Friday, March 14, 2008

ՄԵԶ՝ ԱՆՄԵՂՆԵՐԻՍ ՈՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՍ

Տեսնես որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ ավարտվում ժողովուրդը: Անպատասխան այս հարցը վերջին օրերին այնքան հստակ պատասխաններ ստացավ, որ, վախենամ, մշտապես մնա այդպիսին՝ անպատասխան: Հստակ գիծ գծվեց: Դրանից այս ու այն կողմ տեղավորվեց ժողովուրդն ու ոչ ժողովուրդը: Եվ դա արվեց այնքան աներկբա, որ հավատ, վստահություն չներշնչեց: Հընթացս ով ասել-լսելու տարածք ունեցավ՝ երթուղային տաքսուց մինչեւ հեռուստաեթեր ու հրապարակ, պնդեց. «Ժողովուրդն իմաստուն է, ժողովուրդը կտա ամեն հարցի պատասխանն ու այդ պատասխանի գնահատականը»:
Մի հարցնող լինի, թե որտեղի՞ց այդ վստահությունը, ի՞նչ հույսով եք ժողովրդից պատասխաններ ակնկալում: Չէ, վստահաբար սխալ է ասել, թե այնտեղ՝ իշխանական ու ոչ իշխանական վերեւներում ակնկալում են ժողովրդից որեւէ հարց ու պատասխան լսել՝ պարզապես ձեւացնում են, թե կա այդ կարեւորության գիտակցումը: Այլապես ինչկերպ բացատրել այլընտրանքի ակնկալիք ունեցող մարդկանց այդչափ հեշտ ամբոխանալը: Հասարակության լսվածության խնդիրն այնքան առկախ թողնվեց, որ գոնե լռակյացության 10 տարիներին մերժելի անձը, առանձնապես ասելիք չունենալով հանդերձ, ունկնդիր ունեցավ՝ եթե ոչ հանուն, ապա գոնե ընդդեմ:
Գծած գծից այս ու այն կողմ դասդասվեցին հասարակության բոլոր շերտերը՝ եղած-չեղած բանվորից մինչեւ կամակատար կամ մտածող չինովնիկ ու մտավորական: Ամեն թեւն իր բանակի համալրման մոլուցքով տարված՝ չնկատեց, որ հեղինակում է առանց այն էլ տեղայնամտության մեջ լող տվող, առանձնապես ոչ միասնական հասարակության երկատումը: Այս պայմաններում ավելորդ է անգամ խոսել հասարակական կարծիքից: Այդ ի՞նչ հավասարակշռմամբ կամ հեռատեսությամբ պիտի ձեւավորվեր ու դրսեւորվեր այն, երբ ամբոխանալու ավելի քիչ հավանականություն ունեցող մտավորականությունն ուղղակի շարունակաբար լռեց կամ իրեն դիտարկեց որպես անհատ, որը «ես»-ից այն կողմ նայել-տեսնելու խնդիր չունի, բայց որեւէ առիթով ասված խոսքն սկսում ու ավարտում է ժողովրդի իմաստնությունից, շրջահայացությունից, հեռատեսությունից ու արդարամտությունից... ճամարտակելով:
Մյուս կողմից, էլ ի՞նչ անի մտավորականը, որն առանձնակի պահանջված տեսակ չէ մեր հասարակությունում, ու թե գտել է իր երկրում քիչ թե շատ արժանապատիվ ապրելու տեղը, ապա արդեն մեծ գործ է արել՝ համարյա երախտագիտության արժանի: Ի՞նչ անի նա, ով գծի որեւէ կողմում չի ուզում տեղավորվել, եւ անհրաժեշտ է համարում սեւ ու սպիտակից, առավելագույնից ու նվազագույնից տարբեր մի բան էլ տեսնել իր երկրում: Հասարակության հենց այդ մասին պատկանողներից եմ, որոնք, ի դեպ, քիչ չեն, եւ ամենեւին չեմ ցանկանում իմ երկրի ապագան տեսնել այս հստակ գծագրության տրամաբանության շրջանակներում: Բավական չէ՞ երկիրը տանել «ես եմ, դու ես ու էլ ոչ ոք» ճանապարհով, բավական չէ՞ երրորդի բացառման գաղափարով ապրել-գործելը, ի վերջո հենց դա բերեց իրական այլընտրանքի փոշիացմանն ու մերժելի անձի հրապարակ դուրս գալու վտանգավոր համարձակությանը:
Կասենք քաղաքացիական հասարակությունն է, որ կարող է կոչվել ժողովուրդ ու կբացատրենք, թե ամբոխանալու ավելի քիչ հավանականություն ունի, բայց սա էլ խոցելի մոտեցում է: Տեսանք, չէ՞, Ֆրանսիայում, Իտալիայում... կատարվածը, որ լուծման չէր տրվում: Ամեն դեպքում ինչ-որ բան ակնհայտորեն այն չէ ոչ միայն մեր երկրում: Թերեւս մենք առավել սթափ լինելու անհրաժեշտությունը պիտի զգայինք, բայց ոչ՝ կարճամի՞տ գտնվեցինք, անտարբե՞ր, թե՞ ուղղակի կառավարելի՝ առավել հստակ կդառնա որոշակի ժամանակ անց: Իսկ այժմ փաստ է մասնատվածությունն ու ամբոխային հատկանիշների դրսեւորվածությունը, երեւի պիտի գոհ լինենք, որ չափն առավելագույնը չէ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Jane's. «Հայաստանի կողմից ղարաբաղյան կարգավորման փաստաթղթի ստորագրումը կդժվարանա»

Jane's հետազոտական կենտրոնը, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կանխատեսել է, թե «այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող որեւէ փաստաթղթի ստորագրման պաշտոնական Երեւանի կողմից»: Ըստ Jane�s-ի վերլուծաբանների, հաշվի առնելով «մինչեւ վերջ պայքարելու» Լեւոն Տեր-Պետրոսյանի խոստումը` հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները արտակարգ դրությունը վերացնելուց հետո կանգնեն Երեւանում ավելի շատ փողոցային բողոքների փաստի առաջ, թեեւ անհավանական է, որ դրանք ուղղակիորեն սպառնան կառավարության կայունությանը: Իշխանությունները կարող են փորձել կանխել նման ցույցերը` ձերբակալելով նախկին նախագահին եւ է�լ ավելի նահանջելով դեպի բռնապետություն: «Բոլոր դեպքերում, այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող որեւէ փաստաթղթի ստորագրման պաշտոնական Երեւանի կողմից, քանի որ ներքին կայունությունը առաջնայնություն է ստանում բանակցությունների նկատմամբ, եւ հանրային աջակցություն ձեռք բերելու նպատակով օգտագործվում է ազգայնական հռետորաբանություն», - ամփոփում են Jane's-ի վերլուծաբանները:

Thursday, March 13, 2008

ՉԱՐԵՆՑԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԵՏ ԲԵՐԵԼ ՎԱՃԱՌՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԸ


Այսօր մեր քաղաքում կնշվի Եղիշե Չարենցի ծննդյան 111-ամյակը, նրա շիրմին ծաղիկներ կդրվեն, կհնչեն նրա սքանչելի բանաստեղծությունները, կասվեն բազմիցս ասված կամ դեռեւս չասված խոսքեր: Ու մեկ էլ Չարենցի կյանքի ու բանաստեղծական արվեստի արժեքը գիտակցող մարդիկ կլսեն ու կկարկամեն, որ մեր երկրում, մերօրյա հայկական հեռուստաընկերությամբ ինչ-որ թերուս փորձել է ինքնարտահայտվել Չարենցի միջոցով, եթերից հնչեցնելով այնպիսի խորշելի արտահայտություններ՝ «Յախկ, զզվում եմ էդ Չարենցից», որոնք պետք է հակադարձվեն հենց իրեն: Նրա պես տխմարությունն իրեն առաջնորդ կարգածներից մեկն էլ Չարենցի փողոցում մի մեծ պաստառ է փակցրել ու վրան գրել՝ «Չարենցի տոնավաճառ», ուր վաճառում է ոչ հնամաշ գրքեր, այլ ավտոպահեստամասեր:
«Դժբախտաբար, մեր ազգային արժեքներից մենք աստիճանաբար հեռանում ենք ու մոտենում հազար ու մի տեսակ թեթեւ արժեքների: Հենց դա է պատճառը, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ հակաչարենցյան արտահայտություններ են հնչում: Դա գալիս է ազգային արժեքների հանդեպ ոչ մտածված քաղաքականությունից: Մենք պարտավոր ենք չկորցնել մեր ազգային արժեքները, վերադառնալ դրանց, իսկ դրա հաստատուն երաշխիքներից մեկը Եղիշե Չարենցն է: Ցավոք, մեզանում շեշտն ավելի շատ դրվում է գրողի կյանքի արկածային դրվագների վրա, քան նրա ստեղծագործության լուրջ բացահայտման: Այդ լուրջը մենք կորցնում ենք կամ չենք գիտակցում, մինչդեռ Չարենցի հետ կապված բազմաթիվ չլուծված, չբացահայտված հարցեր կան», ասաց չարենցագետ Դավիթ Գասպարյանը: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ երեկ նա հրավիրվել էր «Հայացք» ակումբ, խոսելու չարենցասիրության ու չարենցագիտության, վաճառված ձեռագրերի ու նորահայտ էջերն ամբողջական դարձնելու դժվարությունների մասին: Նախ հայտնեց, թե այս տարի լույս կտեսնի Չարենցի մասին հուշերի երրորդ գիրքը, որում ընդգրկված են մեծ բանաստեղծի մասին ժամանակակիցների բազում մտքերը. «Սա կլինի մի նոր քայլ չարենցագիտության ուսումնասիրությունների ճանապարհին»:
Չարենցի թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը վերստին փաստեց, որ բանաստեղծի ստեղծագործական կյանքը դեռեւս լիարժեք ուսումնասիրված չէ, որ ժառանգների մոտ կան բազմաթիվ անտիպ ձեռագրեր: Որպես ողբերգական իրողության հետեւանք նա հիշեցրեց բանաստեղծի կյանքի այն դրվագը, երբ 1937 թվականին, նրան եւ կնոջը՝ Իզաբելային ձերբակալելուց հետո պետանվտանգության աշխատակիցները պահանջում են տեղափոխել բնակարանի իրերը: Իզաբելայի մայրիկին օգնող երիտասարդներից մեկը բանաստեղծ Գեւորգ Էմինն էր, որի ձեռքն են անցնում Չարենցի թղթապանակը եւ անձնական որոշ իրեր: «Աննա տատիկը հետագայում պահանջում է վերադարձնել դրանք, բայց Էմինը մերժում է, պատճառաբանելով, թե դրանք իր մոտ ավելի ապահով են: Էմինի մահից հետո այդ ձեռագրերն անցան նրա որդուն՝ Արտաշես Էմինին, որը դրանց մի մասը վաճառել է ամերիկացի հայագետ Ջեյմս Ռասելին, իսկ մյուս մասը պետք է հանձներ Չարենցի թանգարանին: Նրա հետ ձեռք էինք բերել ձեռագրերը գնելու համաձայնություն, որից հետո անցած տարի դիմել էինք վարչապետին՝ գումար հատկացնելու խնդրանքով: Ի պատիվ իրեն, երջանկահիշատակ վարչապետն իսկույն արձագանքեց ու կարգադրեց տրամադրել անհրաժեշտ գումարը, բայց Արտաշես Էմինը մեզ հայտնեց, որ այդ ձեռագրերն արդեն վաճառել է: Սկզբում ասաց, թե վաճառել է մի կանադացու, հետո պարզվեց, որ գնորդը «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանն է», ասաց Լիլիթ Հակոբյանը, հավելելով, որ որեւէ մեկը չի կարող դրանք հրատարակել առանց բանաստեղծի ժառանգների համաձայնության, վերջիններս իրավունք ունեն պահանջելու դրանք: «Այդ խմորը դեռ շատ ջուր կվերցնի, այդպես չի մնա, ժառանգները շատ լավ գիտեն իրենց իրավունքները»:
Դավիթ Գասպարյանը ձեռագրերի վաճառքը համարեց «ազգային արժեքների թալանի ձեւերից մեկը»: Այդ մասին ինքն իմացել է անգլերեն հրատարակվող հայկական մի ամսագրում զետեղված Ջեյմս Ռասելի «Չարենց մարգարե» հոդվածի վերաբերյալ տեղեկությունից: «Այդ հոդվածում Ռասելը սեւով սպիտակի վրա գրել է, որ իր ձեռքին է Չարենցի անտիպ գործերի մի հավաքածու, որն իրեն է տրամադրել Արտաշես Էմինը: Ազգային արժեքների թալանն էլ ինչպե՞ս է լինում», ասաց չարենցագետը:
Չարենցի մասին տպագրված նորահայտ էջերից դուրս, նրա ասելով, կան բազմաթիվ վավերագրեր, բանաստեղծի ամբողջ ժառանգությունը դեռեւս իրենց ձեռքի տակ չէ: Այդ ամենը ամբողջացնելու համար ԳԱ ակադեմիայում, Գրողների միությունում կամ թանգարանում պետք է ստեղծել չարենցագիտական մի փոքր խումբ՝ ի մի բերելու եղածն ու որոշելու հետագա անելիքները. «Չարենցասիրությունը պետք է դարձնել չարենցագիտություն: Սեր, հարգանք, ծաղիկներ, խոնարհում, սրանք շատ լավ բաներ են, բայց պետք է գործ դառնան»:
Եղիշե Չարենցի ծննդյան 111-ամյակի հետ այս տարի կնշվի նաեւ նրա «Խմբապետ Շավարշ», «Գիրք ճանապարհի» գրքերի հոբելյանները, կբացվեն ցուցահանդեսներ, կանցկացվեն գրական երեկոներ, կտպագրվեն նոր ժողովածուներ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՐԵԱ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ ԴԵՍՊԱՆ ԼԵՎԻԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Հրեա ճանաչված ցեղասպանագետներ պրոֆ. Յաիր Օրոնը, պրոֆ. Իսրայել Չառնին եւ պրոֆ. Էլիհու Ռիխտերը բաց նամակ են հղել Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիին, արտահայտելով իրենց վրդովմունքը Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լեւիի այն հայտարարության առթիվ, թե «այն, ինչ մենք (Իսրայելը) Գազայում իրագործեցինք, ցեղասպանություն չէր, ճիշտ այնպես, ինչպես ցեղասպանություն չէր հայերի հետ կատարվածը»:
Ինչպես գրել էր «Ազգը», Թուրքիայում Իսրայելի դեսպանը նման հայտարարությամբ հանդես էր եկել, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը խստորեն քննադատել էր Իսրայելի հարձակումները Գազայում:
«Դեսպան Լեւին անարգանք պատճառելու աստիճան սխալվում է, եթե ժխտում էր հայերի ցեղասպանությունը: Նրա հայտարարությունները ծայր աստիճան վիրավորական են եւ ինքնակործան: Նրա առաքելությունը Իսրայելին հարգալից եւ արժանապատվությամբ ներկայացնելն է եւ ոչ թե պատմական ճշմարտությունների վերանայումը: Նման ժխտողական հայտարարությամբ հրապարակավ հանդես գալով, նա (դեսպանը) ճանապարհ է հարթում անտեսելու կամ ժխտելու բոլոր այն ցեղասպանական սպառնալիքները, որոնցից մի քանիսը սպառնում են ներկայիս Իսրայելին», գրել են նրանք արտգործնախարարին, շեշտելով, որ պատմական ծանրակշիռ ապացույցներ կան հաստատելու, որ հայերի հետ կատարվածը «այդ ժամանակվա թուրքական կառավարության մտադրված եւ ծրագրված քաղաքականությունն էր», որը լիուլի համապատասխանում է ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին:
«Իսրայելի դեսպանը նվաստացուցիչ աստիճանի ապատեղեկացված է նաեւ Գազայի իրադարձությունների վերաբերյալ: Այնտեղ «Համասն» է, որ ահաբեկչական գործողություններ է ծավալում, իսկ Իսրայելը պարզապես պաշտպանվում է ցեղասպանական արարքներ հրահրողներից: «Համասի» օգտագործած «Գրադ» տիպի հրթիռները մատակարարվել են Իրանից, որը երդվել է աշխարհի երեսից սրբել Իսրայելի պետությունը», այնուհետեւ գրել են միջազգային ճանաչման արժանացած հրեա ցեղասպանագետները, նամակի վերջում նշելով, որ ինչքան էլ Թուրքիայի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունենան Իսրայելի համար, չարժե հրապարակային շողոքորթական հայտարարություններ անել եւ մասնակից դառնալ ցեղասպանական ժխտումներին:
Հ. Ծ.

Tuesday, March 11, 2008

ՉԿԱ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ ԵՎ ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Գրական հայերենով բնական ու անկաշկանդ խոսելու իրենց անճարակությունը մեզանում շատերն անարդարացիորեն արդարացնում են մեր լեզվի արհեստական ու անճկուն լինելով, թերեւս անտեղյակ, որ մեր լեզվին հրաշալի տիրապետող օտար լեզվաբանները այն համարել են զարմանալի տրամաբանական, նաեւ հիացել են նրա ճկունությամբ ու նոր բառեր կազմելու դյուրությամբ: Իսկ մենք մեր ծույլ միտքը պայծառացնելու փոխարեն անընդհատ փնթփնթում ենք ու փնթփնթում, մեր շուրջը եւ հատկապես եթերը լցնելով ոչ միայն անդրհայկական բառապաշարով, այլեւ առոգանությամբ, շարահյուսական կառույցներով, ժարգոնային բառախրձերով: Հեռուստաէկրանից մեզ են դիմում միաժպիտ ու միագույն դեմքեր՝ լուրեր կարդալով այնպիսի շեշտադրումներով, ասես կռվի ելած մարտիկ են, կամ հեքիաթասաց տատիկ, կամ էլ թոթովախոս մանկիկ, հումորիստական հաղորդումներում ծռմռվելով ժարգոնային բառերով ու գռեհկաբանություններով: Ու եթե ճշմարիտ է այն խոսքը, որ ամեն մի հասարակություն ճանաչվում է մայրենիի հանդեպ ունեցած իր վերաբերմունքով, ուրեմն մեր գիտակցության հետ իրոք ինչ-որ սոսկալի, անդառնալի բան է կատարվում:
«Շատ դժգոհ եմ մեր հեռուստատեսության առանձին հաղորդումների, նույնիսկ հաղորդավարների լեզվից: Խոսքը միայն բառերի ու բառապաշարի մասին չէ, մեր հաղորդավարների զգալի մասը չգիտի հայերեն շեշտի տեղը: Զարմանալիորեն տարածված է ա-ով խոսելը, փոխանակ հրաժարվենք դրանից, ավելի առաջ ենք տանում: Մեր մտավորականների գերակշիռ մասն ա-ով է խոսում, ինչո՞ւ, որովհետեւ արտասանությունն ավելի դյուրին է: «Արմենիա» հեռուստաընկերության երգիծական հաղորդումների հեղինակները բացարձակապես չեն մտածում լեզվի մաքրության մասին: Հումորը ժարգոնով ու գռեհկաբանությամբ չի լինում, Պարոնյանը եւ Օտյանը երգիծել են հրաշալի հայերենով: Մեր լեզվի վրա այսօր իր կնիքն է դնում անգլերենը, խոսքը միայն բառերի մասին չէ, այլ կառույցների, շեշտադրության: Պետք է մեր լեզուն փրկենք օտար ազդեցությունից», ասում է Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը:
«Արմենիա» հեռուստաընկերության բաժնետեր, լեզվաբան Արտեմ Սարգսյանն իր երկարամյա գործունեության ընթացքում համոզվել է, որ մերժելի երեւույթները ծաղրելու ձգտումը հակառակ ազդեցությունն է ունենում մեր հասարակության վրա, այսինքն՝ ծաղրվող բառերը եւ արտահայտություններն իսկույն լայն տարածում են գտնում: «Քանի որ պրն Եզեկյանը քար նետեց մեր այգին, ասեմ, որ այդ հաղորդումների նպատակն այն է, որ հեռուստադիտողն այդպես չխոսի, այսինքն՝ մերժողական է, սակայն մեր հասարակության մեջ դրանք այլ կերպ են ընկալվում: Անշուշտ, մեր գրական բանավոր խոսքն ունի մի շարք թերություններ. գրական լեզուն կորցնում է իր այն անհրաժեշտ հյութը, որ կա մեր առօրյա խոսակցականում: Դրանով է պատճառաբանվում, որ մեր հեռուստաալիքները գրական բարձր մակարդակից գնում են դեպի ցածրը: Մեր առաջին պահանջը պետք է լինի այն, որ եթերից հնչող լեզուն լինի գրական, բայց նաեւ բնական: Կարեւոր են նաեւ խոսքի շեշտը, հնչերանգը, մեղեդայնությունը: Մենք կորցնում ենք հայեցի մեղեդին, լեզվական հիմնական հատկանիշները վտանգի տակ են, սակայն ավելի հաճախ նկատում ենք միայն բառապաշարը, խոսում ենք միայն լեզվի մաքրության մասին: Կա նաեւ ամեն ինչ հայերենացնելու ծայրահեղությունը, ինչպես, օրինակ, շամպայնը կոչել փրփրագմփիկ եւ այլն: Հաղորդավարներ կան, որոնք ա-ով են խոսում: Նրանց ուղղակի պետք է հարցնել՝ «Իսկ ժխտականն ինչպե՞ս եք կազմում՝ չա-ո՞վ», ասաց Սարգսյանը «Հայացք» ակումբում օրերս հրավիրված բանավեճի ժամանակ:
ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը կարծում է, որ նշյալ հարցերը պետք է դիտել ամբողջության մեջ, քանի որ լեզուն հասարակական երեւույթ է, իսկ հիվանդ հասարակության մեջ լեզուն չի կատարում այն դերը, որ պիտի կատարի: «Որո՞նք են մեր լեզվի վրա ազդող պատճառները: Դրանք շատ են, կարեւոր պատճառն այն է, որ այսօր գրականություն քիչ ենք կարդում, եւ դա ունի իր առարկայական պատճառները՝ համակարգիչ, հեռուստատեսություն եւ այլն: Եթե քիչ ենք կարդում, նշանակում է մեր բառապաշարն այն չէ, մոռանում ենք քերականական ձեւերը: Մյուս պատճառն այն է, որ լեզուն գիտություն է եւ այն պետք է սովորել, մինչդեռ 10-ամյա կամ բուհական կրթություն ստացած ամեն ոք կարծում է, թե ինքը հրաշալի լեզու գիտի: Սա վտանգավոր է հատկապես լրատվության ոլորտում, վերջին հաշվով լեզվական այդ աղավաղումներն ընդօրինակելի են դառնում միջին տարիքի դպրոցականների համար, որոնց մեջ գրական լեզուն դեռ նստվածք չի տվել: Բացի այն, որ քիչ են կարդում, դպրոցում էլ հայերենի շատ ուսուցիչներ հայոց լեզվի դասը գրական լեզվով չեն անցկացնում: Մի քանի ժամ հեռուստացույց դիտող երեխայի լեզվական ինֆորմացիան մտնում է ուղեղի մեջ ու նա սկսում է օգտագործել այն բառերն ու բառակապակցությունները, որոնք անհարիր են գրական հայերենին:
Չափից դուրս ազատությունը վտանագավոր է նաեւ լեզվի համար, չկա ինքնահսկում եւ ինքնավերահսկում: Դա անպայման պետք է լինի: Լեզվի մաքրությունը, հատկապես մամուլի եւ հեռուստատեսության լեզուն, պետք է լինի ամենքիս գործը, որովհետեւ այն ավելի արագ է ազդում հասարակության վրա»:
Մեր պետական այրերի ու քաղաքական գործիչների՝ գրական հայերենի իմացության մակարդակը լեզվաբանները գնահատում են չափազանց վատ, նշելով, որ պաշտոններ տալու ժամանակ անտեսվում է գրական հայերենի իմացության կարեւորությունը: Մյուս կողմից՝ բուհերում կրճատվում են հայոց լեզվի դասաժամերը, դպրոցների բարձր դասարաններում հայոց լեզու ուսուցանելու փոխարեն զբաղվում են հիմնականում բուհական ընդունելության թեստերով: «Այդ համակարգը մեզ համար երբեք ընդունելի չէ, որովհետեւ պլյուս-մինուսով աշակերտին հայոց լեզու չես սովորեցնի: Ընդունելության քննության ժամանակ մասնագետը մտնում է, գլուխն այս կողմ է շարժում՝ աշակերտը մինուս է դնում, այն կողմ է շարժում՝ պլյուս է դնում: Սա է քննության ամբողջ համակարգը: Իսկ դա ծաղր է մայրենի լեզվի նկատմամբ, դրա համար էլ մարդիկ լավ չեն խոսում, ուղղագրություն, ուղղախոսություն, ո՞վ է բանի տեղ դնում: Պաշտոնական օղակներին հաճախ կոչ ենք արել ուշադրություն դարձնել իրենց խոսակցական լեզվի վրա, բայց...», հավելում է Եզեկյանը:
Նորաստեղծ տերմինաբանական խորհուրդը դեռ ոչ մի նիստ չի գումարել
Հայոց լեզվի պետական տեսչությանը կից ձեւականորեն գործող հայոց լեզվի բարձրագույն խորհուրդը մի քանի ամիս վերանվանվել է տերմինաբանական խորհուրդ: Գործող կանոնադրության համաձայն, կրթության նախարարը խորհրդի նախագահ է նշանակել լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանին: Սակայն արդեն 4 ամիս խորհուրդը ոչ մի նիստ չի գումարել, որովհետեւ ենթարկվում է լեզվի տեսչությանը, վերջինս էլ՝ գիտության եւ կրթության նախարարությանը: Բացի այդ, գոյություն ունի խորհրդի քարտուղարի հաստիքի հարցը, որի համար լեզվի ինստիտուտը ֆինանսական միջոցներ չունի, այդ հաստիքը պետք է իջեցնի նախարարությունը: «Հունվարից ահազանգում ենք, բայց մինչեւ հիմա նիստ չի գումարվել: Այսպիսի կարգավիճակում այս խորհրդի որոշումներն անկատար կմնան: Այսպիսի խորհուրդը չի կարող լինել որեւէ նախարարության կազմում, անհրաժեշտ է, որ խորհուրդը լինի վերադաս, որպեսզի կարողանա հսկել բոլոր օղակներին, նրա խոսքը լինի հիմնավոր: Իսկ հիմա փաստորեն խորհուրդը պիտի որոշում ընդունի, այդ որոշումը հաստատի լեզվի պետական տեսչությունը, որից հետո նախարարը վավերացնի», ասում է Հովհաննիսյանը: Լեզվաբանների համոզմամբ, լեզվի պետական տեսչությանը պետք է տալ մեկ այլ կարգավիճակ, պետք է գործի կամ հանրապետության նախագահին, կամ վարչապետին առընթեր, այլապես մեր լեզվի հանդեպ «ազատական» մոտեցումը երկար ժամանակ հնարավոր չի լինի սանձել:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Friday, March 07, 2008

ԿՈՍՈՎՈՆ ԴԱՐՁՆՈ՞ՒՄ ԵՆ ՆԱԽԱԴԵՊ...

Ռուսաստան-Աբխազիա առանց սանկցիաների հարաբերություններ

Կան երեւույթներ, որ իներցիոն զարգացումներ ունեն: Փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության հռչակումն ու դրան հետեւած տարբեր երկրների ճանաչման հայտարարությունները, որքան էլ մատուցվեն նախադեպ չդիտվելու, չդառնալու ցանկություններով ու անգամ պնդմամբ, նախկին սերբական երկրամասի անկախության հռչակումն ու ճանաչումը այլեւս պատմական իրողություն են, որին որպես օրինակ դիմում են ու դեռ կդիմեն տարբեր անհրաժեշտությամբ:
Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումն ու եվրոպական-ամերիկյան շուտափույթ դրական արձագանքի ֆոնին միանշանակորեն այլ էր հատկապես Ռուսաստանի դիրքորոշումը: Մասնավորապես, մինչեւ անկախության հռչակումը Ռուսաստանը հակադարձում էր նման մոտեցմանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչմամբ: Ու թեեւ նման քայլ Ռուսաստանը դեռ չի կատարել, սակայն այն, ինչ տեղի է ունենում ժամանակային ավելի մեծ հատվածի կտրվածքով, բնավ էլ չի հակասում Ռուսաստանի նմանօրինակ դիրքորոշմանը:
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ մարտի 6-ին Ռուսաստանը վերացրել է Աբխազիայի նկատմամբ առեւտրատնտեսական, ֆինանսական, տրանսպորտային եւ այլ կապերի արգելքները: Այդպիսիք մտցվել էին դեռեւս 1996 թվականին: Ռուսաստանը նաեւ ԱՊՀ մյուս երկրներին է առաջարկել դուրս գալ Աբխազիայի նկատմամբ սահմանափակումների ռեժիմից:
«ՌԴ արտգործնախարարությունը ԱՊՀ գործադիր կոմիտեին պաշտոնական նոտա է հղել, որում հաղորդվում է, թե Ռուսաստանը փոփոխված հանգամանքների բերումով այլեւս իրեն կապված չի համարում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի «Աբխազիայի հակամարտության կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» 1996-ի հունվարի 16-ի որոշման դրույթներով», նշված է փաստաթղթում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նաեւ հիշեցնում է, թե սահմանափակումների որոշումը ժամանակին պայմանավորված էր 1992-93 թթ. պատերազմից հետո վրաց-աբխազական հակամարտության կողմերի սուր հակադրության պայմաններով` նպատակ ունենալով խրախուսել Աբխազիայի ավելի ճկուն դիրքորոշման ձեւավորումը, հատկապես փախստականների վերադարձի առնչությամբ:
Առկա իրավիճակը Ռուսաստանի արտգործնախարարությունը գնահատում է փոփոխված, երբ Աբխազիայի Գալիի շրջան են վերադարձել վրացի փախստականների մեծ մասը, իսկ Աբխազիան էլ հակամարտության կարգավորման հարցում, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, կատարում է իր պարտավորությունները` պատրաստակամություն արտահայտելով գնալ կարգավորման գործնական քայլերի:
Վրաստանում Ռուսաստանի այս քայլը միանգամից եւ աներկբա գնահատել են որպես «սադրիչ եւ զայրացուցիչ»: Ավելին, Վրաստանի արտգործնախարարությունը Աբխազիայի նկատմամբ սահմանափակումների վերացման Ռուսաստանի որոշումը գնահատել է «ապաբարոյական եւ վտանգավոր տարածաշրջանի համար»: Վրաստանը նաեւ, ի դեմս իր քաղաքական ղեկավարության, հայտարարել է, թե համարժեք քայլերի է սպասում Միացյալ Նահանգներից:
Վերջին ժամանակների համար սովորական դարձած մի հանգամանք եւս. երեկ Վրաստանի ԱԳՆ է «հրավիրվել» երկրում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Ինչպես նմանօրինակ իրավիճակներում, ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ դեսպանից նախ բացատրություններ կպահանջեն եւ վրաց ԱԳն-ն կհանձնի իր բողոքի նոտան` կապված Աբխազիային առնչվող որոշման հետ:
Միեւնույն ժամանակ, Աբխազիայի խորհրդարանն արտահերթ նիստում երեկ հայտարարել է իր անկախության ճանաչման խնդրանքով ՄԱԿ-ին եւ Ռուսաստանին դիմելու նոր որոշման մասին: Ընդ որում, ՄԱԿ-ին եւ աշխարհի երկրներին Աբխազիան իր խնդրանքը հասցեագրել է առանձին, Ռուսաստանի Դաշնությանը` առանձին: Հիշեցնենք, որ դեռ այս շաբաթ իրենց անկախության ճանաչման խնդրանքով աշխարհի երկրներին եւ ՄԱԿ-ին էին դիմել Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը: Հարավային Օսիան, բացի իր տեսակետի պատմական հիմնավորումից, անկախության ճանաչման խնդրանք-նամակում նաեւ նշել էր. «Արդեն իսկ 17 տարի Հարավային Օսիայի անկախ գոյությունը հաստատում է նրա կենսունակությունը եւ պահանջում է միայն այդ ինքնիշխանության լեգիտիմացում` ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն»:
Փաստորեն ստացվում է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, գնում է Կոսովոյի անկախության հռչակումն ու ճանաչումը գոնե երկու տարածքների` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում նախադեպ դիտելու ուղղությամբ: Եվ եթե անկախության ճանաչման հայտարարությունը քաղաքական կշիռ ունի, ապա հատկապես տնտեսական ու ֆինանսական հարաբերությունների սահմանափակումների վերացումը, որ տվյալ դեպքում լիարժեք եւ բացահայտ համագործակցություն է նշանակում, կարելի է դիտարկել ավելին, քան զուտ ճանաչումը: Հատկապես, եթե ճանաչումը եւս ավելի շուտ որեւէ տեսակի հարաբերութուններ հաստատելու լեգիտիմության հիմնավորումն է, եւ ոչ թե բուն հարաբերությունները:
Մյուս կողմից, դեռեւս փետրվարի 22-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Միխեիլ Սաակաշվիլին քննարկումներ ունեցան, անգամ սկսեցին խոսել երկու երկրների միջեւ Ռուսաստանի կողմից դեռեւս նախորդ տարի մտցված օդային հաղորդակցության սառեցման վերացման մասին:
Բայց, ինչպես սովորական գումարներին վերաբերող հարցերում գործող տրամաբանությունն ու կանոնները չեն գործում «մեծ փողերի» դեպքում, այնպես էլ սովորական, թեկուզ միջպետական հարաբերությունները չեն ենթարկվում այն տրամաբանությանը, որով աշխարհում գերտերությունները փորձում են որոշել համաշխարհային քաղաքականությունը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ը ԻՆՉՈ՞Ւ ԻՍՐԱՅԵԼԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՆ ՍՊԱՆՎԱԾ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ

Իսկ Թուրքիայում Իսրայելի դեսպան Լեւին չշահարկի Հայոց ցեղասպանությունը

Փոխանակ դատապարտելու Գազայի հատվածում իսրայելական զորքերի արդեն 131 պաղեստինցիների սպանության պատճառ դարձած պատժիչ գործողությունները, Եվրոմիությունը դատապարտել էր Իրանին, թե պետք է զերծ մնալ Իսրայելին սպառնալու դրսեւորումներից: Մարտի 5-ի համարում «Ազգն» անդրադարձել էր ժողովուրդների իրավահավասարության միջազգային սկզբունքներին հակասող եւ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան կոպտորեն ոտնահարող երկդիմի այս մոտեցմանը, ընդգծելով, որ դա Եվրոմիությունից բացի յուրահատուկ է նաեւ ԵԱՀԿ-ին, եվրոպական եւ ամերիկյան կառույցներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի անմիջական վերահսկողության տակ գտնվող ՄԱԿ-ին:
Ինչ վերաբերում է պաշտոնական Վաշինգտոնի մոտեցմանը, ապա դա էլ արտահայտվեց ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի օրերս Երուսաղեմում արած հայտարարությամբ, որտեղ պետքարտուղարը, մեղադրելով պաղեստինցիներին իսրայելական բանակի պատժիչ գործողությունների համար դատապարտեց «Համասին»: Դա ոչ այլ ինչ էր, քան Գազայի հատվածում կատարված սպանությունների արդարացում:
Այս ամենից հետո սպասել, որ միջազգային ուժերը, արեւմտյան տերություններն ու կառույցները հետամուտ կլինեն աշխարհի խաղաղությանն ու կայունությանը, կձգտեն ժողովուրդների ազատությանն ու իրավահավասարությանը, կամ կպայքարեն արյունահեղ բախումների կանխարգելման համար եւ արդարությունը կկազմի այդ պայքարի առանցքը, առնվազն հուսահատությունից բխող հոռետեսությունը լավատեսությամբ ճնշելու ապարդյուն փորձ է:
ԱՄՆ պետքարտուղարի իսրայելական բանակի պատժիչ գործողությունների արդարացմանը նպատակամղված հայտարարությունը պետք է ոգեւորած լինի Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լեւիին, որն Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսում հենց Իսրայելի թեզերով է արդարացրել պաղեստինցիների սպանությունները:
Թերեւս կարելի էր շրջանցել դեսպան Լեւիի մամուլի ասուլիսը, եթե նա փետրվարի 27-մարտի 3-ին Գազայում Իսրայելի իրականացրած պատժիչ գործողությունները չհամեմատեր «1915-ի հայկական իրադարձությունների» հետ: Ի՞նչ նպատակ է հետապնդել Իսրայելի դեսպանի այս համեմատությունը: Մինչ հարցին պատասխանելը, նշենք, որ ասուլիսում, ինչպես մարտի 5-ին նշում է «Զամանը», Գաբբի Լեւին կանխակալ մոտեցման համար քննադատել է թուրքական մամուլին, Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները բնութագրել է ինքնապաշտպանության իրավունքից բխող անհրաժեշտությունը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելին հասցեագրած մեղադրանքների առնչությամբ «խորը մտահոգություն» է հայտնել:
Դեսպան Լեւիի մամուլի ասուլիսում թուրք լրագրողների համար թերեւս ամենաուշագրավը եղել է «այսպես կոչված Հայոց ցեղասպանության եւ Գազայի ռազմական գործողությունների միջեւ զուգահեռների» անցկացումը: Ահա թե դրա առնչությամբ ինչ է ասել դեսպանը. «Ասում են, որ 1915-ի ողբերգական իրադարձությունների աշխարհագրությունը սահմանափակ էր: Այդ իսկ պատճառով Ստամբուլի, Իզմիրի, Հալեպի եւ Երուսաղեմի հայ համայնքները չեն տուժել: Եթե պաղեստինցիները վնաս են կրել Գազայում, ապա դրա պատասխանատուն «Համասն» է: Այսրհորդանանում, օրինակ, բնակչությունը չտուժեց, որովհետեւ խաղաղասեր էր»:
Այնուհետեւ դեսպան Լեւին, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է, որ ինքը Գազայի ռազմական գործողությունների հետ համեմատում է ոչ թե 1915-ի իրադարձությունները, այլ ընդգծում դրանց աշխարհագրությունների սահմանափակվածությունը: Նա PKK-ի եւ «Համասի» միջեւ նույնպես զուգահեռներ անցկացնելու մղումով, Գազայի հատվածում Իսրայելի պատժիչ գործողությունները համեմատել է նաեւ Հյուսիսային Իրաքում թուրքական զորքերի իրականացրած ռազմական գործողությունների հետ, մատնանշելով. «Մենք խտրականություն չենք դնում, համոզված լինելով, որ PKK-ի ահաբեկչությունը նման է «Համասի» ահաբեկչությանը: Ահաբեկչությունը չարիք է, որտեղ էլ, որ լինի, Հյուսիսային Իրաքում, թե Գազայում, պետք է պայքարենք դրա դեմ»:
Որքան էլ Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լեւին, համեմատելով 1915-ի իրադարձությունները Գազայի պատժիչ գործողությունների հետ, սաստի թուրքական քաղաքական շրջանակներին, այնուամենայնիվ, նա սաստելիս՝ իրադարձությունների համար մեղավոր է ճանաչում արեւմտահայերին: Քանի որ, ըստ դեսպանի, Իսրայելի պատժիչ գործողությունների պատասխանատվությունն ընկնում է պաղեստինցիների վրա, ուստի ցեղասպանության համար էլ պետք է պատասխանատու լինեն մարդկության դեմ կատարված այս հանցանքի զոհերը...
Այլ կերպ, դեսպան Լեւին վերոհիշյալ համեմատությամբ, անցնում է լկտիության տեսանելի եւ անտեսանելի բոլոր սահմաններն այն առումով, որ Գազայում կատարված սպանություններին Թուրքիայի հակազդեցությունը զսպելու նպատակով որպես շանտաժի միջոց օգտագործում է 1,5 մլն հայ նահատակների հիշատակը եւ շահարկում Հայոց ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է PKK-«Համաս» համեմատությանը, ապա դա էլ արգասիքն է վարչապետ Էրդողանի եւ նրա կառավարությանը զսպաշապիկ հագցնելու միջոցով հակազդեցությունը գոնե մասնակի մեղմելու այդ նույն նկրտումի, որն իր մեջ նույնպես շանտաժ է պարունակում, ինչպես 1915-ի իրադարձությունների համեմատության պարագայում:
Տվյալ դեպքում զարմանքն ավելորդ է: Վերջապես ինչո՞ւ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Գազայում կատարած սպանությունների համար Իսրայելին դատապարտելու փոխարեն դատապարտեն սպանված պաղեստինցիներին, իսկ Իսրայելի դեսպանը Էրդողանի կառավարությանը շանտաժի ենթարկելու համար չշահարկի Հայոց ցեղասպանությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«ՍԵՐԸ ԴԱՌՆ Է, ՀՈՇՈՏՈՂ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ»


Նրբանկատ, խորաթափանց, յուրահատուկ ու կանացի: Այս բառերը բնորոշում են դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին: Նախորդ տարի փայլեց նրա դերասանական աստղն ու Նազենին արժանացավ երկրպագուների (նաեւ իրեն չսիրողների) բարձր գնահատականին: Գեղեցիկ կին լինելուց զատ Նազենին խելացի է: Յուրաքանչյուր հարցի մոտենում է սեփական գաղափարական-զգացմունքային տեսանկյունից եւ տալիս լուրջ պատասխաններ: Նազենին համարվում է հայկական շոու-բիզնեսի ամենացանկալի կանանցից մեկը, սակայն աստղային հիվանդություն կոչվածը նրան չի սպառնում:
- Իսկապե՞ս սերը ծանր աշխատանք է:
- Հրաշալի խոսքեր են: Կմեջբերեմ եւս մեկ հանճարեղ մարդու խոսքեր` «Սերը դառն է, հոշոտող եւ աստվածային»: Սերը հզոր տարերային զգացմունք է` առատ աստվածային տանջանքներով:
- Քեզ հաճախ են տեսնում հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի հետ: Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները:
- Ինչ-որ մեկի հետ պարզապես չեմ հանդիպում: Պետք է անպայման համակրանք, զգացմունք լինի: Չեմ սիրում խոսել իմ անձնական կյանքի մասին: Կար ժամանակ, երբ ես բարձրաձայնում էի իմ զգացմունքները, բայց հետագան ցույց տվեց, որ սխալվել եմ: Այժմ գերադասում եմ լռել:
- Ասում են` յուրաքանչյուր կին երազում է առաջին հերթին ընտանիք կազմել եւ երեխաներ ունենալ:
- Ընտանիքն ամուր ամրոց է: Ընտանիքի իմ մոդելը նման է այն ընտանիքին, որտեղ ես մեծացել եմ: Այն կյանքային է, ոչ թե կենցաղային, այլ իրական: Յուրաքանչյուր կին երազում է մայրանալ: Ես բացառություն չեմ: Հայ կանայք ծնվում են որպես մայր, ընկեր, քույր: Ես ընտրել եմ նախ կին լինել, հետո նոր ընկեր, մայր: Այլապես տղամարդը կնոջ մեջ տեսնում է ամեն ինչ, բացի կնոջից:
- Շամիրամի եւ Նազենիի միջեւ զուգահեռներ կա՞ն:
- Երբ ռեժիսորն ընտրում է դերասանների, պարտադիր նույնացնում է կերպարի հետ: Իմ խաղացած որեւէ կերպարին նման չեմ: Աշխատում եմ տվյալ կերպարը դարձնել իմը, մտնում եմ հերոսուհու հոգեբանության, փիլիսոփայության մեջ, սակայն երբեք զուգահեռներ չեմ անցկացնում: Կուլիսներից այն կողմ ես այլ մարդ եմ: Խորենը հոյակապ խաղընկեր է եւ շատ բան է տալիս: Թատրոնում շփումը քիչ էր, բայց ֆիլմում` hատկապես ենթատեքստերում բավականին շատ էինք շփվում: Միշտ ասում եմ, որ դերասանի խաղը կախված է խաղընկերոջից: Խորենն, իրոք, պրոֆեսիոնալ դերասան է:
- «Երկու աստղում» հանդես էիր գալիս Սոֆի Մխեյանի հետ:
- Այն որ բեմում երկու աղջիկ էինք, մեզ չէր նսեմացնում: Երբ հարցնում էին, թե ինչու երկու աղջիկ, կատակով ասում էինք, թե տղա չկա: Սոֆիի հետ ընկերական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են: Պարզապես այդ ժամանակահատվածում երկուսս էլ շատ զբաղված էինք ու երեւի մեր մեղքով էր, որ դուրս մնացինք:
- Թեեւ դու չես սիրում շոու-բիզնես արտահայտությունը, այնուամենայնիվ 2007 թ. ճանաչվեցիր շոու-բիզնեսի ցանկալին: Քեզ սիրում է նաեւ ժողովուրդը: Քո հանդեպ նախանձ, չարություն չե՞ս զգում:
- Նախանձ կա միայն թույլ մարդկանց մեջ: Ուժեղ մարդը զբաղվում է իր գործով: Նախանձը, չարությունը ազդում է էներգետիկ ֆոնի վրա: Գործի, մասնագիտության բերումով նույն ասպարեզում ենք աշխատում: Եթե անգամ միեւնույն ասպարեզում չենք, փոքրիկ Երեւան է` կարիք չկա չարությամբ լցվել: Բացասական էներգիան սադրանքի նոր ձեւ է: Պարզապես պետք է չտրվել:
- Ի՞նչ է քեզ անհրաժեշտ լիակատար երջանկության համար:
- Մի անգամ ազգությամբ հնդիկ շատ հետաքրքրական տեսության մասնագետ առաջադրանք տվեց` գտնել բոլոր բացասական կողմերը, որ կան մեր կյանքում: Թվում էր, թե այնքան բան կգրեմ, որ թուղթը չի բավականացնի: Բայց երկար մտածելուց հետո հասկացա, որ ամեն ինչ ունեմ: Հրաշալի ընկերներ, սիրելի աշխատանք, անձնական կյանք: Կողքիս կա տղամարդ, որ ինձ միշտ օգնում է, բարձրացնում: Իսկ ինչ չունեմ` ժամանակի խնդիր է:
Կատարյալ բառից ես վախենում եմ եւ վերաբերվում մեծ ակնածանքով: Բնությունը կատարյալ է, մարդն` անկատար: Օրեցօր մենք կորցնում ենք արժեքներ: Թվում է` ամեն ինչ ունես, բայց երջանիկ չես: Երբ մտածում եմ կատարյալ երջանկության մասին, ակամայից հիշում եմ Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը, որտեղ հերոսուհին գեղեցիկ է, հարուստ, բայց` դժբախտ: Պետք է մոտենանք բնությանն ու մաքրագործվենք:
- Խոսքերիցդ զգացվում է, որ հիասթափված ես:
- Ինձ համար անհասկանալի է, երբ ասում են, թե միմյանցից հիասթափվեցին: Պետք է հասուն լինել, սթափ մտածել: Մարդը սխալական է: Եթե ես սխալ եմ լինում, անպայման ներողություն եմ խնդրում: Խոսքը մոգական հզոր ազդեցությամբ բնորոշված երեւույթ է: Հայի պրոբլեմն այն է, որ վախենում են խոսել, արտահայտվել: Հանգիստ խոսելը վերացած է, միմյանց լսելով պետք է որոշումներ կայացնել: Հիասթափության գործոնը միշտ կա: Ես մարդուն երկար ուսումնասիրում եմ, ծանոթանում դիմացինի առավելություններին ու թերություններին:
- Կպատմես ապագա ծրագրերիդ մասին:
- Ես ապշում եմ, երբ մարդիկ խոսում են իրենց վաղվա օրից: Միգուցե այս հարցազրույցը կարդալուց հետո հոգեբանները կարծեն, թե ես շատ վախկոտ անձնավորություն եմ: Պարզապես մենք չգիտենք` ինչպիսին է լինելու մեր վաղվա օրը: Վաղվա ծրագրերի մասին չեմ ուզում այսօր խոսել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ»

Գրում է «Ենի մուսաֆաթը», դառնալով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նկրտումների թարգման
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մարտի 4-ին Մարտակերտից հյուսիս-արեւելք Ադրբեջանը խախտելով հրադադարը պատճառ էր դարձել բախումների, որոնց հետեւանքով ադրբեջանական կողմը տվել էր 8 սպանված, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն ունեցել էր երկու վիրավոր: Քանի որ ադրբեջանական կողմը հարձակումն իրագործել էր զգալի զինուժով, զրահատեխնիկայի եւ հրետանու աջակցությամբ, իսկ փոխհրաձգությունը շփման գծում շարունակվել է ավելի քան 10 ժամ, ուստի ակնհայտ էր պատերազմի վերսկսման վտանգը:
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը դա պայմանավորեց Հայաստանի լարված իրավիճակից օգտվելու Ադրբեջանի նկրտումներով: Իսկ Բաքուն, բարդելով հրադադարի խախտման պատասխանատվությունը հայկական կողմի վրա, փորձեց դա բացատրել միջազգային հանրության ուշադրությունը երկրում ստեղծված լարվածությունից շեղելու Երեւանի հաշվարկներով: Այդ ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կեղծ լուրեր տարածեց, թե 12 հայ զինվոր սպանվել է, 15-ը՝ վիրավորվել:
Հրադադարի խախտման ադրբեջանական նկրտումների մասին ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը ողջամտորեն շրջանցող աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները ցանկատեսությամբ իսկույն արձագանքեցին 12 հայ զինվորի սպանության վերաբերյալ Ադրբեջանի կեղծիքին: Հարցը, սակայն, կեղծիքը չէր, այլ պատերազմի վերսկսման զինադադարի խախտումից բխող վտանգը:
Այս հանգամանքը պետք է պարտավորեցնող լիներ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելոյի համար, որ նա ձգտի պատերազմի վերսկսման վտանգի չեզոքացմանը, ինչը ենթադրում էր դատապարտել զինադադարը խախտող կողմին եւ խախտման առնչությամբ մտահոգություն հայտնել:
Խորհրդարանական վեհաժողովի նախագահը, սակայն, առանց պատերազմի վերսկսման վտանգին անդրադառնալու, զինադադարի խախտումն ընդամենը բնութագրեց իբրեւ «տհաճ դեպք», նույնիսկ հարկ չհամարեց դրա առնչությամբ մտահոգություն հայտնելու:
Թեեւ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Թոմ Քեյսին շփման գծում բռնկված բախումների համար մտահոգություն հայտնեց, սակայն նա էլ հավասարության նշան դնելով զինադադարը խախտողի եւ խախտման թիրախը դարձած կողմի միջեւ, խախտումներում ակնհայտորեն խրախուսեց Ադրբեջանին: Ավելին, որպեսզի խրախուսանքը տպավորիչ լինի, պետքարտուղարության խոսնակը միաժամանակ հայտարարեց. «Կոսովոյի անկախությունը նախադեպ չէ, բացարձակապես չի կարող նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի համար»:
Առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, սակայն, այն, ինչ շրջանցում են աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները, կամ վրիպում է ինչպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղարության ուշադրությունից, գրավում է «Միլլիեթի» ուշադրությունը: Թուրքական այս թերթը ոչ միայն տեղ է տվել ՀՀ արտգործնախարարի ինչպես հրադադարի խախտման, այնպես էլ Հայաստանում ստեղծված լարվածությունից օգտվելու Ադրբեջանի նկրտումների մասին խոսքերին, այլեւ մատնանշել է. «Իրականում հայտնի չէ, թե նախորդ օրվա բախումները որ կողմն է հրահրել: Սակայն ենթադրելի է, որ Բաքուն դրանով փորձի սաստել Երեւանին»:
Ինչ վերաբերում է հրադադարի խախտումներում Ադրբեջանին խրախուսելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի եւ ԱՄՆ պետքարտուղարության նկրտումներին, ապա դրանց էլ, թուրքական «Ենի շաֆաքի» վկայությամբ, արձագանքել է «Ենի մուսաֆաթը»: Ադրբեջանական այս թերթն, ակնարկելով Հյուսիսային Իրաքից փախուստի դիմաց PKK-ականների Լեռնային Ղարաբաղում տեղակայման լուրերի մասին, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը կարող է Թուրքիայի աջակցությամբ անցնի ռազմական լայնամասշտաբ գործողությունների: Ըստ «Ենի մուսաֆաթի», ձեռք է բերվել ԱՄՆ-ի համաձայնությունը, ստեղծվել է թուրք-ադրբեջանական հրամանատարական կենտրոն եւ հետախուզական աշխատանքներ են սկսվել:
Հայաստանի եւ հայերի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումն այնքան երկդիմի է, որքան՝ ԵՄ-ի: Թերեւս այդ առումով կարելի էր հավատալ ադրբեջանական թերթի գրածներին: Սակայն Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ռազմական գործողությունների ծավալման դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի ղարաբաղյան հիմնահարցի նախաձեռնությունը, թեկուզ մասնակի, զիջել Թուրքիային կամ վերջինին դարձնել այս նախաձեռնության մասնակիցը: Իսկ դա, ելնելով նախաձեռնությունների նկատմամբ Վաշինգտոնի խանդոտ վերաբերմունքից, հավանական չի թվում:

ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ՎՆԱՍՆԵՐՆ ՈՒ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԹՈՂԵՑԻՆ

Ըստ Կամո Արեյանի՝ անհետաձգելի աշխատանքներ են տարվում Կենտրոնում

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ ձեռնարկվել են քաղաքապետարանի եւ Կենտրոն թաղապետարանի կոմունալ սպասարկման ծառայությունների կողմից անհետաձգելի միջոցառումներ, վերացնելու մարտի մեկին կատարված վայրագությունների հետեւանքով առաջացած բոլոր խնդիրները, մայրաքաղաքում ապահովելու կենսագործունեությունը եւ տալու ֆինանսական գնահատական:
Երեկ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանի վնասները վերականգնված են ամբողջությամբ` տեղադրված են պատմության եւ անցագրային ծառայության մուտքի պատուհանները, լուսարձակները, բաշխիչ տուփերը եւ շենքն իր նախկին տեսքով ծառայում է նպատակին: Շենքի վրա տարված աշխատանքների ընդհանուր ծախսը, ըստ Կամո Արեյանի, կազմել է 3 միլիոն 68 հազար դրամ: Կամո Արեյանը հայտնեց նաեւ, որ զրուցել է Մոսկվայի տան ղեկավարի հետ, պատվիրել նյութեր` վնասը վերականգնելու համար: Փոխքաղաքապետը առաջին հերթին ներկայացրեց կոմունալ ծախսերը` Ազատության հրապարակում եւ քաղաքապետարանի հարակից տարածքում: Փողոցներից դուրս է բերվել 44 մեքենա` (408 մետր խորանարդ) աղբ, իսկ ընդհանուր առմամբ Կենտրոնում տարված այդ աշխատանքների վրա ծախսվել է 2 միլիոն 200 հազար դրամ, որը վերցվել է Կենտրոն համայնքի, մասամբ էլ քաղաքապետարանի բյուջեից: Ազատության հրապարակի, մայթերի մաքրման համար ծառայել են 25 ջրցան մեքենաներ: Ջարդված մեքենաների թափոններն էլ արդեն տեղափոխված են: Աղբահանության, սանմաքրման, ջարդված մեքենաների տեղափոխման համար էլ ներդրվել է 2,5 միլիոն դրամ` վերջին երեք օրվա ընթացքում: Անհետաձգելի աշխատանքներ են տարվում կենտրոնում` օպերայի, քաղաքապետարանի շրջակայքում, 2000 քառակուսի մետր գազոնային տարածքի վերականգնման համար: Մյասնիկյանի արձանին հարող պուրակն է բերվում նախկին տեսքի: Վերականգնվելու են 35 գծամետր եզրաքարեր, 40 սեկցիա թուջե ցանկապատ, գրանիտե սալեր, Կարապի լճի նստարաններ: Մարտի 6-ի դրությամբ շինարարության ոլորտում վերականգնված են քաղաքապետարանին հարող ցանկապատերն ու մայթերը:
Արեյանի խոսքերով, այսօր արդեն հասարակական քաղաքական տրանսպորտի գործունեությունը բնականոն է: Սակայն, եթե մինչ մարտի մեկը գործում էր 50 տրոլեյբուս, ապա այս պահի դրությամբ դրանք 44 են: Մնացած 6 տրոլեյբուսները լուրջ վնասված են եւ տեղափոխվել են հավաքակայան: Ինչ վերաբերում է կրթական հաստատություններին, ապա Կամո Արեյանը վստահեցրեց, որ Մայակովսկու, Սպենդիարյանի դպրոցներում դասընթացները բնականոն հունով են ընթանում: Նույնը նաեւ վերաբերում է առողջապահության ոլորտներին, որտեղ ամենօրյա բաժանորդային ծառայություն է իրականացվում:
Մարտի մեկին վնասվել են նաեւ շտապօգնության մեքենաները, որոնց ֆինանսական խնդիրների, ինչպես նաեւ վերականգնման մասին, Կամո Արեյանը խոստացավ տեղյակ պահել ճշտելուց հետո: Թաղապետարաններն էլ իրենց բնականոն, ֆունկցիոնալ աշխատանքներով են տարված: Վերջում Կամո Արեյանը նշեց, որ կառավարության աջակցությամբ քաղաքապետարանն ու թաղապետարանները հնարավորություն ունեն բարելավելու քաղաքում տարվող գործընթացը: Եվ հիշեցրեց, որ կտրվեն ընդհանուր վնասների եւ դրանց վերականգնման ստույգ ծախսերը:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Իսկ ինչու՞ դատի չենք տալիս Լեվոն Տեր Պետրոսյանին նրա գործունեության հետեվանքով առաջացած ծախսերը չհոգալու համար.

OSCE Sees Precedent between Kosovo and Karabakh Conflicts

BAKU (Trend)--The Chief consultant for the Organization for Security and Cooperation in Europe told Thursday said he saw precedent between the Kosovo and Karabakh conflicts. “Irrespective of the difference between Kosovo and Nagorno-Karabakh conflicts, the Kosovo model of settling the conflict may be a precedent for the Nagorno-Karabakh problem,” the chief consultant of the OSCE, Dov Lints, said during a speech at a NATO Parliamentary Assembly seminar in Baku. “The problems should be resolved. Otherwise new victims would appear and actions with the separatist mood would be carried out,” the OSCE envoy said. The State Department was quick to react with its spokesman Tom Casey saying that Kosovo does not set a precedent and should not be viewed as such. “Kosovo's status was implemented with a specific United Nations Security Council resolution, which presupposed that status would be defined at the right moment by the international community." "That is where we are now. Kosovo is not a precedent and should not be seen as a precedent for any other place in the world. It is certainly not a precedent for Nagorno-Karabakh,” the U.S. State Department spokesman said

Wednesday, March 05, 2008

An invention called 'the Jewish people'

By Tom Segev from Haaretz.com

Israel's Declaration of Independence states that the Jewish people arose in the Land of Israel and was exiled from its homeland. Every Israeli schoolchild is taught that this happened during the period of Roman rule, in 70 CE. The nation remained loyal to its land, to which it began to return after two millennia of exile. Wrong, says the historian Shlomo Zand, in one of the most fascinating and challenging books published here in a long time. There never was a Jewish people, only a Jewish religion, and the exile also never happened - hence there was no return. Zand rejects most of the stories of national-identity formation in the Bible, including the exodus from Egypt and, most satisfactorily, the horrors of the conquest under Joshua. It's all fiction and myth that served as an excuse for the establishment of the State of Israel, he asserts. According to Zand, the Romans did not generally exile whole nations, and most of the Jews were permitted to remain in the country. The number of those exiled was at most tens of thousands. When the country was conquered by the Arabs, many of the Jews converted to Islam and were assimilated among the conquerors. It follows that the progenitors of the Palestinian Arabs were Jews. Zand did not invent this thesis; 30 years before the Declaration of Independence, it was espoused by David Ben-Gurion, Yitzhak Ben-Zvi and others. If the majority of the Jews were not exiled, how is it that so many of them reached almost every country on earth? Zand says they emigrated of their own volition or, if they were among those exiled to Babylon, remained there because they chose to. Contrary to conventional belief, the Jewish religion tried to induce members of other faiths to become Jews, which explains how there came to be millions of Jews in the world. As the Book of Esther, for example, notes, "And many of the people of the land became Jews; for the fear of the Jews fell upon them."
Advertisement
Zand quotes from many existing studies, some of which were written in Israel but shunted out of the central discourse. He also describes at length the Jewish kingdom of Himyar in the southern Arabian Peninsula and the Jewish Berbers in North Africa. The community of Jews in Spain sprang from Arabs who became Jews and arrived with the forces that captured Spain from the Christians, and from European-born individuals who had also become Jews. The first Jews of Ashkenaz (Germany) did not come from the Land of Israel and did not reach Eastern Europe from Germany, but became Jews in the Khazar Kingdom in the Caucasus. Zand explains the origins of Yiddish culture: it was not a Jewish import from Germany, but the result of the connection between the offspring of the Kuzari and Germans who traveled to the East, some of them as merchants. We find, then, that the members of a variety of peoples and races, blond and black, brown and yellow, became Jews in large numbers. According to Zand, the Zionist need to devise for them a shared ethnicity and historical continuity produced a long series of inventions and fictions, along with an invocation of racist theses. Some were concocted in the minds of those who conceived the Zionist movement, while others were offered as the findings of genetic studies conducted in Israel. Prof. Zand teaches at Tel Aviv University. His book, "When and How Was the Jewish People Invented?" (published by Resling in Hebrew), is intended to promote the idea that Israel should be a "state of all its citizens" - Jews, Arabs and others - in contrast to its declared identity as a "Jewish and democratic" state. Personal stories, a prolonged theoretical discussion and abundant sarcastic quips do not help the book, but its historical chapters are well-written and cite numerous facts and insights that many Israelis will be astonished to read for the first time.

ԻՍՐԱՅԵԼՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՀՐԵԱ ԱԶԳ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ


Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Շլոմո Զանդը հավաստիացնում է, որ հրեա ազգ գոյություն չունի, իսկ պատմական հայրենիքից հրեաների արտաքսումը լոկ առասպել է Իսրայել պետության ստեղծումն արդարացնելու համար:
Պատմաբանն իր «Երբ եւ ինչպես դուք դարձաք հրեաներ» գրքում գրում է, որ հրեա ժողովուրդ չի եղել, գոյություն են ունեցել պարզապես հուդայականություն դավանող մարդկանց խմբեր:
«Միգնյուզ» կայքէջը մեջբերում է Զանդի այն պնդումը, թե հրեաների արտաքսումը հնարանք է: Պատմաբանը պարզաբանում է, որ հռոմեացիները սկզբունքորեն չեն կիրառել նվաճված ժողովուրդների արտաքսումներ, իսկ արաբների գալուց հետո, նրա խոսքերով, հուդայականների մեծ մասն ընդունել է իսլամ եւ ձուլվել է հասարակության մեջ: Զանդը եզրակացնում է, որ ժամանակակից պաղեստինցիներն այդ ձուլված հուդայականների ժառանգներն են:
Զանդը չի ժխտում հրեաների գաղթը Բաբելոն, բայց պնդում է, որ տվյալ երեւույթը մեծ մասամբ կամավոր բնույթ է կրել:
Պատմաբանը նաեւ հակասական հետեւություն է անում, թե հուդայականներն իրենց կրոնը տարածել են հարեւանների մեջ. այստեղ նա մեջբերում է անում Եսթերի գրքից: Իսրայելում ավելի վաղ անցկացված, բայց հրապարակայնորեն չքննարկված հետազոտությունների հիման վրա Զանդը հանգամանորեն նկարագրում է Արաբական թերակղզու հարավի հուդայական թագավորությունը եւ Հյուսիսային Աֆրիկայի հուդայական բարբարոսներին: Նրա կարծիքով, Իսպանիայի հրեական համայնքը (սեֆարդներ) գոյատեւել է քրիստոնեական Իսպանիան նվաճած եւ ապա հուդայականություն ընդունած արաբներից:
Գիտնականի կարծիքով, աշքենազները Խազարական խանության` հյուսիս գնացած սերունդներն են: Զանդը ընդգծում է, որ իդիշը վաճառականների տարածած խազարական խոսվածքի եւ գերմաներենի խառնուրդ է:
Բոլոր մայրցամաքներում եւ բոլոր ռասաների մեջ հուդայականություն քարոզած համայնքների գոյությունը Զանդին մտածել է տալիս, որ հրեա ժողովրդի պատմության վերաբերյալ հանրաճանաչ ճշմարտությունների մեծ մասը հորինել են սիոնիզմի հիմնադիրները, որոնց մի շարք դոգմաներ հեռու չեն ռասիստական դրույթներից:
Իսրայելը պետք է հրաժարվի «Հրեական ժողովրդավարական պետություն» ձեւակերպումից եւ դառնա ամենքի պետությունը, եզրակացնում է պատմաբանը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ


ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի շրջանավարտ Գեւորգ Կալոշյանը թուրքերեն է թարգմանել Նար-Դոսի «Ես եւ նա» պատմվածքը: Այն կարող է հրատարակվել Թուրքիայում:
Կալոշյանների գերդաստանը եղեռնի տարիներին մեծ կորուստներ է ունեցել: Միայն մի քանի հոգու է հաջողվել ողջ մնալ:
Գեւորգի հայրը մինչեւ բանակում ծառայության անցնելը ապրել է Արեւմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում, ծառայությունից հետո տեղափոխվել Ստամբուլ: Հենց այնտեղ էլ կազմավորվել է Կալոշյանների ընտանիքը: Գեւորգի հայրն ու եղբայրները կահույքագործ են: Թուրքիայում հայրը հայտնի է եղել որպես լավ արհեստավոր: Նա նաեւ վոլեյբոլի մարզիչ է եղել: 1980 թ. որպես զբոսաշրջիկ` նրանք եկել են Հայաստան ու մինչ օրս այստեղ են: «Հորս հայացքները թույլ չէին տալիս ապրել Թուրքիայում», պատմում է Հայաստանում ծնված Գեւորգը: Բայց Խորհրդային Հայաստանում հաստատվելն էլ դժվար էր: Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի միջնորդությամբ մեկ տարվա ընթացքում նրանք վերջապես Հայաստանի քաղաքացիություն են ստանում: Մտավորականները խանդավառությամբ են ընդունել այն լուրը, որ Թուրքիայից եկած մի հայ ընտանիք ցանկանում է հաստատվել հայրենիքում:
Ղարաբաղյան պատերազմի օրերին, ինչպես բոլորը, այս ընտանիքը եւս ապրել է ծանր կյանքով, բայց այնքան մեծ է եղել ոգեւորությունը, որ բոլոր դժվարություններն էլ մղվել են հետին պլան: Գեւորգը չի հիշում իրենց տանը որեւէ խոսակցություն Հայաստանից հեռանալու մասին, չնայած, ինչպես ինքն է ասում, հնարավորությունների առումով որեւէ խնդիր չեն ունեցել, ասենք, Եվրոպա կամ թեկուզ նորից Թուրքիա գնալու համար:
«Շատ դժվար է միանշանակ գնահատել Թուրքիան, կյանքը Թուրքիայում, հայերի նկատմամբ եղած դիրքորոշումները: Այդ երկիրը շատ շերտերից է կազմված: Հայրս շատ բան է պատմել ինձ այնտեղի մասին», ասում է Գեւորգը: Նրա մեջ կամաց-կամաց մեծ հետաքրքրություն է առաջացել թուրքերենի նկատմամբ, որովհետեւ բոլոր հարազատները տիրապետել են այդ լեզվին: Մինչեւ համալսարան ընդունվելը թուրքերեն չի իմացել, որովհետեւ ընտանիքում ասես տաբու է եղել այդ լեզվի վրա: Նա պատմում է, որ երբ Հայաստան են եկել, հեռուստացույցի ալեհավաքը տեղադրողներն առաջարկել են որոշակի գումարի դիմաց այնպես անել, որ այն թուրքական ալիքներ էլ որսա: «Հայրս հայհոյանքների տարափ է իջեցրել այդ մարդու գլխին»,- պատմում է Գեւորգը: Բայց երբ տղան ընտրել է իր մասնագիտությունը, «հակաթուրքերենական» մթնոլորտը մեղմվել է: Ծնողները շատ են օգնել որդուն համալսարանում թուրքերեն ուսումնասիրելու տարիներին:
«Թուրքերի հետ բազում խնդիրներ ունենք, որոնք պիտի մի օր հանգուցալուծման հասնեն», ասում է Գեւորգը: Նա համոզված է, որ թուրք-հայկական հարաբերությունները չեն կարող մշտապես այնպիսի բնույթ կրել, ինչպես այսօր: «Թուրքիայում շատ են մարդիկ, որոնք ընդունում են անցյալի մեղքերը: Եթե մենք վանենք նաեւ այս դեմոկրատական շրջանակներին, դա, անշուշտ, բացասական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: Բայց ուզում եմ, որ մեր ու նրանց քայլերը համարժեք լինեն: Այնպես չլինի, որ 20-րդ դարասկզբի նման մենք զիջենք, եղբայր անվանենք նրանց, բայց պարզվի, որ նրանց մտադրությունները, մեղմ ասած, բնավ էլ եղբայրական չեն»:
Իսկ «Ես եւ նա»-ն թարգմանելու գաղափարը ծնվել է այսպես: Գեւորգը պատմում է. «Մոտ մեկ տարի առաջ մեր տուն էին եկել Ստամբուլի «Առաս» (Արաքսի թուրքերեն անվանումը) հայկական հրատարակչության աշխատակիցներից մի քանիսը, որոնք ծանոթ էին հորս հետ: «Առասն» արդեն բազմաթիվ գրքեր է հրատարակել Թուրքիայում հայերի ու հայկական հարցի վերաբերյալ հենց թուրքերենով: Նրանք հայտնեցին, որ Թուրքիայի որոշ շրջանակներ ցանկանում են մշակույթի, գրականության ասպարեզում փոխգործակցել Հայաստանի հետ. հայ գրողների ստեղծագործությունները տպագրել թուրքերենով, թուրքերինը` հայերենով: Ես էլ որոշեցի անմասն չմնալ այդ ամենից ու թարգմանել որոշ ստեղծագործություններ, որոնցով կարելի է ներկայանալ օտար ընթերցողին»: Առայժմ Գեւորգը թարգմանել է միայն «Ես եւ նա»-ն, հիմա էլ աշխատում է Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի վրա: Նա ցանկանում է ամեն հայ հեղինակից թարգմանել գոնե երկու-երեք ստեղծագործություն: Որոշել է արձակից սկսել, որովհետեւ դեռ չի համարձակվում չափածո գործեր թարգմանել: Ընտրում է այնպիսի թեմաներ, որոնք հոգեհարազատ կլինեն նաեւ թուրք ընթերցողի համար: Գեւորգն արդեն ներկայացրել է թուրքերեն «Ես եւ նա»-ն «Առաս» հրատարակչությանը: Նրանք պիտի ծանոթանան գործին, եթե կարիք լինի, շտկեն որոշ բաներ ու հրատարակեն Թուրքիայում: Երբ Գեւորգն ավարտի նաեւ «Սպանված աղավնին», արդեն կպայմանավորվի հրատարակչության հետ Նար-Դոսի ստեղծագործությունների առանձին գիրք հրատարակելու մասին:
Գեւորգը բաժանել է իր թարգմանած ստեղծագործությունը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժնի ուսանողներին: Նա համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում որոշակի, թեկուզ փոքր դերակատարում ունենալու համար պարտադիր չէ քաղաքական պաշտոններ զբաղեցնել: Ըստ նրա` ամեն բան սկսվում է գաղափարներից:
Քսանմեկամյա երիտասարդն առհասարակ հետաքրքրվում է գրականությամբ. փոքրիկ ժողովածու է կազմել մի քանի արեւմտահայ բանաստեղծների եւ իր արեւմտահայերեն բանաստեղծություններից` դրանք դասավորելով երիտասարդ աղջկա եւ տղայի սիրային երկխոսության ձեւով: Նա նույնիսկ վեպ է գրում:
ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՈՒՄ ՉԷՐ»

«Ազգին» ուղարկած «Անխոհեմ լրագրություն կամ ինչ ընդհանրություններ ունեն Անկարան, Ափոն, Աշոտը եւ այլք» նամակում Արմեն Կ. Հովհաննիսյանը հայտնում է, որ «USA Armenian Life Magazine»-ը փետրվարի 21-ի խմբագրականում քննադատության թիրախ է դարձրել Հայաստանի առաջին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրանց ողջ գերդաստանին ծանակելը համարելով բարոյական եւ մասնագիտական պարտք: Պատճառը, ինչպես քանիցս գրվել է, այն է, որ 2007-ի օգոստոսին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած իր նամակում Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայոց ցեղասպանություն» արտահայտության փոխարեն օգտագործել է «Հայոց մեծ հայրենազրկում» բառեզրը, որն ըստ հոդվածագրի, «խիստ վիրավորական է», քանի որ դրանով Հովհաննիսյանը ջուր է լցնում թուրքերի ջրաղացին, «քաջալերում է թշնամուն»:
Արմեն Հովհաննիսյանը նշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ արտահայտությունը օգտագործել է նաեւ միջազգային ամսագրերում տպագրված իր մի շարք հոդվածներում: «Երիտթուրքերը միայն մի քանի միլիոն մարդկանց կյանքը չէ, որ խլեցին. հայերի զանգվածային սպանդն, այո, ավարտված է, բայց հետեւանքները տակավին շարունակվում են: Ուրեմն՝ ցեղասպանությունը սոսկ ժողովրդի զանգվածային ոչնչացում չէր: Հայրենիքի յուրացումը հավասարապես կործանարար էր եւ շարունակվում է մինչ օրս՝ մերօրյա Թուրքիային դարձնելով երիտթուրքերի կատարած ոճրագործության մեղսակիցը: Մեզանից ոմանք միջազգային քաղաքականության ամենաազդեցիկ ատյաններում պահանջում են պատմության ճանաչում, իսկ ուրիշները թաքնվում են դեղին լրագրության եւ, մանավանդ, հայրենանվեր մարդկանց բնույթի ոչնչացմանն ուղղված անձնավորված արշավների հետեւում: Չնայած հայաստանյան որոշ պաշտոնական շրջանակներում նկատվող վախին, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ նախանձին, ինչպես նաեւ Ափո Ջաբարյանի, Աշոտ Գրիգորյանի եւ անանուն այլ «ակտիվիստների» չարակամությանը, Հովհաննիսյանը հաջորդ ամիս կրկին կմեկնի Ստրասբուրգ՝ շարունակելու իր ճիգերն ի նպաստ Հայոց մեծ հայրենազրկման ճանաչման եւ արդար հատուցման», իր խոսքն ամփոփելով գրում է Արմեն Հովհաննիսյանը:
Ռ. Պ.

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այդ մասին նախորդ օրը տեղեկացրել է թուրքական BIA լրատվական գործակալությունը: Տեղեկության համաձայն, 2007-ի հունվարի 20-ին մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանության հաջորդ օրն Անկարայում կազմակերպված սգո միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել հրապարակախոս Թեմել Դեմիրերը: Նա մասնավորապես ասել է. «Ապրում ենք մի երկրում, որտեղ ճշմարտությունների մասին չբարձրաձայնելը ենթադրում է դառնալ սպանության անմիջական մասնակիցը: Հրանտ Դինքին սպանել են ոչ միայն նրա համար, որ ինքը հայ էր, այլ արտահայտվում էր մեր երկրում կատարված ցեղասպանության մասին: Եթե թուրք մտավորականները 301 անգամ չխախտեն քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, ապա դառնալու են Դինքի սպանության հանցակիցը: Ցեղասպանությունը մեր պատմության իրողությունն է: Դա կոչվում է հայերի ցեղասպանություն: Այս իրողությունը բոլորիս կյանքի գնով է բացատրել Հրանտը: Դինքի սպանության հանցակիցներն են նրանք, ովքեր խուսափում են խախտել մարդասպան պետության քրեական օրենսգիրքը: Նրանք, ովքեր անցյալում բնաջնջել էին հայերին, այսօր հարձակվում են մեր քուրդ եղբայրների վրա: Հանուն ժողովուրդների եղբայրության պայքարողները պարտավոր են հաշտվել սեփական պատմության հետ: Ես կոչ եմ անում բոլորին, գործել 301-րդ հոդվածի սահմանած հանցանքը: Այո, հայերի ցեղասպանություն է եղել մեր երկրում»:
Հիմք ընդունելով այս ելույթը, դատախազ Լեւենթ Սավաշը 2007-ի հունվարի 24-ին միջնորդագիր է ներկայացնում դատարան, այսպիսով ոստիկանությունն սկսում է հետաքննությունը: Միջնորդագիրն ու հետաքննության արդյունքների հիման վրա Անկարայի երկրորդ ատյանի դատարանը «մարդկանց միջեւ թշնամանք եւ ատելություն սերմանելու», ինչպես «Հրապարակավ Թուրքիայի Հանրապետությունը նսեմացնելու» մեղադրանքով քրեական գործ է հարուցում Թեմել Դեմիրերի դեմ: Դատական առաջին նիստը նշանակված է մարտի 6-ին: Դրան իսկույն արձագանքում են մի շարք թուրք մտավորականներ եւ ձեռնամուխ են լինում «Թեմել Դեմիրերի հետ համերաշխության նախաձեռնության» ստեղծմանը:
Հ. Չ.

«ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՈԳԵՎՈՐԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ»

Հայտարարում է Ադրբեջանի նախագահը եւ ստեղծում հակասությունների հավելյալ պաշար Թուրքիայի հետ

Մարտի 4-ին, երբ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը Մարտակերտի շփման գծում գրոհում էր հայկական դիրքերի վրա, գրավում պաշտպանական հենակետերից մեկը, ապա հետ շպրտվում եւ փախուստի դիմում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Խանլարում հայտարարում է. «Ինչ գնով էլ լինի, վերականգնելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Նրա հայտարարությանն արձագանքել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը: Ըստ MSNBC-ի, նույն օրը Իլհամը վերադարձել է Բաքու, որտեղ ասել է, թե բոլորովին վերջերս անկախություն հռչակած Կոսովոն ոգեւորել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Հիշեցնենք, որ նախադեպի հանգամանքը խիստ զայրացրել է Ադրբեջանին, ինչի հետեւանքով Միլի Մեջլիսն ի նշան բողոքի որոշում է ընդունել Կոսովոյից դուրս բերել խաղաղարար միջազգային ուժերի կազմում ծառայող ադրբեջանական 33 հոգանոց ջոկատը:
Հատկանշական է, որ Թուրքիան, ելնելով «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» համար նախադեպ ստեղծելու հեռանկարից, ողջունել էր Կոսովոյի անկախությունը, ճանաչելով անհապաղ: Այլ կերպ, որքան էլ Ադրբեջանն ու Թուրքիան համարվեն մեկ ազգի երկու առանձին պետություններ, ակնհայտ են նրանց տարաձայնություններն, ընդ որում ոչ միայն Կոսովոյի հարցում:
Հակառակ Թուրքիայի պահանջներին, Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», պատճառաբանելով, թե այդ դեպքում Եվրոմիության անդամ Հունաստանն էլ Կիպրոսի Հանրապետության հետ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մինչ Թուրքիան հարաբերությունները բարելավելիս մի շարք բնագավառներում սերտորեն համագործակցում է Սիրիայի եւ Իրանի պես Հայաստանին ավանդաբար բարեկամ երկրների հետ, Ադրբեջանը Սիրիայի հարցում հանդես է գալիս ամերիկյան դիրքերից, իսկ Իրանի առնչությամբ պատրաստակամություն է հայտնում, որ ստեղծման դեպքում կմիանա ԱՄՆ-ի նախաձեռնած հակաիրանական կոալիցիային:
Թուրքիան եւ Իրանը միանգամայն հակադիր դիրքերում են Միջերկրածովյան միության հարցում, որի ստեղծման շուրջը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն փոխհամաձայնության են եկել: Այս հակադրությունը, որի հիմքում ընկած են Միջերկրածովյան միության ստեղծման պարագային ԵՄ-ին անդամակցության հնարավորությունը կորցնելու Անկարայի մտավախություններն ու Եվրոինտեգրման Ադրբեջանի հաշվարկները, առավելապես պետք է արտահայտվի ՀՀ նախագահական ընտրությունների եւ հատկապես դրա արդյունքների նկատմամբ վերաբերմունքի հարցում:
Խոսքը տվյալ դեպքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին է, որը փետրվարի 21-ին Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահներից անմիջապես հետո Հայաստանի նախագահ ընտրվելու առնչությամբ թուրք ազգի եւ անձամբ իր անունից ոչ միայն շնորհավորել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, այլեւ բարեմաղթանքներ էր հայտնել հայ ժողովրդին: Քանի որ նույն օրն Ադրբեջանը նոտա էր ներկայացրել ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին եւ Եվրոխորհրդարանին՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները, ուստի Աբդուլլահ Գյուլի շնորհավորական ուղերձով Անկարան ոչ միայն անտեսում էր Բաքվի նոտան, այլեւ ցույց էր տալիս նոտայից բխող ՀՀ նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու ադրբեջանական պահանջի սնանկությունը:
Միաժամանակ նշենք, որ Թուրքիայի նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի նորընտիր նախագահին, Ադրբեջանի վերոհիշյալ պահանջի սնանկությունը ցույց տալուց բացի զսպաշապիկի ներգործություն է ունեցել թուրքական կենտրոնական թերթերի վրա: Այդ իսկ պատճառով դրանք հատ ու կենտ բացառությամբ մարտի 1-ի խժդժությունների եւ Մարտակերտում հայ-ադրբեջանական շփման գծում բախումների առնչությամբ առանձնակի ոգեւորություն չեն դրսեւորում:
Թուրքական թերթերն, ընդհանուր առմամբ, չեն փորձում նաեւ ուռճացնել տվյալները: Դրա վկայությունը երեւանյան խժդժություններում կատարված 8 սպանության եւ 30 ձերբակալության մասին կառավարամետ «Ենի շաֆաքի» գլխավորությամբ կենտրոնական թերթերի հրապարակած տվյալներն են: Նույնը պետք է ասել նաեւ թուրքական հանրային հեռուստատեսության մասին, որն, ինչպես «Ենի շաֆաքն» ու այլ թերթեր, բացառությամբ Ադրբեջանում հրատարակվող «Զամանի», Մարտակերտի շփման գծում տեղի ունեցած բախումների առնչությամբ տուրք չեն տալիս 12 հայ զինծառայողի սպանության վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական հայտարարություններին: Պարզապես դրանք կիսով չափ կրճատում են սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը, նշելով, որ նրանք 4-ն են, հայտնի է 3-ի անունը, ադրբեջանական կողմն առաջ է քաշում մեծ թվով հայերի սպանության վարկած:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«ԱՋ ՈՒԺԵՐԻ ԴԱՇԻՆՔՆ» ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Ովքե՞ր եւ ինչո՞ւ նախաձեռնեցին Հայաստանի նախկին նախագահի վերադարձը

Նախընտրական շրջանի մեր հրապարակումներից մեկում («Ինչո՞ւ Հայաստանի նախկին նախագահը Մոսկվա մեկնեց», «Ազգ», 15 փետրվարի, 2008) անդրադարձել էինք Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ օրերին Մոսկվա կատարած այցելությանը եւ դրա նպատակներին: Մասնավորապես նշել էինք, որ նախկին նախագահի նախընտրական շտաբի տարածած տեղեկությունները, թե նա իբր հանդիպել է այն ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ եւ նախագահի գլխավոր թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի հետ, հերքեցին հենց ռուսական պաշտոնական աղբյուրները: Նշել էինք նաեւ, որ այդ տեղեկությունը նախկին նախագահի հերթական բլեֆն էր եւ լիովին տեղավորվում էր ապատեղեկատվության տարածման նրա նախընտրական ռազմավարության մեջ:
Միաժամանակ, անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ նա հանդիպել է «Աջ ուժերի դաշինք» կոչվող ռուսաստանյան կուսակցության ներկայացուցիչ եւ Մոսկվայի հրեական համայնքի ղեկավար Լեոնիդ Գոսմանի հետ, այն միտքն էինք ընդգծել, որ չնայած ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, ե՛ւ Լեոնիդ Գոսմանը հերքել են այդ հանդիպման փաստը, այն, այնուամենայնիվ, կայացել է: Գաղտնիք չէ, որ «Աջ ուժերի դաշինք» կոչվող կուսակցությունը արեւմտյան շրջանակների եւ մասնավորապես տխրահռչակ օլիգարխ Բորիս Բերեզովսկու շահերն է ներկայացնում եւ Ռուսաստանի անհանդուրժողական ընդդիմությունն է: Պատահական չէինք համարել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կապը ռուսաստանյան վերոնշյալ ուժի եւ Ադրբեջանից Ռուսաստանը շրջանցելով էներգակիրների տեղափոխմամբ շահագրգռված շրջանակների հետ: Այն համոզմունքն էինք հայտնել, որ հենց այդ շրջանակներն են նախկին նախագահին «խաղի մեջ» մտցրել՝ Հայաստանի միջազգային վարկանիշը եւ դիրքերը թուլացնելու նպատակով: Ներկայումս, երբ արդեն բոլորս ենք ականատես հետընտրական զարգացումներին, երեւի թե այլեւս կասկածելու տեղ չկա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը հենց վերոնշյալ՝ Հայաստանը ապակայունացնելու եւ վարկանիշը գցելու նպատակով էր արված, ինչը, դժբախտաբար, տեղի ունեցավ: Սակայն ոչ միայն անմիջական արդյունքով, այլեւ հենց կոնկրետ իրադարձություններով հստակորեն երեւում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ կապը ռուսաստանյան «Աջ ուժերի դաշինք» կուսակցության հետ: Ինչի՞ մասին է խոսքը:
Հայաստանում հենց նախագահական ընտրությունների օրը ռուսաստանյան «Աջ ուժերի դաշինքի» ինտերնետային էջում (www.sps.ru) հայտնվում է ոչ այլ մեկի, այլ հենց այդ կուսակցության ղեկավար Նիկիտա Բելիխի «Այսօր Հայաստանում նախագահական ընտրություններ են» վերնագրով հոդվածը: Հոդվածը բացահայտ համակրանքով է լցված Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ հակակրանքով՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ներկայացնենք մի քանի դրվագներ այդ հրապարակումից:
Փորձելով արդարացնել Հայաստանի նախկին նախագահի կառավարման իսկապես մղձավանջային տարիները, Նիկտա Բելիխը հայտնագործում է, որ 90-ականները «ցուրտ ու սով էին գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքում», եւ դժգոհում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «խորհրդային ռեժիմին հաղթելու մասին» հայկական հեռուստատեսությամբ խոսք անգամ չի ասվում: Միաժամանակ «Աջ ուժերի դաշինքի» ղեկավարը նեղսրտում է, ասելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին Հայաստանի իշխանությունները մեղադրում են, որ նա ցանկանում էր «հանձնել» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, մինչդեռ, ըստ Նիկիտա Բելիխի խիստ քնքուշ մենկաբանության, «նախկին նախագահը նախատեսում էր 1998-ին ստորագրել հակամարտության կարգավորման փուլային համաձայնագիր Ադրբեջանի հետ»:
Ելնելով վերոնշյալից, կարիք կա հարցնելու, թե ինչո՞ւ էր հենց հայաստանյան ընտրությունների օրը վերոնշյալ ռուսաստանյան քաղաքական ուժի ղեկավարն անձամբ, այդպես ջանասիրաբար շտապել արձագանքելու հայաստանյան ընտրություններին, կամ կարելի է կասկածել նախընտրական շրջանում այդ կուսակցության ներկայացուցչի հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման փաստի առկայությանը: Այս ամենը բացահայտում է, թե ում շահերն է արտահայտում Հայաստանում Տեր-Պետրոսյանը, որտեղից է գալիս նրա վերադարձը քաղաքականություն եւ որ շրջանակներն են աջակցում նրան:
Ինչ վերաբերում է մարտի 2-ի նախագահական ընտրություններին եւ դրան հաջորդած ռուսաստանյան այս նույն ուժի՝ «Աջ ուժերի դաշինքի» եւ նույն Նիկիտա Բելիխի կազմակերպած բողոքի ցույցին, ապա դա վերջնականապես պայթեցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի այն օրերին փչած փուչիկը՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ իբր նրա հանդիպման մասին: Ինչպե՞ս կարող էր Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ վերջինս հանդիպում եւ աջակցություն է ստանում իրեն արմատապես ընդդիմադիր «Աջ ուժերի դաշինքի» եւ նրա հովանավորողների հետ: Ի դեպ, նույն «Աջ ուժերի դաշինքի» ինտերնետային էջում ամիսներ շարունակ տեղադրված էր Դմիտրի Մեդվեդեւի նկարը եւ կոչ էր արվում ռուսաստանցիներին չմասնակցել նախագահական ընտրություններին, որը բնորոշվում էր որպես «ֆարս»: Բացի այդ, Ռուսաստանի նախագահի ընտրությունների հաջորդ օրը, նույն Նիկիտա Բելիխին, չարտոնված հանրահավաք անցկացնելու համար Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալեց:
Ասվածին մնում է ավելացնել, որ արդեն ծիծաղելի է ռուսաստանյան թերթերից մեկին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտությունը, թե ինքը չի կարող բացահայտել Ռուսաստանում իր հանդիպումների գաղտնիությունը: Այդ ամենն այնքան բացահայտ է: Մնում է միայն ծանոթանալ տեղի ունեցող իրադարձություններին եւ առկա հրապարակումներին, ինչը եւ ներկայացրինք:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԴՎԶՈՒՄԸ

«Սարսափի տարիների վերականգնման ցնորք, Հայաստանի առաջին նախագահի ահաբեկչական պլանները» վերնագրով Լեւոն Տեր-Պետրոսյանին հղած իր նամակում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը անդրադառնում է «Ռեգնում» գործակալությանը նրա տված ասուլիսին՝ անելով դրանից բխող եզրահանգումներ: Նա մեջբերում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները «շեշտակիորեն բարելավելու» Տեր-Պետրոսյանի առաջարկը, ընդգծելով, որ դրան կարելի է հասնել միմիայն տարածքային կորուստների ու ցեղասպանությունից հրաժարվելու ճանապարհով՝ «Հասկանալի է, որ դուք արյուն չեք թափել այդ սուրբ հողակտորի ազատագրման համար, բայց գոնե հարգեք հայ ժողովրդի որդիների թափած արյունն ու մեկընդմիշտ հրաժարվեք ձեր հայրենադավ գործունեությունից»: Երեւանի ժուռնալիստների միությունում երեկ նա ընթերցեց եւս մեկ նամակ՝ հասցեագրված «Ժառանգություն» կուսակցության Րաֆֆի Հովհաննիսյանին, որը Թուրքիայի նախագահին ուղարկած շնորհավորական ուղերձում ցեղասպանություն բառի փոխարեն գործածել էր հայրենազրկում կամ մեծ տեղահանություն բառը: Ըստ Գրիգորյանի, դրանով Րաֆֆի Հովհաննիսյանը ոչնչացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար տարված տարիների աշխատանքը, իմաստազրկել է 2 տասնյակից ավելի երկրների խորհրդարաններում ընդունված բանաձեւերը: «Անկասկած, Հովհաննիսյանը լիովին քաջատեղյակ է ցեղասպանություն բառի քաղաքական արժեքին: Չէ՞ որ Թուրքիան պատրաստ է առատորեն վճարել, որ հայերը ցեղասպանություն բառը փոխարինեն մեկ ուրիշ բառով: Սլովակիայում Թուրքիայի դեսպանը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի հանվի Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված խաչքարը, իսկ ցեղասպանություն բառի փոխարեն գործածվի մեկ այլ բառ»:
Ռ. Պ.

Armen Hovannisian is Suppressing Free Journalism

By APPO JABARIANExecutive Publisher/Managing EditorUSA ARMENIAN LIFE Magazine

appojabarian@gmail.com

On February 19, just before USA Armenian Life Magazine's deadline, I wrote an article titled "Raffi Hovannisian Panders to Turkey at the Cost of Political Bankruptcy."

Both positive and negative responses were received. But the most notable response came from a denialist Turkish Prof. Gürbüz Çelebi of Ege University in Izmir (Smyrna), Turkey. He enthusiastically used Hovannisian's replacement of the term "Armenian Genocide" with a very weak term "Great Armenian Dispossession," as a weapon to undermine the justice sought by Armenians.

Bernard Bagrad Nazarian wrote: "I read your piece debunking Raffi Hovannisian's distortion of Armenian history with great relish and satisfaction. It's timely and 100% SPOT ON. Well done! Below I forward you my own modest response to his ("Heritage" party's) unacceptable and potentially disastrous distortion and 'intervention'/meddling/messing around with Armenia's diplomacy and history - dated 15 Feb. You may be interested to learn that I have received no response to this direct e-mail to them, which itself was in response to their own direct e-mail to me titled 'Herqum' ('Denial'). The attachment to it was their denial of the "Hayots Ashkharh" (The Armenian World) article - the entire e-mail trail is there all dated 15 Feb."

Nazarian continued: "What is curious to me is that not only have they not responded to or acknowledged my e-mail but looks like they have 'blacklisted' me or eliminated me from their distribution list altogether as I have received nothing (I do not consider that a great loss!), since my e-mail after sending me, unsolicited, regular shots for years."

In his rebuttal of Hovannisian's Heritage party's response, Nazarian underlined: "However, I find it interesting, to say the least, that 'Heritage' is distorting the 'Hayots Ashkharh' report by creating a big distortion of its own, and compounding the situation, presumably in order to hide Mr. Raffi Hovannisian's initial clear distortion of history - evasion from the use of the proper legal and historical word (and the only appropriate one in the context), i.e. Genocide!"
Nazarian further urged Hovannisian: "In your letter to 'Hayots Ashkharh,' you are translating Dispossession as 'Hayrenazrkum' (Ed.-'Deprivation of Homeland')! Now dispossession can be interpreted as 'Hayrenazrkum' with the greatest stretching of the imagination. Its real meaning is 'unezrkum' (Ed.-'Deprivation of property')! The verb 'dispossess' means to take away property, especially land; compel somebody to give up the house he occupies. And it still leaves the question: 'Why not use the proper word which is Genocide?'"

Prof. Armen Ayvazyan, the director of the "Ararat" Center for Strategic Research, wrote: "I congratulate you on this excellent -- though long overdue -- rebuke to the Hovannisian clan! To dig up the roots of their ideological bankruptcy, I would suggest reading my book on 'The History of Armenia as Presented in the American Historiography: A Critical Survey' (1998, in Armenian) as well as the ensuing debates, which are partially presented at the following sites:
http://www.hayq.org/index.php?p=10&l=eng (English),
http://www.hayq.org/index.php?p=10&l=arm (Armenian),
http://www.hayq.org/index.php?p=10&l=rus (Russian)."

An unidentified critic named "Paul S." wrote: "And Mr. Jabarian, I don't know what you are seeing through your diasporan rose-colored glasses, but Richard Hovannisian's comment about Armenia's undemocratic levels rivaling Turkey's was utterly spot on - or have you just ignored the obviously falsified elections which just took place?"

Hovsép Fidanian wrote: "An apologetic clarification is in order, in my estimation. In my humble opinion, there is nothing wrong with the usage of the word 'dispossession', alongside the accepted phrases of the 'Armenian Genocide', or as I prefer to call it the 'Armenian Holocaust', thus not allowing our Jewish brethren to monopolize the tragedy of their genocide." Why apologize for a factual statement? In fact Fidanian is saying the same thing that I and many others have said: If any one of us wants to use any secondary term -i.e. "Great Armenian Dispossession," let them use it but only in addition to the legal term "Armenian Genocide," not in its place.

Another one of my critics who asked to remain unanimous said to me: "Are you attacking Raffi because he sided with Levon Ter Petrossyan in his candidacy in the 2008 Armenian presidential election?"

R. Hovannisian's jeopardizing Armenia and Armenians' national interests is totally separate issue from his endorsement of Ter Petrossyan. True, Raffi did say during a Feb. 19 rally in support of Ter-Petrossyan: "We are joined together by the imperative for giving a brand new meaning to the legacy of our past, including both its accomplishments and its shortfalls, and by the abiding need firmly to place our nation's future upon the true path of progress. And Levon Ter-Petrosyan has become the principal spokesman for that great return toward the future." But that's irrelevant, because this writer did not endorse any one of the nine candidates in the Armenian presidential race.

Secondly, my Diasporan glasses are not "rose-colored." I'm a realist. In no way have I ever suggested that Armenia is a corruption-free state. It has a long way to go. But I shall not allow myself to further compound Armenia's problems by giving the enemy new ammunition to be used against Armenia. In time, the generational transition will transform Armenia and its society into a healthy democracy. Just like they say in French "Il ne faut pas mettre le chariot avant les bœufs" -- in English it means: "don't put the cart in front of the horse."

Ironically, among the dissenters to my article, the person who has paid homage to the elder Prof. Richard Hovannisian and his son Raffi K. Hovannisian more than any of my critics is this writer. During my entire career as an independent publisher since 1978, the number of news items, photos and articles featuring positive editorial coverage of the equally positive activities by Prof. Hovannisian and his son Raffi, amounts to tens of thousands of print column inches.

It's true. Prof. Hovannisian and his son Raffi have done much to help their people's Cause. But they have also caused considerable damage to Armenia by their compromising remarks. So, what's wrong with giving praise for good deeds and criticizing the bad ones?

While I understand Raffi's frustrations, I do not share his Armenia-disparaging approach.

I am seeking the resurrection of the former Raffi K. Hovannisian and the former Prof. Richard Hovannisian who were more interested in helping Armenia unconditionally rather than looking for personal/political gains. Can they return to their original selfless love of Armenia?

Who says that today's Armenia is free of corruption? But that doesn't give anyone the "carte blanche" to mutilate its fledgling image on the world stage.

The truth must have hurt. Raffi's younger brother Armen Hovannisian's attack against me proves the point that I raised in my inquiry "One wonders, what's going on in the Hovannisian households in Los Angeles and Yerevan?" Another member of the Hovannisian family just joined father Prof. Richard, brother Raffi K., and nephew Garin.

Armen titled his article "Reckless Journalism." He would have been more accurate had he titled it "Recklessly Factual Journalism."

On July 30, 2007, on the eve of the passage by U.S. House Foreign Relations Committee of the Armenian Genocide resolution 106, Raffi's son Garin wrote in the Washington Times: "Bad congressional resolutions might well begin to sound like good Philip Larkin: 'Sexual intercourse began /In nineteen sixty-three. .../ Between the end of the Chatterley ban /And the Beatles' first LP.'" This was not the first time that the junior Hovannisian has ridiculed and poked fun at his martyred Armenian ancestor's Cause. How can Armen explain the timing between Garin's disparaging remarks in July, just before Raffi's damaging letter in August of 2007 to the president of Turkey?

Armen wrote: "We know that Jabarian strongly inferred that Hrant Dink was an agent of the Turkish government. But what charge does he bring against Hovannisian? Jabarian is not quite bold enough to utter the words himself. So he quotes. He quotes Hayots Ashkharh, ... He quotes one Ashot Grigoryan from Slovakia. They claim, in one way or another, that Raffi Hovannisian has committed "treason!" That, supposedly, was Hrant Dink's crime, too."
He then listed a set of paragraphs derived from a number of articles where Raffi uses the main, legally very valuable term, "Armenian Genocide" in addition to using the secondary term "great Armenian dispossession." I see no problem there. However in his letter to the Turkish president, he conveniently omits the legal term.

Furthermore, Armen grossly misrepresented the events related to the late Mr. Dink's visit of Los Angeles. Nobody inferred. This writer simply asked a poignant question raised by a number of readers of USA Armenian Life, soon after Mr. Dink publicly equated the infamous Turkish law 301 on "insulting Turkishness" with the fair and just French law on punishing the denial of genocide. Does Armen's criteria in journalism not allow this or any other writer to ask questions? How can he expect to "transform" Armenia into a democracy, when he attempts to suppress free journalism? Is that not an act of dictatorship?