Friday, April 25, 2008

«ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է»


Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող հրապարակում հայտարարել է Ֆրանսիայի մասոնների մեծ վարպետ Քիյարդեն

Ապրիլի 18-ի համարում, հենվելով թուրքական լրատվամիջոցների վրա, «Ազգը» տեղեկացրել էր, որ ապրիլի 24-ին ֆրանսահայերի հետ Մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն Ֆրանսիայի մասոնները, ֆրանսիական Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն ելույթ կունենա Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում: Միաժամանակ նշվել էր, որ Ֆրանսիայի Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետը երկու տարի առաջ Թուրքիա այցելելիս, երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու խնդիր է դրել թուրք մասոնների առջեւ:

Երեկ «Առավոտն» էլ գրել է, որ Հայոց ցեղասպանությունը Հայաստանում դատապարտելու համար արդեն 2-րդ անգամ Երեւան են ժամանում եւ Մեծ եղեռնի հուշարձանին ծաղկեպսակ են դնում Ֆրանսիայի վերոհիշյալ օթյակի ներկայացուցիչները, որոնց այս տարի գլխավորել է Մեծ Արեւելք օթյակի փոխնախագահ Անդրե Աբը:

Թուրքական Ազատ մասոնների մեծ օթյակի առջեւ «երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու» խնդիր դնելը, ապրիլի 24-ին ինչպես Փարիզում, այնպես էլ Երեւանում Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելը Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի տեսանկյունից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստող լուրջ նախաձեռնություն է եւ չափազանց ուշագրավ:

Այս ամենի առումով, ավելի քան ուշագրավ է եղել մեծ վարպետ Քիյարդեի, «Զամանի» վկայությամբ, առեղծվածային հանդիպումը Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոսոյի հետ, որը տեղի էր ունեցել ապրիլի 8-ին: Թուրքական թերթին հաջողվել է պարզել, որ Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետը Բարոսոյի հետ Թուրքիայի քաղաքական զարգացումներին առնչվող խնդիրները քննարկելիս, անդրադարձել է նաեւ Մեծ եղեռնին, մատնանշելով. «Աշխարհիկության խնդիրը շատ կարեւոր է: Սակայն կա նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիր, որը նախապայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար»:

Թուրքական թերթը անդրադառնում է նաեւ մեծ վարպետի փարիզյան ելույթին, որը նա ապրիլի 24-ին ունեցել է Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում: Ըստ «Զամանի», Քիյարդեն նշանառության թիրախ էր դարձրել Թուրքիային, ասել էր, որ անհրաժեշտության դեպքում քաղաքական գործիչները կարող են պատմությանը վերաբերող որոշումներ կայացնել: Նա իր ելույթն սկսել է. «Ես էլ եմ հայ» արտահայտությամբ, խոստանալով ամեն տեսակի աջակցություն հայերին: Մեծ վարպետ Քիյարդեն միաժամանակ խոսք է տվել մասոն սենատորների միջոցով հասնելու 2006-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած «Հայոց ցեղասպանության ուրացման համար» պատիժ սահմանող օրինագծի հաստատմանը Սենատում: Նա ներկաներին տեղյակ է պահել, թե Թուրքիա այցելելիս, երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու ինչպիսի խնդիր է դրել թուրքական Ազատ մասոնների մեծ օթյակի առջեւ:

Մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն ներկաներին հիշեցրել է նաեւ «1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու» Անկարայի առաջարկը եւ դրա առնչությամբ ընդգծել. «Կատարյալ անհեթեթություն է: Մի՞թե հիմա պատմաբանների հանձնաժողով ենք ստեղծելու ճշտելու համար՝ գազախցիկներ եղե՞լ են, թե՞ ոչ համակենտրոնացման ճամբարներում»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Armenia Must Use Territorial Claims for Political Leverage

YEREVAN (ArmRadio)-The recognition of the Armenian Genocide should develop from a moral issue to a territorial one based on the national security of Armenia, Director of the Ararat Center for Strategic Research Dr. Armen Ayvazian told a press conference on Wednesday.
According to Ayvazian, reference to the issue of occupied territories would create the best opportunity for influencing Turkey.
"Although the lands will not be returned all at once, the proper opportunity may emerge in years, even decades, since this policy will lead to that sooner or later," he explained. "It's unacceptable to not make territorial claims."
He explained by citing the Karabakh issue as an example. He said that Karabakh conflict is not only a national security issue for the people of Nagorno-Karabakh, but rather it is a national security issue for Armenia. The liberated territories surrounding Karabakh provide both Armenia and Karabakh with significant security guarantees.
"Syunik is vulnerable to attack without Karabakh and Armenia cannot exist without Syunik," Ayvazian said as an example.
He said that pressure from the international community on Turkey has always been weak and ineffective, never resulting in positive steps by Turkey to address the Armenian Genocide.
Every year, as April 24 nears, Turkish Officials make statements in support of normalization of relations with Armenia to mislead the world and preclude it from interfering in the "bilateral relations," of Turkey and Armenia, Ayvazian explained. By presenting the facade of a Turkey that is willing to work with Armenia, official Ankara effectively eases international pressure on Turkey.
The issues of Genocide and its consequences were not included in the foreign policy agenda in early 1990s after the country gained independence. From 1998 the international recognition of the Armenian Genocide was put on the foreign policy agenda of the Republic of Armenia.
The twenty or so international bodies that currently recognize the Armenian Genocide, unfortunately do not contribute to the security of Armenia or exert any influence in Turkish-Armenian relations, he said, adding that these structures do not pose the question of responsibility or retributions for the Armenian Genocide.
According to Ayvazyan, the adoption of H.Res.106 (The Armenian Genocide Resolution) by the US House of Representatives could create a peaceful situation in the region and create a precedent for the recognition of the Genocide by Turkey. Such a development would greatly improve the psychological aspects of the country's security as Armenia currently neighbors two genocidal regimes that have yet to admit their crime.



Wednesday, April 23, 2008

Wednesday, April 23, 2008

ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Հետընտրական ընդվզումների մասնակիցների հետ զրույցներում ինձ անհանգստացնում է նրանց համատարած անտարբերությունը երկրի ճակատագրի նկատմամբ: Եթե իրենց չի հաջողվել վերստին գալ իշխանության, ապա թող այն վերանա: Մեկին դիմեցի, թե ինչո՞ւ է տեսանյութեր ու այլ տեղեկություններ հաղորդում Բաքու, նա պատասխանեց. «Թող ադրբեջանցիները գան ու ժողովրդավարություն հաստատեն Հայաստանում»: Անմիջապես հիշեցի 1918-ին բոլշեւիկների քարոզարշավը հայկական բանակի շարքերում. «Մի՛ կռվեք թուրքական բանակի դեմ, քանի որ նրանք գալիս են ձեզ ազատելու դաշնակցականների ճիրաններից»: Ու հայ զինվորներից շատերը թողնում էին դիրքերը, հեռանում: Այդպես թշնամուն զիջեցինք մեր երկրի մեծ մասը: Այսօրվա հակապետական քարոզչության տեղեկատուներն արտակարգ իրավիճակի հաստատումից հետո տեղեկություններ էին հավաքում Երեւան մտցված զորքերի մասին ու տեղեկությունները հաղորդում Բաքու: Հենց Մատաղիսի գնդի մասին տեղեկությունն էլ հիմք դարձավ ադրբեջանական բանակի հրամանատարության համար, որ շտապ գործողություններ սկսեն Լեւոնարխի ուղղությամբ: Կարծում եմ, որ Ադրբեջանի լեւոնական հայ բարեկամները արջի ծառայություն մատուցեցին «Հայաստանում ժողովրդավարական կարգեր հաստատելու» հրավիրված ադրբեջանցի զինվորականներին:

Այս ամենից հետո էլ ես չեմ հավատում, նույնիսկ չեմ ուզում հավատալ այն լուրին, թե իբր երկրի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը նախընտրական օրերին Մոսկվայում հանդիպել է Ալիեւի ուղարկած մարդուն, նրանից ստացել 200 միլիոն դոլար, դրանից 150-ը ուղարկել է արտասահմանյան բանկերից մեկի իր հաշվին, մնացածը բերել Երեւան` հեղաշրջումը ֆինանսավորելու համար: Նույնիսկ կասեի, որ այս լուրը շատ նման է իր թիմակիցների կողմից հորինվող ու տարածվող տեղեկություններին: «Ամեն գնով դեմոկրատիա» ծրագրով զինված տղաները համացանցով հազարավոր նյութեր են ուղարկում միջազգային ատյաններին եւ ուրախանում, որ Հայաստանի վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերը սառեցվել են, որ Հայաստանի «հարցը» կքննարկվի Ստրասբուրգում, որ Բուշը չի շնորհավորել Ս. Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով, որ զբոսաշրջությունը երկրում մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անկում է ապրում, տխրում են, որ ադրբեջանական բանակի գործողությունը Լեւոնարխում տապալվել է, որ ամերիկյան պետդեպարտամենտը հայաստանյան նախագահական ընտրությունները օրինական է ճանաչել, որ երկիրը ցնցումներից հետո աստիճանաբար խելքի է գալիս:

Սակայն Հայաստանի Հանրապետության համար ամենավտանգավոր հետեւանքը քաղաքական վերնախավի մեջ առաջացած ճեղքվածքն է, որի վերացման համար իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում: Հավանաբար, համապատասխան պետական մարմինները չգիտեն էլ, թե ինչ է «քաղաքական վերնախավի անվտանգություն» հասկացությունը:

Տեղեկատվական պատերազմում Հայաստանի Հանրապետությունը զգալիորեն զիջում է թուրք-ադրբեջանական միացյալ քարոզչությանը: Իսկ դրան չի կարող դիմակայել նույնիսկ ներքին հասարակական միակամ կարծիքը, ուր մնաց թե ներքին ճգնաժամի պայմաններում:

ՀՀ առաջին նախագահի ու նրա համախոհների գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նրա թիմը պետական կառույցներին գերազանցում էր տեղեկատվական-հոգեբանական պատերազմ վարելու, միջազգային ատյաններում իր նկատմամբ դրական կարծիք ձեւավորելու գործում: Զարմանալի է, որ առաջին նախագահն իր այս ունակություններով ժամանակին ամենեւին չփայլեց ադրբեջանական քարոզչության դեմ պայքարում: Ժամանակին նրա ստեղծած տեղեկատվության նախարարությունը լցվել էր գործից անտեղյակ մարդկանցով, ուստի եւ չգործեց: Ըստ երեւույթին, նախագահն էլ չէր ուզում, որ այն գործի: Իսկ ահա նրա թիմն այսօր պետական ապարատին բացարձակ գերազանցեց թե՛ ինտերնետում եւ թե՛ մամուլում` հասարակական երեւույթները գնահատելու եւ իր օգտին ծառայեցնելու կարողությամբ: Փաստորեն այն ողողված էր հակաիշխանական, կառավարության անդամներին վարկաբեկող տեղեկատվությամբ: Այս պայմաններում չկար ԶԼՄ-ների աշխատանքը համակարգող այն օղակը, որը կառներ ստահոդ լուրերի դեմը:

Երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը, ապակողմնորոշող լուրերի անարգել տարածումը ցույց են տալիս, որ ՀՀ-ում բացակայում է նախագահի եւ կառավարության` հակաճգնաժամային գործողությունների համակարգումը:

Իսկ երկրի ներսում ու դրսում հասարակական կարծիքը ՀՀ իշխանությունների օգտին չէ: Արդեն ի հայտ է գալիս, որ երկրորդ նախագահի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը պետք է լիներ ՀՀ օգտին միջազգային ու ներքին հասարակական դրական կարծիքի ձեւավորման համար համապատասխան համակարգի ստեղծումը: Իսկ ահա սովորական է դարձել երկրին պարտադրված տեղեկատվական-հոգեբանական պատերազմի բեռը ղեկավարի կողմից համապատասխան համակարգի ստեղծման փոխարեն անհատապես կրելը, որը անհնար է եւ խիստ վտանգավոր, քանի որ կարող է բերել լուրջ պարտության:

Հաճախ են մամուլում, հեռուստառադիոզրույցներում արտահայտում այն կարծիքը, թե իբր անհնար է երկխոսությունը: Ըստ իս, երկխոսություն միշտ էլ եղել է, միայն թե որ պահին` ինչ լեզվով, իրավիճակն է թելադրել: Նախընտրական շրջանում իրար հետ հեռակա կարգով «խոսում» էին ընտրողների հետ հանդիպումներում, հետընտրական օրերին կողմերն իրար հետ խոսում էին հանրահավաքային ելույթներով, ԶԼՄ-ների հրապարակումներով, մարտի մեկի գիշերը իրար հետ սկսեցին «խոսել» քարկոծելով (հիշեցնեմ, որ մարտի մեկին առաջին նախագահի «պայքար, պայքարում» «քարը» ամենակարեւոր տարրն էր համարվում ), կրակոցներով, հրկիզելով: Իսկ դեմ առ դեմ նստելու կարիքը պետք է հասունանա: Նման «բերքը» ժամանակից շուտ քաղելը սխալ կլիներ:

Անշուշտ, կան հասարակության մեջ որոշ երեւույթների մեղմացման միջոցներ, որոնք պետք է կիրառվեն հարմար պահերին: Երբ այդ պահերը բաց ես թողնում ու դրա փոխարեն կրկին մկաններ ես ցույց տալիս, միանգամայն հակառակ էֆեկտն է ստացվում: Այս պարագայում անհրաժեշտ է մշակել հասարակական անցանկալի երեւույթների կանխման կամ մեղմացման մեխանիզմներ:

Վերջերս խիստ թեժացել է թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենայի կողմից տեղեկատվական պատերազմը, որը, ըստ էության, օգտվելով ՀՀ ներքին քաղաքական ճգնաժամից, արդեն կիրառում է տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչություն: Այս պայմաններում խիստ վտանգված է նաեւ երկրի քաղաքական վերնախավը, ինչն էլ կապված է երկրի անվտանգության խնդրի հետ: Ինչպես երեւում է, բացակայում է վտանգի գնահատման ու պաշտպանական համակարգում անվտանգության միջոցների ձեռնարկումը: Համացանցում հայաստանյան լրատվամիջոցները զգալիորեն զիջում են ադրբեջանականին: Բաքվի պետական «Apa.az» ու հասարակական «Day.az» լրատվական գործակալությունները Հայաստանում մրցակիցներ չունեն: Եթե «Apa.az»-ը թարգմանվում է յոթ լեզուներով, ապա Արմենպրեսը` երեք: «Apa.az»-ը օրական այցելուների թվով մի քանի անգամ գերազանցում է Արմենպրեսին, էլ չեմ ասում աշխարհի տեղեկատվական այլ գործակալությունների հետ նյութերի փոխանակման հնարավորությունների մասին: «Day.az»-ը եւս ՀՀ-ում մրցակից չունի: Նույնիսկ հայաստանյան իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու համար շատերը դիմում են «Day.az»-ին: Լավ կազմակերպված տեղեկատվական համակարգով կարելի է շատ ավելի մեծ հաջողությունների հասնել, իսկ անտեսելու դեպքում երկիրը միշտ էլ կարող է փլուզման եզրին հայտնվել:

Հոգեբանական պաշտպանվածությանն անտեղյակ մարդիկ այն անհեթեթություն են համարում, բայց ահա այսօրվա վտանգավոր իրավիճակը ցույց է տալիս, թե ինչքան վտանգավոր է այս գործոնը անտեսելը: Լուրջ խնդիր է նաեւ քաղաքական վերնախավի հոգեբանական անվտանգության կազմակերպումը:

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, առաջարկում եմ հիմնել տեղեկատվական-վերլուծական բյուրո, որի կազմում պետք է ընդգրկել.

1. էլեկտրոնային ԶԼՄ-ների, համացանցի բաժին,

2. մամուլի եւ ռադիո-հեռուստատեսության բաժին,

3. պետական իշխանությունների, ուժային կառույցների եւ մարզերի հետ համագործակցության բաժին,

4. սփյուռքի եւ նրա ԶԼՄ-ի հետ համագործակցության բաժին,

5. վերլուծական կենտրոն:

Արտակարգ իրավիճակներում անհրաժեշտություն կա ստեղծելու արագ արձագանքման ջոկատ, քանի որ հաճախ անհրաժեշտ է լինում հակաքարոզչական հատուկ առաջադրանքներ իրականացնել:

Երկրորդ նախագահը հաջորդին ու նրա թիմին որպես ժառանգություն է թողել նաեւ հասարակության մեջ ու քաղաքական վերնախավում երկրի համար վտանգավոր ճեղքվածք: Նոր նախագահն ու նոր վարչապետը իրենց նոր թիմով կկարողանա՞ն ճիշտ քայլերով կանխել ներքին ու արտաքին թշնամիների ստեղծած վտանգները: Կարծում եմ, ելքերից մեկն էլ ճիշտ ընտրված կադրերով տեղեկատվական համակարգի ստեղծումն է:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԸ ՉԷ

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ռուսական մամուլում հրապարակվող նյութերի մեջ երեւում են մոտիվներ, որոնք նախկինում առանձնակի ուշադրության չէին արժանանում: Խոսքը վերաբերում է Իսրայելի եւ առհասարակ հրեաների կողմից մեր ազգային ողբերգությունը չընդունելուն: «Հրեաների ու հայերի զանգվածային ոչնչացման զոհերի հիշատակի օրերը շատ մոտ են իրար՝ ապրիլի 30-ին եւ 24-ին: Սակայն ցեղասպանության զոհ դարձած մի ժողովուրդը չի ուզում ճանաչել մյուսի ողբերգությունը», գրում է թերթերից մեկը:

Գուցե հայերս վաղուց գիտենք եւ շատ ավելին, թե ինչու են հրեաներն այդպես վարվում: Սակայն վերոնշյալ հրապարակումները շահեկան են այն առումով, որ տալիս են իրենց մեկնաբանությունները եւ առնվազն տարակուսանք են հայտնում հրեաների ոչ այնքան բարոյական կեցվածքի համար:

Անշուշտ նշվում է, որ Իսրայելը «սրթսրթում» է մուսուլմանական Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների համար, պարտական է նրան իր ճանաչման համար եւ որի հետ բազմապլան, այդ թվում նաեւ ռազմական, համագործակցությունից քաղում է քաղաքական ու տնտեսական մեծ շահաբաժիններ: Բացի այդ, բնավ էլ հայամետ չէ Թուրքիայի բավական ազդեցիկ հրեական համայնքը:

Սակայն, ռուս հեղինակների կարծիքով, ամենակարեւորն այդ հարցում այն է, որ հրեաները միայն իրենց Հոլոքոսթն են համարում ցեղասպանություն եւ հայերի սպանդի հետ մեկտեղ չեն ընդունում ասորիների, գնչուների, սլավոնների եւ մյուսների ողբերգությունը: Եվ վախենում են, որ, ասենք, հայերի ցեղասպանությունն ընդունելուց հետո իրենց «եզակիությունը» կտուժի, կկորցնի հրատապությունը:

Չէ՞ որ նրանք հսկայական նյութական փոխհատուցումներ են ստանում, ընդ որում ոչ միայն Գերմանիայից: Եվ ի՜նչ հնարքի ասես չեն դիմում հրեաներն իրենց այդ «բացառիկությունը» տարբերակելու եւ հաստատելու համար: Օրինակ, նրանք գտնում են, որ եթե հայերը «խելք» ունենային, ապա մահմեդականություն կընդունեին եւ չէին ենթարկվի բռնության: Իսկ ահա, խեղճ հրեաները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զուրկ էին նմանատիպ հնարավորությունից:

«Բացառիկությունը երբեք չի եղել որեւէ ազգի ուժեղ կողմը: Ըստ երեւույթին Իսրայելում ոմանք մոռացել են այդ մասին», դառնությամբ արձանագրվում է հոդվածներից մեկում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Մասնակիցների թվում է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը հարգանքի տուրք են մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Համայն հայությանը վշտակցում են նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Միջոցառումներ են կազմակերպվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, արաբական եւ լատինամերիկյան երկրներում, Իրանում: Այդ երկրների շարքին միանում են Լեհաստանը, Վրաստանը եւ, «Միլլիեթի» հեղինակ Սեմիհ Իդիզի վկայությամբ, Իսրայելը:

Այլ կերպ, տարեցտարի աճում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգող երկրների շարքը: Այս երկրներում կազմակերպվող միջոցառումները դառնում են բազմազան, իրականացվում են որոշակի ծրագրի շրջանակներում, եւ դրանց իրականացումը չի սահմանափակվում ապրիլի 24-ով, այլ՝ տեւում է ապրիլի 20-27-ը:

Այս տարի միջոցառումների մեկշաբաթյա ծրագրեր իրականացվում են Մոսկվայում, Փարիզում, Լոս Անջելեսում եւ այլուր: Հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին ոչ հայկական կազմակերպությունների ներգրավվածությունն ու օտարերկրյա պետական, հասարակական, քաղաքական գործիչների մասնակցությունն ավելի ներկայացուցչական են դարձնում Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչումը:

Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Յըլդըզ Դեւեջին նույն ինստիտուտի ամենօրյա տեղեկագրի ապրիլի 21-ի համարում ուշադրություն է հրավիրել հենց այդ հանգամանքի վրա եւ ընդգծել է, որ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մեկշաբաթյա միջոցառումները Մոսկվայում կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը, իսկ ապրիլի 20-27-ը Կալիֆոռնիայում «Հայերի ցեղասպանության հիշատակի օր» է հռչակել նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը:

Փորձագետը մեկնաբանությամբ նշում է նաեւ «Ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին» թեմայով Ստամբուլի Բիլգի համալսարանում նույն օրը կազմակերպվող միջոցառման մասին: Մինչ նրա մեկնաբանությանն անդրադառնալը, ասենք, որ այս միջոցառումը կազմակերպել է Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը: Միջոցառմանը հրավիրվել է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը: Նա հանդես կգա «Ինչո՞ւ հայերը Հայոց ցեղասպանության սկզբնավորումը պայմանավորում են ապրիլի 24-ով» զեկուցմամբ:

Թեեւ միջոցառման մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է, սակայն զեկուցողների թվում է հայտնի հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն: Նրա զեկուցումը վերնագրված է հետեւյալ կերպ. «Ապրիլի 24-ը մտավորականության ոչնչացման սկզբնավորում»: Մեկ այլ զեկուցողի՝ Մարդու իրավունքների միության նախկին փոխնախագահ Էրեն Քեսքինի թեման է. «1915-ի ապրիլի 24-ը մարդու իրավունքների տեսանկյունից», իսկ Էրդողան Այդընինը՝ «Պատմական գիտակցությունն ու հաշտեցումը պատմության հետ»:

Դեռեւս առիթ կունենանք անդրադառնալու Ստամբուլում կազմակերպված վերոհիշյալ միջոցառմանը: Պարզապես Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Յըլդըզ Դեւեջին ընդգծում է, որ միջոցառման կազմակերպիչների նկատառումներով ապրիլի 24-ի առնչությամբ սփյուռքում եւ Հայաստանում իրականացվող միջոցառումներին ակամա միանում է նաեւ Թուրքիան, կազմակերպիչներն անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում երկրում Հայոց ցեղասպանության պնդումների պաշտպանությանը նպատակամղված հետագա միջոցառումների համար:

Հ. ՉԱՔՐՅԱՆ

ՇՎԵԴԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Բրիտանացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Էդմընդ Բըրքը մի առիթով ասել է, որ «չարի հաղթանակը կախված է նրանից, որ լավ ու բարի մարդիկ ոչինչ չեն անում»:

Նորահայտ փաստաթղթերը հաստատում են, որ Շվեդիան, հետեւելով արեւմտյան այլ երկրների օրինակին, լավատեղյակ լինելով 1915 թվին Օսմանյան Թուրքիայում ընթացող հայերի ցեղասպանության մանրամասնություններին, նախընտրել է չմիջամտել:

Ուսումնասիրությունները կատարվել են Ուփսալայի համալսարանում, որտեղ 1915-23 թվերի մոտ 80 արխիվային փաստաթղթերում, որ տրամադրել էին այդ ժամանակվա Թուրքիայում շվեդ դեսպան Կոոսվա Անկարսվարդը եւ զինվորական կցորդ Էյնար աֆ Վիրսենը, հաստատվում է, որ փոքրամասնությունների եւ մասնավորապես հայերի դեմ կատարվածը «ցեղասպանություն է»:

Դեսպանը 1915 թվի հուլիսի 6-ին, գրելով Շվեդիայի արտգործնախարար Կնուտ Վալենբերգին, հայտնել է, որ «օգտվելով արտաքին ճնշումների բացակայությունից, երիտասարդ թուրքերը մեկընդմիշտ վերջ են տալիս հայկական հարցին ամենապարզ միջոցով` բնաջնջելով (utrotandet) հայ ժողովրդին»: Մեկ ուրիշ զեկույցում նա օգտագործել է «utplana» բառը, որը նույն «բնաջնջել» նշանակությունն ունի: 1917 թվին Թուրքիայում համատարած սովի մասին գրելիս Շվեդիայի դեսպանատան կցորդ Ալգրենը նշում է աշխատուժի խիստ պակասի մասին, որը նա «հայկական ցեղի բնաջնջման» (utrotandet qf den armeniska rasen) հետեւանք է համարում:

Զինվորական կցորդ Վիրսենի զեկուցագրերը միեւնույն գնահատականն են տալիս կատարվածին: 1942-ին հրատարակած իր «Հիշողություններ խաղաղությունից եւ պատերազմից» (Minnen fran fred och krig) գրքում մի ամբողջ գլուխ («Մի ազգի սպանությունը» վերնագրով) նա նվիրել է հայերի ցեղասպանությանը:

Այս զեկուցագրերին ավելանում են նաեւ բազմաթիվ այլ արխիվային նյութեր, որ գրել են շվեդ միսիոներներն ու լրագրողները: Դրանք բոլորը միանշանակ բնաջնջում են որակում կատարվածը եւ մեղադրական խոսքեր ուղղում «դիտորդի» դեր կատարող արեւմտյան երկրներին:

Ուսումնասիրության արդյունքները, ըստ խմբագրությունում ստացված հաղորդագրության, որպես թեզ ներկայացվելու են Ուփսալայի համալսարանի պատմության ֆակուլտետի սեմինար-գիտաժողովի ընթացքում եւ հասանելի են լինելու նաեւ համացանցի «www.armenica.org» կայքում, որի խմբագիրն է այդ համալսարանի մագիստրատուրայի բաժնի ուսանող Վահագն Ավետյանը:

Հ. Ծ.

Tuesday, April 22, 2008

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ

Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը թուրք պետականության կողմից (1919թ.)

«... Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը.
նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար՝ ամոթով»։
Թուրքական կառավարության 1919թ. սկզբներին անգլերեն հրատարակած գիրք-շրջաբերականից
("The Turko-Armenian Question. The Turkish Point of view")

Հայ ժողովրդի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում պատմության չավարտված գլուխն է, քանի դեռ ոճրագործն, ըստ արժանվույն, չի դատապարտվել, իսկ հայերը հատուցում չեն ստացել։ Եթե հրեաների դեպքում նյութական փոխհատուցումն էր, որն այսօր էլ կատարվում է Գերմանիայի կողմից, ապա հայերի համար բռնազավթված եւ հայաթափված հայրենիքի վերադարձի խնդիրն է նաեւ։
Սակայն եթե հիտլերյան վարչակարգի կատարած հանցագործությունները դատապարտվեցին համաշխարհային հասարակայնության եւ գերմանական ժողովրդի կողմից, ապա նույնը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության մասին. հայերի բռնագաղթն ու կոտորածները, իրենց մանրամասներում, մի հայտնի չափով տարբերվում են հրեաների ֆիզիկական ոչնչացումից, որովհետեւ հայերինը իր հայրենիքում ապրող ժողովրդի ցեղասպանություն էր։
Պատմության ժամանակակից թուրք կեղծարարները, ինչքան էլ փորձեն փաստաբանել Հայ Դատի անգո լինելը, մի փաստից չեն կարող գլուխները թաքցնել, որ թուրքական կառավարությունն ինքն է պետականորեն կազմակերպել «armenocid»-ը իրագործած ոճրագործների դատավարությունը (1919թ.) եւ ճանաչել ցեղասպանության փաստը։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 1918թ. դեկտեմբերին, սուլթան Վահիեդդին Մուհամմեդ 6-րդը հրամայում է կառավարությանը դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական վարչակարգի, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին՝ պետությանը պատերազմի մեջ ներքաշելու, հայերի աքսորն ու ջարդերը կազմակերպելու մեղադրանքով։ Նույն ամսին, կառավարության որոշումով, Օսմանյան կայսրությունը բաժանվեց 10 դատաքննչական շրջանների, ստեղծվեցին հարցաքննիչ ատյաններ՝ հայոց դեմ գործադրված ոճրագործության ապացույցներ հավաքելու նպատակով, կատարվեցին բազմաթիվ ձերբակալություններ։
Թուրքական ռազմական արտակարգ ատյանը թուրք վկաների ցուցմունքների, երիտթուրքական կառավարության պաշտոնական փաստաթղթերի (պաշտոնական գրություններ, ծածկագիր հեռագրեր, հրամաններ եւ այլն) հիման վրա ապացուցված համարեց հայերի ցեղասպանության փաստը եւ դատապարտեց։ Դատավարության նյութերը, սղագրությունները տպագրված են Կ.Պոլսում 1919թ. հրատարակված թուրքերեն եւ այլալեզու թերթերում, այդ թվում՝ �Takvim-i Vekayi� («Իրադարձությունների օրացույց», այն է՝ «Լրաբեր») թուրքական պաշտոնաթերթում։
Ահա մի հատված Հայոց ցեղասպանությունն ապացուցող թուրքական դատարանի փաստաթղթերից. «...Վերջապես, երկար վարանումներից հետո, այդ դատը սկսեց երեկ։ Խիտ բազմություն էր լցվել պատերազմական ատյանի փոքր դահլիճում։ ...Թուրքական մամուլն այդ դատը պատմական է համարում։ ...Մեղադրական աթոռին նստած են մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշան, սենատի նախագահ Խալիլ բեյը, Ահմեդ Նեսիմի բեյը, Զիա Գյոքալփը, Միդհատ Շյուքրին, Ահմեդ Շյուքրին...։ Ընթերցումից հետո ընդհանուր դատախազը տրիբունալից պահանջում է մեղադրյալներին դատել եւ հայտարարում է, որ մեղադրանքները հիմնված են բացահայտ փաստերի վրա։
...Այդ փաստաթղթերից պարզ դարձավ, որ «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեն միանգամայն երկու հատուկ կազմակերպություններից էր բաղկացած, մեկը՝ պաշտոնական եւ հայտնի, իսկ մյուսը՝ գաղտնի եւ բանավոր հրահանգների վրա հիմնված։ Դա գաղտնի կոմիտեի բնույթ ուներ։ Գոյություն ունեցող ապացույցները հաստատում են, որ այդ կոմիտեի... ազդեցիկ պետերի պատասխանատվությունը բացահայտ է։ Նրանց կողմից կատարված ոճիրները հաստատվում են վերոհիշյալ տվյալներով։ ...Քննությունից պարզվում է, որ հայերի աքսորի ժամանակ կատարված ոճիրները, զանազան վայրերում եւ ժամանակներում, անջատ եւ տեղական իրադարձություններ չեն, այլ կենտրոնից կազմակերպված, վերոհիշյալ մարդկանց կողմից նախապես ծրագրված եւ գործադրված՝ կա՛մ գաղտնի հրամանի հիման վրա, կա՛մ բանավոր կարգադրության հիման վրա։
...Ներքին գործերի մինիստրության գրասենյակի պետ Իհսան բեյը հաստատում է, որ երբ ինքը Քիլիսի գայմագամ էր, Կ.Պոլսից Հալեպ ուղարկված Նուրի բեյը հայտարարել է, որ հայերի տարագրության նպատակը նրանց ոչնչացումն է եւ ավելացրել է, որ ինքը Թալեաթի հետ տեսակցել եւ նրանից հայերին ոչնչացնելու հրաման է ստացել։ Թալեաթն ասել է, որ երկրի փրկությունը պահանջում է այդ անել։
...Համաձայն վերոհիշյալ վկայությունների եւ բազմաթիվ փաստերի, որ ներքոհիշյալները մասնակցել են կոտորածների... եւ մեղսակից են կատարված ոճրագործությանը, որոշվեց, համաձայն 45 հոդվածի եւ 170 պատժական հոդվածի՝ բժ. Բեհաեդդին Շաքիրին, բժ. Նազիմին, Աթիֆ Ռիզային, Ջեվադին, Ազիզ բեյին, Էնվերին, Ջեմալին, Թալեաթին, որպես ոճրագործներ, հանձնել Կ.Պոլսի զինվորական ատյանին։
12 ապրիլի 1919թ. (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆ.200, ց.1, գ.237, թ.51-64։ Փաստաթուղթը ֆրանսերեն է՝ Le proces des Unionists։ Օգտվել ենք փաստաթղթին կցված հայերեն թարգմանությունից։ Կրճատումները եւ ընդգծումները մերն են.- Է.Դ.)»։
1919թ. հուլիսին Կ.Պոլսի ռազմական ատյանը հեռակա կարգով մահվան դատապարտեց Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, կուսակցության գլխավոր քարտուղար Նազըմին՝ Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու եւ հայերի բռնագաղթն ու ջարդերը կազմակերպելու համար։
Սա, ըստ էության, ցեղասպանության ճանաչումն էր պաշտոնական Թուրքիայի կողմից։ Այնպես որ, մեղմ ասած, դատարկախոսություն եւ ժամանակ շահելու միջոց է ժամանակակից Թուրքիայի պետական քարոզչության միջոցների՝ վարչապետից սկսած մինչեւ վերջին ուղտապանը, այն պահանջը, թե հայերի ցեղասպանության խնդիրը դեռ ենթակա է պատմաբանների կողմից ուսումնասիրման։ Այդ ուսումնասիրությունը, դեռեւս 1919թ., պետական մակարդակով կատարել է թուրքական դատարանը։
Անշուշտ թուրքական դատարանը չգտնվեց եւ չէր էլ կարող գտնվել իր բարձրության վրա։ Թուրքական դատարանը կանխակալ է մոտեցել խնդրին, նա սոսկ արձանագրել է հայերի ցեղասպանության փաստը, տարբեր պատժամիջոցներ սահմանել կազմակերպիչների եւ իրագործողների նկատմամբ։ Դատավարության նյութերում ոչ մի խոսք չկա ցեղասպանությունից փրկվածների հայրենիք՝ Արեւմտյան Հայաստան վերադարձի, նյութական փոխհատուցման անհրաժեշտության մասին։
Իսկ արեւմտահայության նյութական կորուստը աստղաբաշխական թիվ էր. ոչ լրիվ ճշտված տվյալներով՝ 15 միլիարդ ֆրանկ։ Թե սա ժամանակի համար ինչ ահռելի գումար էր՝ բավական է ասել, որ Օսմանյան Թուրքիայի պատերազմական ծախսերը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում (1914-1918թթ.) եղել են ընդամենը 9-10 մլրդ ֆրանկ։
Ուշագրավ է, որ դեռ մինչեւ դատավարությունը թուրքական կառավարությունը 1919թ. սկզբներին անգլերեն հրատարակեց �The Turko-Armenian Question. The Turkish Point of View� («Թուրք-հայկական հարցը. թուրքական տեսակետը») գիրք-շրջաբերականը, որտեղ երիտթուրքական կառավարիչները դասվում են «մարդկության ամենամեծ հանցագործների շարքը», որովհետեւ նրանք էին, որ նախապես մշակված ծրագրով եւ դաժան մեթոդներով իրագործեցին հայերի զանգվածային բնաջնջումը։ Կառավարության փաստաթղթում փորձ է կատարվում թուրք ժողովրդին ձերբազատել բարոյական պատասխանատվությունից եւ միայն երիտթուրքական վարչակարգի վրա բարդել ցեղասպանության մեղքը. «...Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը. նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար՝ ամոթով»։
Կառավարությունը նաեւ փոխհատուցում էր խոստանում հայերին։ Սակայն ոչ միայն փոխհատուցումը չկատարվեց, արգելվեց բռնագաղթած ու վերապրող հայերի վերադարձը Արեւմտյան Հայաստան, այլեւ թուրքական նոր վարչակարգը՝ քեմալականը, շարունակեց ցեղասպանության քաղաքականությունը ոչ միայն Կիլիկյան Հայաստանում, այլեւ Արեւելյան Հայաստանում՝ դեպի Հայաստանի Հանրապետություն կատարած 1920թ. արշավի ընթացքում։
ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայում եւ միջազգային մի շարք այլ փաստաթղթերում (օրինակ՝ ՄԱԿ-ի 1968թ. նոյեմբերի 26-ի համաձայնագիրը) սահմանված են, որ այդօրինակ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ ցեղասպանություն իրագործած յուրաքանչյուր պետություն հատուկ իրավական պատասխանատվություն է կրում, անկախ այն բանից, թե կգտնվեն ու պատժի կենթարկվե՞ն ոճրագործությունների անմիջական կազմակերպիչները, թե՞ ոչ։

ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն

ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղում անհանգստացած չե՞ն ղարաբաղցի-հայաստանցի «հակասությունների» նորօրյա սրացումներով։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ երեկ նշեց. «Իհարկե, անհանգստացած են։ Ավելին՝ շատ ծանր են տանում այդ դրսեւորումները, որովհետեւ, գիտեք, իրենց հասու է Ադրբեջանի ե՛ւ ռադիոն, ե՛ւ հեռուստատեսությունը։ Եւ գոնե Ղարաբաղում շատ լավ գիտեն, որ հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելու հույսերը կապվում են այդ պառակտման հետ։ Երբ սահմանի այն կողմում տեսնում ես թշնամու դեմքը, այդ անհանգստությունն, անշուշտ, ավելի է խորանում։
Ցավոք, կան, եղել են եւ դեռ կլինեն մարդիկ, ովքեր մարդուն տեսնում են իր ծննդավայրում։ Ե՛ւ պիտակներ կլինեն, ե՛ւ անեկդոտներ, ե՛ւ բացասական գնահատականներ, բայց եթե դա դառնում է քաղաքական ուժի կարգախոս, ոճ կամ գործելակերպ, կներեք, դա քարանձավային հետամնացության նշան է»։

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ


Արցախում ծավալված զանգվածային բռնությունների ալիքն իր գագաթնակետին հասավ 91-ի ապրիլ-մայիս ամիսներին: Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատները (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ, փաստորեն, բացահայտ պատերազմ սկսեցին Գետաշենի եւ Շահումյանի հայ բնակչության դեմ: Նրանք, իրականացնելով «Օղակ» գործողությունը, հրասայլերի ու զրահամեքենաների ուղեկցությամբ հարձակվեցին նշված շրջանների հայկական բնակավայրերի վրա եւ դաժան մարտերով գրավեցին Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը: Այստեղ սխրանքներ գործելով զոհվեց նաեւ հայկական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկ Թաթուլ Կրպեյանը` Գետաշենի արծիվը:

Ապրիլի 21-ը Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Ամեն տարի Թաթուլ Կրպեյանի ընկերները, հարազատները, բարեկամները եւ բոլոր նրանք, ովքեր հարգում են ազգային հերոսի հիշատակը, այցելում են Թալինի շրջանի Արեգ գյուղ:

«Կռվի դաշտում Թաթուլի կատարած սխրանքները հերոսություն էին ոչ միայն հայոց պատմության, այլեւ համաշխարհային պատմության մեջ: Նա միայնակ դուրս եկավ ամբողջ աշխարհում հռչակված «Կարմիր» բանակի դեմ, այն ժամանակ, երբ դեռ կար Սովետական Միությունը», պատմում է հերոսի այրին` տիկին Իրինան ու հավելում, թե ինչպես է Թաթուլը ոստնել ու հայտնվել տանկի վրա եւ ճանկել «Օղակ» գործողությունը ղեկավարող գնդապետ Մաշկովի օձիքը: Ձեռքի նռնակի օղակը բռնած, գնդապետին առաջն արած` Թաթուլն ու մյուսները պատանդներին ազատելու նպատակով` գնացել են բանակցությունների: Ճանապարհին Թաթուլը հասցրել է խլել հարձակման մշակված ու խիստ գաղտնի պահվող պլանը, որը որպես նախատինք ու ամոթանք է մնալու փլուզված Խորհրդային Միության այդ օրերի ղեկավար կոչվածների վրա:

«Առնական ու հաղթանդամ էր Թաթուլը, ոչ մի բանից չէր վախենում: Միշտ ասում էր. «Քամին քարին ի՞նչ կտանի...»: Ինչքան էլ քամիներ փչեն, քարի մեջ ուժը մնում է: Գետաշենն իր համար սրբություն էր. «Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»: Դա իր սկզբունքն էր եւ իր մահով փրկեց 3000 մարդու», նշում է տիկին Իրինան:

Այսօր Թաթուլի ծննդավայր Արեգ գյուղում հերոսի անունով դպրոց կա, եւ ինչպես հերոսի այրին նշեց. «Ազատամարտիկ ազգային հերոսները յոթն են եւ Երեւանում բոլորի անունով էլ լավ կլիներ, որ դպրոցներ լինեին»:

Արեգ գյուղի շիրմատանը, ուր հանգչում է Թաթուլի աճյունը, կառուցված է մի մեծ հուշարձան, որը նվիրված է Թաթուլի եւ մյուս ազատամարտիկների նվիրական հիշատակին:

Եվ այսօր էլ, երբ ոմանք փորձում են անջրպետ դնել հայ ժողովրդի միջեւ, հասկանում ես, որ սա չէր ազգային հերոսի բաղձանքը, եւ տեղին է տիկին Իրինայի ասածը. «Թաթուլը չէր կռվում էն մարդկանց համար, ովքեր փոքրամասնություն են, ճղճիմ մտքեր ունեն. ինքը ազգային մարդ էր, որ մեր պատմության մեջ միշտ վառ օրինակ է մնալու: Եթե լիներ նա, կասեր, որ սխալ է ազգը աղճատելը, դա մեր ազգային բնութագրին հարիր չէ»:

Իրոք, արծվի նման ապրեց Թաթուլն իր կյանքի քսանվեց տարիները եւ արծվի նման էլ զոհվեց` հպարտ, վեհանձնորեն ու քաջաբար: Եվ նման քաջերի անունը շատ երկար է ապրում, որովհետեւ ժողովուրդն է պահում-պահպանում նրանց սխրանքի հիշողությունը:

«Ինչո՞ւ, վախենո՞ւմ եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ` Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կմեռնեմ` այդ բանը չեմ անի», ասել էր Թաթուլն այդ տագնապալի օրերին:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆՈՐԻՑ ԱՌԱՆՑ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ

Ապրիլի 21-ին Եվրոխորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում քվեարկության կդրվի հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի՝ Թուրքիայի վերաբերյալ պատրաստած նոր զեկույցի նախագիծը, որտեղ մասնավորապես թուրքական իշխանություններին կոչ է արվում «վերացնել Հայաստանի դեմ ուղղված տնտեսական արգելքը եւ բացել սահմանը»: Զեկույցի նախագծում տեղ չի գտել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, փոխարենը թուրքական եւ հայկական իշխանություններին կոչ է արվում «անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հարցում ապահովելով անկեղծ եւ բաց քննարկումներ` սկսել ապագայի հետ կապված հաշտեցման գործընթացը»: Նշվում է նաեւ, որ զեկույցի նախագծի հետ կապված 250-ից ավելի փոփոխությունների առաջարկություններից 6-ը վերաբերում են հայկական հարցին: Հայ դատի հանձնախումբը նշել էր, որ նոր զեկույցի նախագիծը «որոշակի հետընթաց է Եվրոխորհրդարանի 2000 թվականից ի վեր ընդունած որոշումներում արտացոլված սկզբունքային դիրքորոշումներից», հաղորդում է «Նոյյան տապանը»:

Monday, April 21, 2008

Event commemorating Swiss humanist Jacob Kunzler to be held in Yerevan


An event dedicated to Swiss humanist Jacob Kunzler, representative of German Eastern Mission and doctor at local Swiss Mission Hospital in Western Armenia, will he held in Armenian Genocide Museum Institute on April 22.

“A handful of soil from Kunzler’s grave will be buried under the Wall of Memory in Tsitsernakaberd. Catholicos of Al Armenians Garegin II and Kunzler’s heirs will attend the event,” Armenian Genocide Museum Institute Director Hayk Demoyan told a news conference today.

On January 1, 1922, Dr Kunzler with assistance of American Near East Relief Organization conveyed 8000 Armenian orphans from Turkey to Syria and Lebanon. The same year he founded an asylum for 1400 Armenian girls in Syria and then a hospital in Beirut, Lebanon.

Jacob Kunzler died in 1949 and was buried at the Protestant Cemetery in Beirut.

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի կունենա շվեյցարացի նշանավոր հայասեր Յակոբ Կյունցլերի գերեզմանից բերված հողի հանդիսավոր ամփոփումը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ, որին ներկա կլինեն նաեւ Կյունցլերի ժառանգները: Նա իր հայանպաստ գործունեությունը ծավալել է հիմնականում Ուրֆայից: Ավելի ուշ՝ 1922 թվականին Կյունցլերը կազմակերպում է 8000 հայ որբերի ապահով տեղափոխումը Թուրքիայից Սիրիա եւ Լիբանան, Ղազիր բնակավայրում հիմնում է որբանոց, որտեղ ապաստան են գտնում 1400 դեռատի հայուհիներ: Կյունցլերը Բեյրութում եւս հայ որբեւայրիների համար հոսպիտալ է հիմնում, մի շարք որբախնամ հաստատությունների ստեղծմանն օժանդակում, առհասարակ` հայանպաստ գործունեություն ծավալում: Այսօր փաստորեն հայերի բարեկամներից եւս մեկ անուն հայտնի կդառնա հայ հասարակությանը: («Ազգը» դեռեւս անցյալ տարի ընդարձակ հոդված է հրապարակել այդ մեծ մարդասերի մասին): Երեկ այդ մասին պատմում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` իր ղեկավարած հաստատության աշխատանքի ներկայացմանը զուգահեռ: Ի դեպ, թանգարան-ինստիտուտը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հիշողության շաբաթ», այդ ընթացքում մեր երկրում եւ սփյուռքում գտնվող հայրենակիցներից թանգարան-ինստիտուտը նվիրատվության կարգով ընդունում է հիշատակարաններ, լուսանկարներ, փաստաթղթեր: Երեկ թանգարան այցելած «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպության ղեկավար Ալբերտ Պապովը եւ «Հայ կազակների ընկերության» ղեկավար Նվեր Թորոսյանը մի քանի փաստաթուղթ նվիրեցին թանգարանին` փոքրիկ մի լրացում անելով թանգարանի հավաքածուում. ՀԿ-ի բարեկամ Կուբանի կազակներից Կրասնոդարի Կորենովսկի շրջանի ատաման Միխայիլ Տիմչենկոն արխիվներից գտել է 1914-15-16 թվականների «Կուբանսկի կազաչի վեստնիկ» թերթի համարները, որոնցում ցեղասպանությունը վկայող փաստեր կան: Հենց դրանք լրացրին թանգարանի հավաքածուն: Ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմի ճակատներից թղթակիցներն այդ թերթում գրում են, թե ինչ վայրագություններ են կատարել թուրքերը հայերի հանդեպ: Թղթակցություններից մեկը պատմում է, որ թուրքերը նահանջելիս, հայ կանանց եւ երեխաներին վառում էին թոնիրներում` տների վրա թողնելով ռուսներին ուղղված գրություն. «Խորոված՝ ռուսների համար»:

Հ. Դեմոյանը պատմեց թանգարան ինստիտուտում այժմ ընթացող աշխատանքների` նորությունների եւ բացահայտումների մասին: Իսկ առավել մեծ բլոկը թանգարանային ցուցադրության կազմակերպումն է: Դիզայներական խումբը կազմավորվել է: Հաջորդ ուղղությունը հավաքչական աշխատանքն է` վերապրողների բանավոր պատմությունների ձայնագրումը, ձեռագիր հիշատակարանների հավաքումը, դրանց ուսումնասիրումը եւ տպագրումը. «Մեր նպատակն է հնարավորինս ամբողջական հավաքել գրադարանը. նվիրատվության կարգով ՀՅԴ բյուրոյի գրադարանից ստացանք բավականին լուրջ խմբաքանակ հազվագյուտ հրատարակություններ, Մխիթարյան միաբանությունը մեզ տվեց այդպիսի գրականություն: Սրանց արժեքն այնքան մեծ է, որ մենք գայթակղությանը չդիմացանք եւ անմիջապես ցուցադրում ենք թանգարանում», հայտնեց Հ. Դեմոյանը:

Թանգարանում վերջին շրջանում երկու կարեւոր միջոցառում է իրականացվել` ստեղծվել է թանգարանի կայքէջը՝ www.genocide-museum.am, որի այցելուներն օրական կազմում են 500-600: Գիտական գծով փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը տեղեկացրեց, որ մեկնարկած կայքէջն առայժմ միայն անգլերեն տարբերակով է, որը թանգարան-ինստիտուտի պաշտոնական դիրքորոշումն է ներկայացնում: Մինչեւ ամսվա վերջ կլինի նաեւ հայերենը, դրանից հետո` ռուսերենը, իսկ մինչեւ տարվա վերջ կգործարկվի թուրքերեն լեզվով կայքը: Այստեղ տեղադրված են ցեղասպանության մասին պատմական փաստեր, վերապրածների հուշեր, նորահայտ վկայություններ (վերջինը հրեա ականատեսի եւ Պոլսում շվեդ ռազմական կցորդի վկայություններն են): Թանգարան-ինստիտուտի գործունեությունը նույնպես արտացոլված է: Այս ամիս կայքը 12 հազար այցելու է ունեցել, ապրիլի 24-ին սպասվում է, որ նրանց թիվը կավելանա, բազմալեզվյան լինելը կնպաստի դրան:

Կայքէջում նաեւ էլեկտրոնային ցուցադրությունների կազմակերպում է ենթադրվում, այժմ երկու օնլայն ցուցադրություն կա` մահմեդականացման ենթարկված հայ կանանց մասին է պատմում մեկը, որտեղ լուսանկարային նյութը դասակարգված է. այսինքն` շրջանառության մեջ եղած լուսանկարների վավերականության աստիճանն է այստեղ մատնացույց արված, որպեսզի կեղծված լուսանկարները նյութ չտան թուրքական ժխտողականությանը. «Ոչ վավերական լուսանկարներից հրաժարվում ենք: Շնորհիվ կայքէջի դասդասման կարելի է ճիշտ ընտրություն կատարել լուսանկարները ներկայացնելու հարցում»: Առաջին անգամ թանգարանն իր կայքէջի մեջ վիրտուալ թանգարան է ներկայացնելու. ամեն ոք աշխարհի ցանկացած կետում կարող է վիրտուալ եռաչափ տարածքում շրջայց կատարել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ բուն թանգարանի տարածքում:

Թանգարան-ինստիտուտը նաեւ գիտական հիմնարկ է, որտեղ զբաղվում են գիտական ուսումնասիրություններով եւ հրատարակություններով, դրանցից մի քանիսը ներկայացվեցին լրագրողներին: Ռուբինա Փիրումյանի «Իսկ նրանք, որոնք 1915-ից հետո շարունակեցին ապրել Թուրքիայում» գիրքն անդրադառնում է Թուրքիայում մնացած գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակների տեքստային վերլուծությանը, թուրք քաղաքական գործիչ Հասան Ամջայի «Տեղահանություն եւ ոչնչացում» գիրքը թուրք ականատեսի վկայություն է: Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական գործիչ Տիգրան Հովհաննիսյանի հուշերը տպագրվել են առաջին անգամ: Նաեւ` Հայկ Դեմոյանի «ԼՂ հակամարտության լուսաբանումը արեւմտյան ԶԼՄ-ներում» աշխատանքն էր ներկայացված:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

“The First Holocaust” by Robert Fisk translated into Dutch


/PanARMENIAN.Net/ The 24 April Committee of the Federation of Armenian Organizations in The Netherlands (FAON) will hand over a Dutch translation of the book “The First Holocaust” by Robert Fisk on the Armenian Genocide to the Permanent Commissions of European Affairs and Foreign Affairs of the Dutch Parliament. The copy of Fisk’s book signed by the author will be presented to the Dutch Parliament together with a petition, Abovyan cultural center told PanARMENIAN.Net.

A delegation of FAON met Robert Fisk last Friday, 18 April 2008 in Rotterdam.

“The 24 April Committee of FAON will submit a petition together with the Fisk’s book to the Dutch Parliamentary Commissions regarding lack of progress in Turkey on such issues as the human rights, freedom of expression and rights of minorities, as well as continuation of persecution of Armenians and other Turkish citizens under Article 301 of the Turkish Penal Code. It is also noted that there is no progress in recognizing the past, particularly the Armenian Genocide,” the FAON statement says.

The submission of the petition to the Dutch Parliament will take place on Tuesday, 22 April 2008.

Robert Fisk is the chief Middle East correspondent for The Independent. He has many times visited Armenia and Turkey and wrote about the necessity to recognize the Armenian Genocide.

Sweden was informed of extermination of Armenians in 1915 but preferred not to intervene

/PanARMENIAN.Net/ A recently conducted study at the Uppsala University has revealed highly interesting information in the Swedish Archives, which once again confirm the researchers’ view of the events in the Ottoman Turkey during the First World War: the Christian minorities, the Armenians in particular, were subjected to genocide, www.armenica.org reports.

The survey conducted by Vahagn Avedian, Editor of Armenica.org and Master Degree Student at Uppsala University, covers the period between 1915 and 1923 and includes, among others, reports which the Swedish Ambassador, Cosswa Anckarsvard, and the Swedish Military Attaché, Einar af Wirsén, both stationed in Constantinople, sent to the Foreign Department (found in the National Archive) and the General Staff Headquarters (found in the War Archive) in Stockholm, respectively. In total, about eighty documents were found with direct relevance to the so-called Armenian Question, of which some are over-explicit in their message: the Turkish Government conducted a systematic extermination of the Armenian Nation.

On July 6, 1915, Ambassador Anckarsvard, writing to the Swedish Foreign Minister, Knut Wallenberg, concludes: “Mr. Minister, The persecutions of the Armenians have reached hair-raising proportions and all points to the fact that the Young Turks want to seize the opportunity, since due to different reasons there are no effective external pressure to be feared, to once and for all put an end to the Armenian question. The means for this are quite simple and consist of the extermination [utrotandet] of the Armenian nation.”

Major Wirsén’s reports to the General Staff concur with Anckarsvard’s analysis. In 1942 Wirsén published his memoirs, entitled “Memories from Peace and War”, reflecting upon his time as Swedish Military Attaché in the Balkans and Turkey. In a chapter entitled “The Murder of a Nation”, Wirsén renders his observations of the Armenian massacres: “Officially, these [deportations] had the goal to move the entire Armenian population to the steppe regions of Northern Mesopotamia and Syria, but in reality they aimed to exterminate [utrota] the Armenians, whereby the pure Turkish element in Asia Minor would achieve a dominating position.”

The mentioned quotations are a fraction of the information presented in the study. In addition to the mentioned archives of the Foreign Ministry and the General Staff, the reports from the Swedish missionaries and the Swedish newspapers were also included in the study and concur with the same view.

Presently, Sweden, as all other states, chose to secure its national interests rather than standing out from the rest by advocating Armenia’s right and the question of punishing the perpetrators of the Armenian Genocide. The present-day Swedish Government does not seem to be willing to become involved in the question either. Just last fall, the Foreign Minister Carl Bildt, during an interpellation in the Swedish Parliament, refrained from officially recognizing the 1915 genocide, partly by referring to “the need of additional research about what really transpired in the Ottoman Empire.”

Ter-Petrossyan: Armenia's No. 1 National Security Threat

An eyebrow-raising report was recently published in Hayots Ashkharh and Golos Armenii dailies in Armenia. The report revealed that a secret meeting and a set of negotiations between former President Levon Ter-Petrossyan and the leader of the `Grey Wolves' (`Nationalistic Movement' Party) Alparslan Tyurkesh took place in March 1993. The Turkish 'Grey Wolves' are known for their ferocious animosity toward the Armenians, Greeks, Jews, Turkish Muslims, Assyrians, Iranians, Daghestanis, Arabs, Kurds, and the Alevis.

Despite the uncovering of several important details of the meeting in Hotel Grillon in Concord Square in Paris, several others remain unknown.

12 years after that meeting, Turkish `Milliet' published a series of articles in March and April, 2005 regarding the contacts and deals between Alparslan Tyurkesh and his son Tughrul Tyurkesh and former Pres. Ter-Petrossyan and his older brother Telman Ter-Petrossyan.

On April 12, Hayots Ashkharh wrote that according to information "from the Turkish side, Turkish Ambassador Bleda, Secretary of the Embassy Menter Shahinler, as well as the son of the leader of 'Grey Wolves' Tughrul Tyurkesh, and from Armenian side former Foreign Minister Vahan Papazyan and Jirayr Liparityan, considered as a `gray cardinal' in the administration of the former President, also participated in the before mentioned negotiations."

Hayots Ashkharh added: "As reported by Milliet, quoting Samson Eozararat, a little after the meeting the two sides discussed the issue of building a monument dedicated to the victims of 1915 (notice: not the Genocide of 1915, but simply '1915') on the Armenian-Turkish border. The most noteworthy thing is that they were planning to write: `We mourn for the pain we caused': in Turkish - on the side looking at Armenia, and in Armenian - on the side looking at Turkey."

The Hayots Ashkharh reporter questioned: "I wonder what pain did Armenians cause to the Turkish people? What crime did we commit, which is equal to the Armenian Genocide? Meanwhile it is not difficult to notice, that by participating in similar discussions and by giving his agreement regarding the construction of the above-mentioned monument, L. Ter-Petrossyan, as a President of Armenia, has, in fact, played into the hands of Turkey's foreign policy and advocacy and the latter is shamelessly introducing Turks as the 'victims of the Genocide and the Armenians' - as those who committed that Genocide."

In an April 2 interview with Hayots Ashkharh, Prof. Armen Ayvazyan, the director of "Ararat" Center for Strategic Research, referring to the March 1 Riots in Armenia, stated: "All that happened are not a mere attempt for coup d'état or 'colorful' revolution, but an even more dangerous, a premeditated attempt to instigate civil war and fratricide; ... Envision for a moment that if even a contingent or a group of soldiers fell to that propaganda; if their guns ended up in the hands of the rioters, a real war could have begun in the center of Yerevan between the [Armenian] armed forces. In that case, the number of the victims would have been immensely numerous. The aforementioned activities instigated by Ter-Petrossyan and his team illustrate the highest level of political irresponsibility."

He underlined: "Ter-Petrossyan's activities had reached a severely dangerous process threatening Armenia's security, potentially causing tragic consequences - fomenting internal mutiny in the Armenian Army; military confrontation; unjustifiable fratricidal war. This entire [episode was] taking place while a clear and present threat existed for a massive Azeri military invasion. And that in any situation would have no justification whatsoever."

In a follow-up April 3 editorial in Hayots Ashkharh, the Managing Editor Gagik Mkrtchyan underlined: "Let's agree, A. Ayvazyan was brutally honest toward certain pro-government politicians who are pathetically begging Ter-Petrossyan to start a dialog with them. He was so pitiless toward those deceptive dreams 'cherished' by these same people. So long as they repeat the word 'dialog,' the latter from now on will have to be forced to answer the following question: Dialog with whom, with those civil war instigators? With the one who is a threat to our national security?"

It is understandable that the Kocharyan government, in order not to be smeared by neo-cons in the West, as "a regime on a witch-hunt," refrained from conducting and making public an evaluation of his predecessor Ter-Petrossyan's regime by holding him personally and his cohorts responsible for the all-out looting of Armenia from 1991 to 1996.

But that backfired on the Armenian state very badly. After 10 years of "innocent" absence from the Armenian political arena, the widely discredited Ter-Petrossyan who was forced into resignation because of his several blunders as president, resurfaced literally unscathed.

Banking on the Armenian people's "short memory," he came back as an outsider. He criticized the Kocharyan regime as an outsider. Still as an outsider, he boastfully labeled Kocharyan and his main ally, then Prime Minister and presidential candidate Serge Sargsyan as "Turks and thieves." But he forgot that he was the one who begged Kocharyan to leave his presidential post in Stepanakert, Artsakh and come to Yerevan and serve as Prime Minister in order to bail him out during the waning months of his highly unpopular presidency.

Ter-Petrossyan even forgot that he ignited severe popular criticism when he offered to "return" sizeable chunks of the liberated territories of Armenian Artsakh to Turkic Azerbaijan (The "Republic Of Azerbaijan" was artificially created at the infamous dawn of the now-defunct Soviet Empire). He eventually succumbed to worldwide all-Armenian pressure and resigned.

He also conveniently forgot that it was because of catastrophic massive impoverishment under Ter-Petrossyan that over a million economically dispossessed Armenians participated in the exodus. Ironically for Ter-Petrossyan, under Kocharyan, the immigration statistics of the last few years reflect a positive movement of migration into Armenia.

The problem was that not only he forgot, but also a segment (about 20%) of the Armenian electorate forgot and once again fell for him. Thus, a segment of the disenfranchised Armenian voters entrusted their legitimate complains about very valid economic injustices to a discredited Armenian political "Grey Wolf."

In order to avoid becoming an unwitting contributor to a new potential disaster, the Armenian Judiciary must bring Ter-Petrossyan to Justice.


Վերջերս «Հայոց Աշխարհ»-ում եւ «Գոլոս Արմենիի» թերթում ուշագրավ տեղեկություններ հրապարակվեցին Լ.Տեր-Պետրոսյանի եւ «Գորշ գայլերի» («Ազգայնական շարժում» կուսակցության) առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հանդիպման ու գաղտնի բանակցությունների մասին։ Փարիզի Կոնկորդ հրապարակի մոտ գտնվող «Grillon» հյուրանոցում 1993թ. մարտին տեղի ունեցած այդ հանդիպման շատ մանրամասներ այսօր էլ հայտնի չեն։
Այնուամենայնիվ, հիշյալ հանդիպումից 12 տարի անց՝ 2005թ. մարտին եւ ապրիլին, թուրքական «Միլիեթում» հրապարակված ծավալուն հոդվածաշարը կարեւոր տեղեկություններ է պարունակում Ալփարսլան Թյուրքեշի ու նրա որդի Թուղրուլ Թյուրքեշի հետ Լեւոն եւ Թելման Տեր-Պետրոսյանների հանդիպման, կապերի ու գործարքների վերաբերյալ։
Ըստ մեր ստացած տեղեկությունների, բանակցություններին թուրքական կողմից մասնակցել են նաեւ Թուրքիայի դեսպան Բլեդան, դեսպանատան քարտուղար Մենթեր Շահինլերը, ինչպես նաեւ «Գորշ գայլերի» առաջնորդի որդին՝ Թուղրուլ Թյուրքեշը, իսկ հայկական կողմից՝ արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը եւ նախկին նախագահի աշխատակազմում «գորշ կարդինալի» համարում ունեցող Ժիրայր Լիպարիտյանը։
«Միլիեթը», վկայակոչելով Լ.Տեր-Պետրոսյանի հետ ժամանակին սերտորեն գործակցած, Թուրքիայում ծնված հայազգի կամ այդպես ներկայացող Սամսոն Էոզարարատին, տեղեկություններ է ներկայացրել նախկինում գաղտնի պահվող հանդիպումների վերաբերյալ։ Էոզարարատը նշել է, որ քննարկումների ժամանակ Ա.Թյուրքեշը հիմնականում ներկայացրել է Անկարայի պաշտոնական դիրքորոշումը, իսկ Տեր-Պետրոսյանը նշել է, որ բազմիցս առիթներ ունեցել է լսելու թուրքերի փաստարկները։
Ի դեպ, թուրքերը զարմացել են, երբ Տեր-Պետրոսյանը թուրքերենով բարեմաղթանքներ է ուղղել Թյուրքեշի որդուն։ Զարմացել են ոչ թե բարեմաղթանքի փաստից, այլ թուրքերենի իմացությունից։ Թուրքական «Ջումհուրիեթ» թերթում 1995թ. լույս տեսած Լ.Տեր-Պետրոսյանի նամակում՝ ուղղված Թուրքիային, այդ բարեմաղթանքներն արդեն առավել մասշտաբային են. «Բարեկամական եւ սիրալիր մեր զգացումներն ենք փոխանցում թուրք ժողովրդին»։
Հիշյալ հանդիպման մասնակից Ժիրայր Լիպարիտյանը, որը նախկին իշխանության արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուներից մեկն էր, «Միլիեթին» տված հարցազրույցում նշել է, որ Տեր-Պետրոսյանի եւ Ա.Թյուրքեշի հանդիպումը կարեւոր նշանակություն է ունեցել, հանդիսացել կարեւոր հանգրվան միջպետական հարաբերությունների հաստատման ճանապարհին։ Ըստ նրա, Լ.Տեր-Պետրոսյանի եւ արտգործնախարար Վ.Փափազյանի միջեւ որեւէ հակասություն չի եղել թուրք գործիչների հետ տարվող բանակցություններում։
Ինչպես նշել է «Միլիեթը», վկայակոչելով Սամսոն Էոզարարատին, հանդիպումից որոշ ժամանակ անց քննարկվել է հայ-թուրքական սահմանի վրա 1915թ. զոհվածների (նկատենք՝ ոչ թե Հայոց մեծ ցեղասպանության, այլ 1915թ. զոհվածների) հուշարձան կառուցելու հնարավորությունը։ Ուշագրավն այն է, որ այդ հուշարձանի՝ դեպի Հայաստան ուղղված մասի վրա թուրքերեն, իսկ դեպի Թուրքիա ուղղված մասին հայերեն գրվելու էր. «Մեր պատճառած ցավի համար սգում ենք»։
Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ ցավ են պատճառել հայերը թուրքերին, այդ ի՞նչ հանցանք են կատարել, որ այն համահավասարեցվի Հայոց ցեղասպանությանը։ Միաժամանակ դժվար չէ նկատել, որ նմանաբնույթ քննարկման մասնակցելով եւ հիշյալ հուշարձանի կառուցմանը համաձայնությունը տալով, Լ.Տեր-Պետրոսյանը, լինելով Հայաստանի նախագահը, փաստորեն ջուր է լցրել Թուրքիայի արտաքին քաղաքականության ու քարոզչության ջրաղացին, որը, չխորշելով հրեշավոր ստից ու կեղծիքից, տարիներ շարունակ փորձում է հենց թուրքերին ներկայացնել ցեղասպանության զոհ, իսկ հայերին՝ իբրեւ այդ ցեղասպանության իրագործող։
Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին հայ-թուրքական շփումները շարունակվել են նաեւ Թյուրքեշների հետ հիշյալ հանդիպումից հետո։ Ֆրանկֆուրտի թուրքական հյուպատոսարանում 1994թ. ապրիլին համանման հանդիպում է եղել դեսպանի մակարդակով։ Ի դեպ, ըստ «Միլիեթի», սա առաջին դեպքն է եղել, երբ արտերկրում Հայաստանի դեսպանը գտնվել է թուրքական ներկայացուցչությունում։ Այստեղ հայ դեսպանը, Թուրքիայի դեսպան Օնուր Էոյմենի (այժմ՝ թուրքական խորհրդարանի պատգամավոր) ընկերակցությամբ, սպասել է Թյուրքեշի հետ հանդիպմանը։ Այդ հանդիպման ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են, թե՞ ոչ, տակավին մնում է անորոշ։
1995թ. փետրվարի 23-ին Թուրքիա է այցելել Ժիրայր Լիպարիտյանը, որն Անկարայի «Հիլթոն» հյուրանոցում հանդիպել է Թուղրուլ Թյուրքեշի հետ։ Ուշագրավ է, որ ժամը 22։45-ին սկսված հանդիպումն ավարտվել է միայն գիշերվա ժամը 2-ին։
«Միլիեթն» անդրադարձել է նաեւ հայ-թուրքական շփումներում բանագնացի դեր ստանձնած Սամսոն Էոզարարատի Երեւան կատարած այցին եւ մեր երկրի մայրաքաղաքից փակ սահմանի միջով Թուրքիա վերադարձին։ Ուշագրավ է, որ գաղտնի բանագնացի համար երկու կողմերի սահմանապահներն էլ խնդիրներ չեն հարուցել։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանից ելքը տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի անմիջական միջնորդության շնորհիվ։

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Sunday, April 20, 2008

ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ

Հունական ժողովրդական մի հին խոսք կա` Մինչեւ Բյուզանդիոնի խելոք գլուխները դեմոկրատիայի քողի տակ սեփական շահերի համար առճակատ պայքարում էին պառակտելով հասարակությունը, քոչվոր մոնղոլը մտավ կայսրություն ու պաշարեց մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը:

Արդյո՞ք այսօր թշնամի հարեւաններով շրջապատված, պատերազմի ու զինադադարի միջնամասում դեգերող նորամանուկ անկախ Հայաստանը չի կրկնում Բյուզանդիոնի օրինակը: Յո՞ երթաս, Հայաստան: Արդյո՞ք մենք այդպես էլ ի վիճակի չենք մեր իսկ պատմությունից դասեր քաղել: Չէ՞ որ պատմության ընթացքում մեր պարտությունների ու Հայաստանի «շագրենու կաշվի» նման փոքրանալու բուն պատճառները եղել են ներքին երկպառակությունները:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում, նախընտրական ու հետընտրական Հայաստանում տեղի ունեցածը թե՛ Հայաստանի մեջ, թե՛ Սփյուռքում ձեւավորել է ժողովրդի վտանգավոր երկփեղկվածություն, պառակտվածության եզրային երեւույթ: Կործանարար արդյունքների չհասնելու համար անհրաժեշտ է բացատրել եւ խոսել ժողովրդի հետ բացեիբաց՝ փակագծերի բացումով, իրերն իրենց անուններով կոչելով եւ այս ամենի պատճառ-հետեւանքները վերլուծելով ու բացահայտելով:

Եվ առաջին հերթին, ըստ իս, անհրաժեշտ է պարզաբանել գունավոր կամ երգ ու պարի «հեղափոխությունների» իրական բնույթն ու նպատակները, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդի մի ստվար մասի ըմբոստության պատճառները:

Գունավոր հեղափոխություններ:

Արդյո՞ք Ուկրաինայում, Ղրղստանում, Վրաստանում տեղի ունեցած հեղափոխություններն իսկապես հեղափոխություններ էին: Նույնիսկ դպրոցականի պետք է, որ հայտնի լինի. հեղափոխություն նշանակում է` տնտեսական կացութաձեւի, սեփականության ձեւի եւ արտադրական հարաբերությունների փոփոխություն: Վերոնշյալ երկրներում սեփականության ձեւի փոփոխությունն արդյո՞ք ժողովրդի կամ ժողովրդական որեւէ խավի նպատակակետն է եղել: Ո՛չ: Ակնհայտ ճշմատություն է, որ «գունավոր հեղափոխությունները» արեւմտյան ուժերի կողմից նախատեսված են միայն նախկին ԽՍՀՄ-ի երկրների համար, որպեսզի իրենց համար ապահովեն տնտեսական նոր շուկաներ, գոտիներ եւ ուղիներ, կտրելով Ռուսաստանին իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտում գտնվող կարեւորագույն տարածքներից: Թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում «գունավոր հեղափոխության» արդյունքում՝ ակնհայտ է: Ժողովրդավարության փոխարեն նրանք ստացան իշխանության լծակները տիրապետող մի խումբ մարդկանց փոխարինում մի ուրիշ խմբով եւ անգլո-ամերիկյան կողմնորոշում, որն ի վերջո բերելու է Վրաստանում ազգային խոշոր բուրժուազիայի չկայացմանն ու արեւմտյան բանկային կայսրությունների կողմից Վրաստանի ամենակարեւոր տնտեսական լծակների եւ ուղիների զավթում (միայն մեկ օրինակ. Բրիտանական ընկերության կողմից Վրաստանի ներքին երկաթուղու 100%-ով բաժնետոմսերին տիրանալը արդեն շատ խոսուն փաստ է):

Ցավոք, այսօր, Հայաստանում, նույնիսկ գիտական աստիճան ունեցող քաղաքականագետները չեն հասկանում, թե ի վերջո ի՞նչ են նշանակում «արեւմուտք» եւ «արեւմտյան քաղաքական շահեր» հասկացությունները, խառնելով դրանք այս կամ այն երկրի շահերի հետ: «Գլոբալիզացիա», «Նոր ուխտ. համաշխարհային մեկ կառավարություն» վերնագրերով պրոցեսը սկսում է թեւակոխել իր կայացման հաջորդ փուլը: «Արեւմուտքն» արդեն վաղուց դարձել է համաշխարհային բանկային կայսրությունների սեփականություն, որոնց շահերը պարտադիր չէ որ բխի այս կամ այն երկրի շահերից: Խմբավորումներ կազմած այս բանկիրները եւ նրանց կոսմոպոլիտ շահերը (Bilderberg Group, Round Table Group, Cecil Group եւ այլն) չունեն ո՛չ ազգային, ո՛չ պետական պատկանելիություն: Ինչպես ամերիկյան խոշորագույն պատմաբան, պրոֆեսոր Ք. Քուիգլին է ընդգծում իր «Ողբերգություն եւ հույս» գրքում (Carroll Quigley, «Tragedy And Hope», 1966, NY, p. 326), փոքրաթիվ մարդկանց այս խմբերը ձգտում են «Իրենց ձեռքում ունենալ, ոչ ավել ոչ պակաս, քան համաշխարհային ֆինանսական վերահսկում եւ տիրապետում քաղաքական ու տնտեսական իշանությամբ՝ յուրաքանչյուր երկրում եւ ամբողջ աշխարհում որպես մեկ ամբողջություն»:

Ուկրաինայում, Ղրղստանում եւ հատկապես Վրաստանում տեղի ունեցած «Գունավոր հեղափոխությունների» հոգեհայր Ջորջ Սորոսը անգլո-ամերիկյան հավաքական անունով բանկային խմբավորման նրկայացուցիչն է:

Առաջավոր մարդկությունը` թե՛ ԱՄՆ-ի, թե՛ եվրոպական երկրների քաղաքական, հասարակական կառույցներում ընդգրկված մտավորականությունը, իրենց երկրների շահերից ելնելով պայքարում են այս ուժերի դեմ:

Մյուս կողմից, արդյո՞ք Ռուսական կայսրության շահերը Հայաստանի նկատմամբ կրում են «անշահախնդիր» բնույթ: Ո՛չ, իհարկե ո՛չ: Սակայն Հայաստանի` «արեւմո՞ւտք, թե՞ արեւելք» կոմնորոշվելու աշխարհաքաղաքական խնդիրը կարելի է չէ՞ վերլուծել ու ի վերջո բացատրել ժողովրդին:

Այս ամենի հիմքում աշխարհի տնտեսաքաղաքական շահերն են:

Բրիտանական ընկերությունը 100%-ով գնելով Վրաստանի ներքին երկաթուղին, կատաղության մեջ է, որ ռուսները շտապեցին 20 տարվա վարձակալությամբ «վերցնել» հայկական երկաթուղին: Թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի ներքին երկաթուղիներն այսօր վնասով աշխատող ու անեկամտաբեր են: Սակայն մոտ ապագայի հեռանկարով պատկերը լրիվ այլ է: Հիշեցնելով ընդգծեմ, որ 1-ին համաշխարհային պատերազմի իրական պատճառները՝ Բեռլին-Բաղդադ երկաթգծի պայմանագրից սկսեց, որ համարվում էր դարի մեծագույն շահութաբեր գործարքը (Բրիտանական կայսրությունը գերմանացիներին չթողեց դա անել): Մոտ ապագայի ստրատեգիայով պայմանավորված, Սեւ ծովից մինչեւ Պարսից ծոց (հնդկական օվկիանոս) «Եվրոպա-Ասիա» տրանս-կոնտինենտալ առեւտրական ուղին խնդիրներ է ստեղծում «արեւմուտք-արեւելք» շահերի հակամարտության մեջ: Եվ Հայաստանը որպես միջանկյալ տարածք՝ կրկնակի կարեւորվում է այս տնտեսաքաղաքական բարդույթում: Իսկ երբ սրան ավելանում են Հայաստանում իրանական նավթի վերամշակման գործարանի կառուցման, ինչպես նաեւ «ռուս-իրանական գազի» ապագա խոշոր ծրագրերը, որտեղ Հայաստանի տարածքը ապահովում է «արեւմուտք-արեւելք» միջանցքային կապի հնարավորությունը, ապա պատկերը պարզ է դառնում:

Այս սովնակում, եթե Հայաստանը Վրաստանի նման հայտնվի «անգլո-ամերիկամետ» ճամբարում, ապա Հայաստանի քաղաքական ակցիաները արժեզրկվում են, որովհետեւ արեւմուտքի քաղաքական ճամբարում են արդեն գտնվում տարածաշրջանում թե՛ Վրաստանը, թե՛ Թուրքիան եւ մասամբ Ադրբեջանը: Հայաստանը, անգլո-ամերիկյան կողմնորոշում որդեգրելով, Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամական «քիրվայությունը» ձեռք չի բերելու: Ավելին, միանգամից ձեռք կբերի Ռուսաստանի թշնամությունը (վրաց-ռուսական հարաբերությունների տարբերակը մեր առջեւ է), եւ Իրանի նկատմամբ ամերիկյան թշնամական դիրքորոշմամբ՝ մեր արեւելյան հարեւանի բարեկամության կորստը: Փաստորեն, Հայաստանի համար նման կողմնորոշում որդեգրելը հավասարազոր է ինքնասպանության:

Մյուս կողմից, դառնալ Ռուսաստանի պրովինցիալ կալվածք՝ անհեռանկար է, անմտություն: Արցախի հիմնահարցը մեզ համար ո՛չ «արեւմուտքը», եւ ո՛չ էլ Ռուսաստանը չի լուծելու: Գերտերություններին Արցախի առկախ վիճակը «ձեռք» է տալիս: Ռուսաստանի համար Արցախի չլուծված խնդիրը իր հարավում գտնվող երկու երկրներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին իր ազդեցության տակ պահելու միջոց է, իսկ ԱՄՆ-ի կամ «արեւմտյան ուժերի» շահերը թույլ չեն տալիս Հայաստանի համար ոտնահարել Թուրքիային ու Ադրբեջանին: Եթե անգլո-ամերիկյան բանկիրները սատարում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ Հայաստանում մի նոր «գունավոր հեղափոխություն» հաղթանակի, ապա չի բացառվում, որ Ռուսաստանն էլ էր սատարում ԼՏՊ-ին, որ հեղափոխության ալիքն ամպայման բարձրանա, բայց չհաղթի, որպեսզի արդյունքում Հայաստանը խզելով կապերը «արեւմուտքից», առհավետ նետվի Ռուսաստանի խեղդող գիրկը:

Աշխարհաքաղաքական շահերի հակամարտության այս բարդույթում «կոմպլիմենտար քաղաքականությունը», որ վարում էր Ռ. Քոչարյանը, Հայաստանի համար միակ, բայց չափազանց վտանգավոր տարբերակն է: Փաստը՝ Հայաստանում նախընտրական եւ հետընտրական շրջաններն են, իրենց հետեւանքներով ու հնարավոր շարունակությամբ:

Աշխարհաքաղաքական շահերի հակամարտության այս բարդույթում գոյարեւելու եւ սեփական շահեր ունենալու միակ հնարավորությունը՝ Հայաստանի (եւ Արցախի) եւ Սփյուռի ժողովրդի կոնսոլիդար, անսասան միասնականությունն է, որ իր հետ հաշվի նստել է պարտադրում նույնիսկ ամենահզոր գերտերություններին, անկախ Հայաստանի մեծ կամ փոքր պետության լինելու հանգամանքից:

Լեւոն Տեր-Պետրոսյան, կեղծ ընդդիմություն, հեղափոխություն:

Ժամանակին՝ 1988-1992թթ., արեւմտյան ուժերը սատարում էին Ղարաբաղ կոմիտեին, որովհետեւ նրանց նպատակը ԽՍՀՄ-ի փլուզումն էր: Այսօր, արեւմտյան ուժերը հետապնդում են նոր նպատակներ: Տերերի պլանները միշտ են փոփոխվում՝ ըստ իրենց շահերի, սակայն նրանց գործակատարները միշտ են մնում գործակալի կարգավիճակում եւ պարտադրված են կատարել իրենց տերերի կամքը: Ընդհանրապես, եվրոպական բանկերում գործակալի ունեցած կապիտալի սառեցման հնարավորությունը եւ նրա վերահսկողությունը դոսիեներով, գործակալի համար բացառում է տերերի կամքը չկատարելու հնարավորությունը:

ԼՏՊ-ն, ինչպես ինքն էր միտինգներում արտահայտվում, 10 տարի ինքն իր սիրած գործն էր անում: Եվ հանկարծ, 10 տարի լռելուց հետո, որոշեց «համաժողովրդական շարժում» եւ հեղափոխության բացահայտ փորձ անել, հարթակում տնկելով իրականացած «գունավոր հեղափոխության» սիմվոլները՝ Ուկրաինայի եւ Վրաստանի դրոշները: Որեւէ տնտեսական-կառուցվածքային ծրագիր չունի, որեւէ քաղաքացիական իրավունքների, պետական կառավարման ֆորմատների փոփոխության տարբերակ չի առաջարկում: Կադրերի հարցով խոսում էր միայն իր տխրահռչակ հին էշելոնի մասին սաղմոսներ արտասանելով: Արցախի հարցով, նորի՛ց իր հին կապիտուլացիայի նկրտումներով տոգորված երգն էր երգում, որի համար լուսահոգի Վազգեն Սարգսյանը նրան պարտադրեց հրաժարական գրել: Երբ երկիրը զինադադարի պայմաններում դեռեւս պատերազմական իրավիճակում է, այս նախկին նախագահը ժողովրդի մեջ շրջանառության մեջ է դնում՝ «համաժողովրդական շարժում», «հեղափոխություն», «թշնամու հետ քիրվայություն», «բանակը մինչեւ 10-15 հազար կրճատել» կարգախոսները:

Ո՞վ է այս մարդը: Բացեք որեւէ համապատասխան, նույնիսկ ուսումնական գիրք եւ համանման արարքներ կատարող անձի բնութագրման դիմաց միայն կկարդաք՝ «դավաճան», «պրովակատոր» բնորոշումները: Հարց է առաջանում, ինչպե՞ս կարողացավ նման մեկը հրահրել ժողովրդի մի ստվար զանգվածի ըմբոստությունը:

Էվոլյուցիա՞, թե՞ ռեւոլյուցիա. հեղափոխություն հանուն ինչի՞:

Նախկին ԽՍՀՄ-ից անջատված երկրներում, արեւմտյան հասարակական վերլուծումների գիտական կենտրոն-ինստիտուտների «Գունավոր հեղափոխություններ» անելու դասագիրք-ձեռնարկը շատ պարզ եւ աշխատող համակարգ-բանաձեւ է: Քանի որ նախկին ԽՍՀՄ-ից անջատված եւ նոր կացութաձեւ ձեւավորող երկրներում անցման շրջանին հատուկ ժողովրդական ընդվզումների պարարտ հող կա, ժողովրդական զանգվածների մեջ տարածում են անվստահություն եւ դժգոհություն, հեղինակազրկելով երկրում եղած բոլոր՝ հասարակական, հոգեւոր, պետական կառույցների հեղինակությունը, արդյունքում ստեղծում են ժողովրդական ըմբոստության ալիք, որի հիմքի վրա երկրում իշխանության լծակներին են տիրանում արեւմտյան դրածոները: Վրաստանի կամ Ուկրաինայի ժողովուրդն իր էմոցիոնալ ընդվզման մեջ այդպես էլ չհասկացավ, որ վերջնական արդյունքում ոչ թե իր անորոշ ցանկությունները լուծում ստացան, այլ կատարվեց եւ իրականացավ միայն արեւմտյան ուժերի նպատակները: Երկիրը աշխարհաքաղաքական մի դաշտից անցավ մյուս դաշտ: Իսկ կապիտալիզմին հատուկ սոցիալական կտրուկ շերտավորումներն ու անտագոնիզմը, որ գռգռում ու ընդվզում է նախկին սովետական մարդուն, իր ամբողջ «համեմունքներով» հանդերձ մնաց նույնը: Արդյո՞ք սա էր Վրաստանի ժողովրդի հեղափոխություն անելու նպատակը:

Հայաստանի թերթերում շատ են խոսվում մարդու իրավունքների, հանցագործ մենաշնորհային հովանավորչության, կոռուպցիայի ու նման բաների մասին: Եվ զավեշտալին այն է, որ անգլո-ամերիկյան կամ եվրոպական միջնորդական խմբերն են այս մասին խոսում ու դատում, երբ ԱՄՆ-ում սահմանադրական խախտումով հանդերձ, երկրի դրամը արտադրում է մասնավոր ընկերություն Federal Reserv-ը, որը եւ է՛ երկրի իրական տերը: Երբ հովանավորչությունը, կաշառքն ու կոռուպցիան օրենքներով կարգավորված օրինական բնույթ են կրում, երբ ամբողջ լրատվությունն ու հեռուստատեսությունը պատկանում է մի քանի խոշորագույն ընկերությունների, որոնց տերերը վերնախավի խմբերում ընդգրկված մարդիկ են եւ այլն: Աշխարհում մարդու իրավունքներ իրականացնող Միացյալ Նահանգները Իրաքում իր հինգ տարիների ներկայաությամբ խլել է 650 հազար մարդու կյանք: Եվ սա ըստ իրենց պաշտոնական հաղորդագրության: Իսկ FAX News-ի խոսնակներ՝ Բ. Օրեյլին, Շ. Համաթին ու սրանց նմանները, հեռուստաէկրանից բացեիբաց հայտարարում են, որ կարեւորը ԱՄՆ-ի ազգային շահերն են... Այն դեպքում, երբ իրաքյան պատերազմի համար վճարում է շարքային ամերիկացին, իսկ պատերազմով պայմանավորված պետական պատվերների շնորհիվ հարստանում են միայն մասնավոր ընկերությունների տերերը՝ մի փոքր խումբ մարդիկ: Ինչպես «Բժիշկ մահը» կինոնկարում ամերիկացի հանրահայտ փաստաբան Ջոֆրի Ֆայգրն է ասում.- «Ազատությունը կամ իրավունքները ԱՄՆ-ում երբեւիցէ հավասարաչափ բաշխված չեն եղել. միշտ էլ հարուստները կամ լավ դիրք ունեցողները օգտվում են ավելի մեծ իրավունքներից եւ ազատություններից: Ավելին, ԱՄՆ-ում կա ե՛ւ ռասիզմ, ե՛ւ էթնիկ ու սոցիալական խտրականություն»:

Հայաստանում, «կապիտալիստական երկիր» ասելով, մարդն իր մտապատկերում պատկերացնում է ԱՄՆ-ը կամ որեւէ եվրոպական երկիր, բայց ոչ թե ասենք՝ Պակիստան: Ակնհայտ ճշմարտություն է, որ որեւէ երկրում ժողովրդի ցանկություններն աճում են ոչ թե այդ երկրի հնարավորությունների համեմատ, այլ աշխարհի ամենաբարձր զարգացած էկոնոմիկա ունեցող երկրների կենսամակարդակի համեմատ: Սակայն, մեքսիկական ու բրազիլական կինոներ նայելով հայաստանցուն, ըստ իր տեսած կինոնկարների թվում է, թե աղքատ ու անճարակ Մեքսիկայում բոլորն ապրում են շքեղության մեջ: ԱՄՆ տուրիստ գալով, նրանք իհարկե չեն այցելում Լոս Անջելես քաղաքի South Central թաղամաս, եւ չգիտեն այստեղ ապրող բազմահազար ժողովրդի սոցիալական սարսափելի վիճակի մասին: Չեն շփվում, չգիտեն ԱՄՆ-ում հանրային դպրոցների ուսումնական խայտառակ ծրագրերի, զանգվածային անգրագիտության մասին, եւ չգիտեն, որ այդ ամենը ծրագրավորված է վերեւից:

Արդյո՞ք Հայաստանում մարտի 1-ի դեպքերը սոված ժողովրդի հեղափոխության փորձ էր: Ո՛չ: Ոտքից գլուխ «Ադիդաս» կամ «Պումա» թանկանոց հանդերձանք ու բջջային հեռախոս ունեցող հեղափոխական երիտասարդները ավտոմեքենա ջարդելո՞վ պիտի լուծեին ժողովրդի սոցիալական խնդիրները, թե՞ նախկին կրիմինալ, այսօրվա միլիոնատեր, կիսագրագետ գեներալ Մանվելը պիտի լուծեր քաղաքացիական իրավունքի հետ առնչվող ժողովրդին հուզող հարցերը:

Մոռացե՛ք սովետական տարիներին հեղափոխության մասին դպրոցներում մեզ հրամցված պրոպագանդիստական կեղծ կարգախոսները: Համաշխարհային պատմությունը բաց ափի նման ցուցում է՝ որեւէ երկրում, որեւէ ժամանակ, որեւէ հեղափոխություն չի լուծել այդ ժողովրդի տնտեսական, իրավական ու քաղաքացիական իրավունքի հարցերը, հակառակը՝ հեղափոխությունները միշտ վնասել են հասարակության առաջընթացները:

Հեղափոխություն նշանակում է՝ արյո՛ւն, հեղափոխություն նշանակում է քաղաքացիական պատերա՛զմ: Ես ցանկանում եմ հարց տալ Ազատության հրապարակում կանգնած իմ հայրենակիցներին. հեղափոխություն հանուն ինչի՞: Որ արդյունքում՝ վերեւում գտնվող մի խումբ մարդկանց փոփոխություն լինի՝ մի քիչ վատ կամ մի քիչ «լավ» համանման մի ուրիշ խմբո՞վ: Սխալմամբ «ընդդիմություն» կոչված այս խումբն իր գործունեության ընթացքում, արդեն մի քանի տարի է բացի պրեզիդենտական աթոռը զավթելուց ուրիշ խնդրականով հանդես չի եկել ժողովրդի առջեւ: Եվ այս անգամ էլի՛ նույնը. ԼՏՊ-ի գլխավորությամբ «ընդդիմությունը» այդպես էլ չուզեց կամ չկարողացավ ժողովրդի ցանկությունները ձեւակերպել հասարակական, քաղաքական պահանջների տեսքով: Չէ՛, իրենց պետք է պրեզինդենտական աթոռը, որն ի դեպ ԼՏՊ-ն ժամանակին ուներ եւ վեց տարվա ընթացքում կարողացավ Հայաստանը տնտեսապես քայքայելով լուծարել, սարքելով այն մի խումբ ապաշնորհ ու անբարոյական ապերոների ագարակ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ այս «ընդդիմության» կողմից չհնչեց՝ արհմիություններ ստեղծելու իրավունքի, 12 ատենակալներով ազատ դատարանի ձեւավորման, մինիմում աշխատավարձի չափի որոշման եւ այլն եւ այլն պահանջներ: Ինչո՞ւ համանման պահանջներ չհնչեցին: Դե որովհետեւ դա ընդդիմադիր դաշտում ամենօրյա, տեւական, անընդհատ, տարիների աշխատանք է պահանջում, իսկ սրանց դա պետք չէ. էշի պես աշխատել ո՞վ է սիրում որ, թեկուզ ժողովրդի համար: Իսկ Հայաստանի ժողովուրդը, հասարակությունը, իսկապես իրական ընդդիմության կարիքն ունի, որպեսզի ոչ թե ռեւոլուցիոն, այլ էվոլուցիոն ճանապարհով, քայլ առ քայլ լուծի իր քաղաքացիական իրավունքների խնդիրները: Համաշխարհային փորձը վաղուց ձեւակերպել է՝ որեւէ պետության տնտեսական եւ հասարակական կառույցը նաեւ ուժեղ է այնքանով, որքանով ուժեղ ու կարող է տվյալ երկրի հասարակական ընդդիմությունը:

Յո՞ երթաս, Հայաստան:

ԱՄՆ

Friday, April 18, 2008

«ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՐԹԻ»

Այդ մասին, ըստ կենտրոնական գրասենյակն ԱՄՆ-ում գտնվող «Turkish-NY» գործակալության, հայտարարել է Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն: Նրա հայտարարությունն առիթ է տվել գործակալությանն ընդգծելու, որ Ֆրանսիայի մասոնները վերստին պատրաստվում են աջակցել «ցեղասպանության հայկական պնդումներին»:

Ինչո՞ւ վերստին: Պարզվում է մեծ վարպետ Քիյարդեն փետրվարին թուրքական մամուլին տված հարցազրույցում տվել է հարցի պատասխանը, ասելով. «Երկու տարի առաջ այցելել էինք Թուրքիայի ազատ մասոնների օթյակը, որտեղ, ամենայն քաղաքավարությամբ, թուրք եղբայրներից պահանջեցինք լրջորեն մտածել ցեղասպանության հարցի շուրջը եւ դրանում չքողարկել թուրք ժողովրդի պատասխանատվությունը: Թեեւ մեր խոսքերը հակազդեցություն առաջացրին, սակայն հետագայում թուրք եղբայրներից ոմանք մոտեցան ինձ եւ ասացին. «Դուք իրավացի էիք, որովհետեւ այս երկրում ոչ ոք չի արտահայտվում ցեղասպանության մասին»: Ապա կարգավորվեցին երկու օթյակների հարաբերությունները»:

Նույն հարցին ապրիլի 14-ի համարում անդրադարձել է նաեւ թուրքական «Վաթանը», որի տեղեկությամբ, մեծ վարպետ Քիյարդեն «թուրք եղբայրներին» ասել էր, որ Ֆրանսիան թեկուզ ուշացումով ճանաչեց Հոլոքոսթը, նույն մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում մենք ակնկալում ենք նաեւ Թուրքիայից:

Մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն ապրիլի 24-ին ելույթ կունենա Փարիզում Մեծ եղեռնի զոհերին խորհրդանշող Կոմիտասի հուշարձանի մոտ, ապա իր մասոն եղբայրների հետ կմասնակցի ֆրանսահայերի կազմակերպած երթին: Երթն, ըստ «Վաթանի» կավարտվի Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանին առընթեր գործող զբոսաշրջության եւ մշակույթի ներկայացուցչության առջեւ նախատեսվող բողոքի ցույցով:

«Վաթանը» միաժամանակ գրում է, որ մինչեւ ապրիլի 27-ը կազմակերպվող միջոցառումներին, որոնք կսկսեն 23-ին, հրավիրված է նաեւ «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ղեկավար, հայ հասարակությանը քաջածանոթ Ալի Էրթեմը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Wednesday, April 16, 2008

RA President: NKR independence irreversible fact / Սերժ Սարգսյան. Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի, որ ԼՂՀ գոյու֊թյան փաստն անդառնալի է

/PanARMENIAN.Net/ Azerbaijan should once and for all understand that independence of Nagorno Karabakh is an irreversible fact. It’s impossible to imagine NKR under Azerbaijan’s control, Armenian President Serzh Sargsyan said today when representing newly appointed Foreign Minister Edward Nalbandian to the MFA leading staff.

“Baku erroneously thinks that petrodollars will help them to leave us behind and score a military success. Azerbaijan should understand that sales of natural resources do not ensure welfare and development of the country likewise bellicose statements do not ensure efficiency of the army,” he said. “

“The people of Nagorno Karabakh have won their independence. With Armenia’s help, the international community will recognize this fact,” Mr Sargsyan’s underscored, the leader’s press office reported

/PanARMENIAN.Net/ «Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի այն պարզ իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետության գոյու֊թյան փաստն անդառնալի է: Անհնար է նույնիսկ պատկերացնել, որ ԼՂՀ-ն ենթակայության որեւէ ձեւով կարող է առնչվել Ադրբեջանին»,- հայտարարել է այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացնելիս, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: «Բաքվում թյուրիմացաբար կարծում են, թե նավթադոլար֊ներով կարող են անգերազանցելի տնտեսական առավելության հասնել մեր նկատմամբ եւ մի օր ռազմական հաջողություն արձանագրել: Սակայն փողի ուժով չէ միայն, որ երկիր են պահում ու հաղթանակների հասնում: Ադրբեջանի ղեկավարները պետք է վերջապես հասկանան, որ բնական պաշարների վաճառքից ստացվող մեծ եկամուտները դեռ չեն ենթադրում երկրի ինքնըստինքյան բարգավաճում եւ տնտեսական զարգացում, ինչպես ամպագոռգոռ ռազմատենչ հայտարարությունների առատությունը չի ենթադրում մարտունակ բանակի գոյությունը»,- ընդգծել է Հայաստանի նախագահը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը նվաճել է ազատ եւ անկախ ապրելու իր իրավունքը եւ Հայաստանի ջանքերով այդ իրավունքը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից:

Tuesday, April 15, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵԽԽՎ-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ԵՂԵԼ

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում երեկվա ամենալուրջ սկանդալը կապված է եղել Հայաստանի իրադրության քննարկման հետ, գրում է Կոմերսանտը: Առավոտյան նիստին անգլիացի Ջոն Պրեսկոտը՝ Տոնի Բլերի կառավարությունում նախկին փոխվարչապետը, ներկայացրել է իր զեկույցը Հայաստանում անցած նախագահական ընտրությունների մասին: Ջոն Պրեսկոտը եզրակացրել է, որ դրանք ընդհանուր առմամբ համապատասխանել են Եվրախորհրդի չափանիշներին: Հայաստանի հասցեին հնչած քննադատության պակասը վրդովեցրել է մի շարք պատվիրակների: Հունգարացի Զոլտ Նեմետը հիշեցրել է, որ հայկական ընտրությունների հետեւանք են դարձել անկարգությունները, որոնց ընթացքում 9 մարդ է զոհվել: «Եվրախորհուրդը օրինական է համարում Հայաստանի հակաժողովրդավարական գործողությունները: Եթե մենք չենք կարող ազդել, ինչ-որ բան փոխել, եկեք ընդհանրապես դիտորդներ չուղարկենք: Մեզ պետք է դիտորդական առաքելությունների հիմնարար գնահատական»,- զարյրանում էր նա: ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված շվեդ Մարիետա դե Պուրբե-Լունդինը պատմել է՝ ինչպես էին իր աչքի առաջ կեղծում ընտրությունների արդյունքները: Ավելի կտրուկ ելույթ ունեցավ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեիդովը. «Պարոն Պրեսկոտը ասում է, որ Հայաստանի ընտրությունները համապատասխանում էին Եվրախորհրդի չափանիշներին: Ի՞նչ է դա, ի՞նչ է դա նշանակում: Մարդասպանությունները դարձել են Եվրախորհրդի չափանիշ: Այստեղ ասացին 9 զոհի մասին, սակայն մոռացել են այն մարդկանց, ովքեր մահացել են բանտերում: Ոչ ոք չի խոսում հարյուրավոր քաղբանտարկյալների մասին, որոնց թվում են նաեւ հայկական խորհրդարանի մի շարք պատտգամավորներ: Ինչու՞ է ողջ աշխարհը ուշի-ուշով հետեում Տիբեթի դեպքերին եւ ուշադրություն չի դարձնում Հայաստանի անօրինականության վրա»: Չնայած, Ջոն Պրեսկոտը եւ մի շարք այլ դիտարնդեր հայտարարեցին, որ հայկական ընտրությունների քննադատությունը չափազանց հուզական եւ սուբյեկտիվ է, իսկ այդ երկրում նախագահական ընտրությունների ընթացքում ահավոր խախտումներ չեն եղել: Այդ վեճը դեռ չի ավարտվել: Դեռեւս առավոտյան որոշում է ընդունվել հինգաշբթի շտապ քննարկումներ անցկացնել Հայաստանի իրադրության շուրջ: Դա նշանակում է, որ պատվիրակների մեծամասնությունը հակված չէ համաձայնվել պարոն Պրեսկոտի եզրակացությունների հետ: Ավելին, բացառված չէ, որ կարող է բարձրավցել ԵԽԽՎ առաջիկա նստաշրջաններից մեկի ժամանակ հայկական պատվիրակության լիազորությունների վերանայման եւ վերահաստատման հարցը, գրում է Կոմերսանտը:

Իսկ ես հարցնում եմ ձեզ,– ի՞նչ ենք անում մենք այս անհեթհեթ Եվրոպացիներին հասկացնելու համար որ իրենք ապատեղեկացված են։

THIS IS CALLED HIGH TREASON / ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ


Interview with RAZMIK ZOHRABYAN, Vice Chair of the Republican Party of Armenia


“Mr. Zohrabyan, Ter-Petrosyan continues giving interviews to the foreign media, in an attempt to present the Armenian reality exclusively in dark colors. As an example, we can point out at least his interview to the Russian ‘Novoe Izvestia’ newspaper.”

“Such interviews are obviously addressed to the foreign readers who do not properly imagine what the situation in Armenia is like. In the preface of one of the interviews, the author informs that on April 17, the US Congress is to organize hearings devoted to the post-electoral situation of Armenia. This fact itself implies intervention in the country’s domestic affairs.

Perhaps, there was some crisis in Armenia after the presidential elections, but it was overcome. Therefore, there’s no need to make it a subject of discussions. Especially considering that it cannot, in any way, be perceived as a threat to the international community. As regards the avoidance of specifying the real causes, the disregard for the criminal manifestations and the observation of everything on the political plane, they will only create a misunderstanding in the perceptions of the international community.

In the interviews you specify, Ter-Petrosyan says that thousands of people among his proponents have been arrested. Whereas, it’s obvious that the police did not undertake any operation against the participants of the unauthorized demonstrations and marches, and they were restricted to forewarnings only. There were arrests only on March 1, ten days later, when the demonstrators incited armed confrontations with the law enforcers.

This factor is being overlooked deliberately, with the purpose of creating a false impression. No one was arrested for his political views. Even those who committed concrete criminal offences are released after serving their sentence.

The authorities do not want to restrict the freedom of their citizens without having serious grounds. Attempting to violate the constitutional order and staging a coup d’état are crimes prescribed by the Criminal Code of our country, and they can’t go unpunished. Those who perpetrated armed violence against the law enforcers and committed robbery in such situation cannot be justified on grounds of any political motivation because the fact of committing a criminal offence is obvious. These people can be considered political prisoners only by individuals pursuing political tendencies.

I think the chief organizer of all this is the first President who should have appeared behind the bars long ago. It was he that pushed the misguided and deceived crowd to criminal offences. And the fact that the violations of the public order, the clashes with the law enforcers, the lootings and robberies were committed in the pretext of the political events plays no role here. The task of the court is to thoroughly distinguish the political and criminal factors, and up to date, this has been done successfully.”

“How do you comment on the fact that L. Ter-Petrosyan, on the one hand, tries to influence the opinion of the international community through falsification and on the other hand, considers the work of the international structures imperfect.”

“During the presidential elections there observation missions were carried out by representatives of all the authoritative international organizations. In their assessments, they did, of course, point out certain flaws and mistakes; however, they considered the general course of the political developments as progress towards democracy. The first President did not, obviously, like this assessment, and he considers the international organizations as bureaucratic structures where pensioner-diplomats and young careerists work.

I see another hazard: that is, no one speaks about the clashes and the criminal offences, and attempts are made to present everything as a spontaneous popular protest. I am sure that all the demonstrations and marches were thoroughly planned, and the goal was to create an unstable situation and chaos. The chief organizer of all this was the first President. And he himself was governed by certain foreign centers.

The principal goal was not to run for election and hold victory, but rather, to stage a coup. Or, in case of a failure, to instigate civil splits and make Armenia vulnerable to the greatest maximum extent.

If the demonstrations were spontaneous, why didn’t they take place before his appearing on the square? Now he’s doing his best to maximum increase the external pressures on Armenia and to achieve the solution of the Karabakh issue in the context of the geopolitical interests rather than in the interests of the Armenian people. This is called high treason.

GEVORG HAROUTYUNYAN

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ


-Պարոն Զոհրաբյան, Տեր-Պետրոսյանը շարունակում է օտարերկրյա մամուլում հարցազրույցներով հանդես գալ եւ փորձում է ներկայացնել հայաստանյան իրականությունը բացառապես սեւ գույներով։ Որպես օրինակ կարելի է նշել թեկուզ նրա վերջին հարցազրույցը «Նովիե իզվեստիա» ռուսաստանյան թերթում։

-Նման հարցազրույցները ակնհայտորեն հասցեագրված են օտար երկրների ընթերցողներին, ովքեր բավարար պատկերացում չունեն, թե իրականում Հայաստանում ինչ իրավիճակ է։ Հարցազրույցներից մեկի նախաբանում հեղինակը տեղեկացնում է, թե ապրիլի 17-ին ԱՄՆ Կոնգրեսը լսումներ է կազմակերպելու Հայաստանում առաջացած հետընտրական իրավիճակի վերաբերյալ։ Սա ինքնին նշանակում է միջամտություն մեր երկրի ներքին գործերին

Գուցեեւ Հայաստանում, նախագահական ընտրություններից հետո որոշակի ճգնաժամային իրավիճակ առաջացել էր, սակայն անցած ժամանակահատվածում այն հաղթահարվել է։ Ուրեմն ոչ մի անհրաժեշտություն չկա այն դարձնել քննարկման առարկա։ Մանավանդ որ այն ոչ մի կերպ չի կարող սպառնալիք ընկալվել միջազգային հանրության համար։ Իսկ իրական պատճառները մատնանշելուց խուսափելը, քրեական դրսեւորումներն անտեսելն ու քաղաքական հարթության վրա ամեն ինչ դիտարկելը միայն թյուրիմացություն է առաջացնելու միջազգային հանրության ընկալումներում։

Տեր-Պետրոսյանը ձեր նշած հարցազրույցում ասում է, թե մինչեւ քվեարկության օրը իր հազարավոր կողմնակիցներ են ձերբակալվել։ Մինչդեռ ակնհայտ է, որ անգամ չարտոնված միտինգների ու երթերի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը ոչ մի գործողություն չի ձեռնարկել ու բավարարվել է նախազգուշական իրազեկումներով։ Միայն տասը օր հետո՝ մարտի 1-ին, երբ ցուցարարները զինված ընդհարումներ սադրեցին իրավապահների հետ, եղան ձերբակալություններ։

Այս հանգամանքը միտումնավոր է շրջանցվում, թյուր տպավորություն ստեղծելու համար։ Քաղաքական հայացքների համար որեւէ մեկը չի ձերբակալվել։ Նույնիսկ կոնկրետ քրեական հանցագործություն կատարածներն են դատարանում իրենց պատժաչափը ստանալուց հետո պայմանականորեն ազատ արձակվում։

Իշխանությունն իր քաղաքացիների ազատությունը առանց ծանրակշիռ հիմքերի չի ուզում սահմանափակել։ Սահմանադրական կարգը տապալելու փորձը, պետական հեղաշրջում կազմակերպելը մեր երկրի Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ են եւ չեն կարող անպատիժ մնալ։ Իրավապահների նկատմամբ զինված բռնություն կատարածները եւ այդ իրավիճակում թալան իրագործածները չեն կարող արդարացվել որեւէ քաղաքական մղումներով, քանի որ քրեական հանցանքը ակնհայտ է։ Այս մարդկանց քաղաքական բանտարկյալներ կարող են համարել միայն քաղաքական միտումներ հետապնդողները։

Կարծում եմ, այս ամենի գլխավոր կազմակերպիչը առաջին նախագահն է, եւ նա վաղուց պետք է ճաղերի հետեւում լիներ։ Թյուրիմացության մեջ հայտնված ու խաբված ամբոխին նա է մղել քրեական հանցագործության։ Եւ ոչ մի դեր չի խաղում այն հանգամանքը, որ հասարակական կարգի խախտումները, իրավապահների հետ բախումները, թալանն ու ավազակությունը կատարվել են քաղաքական միջոցառման ենթատեքստում։ Դատարանի խնդիրը քաղաքական ու քրեական գործոնները հանգամանորեն իրարից զատելն է, որը հաջողությամբ առ այսօր կատարվում է։

-Ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ մի կողմից՝ Տեր-Պետրոսյանը փորձում է կեղծիքի միջոցով ազդել միջազգային հանրային կարծիքի վրա, մյուս կողմից՝ թերարժեք է համարում միջազգային կառույցների աշխատանքը։

-Նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացրել միջազգային բոլոր հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրանք, իհարկե, առանձնակի թերություններ ու սխալներ մատնանշել են իրենց գնահատականներում, սակայն քաղաքական զարգացումների ընդհանուր ընթացքը համարել են առաջընթաց ժողովրդավարության ճանապարհին։ Այս գնահատականը ակնհայտորեն առաջին նախագահին դուր չի եկել եւ նա միջազգային կազմակերպությունները համարում է բյուրոկրատական կառույցներ, որտեղ աշխատում են դիվանագիտական թոշակառուներ ու երիտասարդ կարիերիստներ։

Ես եւս մեկ վտանգ եմ տեսնում, երբ տեղի ունեցած բախումների ու կատարված քրեական հանցագործությունների մասին չի խոսվում, այլ ամեն ինչ փորձ է արվում ներկայացնել ինքնաբուխ ժողովրդական բողոքի տեսքով։ Համոզված եմ, որ բոլոր հանրահավաքներն ու երթերը մանրակրկիտորեն կազմակերպված էին ու նպատակը հենց բախումների միջոցով անկայուն իրավիճակ, քաոս ստեղծելն էր։ Այս ամենի գլխավոր կազմակերպիչը առաջին նախագահն է եղել։ Իսկ ինքը կառավարվել է արտաքին որոշ կենտրոններից։

Հիմնական նպատակն էլ եղել է ոչ թե ընտրություններին մասնակցելն ու հաղթելը, այլ հեղաշրջում իրականացնելը։ Կամ՝ անհաջողության դեպքում գոնե քաղաքացիական պառակտում առաջացնելն ու Հայաստանը հնարավորինս խոցելի դարձնելը։

Եթե հանրահավաքները ինքնաբուխ էին, ինչո՞ւ մինչեւ նրա հրապարակ դուրս գալը տեղի չէին ունենում։ Հիմա էլ նա ամեն ինչ անում է, որ Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումը հնարավորինս մեծանա, ու Արցախի հիմնահարցը լուծվի ոչ թե հայ ժողովրդի, այլ միայն աշխարհաքաղաքական շահերի համատեքստում։ Սա կոչվում է դավաճանություն սեփական պետության նկատմամբ։

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Իսրայելական «Ջեռուսալեմ փոստ» թերթի երեկվա համարում տպագրվել է «Հայոց ցեղասպանության նոր թանգարան» հոդվածը՝ Մերիլին Հենրիի հեղինակությամբ: Վերջինս անդրադարձել է ամերիկահայերի ջանքերով Վաշինգտոնում վերանորոգվող Հայոց ցեղասպանության թանգարանի շենքին, որի դռները հանրության առջեւ կբացվեն 2 տարի հետո: Թանգարանի մասին նրան մանրամասներ է հաղորդել պատմաբան, թանգարանի վերանորոգման նախագծի համակարգող Ռուբեն Ադալյանը, որն իր խոսքում շեշտել է ցեղասպանությունից փրկված հայերի հանդեպ ամերիկացիների երախտագիտության արժանի վերաբերմունքը, որի շնորհիվ նրանք հնարավորություն են ստացել նոր կյանք ստեղծելու եւ ազատ ու անվտանգ ապրելու: Իրենց անօրինակ մարդասիրությամբ աչքի ընկնողներից երեքը եղել են հրեա գործիչներ՝ դիվանագետ Հենրի Մորգենթաուն, գրող Ֆրանց Վերֆելն ու իրավագետ Ռաֆայել Լեմկինը: Հասկանալի է, որ Հայոց ցեղասպանության թանգարանն առանձնահատուկ տեղ կհատկացնի նրանց գործունեությունն ամբողջական ներկայացնելուն:

Հոդվածագիրը զրուցել է նաեւ Լոս Անջելեսի հրեական համալսարանի Հոլոքոսթի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Միքայել Բերենբաումի հետ, որը նաեւ Վաշինգտոնում Հոլոքոսթի թանգարանի մշտական ցուցադրությունների տնօրենն է. «Մ. Նահանգներում Հոլոքոսթի թանգարանը իրականում իր ուժերից վեր պարտականություն վերցրեց հրեաների պատմությունը պատմելու, կատարելով սոսկ մի երկու հիշատակում հայերի մասին եւ դրանով անկատար թողնելով հայկական ցուցադրություն բացելու հայերի զուր, թերեւս նաեւ անիրատեսական հույսերը»: Նա նաեւ հավելել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան մտնելիս հրեաներին պետք է մռայլ զգացումներ պատեն ամենից առաջ այն հարցից, թե ի՞նչ կպատահեր Հոլոքոսթի հիշատակի հետ, եթե Գերմանիան հերքեր իր կատարած ոճրագործությունը:

Շարունակելով իր զրույցը Ադալյանի հետ, հոդվածագիրը տեղեկացրել է, որ թանգարանում մեծ տեղ կհատկացվի հայ ժողովրդի մշակույթին եւ պատմությանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղված դառը պայքարին, որը ցեղասպանության պատմության անքակտելի մասն է դարձել:

Հոդվածագիրն ուշագրավ մտքեր է արտահայտել Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերը գրեթե նույն օրերին նշելու հանգամանքի վերաբերյալ: «Շոայի օրը համապատասխանում է Մեծ եղեռնի հետ: Զոհերի հիշատակն այս տարի մենք կոգեկոչենք հայերից մեկ շաբաթ անց: Գիտենք, որ հայերը սպանվել են, դա հերքել նշանակում է նրանց սպանել երկրորդ անգամ: Եթե լռում ենք, դարձյալ սպանում ենք նրանց: Ինչպես համառորեն պահանջում ենք, որ Հոլոքոսթի հերքում տեղի չունենա, այնպես էլ պետք է պնդենք, որ չմերժվեն այլոց ցեղասպանությունները, այլապես մենք մեզ կնսեմացնենք ու կկորցնենք մեր ձեռք բերած բարոյական ազդեցությունը: Իսկ այդ հեղինակությունը ձեռք ենք բերել ոչ թե այն պատճառով, որ հրեաների համար հիշելը հրամայական է, այլ որովհետեւ Գերմանիան ընդունել է իր ոճիրները»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ADL's Abe Foxman Disputes Criticism on Armenian Genocide Position


San Francisco, CA - Responding to a question about the Anti-Defamation League's reluctance to unequivocally recognize the Armenian Genocide, Abe Foxman, National Director of the ADL said, "…No one can dictate to you to use the word that you want us to use. We will use the words that we feel comfortable with."

Foxman's statement was part of a somewhat rambling answer to a question posed at the conclusion of a speech in San Francisco related to his book, "Deadliest Lies: The Israel Lobby and the Myth of Jewish Control." The speech took place at the Jewish Community Center on Monday, April 7, 2008. Foxman spoke about international anti-Semitism directed towards Jews and Israel. He repeatedly condemned and called for an end to the use of racist, anti-Jewish euphemisms.

The first question posed to Foxman asked why he has chosen to use euphemisms in regard to the Armenian Genocide. Foxman prefaced his response by informing the audience that some people are not happy with the Anti-Defamation League's position the issue of the Armenian Genocide, and he went on to state that the issue should be resolved between Turks and Armenians.

After years of lobbying against Armenian Genocide recognition in Congress and refusing to unequivocally acknowledge the Armenian Genocide, Foxman's position was publicized last year in the New England media, prompting a public outcry which included conflict among ADL officials. As a result, on August 21, the ADL published an ad in several Boston-area community newspapers, stating in part, "In light of the heated controversy that has surrounded the Turkish-Armenian issue in recent weeks, and because of our concern for the unity of the Jewish community at a time of increased threats against the Jewish people, ADL has decided to revisit the tragedy that befell the Armenians. We have never negated but have always described the painful events of 1915-1918 perpetrated by the Ottoman Empire against the Armenians as massacres and atrocities. On reflection, we have come to share the view of Henry Morgenthau Sr. that the consequences of those actions were indeed tantamount to genocide. If the word genocide had existed then, they would have called it genocide."

Although some applauded the ADL's new position, it also prompted criticism for it's use of the qualifier "tantamount," and the term "consequences of those actions" suggesting the Armenian Genocide was not carried out with the intent to destroy a people, as defined by the U.N. and the 1948 Genocide Convention.

The ADL has also recently reiterated its opposition to U.S. recognition of the Armenian Genocide, as well as Turkey's call for an "impartial study" of the Armenian Genocide. Turkey has repeatedly called for a "historical commission," despite it's prime minister's statements that Turks could never have committed a genocide, and its continued criminal prosecutions of citizens who discuss the Armenian Genocide.

Turkish press has reported that the ADL wrote to Turkish Prime Minister Erdogan, expressing its sorrow for the discomfort the acknowledgement of the Armenian Genocide caused Turkey's leadership and people. Erdogan announced, "The wrong step that has been taken is corrected … They said they shared our sensitivity and expressed the mistake they made [and] will continue to give us all the support they have given so far."

The national ADL's position on the Armenian Genoicde runs counter to the position of a wide range of Jewish organizations in the Bay Area. In November, 2007, the San Francisco Bay Area's Jewish Community Relations Council re-iterated its support for official recognition of the Armenian Genocide. As the Jewish community's public affairs arm, the JCRC represents more than 80 Jewish organizations across the Bay Area. The organization, which includes the membership of the San Francisco chapter of the ADL, overwhelmingly approved a policy statement re-issuing a 1989 letter to Armenian community leader Bishop Aris Shirvanian, expressing support for the Armenian Genocide resolution pending in the U.S. Senate at that time. Senate Joint Resolution 212 sought to designate April 24th as a national day of remembrance of the Armenian Genocide.

Foxman's full answer to the question about his position on the Armenian Genocide was: "The question is, this is a public issue, a public debate. There are people out there who are not happy with the Anti-Defamation League's position on the issue of the Armenian Genocide. To reply to your question, the Anti-Defamation League, has for as many year as I know, and I've been involved for 43 years in the league and its director for 21 years, has always described, the events of 1915-1918, between Turkey and/in the Ottoman Empire and the Armenian people as a massacre, as a terrible tragedy, and an issue, that, it should be resolved between the Turkish people and the Armenian people.

We never denied it… We never challenged or questioned… We didn't use the words that you use… And it's not a moral question of, to use your words. We could use your words. Usually a certain word becomes a political issue. And it would be as if we, the Jewish people, would say to you or everybody else, 'Unless you use the word [Shoah] and Holocaust to describe the events of 1933-1945, unless you use our words, you are a Holocaust denier.' That's nonsense. We have used the word. We have used it in the context of what we believe in applying it. But we have never, never, in terms of an organization, and a people, denied the tragedy, of the massacre. But we haven't used the word that you want to use. And you use this, and this is for all you here now, not only to accuse us, but to point to the Anti-Defamation league, to prevent us from teaching diversity, I think that's wrong. But we've all, you know, wanted to share the pain. But no one can dictate to you to use the word that you want us to use. We will use the words that we feel comfortable with. And we've used the word genocide… And so now it's, "Not only do you have to use the word, but you have to support legislation in Congress,' which we don't, and we don't, we're "immoral," etc. And we have articulated our position. I've used the word genocide… Some people don't like exactly how we've formulated it, but that's what makes this country a democracy. And we have never denied it, we don't deny it, but again you don't have a right to dictate to us how the word should be formed, in what manner, and what shape…"

Flyers detailing the ADL's position on the Armenian Genocide, which were being distributed on the sidewalk in front of the Jewish Community Center, were destroyed by security guards.

The ANC of San Francisco advocates for the social, economic, cultural, and political rights of the area’s Armenian American community and promotes increased Armenian American civic participation at the grassroots and public policy levels.

Friday, April 11, 2008

Turkey blackmails Israel over Armenian Genocide


/PanARMENIAN.Net/ The chairman of the Foreign Affairs and Defense Committee in the Turkish parliament, Hasan Murat Mercan, has asked the Bureau of Israeli Prime Minister Ehud Olmert to cancel a scheduled discussion in the Knesset on the Armenian Genocide.

Mercan was in Israel this week at the head of a Turkish parliamentary delegation for talks with their Israeli counterparts. Talks included discussions on Iran, the Palestinians and Syria, but the main issue the Turkish delegation raised was an upcoming Knesset debate on the Armenian Genocide.

Advertisement "The Armenian issue is very sensitive for Turkey," the visitors told Yoram Turbowicz and Shalom Turgeman, two of Prime Minister Ehud Olmert’s most senior aides, adding that, "We would prefer if this discussion would not take place at this time in the Israeli parliament because it may harm the relations between the two countries." Turbowicz offered Israel’s official response, that the issue needed to be resolved between Turkey and Armenia in a professional manner, through the involvement of historians. "Israel certainly recognizes the strategic importance of its relations with Turkey, but there are subjects and parliamentary initiatives that are not related to the government," Turbowicz said. "As a government, we have no interest in undermining our ties with Turkey." "I am convinced that Israel recognizes the negative implications this may have on ties between the two countries," Mercan said, Haaretz reports