժխտողական դիրքորոշումը:
«Իսրայել պետությունն ու հրեական բոլոր կազմակերպությունները պետք է բարոյական բարձր կեցվածք ընդունեն եւ մի կողմ թողնելով քաղաքական շահերը, Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ թուրքերի իրականացրած ոճրագործությունները ճանաչեն որպես ցեղասպանություն», չորեքշաբթի հայտարարել են Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հոդվածագիր Էդգար Լեֆկովիչը նշում է, որ անցած տարի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը Երուսաղեմի հայոց պատրիարքը ծաղկեպսակ է դրել քաղաքում: Լրագրողը մեջբերում է Հայոց պատրիարքարանի հոգեւորական, հայ Սամուել Եղոյանի հետեւյալ խոսքը. «Իսրայելն այս հարցը շատ ավելի լավ է հասկանում, քան մեկ այլ պետություն, բայց քաղաքականացնելով այն՝ փչացնում է իր դատողությունները»: Նա նաեւ նշում է, որ Իսրայելի քաղաքական գործիչները քանիցս կանխել են Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Երբ քաղաքականացնում եք հարցը, սպանում եք այն ոգին, որով ստեղծվել են Մ. Նահանգներն ու Իսրայելը: Եթե չեք ցանկանում բացահայտորեն ընդունել ցեղասպանությունը, գոնե ասեք, որ այն տեղի է ունեցել», ավելացրել է Եղոյանը:
Երուսաղեմի հայկական դպրոցի եւ գրադարանի տնօրեն հայր Նորայր Ղազարյանը իր հերթին ասել է, որ հրեական լոբբին որպես Հոլոքոսթ ապրած ժողովրդի շահերը պաշտպանող կազմակերպություն, պետք է ավելի լայնախոհ լինի եւ դրսեւորի Հայոց ցեղասպանությունը լիովին եւ անվերապահորեն ճանաչելու բարոյական կեցվածք, մի կողմ թողնելով քաղաքականությունը: Նա հավելել է, որ Իսրայելը եւ հրեական աշխարհը չպետք է երկյուղեն Թուրքիայում ապրող հրեական համայնքի հանդեպ ոտնձգություններից, նկատի առնելով այնտեղ ապրող հազարավոր հայերի ներկայությունը: Նա միաժամանակ վկայակոչել է Թուրքիայի լավ հարաբերությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի եւ Բելգիայի հետ: Հոդվածագիրը իր կողմից նշում է, որ պատմաբանների գնահատմամբ, 1,5 մլն հայ է սպանվել օսմանյան Թուրքիայում՝ 1915-1923 թվականների ընթացքում, եւ ուսումնասիրողներն այդ դեպքերը լայնորեն դիտարկել են ու որակել որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Չնայած դրան, Թուրքիան ժխտում է, ասելով, որ կորուստները ուռճացվել են, սպանվածները քաղաքացիական պատերազմում զոհվածներն են:
Երուսաղեմի հայկական համայնքի անդամները նաեւ նշել են, որ իրենց ընկալմամբ, անառարկելիորեն տարբեր են հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչող հրեա հասարակ ժողովրդի եւ Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները վնասելուց զգուշացող քաղաքական գործիչների հայացքները: «Ես գիտեմ, որ հրեա ժողովուրդը մեզ հետ է եւ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, բայց քաղաքական շահերը Քնեսեթին եւ հրեական խմբակցություններին հետ են պահում նույնն անելուց», ասել է Հին քաղաքի բնակիչ, խանութպան, 63-ամյա Հակոբ Անդրեասյանը: Լինելով ցեղասպանություն վերապրածների զավակ, նա գտնում է, որ հայերի ու հրեաների ողբերգությունը ընդհանուր է: Երբ ինքը ֆիլմեր է դիտում Հոլոքոսթի մասին, դրանցում տեսնում է ոչ միայն հրեա, այլեւ հայ երեխաների: «Ասես տեսնում եմ իմ հոր աչքերը, երբ նա 7 տարեկան էր»:
Անդրեասյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Մ. Նահանգների Կոնգրեսում քննարկման ներկայացնելը հնարավոր դարձավ ոչ թե Ամերիկայի հրեաների, այլ հայ ու հրեա մտավորականների ջանքերի շնորհիվ: Նա նաեւ մեջբերում է Ամերիկայի հրեական կոմիտեի փոխտնօրեն Դեյվիդ Հարիսի ակնարկը, որ հայ եւ թուրք պատմաբանները պետք է միասին քննարկեն Հայոց ցեղասպանության հարցը: «Արդյոք մենք պե՞տք է խնդրենք, որ հրեա եւ նացիստ պատմաբանները միասին քննարկեն Հոլոքոսթի հարցը», հարցրել է Անդրեասյանը: Որպես բնիկ երուսաղեմցի իր համար չափազանց կարեւոր է, որ Իսրայելը չլինի Հայոց ցեղասպանությունը ճանաչող վերջին պետությունը: «Ես գիտեմ, թե ինչ զգացումներ ունի հրեա ժողովուրդը եւ չեմ ցանկանում, որ հրեական պետությունը վերջինը ճանաչի ցեղասպանությունը»: Երուսաղեմի հայ համայնքի անդամները կարծում են, որ ի վերջո բոլոր երկրները կընդունեն Հայոց ցեղասպանությունը:
«Վաղ թե ուշ կգա ճշմարիտ պահը», իր խոսքն ամփոփելով ասել է Եղոյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ

Իսկ Զեյնո Բարանի հեղինակած սցենարը՝ համարում Թուրքիայի համար միանգամայն

Օգոստոսի 23-ին Ստամբուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Զեյնո Բարանի ամուսնական արարողությունն է կատարվել: Հայաստանյան որոշ թերթեր, ինչպես նաեւ հեռուստաընկերություններ, Բարանին համարելով թրքուհի, իսկ Բրայզային՝ թուրքամետ, ամուսնության շուրջ աղմուկ են բարձրացրել, ընդհուպ պահանջելով... մեր իշխանություններից, որ միջոցներ ձեռնարկեն ծագումով հրեա, ամերիկացի այս գործչի դեմ: Ավելին, գործը հասել է նրան, որ այս ամուսնությունը վերագրվի Հայաստանի դիվանագիտական ձախողությանը:
Այս ամենը չէր վրիպել թուրքական մամուլի ուշադրությունից, եւ «Զաման» թերթն օգոստոսի 27-ին հրապարակել էր «Բրայզայի ամուսնությունն անհանգստացրեց հայերին» վերնագրով հոդվածը: Ձախողումից խուսափելու համար ամուսնության առնչությամբ ի՞նչ էր անելու հայկական դիվանագիտությունը, հայտնի չէ: Բայց որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցում ի պաշտոնե պարտավոր է առաջնորդվել Վաշինգտոնի, այլ ոչ թե անձնական տեսակետներով, ակնհայտ է:
Հատկանշական է, որ թուրքական մամուլը Բրայզային ամենեւին էլ թուրքամետ չի համարում, հիշեցնելով Մեջլիսի 2003 թ. մարտի 1-ի նիստի մասին, որտեղ մերժվել էր Թուրքիայի տարածքում զորքեր տեղակայելու ԱՄՆ-ի պահանջը: Դրան ի պատասխան, ինչպես նշում է «aktivhaber.com», Բրայզան հանդես էր եկել Թուրքիային խստագույնս պատժելու առաջարկով:
Ինչ վերաբերում է Զեյնո Բարանին, ապա նա, ըստ ulusal.com-ի, ծնվել է 1972 թ. հունվարի 31-ին: Հայրը լրագրող Ահմեդ Ուրան Բարանն է, որի մահից հետո նրա մայրը՝ Ֆյուսուն Մութլուն (նույնպես՝ լրագրող) ամուսնացել է «Վաթան» թերթի գլխավոր խմբագիր Զաֆեր Մութլուի հետ: 1991-ին ավարտելով Ստամբուլի օրիորդաց ավստրիական վարժարանը, ուսումը շարունակել է ԱՄՆ-ում Ստենֆորդի համալսարանում եւ մասնագիտացել միջազգային հարաբերությունների գծով: Սկսած 1996-ից Վաշինգտոնում աշխատել է Համաշխարհային բանկում, ապա «Նիքսոն» կենտրոնում, իսկ 2006-ից աշխատում է «Նոր պահպանողականների» հովանավորության տակ գտնվող «Հադսոն» ինստիտուտում եւ գլխավորում Թուրքիայի բաժինը:
Նախորդ համարում, անդրադառնալով Զեյնո Բարանի ազգային պատկանելիությանը, գրել էինք, որ նա չի կարող թրքուհի լինել, հավանաբար քրդուհի է: Թեեւ թուրքական կենտրոնական որոշ թերթեր նրան թրքուհի են համարում, սակայն ազգայնական մամուլը ճշտում է, ընդգծելով. «Բարանը նրանցից է, ովքեր նախընտրում են բնակվել Վաշինգտոնում եւ թուրքական անուն կրել»:
Հակառակ դրան, օրինակ՝ «antiulusul.com»-ում ելնելով Զեյնոյի հոր ալավիական ծագումից, ալավի են համարում նաեւ նրան, նշելով. «Ամեն քարի տակից ալավի է դուրս գալիս, ափսոս, մի ժամանակ ալավիներին Օսմանյան կայսրության դեմ Սաֆավյան Իրանն էր օգտագործում, իսկ հիմա՝ գերմանացին, ամերիկացին: Մեր ազգը վաղ թե ուշ մաքրելու է նրանց»: Իսկ քրդական «Վելաթփարեզ» կայքէջը նշում է, որ Բարանը դերսիմցի քուրդ է: Նկատի ունենալով, որ Դերսիմը (Թունջելին) բնակեցված էր զազաներով, որոնք ալավիներ են, կարելի է ասել, որ Զեյնո Բարանը հոր կողմից զազա է: Ըստ երեւույթին նրա մայրը՝ Ֆյուսուն Մութլուն ծագումով հրեա է, որ «turkishamericanjournal.com»-ը Զեյնո Բարանին համարում է «սաբաթայական», այսինքն՝ առերեւույթ կրոնափոխ հրեա: Այս կայքէջին լրացնում է «haber7.com»-ը, ընդգծելով. «Ինչպես մեր արտգործնախարարությունը, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղարությունը, ծագումով հրեաների գերիշխանության տակ է: Հրեա է նաեւ Բրայզան: Քանի որ արգելված է հրեա տղամարդու ամուսնությունն այլազգի հետ, ուստի առերեւույթ կրոնափոխ հրեա պետք է համարել նաեւ Զեյնո Բարանին»:
Ի դեպ, թուրքական մամուլը Զեյնո Բարանի ամուսնությանն անդրադարձել է «Թուրքիային խառնող Բարանն ամուսնացավ», «Ամեն քարի տակից այս կինն է դուրս գալիս», «Ազգի դավաճանների դավադրական ծրագրերը» եւ նման կարգի վերնագրերով: Մինչ այդ պետծառայողների արհմիությունների կոնֆեդերացիան, ինչպես այդ մասին հունիսի 27-ի համարում նշել է «Գյունդեն» թերթը, դատական գործ էր հարուցել Զեյնո Բարանի նկատմամբ, նկատի ունենալով հունիսի 13-ին «Հադսոն» ինստիտուտում կազմակերպված միջոցառումը:
Այստեղ քննարկվել էր Բարանի հեղինակած Ստամբուլում ահաբեկչական երկու պայթյուն նախատեսող սցենարը, որի համաձայն սպանվում էր 50 մարդ: Ի պատասխան դրան թուրքական զորքերը ներխուժում էին Հյուսիսային Իրաք: Ավելին, 2006 թ. «Նյուսուիքում» Զեյնո Բարանը կանխատեսում էր արել, որ 2007-ին թուրքական բանակը հեղաշրջում կկատարի երկրում՝ տապալելով Էրդողանի կառավարությանը:
Թուրքական մամուլը չարաբաստիկ կանխատեսման համար խստագույնս քննադատել էր Զեյնո Բարանին, իսկ սցենարը որակել «աղետաբեր» Թուրքիայի համար: Այնպես որ, չի կարելի թուրքամետ համարել նաեւ Զեյնո Բարանին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Friday, August 24, 2007

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Միություն ընդդեմ զրպարտության» օրինակին է հետեւում Ամերիկայի հրեական կոմիտեն

Օրերս ԱՄՆ-ի առաջնակարգ հրեական կառույցներից ADL-ը՝ «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը Հայոց ցեղասպանության ուրացումը բարոյական տեսանկյունից անտանելի համարելու պատճառով պաշտոնից ազատել էր Էնդրյու Թարսիին, որը կազմակերպության տարածաշրջանային կառույցի ղեկավարն էր: Սակայն օգոստոսի 21-ին նույն Ֆոքսմանը գրավոր հայտարարություն է տարածում. «Կազմակերպությունը վերանայեց հայերի ողբերգության նկատմամբ իր դիրքորոշումը եւ հանգեց Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձություններն իբրեւ ցեղասպանություն ճանաչելու եզրակացությանը»:
«Ազգն» այս ամենին անդրադարձել է օգոստոսի 21-ի եւ 23-ի համարներում: Օգոստոսի 23-ին «Սաբահը» ընդգծելով Ֆոքսմանի հայտարարությունը, հարկ է համարում նշել, որ «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպությունը ԱՄՆ-ում տարիներ շարունակ եղել է թուրքական թեզի գլխավոր պաշտպանը: Նույն օրը վերոհիշյալ կազմակերպությանն է միանում AJC-ն՝ Ամերիկյան հրեական կոմիտեն: Ի պատասխան դրա Թուրքիան չեղյալ է հայտարարում Վաշինգտոնում գործող լոբբիստական ընկերության հետ ստորագրած համաձայնագիրը, որին հետեւում է Անկարայի հակազդեցությունը, ինչի հետեւանքով սրվում են թուրքական պետության հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ:
Թուրքիայում Իսրայելի դեսպանության խորհրդականը հայտարարում է, թե ցեղասպանության հարցում իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ, իսկ ճանաչումն անընդունելի, նույնիսկ նա ընդգծում է, որ իրենք համամիտ չեն հրեական վերոհիշյալ կառույցների հետ: Այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարարությունն զգուշացնում է դեսպան Պինհասա Ավիվիին. «Հրեական կազմակերպության վերաբերմունքը բացասաբար է անդրադառնալու ոչ միայն թուրք-ամերիկյան, այլեւ թուրք-իսրայելական հարաբերությունների վրա»:
Թուրքիայի արտգործնախարարությունը դեսպան Ավիվիից պահանջում է նաեւ Անկարայի մտահոգությունները հաղորդել վարչապետ Եհուդ Օլմերտի կառավարությանը, որ նա հակաքայլերի դիմի, ստիպելու համար «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպությանը վերանայել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Այդ ընթացքում Թուրքիայի հրեական համայնքի ղեկավարությունը վերոհիշյալ կազմակերպության որոշման առնչությամբ ափսոսանք է հայտնում, ընդգծում է դրա առաջացրած տարակուսանքը եւ հայտարարում. «Տարիներ շարունակ հրեական համայնքը ոչ մի ջանք չի խնայել Թուրքիայի Հանրապետության շահերն ու թեզերը պաշտպանելու հարցում, ինչին քաջատեղյակ են պետական համապատասխան կառույցները»:
Ըստ «CNN-Turk»-ի, որոշման առնչությամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց կունենա Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ, իսկ Թուրքիայում Իսրայելի դեսպանը կհանդիպի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«1936-37 ԹԹ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒՆ ԱՌ ՏՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԷՐ ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԵԼ ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ»

Հայտարարում է Թուրքական պատմական ընկերության նախագահ, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն

Օգոստոսի 18-ին Կեսարիայում Թուրքական պատմական ընկերության նախագահ, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուի «Քրդերն ունեն «թուրքմենական», իսկ քուրդ ալավիները՝ «հայկական» ծագում, TIKKO-ի եւ PKK-ի պես ահաբեկչական կազմակերպությունների շարքում, որոնք ձգտում են մասնատել երկիրը, մեծ թիվ են կազմում քրդացած հայերը» հայտարարությունը բուռն հակազդեցություն էր առաջացրել քրդերի, ալավիների, առաջադեմ թուրք մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների շրջանում, որոնք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունից պահանջել էին պաշտոնազրկել նրան:
Այս հակազդեցությունն ստիպել էր Հալաչօղլուին ճշգրտումներ կատարել, եւ նա «Ռադիկալի» օգոստոսի 20-ին հրապարակված հարցազրույցում ասել էր. «Ես չեմ հերքել քրդերի գոյությունը Թուրքիայում: Սակայն իրեն քուրդ համարողների 30 տոկոսը ծագումով թուրքմեն են, իսկ ալավիների՝ 99 տոկոսը: 1915 թ. տեղահանության ժամանակ որոշ հայեր սկսել են որպես ալավի քուրդ ներկայանալ: Օրինակ, Թունջելիի (նախկին Դերսիմ) Օվաջըք գավառի եւ Սվազի բնակավայրերի ալավի քրդերից ոմանք հայկական ծագում ունեն: Սակայն դա չի նշանակում, որ ծագումով հայ են ալավի բոլոր քրդերը: Առանց այդ էլ քրդացած հայերի մեծամասնությունը կրոնափոխության առումով անկեղծ չի: Հայտնի են նրանց եկեղեցի հիմնելու ջանքերը: 1936-37 թթ. պետությունը տուն առ տուն բացահայտել է կրոնափոխ հայերին եւ գրանցել նրանց հասցեները: Կարող եմ փաստաթղթերով ապացուցել ասածներս: Ձեռքիս տակ ունեմ կրոնափոխ հայերի ցանկը»:
Այս խոսքերով Հալաչօղլուն նոր բանավեճի պատճառ է դառնում, իսկ դա նույն թերթին ստիպում է, որ օգոստոսի 22-ին հեռախոսով վերստին դիմի Թուրքական պատմական ընկերության նախագահին «Ե՞րբ եք հրապարակելու ձեռքի տակ եղած կրոնափոխ հայերի ցանկը, քանի՞ հոգի են ընդգրկված դրանում» հարցով:
Նա պատասխանում է. «Չեմ հրապարակի: Ինչո՞ւ հրապարակեմ: Մամուլը խեղաթյուրում է հայտարարություններս: Մի՞թե ես ասել եմ, որ քրդերը թուրք են, կամ մեղադրել ալավիներին: Ո՛չ, պարզապես արձանագրել եմ ալավի դարձած որոշ հայերի փաստեր: Ի դեպ, Հրանտ Դինքը նույնպես արտահայտվել էր քրդական աշիրաթներից ոմանց հայկական ծագման մասին: Ինձ չի հետաքրքրում, թե ով է թուրք, ով՝ քուրդ: Չգիտեմ նաեւ, թե պետությունն այդպիսի ցանկ ունի: Իմն անձնական ուսումնասիրության արդյունքն է, որը հենվում է ԱՄՆ-ում կատարված հետազոտությունների վրա: Ցանկում կան այնտեղ տեղափոխված հայ ընտանիքների, նրանց՝ մեր երկրում մնացած հարազատների անուններն ու հասցեները: Չեմ ասի, թե քանի հոգի է ընդգրկված կրոնափոխ հայերի ցանկում: Թերթերը գրել էին 10 հազար, ես մամուլի ասուլիսում այդպիսի բաներ չեմ ասել: Իմացել եմ, որ ալավիներն ինձ դատի են տալիս, թո՛ղ տան: Ես ռասիստ չեմ, բայց գիտեմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալու իր ծագումը»:
Հալաչօղլուն համառորեն անպատասխան է թողնում «Ռադիկալի»՝ «առանց ցանկը հրապարակելու մարդիկ ինչպե՞ս են իմանալու իրենց ծագման մասին» հարցը: Նրա համառությունը հիմք է տալիս նույն «Ռադիկալին» օգոստոսի 23-ի համարում գրելու. «Չիմացողներին հիշեցնեմ, մինչեւ վերջերս երկրում գործում էր Փոքրամասնությունների հանձնաժողովը՝ կազմված ազգային հետախուզական կազմակերպության, ներքին եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներից: Դրա գլխավոր առաջադրանքը Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների կյանքը թունավորելն էր, որպեսզի վերջիններս փախչեն երկրից: Մինչեւ վերջերս եմ ասում, որովհետեւ այս հանձնաժողովի գոյությունը պաշտոնապես հաստատվեց ընդամենը 1-2 տարի առաջ, անվանափոխությունից հետո դրան տրվեց նոր առաջադրանք: Կարող ենք ասել, որ հանձնաժողովի անելիքներն այլեւս մեծ չեն, քանզի դրա գործունեության տարիներին Թուրքիայում խիստ նվազել է ոչ մահմեդական փոքրամասնությունների թիվը: Նվազումը, սակայն, չի խանգարել մեր պետությանը, որ հետապնդի 1915 թ.-ին եւ հաջորդ տարիներին տեղահանությունից կամ սպանությունից փրկվելու համար մահմեդականություն ընդունած հայ ընտանիքներին: Ահա թե ինչու Թուրքական պատմական ընկերության նախագահ, պրոֆ. Հալաչօղլուն մի կողմից նշում է 1936-ին կրոնափոխ հայերի վերաբերյալ պետության անցկացրած ուսումնասիրությունների մասին, իսկ մյուս կողմից ասում է, որ վերջերս իր ջանքերով թարմացրել է ցանկը: 1936-ին ի՞նչ նպատակով է կատարվել այդ ուսումնասիրությունը, ինչո՞ւ արդյունքները չեն հրապարակվել, ի՞նչն է պատճառը, որ մինչեւ վերջերս դա գաղտնի է պահվում: Գուցե այս հանգամանքը պայմանավորվա՞ծ է «պատասխանատու պաշտոններում նշանակումներ կատարելիս նշանակողների վստահելիությունն ըստ էթնիկ ծագման ճշտելու պետության մոտեցմամբ»:
Օգոստոսի 22-ին «Բիանեթ» գործակալության կայքէջում քննադատելով Հալաչօղլուին, հայտնի հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն նշել է, որ համանման ուսումնասիրություններ երկրում դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին անցկացրել է երիտթուրքերի Իթթիհադ վե թերաքքի կուսակցությունը, ճշտելու համար, թե միաձույլ ազգ կերտելու ճանապարհին ո՞ւմ կարելի է ձուլել:
Զարաքոլուն գրել է, որ Իթթիհադ վե թերաքքին հայ համայնքն ուսումնասիրելու հանձնարարական է տվել հետազոտող Էսաթ Ուրասին (1882-1952), որը «Հայերը պատմության մեջ եւ Հայկական հարցը» գրքի հեղինակն է: Ուրասը «Բանկ Օտոման» աշխատության մեջ ընդգծել է, որ քրդերին կարելի է ձուլել, իսկ հայերին անհնար է, այդ իսկ պատճառով պետք է չեզոքացնել նրանց:
«Ինչպես երեւում է, շարունակել է Զարաքոլուն, Հալաչօղլուն օգտվում է պետական աղբյուրներից: Երանի՜ թե Թուրքիայում այդ աղբյուրներից կարողանային օգտվել մյուս ուսումնասիրողները»: Ինչ վերաբերում է քրդերի թուրքմենական, քուրդ ալավիների հայկական ծագման վերաբերյալ Թուրքական պատմական ընկերության նախագահի հայտարարությանը, ապա դա Զարաքոլուն համարել է պաշտոնական պատմագրության կրախի դրսեւորում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Wednesday, August 22, 2007

BREAKING NEWS - from www.anca.org AUG.22.2007

ADL RECOGNIZES ARMENIAN GENOCIDE; REMAINS OPPOSED TO ARMENIAN GENOCIDE LEGISLATION

WASHINGTON, DC – The Anti-Defamation League (ADL), under pressure from a national campaign of protests initiated by the Armenian National Committee of Eastern Massachusetts, backed nationally by the Armenian National Committee of America (ANCA), and supported by leading voices in the Jewish American community, today reversed its longstanding policy of complicity in Turkey’s denial of the Armenian Genocide.
In a statement issued today, ADL National Director Abraham Foxman formally recognized the Armenian Genocide but – in what appeared to be a gesture intended to appease the Turkish government – voiced the organization’s continued opposition to legislation before Congress (H.Res.106 / S.Res.106) marking this crime against humanity.
“The ANCA welcomes the Anti-Defamation’s League’s decision to finally end its longstanding complicity in Turkey’s international denial campaign by properly recognizing the Armenian Genocide. We remain deeply troubled, however, that elements of its national leadership seek to prevent the United States from taking this very same principled step by adopting the Armenian Genocide Resolution currently before Congress,” said ANCA Executive Director Aram Hamparian. “Much work remains, both in bringing the ADL fully to the right side of this issue and on the broader challenge of achieving proper U.S. recognition of the Armenian Genocide. But we are, today, gratified by this step forward, and want to offer our thanks to all the many Armenians and Jews who cooperated together on this issue on the basis of our shared values of tolerance, truth and justice. We further urge the ADL leadership to review its unfair and unjustified decision to fire New England Regional Director Andrew Tarsy, who had the courage to speak truthfully on this key human rights issue.” Read More
ANCA Action: Call for Swift Congressional Passage of Armenian Genocide Legislation. Click here to send a Free ANCA WebFax.
ANCA Response to the August 21st American Jewish Committee Release: "Truth and Consequences: Armenians, Turks and Jews"
In the wake of the Anti-Defamation League’s decision today to end its complicity in the denial of the Armenian Genocide, David Harris, the Executive Director of the American Jewish Committee (AJC), issued a public statement seeking to address the growing controversy surrounding his organization’s efforts to block U.S. recognition of this crime against humanity.
Read the complete American Jewish Committee statement
Read the ANCA Response